Ֆեռարի


Ferrari S.p.A-ը իտալական մարզական շքեղ ինքնաշարժեր արտադրող ընկերութիւն է։ Ընկերութիւնը հիմնադրած է Էնզօ Ֆեռարին 1929 թուականին։ Սկիզբը ընկերութիւնը կը կոչուէր Scuderia Ferrari եւ կը հովանաւորուէր ֆորմուլա Մէկի խումբերուն։ Հետագային սկսաւ արտադրել ընդհանուր օգտագործման ճանապարհներու համար օրինական ինքնաշարժեր։ 1969 թուականին Fiat ընկերութիւնը գնեց Ֆեռարի ընկերութեան բաժնետոմսերու 50%-ը, սակայն հետագային բաժնետոմսերու քանակը աճեցաւ մինչեւ 85% 2008 թուականի տուեալներով։[1] 2014 թուականին Ֆիադ ընկերութիւնը յայտարարեց Ֆեռարիի բաժնետոմսերը վաճառելու ցանկութեան մասին՝ նշելով, որ իրենց պատկանող բաժնետոմսերը կը կազմեն 90%։

Պատմութիւնը

Ferrari F40 (14368683508)
Ferrari F40

Էնզօ Ֆեռարին ուղղակիօրէն հետաքրքրուած չէր ճանապարհային ինքնաշարժերու արտադրութեամբ։ 1929-1938 թուականներուն Ֆեռարին կը պատրաստէր եւ կը մարզէր Alfa Romeo ընկերութեան համար վարորդներ։ Առաջին իրական Ֆեռարին ցուցադրուեցաւ 1940 թուականին։ Դա Tipo 815-ն էր, որ շատ մրցակիցներ չուներ, քանի որ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքին էր։ 1943 թուականին Ֆեռարիի գործարանը տեղափոխուեցաւ Մոռոնելլօ, ուր կը գտնի մինեչ այսօր։ Սակայն 1944 թուականին գործարանը ռմբակոծուեցաւ։ Առաջին օրինական Ֆեռարին 125 S-ն էր, որ արձակուեցաւ 1947 թուականին։[2] ինքնաշարժն ունէր 1.5 լիթր աշխատանքային ծաւալով V12 կքնֆիգուրացիայի շարժիչ։ 1969 թուականին ՖԻԱԴ-ի կողմէն Ֆեռարին գնելէ ետք արտադրութիւնը կտրուկ մեծացաւ, քանի որ նոր միջոցներ սկսան ներմուծուիլ։ 1988 թուականին արձակուեցաւ Ֆեռարի F40-ը, որ դարձաւ վերջին արձակուած Ֆեռարին մինչեւ Էնզօյի մահը։ Նշանաւոր է, որ F40-ը վերջին ֆեռարին էր, որ ունէր տուրբոմղիչ մինչեւ 2014 թուականը։ Ֆեռարիի ղեկավարը՝ Լուքա դի Մոնտեցեմելըն, հրաժարեցաւ իր պաշտոնէն 2014 թվականին՝ 23 տարի ընկերութիւնը ղեկավարելէ ետք։[3] Նոր ղեկավարն է Սերժիօ Մարքիոնեն, ով նոյնպէս Ֆիադ ընկերութեան ղեկավարն է։ 2014 թուականին Հոկտեմբեր 29-ին՝ Քրայզլըր ընկերութեան հետ միավորվելէ յետոյ, Ֆիադը յայտարարեց Ֆեռարիէն անջատուելու նպատակի մասին՝ ազատ վաճառելով Ֆեռարի ընկերութեան բաժնետոմսերու 10%-ը։[4]

Մարզական

Kimi Raikkonen won 2007 Brazil GP
Ferrari Formula 1 2007

Ընկերութեան ստեղծումէն սկսած, Ֆեռարին մասնակցած է տարբեր մրցարշավներու։ 1940 թուականին ստեղծուած AAC 815-ը Ֆեռարի չէր կոչվէր, սակայն առաջին մրցոյթային ինքնաշարժն էր, որ նախագծել էր Էնզօ Ֆեռարին։

Սիւտերիա Ֆեռարի

Alboreto 1985-08-02
Scuderia Ferrari 1985

Սիւտերիա Ֆեռարին միակ թիմն է, որ մասնակցած է բոլոր Ֆորմուլա 1-մրցոյթներուն սկսած 1950 թուականէն։ Բացի Ֆորմուլա 1-էն, թիմը նաեւ մասնակցած եւ բազմաթիւ անգամներ յաղթող ճանաչուած է Լեմանսի 24 ժամ մրցոյթին։

Ճանապարհային ինքնաշարժեր

Jay Kay LaFerrari at Goodwood 2014 009
Laferrari at Goodwood 2014

Ֆեռարիի առաջին ինքնաշարժւ 125S-ն էր։ ինքնաշարժերէն շատերու թափքի արտաքին տեսքը յաճախ կը նախագծուին այլ աշխարհահռչակ ընկերութիւններ, հիմնականին մէջ Պինինֆարինա ընկերութիւնը։ Դինօն առաջին Ֆեռարին էր, որու շարժիչը տեղադրուած էր ինքնաշարժյի մէջտեղը եւ ունէր V8 մխոցներու դասաւորութիւն։ Դինօն դարձաւ յետագայ բազմաթիւ Ֆեռարիներու նախատիպը։ Յետագային ինքնաշարժերը աւելի հզօր դարձնելու նպատակով ընկերութիւնը սկսաւ նաեւ տեղադրել V12 մխոցներու դասաւորութեամբ շարժիչներ։

Ներկայիս արտադրուող ինքնաշարժեր

California T 458 Italia FF
  • V8 Turbocharged շարժիչ[5]
  • V8 շարժիչ
  • V12 շարժիչ
2014-03-04 Geneva Motor Show 1454 Ferrari 458 Italia -- 05-18-2011 Ferrari FF -- 2012 DC front
458 Spider F12berlinetta Ferrari 458 Speciale LaFerrari
  • V8 շարժիչ
  • V12 շարժիչ
  • V8 շարժիչ
  • V12 շարժիչ
Ferrari 458 Spider F12pebblebeach Ferrari 458 Speciale 2013-03-05 Geneva Motor Show 8275

Վաճառքներու պատմութիւն

2008 թուականին տուեալներու համաձայն, ընկերութիւնը վաճառած է մօտ 130,000 ինքնաշարժյ։[1]

Տարեթիւ Վաճառուած ինքնաշարժերու քանակ
1 2 3 4 5 6 7 8 9 10
1999[6] 3,775  
2000[7] 4,070  
2001[8] 4,289  
2002[9] 4,236  
2003[10] 4,238  
2004[11] 4,975  
2005[12] 5,409  
2006[13] 5,671  
2007[14] 6,465  
2008[15] 6,587  
2009[16] 6,250  
2010[17] 6,461  
2011[18] 7,001  
2012[19] 7,318  
2013[20] 6,922  
2014[21] 7,255  
Ուիքիփետիա Ասիկա անաւարտ յօդուած մըն է։ Դուք կրնաք օգնել Ուիքիփետիային՝ զայն ուղղելով եւ լրացնելով։
Այս նշումը հարկաւոր է փոխարինել համապատասխան թեմաթիք նշումով։
  1. 1,0 1,1 «Crunching Ferrari’s Global Numbers»։ Ferraris-online.com։ Վերցված է 2014 թ․ հունիսի 22
  2. History of Ferrari In DK Engineering from http://www.dkeng.co.uk/company/The_History_of_Ferrari.html Retrieved 14 September 2010
  3. «Ferrari CEO Quits In A Huff, Says Company Is Now 'American'»
  4. Ferrari quitte Fiat et rentre dans le circuit boursier, le Monde, October 30, 2014
  5. Stoklosa, Alexander (2014), 2015 Ferrari California T Debuts With Twin-Turbo V-8, F12berlinetta Styling, Car and Driver, http://www.caranddriver.com/news/2015-ferrari-california-t-photos-and-info-news
  6. (PDF) Fiat Group 1999 Annual Report, http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/BIL1999_Rel_Gest_ING.pdf
  7. (PDF) Fiat Group 2000 Annual Report, http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/BIL2000_Rel_Gest_ING.pdf
  8. (PDF) Fiat Group 2001 Annual Report, http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/BIL2001_Rel_Gest_ING.pdf
  9. (PDF) Fiat Group 2002 Annual Report, http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/BIL2002_Rel_Gest_ING.pdf
  10. (PDF) Fiat Group 2003 Annual Report, http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/Bilancio_UK_completo_al_08ott04.pdf
  11. (PDF) Fiat Group 2004 Annual Report, http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/bilancio_completo-Uk.pdf
  12. (PDF) Fiat Group 2005 Annual Report, http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/BilConsUk.pdf
  13. (PDF) Fiat Group 2006 Annual Report, http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/Bilancio_UK_completo.pdf
  14. (PDF) Fiat Group 2007 Annual Report, http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/BILANCIO_2007_ING.pdf
  15. (PDF) Fiat Group 2008 Annual Report, http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/Bilancio_2008/Bilancio%20Consolidato_UK_ott.pdf
  16. (PDF) Fiat Group 2009 Annual Report, http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/Bilancio_2009/Annual_report_totUK_2009.pdf
  17. (PDF) Fiat Group 2010 Annual Report, http://www.fiatspa.com/en-US/investor_relations/financial_reports/FiatDocuments/Bilanci/2010/Gruppo%20Fiat_Relazione%20Finanziaria%20Annuale%202010_ENG.pdf
  18. (PDF) Fiat Group 2011 Annual Report, http://www.fiatspa.com/en-US/investor_relations/financial_reports/FiatDocuments/Bilanci/2011/Fiat_AnnualReport_2011_ENG.pdf
  19. (PDF) Fiat Group 2012 Annual Report, http://www.fiatspa.com/en-US/investor_relations/financial_reports/FiatDocuments/Bilanci/2012/Fiat_AnnualReport_2012_ENG.pdf
  20. Ferrari profits rise despite fewer sales in 2013, http://www.autocar.co.uk/car-news/industry/ferrari-profits-rise-despite-fewer-sales-2013
  21. Կաղապար:Citation4

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.