Փարիզ

Փարիզ[4] (ֆր.՝ Paris, Բաղի), Ֆրանսայի մայրաքաղաքը եւ ամէնամեծ քաղաքը։

Այն տեղակայուած է Սեն գետի ափին՝ Ֆրանսայի հիւսիսը՝ Իլ Տը Ֆրանս երկրամասի կեդրոնը։ Փարիզն իր վարչական սահմաններուն մէջ ունի 2 300 000 բնակչութիւն (2009)[5]։ Փարիզն իր արուարձաններով Եւրոպայի ամենախիտ բնակեցուած կեդրոններէն մէկն է՝ շուրջ 12 միլիոն բնակչութեամբ։[6] Տարածք՝ 105, 4 ք․մ․2։ Միջին բարձրութիւն՝ 33 մ․։ Աւելի քան երկու հազարամեակ՝ ըլլալով կարեւորագոյն բնակավայր, XII դարուն Փարիզը դարձաւ Եւրոպայի առաջատար մշակութային եւ կրթական կեդրոններէն մէկը ու խոշորագոյն քաղաքը, մինչեւ XVIII դար։ Այսօր Փարիզն պիզնէսի, կրթական, գիտական, մշակութային եւ քաղաքական աշխարհի խոշորագոյն կեդրոններէն մեկն է[7]։

Փարիզն իր արուարձաններով հանդերձ կը ներառէ՝ Ֆրանսայի արդիւնաբերութեան մէկ քառորդը, 2010 թ. € 572.4 պիլիոն արդիւնքով եւ ՀՆԱ ցուցանիշով՝ աշխարհի քաղաքներէն առաջատարն է[8]։ Փարիզն ու տարածաշրջանը, զբօսաշրջութեան ցուցանիշով նոյնպէս աշխարհում առաջինն է։ Փարիզի մէջ տեղակայուած են ԵՈՒՆԵՍՔՈ-ի Համաշխարհային Ժառանգութեան չորս առարկաներ եւ բազմաթիւ միջազգային կազմակերպութիւններ[9]։

Բնակավայր
Փարիզ
ֆր.՝ Paris
Դրօշ Զինանշան
Flag of Paris with coat of arms Grandes Armes de Paris
Fluctuat nec mergitur
Paris - Eiffelturm und Marsfeld2
Երկիր Flag of France.svg Ֆրանսա[1][1]
Մայրաքաղաքն է Ֆրանսա
Հիմնադրուած է մ.թ.ա. 3-րդ դար[2] թ.
Մակերես 105,4 կմ²
ԲԾՄ 28±1 մետր
Բնակչութիւն 2 206 488 մարդ (2015)[3]
Հեռախոսային կոդ 1
Փոստային ինդեքս 75116, 75001, 75002, 75003, 75004, 75005, 75006, 75007, 75008, 75009, 75010, 75011, 75012, 75013, 75014, 75015, 75016, 75017, 75018, 75019 եւ 75020
Մականուն Ville-Lumière, The City of Light եւ La Ciudad de la Luz
Պաշտօնական կայք paris.fr

Պատկերասրահ

Paris-von Montmartre-114-p5-2017-gje

Paris

Paris-Notre Dame-114-Westfassade-2017-gje

Notre Dame

Paris-Place Dauphine-102-2017-gje

Place Dauphine

Paris-St Jean-de-Montmartre-100-2017-gje

St. Jean-de-Montmartre

Paris-Champs Elysees-092-Arc de Triomphe-2004-gje

Arc de Triomphe

Paris-Palais Royal-102-2017-gje

Palais Royal

Paris-Place des Vosges-102-Arkaden-2017-gje

Place des Vosges

Paris-Seineufer-102-vom Institut du monde arabe-2017-gje

La Seine

Ծանօթագրութիւններ

  1. 1,0 1,1 archINFORM — 1994.
  2. http://books.google.com/books?id=QSIDAAAAMAAJ&pg=RA1-PA132
  3. 3,0 3,1 Recensement de la population 2015 — 2017.
  4. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 52։ ISBN 99941-56-03-9
  5. Évolution et structure de la population
  6. Historical urban community sizes and List of largest European cities in history
  7. According to : Globalization and World Cities study by the University of Loughborough, 2010 / Global Cities Index by A.T. Kearney, 2012 / Global Power City Index by the Mori Memorial Foundation, 2011 / The Wealth Report by Knight Frank for CitiBank, 2012
  8. Institut National de la Statistique et des Études Économiques։ «Produits Intérieurs Bruts Régionaux (PIBR) en valeur en millions d'euros» (XLS)։ արտագրուած է՝ 3 2012 հուլիս
  9. Paris Region Key Figures 2012, p.21 (անգլ.) (PDF)
  10. 10,0 10,1 10,2 10,3 (unspecified title)Institut National de la Statistique et des Études Économiques.
  11. http://www.insee.fr/fr/ppp/bases-de-donnees/recensement/populations-legales/commune.asp?annee=2012&depcom=75056
  12. https://www.insee.fr/fr/statistiques/2534314?geo=COM-75056
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։
CC-BY-SA-icon-80x15
1873 թուական

1873 թուական, ոչ նահանջ տարի, 19րդ դարու 73րդ տարին

1880 թուական

1880 թուական, նահանջ տարի, 19րդ դարու 80րդ տարին

1892 թուական

1892 թուական, նահանջ տարի, 19րդ դարու 92րդ տարին

1896 թուական

1896 թուական, նահանջ տարի, 19րդ դարու 96րդ տարին

1902 թուական

1902 թուական, ոչ նահանջ տարի, 20րդ դարու երկրորդ տարին է

1903 թուական

1903 թուական, ոչ նահանջ տարի, 20րդ դարու երրորդ տարին է

1907 թուական

1907 թուական, ոչ նահանջ տարի, 20րդ դարու եօթներորդ տարին է

1912 թուական

1912 թուական, նահանջ տարի, 20րդ դարու 12րդ տարին է

1913 թուական

1913 թուական, ոչ նահանջ տարի, 20րդ դարու 13րդ տարին է

1921 թուական

1921 թուական, ոչ նահանջ տարի, 20րդ դարու 21րդ տարին է

1923 թուական

1923 թուական, ոչ նահանջ տարի, 20րդ դարու 23րդ տարին է

1930 թուական

1930 թուական, ոչ նահանջ տարի, 20րդ դարու 30րդ տարին է

1939 թուական

1939 թուական, ոչ նահանջ տարի, 20րդ դարու 39րդ տարին է

1940 թուական

1940 թուական, նահանջ տարի, 20րդ դարու 40րդ տարին է

1972 թուական

1972 թուական, նահանջ տարի, 20րդ դարու 72րդ տարին է

Եւրոպա

Եւրոպա, աշխարհի 6 աշխարհամասերէն մէկը, կը կազմէ Եւրասիոյ արեւմտեան մասը։

Հալէպ

Հալէպ (Ալեբբո, Հալապ (հին շրջանին՝ Բերոյա, հայկական աղբիւրներուն մէջ‘ Բերիա, Տիբերիա, Խալիպոն, Խաղաբ), արաբերէն՝ حَلَب‎, արևմտահայերէն՝ Հալէպ), քաղաք Սուրիայի հիւսիս-արեւմուտքը, Հալէպ մարզի (մուհավազայի) վարչական կեդրոնը, Սուրիոյ մեծագոյն քաղաքը եւ Սուրիոյ ամենամեծ հայաբնակ քաղաքը։ 1,5 միլիոն բնակիչ (1999), 2,132,100 բնակիչ(2004)։

Պէյրութ

Պէյրութը (արաբերէն՝ بيروت) Լիբանանի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքն է։ Կը գտնուի Միջերկրական ծովու արեւելեան ափին։

Ֆրանսա

Ֆրանսական Հանրապետութիւն (ֆր․՝ République française), (յայտնի նաեւ որպէս Ֆրանսա) միութական-մենական (անգլ․՝ unitary) կիսանախագահական հանրապետութիւն է Արեւմտեան Եւրոպայի մէջ, իր քանի մը անդրծովեան տարածքներով եւ կղզիներով, որոնք տեղակայուած են Հնդկական, Խաղաղական եւ Ատլանտեան ովկիանոսներուն մէջ։ Մայրցամաքային Ֆրանսան կ’երկարի Միջերկրական ծովէն մինչեւ Անգլիական նեղուց եւ Հիւսիսային ծով, Հռենոսէն մինչեւ Ատլանտեան ովկիանոս։ Զայն յաճախ անուանուած են l'Hexagone (վեցանկիւն), անոր տարածքի աշխարհագրական պատկերին պատճառով։ Անիկա Արեւմտեան Եւրոպայի մեծագոյն երկիրն է եւ երկրորդ ամենամեծը աշխարհի մէջ իր բացառիկ տնտեսական գօտիով՝ 11,035,000 ք․մ․2, զիջելով միայն Միացեալ Նահանգներուն (11,351,0002 / 4,383,000 ք․ մղոն)։

Նախորդ 500 տարիներուն Ֆրանսան ունեցած է գերիշխող դիրք մշակութային, տնտեսական, ռազմական եւ քաղաքական ասպարէզներուն մէջ, ինչպէս Եւրոպայի, այնպէս ալ ամբողջ աշխարհի մէջ։ 17-րդ եւ 18-րդ դարերուն ընթացքին Ֆրանսայի գաղութները դարձան Հիւսիսային Ամերիկայի եւ Հարաւ-արեւելեան Ասիոյ հսկայական մասը․ 19-րդ դարուն եւ 20-րդ դարու սկիզբներուն, Ֆրանսան կառուցեց այդ ժամանակուայ երկրորդ ամենամեծ գաղութատիրական տէրութիւնը, ներառելով Հիւսիսային, Արեւմտեան եւ Կեդրոնական Ափրիկէի, Հարաւ-արեւելեան Ասիոյ մեծ մասը, ինչպէս նաեւ տիրացաւ Քարիպեան եւ Խաղաղ ովկիանոսեան շատ կղզիներու։

Ֆրանսայի հիմնական գաղափարները արտայայտուած են մարդու իրաւունքներու եւ քաղաքացիի հռչակագրով։ Ֆրանսայի Հանրապետութիւնը կը բնորոշուի որպէս անբաժանելի, աշխարհիկ, ժողովրդավարական եւ ընկերայնական երկիր իր սահմանադրութեամբ։ Ֆրանսան մէկն է աշխարհի առաւել զարգացած երկրներէն․ իր անուանական ՀՆԱ-ի ( համախառն ներքին արտադրանք) մակարդակով Ֆրանսան իններորդն է աշխարհի եւ երկրորդը՝ Եւրոպայի մէջ։ Ֆրանսան իր կենսամակարդակով առաջինն է Եւրոպայի մէջ (եւ 4-րդը՝ աշխարհի մէջ)։

Ֆրանսայի ռազմական պիւտճէն երրորդն է աշխարհի մէջ․ ան երրորդ ամենամեծ ռազմական ուժն է ՆԱԹՕ-ի մէջ եւ ունի ԵՄ (Եւրոպական Միութիւն) ամենամեծ բանակը։ Ֆրանսան նաեւ ունի երրորդ ամենաշատ կորիզային զէնքի պաշարները աշխարհի մէջ։

Ֆրանսան կը հանդիսանայ Միաւորուած ազգերու կազմակերպութեան (ՄԱԿ) հիմնադիր անդամ, նաեւ Ֆրանքոֆոնիայի, Մ8 (8 Մեծագոյն երկիրներ), Մ20, ՆԱԹՕ-ի, ԴՀԶՔ, ՀԱԳ եւ Լատինական միութեան անդամ։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.