Էգէական Ծով

Կաղապար:Տեղեկաքարտ Ծով

Aegean Sea map bathymetry-fr
Էգէական Ծովը իր բազմաթիւ կղզիներով․ անկէ ծնունդ առաւ Արգիփելաղօ անունը- The Aegean Sea with its large number of islands is the origin of the term archipelago.

Էգէական Ծով[1], յուն․՝ Αιγαίο πέλαγος կիսափակ ծով Միջերկրական ծովուն աւազանին մէջ, արեւելեան մասին, Յունաստանի եւ Փոքր Ասիոյ միջեւ։ Հին ժամանակներուն կը կոչուէր նաեւ Արքիփելաղոս Αρχιπέλαγος։ Կը ողողէ Յունաստանի եւ Թուրքիոյ ափերը։ Տարտանելի եւ Վոսպորի նեղուցներուն միջոցաւ յաջորդաբար Մարմարայի եւ Սեւ Ծովերուն կը միանայ։ Տարածութիւնն է 240.000 քմ2, առաւելագոյն խորութիւնը 2561 մ (Կրետէ եւ Քիքլատես կզիներուն միջեւ)։ Կ՛ընդգրկէ հարիւրաւոր մեծ ու փոքր կղզիներ, ժայռակղզիներ [2]։ Գլխաւոր նաւահանգիստներն են Փիրէան, Սալոնիկը, եւ Զմիւռնիան (Իզմիր)ը։

Անուանում

Theseus Minotaur BM Vase E84
Թիսէան կը սպաննէ Մինոդաւրոն․ անօթագրութիւն Ք․ա․ 440-430 թուական

Անուանումին համար, շատ տարբերակներ կան։ Ըստ հին յունական առասպելի մը՝ անուանումը յառաջացած է Աթէնքի Էգէոս կամ Էղէոս արքայի անունէն։ Երբ Եգէոսի որդին՝ Թիսէան կ՛անցնի Կրետէ կղզին Մինոթաւրոս հրէշը սպաննելու համար եւ այդպիսով Աթէնքը ազատելու Կրետէին Մինոասեան տիրապետութենէն ու անոր հարկ տալէն։ Եգէոս, որդիին հետ կը պայմանաւորուին թէ՝ յաղթանակով վերադառնալու պարագային, Թիսէան նաւու սեւ առագաստները պիտի փոխարինէ ճերմակներով։ Սակայն, յաղթանակէն ետք Թիսէան կը մոռնայ առագաստները փոխել։ Հայրը տեսնելով սեւ առագաստներով վերադարձող նաւը, կը կարծէ թէ որդին սպաննուած է եւ Սունիօ հրուանդանի (Ատտիկէի -թերակղզի- նահանգին հարաւային ծայրամասը ) Փոսիտոնի տաճարէն ինքզինքը ծովը կը նետէ։ Այդ օրուընէ ծովը կը կոչուի Եգէական։[3]

Cape Sounion AC
Սունիոյ հրուանդան, Փոսիտոնի տաճարը․ նկարը կը դիտէ հիւսիս արեւմուտքը

Ստուգաբանութեան մը համաձայն, անունը առաջացած է հին յունարէնի էղեալոս αιγιαλός բառէն, կը նշանակէ ծովափ․ ըստ «Իլիական» եւ «Ոդիսական» դիւցազներգութիւններուն, ծովու աստուծոյ Փոսիտոնային բնակութեան վայրը։

Ֆրանքներու ժամանակ, բիւզանդացի կայսր Միքայէլ Ը․ Փալէոլողոն եւ Վենետիկցիները, Էգէականը Ծովը Արգիփելաղօ Αρχιπέλαγο եզրով կը բնորոշէին․ ձեւազեղծութիւն՝ յունարէն Էգէական Ովկիանոս Αιγαίο πέλαγος անուանման։ Ժամանակակից յունարէն լեզուն այս անուանումով այժմ Ծովուն կղզիներուն ամբողջութիւնը կը հիմնաւորէ։

Աշխարհագրութիւն

Սահմաններ

Locatie Egeische Zee
էգէական ծովուն սահմանները, Միջերկրական ծովուն հիւսիս արեւելքի մաս

Երեք կողմերէ ծովուն սահմանները ցամաքամաս եւ կամ՝ թերակղզի են։ Հարաւէն, կղզիներու շարք մը, Էգէականը Միջերկրականի արեւելեան աւազանէն կը բաժնէ․ Քիթիրա Kythera, Անդիքիթիրա Antikythera, Կրետէ Crete, Քասոս Kasos, Քարփաթոս Karpathos եւ Ռոտոս Rhodes։ Արեւելքի թերակղզին, Փոքր Ասիոյ արեւմտեան ափերը, ծովուն արեւելեան սահմաններն են, իսկ Յունաստանի մայր ցամաքամասը անոր արեւմտեան սահմանն է։

Ենթակառոյցներ

Էգէական Ծովը կը ներառնէ քանի մը ծովեր՝ Թրակիոյ ծովը Θρακικό πέλαγος (հիւսիսը), Իքարիոյ ծովը Ικάριο πέλαγος (կեդրոն-արեւելք), Տոտեքանեզեան ծովը Δωδεκανησιακή θάλασσα (հարաւ արեւելք), Քարփաթիոյ ծովը Καρπάθιο πέλαγος (հարաւ եւ հարաւ արեւելք), Կրետէի ծովը Κρητικό πέλαγος (կզիին հիւսիսը), Միրդեան ծովը Μυρτώο πέλαγος (Սունիօ հրուանդանի եւ Քիթիրա կղզիին միջեւ) եւ Էվեայի ծովը Ευβοϊκή θάλασσα (կը ջրէ համանուն կղզին)։

Նաւահանգիստներ

Գլխաւոր նաւահանգիստն է Փիրէան Piraeus (կապուած յօդուածներ՝ Յունաստան, Աթէնքի տարածքաշրջան[4]

Rhodos Agios Nikolaos Fortress R06
Ռոտոս կղզին․ Մանտրաքի -Mandraki- նաւահանգիստ

Էգէական ծովուն ուրիշ մեծ նաւահանգիստներ [5]

  • Յունաստանի մայր ցամաքամասին վրայ. Էլեֆսինա, Լավրիο, Վոլο, Սելանիկ, Ռաֆինա, Նաֆփլիο, Խալքիտա, Սդիլիտա, Քավալա, Փորդօ Լակο (Քսանթի), Ալեքսանտրուփոլի, Իվրիծէ (արեւելեան Թրակիա)։ (յղում՝ Յունաստան#Քաղաքներ)
  • Կղզիներու․ Էրմուփոլի (Սիրօ կղզի), Անտրոս, Միթիլինի (Լեզվոս), Խիոս, Թասօ, Վաթի (Սամոս կղզի), Ռոտոս եւ Կրետէ կղզի՝ Իրաքլիօ, Սուտա եւ Խանիա։
  • Փոքր Ասիոյ արեւմտեան ափերուն՝ Այվալի (հին յունական անունով Քիտոնիէս), Զմիւռնիա, Ալիքարնասօ (Bodrum) եւ Քուսանտասի նաւահանգիստները։

Կղզիախումբեր [6]

Location map of AegeanIslands (Greece)
Էգէական Ծովուն կղզիները․ հարաւը ամենամեծ կղզին, Կրետէն

Բուն արձանագրութիւն՝ Էգէական Ծովուն Կղզիապումբերն ու կղզիները [1]

Էգէական Ծովուն կղզիները բոլորն ալ, ի բացառեալ երկուքէ (Իմվրոս եւ Թենետոս), Յունաստանին կը պատկանին։ Անոնք կը բաժնուին եօթը խումբերու։

  • Հիւսիս արեւելեան կղզիները, թիւով 35
PSARA-1
Փսարա
Nas Beach3
Իքարիա․ Նաս ծովափը
Οι ανεμόμυλοι της Χίου
Խիոս․ Ջաղացքները, կը գտնուին կղզիին հիւսիսային շրջանը
Samos and Turkey
Սամոս․ արեւելեան կողմը - Դիմացը Թուրքիան
20020800 Chora Samothrace island Thrace Greece
Սամոթրաքի․ Խորա, կղզիին մայր քաղաքը
Կղզիներն ու անուանում
Հայերէն Յունարէն
Աղիոս Էֆսրադիոս Άγιος Ευστράτιος Áyios Efstrátios
Աղիոս Մինաս Άγιος Μηνάς Agios Minas
Ալադոնիսի Αλατονήσι (Αλατσονήσι) Alatonisi (Alatsonisi)
Ամուլիանի Αμμουλιανή Ammouliani
Անթրոփոֆաս Ανθρωποφάς (Μεγάλος Ανθρωποφάς, Μεγάλος Ανθρωποφάγος, Ανθρώ) Anthropofas
Անտիփսարա Αντίψαρα Antipsara
Խիոս Χίος Khíos
Էքադոնիսա Εκατόνησα Hekatónisa
Ֆուռնի Քորսէոն Φούρνοι Κορσέων Fourni Korséon
Իքարիա Ικαρία Ikaria
Քիսիրիա Κισηριά (Διάποροι) Kisiria (Diaporoi)
Լիմնոս Λήμνος Límnos
Իմվրոս Ίμβρος Imvros
Քաւքանաս Καυκανάς Kafkanas
Քալողերոս կղզիակ Νησίδα Καλόγερος Nisida Kalogeros
Լեզվոս Λέσβος Lésvos
Մաքրոնիսի Μακρονήσι (Μακρύ) Makronisi (Makri)
Մեղալոնիսի Սիղրիու Լեզվու - Նիսիոփի Μεγαλονήσι Σιγρίου Λέσβου (Νησιώπη, Νησιώτη, Σίγρι) Megalonisi (Nisiopi)
Ինուսես Οινούσσες Oinousses
Փասաս Πασάς (Παναγία) Pasas (Panagiá)
Փսարա Ψαρά Psará
Մաւրիա Μαύρια Mavria
Սամիոփուլա Σαμιοπούλα Samiopoula
Սամոս Σάμος Sámos
Սամօթրաքի Σαμοθράκη Samothráki
Սերղիցի Σεργίτσι Λήμνου Sergitsi Limnou
Թենետոս Τένεδος Ténedhos
Թասոս Θάσος Thásos
Թասոփուլա Θασοπουλα Thasopoula
Թիմէնա Θύμαινα Thimena
Թիմէնաքի Θυμαινάκι Thymainaki
Թոքմաքիա Τοκμάκια (Τομαρονήσια, Τομάρια, Ασπρονήσια) Tokmakia (Tomaronisia)
Էկլեզոնիսի Εγγλεζονήσι (Μακρονήσι) Englezonisi (Makronisi)
Զուրաֆա Ζουράφα (Λαδόξερα, Λαδοξέρα) Zourafa (Ladoksera)
  • Էվիայի կղզիախումբը (9 մեծ ու փոքր կղզիներ)
Castel tower Karystos, Euboea, Greece
Էվիա․ Քարիսդոս - բերդը, հարաւային ծայրամասին
Կղզիներն ու անուանում
Հայերէն Յունարէն
Արղիրոնիսօ Αργυρόνησο (Αργυρόνησος) Argyroniso
Էլաֆոնիսոս Ελαφόνησος Elafonisos
Էվիա Εύβοια Evia
Լիհատոնիսիա Λιχαδονήσια Lichadonisia (Μονολιά & Στρογγύλη)
Մանտիլու Μανδηλού Mandilou
Փեդալյի Πεταλιοί Petalii
Փոնտիքոնիսի Ποντικονήσι Ευβοίας Pontikonisi Euboeas
Ռաֆդիս Ράφτης (Ράφτη) Raftis
Սդիրա Էվիաս Στύρα Ευβοίας Styra Euboeas
  • Սփորատես, թիւով 15
Skopelos08a
Սքոփելոս
Skyros-chora
Սքիրոս
Կղզիներն ու անուանում
Հայերէն Greek
Ատելֆի Αδελφοί Adelfoi
Ալոնիսոս Αλόννησος Alónnisos
Ղիուրա Γιούρα Gioura
Քիրա Փանաղիա Κυρά Παναγιά Kirá Panagiá
Փերիսդերիա Περιστέρα Peristéra
Փիփերի Πιπέρι Pipéri
Փոտիա Πόδια (Ποδιές) Podia
Փսաթուրա Ψαθούρα Psathoura
Սարաքինօ Σαρακηνό Sarakino
Սքանծուրա Σκάντζουρα Skántzoura
Սքիաթոս Σκιάθος Skiáthos
Սքոփելոս Σκόπελος Skópelos
Սքիրոփուլա Σκυροπούλα Skiropoula
Սքիրոս Σκύρος Skiros
Ցուկրիա Τσουγκριά Tsougria
  • Քիքլատես, թիւով 41
Ανάφη, Κάλαμος (Παναγιά Καλαμιώτισσα)
Անաֆի
Manwlas
Թիրասիա
Ios island, Cyclades, Greece hill 2007
Իոս
Κάστρο Σικίνου (05)
Սիքինոս
Կղզիներն ու անուանում
Հայերէն Յունարէն
Ամորղոս Αμοργός Amorgós
Անաֆի Ανάφη Anáfi
Անտրոս Άνδρος Ándros
Անդիքերոս Αντικέρια Antikeria (Άνω Αντικέρι / Αντίκερος & Κάτω Αντικέρι / Δρίμα / Δρύμα)
Անդիմիլոս Αντίμηλος Antimilos
Անդիփարոս Αντίπαρος Antiparos
Անիտրոս Άνυδρος (Αμοργοπούλα) Anydros (Amorgopoula)
Խրիստիանի Χριστιανή Christiani
Տիլոս Δήλος Dhilos
Տեսփոդիքօ Δεσποτικό Despotikó
Տիտիմի Διδύμη (Γάιδαρος, Γαϊδουρονήσι)
Տոնուսա Δονούσα Donousa
Դրաղոնիսի Τραγονήσι (Δραγονήσι) Tragonisi (Dhragonisi)
Ֆոլեղանտրոս Φολέγανδρος Folégandros
Ղիարոս Γυάρος Giáros
Քդափոտիա Κταπόδια (Σταπόδιο) Ktapodia (Stapodio)
Իոս Ίος Ios
Իրաքլիա Ηρακλειά Irakliá
Քէա Κέα Kéa, Τζια Tziá (Zia)
Քերոս Κέρος Kéros
Քիմոլոս Κίμωλος Kimolos
Քուֆոնիսի Κουφονήσια Koufonisia
Քիթնոս Κύθνος Kithnos
Մաքրոնիսոս Μακρόνησος Makrónisos
Միլոս Μήλος Mílos
Միքոնոս Μύκονος Míkonos
Նաքսոս Νάξος Náxos
Փահիա Παχειά (Αναφόπουλο) Pacheia (Anafopoulo)
Փարոս Πάρος Páros
Փոլիէղոս Πολύαιγος Poliegos
Փրասուրա Πρασούρα (Κοπριά) Prasoura (Kopria)
Ռինիա Ρήνεια Rinia
Սանդորինի Σαντορίνη Santoríni, Θήρα Thira
Սհինուսա Σχοινούσα Schinousa
Սերիֆոփուլա Σεριφοπούλα Serifopoula
Սերիֆոս Σέριφος Sérifos
Սիֆնոս Σίφνος Sifnos
Սիքինոս Σίκινος Sikinos
Սիրոս Σύρος Siros
Թիրասիա Θηρασία Thirasiá
Թինոս Τήνος Tinos
  • Սարոնիքօ Ծոցին կղզիները (կամ Արղօ-Սարոնիքոյի կղզիները), թիւով 11
Spetses1 evlahos
Սփեցես
Υδρα 2
Իտրա
Կղզիներն ու անուանում
Հայերէն Յունարէն
Էղինա Αίγινα Egina
Աղիոս Ղիորղոս Άγιος Γεώργιος (Σαν Τζώρτζης) Agios Georgios Hydras
Ակիսդրի Αγκίστρι Ankistri
Արսիտա Αρσίδα (Ελεούσα, Ελαιούσα, Αρτσιδάς, Αργέντας) Arsida
Տոքոս Δοκός Dokós
Ֆալքոներա Φαλκονέρα (Γερακούνια) Falkonera (Gerakounia)
Իտրա Ύδρα Idra
Փորոս Πόρος Póros
Սալամինա Σαλαμίνα Salamína
Սունիոս (Քոլոնես) Σούνιον (Κολωνές)
Սփեցես Σπέτσες Spétses
  • Տոտեքանեզ (Տոտեքանիսա), թիւով՝ 51
ArkiVillage
Արքի
ΦΚΧ (7)
Աստիփալէա, արեւածագ
Calymnos harbour
Քալիմնոս
Ὀλυμπος Καρπάθου
Քարփաթոս
Γιαλός-Σύμη
Սիմի
Կղզիներն եւ անուանում
Հայերէն Յունարէն
Եղբայր կղզիակներ՝ Մեծ ու Փոքր Νήσοι Αδελφοί (Αδέλφια) Nisoi Adelfoi (Adelfia) (Μεγάλος Αδελφός & Μικρός Αδελφός)
Աղաթոնիսի Αγαθονήσι Agathonisi
Ասքինա Αντίτηλος (Άσκινα) Anditilos (Askina)
Արքի Αρκοί Arki
Արմաթիա Αρμάθεια Armáthia
Ալիմիա Αλιμιά Alimiá
Ասդաքիտոնիսիա Αστακιδονήσια (Αστακίδες) Astakidonisia (Astakides)

(Αστακίδα & Σιάλ/Σύλα/Φωκά & Νήμο & Αστακιδόπουλο/Ατσακιδόπουλο)

Ասդիփալէա Αστυπάλαια Astipálea
Աւղօ Αυγό Avgo
Խամիլի Χαμηλή Chamili, Χαμηλονησι Chamilonisi
Տիվունիա կղզիակներ Νησίδες Διβούνια (Ουανίανησια) Nisides Divounia (Ouanianisia)
Ֆարմաքոնիսի Φαρμακονήσι Farmakonisi
Ղիալեսինօ Γιαλεσίνο Gialesino
Ղլարոս Γλάρος Glaros
Ղիալի Γυαλί Gialí
Խալքի Χάλκι Hálki
Իմիա՝ Մեծ ու Փոքր Ίμια (Λίμνια) Imia (Limnia) (Μεγάλη Ίμνια / Μεγάλη Λιμνιά & Μικρή Ίμνια / Μικρή Λιμνιά)
Քալոլիմնոս Καλόλιμνος Kalólimnos
Քալիմնոս Κάλυμνος Kálimnos
Քանտելիուսա Καντελιούσσα Kandelioussa
Քարփաթոս Κάρπαθος Kárpathos
Քասոս Κάσος Kásos
Քասդելոռիզօ Καστελλόριζο Kastellórizo
Քինարոս Κίναρος Kinaros
Քոս Κώς Kós
Լերոս Λέρος Léros
Լիփսի Λειψοί Lipsi
Լեվիթա Λέβιθα Lévitha
Լիատի կղզիակներ՝ Մեծ ու Փոքր Νησίδες Λιάδι (Λιβάδι) Nisides Liadi (Livadhi) (Μεγάλο Λιάδι & Μικρό Λιάδι)
Մարմարաս Μαρμαράς Marmaras
Մաւրա Μαύρα
Նիմոս Νίμος Nimos
Նիսիրոս Νίσυρος Nísiros
Օֆիտուսա Οφιδούσσα Ofidoussa
Փահիա Παχειά (Παχιά) Pachia
Փադմոս Πάτμος Pátmos
Փերղուսա Περγούσα Pergousa
Փլադի Πλάτη (Πλατύ) Plati
Փսերիմոս Ψέριμος Psérimos
Ռօ Ρω Rhó
Ռոտոս Ρόδος Ródhos
Սարիա Σαρία Saria
Սեսքլիա Σεσκλιά Sesklia
Սոֆրանա կղզիակներ՝ Մեծ, Փոքր

եւ Սոհաս

Νησίδες Σοφρανά Nisides Sofrana (Μεγάλο Σοφράνο / Ζαφοράς & Μικρό Σοφράνο & Σοχάς)
Սդրոկիլի - Նիսիրօ կղզիին Στρογγυλή Νισύρου Stroggyli Nisyrou
Սդրոկիլի - Քաստելոռիզօ կղզիին Στρογγύλη Strongyli
Սիմի Σύμη Simi
Սիռնա Σύρνα Sirna
Դելենտոս Τέλενδος Télendos
Դիլոս Τήλος Tílos
Դրիանիսիա՝ Մեսոնիսի, Փլակիտա

եւ Սդեֆանիա

Τριανήσια
  • Կրետէ ու իր շուրջի մեծ ու փոքր կղզիները, թիւով՝ 16
Island of Crete, Greece
Կրետէ
Կղզիներն ու անուանում
Հայերէն Յունարէն
Աղիի Թէօտորի Άγιοι Θεόδωροι Agioi Theodoroi
Աւղօ Լասիթիու Αυγό Λασιθίου Avgo Lasithou
Խրիսի (Էշակղզի) Χρυσή (Γαϊδουρονήσι) Chrysi
Կրետէ Κρήτη Kríti
Տիա Δία Dia
Տիոնիսիատես Διονυσιάδες (Γιανυσάδες) (Γιανυσάδα & Δραγονάδα & Παξιμάδα & Παξιμαδάκι)
Էլաֆոնիսի - Խանիա Ελαφονήσι Χανίων Elafonisi Chanion
Ղաւտոփուլա Γαυδοπούλα Gavdopoula
Ղաւտոս Γαύδος Gávdos
Ղրամվուսա Γραμβούσα (Γραμπούσα) Gramvousa (Ήμερη Γραμβούσα & Άγρια Γραμβούσα)
Քուֆոնիսի Κουφονήσι Koufonisi
Լուդրօ Λουτρό Loutro
Փոնտիքոնիսի Ποντικονήσι Pontikonisi
Սփինալոկա Σπιναλόγκα (Καλυδών) Spinalonga
Քիթիրա* Κύθηρα (Τσιρίγο)
Անտիքիթիրա* Αντικύθηρα (Τσιριγότο) Antikythera

*Այս վերջին երկուքը, հակառակ որ կը գտնուին Էգէական Ծովուն կողմը, մաս կը կազմեն Յոնիական Ծովուն կղզիներուն։

Վերոնշեալ բոլոր կղզիախումբերուն կողքին, ցիր ու ցան բազմաթիւ ժայռ-կղզիներ կան։

Meltemi
Մելդեմիա հովերը․ Etesians (meltemia)․ կը պատահին երբ միաժամանակ բարձր ճնշում կը կազմուի Պալքանեան թերակղզիին վրայ (H) եւ ցած ճնշում՝ Փոքր Ասիոյ վրայ (L)

Էգէական ծովուն բազմաթիւ կղզիներ եւ կամ կղզիախումբեր, Յունաստանի մայր ցամաքամասին լեռներու կամ կեռնաշղթաներուն շարունակութիւնն են․ օրինակ՝ լեռնաշղթայ մը ծովուն մէջէն կ՛երակրի մինչեւ արեւելեան Խիոս կղզին, ուրիշ մը Էվիա կղզիէն՝ Սամոս կղզին։ Երրորդ լեռնաշղթայ մը Պեղոպոնեզէն կ՛անցնի Կրետէ եւ կ՛երկարի մինջեւ Ռոտոս, բաժնելով այսպէս Միջերկրականը Էգէականէն։

Կլիմա

Էգէականի կլիման, հար ու նման է՝ արեւելեան Միջերկրականին բարեխառն։ Ծովուն արեւմտեան եւ արեւելեան ցամաքամասերուն կլիմայէն աւելի մեղմ է․ ամառներու տաքը այդքան ծանր չէ շնորհիւ Մայիսէն մինչեւ Սեպտեմբեր ամիսներուն Ծովը թափանցող Մելդեմիա հիւսիսային հովերուն։

Էգէական Ծովուն մէջ թափող գետեր

{կապուած յօդուած՝ Յունաստան#Գետեր}

Ծովուն մէջ թափող գլխաւոր գետերն են՝ Ինահոս - Պեղոպոնեզի Արղոլիտա նահանգ Ίναχος (Αργολίδα), Սփերհիոս եւ Փինիոս - Թեսալիա Σπερχειός, Πηνειός (Θεσσαλία, Ալիաքմոնաս, Լուտիաս, Աքսիոս եւ Սդրիմոնաս - Մակետոնիա Αλιάκμονας, Λουδίας, Αξιός, Στρυμόνας (Μακεδονία), Նեսդոս եւ Էվրոս Թրակիա Νέστος, Έβρος (Θράκη) , Քայքոս, Էրմոս, Քավսդրոս եւ Մէանտրոս - Փոքր Ասիա, Թուրքիա Κάικος, Έρμος, Κάυστρος, Μαίανδρος (Μ. Ασία) եւայլն։

Բնակչութիւն

Էգէականի Ծովուն ափերուն գլխաւոր քաղաքներն ու անոնց բնակչութեան թիւը հետեւեալն է (2011-ի Յունաստանի մարդահամարի տուեալներ[7]

Շարք Քաղաք Երկիր Շրջան Բնակչութեան թիւ
1 Աթէնք - Athens Յունաստան - Greece Կեդր․ Յունաստան - Central Greece 3,090,508
2 Զմիւռնիա - İzmir Թուրքիա - Turkey Զմիւռնիա - İzmir Province 2,947,000
3 Սելանիկ - Thessaloniki Յունաստան - Greece Կեդր․ Յունաստան - Central Macedonia 824,676
4 Փիրէա - Piraeus Յունաստան - Greece Ատիկէ - Attica 448,997
5 Իրաքլիօ - Heraklion Յունաստան - Greece Կրետէ - Crete 173,993
6 Վօլոս - Volos Յունաստան - Greece Թեսալիա - Thessaly 144,449
7 Չանաքքալէ - Çanakkale Թուրքիա - Turkey Չանաքքալէ - Çanakkale Province 111,137
8 Խանիա - Chania Յունաստան - Greece Կրետէ - Crete 108,642
9 Ռոտոս (քաղաքը) - Rhodes (city) Յունաստան - Greece Հարաւային Էգէական - South Aegean 86,199
10 Ալեքսանտրուփոլի - Alexandroupoli Յունաստան - Greece Արեւել․ Մակետոնիա եւ Թրակիա - Eastern Macedonia and Thrace 72,959

Բնապահպանում

Blue cave in Alonissos
Ալոնիսոս Αλόνησος, Կապոյտ քարայրը - Natura 2000 պահպանուած շրջան

Յունաստանը իր ծովեզրերուն երկայնքին, հաստատած ու սահմանած է քանի մը ծովային բնապահպանման շրջաններ։[8][9] Ըստ Միջերկրականի Պահպանման Ծովային Շրջաններուն Տնօրէնութեան Ցանցին (MedPAN) Network of Managers of Marine Protected Areas in the Mediterranean, յունական չորս շրջաններ այս ցանցին կը մասնակցին, անոնցմէ մէկը էգէական Ծովուն մէջ է՝ Ալոնիսոս Ծովային Ճեմապարտէզը Alonnisos Marine Park։[10]

Պատմութիւն

Հնադարեան Շրջանէն մինչեւ Միջնադար

Հնադարեան շրջանին, Էգէականը իր կղզիներու բնակչութեան եւ այլ դրացի ծովափնիայ ժողովուրդներու ծովային նաւարկութեան կը նպաստէ․ Քիքլատէսի, Մինոասեան, Փիւնիկեցիներու, Լելեկներու եւ յոյներու։ Ծովուն լեռնային եւ անկանոն ափերը բնական պատսպարաններ են․ այսպէս եւրոպական պատմութեան առաջին ծովապետութիւններու օրրանը կը դառնայ՝ Կրետէի Մինոասեան եւ Աթէնքի։

Հռոմէական Կայսրութեան շրջանին եւ մինչեւ Բիւզանդական Կայսրութեան վերջաւորութեան, Էգէականի ծովեզրերու ամբողջութիւնը, կը պատկանին նոյն պետութեան կամ տիրապետութեան։

Կապուած յօդուածներ՝ Յունաստան#Մինչեւ Ք.Ա. 12-րդ դար, Յունաստան#Հին Յունաստան, Յունաստան#Հռոմէական Շրջան, Յունաստան#Բիւզանդական Կայսրութեան շրջան

DeportaLausanne
Լոզանի դաշնագիր․ Քարտէս բնակչութեան տեղափոխման, տարագրութեան

Օսմանեան տիրապետութեան շրջան

Էգէականի ափերը կը բաժնուին զանազան փոքր ու մեծ պետութիւններու կամ իշխանութիւններու միջեւ․ օսմանեան, յունական, Լատին։

կապուած յօդուած՝ Յունաստան#Օսմանեան տիրապետութեան Ժամանակաշրջան

Յունաթրքական հակամարտութիւն

Յունաստան տանելէ ետք անկախութեան պատերազմներ, 1830 թուականին իր անկախութեան կը տիրանայ։ Նախ Պեղոպոնեզի շրջանով, ապա կամաց կամաց կը վերատիրանայ մնացեալ յունական ցամաքամասին եւ կղզիներուն։ 20-րդ դարուն սկիզբներուն կը հասնի մինչեւ Փոքր Ասիոյ ափերուն յունական հնադարեան քաղաքներուն եւ շրջաններուն։ Ի վերջոյ, 1922-ի Լոզանի դաշնագրով, Թուրքիոյ կը յանձնէ Փոքր Ասիոյ արեւմտեան ափերը․ կ՛առաջանայ բնակչութեան աղետալի տեղափոխում, վերջ տալով երկու հազար տարիներէ աւելի հոն հաստատուած յոյն բնակութեան։ կապուած յօդուած՝ Յունաստան#Նորագոյն շրջան

Այս թուականէն ետք, Թուրքիան հակառակ իր ստորագրած Լոզանի դաշնագրին, Էգէական Ծովը վէճի առարկայ կը դարձնէ իր եւ Յունաստանի միջեւ։[2]

Տնտեսութիւն եւ քաղաքականութիւն

Կղզիներու պատկանելութիւն

ImbrosTenedos 2
Իմվրոս եւ Թենետոս յունական կղզիները որ Լոզանի Դաշինքով Թուրքիոյ յանձնուեցան

Եգէականը բազմահազար կղզիներու ծով մըն է, ծովուն ջուրերը հարաւէն կը հասնին մինչեւ Կրետէ: Կղզիները կը պատկանին Յունաստանին, բացի երկուքէ, որոնք 1922-ի Լոզանի դաշինքով Թուրքիոյ յանձնուած են։ Ատոնք են Պոզճաատա (թրք.՝ Bozcaada, յունարէն՝ Τένεδος Թենետոս) եւ Կէոքչէատա (թրք.՝ Gökçeada, յունարէն՝ Ίμβρος Իմվրոս) կղզիները:

Քարիւղատար Ոլորտը

Էգէական Ծովը քարիւղի ընդարձակ պահեստներ ունի։ Քարիւղի այս պահեստներու օգտագործումը, Յունաստանի եւ Թուրքիոյ միջեւ վէճեր կ՛առաջացնէ։ Շատ երկիրներ եւ ընկերութիւններ կը հետաքրքրուին, սակայն ոչինչ կրնայ ըլլալ, մինչեւ որ շրջանին մէջ այս տարակարծութիւնները փարատին։[11][2]

Պատկերասրահ

Cliffs of Santorini

Սանդորինի

Aegean Reflections

Էգէականի ցոլացումները, գեղանկարչութիւն

Hafen von Molivos

Լեզվոս կղզի, Մոլիվոս

Chania panorama 2

Խանիա, Կրետէ․ հին եւ նոր նաւահանգիստի շրջանը

Nas Beach3

Իքարիա կղզին, Ικαρία, Նաս ծովափը եւ համանուն գետը

Gria vathra

Սամոթրաքի կզղին, Σαμοθράκι - Քրիա Վաթրա ջրվէճը

Chora Amorgos 7231

Ամորղոս կղզին, Αμοργός

Asklepieion panoramic view

Asklepieion Քոս Kos panoramic view

Ayvalık02

Այվալի կղզիախումբերը, Ayvalık, Թուրքիա - խորին ձախին յունական Լեզվօ կղզին

The theatre of ancient Halicarnassus, built in the 4th century BC during the reign of King Mausolos and enlarged in the 2nd century AD, the original capacity of the theatre was 10,000, Bodrum, Turkey (20628392816)

Ալիքարնասոս, Թիւրքիա - Halicarnassus (այժմ Bodrum), հին յունական թատրոնը եւ դիմացը՝ բերդը

Ծանօթագրութիւններ

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 55։ ISBN 99941-56-03-9
  2. 2,0 2,1 2,2 Onalert ելեկտ․ թերթ․ յունարթքական վէճեր․ օրէնքի սահմանում
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարութիւնյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երեւան: «Լույս»
  4. Փիրէան Միջերկրականի երեք գլխաւոր նաւահանգիստներէն - Ելեկտ․ թերթ insider, թիւ 93681
  5. https://el.wikipedia.org/wiki/%CE%9A%CE%B1%CF%84%CE%AC%CE%BB%CE%BF%CE%B3%CE%BF%CF%82_%CE%BB%CE%B9%CE%BC%CE%AD%CE%BD%CF%89%CE%BD_%CF%84%CE%B7%CF%82_%CE%95%CE%BB%CE%BB%CE%AC%CE%B4%CE%B1%CF%82#%CE%91%CE%B9%CE%B3%CE%B1%CE%AF%CE%BF_%CE%A0%CE%AD%CE%BB%CE%B1%CE%B3%CE%BF%CF%82 Էգէական ծովուն գլխաւոր նաւահանգիստները, յունարէն
  6. Կրթութիւն, ելկտ․ դասագիրք (յունարէն), Էգէական Ծովուն կղզիները, http://eduoff-melbourne.world.sch.gr/files/yliko/Nhsia%20Aigaiou.pdf
  7. EUROSTAT Եւրոպական միութեան մարդահամար, Յունաստան 2011
  8. Ծովային բնապահպանման քարտէս, ելեկտ․ թերթ - Atlas of Marine Protection
  9. Միջերկրականի Պահպանման Ծովային Շրջաններուն Տնօրէնութեան Ցանցին (MedPAN)
  10. Ալոնիսոս Ծովային Ճեմապարտէզը
  11. «Ստա դեսերա» στα τέσσερα, ելեկր․ էջ, թիւ 6694- Էգէականի քարիւղատար ոլորտը

Արտագին յղումներ

Իզմիր

Իզմիր (թրք.՝ İzmir նաեւ Սմիրնա, յունարէն՝ Σμύρνη, հին անաւանումը՝ Զմիւռնիա։ Քաղաք՝ Թուրքիոյ արեւմուտքին։ Համանուն Իզմիրի նահանգի մայրաքաղաք։ Թուրքիոյ երկրորդ մեծ քաղաքն է, 2009 թուականին ունէր շուրջ 3.868.308 բնակիչ։

Կը գտնուի Եգէական Ծովու ափին, Իզմիրի ծովածոցի հանդէպ։ Ստամպուլէն յետոյ, Թուրքիոյ երկրորդ կարեւոր նաւահանգիստն է։ Քաղաքին մէջ կայ նաեւ միջազգային օդակայան։ Երկաթուղային գիծով կապուած է երկրի այլ խոշոր քաղաքներուն հետ, ինչպէս Ստամբուլը եւ Տենիզլին։

Միջերկրական Ծով

Միջերկրական Ծով (Յունարէն՝ Μεσόγειος Θάλασσα, Լատիներէն՝ Mare Mediterranea), գոց ծով է։ Կը գտնուի երեք ցամաքամասերուն մէջտեղը․ հիւսիսէն Եւրոպա, հարաւէն Ափրիկէ եւ արեւելքէն՝ Ասիա։ Արեւմուտքէն, Ադլանտեան Ովկիանոսին կը միանայ Ճիպրալթարի Նեղուցով, հարաւէն Կարմիր Ծովուն՝ Սուէզի ջրանցքով։

Միրերկրական Ծովը կը շրջապատեն հետեւեալ ջրափնիայ երկիրները․ կը նշենք ժամացոյցի սլաքի կարգով, արեւմուտքէն՝ արեւելք։ Սպանիա, Ֆրանսա, Մոնաքօ, Իտալիա, Սլովէնիա, Քրոաթիա, Պոսնիա-Հերցեգովինա, Մոնթէնեկրօ, Ալպանիա, Յունաստան, Թուրքիա, Սուրիա, Լիբանան, Իսրայէլ, Եգիպտոս, Լիպիա, Թիւնիզ, Ալճերիա եւ Մարոք։ Մալթա եւ Կիպրոս կղզի-պետութիւնները կը գտնուին ծովուն մէջ։ Առաւել Կազան եւ Բրիտանական Անդրածովեան Տարածքները՝ Ճիպրալթար ու Աքրոդիրի եւ Տեքելիա (Կիպրոսին հարաւը)։Spanish autonomous cities of Ceuta and Melilla and nearby islands, the Sovereign Base Areas on Cyprus, and the Palestinian Gaza Strip.

Միջերկրականը մեծ դեր խաղցած է արեւմտեան քաղաքակրթութեան զարգացման եւ տարածման։

Միջերկրական Ծովը հին ժամանակներէն փոխադրութեան կարեւոր ճամբաներէն է․ առեւտուրի եւ անոր աւազանին շուրջը ապրող ժողովուրդներուն քաղաքակրթութիւններուն (միջագետքի, եգիպտական, պարսկական, փիւնիկեան, կարթակենի, վերվերներուն, յունական, էթրուսքեան, հռոմէական, բիւզանդական, արաբական-իսլամական նուաճում- եւ օսմանեան) փոխանակման կեդրոններէն։

Միջերկրական ծովուն տարածքն է մօտաւորապէս 2,5 միլիոն քառակուսի քիլոմեթր, ջուրի ծաւալը՝ 3,829,000 խորանարդ քմ։ Առաւելագոյն խորութիւնը Յոնիական ծովուն մէջ գտնուող Քալիփսօ խորամասն է 5,267 մեթր խորութեամբ, Պեղոպոնեզի արեւմուտքը գտնուող Փիլոս ծովեզերիայ քաղաքէն հարաւ արեւմուտքը։

Յունաստան

Յունաստան (յունարէն՝ Ελλάδα [էլլատա] ), պաշտօնապէս Յունաստանի Հանրապետութիւն (Ελληνική Δημοκρατία [էլլինիքի տիմոքրաթիա])․ կը գտնուի Եւրոպայի հարաւ-արեւելքը, Պալքանեան թերակղզիին հարաւի ծայրամասը։

Մայրաքաղաքը եւ մեծագոյն քաղաքը Աթէնքն է։

Յունաստանի բնակչութեան թիւը 10 760 421 մարդ (2017)։ Հիւսիսէն սահմանակից է Ալպանիային, Հիւսիսային Մակետոնիոյ Հանրապետութեան, եւ Պուլկարիոյ, իսկ արեւելքէն՝ Թուրքիոյ։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.