1916

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 1916 (այլ կիրառումներ)

1916 թվական, նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է ուրբաթ։ Սա մեր թվարկության 1916 թվականն է, XX դարի 16-րդ տարին։

Տարիներ
1912 · 1913 · 1914 · 1915 1916 1917 · 1918 · 1919 · 1920
Տասնամյակներ
1890‑ականներ · 1900‑ականներ — 1910‑ականներ — 1920‑ականներ · 1930‑ականներ
Դարեր
XIX դարXX դարXXI դար

Դեպքեր

Ծնունդներ

Մահեր

Վիքիպեդիա Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։
Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։
1915

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 1915 (այլ կիրառումներ)

1915 թվական, ոչ նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է ուրբաթ։ Սա մեր թվարկության 1915 թվականն է,

XX դարի 15-րդ տարին։

1917

1917 թվական, ոչ նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է երկուշաբթի։ Սա մեր թվարկության 1917 թվականն է,

XX դարի 17-րդ տարին։

1994

1994 թվական, ոչ նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է ուրբաթ։ Սա մեր թվարկության 1994 թվականն է,

XX դարի 94-րդ տարին։

1997

1997 թվական, ոչ նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է չորեքշաբթի։ Սա մեր թվարկության 1997 թվականն է,

XX դարի 97-րդ տարին։

1998

1998 թվական, ոչ նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է հինգշաբթի։ Սա մեր թվարկության 1998 թվականն է,

XX դարի 98-րդ տարին։

Ազդ

Ազդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում, Սեբաստիա քաղաքից շուրջ 30 կմ հարավ–արևելք։

XIX դարի սկզբին ուներ 150 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, մասամբ՝ անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի և վարժարան։ Ազդից 2 - 3 կմ հեռավորության վրա, Հրեշտակապետ կոչված գեղատեսիլ վայրում կար մի մենարան՝ քարաշեն, գմբեթավոր տաճարով, փայտաշեն եկեղեցով։ Ազդի բնակիչների մեծ մասը զոհվեց 1915-1916 թվականներին։

Ալեքսանդր Պրոխորով

Ալեքսանդր Միխայլովիչ Պրոխորով (ռուս.՝ Александр Михайлович Прохоров, հուլիսի 11, 1916(1916-07-11), Աթետթոն, Թուինսլենդ - հունվարի 8, 2002(2002-01-08), Մոսկվա, Ռուսաստան), ռուս և սովետական ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի ստեղծողներից, ակադեմիկոս (1966), Նոբելյան մրցանակի դափնեկիր (1964)։

Ծնվել է Ավստրալիայում։ 1939 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանը։ 1946-1982 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտում (1954 թվականից՝ տատանումների լաբարատորիայի վարիչ, 1968 թվականից՝ տնօրենի տեղակալ)։ 1982 թվականից՝ ԽՍՀՄ ընդհանուր ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, 1959 թվականից Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, 1971 թվականից՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ամբիոնի վարիչ։

Հետազոտությունները նվիրված են քվանտային էլեկտրոնիկային և նրա կիրառություններին, ռադիոֆիզիկայի, արագացուցիչների ֆիզիկային, ռադիոսպեկտրադիտմանը, լազերային ջերմամիջուկային սինթեզին, ոչ գծային օպտիկային, պինդ մարմնի ֆիզիկային։

Փորձով ապացուցել է սինխրոտրոնի սանտիմետրային ալիքների ճառագայթման կոհերենտությունը (1951)։

Մշակել է հաճախականության և ժամանակի մոլեկուլային չափանմուշներ, որը 1954 թվականին (Նիկոլայ Բասովի հետ միասին), հանգեցրել է ամիակի վրա առաջին մոլեկուլային քվանտային գեներատորի ստեղծմանը։

1955 թվականին Բասովի հետ առաջարկել է սկզբունքային նոր մեթոդ՝ բացասական կլանումով միջավայրի ստեղծմանը, այսպես կոչված՝ երեք մակարդակների մեթոդը։ 1955-1960 թվականներին աշխատել է քվանտային պարամագնիսական ուժեղացուցիչների ստեղծման վրա՝ գերբարձր հաճախությունների տիրույթում, հետազոտել է մեծ թվով բյուրեղների հատկությունները, որոնք կիրառություն գտան այդ ուժեղացուցիչներում։ Հատկապես նշանակալից է Պրոխորովի հետազոտությունը քվանտային էլեկտրոնիկայում սուտակների կիրառությամբ ուղղությամբ։

1958 թվականին առաջարկել է, այսպես կոչված, բաց ռեզոնատորը, որը լայն կիրառություն է գտավ լազերային տեխնիկայում։

1959 թվականին Բասովի հետ արժանացել է Լենինյան, իսկ 1964 թվականին՝ Բասովի ու Չարլզ Հարդ Թաունսի հետ արժանացել է Նոբելյան մրցանակի։

1960 թվականից Պրոխորովն իր հետազոտությունների հիմնական ուղղությունն է դարձրել լազերներում ընթացող երևույթների հետազոտումը, ամենաբազմազան լազերների ստեղծումն ու կիրառությունը։

Աշխատակիցների հետ մշակել է երկքվանտային անցումներով նոր օպտիկական գեներատորների սկզբունքը։

1966 թվականին կառուցել է գազադինամիկական լազեր։

Լազերային բարձր ջերմաստիճանային պլազմայի ուղղությամբ Պրոխորովի աշխատանքները մեծապես նպաստել են կառավարող պլազմային ջերմամիջուկային սինթեզի բնագավառի ստեղծմանը։

Եղել է ԽՍՀՄ ԳԱ ընդհանուր ֆիզիկայի և աստղագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (1973 թվականից), ԽՍՀՄ Մեծ հանրագիտարանի գլխավոր խմբագիր։ Ստեղծել է ֆիզիկայի մեծ դպրոց։ Ընտրվել է աշխարհի շատ նշանավոր ակադեմիաների անդամ։

Առաջին համաշխարհային պատերազմ

Առաջին համաշխարհային պատերազմ կամ Առաջին աշխարհամարտ (անգլ.՝ First World War, Great War կամ WWI), Եվրոպայում ծագած համաշխարհային պատերազմ, որն սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և շարունակվել մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Պատերազմին, որը ժամանակին բնութագրվել որպես պատերազմ բոլոր պատերազմներին վերջ տալու համար, մասնակցել է ավելի քան 70 միլիոն զինվորական, որոնցից 60 միլիոնը՝ միայն Եվրոպայում, ինչի արդյունքում այն դարձել է խոշորագույն պատերազմներից մեկը պատմության մեջ: Ըստ գնահատականների՝ 9 միլիոն զինվորական և ավելի քան 7 միլիոն խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմում։ Զոհերի մեծ թվի պատճառ են եղել նաև տեղի ունեցած ցեղասպանություններն ու 1918 թվականին բռնկված գրիպի համաճարակը. արդյունքում ամբողջ աշխարհում մահացել է 50-100 մլն մարդ։ Ռազմական կորուստներն ավելացել են տեխնոլոգիական ու արդյունաբերական նորարարությունների և մարտավարական փակուղու պատճառով, ինչն արդյունք էր ծանր խրամատային պատերազմի։ Այն եղել է մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմներից մեկը, որը հանգեցրել է քաղաքական խոշոր փոփոխությունների, ներառյալ 1917-1923 թվականների հեղափոխությունների պատերազմին մասնակցած բազմաթիվ երկրներում։ Պատերազմի արդյունքում չլուծված հակամարտությունները նպաստել են շուրջ երկու տասնամյակ անց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն:

1914 թվականի հունիսի 28-ին բոսնիացի սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը Սարաևոյում սպանել է Ավստրո-Հունգարիայի թագավորության գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին, ինչը հանգեցրել է Հուլիսյան ճգնաժամին։ Դրան ի պատասխան՝ Ավստրո-Հունգարիան վերջնագիր է ներկայացրել Սերբիային, սակայն վերջինս հրաժարվել է կատարել ավստրիացիների պահանջները։

Միմյանց դաշնակից պետությունները Բալկաններում ծագած երկկողմ հակամարտության արդյունքում սկիզբ առած ճգնաժամը վերածել են կոնֆլիկտի, որին մասնակցել է Եվրոպայի մեծ մասը։ 1914 թվականի դրությամ Եվրոպայի մեծ տերությունները բաժանված էին երկու խմբավորման՝ Անտանտի, որի կազմում ընդգրկված էին Ֆրանսիայի երրորդ հանրապետություն, Ռուսական կայսրությունն ու Բրիտանական կայսրությունը, և Եռյակ դաշինքի, որի կազմում էին Գերմանական կայսրությունը, Ավստրո-Հունգարական կայսրությունն ու Իտալիայի թագավորությունը (Եռյակ դաշինքը հիմնականում ունեցել է պաշտպանական բնույթ և թույլ է տվել Իտալիային չմասնակցել պատերազմին 1914 թվականին)։ Ռուսաստանը հարկ է համարել պաշտպանել Սերբիային, և հուլիսի 25-ին հրաման է արձակվել նախապատրաստվել պատերազմի, իսկ երբ հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան ռմբակոծել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը, Ավստրիային սահմանակից ռազմական շրջաններում հայտարարվել է մասնակի զորահավաք։ Համառուսական զորահավաքը հայտարարվել է հուլիսի 30-ի երեկոյան, Գերմանիան և Ավստրո-Հունգարիան ընդհանուր զորահավաք են հայտարարել հուլիսի 31-ին, իսկ Գերմանիան Ռուսաստանից պահանջել է կատարել զորացրում տասներկու ժամվա ընթացքում։ Երբ Ռուսաստանը մերժել է, Գերմանիան օգոստոսի 1-ին պատերազմ է հայտարարել՝ սատարելով Ավստրո-Հունգարիային։ Վերջինս հետևել է նրա օրինակին օգոստոսի 6-ին, իսկ օգոստոսի 2-ին ընդհանուր զորահավաք է հայտարարել Ֆրանսիան՝ սատարելով Ռուսաստանին։

Ֆրանսիայի ու Ռուսաստանի դեմ երկու ճակատով պատերազմող Գերմանիան նպատակ է ունեցել իր հիմնական ուժերը կենտրոնացնել Արևմտյան ճակատում, որպեսզի հաղթի Ֆրանսիային չորս շաբաթվա ընթացքում, ինչից հետո ուժերը կտեղափոխվեին Արևելյան ճակատ, նախքան Ռուսաստանը կհասցներ կատարել լրիվ զորահավաք. հետագայում այն հայտնի է դարձել որպես Շլիֆենի պլան։ Օգոստոսի 2-ին Գերմանիան պահանջել է ազատ անցում Բելգայի տարածքով, ինչն էական նշանակություն ուներ Ֆրանսիայի նկատմամբ արագ հաղթանակ տանելու գործում։ Երբ Բելգիան մերժել է, գերմանական ուժերն օգոստոսի 3-ի վաղ առավոտյան ներխուժել են Բելգիա և նույն օրը պատերազմ հայտարարել Ֆրանսիային. Բելգիայի կառավարությունը վկայակոչել է 1839 թվականին կնքված Լոնդոնի պայմանագիրը, և դրանում նշված պարտավորության համաձայն Բրիտանիան օգոստոսի 4-ին պատերազմ է հայտարարել Գերմանիային։ Օգոստոսի 12-ին Բրիտանիան ու Ֆրանսիան պատերազմ են հայտարարել նաև Ավստրո-Հունգարիային, օգոստոսի 23-ին Անտանտի կողմից պատերազմին է միացել Ճապոնիան, որը նպատակ ուներ առիթից օգտվելով մեծացնել իր տիրապետության սահմանները՝ գրավելով Գերմանիայի վերահսկողության տակ գտնվող տարածքները Չինաստանում և Խաղաղ օվկիանոսում։ Պատերազմի մեջ են ներքաշվել նաև այդ տերությունների գաղութները, ինչի շնորհիվ կոնֆլիկտը տարածվել է ամբողջ երկրագնդով մեկ։ Հետագայում Անտանտն ու իր դաշնակիցները հայտնի են դարձել որպես Դաշնակից ուժեր, իսկ Ավստրո-Հունգարիան ու Գերմանիան՝ Կենտրոնական տերություններ։

Ռուսական փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխություններից հետո ռուսները դուրս եկան պատերազմից՝ Կենտրոնական ուժերի հետ կնքելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը: 1918 թվականի գարնանը գերմանացիները արևմտյան ճակատում անցան լայնածավալ հարձակման, սակայն Անտանտը միավորեց իր ուժերը և հզոր հակահարված տվեց գերմանացիներին։ 1918 թվականի նոյեմբերի 4-ին Ավստրո-Հունգարիան համաձայնեց հաշտություն խնդրել, և Գերմանիան, որտեղ նույնպես ահագնացել էր հեղափոխության վտանգը, 1918 թվականի նոյեմբերի 11-ին համաձայնվեց զենքը վայր դնել։ Այսպիսով, պատերազմն ավարտվեց Անտանտի հաղթանակով։

Պատերազմի ավարտին Գերմանական կայսրությունը, Ռուսական կայսրությունը, Ավստրո-Հունգարական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը փլուզվեցին։ Արդյունքում հիմնադրվեցին շատ անկախ պետություններ, այդ թվում՝ Հայաստանի առաջին Հանրապետությունը, իսկ Գերմանիայի գաղութները բաժանվեցին հաղթողների միջև։ 1919 թվականի Փարիզի հաշտության կոնֆերանսում Մեծ քառյակը կազմող պետությունները (Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ և Իտալիա) ստորագրեցին մի շարք պայմանագրեր։ Ստեղծվեց Ազգերի լիգան, հետագայում նմանատիպ հակամարտությունները բացառելու նպատակով։ Սակայն արդյունքում՝ եվրոպական շատ երկրներ ընկան խորը ճգնաժամի մեջ, Եվրոպայում աճեց և զարգացավ ազգայնամոլությունը, ինչի պատճառով Գերմանիայում ծնունդ առավ նաև նացիզմը՝ սրանով նպաստելով Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին։

Գրինցանե Կավուր

Գրինցանե Կավուր (իտալ․՝ Grinzane Cavour), կոմունա Իտալիայում, Պիեմոնտ մարզի Կունեո գավառում։

Նախապես կոչվում էր պարզապես Գրինցանե, անվանումը փոխվել է 1916 թվականին ի պատիվ միացյալ Իտալիայի ճարտարապետ Կավուրի, որը երիտասարդության տարիներին (1832-1849 թթ) զբաղեցնում էր քաղաքի քաղաքապետի պաշտոնը։ Բնակչությունը կազմում է 1823 մարդ (2008 թվականի տվյալներով)։ Բնակչության խտությունը 495 մարդ/կմ²։ Տարածքը՝ 4 կմ²։ Փոստային ինդեքս՝ 12060։ Հեռախոսային կոդ՝ 0173։

Կոմունայի հովանավորն է Սուրբ Աստվածամայրը (Nostra Signora del Monte Carmelo)։

Զապել Եսայան

Զապել Մկրտչի Եսայան (Հովհաննիսյան) (փետրվարի 4, 1878(1878-02-04), Սկյուտար, Ստամբուլի նահանգ, Թուրքիա - 1943, Սիբիր, ԽՍՀՄ), հայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից: Ըստ Արշակ Չոպանյանի՝ հայոց մեծագույն գրագիտուհի, ազգային-հասարակական անվանի գործիչ։

Խակասիա

Խակասական ինքնավար մարզ, Խակասիա, Կրասնոյարսկի երկրամասի կազմում։ Կազմվել է 1930 թվականի հոկտեմբերի 20-ին։ Տարածությունը 61 900 կմ2 է, բնակիչ 483 400 (1977)։ Բաժանվում է վարչական 8 շրջանի, ունի 5 քաղաք, 17 քտա։ Կենտրոնը՝ Աբական։

Խոսե Էչեգարայ

Խոսե Էչեգարայ ի Էյսագիռե (իսպ.՝ José Echegaray y Eizaguirre, ապրիլի 19, 1832(1832-04-19), Մադրիդ, Իսպանիա - սեպտեմբերի 4, 1916(1916-09-04), Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դրամատուրգ, 1904 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Կամիլո Խոսե Սելա

Կամիլո Խոսե Սելա (իսպ.՝ Camilo José Cela, մայիսի 11, 1916(1916-05-11), Պադրոն - հունվարի 17, 2002(2002-01-17), Մադրիդ, Իսպանիա), իսպանացի հեղինակ՝ վիպասան, էսսեիստ, պատմվածագիր, բանաստեղծ, բառարանի հեղինակ, ամսագրերի հրատարակիչ, լրագրող, դասախոս։ Իսպանիայի Թագավորական Ակադեմիայի անդամ (1957)։

1989 թվականին նրան շնորհվել է Գրականության Նոբելյան մրցանակ «Պասկուալ Դուարտեի ընտանիքը» վեպի համար։ Վեպը նոր էջ է բացել իսպանական գրականության մեջ՝ հիմք դնելով «դաժան ռեալիզմ» կոչվող ուղղությանը։ Խոսե Սելայի ոճին բնորոշ է գրոտեսկի աստիճանի հասնող հեգնանքը։

Հենրիկ Սենկևիչ

Հենրիկ Սենկևիչ (լեհ.՝ Henryk Sienkiewicz, լրիվ անունը՝ Հենրիկ Ադամ Ալեքսանդր Պիուս Սենկևիչ, լեհ.՝ Henryk Adam Aleksander Pius Sienkiewicz, մայիսի 5, 1846(1846-05-05), Վոլյա Օկշեյսկա, Podlasie Governorate, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 15, 1916(1916-11-15), Վևե, Վո, Շվեյցարիա), լեհ գրող, 1905 թվականին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։

Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական

Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական(Uruguayan national football team) Հարավային Ամերիկայի ամենատիտղոսակիր հավաքականներից մեկն է։ Ուրուգվայի հավաքականը 15 անգամ դարձել է Հարավային Ամերիկայի առաջնության չեմպիոն, վերջին անգամ 2011 թ.,ինչպես նաև 2 անգամ՝1930 և 1950 թթ. դարձել է Աշխարհի առաջնության չեմպիոն։

Վենետիկ

Վենետիկ (հանդիպում է նաև «Վենեցիա» տարբերակը, իտ.՝ Venezia), քաղաք Իտալիայում։ Ձևավորում է համայնք, բաժանված վեց ինքնակառավար շրջանների։ Տարածքը 0,44 կմ², քաղաքի բնակչությունը՝ 264 534 (դեկտամբեր 2013 թվական), արվարձանների բնակչությունը ներառյալ՝ 1,600,000։ Նավահանգիստ Ադրիատիկ ծովի վրա (ապրանքաշրջանառությունը տարեկան 21 միլիոն տոննա), Մարկո Պոլոյի անվան միջազգային օդանավակայան։ Պատմական կենտրոնը տեղակայված է Վենետիկի ծովածոցի 118 կղզյակների վրա, որոնք բաժանվում են իրարից 150 ջրանցքներով և վտակներով։ Կղզիների և կղզյակների միջև անց է կացված շուրջ 400 կամուրջ (այդ թվում Ռիալտոյի և Հառաչանքների կամուրջները, որոնք կառուցվել են 16-րդ դարի վերջերին)։

Վենետիկի արդյունաբերական-նավահանգստային մասը (Մեստրե) գտնվում է մայրցամաքի վրա։ Զարգացած են նավաշինություն և նավերի վերանորոգումը, գունավոր մետալուրգիան, նավթավերամշակման, քիմիական, էլեկտրական, թեթև արդյունաբերության ճյուղերը։ Ապակեգործություն (Մուռանո, թանգարան), ժանյակագործություն (Բուռանո կղզի)։ Համալսարան, կոնսերվատորիա (1916 թվական)։ Թանգարաններ (այդ թվում Արվեստների ակադեմիայի պատկերասրահը)։ Առաջին հանրային օպերային թատրոն (1637-1812), «Fenice» (1792) օպերային թատրոն։

Անտիկ ժամանակներում Վենետիկի տարածքներում ապրում էին վենետները (ցեղեր)։ Կղզային քաղաք է սկսած 9-րդ դարից։ Միջնադարում եղել է Վենետիկի հանրապետության կենտրոնը, իր բազում գաղութներով Միջերկրական ծովում։ Օսմանյան կայսրության վերելքը բերեց Վենետիկին դեպի անկումը։ Նապոլեոնի ժամանակներում քաղաքը ընկնում է Ավստրիայի տիրապետության տակ։ Հապա 1866 թվականին մտնում է Իտալիայի կազմը։

Տաուտենբուրգի աստղադիտարան

Տաուտենբուրգի աստղադիտարան, կամ Կառլ Շվարցշիլդի աստղադիտարան (գերմ.՝ Karl-Schwarzschild-Observatorium, ՄԱՄ կոդը՝ 033), գտնվում է Գերմանիայի Թյուրինգիա մարզի Տաուտենբուրգ քաղաքում (Ենայից ոչ հեռու)՝ ծովի մակերևույթից շուրջ 350 մ բարձրության վրա։ Հիմնվել է 1960 թվականին որպես ԳԴՀ Գիտությունների Ակադեմիայի Աստղաֆիզիկայի կենտրոնական ինստիտուտի աստղադիտարան, և անվանվել է գերմանացի աստղագետ և ֆիզիկոս Կառլ Շվարցշիլդի (1873–1916) պատվին։ 1992 թվականին աստղադիտարանը վերանվանվեց Թյուրինգիայի պետական աստղադիտարան (Thüringer Landessternwarte, TLS).

Տաուտենբուրգի աստղադիտարանում տեղակայված է եզակի աստղադիտակ, որը Կասեգրենի և Կուդեի համակարգերից բացի ունի նաև Շմիդի տիպի համակարգ։ Հայելու տրամագիծը 2 մ է, ուղղիչ ոսպնյակինը՝ 134 սմ։ Աստղադիտակը այս պահին հանդիսանում է ամենամեծը Գերմանիայում և անվանվում է Ալֆրեդ Յենշի աստղադիտակ։ Այն ստեղծվել է ՎԵԲ Զեյց Ենա կազմակերպությունում (Կառլ Զեյց ընկերության Ենայի մասնաճյուղում Արևելյան Գերմանիայում)։

Աստղադիտարանում հայտնաբերվել են բազմաթիվ աստերոիդներ, ինչպես նաև HD 8673, 30 Արիետիս, 4 Մեծ Արջ և HD 13189 աստղերի շուրջ պտտվող էկզոմոլորակներ և գորշ թզուկներ։ Աստղադիտարանում է գտնվում նաև LOFAR ռադիոաստղադիտակը։

Օգոստոսի 28

Օգոստոսի 28, տարվա 240-րդ (նահանջ տարիներին՝ 241-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 125 օր։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.