16-րդ դար

16–րդ դար ժամանակաշրջան, որը համաձայն Հուլյան օրացույցի սկսվել է 1501 թվականին և ավարտվել է 1600 թվականին: 16-րդ դարը պատմաբանների կողմից համարվում է Արևմուտքի հզորացման սկիզբ: 16-րդ դարի ընթացքում Իսպանիան և Պորտուգալիան ճանապարհորդեցին համաշխարհային օվկիանոսով և բացեցին բազմաթիվ ծովային առևտրային ճանապարհներ: Նոր Աշխարհի մեծ մասը դարձան իսպանական և պորտուգալական գաղութներ, իսկ Պորտուգալիան դարձավ Ասիայի, Աֆրիկայի և Հնդկական օվկիանոսի առևտուրի առաջադարը, Իսպանիան բացեց առևտրային ուղի Ատլանտյան օվկիանոսով` միացնելով Ամերիկան Ասիային:

Այս գաղութատիրական ժամանակաշրջանում հիմնադրվեց Մերկանտիլիզմը, որպես տնտեսական մտքի առաջատար դպրոց, որտեղ տնտեսական համակարգը դիտվում էր որպես Անտոգոնիստական խաղ, որտեղ մեկ կողմը օգտվում էր մյուս կողմի վնասի հաշվին[1]: Մերկանտիլիստական դոկտրինը դարձավ շատ միջեվրոպական պատերազմների պատճառ և խթան հանդիսացավ եվրոպական էքսպիանսոնիզմի և իմպերիալիզմի համար աշխարհով մեկ մինչև 19-րդ դարը կամ 20-րդ դարի սկիզբը:

Եվրոպայում Ռեֆորմացիայից հետո սկսվեց պապականության և Կաթոլիկ եկեղեցու թուլացումը: Եվրոպայում սկվեցին համատարած կրոնական պատերազմները, որոնցից հիմնականն էր Երեսնամյա պատերազմը, որի ակունքները գալիս են դարի վերջից: Իտալիայում Լուկա Պաչոլին հրատարակեց առաջին հաշվապահության աշխատությունը, իսկ Գալիլեո Գալիլեյը պատրաստեց առաջին ջերմաչափը: Անգլիայում իտալացի Ալբերիկո Ջենտիլին գրեց առաջին գիրքը միջազգային իրավունքի մասին և բաժանեց աշխարհականություն կանոնային իրավունքից և կաթոլիկ տեսությունից:

Մերձավոր Արևելքում Օսմանյան կայսրությունը շարունակվեց ընդարձակվել, իսկ Սուլթանը իրեն հռչակեց Խալիֆ: Իրանում և Իրաքում աճեց Շիա իսլամի տարածվածությունը` դառնալով Սուննի իսլամից հետո հիմնական հոսքը Իսլամական աշխարհում:

Չինաստանը տարհանեց ափամերձ հատվածները ճապոնական ծովահենության պատճառով: Այդ ժամանակ ճապոնիայում տեղի էր ունենում քաղաքացիական պատերազմ, որը հայտնի է որպես Սենգոկու ժամանակաշրջան: Ասիայի մյուս վայրերում Մեծ Մողոլների կայսր Աքբար Մեծը ընդարձակեց Մեծ Մողոլների կայսրությունը դեպի մայրցամաքի հարավ:

Նիկոլայ Կոպեռնիկոս հայնտաբերեց Արևակենտրոն համակարգը, որը մեծ քննադատությունների ալիք բարձրացրեց, իսկ Տիխո Բրահեը ժխտեց երկնոլորտների մասին տեսությունը աստղադիտակով արված պատկերների շնորհիվ: Այս իրադարձությունները ուղղակիորեն կապված էին հմագույն մտածողներ Կլավդիոս Պտղոմեոսի և Արիստոտելի հետ և մեծ հեղափոխություն մտցրեց աստղագիտության և գիտության մեջ:

II հազարամյակ
XIV դարXV դարXVI դարXVII դարXVIII դար
1490‑ականներ 1490 1491 1492 1493 1494 1495 1496 1497 1498 1499
1500‑ականներ 1500 1501 1502 1503 1504 1505 1506 1507 1508 1509
1510‑ականներ 1510 1511 1512 1513 1514 1515 1516 1517 1518 1519
1520‑ականներ 1520 1521 1522 1523 1524 1525 1526 1527 1528 1529
1530‑ականներ 1530 1531 1532 1533 1534 1535 1536 1537 1538 1539
1540‑ականներ 1540 1541 1542 1543 1544 1545 1546 1547 1548 1549
1550‑ականներ 1550 1551 1552 1553 1554 1555 1556 1557 1558 1559
1560‑ականներ 1560 1561 1562 1563 1564 1565 1566 1567 1568 1569
1570‑ականներ 1570 1571 1572 1573 1574 1575 1576 1577 1578 1579
1580‑ականներ 1580 1581 1582 1583 1584 1585 1586 1587 1588 1589
1590‑ականներ 1590 1591 1592 1593 1594 1595 1596 1597 1598 1599
1600‑ականներ 1600 1601 1602 1603 1604 1605 1606 1607 1608 1609

Ծանոթագրություններ

  1. Ekelund & Tollison 1981, էջ. 9 .
Բելգիա

Բելգիա, պաշտոնապես Բելգիայի Թագավորություն (ֆր.՝ Le Royaume de Belgique, հոլ.՝ Koninkrijk België, գերմ.՝ Das Königreich Belgien), դաշնային թագավորություն Եվրոպայում։ Բելգիան կառավարում է թագավորը, բայց նրա իշխանությունը սահմանափակված է խորհրդարանով։ Սահմանակցում է Նիդերլանդներին, Գերմանիային, Լյուքսեմբուրգին և Ֆրանսիային։ Բելգիան Եվրոպական Միության հիմնադիր անդամ է, ինչպես նաև Բելգիայում են գտնվում Եվրամիության, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների նստավայրերը։

Բելգիայի տարածքը կազմում է 30.528 կիլոմետր քառակուսի, իսկ բնակչությունը կազմում է 11 150 516 մարդ (հունվարի 1, 2014):

Լինելով Գերմանական և Լատինական Եվրոպայի մշակութային սահմանագծին՝ Բելգիայում տարածված է երկու հիմնական լեզու. հոլանդերեն, որով խոսում են ֆլամանդացիները, որոնք կազմում են բնակչության 59 %-ը, և ֆրանսերեն, որով խոսում են հիմնականում վալոնները և կազմում են բնակչության 41 %-ը։ Բացի այդ, Բելգիայում ապրում է փոքրաթիվ գերմանախոս բնակչություն։

Բելգիան դաշնային սահմանադրական միապետություն է կառավարության խորհրդարանական համակարգով: Այն բաժանված է երկու հիմնական տարածաշրջանի. հյուսիսում հոլադախոս ֆլամանդացիներն են, իսկ հարավում՝ ֆրանսախոս Վալոնիան: Բրյուսելը պաշտոնապես երկլեզու է, այստեղ մեծամասնություն են ֆրանսախոսները, և հանդիսանում է անկլավ ֆլամանդական տարածաշրջանում: Գերմանախոս համայնքները հիմնականում տեղակայված են Վալոնիայի երևելքում: Բելգիայի պատմության մեջ եղել են բազմաթիվ հակամարտություններ լեզվական տարբերությունների պատճառով:

Պատմականորեն Բելգիան, Նիդերլանդները և Լյուքսեմբուրգը հայտնի են եղել «Ստորին երկրներ» անվանմամբ, այն զբաղեցրել է ավելի մեծ տարածք քան ներկայիս Բենիլյուքսի երկրները միասին։ Տարածաշրջանը լատիներենով կոչվել է Բելգիկա, Հռոմեական պրովինցիա Գալիա Բելգիկայից հետո, այն զբաղեցրել է մոտավոր ներկայիս Բելգիայի համահունչ տարածք։ Միջնադարի վերջում մինչև 17-րդ դարը Բելգիայի տարածքը բարգավաճել է և եղել է առևտրի և մշակույթի կենտրոն։ 16-րդ դարից մինչև 1830 թվականի Բելգիական հեղափոխությունը Բելգիան եղել է Նիդերլանդների կազմում։ Տարածքը եղել է շատ եվրոպական տերությունների համար կռվադաշտ, ինչը եղավ նաև երկու համաշխարհային պատերազմների ժամանակ։

Գորոդնյա (քաղաք, Ուկրաինա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գորոդնյա (այլ կիրառումներ)Գորոդնյա (ուկր.՝ Городня), քաղաք Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Գորոդնյայի շրջանում։

2009 թվականի տվյալներով Գորոդնյա քաղաքում բնակվում էր 12 932 մարդ։

Դերաժնյա (քաղաք, Ուկրաինա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԴերաժնյաԴերաժնյա (ուկր.՝ Деражня), քաղաք Ուկրաինայի Խմելնիցկիի մարզի Դերաժնյայի շրջանում, շրջկենտրոն։ Հիմնադրվել է 16-րդ դարում։

2001 թվականի տվյալներով Դերաժնյա քաղաքում բնակվում էր 10 446 մարդ։

Թանգարան

Թանգարան (հունարեն՝ μουσεῖον, բառացի «Մուսայի տուն»), գիտական, գիտալուսավորական կառույց է, որտեղ հավաքագրվում, պահպանվում, ուսումնասիրվում, մասսայականացվում են բնապատմական, նյութական և հոգևոր մշակութային հուշարձանները՝ բնության և մարդկային հասարակության զարգացման մասին գիտելիքների մասին սկզբնաղբյուրները։ Թանգարանների ֆոնդերում հիմնականում կենտրոնացվում են իրեղեն առարկաներ, գրավոր աղբյուրներ և արվեստի ստեղծագործություններ։ Ժամանակակից գիտական դասակարգմամբ թանգարանները տարբերվում են ըստ տիպերի և ուղղվածության։ Ըստ տիպերի լինում են գիտահետազոտական և ուսումնական, ըստ ուղղվածության՝ պատմության, բնագիտության, արվեստագիտության, գրականության, տեխնիկայի և այլն։ Առանձին խումբ են կազմում հուշային (մեմորիալ), ինչպես նաև կոմպլեքս թանգարանները։

Լիպովայա Դոլինա

Լիպովայա Դոլինա (ուկր.՝ Липова Долина), քաղաքատիպ ավան Ուկրաինայի Սումիի մարզի Լիպովա Դոլինայի շրջանում։ Բնակավայրը նախկինում նաև անվանվել է Զախարովկա։ Հիմնադրվել է 16-րդ դարում։

2001 թվականի տվյալներով Լիպովայա Դոլինա քաղաքատիպ ավանում բնակվում էր 5 348 մարդ։

Կաստիլիայի թագավորություն

Կաստիլիայի թագավորություն (իսպ.՝ Reino de Castilla [ռեյնո դե կաստիլյա]) միջնադարյան պետություն Պիրենեյան թերակղզու տարածքում 1065-1230 թվականներին։ Հիմնադրել է իշխան Սանչո II-ը 1065 թվականին։ Երկիրը կառավարել են տարբեր ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, ովքեր բարեկամական կապեր ունեին հարևան քրիստոնեադավան դինաստիաների հետ։ Տարածքը կազմել է առավելագույնը 40 000 քառ. կմ՝ Ֆերդինանդ III արքայի օրոք (1217-1230)։

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Բուրգոսը: 1087 թվականից Ալֆոնսո VI Քաջը մայրաքաղաքը տեղափոխում է Տոլեդո, որը ավելի քան մեկուկես դար մնում է Կաստիլիայի մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոնը։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում թերակղզու մուսուլմանական պետությունները, ներառել է հարևան և հեռավոր գավառներ՝ հասնելով մինչև ժամանակակից Իսպանիայի կենտրոնական հատվածներ։ Երբեմն այն ներառում էր Գալիսիայի, Լեոնի, Նավառայի և Արագոնի թագավորությունները։

13-րդ դարի առաջին քառորդին Կաստիլիայի թագավորությունը միավորվեց Լեոնի թագավորությանը, երբ Ֆերդինանդ III-ը ամուսնության շնորհիվ ժառանգեց այն։ Այդ ժամանակից սկսած՝ երկիրը կոչվում էր Կաստիլիայի և Լեոնի թագավորություն, իսկ առաջնորդները՝ Կաստիլիայի թագակիր արքա:

Կաստիլիայի թագավորությունը առաջին քրիստոնյա պետության՝ Աստուրիայի թագավորության քաղաքական միավորներից էր, որ ձևավորվել էր 9-րդ դարում՝ որպես «ամրոցների երկիր» (լատ.՝ Castel՝ ամրոց) կամ Կաստիլիայի կոմսություն (Condado de Castilla)։ 1072-1157 թվականներին Կաստիլիան նորից միանում է Լեոնին, իսկ 1230 թվականին Լեոնը դառնում է իր մասը։ Կաստիլիայի արքաները արշավանքներ են կատարում դեպի Պիրենեյան թերակղզու հարավ՝ իսլամադավան պետությունների դեմ։

Հարավային Եռանկյունի

Հարավային Եռանկյունի, Համաստեղություն է ծայր հարավային երկնային մթնոլորտում ` Անկյունակապ, Զոհասեղան, Կարկին, Դրախտային Թռչուն համաստեղությունների հարևանությամբ։ Ամենապայծառ աստղն է Ատրիան, իսկ ամենամոտը Երկրին` Զետրիան։

Մեքսիկա

Մեքսիկա (իսպ.՝ México; Մեքսիկայի Միացյալ Նահանգներ իսպ.՝ Estados Unidos Mexicanos), պետություն է Հյուսիսային Ամերիկայի հարավում։ Սահմանակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Գվատեմալային և Բելիզին: Արևմուտքում և հարավում ափերը ողողում են Խաղաղ, իսկ արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Արևմուտքում՝ գտնվում են նաև Մեքսիկական ծոցը և Կարիբյան ծովը:

Այն զբաղեցնում է գրեթե երկու միլիոն քառակուսի կիլոմետր տարածք (ավելի քան 760.000)։ Մեքսիկան հինգերորդ խոշոր երկիրն է Ամերիկայում, 13-րդ երկիրն աշխարհում և 2-րդ ամենախոշոր իսպանախոս երկիրը՝ ըստ տարածքի չափսերի (Արգենտինայից հետո)։

Բնակչությունը գերազանցում է ավելի քան 120 միլիոնը: Մեքսիկան աշխարհի 11-րդ ամենախիտ բնակեցված անկախ պետությունն է աշխարհի պետությունների մեջ և առաջինը իսպանախոս երկրների մեջ։ Այն նաև Լատինական Ամերիկայի երրորդ ամենաբնակեցված երկիրն է։ Մեքսիկան դաշնային հանրապետություն է և վարչականորեն բաժանված է 31 նահանգների և 1 մայրաքաղաքային ինքնավարություն ունեցող դաշնային Մեխիկո շրջանի միջև։

Նախակոլումբոսյան ժամանակաշրջանում Մեքսիկայի տեղաբնիկ ժողովուրդները եղել են հնդկացիները: Այս տարածքներում են ստեղծել իրենց մշակույթը և ազգային առանձնահատկությունները ացտեկները, մայաները և շատ այլ ցեղեր։ 1521 թվականին Մեքսիկայի ներկայիս տարածքը գրավել են իսպանացի կոնկիստադորները՝ Էռնան Կորտեսի գլխավորությամբ։ Նվաճումից հետո, այն վերածվեց Մեքսիկայի հասակար նահանգի և ստացավ Նոր Իսպանիա անվանումը։ Բազմաթիվ խռովությունների արդյունքում 1821 թվականին իսպանական կառավարությունը պաշտոնապես ճանաչում է Մեքսիկայի Միացյալ Նահանգների անկախությունը, որպես Իսպանիայից անկախ երկիր։ Հետանկախացման ժամանակահատվածը բնութագրվում է տնտեսական անակայունությամբ և այն նաև դարձավ տարբեր իրադարձությունների պատճառ։

Ի վերջո այն հանգեցրեց ամերիկա-մեքսիկական պատերազմի սկսման և տարածքային անհամաձայնությունների Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Ի վերջո, Մեքսիկական որոշ հողեր կցվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Բացի այս պատերազմից, տեղի ունեցան այլ իրադարձություններ՝ Ֆրանս-մեքսիկական պատերազմի և Մեքսիկական քաղաքացիական պատերազմի սկիզբը, առաջին և երկրորդ կայսրությունների ստեղծումը և ներքին բռնապետության հաստատումը։

Վերջին իրադարձությունների արդյունքում Մեքսիկայում 1910 թվականին սկսվեց հեղափոխություն, որի ամենախոշոր արդյունքը դարձավ այն, որ 1917 թվականին հրապարակվեց Մեքսիկացի օրենքների ժողովածուն՝ Սահմանադրությունը: Այժմ Մեքսիկան աշխարհի տնտեսապես առաջատար երկրների շարքում է:

Մեքսիկայի հիմնական բնակիչները մեքսիկացիներն են, որոնք ձևավորվել են իսպանացիների, բնիկ հնդկացիների, մասամբ՝ նաև նեգրերի միախառնման հետևանքով։ Պաշտոնական լեզուն իսպաներենն է, սակայն բնիկ ժողովուրդները՝ ացտեկները, մայաները, հուաստեկները և այլք, խոսում են մայրենի լեզուներով և պահպանում իրենց մշակութային առանձնահատկությունները։

Խոշոր քաղաքներն են Մեխիկոն, Գվադալախարան, Մոնտեռեյը, Պուեբլան։

Հին շրջանում (մինչև 16-րդ դար) Մեքսիկայի տարածքում զարգացած են եղել հնդկացիների (տոտոնակներ, տոլտեկներ, ացտեկներ, մայաներ) գեղարվեստական մշակույթները։ Զբաղվել են խեցեգործությամբ և փայտե իրերի, մանր քանդակների պատրաստմամբ։

Սակայն իսպանացիների կողմից Մեքսիկայի նվաճումը կործանարար ազդեցություն ունեցավ հնդկացիների ինքնատիպ մշակույթի վրա։ Այդուհանդերձ, բնիկների գեղարվեստական ավանդույթները որոշակիորեն ներգործեցին գաղութային շրջանում ձևավորված արվեստի վրա, և երկու մշակույթների համատեղումը կանխորոշեց Մեքսիկայի հետագա ազգային արվեստի ավանդույթները։

Ներկայումս Մեքսիկան Լատինական Ամերիկայի առավել զարգացած երկրներից է. արդյունահանում են արծաթ, ոսկի, նավթ, գունավոր և հազվագյուտ մետաղներ։ Մշակում են ցորեն, բրինձ, շաքարեղեգ, սրճենի, եգիպտացորեն (հայրենիքը Մեքսիկան է)։

Մայրաքաղաք Մեխիկոն աշխարհի խոշորագույն քաղաքներից է, որտեղ զուգակցվում է հին դարերի ու ժամանակակից ճարտարապետությունը։

Հանրահայտ են գեղանկարիչներ Դիեգո Ռիվերան, Խոսե Օրոսկոն, Դավիդ Սիկեյրոսը, Ֆրիդա Կալոն, գրողներ Կառլոս Ֆուենտեսը, Օկտավիո Պասը և ուրիշներ։

Յամպոլ (քաղաք, Ուկրաինա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՅամպոլՅամպոլ (ուկր.՝ Ямпіль), քաղաք Ուկրաինայի Վիննիցայի մարզի Յամպոլի շրջանում, շրջկենտրոն։

Չճշտված տվյալներով Յամպոլ քաղաքում բնակվում էր 11 651 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 9,5 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 1227 մարդ/կմ²։

Նագասակի

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նագասակի (այլ կիրառումներ)Նագասակի (ճապ.` 長崎 ( արտասանություն)), կենտրոնական նավահանգստային քաղաք Ճապոնիայում, գտնվում է Կյուսյու կղզու արևմուտքում, Նագասակիի ծոցում։ Քաղաքի մակերեսը 406.40 կմ² է, բնակչությունը` 441 810 մարդ, խտություն 1087,13 մարդ/կմ²։

Քաղաքում տեղակայված են ռազմածովային զինանոցը, համալսարանը, Առևտրի և արդյունաբերության և Արվեստի թանգարանները։ Տեսարժան վայրերն են՝ Օուրա եկեղեցին, Սուվայի սանտոյական դամբարանը (16-րդ դար), Սոֆուկուձի բուդդայական տաճարային համալիրը, Կոֆկուձին, Մեգանեբասի կամուրջը (բոլորը՝ 18-րդ դար)։

Համաշխարհային երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ամերիկյան ատոմային ռմբակոծությունների արդյունքում Հորսիմայում և Նագասակիում, Նագասակին դարձավ երկրորդ և, ըստ ամսաթվի, վերջին քաղաքը, որն անցավ միջուկային հարձակման միջով (օգոստոսի 9,1945,ժամը 11.02 առավոտյան, ըստ Ճապոնիայի տեղական ժամի)։

Կաղապար:Ըստ,քաղաքն ունի 425,723 բնակչություն և բնակչության խտոթյունը 1,000 մարդ/կմ²:Ամբողջական տարածքը՝ {{|406.35|կմ²|abbr=on}}։

Նեդրիգայլով

Նեդրիգայլով (ուկր.՝ Недригайлів), քաղաքատիպ ավան Ուկրաինայի Սումիի մարզի Նեդրիգայլովի շրջանում։ Բնակավայրը նախկինում նաև անվանվել է Զախարովկա։

2001 թվականի տվյալներով Նեդրիգայլով քաղաքատիպ ավանում բնակվում էր 6 186 մարդ։

Շալիգինո

Շալիգինո (ուկր.՝ Шалигине), քաղաքատիպ ավան Ուկրաինայի Սումիի մարզի Գլուխովի շրջանում։ Հիմնադրվել է 16-րդ դարում։

2001 թվականի տվյալներով Շալիգինո քաղաքատիպ ավանում բնակվում էր 3 203 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 12 կմ²։

Սեմյոնովկա (քաղաքատիպ ավան, Ուկրաինա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՍեմյոնովկաՍեմյոնովկա (ուկր.՝ Семенівка), քաղաքատիպ ավան Ուկրաինայի Պոլտավայի մարզի Սեմյոնովի շրջանում։ Հիմնադրվել է 16-րդ դարում։

2001 թվականի տվյալներով Սեմյոնովկա քաղաքատիպ ավանում բնակվում էր 7 469 մարդ։

Տասնամյակների ցանկ

Սա տասնամյակների ցանկն է սկսած մ.թ.ա. 18-րդ դար մինչև 21-րդ դարի վերջը, ընդգրկելով տվյալ տասնամյակին և դարին համապատասխանող հոդվածները։

Ֆրանսիայի ազգային գրադարան

Ֆրանսիայի ազգային գրադարան (ֆր.՝ Bibliothèque nationale de France, կրճատ՝ BNF), գրադարան Փարիզում, ֆրանսալեզու գրականության ամենահարուստ հավաքածուն աշխարհում։ Եվրոպայի ամենահին գրադարաններից է, Ֆրանսիայի ամենամեծ գրադարանը, աշխարհի ամենամեծ գրադարաններից մեկը։ Գրադարանն ունի 2.700 աշխատակից, որից 2.500-ը աշխատում են շուրջօրյա։

Գրադարանի հիմնական պահոցը գտնվում է Սենայի ձախ ափին՝ Փարիզի 13-րդ շրջանում. այն կրում է Ֆրանսուա Միտտերանի անունը։ Գրադարանի առավել արժեքավոր հավաքածուները՝ ձեռագրերը, հնագիտական արժեք ներկայացնող տարբեր իրերը, պահվում են Ռիշելյե փողոցի պատմական շենքում՝ կառուցված 17-19-րդ դարերում։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.