1018

1018 թվական, ոչ նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է հինգշաբթի։ Սա մեր թվարկության 1018 թվականն է, XI դարի 18-րդ տարին։

Վիքիպեդիա Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։
Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։
Տարիներ
1014 · 1015 · 1016 · 1017 1018 1019 · 1020 · 1021 · 1022
Տասնամյակներ
990‑ականներ · 1000‑ականներ — 1010‑ականներ — 1020‑ականներ · 1030‑ականներ
Դարեր
X դարXI դարXII դար
(1018) Արնոլդա

(1018) Արնոլդա (անգլ.՝ Arnolda), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1924 թվականի մարտի 3-ին Կառլ Ռեյնմուտի կողմից Հայդելբերգում։

Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,539597 ա. մ., առավելագույնը մոտենում է 1,9137 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,1655 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1478,24 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,243532 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 7,65° անկյուն։

1610

1610 թվական, ոչ նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է ուրբաթ։ Սա մեր թվարկության 1610 թվականն է,

XVII դարի 10-րդ տարին։

1640

1640 թվական, նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է կիրակի։ Սա մեր թվարկության 1640 թվականն է,

XVII դարի 40-րդ տարին։

Ատտո

Ատտո-ն (դան․՝ atten - «տասնութ») (հայերեն նշանակումը՝ ա, միջազգային նշանակումը՝ a) տասնորդական նախածանց է, որը փոքրացնում է ֆիզիկական մեծությունը 1018(1 000 000 000 000 000 000) անգամ, կամ, որ նույնն է, բազմապատկում է 10−18(0.000 000 000 000 000 001) արտադրիչով:

Օրինակ՝

1 ատտովայրկյան = 10-18 վայրկյանկամ կրճատ գրելաձևով՝

1 ավ = 10-21 վ

Բարսեղ Բ Բուլղարասպան

Բարսեղ II Բուլղարասպան կամ Վասիլ Բ (957-15.12.1025), բյուզանդական կայսր 976–ից։ Նրա անչափահասության տարիներին գահին հաջողաբար տիրել են Նիկեփորոս II Փոկասը և Հովհաննես I Չմշկիկը։ Վերջինս, ըստ հայկական ավանդության, մանկահասակ Բարսեղ II–ին և նրա եղբայր Կոստանդնին փախցրել են Անձիտ գավառ Վասակավան գյուղը Թեոփանոս թագուհու ոտնձգություններից փրկելու համար և հետագայում, նրանց Կ. Պոլիս բերելով, թագը զիջել է Բարսեղ II–ին։ 976–ին Բարսեղ II–ի դեմ բռնկվել է նահանգային կալվածատեր ավագանու ապստամբություն։ Այն ճնշվել է 979–ին, բայց 987–ին բռնկվել է սոցիալական նույն խավերի ապստամբությունը։ Այն ճնշելու համար Բարսեղ II–ին օգնել է Կիևյան Ռուսիայի իշխան Վլադիմիրը, որին կայսրը կնության է տվել իր քրոջը՝ Աննային։ Պետության անվտանգությանը սպառնացող խոշոր կալվածատերերի ազդեցությունը թուլացնելու նպատակով և ի շահ քաղաքային առևտրա-արհեստավորական վերնախավի, սահմանափակել աշխարհիկ խոշոր հողատիրության աճը, օրենքներ հրապարակել ի պաշտպանություն հիմնական հարկատու տարրի՝ ազատ գյուղացիության։

Բուլղարների դեմ մղած երկարատև պատերազմներից հետո վերացրել է Բուլղարական պետությունը (1018), երկիրը վերածել բյուզանդական նահանգի։ 15000 բուլղար ռազմագերիների կուրացնելու պատճառով ստացել է «բուլղարասպան» մականունը։ 1000–ին դավադրաբար կայսրությանն է կցել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի իշխանության տարածքը, որտեղ հետագայում կազմակերպվել է Իբերիա բնակաթեմը։ 1021–ին Բարսեղ II–ի և սելջուկյան թուրքերի ճնշման տակ Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունին իր թագավորությունը «փոխանակել է» Սեբաստիայի շրջանի հետ, իսկ Անի-Շիրակի թագավոր Հովհաննես–Սմբատ Բագրատունին իր պետությունը «կտակել է» Բարսեղ II–ին։

Բուլղարական առաջին կայսրություն

Բուլղարական Առաջին Կայսրություն (բուլղար․՝ Първo българско царство), միջնադարյան բուլղարական միապետություն Բալկաններում։ Պետության ձևավորումը սկսվել է մոտ 680 թ-ից՝ բուլղարների և այլ սլավոնական ցեղերի միավորմամբ։ Իր հզորության գագաթնակետին կայսրույթունը տարածվում էր Բուդապեշտ քաղաքից մինչև Սև ծով և Դնեպր գետից մինչև Ադրիատիկ ծով։

Բուլղարները կարողացան մի քանի անգամ ջախջախել բյուզանդացիներին, ետ մղել հունգարներին, կանգնացնել պեչենենգների և մագյարների առաջխաղացումը։

Բուլղարները նույնիսկ պաշարեցին Կոստանդնուպոլիսը 923 - 924 թվականներին։ Սակայն արդեն 1014 թ-ին Բյուզանդական կայսրությունը Բարսեղ Բ Բուլղարասպանի օրոք Կլեիդոնի ճակատամարտում ջախջախեց Բուլղարական կայսրությանը։ Արդեն 1018 թվականին Բուլղարիայի վերջին հենակետերը հանձնվեցին բյուզանդացիներին։

Գրիգոր VI (հակապապ)

Գրիգոր VI (իտալ.՝ Gregorio, լատ.՝ Gregorius, 10-րդ դար - ոչ վաղ քան 1018), Հռոմի կաթոլիկ եկեղեցու հակապապ 1012 թվականին (մայիսի 18-դեկտեմբեր)։ Սարգիս IV պապի մահից հետո Կրեսցենտիոսների խմբակցությունը պապական աթոռը տալիս է ոմն Գրիգորի։ Սակայն Տուսկուլում կոմսերի կողմնակիցները, որոնք իշխանության գլուխ էին եկել, առաջադրում են իրենց թեկնածուին՝ Բենեդիկտոս VIII պապին։

Գրիգորն արտաքսվում է Հռոմից և մեկնում Գեմանիա, որտեղ նա օգնություն է խնդրում Հենրիխ II կայսրից։ Վերջինս քննելով Հռոմի կանոնական օրենսդրությունը և ընտրության հանգամանքները՝ նրան իրազեկում է, որ այլևս պահանջ չունենա պապականությունից։ Դրանից հետո Գրիգորի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։

Ելանեցի շրջան

Ելանեցի շրջան (ուկր.՝ Єланецький район), շրջան Ուկրաինայի Նիկոլաևի մարզում։

Ստեղծվել է 1926 թվականին։ Վարչական կենտրոնը՝ Ելանեց։

Էկսա

Էկսա-ն (հունարեն՝ ἕξ -«վեց» ) (հայերեն նշանակումը՝ Է, միջազգային նշանակումը՝ E) տասնորդական նախածանց է, որը մեծացնում է ֆիզիկական մեծությունը 1018(1 000 000 000 000 000 000) անգամ։

Օրինակ՝

1 էկսահերց = 1018 հերցկամ կրճատ գրելաձևով՝

1 ԷՀց = 1018 Հց

Կրասնոլիմանի շրջան

Կրասնոլիմանի շրջան (ուկր.՝ Краснолиманський район), շրջան Ուկրաինայի Դոնեցկի մարզում։

Ստեղծվել է 1923 թվականին։ Վարչական կենտրոնը՝ Կրասնի Լիման։

Հարսդորֆ

Հարսդորֆ (գերմ.՝ Harsdorf), կոմունա Գերմանիայում, Բավարիա երկրամասում։

ԳՏնվում է Վերին Ֆրանկոնիա վարչական շրջանի ենթակայության ներքո։ Մտնում է Կուլմբախ շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը 1018 մարդ է (2009 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով)։ Զբաղեցնում է 10,18 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 09 4 77 119։

Կոմունան ստորաբաժանվում է 14 գյուղական համայնքների։

Հիմալիա (արբանյակ)

Հիմալիա (հին հուն․՝ Ἱμαλíα), Յուպիտերի ամենամեծ ուղիղ շարժմամբ անկանոն արբանյակներից է, որի տրամագիծը գնահատվում է մոտ 205 կմ։ Հայտնաբերվել է 1904 թվականի դեկտեմբերի 3-ին Չարլզ Պերրայնի կողմից Լիկի աստղադիտարանում, և անվանվել է Հիմալիա նիմփայի անունով 1975 թվականին։

Նեպտունի արբանյակներ

Նեպտունի արբանյակներ, Նեպտուն մոլորակի բնական արբանյակներ։ Ներկա պահին հայտնի են 13 արբանյակ։

Արբանյակներից ամենամեծը Տրիտոնն է, այն հայտնաբերվել է Ուիլիամ Լասսելի կողմից 1846 թվականին, Նեպտունի հայտնաբերումից ընդամենը 17 օր անց։ Հաջորդ արբանյակը հայտնաբերվել է ավելի քան հարյուր տարի անց, այն կոչվել է Ներեիդա։ Նեպտունի արբանյակների անունները տրվում են օգտագործելով հունական դիցաբանության ծովային նիմֆաների անունները։

Տրիտոնը Արեգակնային համակարգի ամենամեծ անկանոն արբանյակն է, այն ունի հակադարձ պտույտի շարժում և նրա առանցքը չափազանց թեքված է Նեպտունի հասարակածի նկատմամբ։ Մեծությամբ հաջորդ անկանոն արբանյակը Սատուրնի Ֆիբի արբանյակն է, որը կազմում է Տրիտոնի զանգվածի ընդամենը 0.03%-ը։

Ուրանի արբանյակներ

Ուրանի արբանյակներ, Ուրան մոլորակի բնական արբանյակներ։ Հայտնի են 27 արբանյակներ։ Դրանցից բոլորը ստացել են իրենց անունները Ուիլյամ Շեքսպիրի և Ալեքսանդր Փոփի ստեղծագործությունների հերոսների անուններից։ Առաջին երկու արբանյակը - Տիտանիան և Օբերոնը հայտնաբերել է 1787 թվականին Ուիլիամ Հերշելը։ Եվս երկու գնդաձև արբանյակները (Արիելը և Ումբրիելը) հայտնաբերվեցին 1851 թվականին Ուիլիամ Լասսելի կողմից. 1948 թվականին Ջերարդ Կոյպերը հայտնաբերեց Միրանդան։ Մնացած արբանյակները հայտնաբերվել են 1985 թվականից հետո, «Վոյաջեր-2» առաքելության ընթացքում, կամ կատարելագործված աստղադիտակների միջոցով։

Չերվիկատի

Չերվիկատի (իտալ.՝ Cervicati), կոմունա Իտալիայում, Կալաբրիա մարզում՝ Կոզենցա գավառում։

Բնակչությունը կազմում է 1018 մարդ, բնակչության խտությունը կազմում է 85 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 12.09 կմ² մակերես տարածք։ Փոստային ինդեքսն է՝ 87010։ Հեռախոսային կոդը՝ 0984։

Քաղաքի հովանավորն է Սուրբ Նիկողայոս Զմյուռնացին։

Սան Գավինո դի Կարբինի

Սան Գավինո դի Կարբինի (ֆր.՝ San-Gavino-di-Carbini), համայնք Ֆրանսիայում, Կորսիկա մարզի Հարավային Կորսիկայի գավառում։ Մտնում է Լևիե կանտոնի կազմի մեջ։ Հանդիսանում է Սարտեն շրջանը։

Համայնքի INSEE կոդ՝ 2A300։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.