Օգոստոսի 27

Օգոստոսի 27, տարվա 239-րդ (նահանջ տարիներին՝ 240-րդ) օրն է։

  • Տարվա ավարտին մնում է 126 օր։
<< Օգոստոս >>
Կի Եկ Եք Չո Հի Ու Շա
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Դեպքեր

Ostankino fire august 2000
Օստանկինոյի աշտարակի հրդեհը
2000 թ.

Պատերազմներ

Ծնունդներ

Hegel portrait by Schlesinger 1831
Հեգել
* 1770 թ.

Մահեր

Տոներ

1896

1896 թվական, նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է չորեքշաբթի։ Սա մեր թվարկության 1896 թվականն է,

XIX դարի 96-րդ տարին։

1909

1909 թվական, ոչ նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է ուրբաթ։ Սա մեր թվարկության 1909 թվականն է,

XX դարի 9-րդ տարին։

1930

1930 թվական, ոչ նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է չորեքշաբթի։ Սա մեր թվարկության 1930 թվականն է,

XX դարի 30-րդ տարին։

1963

1963 թվական, ոչ նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է երեքշաբթի։ Սա մեր թվարկության 1963 թվականն է,

XX դարի 63-րդ տարին։

2012

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 2012 (այլ կիրառումներ)2012 թվական, նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է կիրակի։ Սա մեր թվարկության 2012 թվականն է,

XXI դարի 12-րդ տարին։

Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել

Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել (գերմ.՝ Georg Wilhelm Friedrich Hegel, օգոստոսի 27, 1770(1770-08-27), Շտուտգարտ, Duchy of Württemberg, Սրբազան Հռոմեական կայսրություն - նոյեմբերի 14, 1831(1831-11-14), Բեռլին, Գերմանական միություն), գերմանացի փիլիսոփա-իդեալիստ, գերմանական դասական փիլիսոփայության կարկառուն ներկայացուցիչներից մեկը, օբյեկտիվ իդեալիստական հիմքի վրա դիալեկտիկայի համակարգված տեսության հիմնադիրը։

Էռնեստ Լոուրենս

Էռնեստ Օռլանդո Լոուրենս (անգլ.՝ Ernest Orlando Lawrence) (օգոստոսի 8, 1901(1901-08-08), Կանտոն, Հարավային Դակոթա, ԱՄՆ - օգոստոսի 27, 1958(1958-08-27), Պալո Ալտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1942 թ.)։ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր (1930 թ.), 1936 թ-ից՝ այդ համալսարանի ռադիացիոն լաբորատորիայի տնօրեն։ 1930 թ-ին առաջարկել, իսկ այնուհետև կառուցել է (Ն. Էդլեֆսոնի հետ) ցիկլատրոնի առաջին մոդելը։ Հետագայում Լոուրենսի ղեկավարությամբ ԱՄՆ-ում կառուցվել են մի շարք արագացուցիչներ։ Զբաղվել է միջուկային ռեակցիաների և արհեստական ռադիոակտիվության ուսումնասիրությամբ, ռադիոկենսաբանության և ռադիոթերապիայի պրոբլեմներով։ Մասնակցել է ատոմային ռումբի ստեղծմանը։ Արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի (1939 թ.)։

Լինդոն Բ. Ջոնսոն

Լինդոն Բեյնս Ջոնսոն (անգլ.՝ Lyndon Baines Johnson, օգոստոսի 27, 1908(1908-08-27), Սթոունվոլ, Գիլեսպի շրջան, Տեխաս, ԱՄՆ - հունվարի 22, 1973(1973-01-22), Սթոունվոլ, Գիլեսպի շրջան, Տեխաս, ԱՄՆ), Ամերիկայի Միացյալ Նահանգների 36-րդ նախագահն է։ Այս պաշտոնը զբաղեցրել է նոյեմբեր 22, 1963 թվականից մինչև հունվար 20, 1969։

Լոպե դե Վեգա

Լոպե դե Վեգա (իսկական անունը՝ Ֆելիքս Պոպե դե Վեգա Կարպյո, իսպ.՝ Félix Lope de Vega y Carpio, նոյեմբերի 25, 1562, Մադրիդ, Իսպանիա - օգոստոսի 27, 1635(1635-08-27), Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր։

Կաստել դի Սանգրո

Կապիստրելո (իտալ.՝ Capistrello), կոմունա Իտալիայում, գտնվում է Աբրուցո մարզի Լ'Աքվիլա գավառում։

Բնակչությունը կազմում է 5798 մարդ (2005 թվականի տվյալներով)։ Խտությունը՝ 89,65 մարդ/կմ²։ Տարածքը՝83,98 կմ²։ Էլեկտրոնային փոստ՝ 67053։ Հեռախոսային կոդ՝ 0863։

Բնակավայրի հովանավորն է Սան Ռուֆո նահատակը։ Տոնը նշվում է Օգոստոսի 27-ին։

Մախլուտո

Մախլուտո (Սմբատ Բորոյան, Զորավար Սմբատ) (օգոստոսի 27, 1875 թվական, Մուշ, Սուրբ Մարինե թաղամաս - մարտի 20, 1956 թվական, Երևան, թաղված է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում, Խենթի գերեզմանի աջ կողմում), Հայաստանի Առաջին Հանրապետության զորավար (լրիվ գեներալ, 1920 թվական), նշանավոր հայդուկ, Անդրանիկի անձնական քարտուղարը և զինակիցը։

Տիգրան Ուրիխանյան

Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան (օգոստոսի 27, 1979(1979-08-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական և հասարակական գործիչ, ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր,ՀՀ 6-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ 5-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ, «Ճշմարտության պահը» քաղաքական հեռուստանախագծի հեղինակ։

Տիցիան

Տիցիանո Վեչելլո կամ Տիցիան իտալ.՝ Tiziano Vecellio (ոչ վաղ քան 1477 և ոչ ուշ քան 1490, Պիևե դի Կադորե, Բելունո, Վենետո, Իտալիա - օգոստոսի 27, 1576, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն,)։ Վերածննդի Իտալիայի 16-րդ դարի վենետիկյան դպրոցի վաղ շրջանի ներկայացուցիչ, Իտալական բարձր վերածննդի գլխավոր ներկայացուցիչներից մեկը։ Նրա կյանքի ժամանակ ծննդյան վայրի անունով (Պյեվե դի Կադորե) նրան հաճախ կոչել են դա Կադորե, հայտնի է նաև Տիցիան Աստվածային։

Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար

«Օսկար» մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար (անգլ.՝ Academy Award for Best Supporting Actor, պաշտ. անգլ.՝ Performance by an Actor in a Supporting Role), Կինոարվեստի և գիտության ակադեմիայի մրցանակ, որը հանձնվում է ամեն տարի՝ սկսած 1937 թվականից։ Մրցանակին առաջադրվածները (հինգից ոչ ավել) ներկայացվում են ակադեմիայի անդամների կողմից գաղտնի քվեարկության միջոցով։ Հաղթողները որոշվում են ակադեմիայի բոլոր այն անդամների կողմից, որոնք ակտիվ են և ցմահ նշանակված այդ պաշտոնին։

2015 թվականին «Օսկար» մրցանակը երկրորդ պլանի լավագույն դերասանի համար շնորհվել է Ջեյ Քեյ Սիմոնսին, ով կատարում է Թերենս Ֆլեթչերի դերը «Մոլեգնություն» ֆիլմում։

Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար

«Օսկար» մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (անգլ.՝ Academy Award for Best Supporting Actress, պաշտ. անգլ.՝ Performance by an Actress in a Supporting Role), Կինոարվեստի և գիտության ակադեմիայի մրցանակ, որը հանձնվում է ամեն տարի՝ սկսած 1937 թվականից։ Մրցանակին առաջադրվածները (հինգից ոչ ավել) ներկայացվում են ակադեմիայի անդամների կողմից գաղտնի քվեարկության միջոցով։ Հաղթողները որոշվում են ակադեմիայի բոլոր այն անդամների կողմից, որոնք ակտիվ են և ցմահ նշանակված այդ պաշտոնին։

2015 թվականին երկրորդ պլանի լավագույն դերասանուհու մրցանակը ստացել է Պատրիսիա Արքեթը, ով կատարել է Օլիվիա Էվանսի դերը «Պատանեկություն» ֆիլմում։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.