Քոր

Քոր, տհաճ զգացում, առաջանում է մաշկի ցավազգաց նյարդային վերջույթների կայուն թույլ գրգռումից և ուղեկցվում մաշկը քորելու պահանջով։

Tinea barbae 4807 lores
Տեղային քոր
Itch
Տարածուն քոր

Տեսակներ

Այն կարող է լինել՝

  • սուբյեկտիվ զգացում՝ տարբեր հիվանդությունների ախտանշան,
  • ինքնուրույն մաշկային հիվանդություն, որը դասվում է նեյրոդերմատոզների շարքը։

Հիվանդությանը բնորոշ են ուժեղ քորի նոպաները (երեկոյան կամ գիշերը, ավելի պակաս՝ ցերեկը), այնուհետև օբյեկտիվ փոփոխությունների առաջացումը՝ սովորաբար քերծվածքների և արյունային կեղևիկների ձևով։ Կախված ախտահարման տարածվածությունից՝ տարբերում են քորի հետևյալ տեսակները՝

Սահմանափակ կամ տեղային քոր, առաջացման պատճառներ

Տեղային քորն ամենից հաճախ տեղակայվում է արտաքին սեռական օրգանների ու հետանցքի մաշկի շրջաններում։ Առաջացման պատճառները կարող են լինել որդերի (հատկապես սրատուտ) առկայությունը, ուղիղ աղիքի, հետանցքի, արտաքին սեռական օրգանների բորբոքումները, տեղային խանգարումներով արտահայտվող վեգետոնևրոզը, նյարդա-հոգեկան, նյարդասեքսուալ, ներզատիչ գեղձերի և այլ օրգանների ու համակարգերի գործունեության խանգարումները։

Տարածուն քոր, առաջացման պատճառներ

Համընդհանուր կամ տարածուն քորի պատճառ կարող են լինել նաև նյութափոխանակության խանգարումները (ծերունական քոր), թունավորումները (օրինակ, հղիության դեպքում) և այլն։

Քորի պատճառները դեռևս լրիվ պարզաբանված չեն, սակայն հայտնի է, որ նոպայի ժամանակ արյան մեջ ու մաշկում ավելանում են հիստամինի, ացետիլխոլինի ու բրադիկինինի քանակությունները։

Բուժում

Հիմնական հիվանդության հայտնաբերում և բուժում։ Նյարդային խանգարումների դեպքում՝ հանգստացնող դեղամիջոցներ (բրոմ, կալցիումի քլորիդ, կատվախոտի թուրմ՝ վալերիանա, քնաբերներ), արտաքին օգտագործման համար՝ քսուքներ, օծանելիքներ և լուծույթներ (ծծմբի, անեսթեզինի, նավթալինի, կորտիկոստերոիդների պարունակությամբ), հակահիստամինային դեղամիջոցներ (դիազոլին, պիպոլֆեն, սուպրաստին, դիմեդրոլ, էտիզին)։ Համառ ու տանջող քորի դեպքում նշանակում են նաև կորտիկոստերոիդային հորմոններ (մի քանի օր), հիպնոս, էլեկտրաքուն, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրներ, առողջարանային բուժում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
CC-BY-SA-icon-80x15
Եղնջացան

Եղնջացան (լատ.՝ urticaria) հիվանդություն, որը բնութագրվում է մաշկի վրա շոշափվող, բաց վարդագույն, քոր առաջացնող տարրերի առաջացմամբ, որոնք կենտրոնում գունատ են և իրենցից ներկայացնում են սահմանափակ հատվածի, հիմնականում մաշկի պտկիկավոր շերտի այտուց։ Իրենց տեսքով հիշեցնում են եղինջ բույսի առաջացրած պատկերը, որտեղից էլ ստացել է իր հայերեն անվանումը։ Այս տարրերը կարող են լինել տարբեր ձևերի ու չափերի, տեղային կամ գեներալիզացված։ Կարող են առաջանալ մաշկի տարբեր հատվածներում, հայտնվում են արագ՝ րոպեների ընթացքում և անհետանում են ժամերի ընթացքում՝ չթողնելով որևէ հետք։ Եղնջացանի տարատեսակ է Կվինկեի այտուցը(հսկա եղնջացան, անգիոնևրոտիկ այտուց), որի ժամանակ այտուցը տարածվում է ավելի խոր շերտեր՝ ընդգրկելով դերման և ենթամաշկային շերտը։ Սուր եղնջացանը բավականին տարածված հիվանդություն է։ Ըստ որոշ ամերիկյան հետազոտությունների բնակչության 15-20%-ը իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ ունեցել է եղնջացանի դրվագ։ Շատ երկրներում եղջացանը ալերգիկ հիվանդությունների մեջ զբաղեցնում է երկրորդ, որոշ երկրներում(Ճապոնիա)՝ նույնիսկ առաջին տեղը։ Այն կարող է հանդիպել ցանկացած տարիքում։

Լիմֆոմա

Լիմֆոմա, արյան ուռուցքների խումբ, որը զարգանում է լիմֆոցիտներից (արյան սպիտակ բջիջների տեսակ է)։ Լիմֆոմա անունը հաճախ վերաբերում է քաղցկեղային տարբերակին, այլ ոչ թե բոլոր տեսակի ուռուցքներին։ Ախտանիշերը ներառում են մեծացած ավշային հանգույցներ, տենդ, առատ քրտնարտադրություն, չպատճառաբանված քաշի կորուստ, քոր և հոգնածության մշտական զգացում։ Մեծացած ավշային հանգույցները սովորաբար անցավ են։ Քրտնարտադրությունը սովորաբար գիշարային ժամերին է։

Կան լիմֆոմաների բազում տարբերակներ։ Երկու գլխավոր տեսակներն են Հոջկինի լիմֆոման և ոչ Հոջկինյան լիմֆոման։ ԱՀԿ-ն ընգրկում է երկու այլ տեսակներ ևս՝ բազմակի միոլոման և իմունոպրոլիֆերատիվ հիվանդությունները։ Լիմֆոմաների 90%-ը կազմում է ոչ Հոջկինյան լիմֆոման։ Լիմֆոմաները և լեյկեմիաները հանդիսանում են հեմատոպոետիկ և ավշային հյուսվածքների սահմանային ուռուցքներ։

Հոջկինի լիմֆոմայի ռիսկի գործոններն են վարակը՝ էբշտեյն-Բարի վիրուսը և հիվանդության ընտանեկան պատմությունը, իսկ ոչ Հոջկինյան լիմֆոմաների դեպքում աուտոիմուն հիվանդությունները, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, մարդու T-լիմֆոտրոպիկ վիրուսը, իմունաճնշիչ դեղամիջոցները և որոշ պեստիցիդներ։ Կարմիր մսի շատ օգտագործումը և ծխելը նույնպես մեծացնում է հիվանդանալու հավանականությունը։ Եթե առկա է մեծացած ավշային հանգույցներ, ախտորոշելու նպատակով կատարվում է բիոպսիա։ Ախտորոշման գործում օգտակար են նաև արյան, մեզի և ոսկրածուծի հետազոտությունները։ Այս ամենից հետո ճառագայթային միջոցներով հաստատվում է առկայությունը և տարածվածությունը; Ավելի հաճախ տարածվում են թոքեր, լյարդ, ուղեղ։

Բուժումը իր մեջ ներառում է քիմիոթերապիա, ճառագայթային մեթոդներ, թիրախային բուժում և վիրահատություն։ Որոշ ոչ Հոջկինյան լիմֆոմաների դեպքերում օգտագործվում է պլազմոֆերեզը։ Վերջինս հեռացնում է լիմֆոմայի բջիջների կողմից սինթեզված սպիտակուցները։ Որոշ տեսակների դեպքում կարող է հարմար լինել համապատասխան սպասողական վիճակը։ Արդյունքները կախված են լիմֆոմայի տեսակից։ ԱՄՆ-ում 5 տարվա ապրելիությունը Հոջկինյան լիմֆոմաների բոլոր տեսակների դեպքում կազմում է 85%, միչդեռ ոչ Հոջկինյանի դեպքում՝ 69%։ 2012-ին ամբողջ աշխարհում գրանցվել է լիմֆոմաների 566000 դեպք և 305000 մահ։ Նրանք կազմում են ողջ քաղցկեղների 3-4%-ը։ Ամենահաճախ հանդիպող ուռուցքների շարքում զբաղեցնում են 7-րդ տեղը, իսկ երեխաների մոտ՝ 3-րդ։ Հաճախ հանդիպում է զարգացած քան զարգացող երկրներում։

Լյարդի ցիռոզ

Լյարդի ցիռոզ, հիվանդություն, որի ժամանակ լյարդը չի կարողանում նորմալ գործել երկարատև վնասման պատճառով։ Այս վնասումը բնորոշվում է նորմալ լյարդային հյուսվածքի փոխարինմամբ սպիականով։ Սովորաբար հիվանդությունը զարգանում է ամիսների կամ տարիների ընթացքում։ Սկզբնական շրջանում սովորաբար ախտանշաններ չեն լինում։ Հիվանդության խորացման հետ անձը կարող է զգալ հոգնածություն, թուլություն, քոր, ստորին վերջույթների այտուց, մաշկի դեղնություն, որովայնում հեղուկի կուտակում, մաշկը դառնում է հեշտ վնասվող և կարող է պատվել սարդանման անոթային պատկերներով։ Որովայնում կուտակվող հեղուկը կարող է ինքնուրույն վարակվել։ Այլ լուրջ բարդություններից են լյարդային էնցեֆալոպաթիան, կերակրափողի լայնացած երակներից արյունահոսությունը կամ լյարդի քաղցկեղը։ Լյարդային էնցեֆալոպաթիան կարող է առաջացնել շփոթվածություն և գիտակցության կորուստ։

Ցիռոզի ամենահաճախ հանդիպող պատճառներն են ալկոհոլը, հեպատիտ Բ- ն և Ց- ն, լյարդի ոչ ալկոհոլային ծագման ճարպային հիվանդությունները։ Սովորաբար ցիռոզի զարգացման համար անհրաժեշտ է 2 կամ 3 բաժակ ալկոհոլային ըմպելիքների ամենօրյա կիրառում մի քանի տարիների ընթացքում։ Ոչ ալկոհոլային ծագման լյարդի ճարպային հիվանդությունը ունի մի քանի պատճառներ․ քաշի ավելցուկ, դիաբետ, արյան մեջ ճարպաթթուների բարձրացում, գերճնշում։ Ցիռոզի ավելի քիչ հանդիպող պատճառներից են աուտոիմուն հեպատիտը, առաջնային բիլիար խոլանգիտը, հեմոքրոմատոզը, որոշ դեղամիջոցներ և լեղաքարային հիվանդությունը։ Ախտորոշումը հիմնված է արյան հետազոտության, պատկերային հետազոտությունների և լյարդի կենսազննման (բիոպսիայի) վրա։

Ցիռոզի որոշ պատճառներ, ինչպիսին է հեպատիտ Բ- ն, կարող են կանխարգելվել պատվաստման միջոցով։ Բուժումը մասամբ կախված է հիմնական պատճառից, սակայն նպատակը հաճախ հիվանդության խորացումը և բարդությունների կանխումն է։ Ալկոհոլից խուսափումը ցուցված է ցիռոզի բոլոր դեպքերում։ Հեպատիտ Բ- ն և Ց- ն կարող են բուժվել հակավիրուսային դեղորայքով։ Աուտոիմուն հեպատիտը կարող է բուժվել ստերոիդներով։ Ուրսոդիոլը կարող է արդյունավետ լինել, եթե հիվանդության պատճառը լեղուղիների խցանումն է։ Այլ դեղամիջոցներ կարող են օգտակար լինել այնպիսի բարդությունների դեպքում, ինչպիսիք են որովայնային և ստորին վերջույթների այտուցը, լյարդային էնցեֆալոպաթիան և կերակրափողային երակների լայնացումը։ Ծանր ցիռոզի դեպքում կարող է լինել լյարդի փոխպատվաստման անհրաժեշտություն։

Կանդիդոզ

Կանդիդոզ, սնկային ինֆեկցիա, որն առաջանում է Կանդիդա խմբի սնկերի պատճառով։ Բերանի ախտահարման դեպքում այն կոչվում է կաթնախտ։ Բնորոշ ախտանիշներից է սպիտակ փառը լեզվի և բերանի ու կոկորդի այլ մասերի վրա։ Այլ ախտանիշներից են գերզգայունությունը և կուլ տալու դժվարությունը (դիսֆագիա)։ Հեշտոցի ախտահարման դեպքում կոչվում է խմորիչային ինֆեկցիա։ Բնորոշ ախտանիշներից են քորը, այրոցի զգացումը, լոռանման արտադրությունը հեշտոցից։ Կանդիդոզային ինֆեկցիան հազվադեպ ախտահարում է առնանդամը, որի դեպքում լինում է ինտենսիվ քոր։ Շատ հազվադեպ այս ինֆեկցիան դառնում է ինվազիվ և տարածվում է դեպի մարմնի այլ հատվածներ։ Այդ դեպքում դիտվում է տենդ և տարբեր ախտանիշներ, կախված ախտահարված մասից։

Կանդիդա սնկերի ավելի քան 20 տեսակներ կարող են առաջացնել կանդիդոզ, որոնցից առավել հաճախ հանդիպում է սպիտակ Կանդիդան անգլ.՝ Candida albicans: Բերանի ինֆեկցիան ամենահաճախը հանդիպում է 1 ամսեկանից քիչ երեխաների, մեծահասակների և թույլ իմունիտետով մարդկանց մոտ։ Թուլացած իմունիտետի պատճառներից են ՁԻԱՀ-ը, օրգանի փոխպատվաստումից հետո օգտագործված դեղորայքը, դիաբետը և կորտիկոստերոիդների օգտագործումը։ Այլ ռիսկերից են պրոտեզների կիրառումը և հակաբիոտիկային թերապիան։ Հեշտոցային ինֆեկցիաները առաջանում են ավելի հաճախ հղիների, թույլ իմունիտետ ունեցողների և հակաբիոտիկային բուժում ստացողների մոտ։ Ինվազիվ կանդիդոզի ռիսկի խմբի մեջ են ցածր քաշով ծնված երեխաները, վիրահատությունից հետո վերականգնվող մարդիկ, վերակենդանացման բաժանմունքում բուժվող հիվանդները, թուլացած իմունիտետով մարդիկ։

Կանխարգելող միջոցներից է բերանի ողողումը քլորհեքսիդինով այն մարդկանց մոտ, որոնք ունեն թուլացած իմունիտետ և ողողումը ինհալացիոն ստերոիդների օգտագործումից հետո։ Պրոբիոտիկների օգտագործումը կարող է լինել կանխարգելիչ միջոց և օգտագործվել նաև բուժման մեջ։ Բերանի ինֆեկցիաների դեպքում բուժումը տեղային կլոտրիմազոլով և նիստատինով սովորաբար արդյունավետ է լինում։ Դրանց անարդյունավետության դեպքում օգտագործվում է ներերակային ֆլյուկոնազոլ, իտրակոնազոլ։ Բազմաթիվ տեղային ազդեցության հակասնկային պրեպարատներ կարող են օգտագործվել վագինալ կանդիդոզի դեպքում։ Տարածուն ախտահարման դեպքում օգտագործվում է կասպոֆունգին կամ միկաֆունգին։ Բարձր ռիսկի խմբի մարդկանց մոտ հակասնկային պրեպարատները կարող են օգտագործվել որպես կանխարգելիչ միջոց։

Բերանի ինֆեկցիաները առաջանում են 1 ամսեկանից քիչ երեխաների մոտ 6%-ի մոտ։ Քիմիոթերապիա ստացողների 20%-ի և ՄԻԱՎ վարակ ունեցողների 20%-ի մոտ կարող է առաջանալ կանդիդոզ։ Կանանց 75%-ը ունեցել է կանդիդոզի ինչ-որ տեսակ իրենց կյանքի ընթացքում։ Տարածուն ախտահարումը շատ հազվադեպ է լինում, բացի այն մարդկանցից, ովքեր ռիսկի խմբում են։

Հիստամին

Հիստամին, C5H9N3, հյուսվածքային հորմոն։ Առաջանում է հիսաիդինից՝ դեկարբօքսիլացման միջոցով։ Ոչ ակտիվ, կապված վիճակում մեծ քանակությամբ պարունակվում է մարդու և կենդանիների լյարդում, թոքերում, մաշկում, թրոմբոցիտներում ու լեյկոցիտներում։ Ազատ ձևի է անցնում անաֆիլակտիկ շոկի, բորբոքային, ալերգիկ ռեակցիաների ժամանակ (տես Ալերգիա)։ Այն բարձրացնում է մազանոթների թափանցելիությունը, սեղմում խոշոր անոթները, խիստ ուժեղացնում է ստամոքսում աղաթթվի արտազատումը շրջա դիր բջիջներից։ Ազատ վիճակի անցնելիս այն առաջացնում է մաշկի կարմրություն, քոր, այրոց, բուշտեր և այլն։ Հիստամինը քայքայվում է հիստամինազ ֆերմենտով՝ հիմնակա նում աղիքներում ու երիկամներում։

Մաշկաբորբ

Դերմատիտ կամ մաշկաբորբ, հայտնի է նաև որպես էկզեմա, հիվանդությունների մեծ խումբ, որոնց բնորոշ է մաշկի բորբոքումը։ Առաջանում է մաշկի քոր, կարմրածություն (էրիթեմա) և մաշկի ցանավորում։ Սուր դեպքերում արտահայտվում է մանր բշտիկավոր ցանավորումով, իսկ քրոնիկ դեպքերում մաշկը կարող է հաստանալ։ Ցանավորումը կարող է լինել տեղայնացված, կամ տարածվել ամբողջ մարմնով։

Մաշկաբորբը մաշկային հիվանդությունների խումբ է, որի մեջ ներառված են հիմնականում ատոպիկ մաշկաբորբը, ալերգիկ կոնտակտային մաշկաբորբը և իրիտանտ կոնտակտային մաշկաբորբը։ Հիվանդության բուն պատճառը հաճախ անհայտ է։ Հիմնականում առաջանում է էկզոգեն և էնդոգեն ազդակների ազդեցությամբ։ Մաշկաբորբի տեսակը պայմանավորված է հիվանդության պատմության և ցանի տեղակայումից։ Օրինակ՝ ձեռքերի իրիտանտ կոնտակտային մաշկաբորբը հաճախ հանդիպում է այն անձանց մոտ , ովքեր շատ են կոնտակտ ունենում ջրի հետ։ Իսկ ալերգիկ կոնտակտատային մաշկաբորբը հանդիպում է այն անձանց մոտ ովքեր ունեն գերզգայունություն գրգռիչների նկատմամբ։

Ատոպիկ մաշկաբորբի բուժումը իրակամացվում է տեղային ստերոիդային և խոնավացնող քսուքներով։ Նշանակվում է 2 շաբաթից ոչ ավել տևողությամբ կողմնակի բարդություններից խուսափելու համար։ Երկրորդային ինֆեկցիայի միացության դեպքում կիրառվում են հակաբիոտիկներ։ Կոնտակտային մաշկաբորբի դեպքում հայտնաբերել և բացառել կոնտակտը ալերգենից։ Հակահիստամինները նվազեցնում են քորը և նպաստում են լավ քնելուն։

2015 թվականին ամբողջ աշխարհում գրանցվել է 245 միլիոն դերմատիտի հիվանդացության դեպք։ Ատոպիկ մաշկաբորբը ամենատարածվածն է և հիմնականում հիվանդությունը սկսվում է վաղ մանկական հասակից։ Կոնտակտային մաշկաբորբը կրկնակի անգամ ավելի հաճախ հանդիպմում է կանանց քան տղամարդկանց մոտ։ Ալերգիկ կոնտակտային մաշկաբորբը հանդիպում է 7% մարդկանց մոտ ողջ կյանքի ընթացքում։ Հատկապես հանդիպում է որոշակի մասնագիտություն ունեցող անձանց մոտ։

Մերիլին Մոնրոյի սպիտակ զգեստ

Ամերիկացի կինոդերասանուհի, երգչուհի և սեքս սիմվոլ Մերիլին Մոնրոն հագել էր սպիտակ զգեստ «Յոթերորդ տարվա քոր» ֆիլմում, որը նկարահանվել է 1955 թվականին ռեժիսոր Բիլի Ուայդլերի կողմից։ Զգեստը ստեղծվել էր կոստյումների դիզայներ Ուիլյամ Տրավիլայի կողմից և օգտագործվել էր ֆիլմի ամենահայտնի տեսարանում։ Սպիտակ զգեստը իկոնա է համաշխարհային կինեմատոգրաֆում, իսկ Մոնրոյի կերպարը, որը կանգնած է մետրոյի ճաղավանդակի վրա քամուց ծածանվող այդ զգեստով, նկարագրվում է որպես 20-րդ դարի ամենանշանակալի կերպարներից մեկը։

Մլակներ

Մլակներ լատ.՝ Phlebotomidae)։ Բժշկական նշանակություն ունեն միայն Phlebotomus ցեղի մլակները, որոնք մանր (մոտ 2,5 մմ) արյունածուծ երկթևանիներ են, դեղնավուն, շագանակագույն կամ գորշ մարմնով։ Սրանք մթնշաղային միջատներ են, թռչում են արևամուտից հետո։ Մլակները հանդիպում են ինչպես մարդկանց բնակատեղերին մոտ, այնպես էլ բնության մեջ, որտեղ ապրում են կրծողների բներում, քարայրներում և այլն։ Զարգացումը կատարվում է լրիվ կերպարանփոխությամբ և պայմանվված չէ ջրային միջավայրով։ Մլակի խայթը ցավոտ է, առաջացնում է տեղային բորբոքային ռեակիա և քոր։ Արյամբ սնվում են միայն էգերը։ Մլակները լեյշմանիոզների, պապատաչի տենդի հարուցիչների յուրահատուկ փոխանցողներ են։

Մոծակներ

Մոծակներ, երկարաբեղիկ երկթևանիներ (լատ.՝ Nematocera), միջատների ենթակարգ։ Հայտնի է 20 հազար, Հայաստանում՝ ավելի քան 20 տեսակ։ Հանդիպում են ամենուրեք, առավել տարածված Են Արարատյան դաշտում, Սևանի ավազանում և անտառային շրջաններում։ Զազիրքի ամենակարևոր բաղադրիչն են։

Ունեն երկար, բարակ կնճիթ, որի օգնությամբ ծակում են մաշկը և ծծում արյունը։ էգերը սնվում են բույսերի հյութերով կամ մարդու և կենդանիների արյունով (ծծում է իր մարմնի ծավալից 1,5 անգամ ավելի արյուն), արուները՝ միայն բուսական հյութերով։ Հասուն միջատներն օդային կյանք են վարում, իսկ թրթուրները, հարսնյակներն ապրում են ջրում, խոնավ հողում։

Մոծակների ակտիվությունը մեծանում է երեկոյան և գիշերը։ Առավել վտանգավոր են Culicidae ընտանիքի անոֆելես սեռի (մալարիային) մոծակները, որոնք փոխանցում են մալարիայի և վիրուսային ու ճիճվային հիվանդությունների հարուցիչներ։ Ոչ մալարիային մոծակները (Culex pipiens pipiens) փոխանցում են ավելի քան 50 վարակիչ և մակաբուծային հիվանդություններ (դեղին տենդ, տուլարեմիա և այլն)։ էգերը ձվադրում են բնական և արհեստական ջրամբարներում (կանգնած և դանդաղահոս ջրերով), ձվերից զարգանում են թրթուրները, որոնք ապրում են ջրում։

Նիացին

Նիացինը կարգավորում է նյութափոխանակման գործընթացը (ճարպի, սպիտակուցի, ածխաջրերի յուրացում)։

Այս վիտամինի սակավությունը բերում է pelle-agra հիվանդության առաջացմանը՝ երբ նկատվում է.

մաշկի չորություն, թեփոտում, կարմրատակում, քոր, այտուց,

չորության զգացում բերանում, վերքեր լեզվի եւ աղիների լորձաթաղանթի վրա, ստամոքսի խանգարումներ,

անքնություն, թուլություն, նյարդային վիճակ։

Սթրեսային վիճակը օրգանիզմի հակազդեցությունն է ինչ-որ վտանգների հանդեպ։ Սուր սթրեսն ուղեկցվում է ադրենալինի արտազատումով եւ կարճատեւ է։ Ապա կորտիզոլի արտազատումը մակերիկամներից կարող է ունենալ կարճատեւ (ժամեր) կամ երկարատեւ՝ քրոնիկ բնույթ։ Այս իրավիճակում խորհուրդ է տրվում.

Հնդկացորենի սերմը չորս ժամ պահեք ջրի մեջ, տաքացրեք 2-3 րոպե, կումերով խմեք թուրմը եւ դանդաղ ծամեք սերմերը։Նիացինը նպաստում է հաճույքի հորմոնի ակտիվացմանը, սթրեսը հետզհետե հաղթահարվում է, բարձրանում է շարժողական ակտիվությունը, առաջանում է հետաքրքրություն կյանքի հանդեպ։

Շփաբորբ

Շփաբորբ բակտերիալ ինֆեկցիա, որն ախտահարում է մակերեսային մաշկը։ Ամենաբնորոշ արտահայտություններն են դեղնավուն կեղևները դեմքի, ձեռքերի կամ ոտքերի վրա։ Ավելի հազվադեպ հանդիպում են բշտեր, որոնք ախտահարում են ցայլքը և անութափոսերը։ Վերքերը կարող են լինել ցավոտ և քոր գալ։ Տենդը բնորոշ չէ։

Այն առաջանում է Staphylococcus aureus-ի կամ Streptococcus pyogenes-ի պատճառով։ Ռիսկի գործոններն են ամբոխում գտնվելը, թերսնուցումը, շաքարային դիաբետը, կոնտակտային սպորտաձևերը և մաշկի վնասումները, որոնք կարող են առաջանալ մոծակների խայթոցից, էկզեմաներից, քոսից և հերպեսից։ Կոնտակտի միջոցով այն կարող է տարածվել մարդկանց միջև։ Ախտորոշումը հիմնվում է ախտանիշների և հիվանդության արտահայտության վրա։

Կանխարգելումը կատարվում է ձեռքերի կանոնավոր լվացումով, ախտահարված մարդկանցից խուսափելով և վերքերը լվանալով։ Բուժումը կատարվում է հակաբիոտիկային նրբաքսուքների միջով, որոնցից են մուպիրոցին կամ ֆուզիդինաթթուն Պերօրալ հակաբիոտիկները, օրինակ՝ ցեֆալեքսինը օգտագործվում են մեծ չափի ախտահարումների դեպքում։ Հայտնաբերված են հակաբիոտիկակայուն տեսակներ։

Շփաբորբով ախտահարվել են 140 միլիոն մարդիկ (աշխարհի բնակչության 2%-ը) 2010 թվականին։ Այն կարող է առաջանալ ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ։ Որոշ տեղերում սա հայտնի է որպես "դպրոցական վերք"։ Բուժում չստանալու դեպքում սովորաբար առողջանում են 3 շաբաթվա ընթացքում։ Բարդություններից են ցելյուլիտը կամ հետստրեպտոկոկային գլոմերուլոնեֆրիտը։ Այս հիվանդության անունը (իմպետիգո) գալիս է լատիներեն՝ impetere-ից, որը նշանակում է "հարձակվել"

Ոջիլներ

Ոջիլներ (լատ.՝ Anoplura կամ Siphunculata, հին հուն․՝ φθείρ —ոջիլ և ἄπτερος - թևազուրկ), արյունածուծ միջատների կարգ։ Մարդու և կաթնասունների մակաբույծներ են։ Հանդիպում են ամենուրեք։

Սրատուտ

Սրատուտ (լատ.՝ Enterobius vermicularis), Oxyurata ենթակարգի կլոր որդ։ Մարդու մակաբույծ է, էգի երկարությունը 9—12 մմ է, արուինը՝ 2—5 մմ, ձվիկներն անգույն են, 0,05 մմ երկարությամբ։ Սրատուտներն ապրում են մարդու բարակ և հաստ աղիքներում։ Հասուն էգերը ձվադրում են հետանցքի շուրջը, ինչպես նաև կանանց արտաքին սեռական օրգանների վրա և անմիջապես սատկում։ Սրատուտի կյանքի տևողությունը 3—4 շաբաթ է։ Սրատուտն առաջացնում է էնտերոբիոզ հիվանդություն, որը մարդու, հատկապես երեխաների, ամենատարածված ճիճվային հիվանդություններից է։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է։ Վարակվում են սրատուտի ձվիկները կուլ տալիս։ Հիվանդության հիմնական ախտանշաններն են՝ հետանցքի քոր, սրտխառնոց, երբեմն որովայնի ցավեր, լուծ, նյարդային գրգռվածություն, գլխացավ, քնի խանգարումներ։

Վարակիչ դեղնախտ

Վարակիչ դեղնախտ, համաճարակային լյարդաբորբ, վիրուսային լյարդաբորբ, Բոտկինի հիվանդություն (առաջին անգամ նկարագրել է ռուս կլինիցիստ Ս․ Բոտկինը, 1888 թվականին), մարդու սուր վիրուսային հիվանդություն՝ լյարդի ախտահարման գերակշռությամբ։ Հարուցիչը ֆիլտրվող վիրուսն է, որը շատ կայուն է արտաքին միջավայրի ազդակների նկատմամբ։ Հիվանդության աղբյուրը հիվանդ մարդն է կամ վիրուսակիրը, որը վարակիչ է համարվում հիվանդության գաղտնի շրջանի վերջից մինչև հիվանդության երրորդ շաբաթը ներառյալ։ Վիրուսներն օրգանիզմ են թափանցում հիմնականում բերանի խոռոչով և արյան միջոցով (վնասված ծածկույթներով) կամ 'Վարակիչ դեղնախտով հիվանդացածների արյունը առողջ մարդուն ներարկելիս (շիճուկային լյարդաբորբ)։ Հիվանդի արտաթորանքի հետ արտազատված վիրուսները կեղտոտ ձեռքերի, կենցաղային իրերի, ջրի և սննդամթերքների միջոցով Փոխանցվում են առողջ մարդկանց։ Հարուցիչի փոխանցմանը նպաստում են նաև ճանճերը։ Վարաքովի դեղնախտ նկատվում է տարվա բոլոր եղանակներին, հատկապես աշնանը և ձմռանը։ Հիվանդությունից հետո առաջանում է կայուն անընկալունակություն։ Գոյություն ունի նաև բնական (մարդկանց 45—60%-ը անընկալունակ են այս հիվանդության հանդեպ) և ձեռքբերովի (առաջանում է հիվանդության թաքնված ձևերով հիվանդանալու դեպքում) անընկալունակություն։ Հիվանդությունն արտահայտվում է սուր և քրոնիկական ձևերով։ Սուր ձևն ընթանում է 3 շրջանով․ 1․ նախանշանային, 2․ հիվանդության լրիվ զարգացման (դեղնախտով կամ առանց դրա) և 3․ առողջացման շրջան։ Հիվանդությունը սովորաբար սկսվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացումով՝ մինչև 38—38,5 °C և ավելի, որը պահպանվում է 2—3 օր։ Հաճախ առաջանում է սրտխառնոց, փսխում, լուծ կամ Փորկապություն, աղիքներում գազերի կուտակում ևն։ Կղանքն անգունանում է, մեզը՝ մգանում (գարեջրի գույնի)։ Հիվանդության լրիվ զարգացման շրջանում առաջանում են նյարդային համակարգի խանգարումներ, թուլություն կամ գրգռվածություն, քնի խանգարում, գլխացավ, մաշկի քոր։ Աչքի սպիտակապատյանը, տեսանելի լորձաթաղանթները և մաշկը սովորաբար դեղնում են, սակայն դեղնություն կարող է և չլինել։ Լյարդը և փայծաղը մեծանում են, շոշափելիս ցավոտ են։ Այս շրջանը տևում է 2—3 շաբաթ և ավելի։ Առողջացման շրջանում հիվանդի ընդհանուր վիճակը բարելավվում է, ախորժակը լավանում, անքնությունը և թուլությունը վերանում են։ Վարաքովի դեղնախտի ընթացքը կարող է լինել թեթև, միջին ծանրության և ծանր։ Հիվանդությունը միջին հաշվով տևում է 3—5, երբեմն՝ 6—8 շաբաթ և ավելի։ Հիվանդությունը հատկապես ծանր են տանում հղիները և մեծահասակները։ Հղիների Վարակովի դեղնախտի ընթացքը ձգձգվող է և համեմատաբար ծանր, բայց պտղի առողջության վրա հազվադեպ է ազդում։ Երեխաների Վարակովի դեղնախտի ընթացքը մեծ մասամբ թեթև է և բոլոր հիվանդագին երևույթները 3—4 շաբաթվա ընթացքում վերանում են՝ կապված հիվանդության ձևի և երեխաների տարիքի հետ։ Բուժումը․ հիվանդների հոսպիտալացում, վիտամիններով հարուստ դիետա, աղերի սահմանափակում, առատ հեղուկներ (մրգահյութեր, մեղրաջուր, գլյուկոզի լուծույթ), ալկոհոլային խմիչքների և սուր համեմունքներով կերակուրների արգելում։ Ծանր ընթացքի դեպքում՝ գլյուկոզի լուծույթի ներերակային ներարկումներ ևն, հորմոնային պատրաստուկներ, լիպոտրոպներ, թթվածնաբուժություն։ Հիվանդները ստացիոնարից դուրս են գրվում 21 օրից ոչ շուտ, հետագայում գտնվում են դիսպանսերային հսկողության տակ (6 ամիս)։ Առողջարանային բուժում (Եսենտուկի, Տրուսկավեց, Դրուսկինինկայ, Կառլովի Վարի)։ Կանխարգելումը, հիվանդների վաղ հայտնաբերում և հոսպիտալացում, մանկական հիմնարկներում կարանտինի սահմանում (50 օր), վարակազերծման միջոցառումների անցկացում, հիվանդների հետ շփված երեխաներին և հղիներին գամմոգլոբուլինի ներարկում։

Փսորիազ

Փսորիազ, քրոնիկ աուտոիմուն հիվանդություն, որը պայմանավորված է փոփոխած մաշկի որոշակի նմուշներով։ Այդ նմուշներից են՝ կարմրութունը (երիթեմա), քոր և թեփոտում։ Փսորիազը փոփոխվում է ուժգնությամբ թույլ, փոքր, տեղային նշաններից դեպի ամբողջ մարմնի մակերես։ Մաշկի վնասումը կարող է խթանել այդ հատվածի փսորիատիկ մաշկի փոփոխություններ, որոնք հայտնի են որպես Կյոբների ախտանիշ։

Գոյություն ունեն փսորիազի հինգ հիմնական տեսակներ՝ վահանիկային, կաթիլային, հակառակ, թարախաբշտիկային և երիթրոդերմիկ։ Վահանիկային փսորիազը նաև հայտնի է որպես վուլգար, որը կազմում է դեպքերի մոտավոր 90 տոկոսը։ Այն ներկայանում է սպիտակ թեփոտմամբ կարմիր բծերի տեսքով։ Ամենից հաճախ ախտահարվող մարմնի հատվածները հետևյալն են՝ նախաբազկի հետին հատվածը, սրունքը, պորտը և գլխի մազածածկ հատվածը։ Կաթիլային փսորիազը ունի կաթիլանման ախտահարման տեսք։ Թարախաբշտիկային փսորիազը ներկայանում է, որպես փոքր, չբորբոքված, թարախալցված բշտիկներ։ Հակառակ փսորիազը ձևավորում է կարմիր բծեր մարմնի ծալքերի (ինտերտրիգենոզ հատվածների) վրա։ Էրիթրոդերմիկ փսորիազը հայտնի է գալիս, երբ ցանը տարածուն բնույթ է ստանում։ Այս տեսակը կարող է վերափոխվել ուրիշ տեսակից։ Ոտքերի և ձեռքերի մատները ախտահարվում են փսորիազով մարդկանց մեծամասնության մոտ՝ միաժամանակ։ Այն ներգրավում է այնպեսզի փոփոխություններ, ինչպիսիք են՝ կետային ներհրումներ կամ եղունգի գույնի փոփոխություններ։

Փսորիազը համարվում է գենետիկ հիվանդություն, որը խթանվում է արտաքին միջավայրի գործոններով։ Միաձվանի երկորյակների ուսումնասիրությունների ժամանակ, ախտահարման հավանականությունը նույնական երկորյակների մոտ երկու անգամ ավելին է, համեմատած երկձվանի երկորյակների հետ։ Սա ենթադրում է, որ գենետիկ գործոնները նախատրամադրում են հիվանդության առաջացմանը։ Հաճախ ախտանիշները սրանում են ձմռան ընթացքում և որոշակի դեղամիջոցների ազդեցությունից, օրինակ՝ բետա բլոկերներ կամ ՈՍՀԴ-ներ։ Վարակները և հոգեբանական սթրեսը կարող են ևս դեր խաղալ։ Փսորիազը հպավարակիչ չէ։ Հիմնական մեխանիզմն է իմուն համակարգի պատասխանը մաշկի բջիջների նկատմամբ։ Դիագնոզը հիմնված է նշանների և ախտանիշների վրա։

Մինչ օրերս փսորիազի հատուկ բուժում գոյություն չունի, ինչևիցէ, բազմիցս բուժման մոտեցումները կարող են օգնել կառավարել հիվանդության ընթացքը։ Այդ մոտեցումները ներառում են ստերոիդ քսուկներ, վիտամին D3 պարունակող քսուկներ, ուլտրամանուշակագույն ճառագայթ և իմունաճնշիչ դեղորայք, օրինակ՝ մետոտրեքսատ։ Դեպքերի 75 տոկոսը հնարավոր է վարել միայն քսուկների օգտագործմամբ։ Հիվանդությունը ախտահարում է պոպուլյացիայի երկուսից մինցչև հինգ տոկոսը։ Տղամարդիք և կանայք հիվանդանում են հավասար հաճախականությամբ։ Հիվանդությունը կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում, բայց սովորաբար արտահայտվում է մեծհասակների մոտ։ Փսորիազը ասոցիացվում է պսորիատիկ հոդաբորբի, լիմֆոմաների, սիրտանոթային համակարգի հիվանդությունների հետ, Կրոնի հիվանդության հետ և ընկճախտի չնչին վտանգի հետ։ Պսորիատիկ հոդաբորբի ախտահարումները փսորիազով հիվանդ անձանց մոտ կազմում են 30 տոկասը։

Քրոմ

Քրոմ (լատ.՝ Cromium), քիմիական տարր է որի նշանն է Cr, տարրերի պարբերական համակարգի 4-րդ պարբերության 6-րդ խմբի տարր, կարգահամարը՝ 24, ատոմական զանգվածը՝ 51,996։ d-տարր Է, ատոմի արտաքին Էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն Է՝ 3s2Зр63d54s2, К և Լ թաղանթները լրացված են։

Բնական քրոմը բաղկացած է 50Cr (4,31 %), 52Cr (87,76), 53Cr (9,55) և 54Cr (2,38) կայուն իզոտոպներից։ Ստացվել են 46, 48, 49, 51, 55 և 56 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից առավել կայուն է 51Cr (T1/2=27,8 օր)։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.