Քարի դար

Քարի դար, մարդկության զարգացման ամենավաղ շրջանը, երբ օգտագործվում էր գերազանցապես քարը, սակայն դրա հետ մեկտեղ նաև փայտը և ոսկորը։ Քարի դարի վերջում սկսեց նաև օգտագործվել կավը։

Այս դարաշրջանում մարդկությունը Արևելյան Աֆրիկայից տարածվում է աշխարհի բոլոր անկյուններում։ Քարի դարի վերջում ընտելացվում են որոշ կենդանիներ։ Սկսվել է 2.5 միլիոն տարի առաջ և ավարտվել մ.թ.ա. 6-րդ հազարամյակում։ Քարի դարը բաժանվում է՝

Վիքիպեդիա Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։
Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։
Arrowhead
Օբսիդիանից պատրաստված կտրիչ գործիք
Աբովյանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Կոտայքի մարզ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբովյանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (այլ կիրառումներ)Այս հոդվածը ներկայացնում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ․ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Ցանկում ներառված է ընդամենը 29 հուշարձան (10 միավոր)։

Ակունքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Կոտայքի մարզ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակունքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (այլ կիրառումներ)Այս հոդվածը ներկայացնում է Կոտայքի մարզի Ակունք գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ․ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Ցանկում ներառված է ընդամենը 59 հուշարձան (20 միավոր)։

Արգելի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Կոտայքի մարզ)

Այս հոդվածը ներկայացնում է Կոտայքի մարզի Արգել գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ. հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Ցանկում ներառված է ընդամենը 31 հուշարձան (11 միավոր)։

Զառի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Կոտայքի մարզ)

Այս հոդվածը ներկայացնում է Կոտայքի մարզի Զառ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ․ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Ցանկում ներառված է ընդամենը 137 հուշարձան (47 միավոր)։

Զովունիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Կոտայքի մարզ)

Այս հոդվածը ներկայացնում է Կոտայքի մարզի Զովունի գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ․ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Ցանկում ներառված է ընդամենը 24 հուշարձան (4 միավոր)։

Կապուտանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Կոտայքի մարզ)

Այս հոդվածը ներկայացնում է Կոտայքի մարզի Կապուտան գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ․ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Ցանկում ներառված է ընդամենը 104 հուշարձան (32 միավոր)։

Կարենիսի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Կոտայքի մարզ)

Այս հոդվածը ներկայացնում է Կոտայքի մարզի Կարենիս գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ․ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Ցանկում ներառված է ընդամենը 21 հուշարձան (4 միավոր)։

Կաքավաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Արագածոտնի մարզ)

Այս հոդվածը ներկայացնում է Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ. հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Ցանկում ներառված է ընդամենը 10 հուշարձան (9 միավոր)։

Հին քարի դար

Հին Քարի դար կամ պալեոլիթ (հուն․՝ παλαιός - հին և հուն․՝ λίθος - քար), Քարի դարի երեք հիմնական ժամանակաշրջաններից առաջինը։ Պեղածո մարդկանց ու կենդանիների գոյության ժամանակաշրջանն է։

Միջին պալեոլիթ

Միջին պալեոլիթ կամ միջին հին քարի դար, ժամանակահատված մարդկության պատմության ընթացքում, հին քարի դարի միջին շրջանը։ Սկսվել է ստորին պալեոլիթի ավարտից հետո՝ 300 000 տարի առաջ, և ավարտվել 30 000 տարի առաջ։ Եզրույթը օգտագործվել է աֆրիկյան հնագետների կողմից։ Քանի որ այս ժամանակաշրջանը ամբողջությամբ համընկել է միջինպալեոլիթյան մշակույթներից մուստիերյանին, դրա համար այն կոչվում է նաև «մուստիերյան» քարի դար։

Հնագետների հաշվարկով՝ 100-70 հազար տարի առաջ նախամարդու տեսակներից homo erectus-ը և նեանդերթալացիները Աֆրիկայից ներթափանցում են Եվրոպա և Ասիա աշխարհամասեր։

Ժամանակակից մարդու նախնին նախամարդը սկսում է օգտագործել ավելի մշակված քարե գործիքներ։ Այս դարաշրջանում նախամարդիկ զբաղվում են որսորդությամբ ու կիսաքոչվոր անասնապահությամբ, հանդես են գալիս առաջին նստակյաց երկրագործական մշակույթները։

Միջին քարի դար

Միջին քարի դար կամ մեզոլիթ (հին հուն․՝ μέσος - միջին և λίθος - քար), ժամանակաշրջան, որն ընկած է հին քարի դարի և նոր քարի դարի միջև։ Պատմականորեն այն միաժամանակ չի ընթացել Երկրագնդի տարբեր մասերում, և ձգվել է մ.թա. 10000-5000 թվականները։ Համապատասխանում է Ամերիկայի արքայիկ ժամանակաշրջանին։ Հայկական լեռնաշխարհում այն տևել է մ.թ.ա. 12-րդ հազարամյակից մինչև 7-րդի կեսերը։

Այս շրջանում մարդու կարևոր ձեռքբերումներն են՝

Ձևավորվում է հոդաբաշխ լեզուն

Կատարելագործվում են աշխատանքային գործիքները

Աստիճանաբար բարձրանում է կնոջ դերըՄեզոլիթը Եվրոպայում ունի 10-7 հզ․ (հս․ շրջաններում՝ մինչև 6-5 հզ․) տարվա, Մերձավոր Արևելքում՝ 12-9 հզ․ տարվա վաղեմություն։ Մեզոլիթյան մշակույթներին բնորոշ են քարե մանր գործիքներ (միկրոլիթներ)։ Մեզոլիթում գործածվել են նաև ոսկրից և եղջյուրից գործիքներ (նիզակի ծայրեր, եռաժանիներ, ձկնորսական կեռիկներ ևն)։ Կավե ամանները ի հայտ են եկել Մեզոլիթից Նեոլիթին անցման ժամանակաշրջանում։ Տնտեսության հիմքը կազմել են որսորդությունը, ձկնորսությունը և հավաքչությունը։ Մեզոլիթում Երկրագնդի մի շարք շրջաններում նախադրյալներ են ստեղծվել անասնապահության ու երկրագործության համար։ Մեզոլիթյան կայանների զգալի մասը բաղկացած են եղել մի քանի ժամանակավոր կացարաններից։ Որոշ բնակավայրերի մոտ եղել են տոհմական գերեզմանոցներ։ Մեզոլիթյան շրջանին են պատկանում ազիլյան, տարդենուազյան (Արևմտյան Եվրոպա), կապսական (Հարավային Աֆրիկա), խոաբինյան (Հարավ-արևելյան Ասիա) և այլ մշակույթներ։ Հայկական լեռնաշխարհի Մեզոլիթն ընդգրկում է մ․թ․ա․ 12000 - 8000/7000 թթ․։ Հայաստանի տարածքում միկրոլիթյան գործիքների (սրածայրեր, քերիչներ, նետասլաքներ և այլն) կուտակումներ են հայտնաբերվել Թալինի մոտ գտնվող Զաղա, Արեգունի բլուր և այլ քարայր-կայաններից։ Արագած լեռան, Գեղամավանի, Սյունյաց լեռների մի շարք ժայռապատկերներ ևս կարող են համարվել մեզոլիթյան մարդկանց ստեղծած արվեստի նմուշներ։

Նախնադարյան Հայաստան

Նախնադարյան Հայաստան, եզրույթ, որն օգտագործվում է բնութագրելու Հայաստանը (Հայկական լեռնաշխարհ) նախնադարում։

Նոր քարի դար

Նոր քարի դար կամ Նեոլիթ (հուն․՝ νέος , նեոս՝ նոր, և հուն․՝ λίθος , լիթոս՝ քար), քարի դարի վերջին դարաշրջանը, հաջորդել է մեզոլիթին։ Տևել է մոտ երկու հազարամյակ՝ Ք.ա. 10-րդ հազ. կեսերից մինչև մ.թ.ա. 11-րդ հազ. կեսերը։

Նեոլիթի սկիզբը բնութագրվում է քարե և ոսկրե հղկված գործիքների օգտագործմամբ, խեցեգործության և երկրագործության առաջացմամբ, վերջը՝ վաղ մետաղամշակությամբ (էնեոլիթի սկզբնավորմամբ)։ Նեոլիթյան մարդիկ, զարգացած հավաքչական, որսորդական և ձկնորսական յուրացնող տնտեսությանը զուգահեռ, սկսել են զբաղվել արտադրող տնտեսությամբ՝ նստակյաց երկրագործությամբ (ցորենի, գարու, ոսպի և այլ բույսերի մշակությամբ), կենդանիների (շուն, այծ, ոչխար, խոզ, ավելի ուշ՝ խոշոր եղջերավոր անասուններ) ընտելացմամբ և բուծմամբ։ Արմատավորվել և զարգացել է մանածագործությունը, հյուսելը։ Մայրիշխանությունը հասել է իր ծաղկմանը և աստիճանաբար տեղի տվել հայրիշխանությանը։ Զգալիորեն աճել է բնակչությունը, աստիճանաբար կազմավորվել են ցեղախմբերը, ձևավորվել ցեղային լեզուները։ Հանրության կյանքում կատարված այդ արմատական փոփոխություններն ընդունված է անվանել «նեոլիթյան հեղափոխություն» (անգլիացի հնագետ Գ․ Չայլդի հետևությամբ)՝ որպես մարդկության պատմության մեջ առաջին տնտեսական հեղաշրջում։

Ըստ նորագույն տվյալների՝ Մերձավոր Արևելքում հնագույն երկրագործական-անասնապահական մշակույթի սկիզբը հասնում է մ․թ․ա․ 8—7-րդ հազարամյակները (Երիքովը՝ Պաղեստինում, Ջարմոն՝ Հյուսիս-Արևելյան Միջագետքում, Չաթալ-Հույուկը՝ Փոքր Ասիայում ևն)։ Եվրոպայում նեոլիթյան մշակույթը զարգացել է Մերձավոր Արևելքի և Միջերկրածովյան մշակույթի զգալի ազդեցությամբ, այդ երկրամասերից Եվրոպա են թափանցել մի շարք մշակովի բույսեր, ընտանի կենդանիների տեսակներ և այլն։ Հայաստանի տարածքում նեոլիթյան կայաններ ու բնակավայրեր են հայտնաբերվել Թալինի շրջանում (Զաղաներ, Արեգունի բլուր, Բառոժ և այլն) և Արարատյան դաշտում (Կղզյակ բլուր, Մաշտոցի բլուր, Տերտերի ձոր և այլն)։ Գտնվել են քարե (օբսիդիան, որձաքար և այլն) պրիզմայաձև միջուկներ, դանակներ, հղկված, գայլիկոնված կոթատեղի փորվածքով կացիններ, մուրճեր, գուրզեր, բրիչներ, աղորիքներ, սանդեր, մանգաղներ, նետասլաքներ, ոսկրե ասեղներ, ուլունքներ, իլիկի գլուխներ են։

Նուռնուսի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Կոտայքի մարզ)

Այս հոդվածը ներկայացնում է Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ․ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Ցանկում ներառված է ընդամենը 70 հուշարձան (18 միավոր)։

Ջրաբերի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Կոտայքի մարզ)

Այս հոդվածը ներկայացնում է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ․ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Ցանկում ներառված է ընդամենը 28 հուշարձան (4 միավոր)։

Ստորին պալեոլիթ

Ստորին պալեոլիթ կամ վաղ պալեոլիթ, ժամանակահատված մարդկության պատմության ընթացքում, հին քարի դարի վաղ շրջանը։ Սկսվել է պլիոցենի ավարտից հետո՝ 2,5 որոշ հաշվարկներով՝ 3,3-3 միլիոն տարի առաջ։ Ժամանակաշրջանը ավարտվել է 300 000 տարի առաջ, և միայն ստորինպալեոլիթյան մշակույթներից աշելյանն է, որի գտածոները հասցվում են մինչև 100 000 տարի առաջ։

Ժամանակակից մարդու նախնին՝ Homo habilis նախամարդը, սկսել է օգտագործել քարե գործիքներ։ Դրանք համեմատաբար պարզ գործիքներ էին, որոնք մշակվում էին այլ քարերի օգնությամբ։ Այս դարաշրջանում նախամարդիկ սնվելու համար գործածել են զոհված կենդանիների միս, զբաղվել են բույսերի հավաքչությամբ. որսորդությունը դեռ տարածված չէր։

Քարաշամբի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Կոտայքի մարզ)

Այս հոդվածը ներկայացնում է Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ․ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Ցանկում ներառված է ընդամենը 15 հուշարձան (8 միավոր)։

Օթևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Արագածոտնի մարզ)

Այս հոդվածը ներկայացնում է Արագածոտնի մարզի Օթևան գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ․ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Ցանկում ներառված է ընդամենը 9 հուշարձան (4 միավոր)։

Ֆանտանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Կոտայքի մարզ)

Այս հոդվածը ներկայացնում է Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ․ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Ցանկում ներառված է ընդամենը 21 հուշարձան (10 միավոր)։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.