Ռյուկյու

Ռյուկյու, Նանսեյ (հանգըլ՝ 琉球諸島), արշիպելագ Ճապոնիայում, Կյուսյու և Թայվան կղզիների միջև։ Արևելաչինական ծովը բաժանում է Խաղաղ օվկիանոսի բաց մասից։ Աղեղնաձև ձգվում է (մոտ 1200 կմ) հյուսիս- արևելքից հարավ-արևմուտք։

Picto infobox map
Ռյուկյու
琉球諸島
Ryukyu map

'
Կոորդինատներ
Երկիր Ճապոնիա Ճապոնիա
Կղզիների քանակը 98
Ամենամեծ կղզին Օկինավա
Ընդհանուր մակերեսը 4700 կմ2
Ամենաբարձր կետը 1936 մ
Բնակչություն (2005) 1550161 մարդ

Աշխարհագրություն

Nakijinjyousi

Բաղկացած է կղզիների 6 խմբից (Օսումի, Տոկարա, Ամամի, Օկինավա, Միյակո և Յաեյամա, վերջին երկուսը հաճախ միացնում են Սակիսիմա անվան տակ)` ընդգրկելով 98 կղզի։ Տարածությունը մոտ 4,8 հազար կմ2 է, բնակչությունը՝ մոտ 1,2 միլիոն (1977)։ Առավել խոշոր են Օկինավա և Ամամիոսիմա կղզիները։

Ռելիեֆում տիրապետում են սարավանդները, ցածրադիր լեռներն ու առափնյա դարավանդները։ Առավելագույն բարձրությունը 1935 մետր է (Յակու կղզում)։ Հյուսիսային լեռներից 29°-ից հարավ` ափերի երկայնքով, տեղ-տեղ ձգվում են կորալային խութերի շերտեր։ Կան ֆոսֆորիտների և քարածխի հանքավայրեր։

Կլիմա

Կլիման մերձարևադարձային է, հարավում՝ արևադարձային։ Հաճախակի են թայֆունները։ Լեռների լանջերը ծածկված են անտառներով։ Մշակում են բրինձ, բաթաթ, շաքարեղեգ։ Կա ձկնորսություն։ Հիմնական քաղաքը Նահան է (Օկինավա կղզի

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
CC-BY-SA-icon-80x15
Ամանորյա նամականիշ

Ամանորյա նամականիշ, հատուկ փոստային նամականիշ Նոր տարվա սյուժեով և նոր տարվա շնորհավորանքներով։ Թողարկվում է մի շարք երկրներում և նախատեսված է նախատոնական և հետտոնական շրջանում փոստային առաքումները վճարելու համար։

Արևելաչինական ծով

Արևելաչինական ծով, Դունխայ, Խաղաղ օվկիանոսի կիսափակ ծով Չինաստանի և Թայվան, Ռյուկյու ու Կյուսյու կղզիների միջև։ Մակերեսը համաձայն խորհրդային տվյալների 836 հազար․ կմ² է, համաձայն արևմտյան սահմանման 1 249 հազար կմ², միջին խորությունը՝ 349 մ, առավելագույնը՝ 2717 մ։ Արևելաչինական ծովն է թափվում Յանցզի գետը։ Ծովի արևելյան մասով անցնում է Հյուսիսային պասատային հոսանքի շարունակությունը, որը հյուսիսում ճյուղավորվում է․ մեկ ճյուղն ուղղվում է դեպի Ճապոնական ծով, իսկ մյուսից սկզբնավորվում է Կուրոսիո հոսանքը։

Կլիման մուսոնային է։ Մայիս-հոկտեմբերին 3-4 անգամ հարավից հյուսիս անցնում են թայֆունները։ Ջրի միջին ջերմաստիճանը ձմռանը՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավարևելյան փոխվում է 7 °C-ից մինչև 16 °C, ամռանը՝ 27°-28 °C, տարեկան տեղումները մինչև 2244 մմ է։ Ջրի աղիությունը 34, 5°/օօ է, գետաբերանների մոտ՝ 5-10°/օօ։ Հաճախակի լինում են ստորջրյա երկրաշարժեր (ցունամի)։ Մակընթացությունները կեսօրյա բնույթի են և հասնում են մինչև 7, 5 մ բարձրության։ Արևելաչինական ծովում զարգացած է ձկնորսությունը։ Խոշոր նավահանգիստներն են Շանհայը, Ցզիլունը (ՉԺՀ), Նագասակին (Ճապոնիա)։

Էյսակու Սատո

Էյսակու Սատո (մարտի 27, 1901(1901-03-27), Յամագուտի, Ճապոնիա - հունիսի 3, 1975(1975-06-03), Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), Ճապոնիայի քաղաքական և պետական գործիչ։ 1949 թվականից Ճապոնական պառլամենտի ներկայացուցիչների պալատի անդամ։

1949-1964 թվականներին զբաղեցրել է (ընդհատումներով) մինիստրական տարբեր պաշտոններ։ 1953-1954 թվականներին լիբերալ կուսակցության գլխավոր քարտուղար։ 1964-1972 թվականներին Ճապոնիայի պրեմիեր մինիստր և կառավարող լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ։ Արտաքին քաղաքականության մեջ կողմնորոշվել է դեպի ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները։ Սատոի կառավարության օրոք նորմալացել են Ճապոնիայի և Հարավային Կորեայի հարաբերությունները, կնքվել է համաձայնագիր ԱՄՆ-ի հետ, որով ԱՄՆ-ը 1972 թվականին Ռյուկյու կղզիները վերադարձրեց Ճապոնիային։ Միևնույն ժամանակ զգալիորեն զարգացել են սովետա-ճապոնական հարաբերությունները։

Իրիոմոտյան կատու

Իրիոմոտյան կատու (լատ.՝ Prionailurus bengalensis iriomotensis), ընձառյուծային կատվի ենթատեսակ, հանդիպում է միայն Ռյուկյու կղզախմբի Իրիոմոտե կղզում։

Կարատե

Կարատե (ճապ.՝ 空手道, [ka'ɽate]; կարատե-դո՝ «դատարկ ձեռքի ճանապարհ»), ճապոնական մարտարվեստ։

Կարատեն ձևավորվել է Ճապոնիայի Օկինավա կղզում։ Կարատեն համարվում է Օլիմպիական խաղերում ընդգրկվելու թեկնածուներից մեկը։ Սակայն դրան խոչընդոտում է մարզիկների վնասվածք ստանալու մեծ հավանականությունը։

Կարատե մարտական արվեստն իր ծագումն ու զարգացումն ապրել է Տայշո ժամանակաշրջանում, Րյուկյու կղզիներում, որտեղ հիմա գտնվում է Օկինավա պրեֆեկտուրան։ Ճապոնիա է բերվել 1922 թ., երբ երկրի կրթության նախարարը Տոկիո հրավիրեց Գիչին Ֆունակոշիին։ 1922 թ. Կեյո համալսարանում բացվեց առաջին կարատե ակումբը, իսկ տասը տարի անց այդպիսի ակումբներ կային արդեն Ճապոնիայի համալսարաններից շատերում։

Կարատեի համաշխարհային ֆեդերացիան (WKF) ճանաչում է 1930-ականներին ստեղծված կարատեի հետևյալ չորս ոճերը՝

Շոտոկան, հիմնադիրը՝ Գիչին Ֆունակոշի,

Շիտո-րյու, հիմնադիրը՝ Քենվա Մաբունի,

Գոջյու-րյու, հիմնադիրը՝ Չյոջուն Միյագի,

Վադո-րյու, հիմնադիրը՝ Հիրոնորի Օցուկա։

Կղզային աղեղներ

Կղզային աղեղներ, մայրցամաքներից օվկիանոսներին անցման զոնաներում ժամանակակից գեոսինկլինալային համակարգերի ստրուկտուրայի ռելիեֆում արտահայտված ձևեր։ Կղզային աղեղները երկայնակի ձգված լեռնային կառուցվածքներ են, որոնք բաժանում են եզրային ծովերի գոգավորությունները խորջրյա անդունդներից։ Կղզային աղեղների հիմքն են կազմում 40—50 կՎ-ից մինչև 200—400 կՎ լայնությամբ, 1000 և ավելի կՎ երկարությամբ ստորջրյա լեռնանաշղթաները, որոնք հիմնականում բաղկացած են հրաբխային ապարներից (բազալտներ, անդեզիտա-բազալտներ, անդեզիտներ)։ Լեռնաշղթաների կատարային մասերը ջրի մակերևույթից վեր են բարձրանում կղզիների աղեղանման դասավորված շարքերի ձևով (Կուրիլյան, Ալեության)։

Կորեական պատերազմ

Կորեական պատերազմ, կոնֆլիկտ Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև։ Տևել է 1950 թվականի հունիսի 25-ից 1953 թվականի հուլիսի 27-ը (չնայած պատերազմի պաշտոնական ավարտ հայտարարված չէ)։

Սառը պատերազմի ժամանակներից այս կոնֆլիկտը հաճախ որակվում էր որպես ԱՄՆ-ի, իր դաշնակիցների և Չինական Ժողիվրդական Հանրապետության ու ԽՍՀՄ-ի միջև պատերազմի հետևանք։ Հյուսիսային կոալիցիայի մեջ էին մտնում Հյուսիսային Կորեան և իր զինված զորքերը, չինական բանակը (քանի որ պաշտոնապես համարվում էր, որ Չինական Ժողովրդական Հանրապետությունը կոնֆլիկտին չէր մասնակցում, չինական կանոնավոր զորքերը կազմում էին այսպես կոչված «Չինական ազգային կամավորներ» միությունը), ԽՍՀՄ-ը, որը նույնպես պաշտոնապես չէր մասնակցում պատերազմին, բայց մեծամասամբ իր վրա էր վերցրել դրա ֆինանսավորումը, ինչպես նաև չինական զորքերի մատակարարումը։

Ռազմական մեծաթիվ խորհրդատուներ և մասնագետներ Հյուսիսային Կորեայից հետ էին կանչվել մինչ պատերազմի սկսվելը, իսկ պատերազմի ժամանակ նորից մեկնել էին ետ՝ որպես Խորհրդային Միության հեռագրության կոմիտեի անդամներ։ Հարավից պատերազմին մասնակցություն են ունեցել Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան և ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը։

Կուրոսիո

Կուրոսիո (ճապոներեն՝ կուրո-սև, սիո-հոսանք), Կուրո-Սիվո, ճապոնական հոսանք, օվկիանոսային տաք հոսանք Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքում, Ճապոնիայի հարավային և արևելյան ափերի մոտ։ Առաջանում է Արևելա-Չինական ծովի հյուսիսային մասի և նրան հարող օվկիանոսի մակարդակների տարբերության հետևանքով։ Որոշ գիտնականների կարծիքով Հյուսիսային պասսատային հոսանքի շարունակությունն է։ Ռյուկյու կղզիների մոտ բաժանվում է 2 ճյուղի՝ արևմտյանը մտնում է Արևելա-Չինական ծով, Յուսիմայի նեղուցով անցնում Ճապոնական ծով, արևելյան ճյուղը ճապոնական կղզիների արևելյան ափերով անցնում է հյուսիսարևելյան և հյուսիս ային լայնության 40°-ի տակ հանդիպում Կուրիլյան սառը հոսանքին, որտեղից արևելյանը կոչվում է Հյուսիս-Խաղաղօվկիանոսյան հոսանք։ Սիոնոմիսակի հրվանդանից հարավային Կուրոսիոյի լայնությունը մոտ 170 Կմ է, հոսանքի շերտի հաստությունը՝ մինչև 700 մ, հզորությունը՝ 37, 9 միլիոն մ3/վրկ, արագությունը՝ 6 Կմ/ժ։ Հյուսիսային լայնության 35°-ից Կուրոսիոյի հաստությունը նվազում է մինչև 200 մ, արագությունը՝ 1-2 Կմ/ժ։ Ջրի ջերմաստիճանը օգոստոսին 28 °C-ից (հարավում) 25 °C (հյուսիսում) է, փետրվարին՝ 18 °C-ից 12 °C։

Ճապոնացիներ

Ճապոնացիներ (ճապ.՝ 日本人 - նիհոնջին), ազգ, Ճապոնիայի հիմնական բնակչությունը (99%-ից ավելին)։ Բնակվում են նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում և Լատինական Ամերիկայի այլ երկրներում։ Խոսում են ճապոներեն:

Ճապոնիայում տարածված կրոնը բուդդայականության մահայանա տարատեսակն է (ունի բազմաթիվ աղանդներ), որին զուգահեռ դավանում են սինտոյականություն: Սակավ տարածված են սինկրետիկ «նոր կրոնները», առավել սակավ՝ քրիստոնեությունը: Այժմյան Ճապոնիայում բնակչության մոտ կեսը հավատացյալ չէ։

Ճապոնացիների մեջ տեղական տարբերությունները վերանում են։ Ազգագրական յուրահատկությունը պահպանում են միայն որոշ մանր կղզիների և Ռյուկյու արշիպելագի բնակիչները։

Ճապոնացիները որպես ցեղախումբ ձևավորվել են մթա 1-ին հազարամյակի կեսին, Կորեական թերակղզու հարավից ճապոնական կղզիներ տեղափոխված՝ էնեոլիթյան Յայոյի մշակույթի ցեղերի և այնական, մասնավորապես՝ մալայապոլինեզական տեղաբնիկ ցեղերի միասերման հետևանքով։ 4-րդ դարի առաջին համաճապոնական պետության (Յամատո) առաջացման հետ կազմավորվել է ճապոնական ազգությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճապոնացիները կենցաղով և մշակույթով զգալիորեն մոտեցել են եվրոպական ազգերին։

Մետաղադրամների ցանկ

Մետաղադրամների ցանկը պարունակում է աշխարհի բոլոր երկրներում հատված մետաղադրամների անվանումները (1601 թ.-ից մինչև այսօր)։

Օկինավա

Օկինավա, Ռյուկյու արշիպելագի ամենամեծ կղզին, Ճապոնիայում։ Երկարությունը 110 կմ է, տարածությունը՝ 1254 կմ²։ Ողողվում է Խաղաղ օվկիանոսի և Արևելա-Չինական ծովի ջրերով։ Ափերը խիստ կտրտված են, շրջապատված կորալային խութերով։ Բարձրությունը՝ մինչև 498 մ։ Կլիման արևադարձային է, մուսսոնային։ Տարեկան տեղումները 1300-2000 մմ են։ Ամռանը և գարնանը հաճախ են թայֆունները։ Մշակում են բրինձ, արքայախնձոր, շաքարեղեգ, բանան։ Գլխավոր քաղաքը և նավահանգիստը Նահան է։

Օկինավա կղզի

Օկինավա (ճապ.՝ 沖縄本島), Ճապոնական Ռյուկյու արշիպելագի ամենամեծ կղզին, տեղակայված Կյուսյու և Թայվան կղզիների մեջտեղում։ Կղզու մակերեսը 1207 կմ² է։ Համարվում է Օկինավայի պրեֆեկտուրայի ամենամեծ կղզին։ Գլխավոր քաղաքը Նահան է (314 067 մարդ)։ Նահայից մայրուղին տանում է Սյուրի՝ հին թագավորների նստավայրը։

Օկինավայի դիետա

«Օկինավայի դիետա», ծովային դիետայի տեսակ, որը բնորոշ է Ռյուկյու կղզիների բնակիչներին, սննդակարգը կազմված է կղզու մշտական բնակիչների ուտելիքներից՝ առողջ քաշ պահելու համար։ Անվանումը առաջացել է ամենախոշոր կղզի Օկինավայից։

Ճապոնիայի տարածաշրջաններ և պրեֆեկտուրաներ Ճապոնիա
Տարածաշրջաններ
Պրեֆեկտուրաներ

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.