Պղինձ


Պղինձ քիմիական տարր է, նշանակումը՝ Cu (լատ.՝ cuprum - կուպրում), տարրերի պարբերական համակարգի 4-րդ պարբերության 1-ին խմբի տարր։ Կարգահամարը՝ 29, ատոմական զանգվածը՝ 63,546։ d տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s1 ։ К, Լ և М թաղանթները լրացված են։

Բնական պղինձը բաղկացած է երկու կայուն իզոտոպից՝ 63Сu (69,1%) և 65Сu (30,9%)։ Ստացվել են 58-69 զանգվածի թվով 10 ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից ամենակայունը 67Cu-ն է (Т1/2 = 58,5 ժամ)։

29 Նիկել

Պղինձ Ցինկ

ՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրՏելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեդիումՆեոդիմՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմութՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտինիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենսիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄայտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպեռնիցիումՆիհոնիումՖլերովիումՄոսկովիումԼիվերմորիումԹենեսսինՕգանեսոնՔիմիական տարրերի պարբերական համակարգ
29Cu
Cubic-face-centered.svg
Electron shell 029 Copper.svg
Cuivre Michigan
Ոսկեգույն պլաստիկ մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվՊղինձ/ Cuprum (Cu), Cu, 29
Խումբ, պարբերություն, բլոկ1, 4, d
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
63,546(3)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Ar] 3d10 4s1
Ատոմի շառավիղ128 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ117 պմ
Իոնի շառավիղ(+2e) 73 (+1e) 77 (K=6) պմ
Էլեկտրաբացասականություն1,90 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ+0,337 В/ +0,521 В
Օքսիդացման աստիճաններ3, 2, 1, 0
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 745,0 (7,72) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան1356,55 K (1 083,4 С)
Եռման ջերմաստիճան2840,15 Կ
Մոլյար ջերմունակություն24,44[2] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ7,1 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքխորանարդ
Բյուրեղացանցի տվյալներ3,615
Դեբայի ջերմաստիճան315 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 401 Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
29
Պղինձ
Cu
63,546
3d104s1

Պատմություն

Պղինձը մարդկությանը հայտնի ամենահին մետաղներից է (երկրի վրա հանդիպում է բնածին պղինձ)։ Դեռ քարի դարում մարդը կարող էր բնածին պղինձին իր ուզած ձևը տալ քարե գործիքների օգնությամբ։ Կացինների, դահուկների և կենցաղային այլ իրերի պատրաստումը պղնձից սկիզբ դրեց կարճատև պղնձի դարին։ Ըստ հնագիտական աղբյուրների Հայաստանի տարածքում պղնձե իրեր էին պատրաստում դեռևս էնեոլիթյան շրջանում․ վաղ երկրագործական բնակատեղերում (մ․ թ․ ա․ 6-5-րդ հազարամյակներ) հայտնաբերվել են պղնձե ասեղներ, շեղբեր, կարթեր, նետագլխիկներ և այլն։

Պղնձի և նրա համաձուլվածքների (բրոնզ) հալումը հանքաքարից սկսվել է մ․ թ․ ա․ 5-րդ հազարամյակի երկրորդ կեսում՝ Հայաստանի և Անատոլիայի տարածքում։ Պղնձի և ավելի ուշ բրոնզե գործիքները դուրս մղեցին քարե գործիքները և կարևոր դեր խաղացին նյութական մշակույթի զարգացման գործում։ Քեոփսի բուրգը (մ․ թ․ ա․ 3000 թվականին) կառուցողները քարերը հղկում էիկ պղնձե գործիքներով։

Հնում լեռնային ապարները վերամշակում էին խարույկի մեջ շիկացնելով։ Ավելի ուշ սկսեցին խարույկի մեջ խողովակների և Փուքսերի օգնությամբ օդ ներփչել։ մեծ քանակությամբ ածխի առկայությամբ ապարում պարունակվող պղնձի օքսիդները և կարբոնատները վերականգնվում էին՝ անջատելով մետաղական պղինձ։

Հետագայում սկսեցին կիրառել նաե պղնձիի սուլֆիդային հանքանյութերի օքսիդացնող հալումը։ Հին եգիպտացիները պղինձը ստանում էին Սինի թերակղզու, հույները՝ Կիպրոսի (այստեղից էլ՝ պղնձի լատ.՝  անվանումը) հանքերից։

Անվանում

Պղնձի լատ.՝ Cuprum անունն առաջացել է Կիպրոս կղզու անունից, որտեղ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում արդեն կային պղնձի հանքեր։

Պղնձի կապը հայերի հետ

Պղինձը հին հույներն անվանել են «խալկոս», որի հիմքում ընկած «խալկ» արմատը, ըստ լեզվաբանների, նույն Հայքն է, որով հայերն անվանել են իրենց երկիրը: Հնդեվրոպական այլ ժողովուրդների` հնդիկների, իրանցիների, գերմանացիների պղնձին տված «հայոս», «այաս» անունները ևս կապված են հայ ժողովրդի ինքնանվան հետ: Լեզվաբանական այս թռուցիկ ստուգաբանությունն իսկ մեզ առաջնորդում է հազարամյակների խորքը, երբ հարևան ժողովուրդները, նկատի ունենալով մետաղագործության, մասնավորապես` պղնձի մշակման բնագավառում հայերի ունեցած նախնական մենաշնորհը, այդ մետաղը կնքել են հայ ժողովրդի անունով: Իր հերթին հնագիտությունը վկայում է, որ պղնձի մշակման առաջին քայլերը կապված են Հայկական լեռնաշխարհի բնիկների հետ: Պղնձյա ամենահին առարկաները պեղվել են 1964 թվականին Խարբերդի հովտում, Տիգրիսի ակունքների մոտ գտնվող հնագույն մի բնակավայրում` պղնձի հանքավայրի հարևանությամբ: Գտածո քորոցներն ու հերակալներն ապացուցում են, որ դեռևս Ք.ա.VIII-VII հազարամյակների սահմանագծին այստեղ իմացել են պղնձյա առարկաներ ձուլելու եղանակը:

Հնագույն շրջանում պղնձի հանքերով հարուստ Հայկական լեռնաշխարհը այդ մետաղով հոգում էր ոչ միայն սեփական կարիքները, այլև այն արտահանում էր Սիրիա և Միջագետք: Հայտնի է, որ Միջագետքի հնագույն բնակիչները` շումերները, Եփրատին Ուրուտտու (Պղնձի գետ) էին անվանում և գետի հոսանքին հակառակ նավարկելով` հացահատիկը փոխանակում էին պղնձի հետ:

Անգլիացի գիտնական Հոլլի կարծիքով, «եգիպտացիները պղնձի մշակման արվեստը փոխառել էին Միջագետքից` հավանաբար հայատիպ (արմենոիդ) ցեղերից, որոնք հայտնվել էին ներքին Եգիպտոսում, դեռևս մինչփարավոնյան շրջանում: Հավանական է, որ հայատիպերը պղինձը ստացել էին ավելի հյուսիս ընկած ինչ-որ սկզբնաղբյուրից` ժամանակակից Հայաստանի լեռներից»:

«Պղինձ» բառի ստուգաբանության համար կարևոր կարող է լինել ևրոպական «բրոնզ» բառի ստուգանաբությունը: Բրոնզ բառը ևրոպայի երկրների մեծ մասում, այդ թվում Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում առավել տարածվում է 1730–40 թթ. և փոխառվել է ֆրանսերեն bronze բառից, որն առաջին անգամ հիշատակվում է 1511 թ.: Վերջինս էլ իր հերթին փոխ է առել իտալերեն bronzo «բրոնզո»՝ "զանգի մետաղ, արույր" բառից, որը ծագել է 13-րդ դարում: Իտալերեն բառն ինքը փոխ է առնված միջնադարյան լատիներեն bronzium բառից: Այս վերջինը կարող է ունել երկակի ծագում:

  • 1. bróntion, «բրո՛նտիոն» բառից, որը բխում է Բյուզանդիայի հունարենում՝ միջին հունարենում գործածված brontēsíon «բրոնտեսիոն» բառից (ծագում է 11-րդ դարում), հավանաբար, իր հերթին բխող Brentḗsion Բրենտեսիոն կամ ‘Brindisi’ Բրինդիսի քաղաքի անունից, որ հայտնի էր իր բրոնզով, այսինքն՝ անագապղնձով[3][4]:
  • 2. Առավել հավանական է թվում «բրոնզ» բառի ծագման առավել հին արմատը՝ պարսկերեն կամ հին պարսկերեն birinj «բիրինձ», biranj «բիրանձ» (برنج) բառը, որը նշանակել է "արույր" (արդի պարսկերենում՝ berenj «բերենջ»), piring «պիրինգ» (پرنگ) "պղինձ",[5] դրանից է ծագում նաև սերբո-խորվաթերեն pìrinač «պիրինաչ» "արույր" բառը,[6] Վրացերենում brinǰao «բիրինձաո» "բրոնզ", «անագապղինձ» բառը ևս այդտեղից է և կամ ավելի շուտ՝ Վիրքի հարևան երկրի՝ Հայքի լեզվից՝ հայերենի պղինձ płinj բառից, որը դասական հայերենում հնչում էր "պլինձ", որից և կարող է ծագած լինել նաև իրանական «բիրինձ»-ը:

Բնության մեջ

Տարածվածությամբ պղինձը 26-րդ տարրն է, նրա միջին պարունակությունը երկրակեղևում 4,7•10−3 զանգված % է (խորքային հիմնային ապարներում 1-10−2 %)։ Գետաջրերը պարունակում են 1•10−7 %, ծովաջուրը՝ 3•10−7, նստվածքային կավերը և թերթաքարերը՝ 5,7•10−3 %, կենդանի նյութը՝ 2•10−4 % պղինձ։ Պղինձ բնության մեջ հեշտությամբ տեղաշարժվող տարր է։ Առաջացնում է մեծ թվով միներալներ, որոնցից արտադրական նշանակություն ունեն խալկոպիրիտը, խալկոզինը, կովեինը, մալաքիտը, ազուրիտը և այլն։ Պղնձի միներալները վառ գունավորված են։ Հանդիպում է նաև բնածին պղինձ՝ սովորաբար ցրոնային, հազվադեպ մեծ կտորներով (1857 թվականին Մեծ Լճերի շրջանում գտնվել է 420 տ կշռող կտոր)։

Հանքավայրեր

Պղնձի խոշոր հանքավայրերը գտնվում են ԽՍՀՄ-ում (Ղազախստան, Ուրալ, Հարավային Կովկաս և այլն), Աֆրիկայում (Կատանգա, Հյուսիսային Ռոդեզիա), Ամերիկայում (Չիլի, ԱՄՆ, Կանադա)։ Պղինձը կարևոր կենսատարր է, միկրոտարր․ մտնում է ֆերմենտների բպղադրության մեջ և մասնակցում բազմաթիվ կենսական պրոցեսների։

Խթանում է բույսերի աճը և զարգացումը, բարձրացնում ցրտադիմացկունությունը։ Պղնձի անբավարարության դեպքում որոշ բույսեր հիվանդանում են, դադարում պտղաբերել, կենդանիների մոտ առաջանում է սակավարյունություն, արագանում են օքսիդացման պրոցեսները, թուլանում է ոսկրածուծի արյունաստեղծ ֆունկցիան։ Պղնձի մեծ պարունակությունը նույնպես վնասակար է։

Ֆիզիկական հատկություններ

Copper crystals
Պղնձի բյուրեղները

Պղնձի ենթախմբում գտնվում են պղինձ (Cu), արծաթ (Ag) և ոսկի (Au) տարրերը։ Հանդիսանում են ազնիվ մետաղներ։ Պղինձը կարմիր, թարմ կոտրվածքում՝ վարդագույն, փափուկ մետաղ է։ Հալման ջերմաստիճանը՝ 1083 °C, եռմանը՝ 2600 °C, խտությունը՝ 8960 կգ/մ3 (20 °C)։ Ունի մեծ ջերմահաղորդականություն՝ 0,941 կալ/սմ․ վրկ․ աստ․ և էլեկտրահաղորդականություն (6•10−7 օհմ−1 մ−1)։ Այդ հատկություններով պղինձը զիջում է միայն արծաթին։

Խառնուրդները փոքրացնում են պղնձի հաղորդականությունը, մեծացնում կարծրությունը։ Պ․ դիամագնիսական է։ Սառը պղինձը կշռելիս դառնում է կարծր, փափկությունը վերականգնում են ջերմամշակմամբ (600-700 °C)։ Պղնձի քիմիական ակտիվությունը փոքր է։ Չոր օդում չի օքսիդանում (անգամ մինչև 185 °C տաքացնելիս)։

Խոնավության առկայությամբ օդում պատվում է հիմնային կարբոնատի՝ Сu2СO3(OН)2 շերտով։ Սրանք բնութագրվում են մեծ խտությամբ, հալման և եռման բարձր ջերմաստիճաններով, լավ ջերմա-էլեկտրահաղորդիչներ են։ Քիմիապես քիչ ակտիվ են, կարգաթվի մեծացման հետ ակտիվությունը նվազում է։ Պղինձը բնության մեջ հանդիպում է ինչպես ազատ վիճակում, այնպես էլ միացությունների ձևով։ Նրանցից առավել կարևոր, արդյունաբերական նշանակություն ունեն պղնձի կոլչեդանը կամ խալկոպիրիտը (CuFeS2), խալկոզինը կամ պղնձի փայլը(Cu2S), մալախիտը(Cu2CO3(OH)2 կամ (CuOH)2CO3), կովելլինը(CuS) և ազուրիտը(2CuCO3 . Cu(OH)2

Քիմիական հատկություններով նման է երկաթին, կոբալտին, նիկելին և տարբերվում է լիթիումի ենթախմբի տարրերից։ Մետաղների լարվածության շարքում գտնվում է ջրածնից հետո, թթուներից ջրածին դուրս չի մղում, լուծվում է օքսիդացնող թթուներում։

Պղինձը աղերի լուծույթներից դուրս է մղվում ակտիվ մետաղներով (Zn, Fe և այլն)։ Միացություններում ունի +1, +2 և հազվադեպ՝ +3 օքսիդացման աստիճաններ, առավել կայուն է երկարժեք վիճակը։ Պղնձի կտորը օդում տաքացնելիս պատվում է օքսիդի՝ CuO շերտով, 375 °C-ից բարձր՝ առաջանում է Сu2O։ Հայտնի է նաև պղնձիի (III) օքսիդը՝ Сu2О3։

Իզոտոպներ

Բնական պղինձը բաղկացած է երկու կայուն իզոտոպից՝ 63Сu (69,1%) և 65Сu (30,9%)։ Ստացվել են 58-69 զանգվածի թվով 10 ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից ամենակայունը 67Cu-ն է (Т1/2 = 58,5 ժամ)։ Մեծ քանակմներով օգտագործվում է մարդու կողից։

Ստացում

Պղինձը ստանում են հիմնականում (80 %) պիրոմետալուրգիական եղանակով՝ սուլֆիդային հանքանյութերից (0,5-10 %)։ Պղնձային խտանյութը (12-45% Сu, 20-40% Տ, 10-35% Fe և այլն) ենթարկվում են ջերմամշակման (800-1400 °C) անդրադարձնող կամ էլեկտրական, երբեմն բազմահատուկ վառարաններում, իսկ պղնձի փոքր ն ծծմբի մեծ պարունակության դեպքում՝ եռացող շերտում։

Էներգիայի ծախսը փոքրացնելու նպատակով, վերջին ժամանակներս կիրառում են խտանյութում պարունակվող սուլֆիդների այրման ջերմությամբ հալումը, խտանյութի չորացված փոշին թթվածնի կամ օդի հոսանքով ներփչում են շիկացած վառարանի մեջ (թթվածնակախույթային հալում)։ Երկաթի սուլֆիդը օքսիդանում է առաջացնելով խարամ, իսկ պղինձը (Cu2S-ի ձևով) կուտակվում է սուլֆիդային հալույթում (շտեյն)։

Խարամից անջատված շտեյնը ենթարկում են հետագա օքսիդացման թթվածնով, պտտվող հորիզոնական վառարաններում (կոնվերտեր), մինչև երկաթի և ծծմբի (ՏՕ2) լրիվ հեռացումը։ Երկաթի օքսիդները հեռացնելու համար ավելացնում են քվարց։ Ստացվում է «սև» պղինձ, որը պարունակում է 97,5-99 % Сu (նաե Au, Ag, Fe, Bi, Se, Տ և այլն)։

Ազնիվ մետաղները անջատելու և մաքուր պղինձ ստանալու համար «սև» պղինձը ենթարկում են կրակային կամ էլեկտրոլիտային ռաֆինացման

Էլեկտրոլիզով

Պղնձի սուլֆիդի ջրաին լուծույթի էլեկտրոլիզով.

Քիմիական հատկություններ

Pourbaix-cu

Պղնձի օքսիդները տաքացնելիս վերականգնվում են ածխածնով, ջրածնով, ամոնիակով և այլ վերականգնիչներով։ Պղնձի (II) օքսիդին համապատասխանող հիդրօքսիդը՝ Сu(ОН)2, անջատվում է լուծույթից երկնագույն, դոնդողանման նստվածքի ձևով։

Այն ամֆոտեր է, ավելի լավ արտահայտված հիմնային հատկություններով, հեշտությամբ լուծվում է թթուներում և ամոնիակաջրում, դժվար՝ ուժեղ ալկալիների խիտ լուծույթներում (առաջանում են կուպրիտներ, օրինակ՝ Na2CuO2)։ Թթուների հետ առաջացնում է պղնձի (II) աղեր, ամոնիակաջրի հետ՝ կապույտ գունավորված կոմպլեքսային միացություն՝ [Cu(NH3)4](OH)2, որն օգտագործվում է արհեստական մետաքսի արտադրության մեջ։

Միարժեք պղնձի աղերը չեն լուծվում, օդում օքսիդանում են։ Առավել կայուն են պղնձի (I) կոմպլեքսային միացությունները՝ Na[Cu(CN)2], K3[Cu(CN)4], (NH4)2CuBr3 են։ Խոնավության առկայությամբ պղինձ միանում է հալոգենների հետ սովորական պայմաններում։

Copper sulfate
Պղնձարջասպ

Պղնձի (II) հալոգենիդները լուծելի են ջրում, պղինձը (I)՝ անլուծելի։ CuCl2 օգտագործվում է որպես ժանտանյութ, իսկ CuCl գազային վերլուծության մեջ СО կլանելու համար (առաջանում CuClCO)։

Պղինձը այրվում է ծծմբի գոլորշիներում առաջացնելով ջրում, թույլ թթուներում, ամոնիակաջրում անլուծելի սուլֆիդներ (CuS, Cu2S)։

Ջրածնի, ազոտի և ածխածնի հետ պղինձը անմիջականորեն չի միանում։ Շիկացրած պղինձը փոխազդում է ամոնիակի հետ առաջացնելով նիտրիդ՝Cu3

Ստացվել են նաե պղնձիի կարբիդները՝ Cu2C2 և CuC2։ Պղինձը լուծվում է ազոտական և խիտ (օդ ներշնչելիս՝ նաե նոսր) ծծմբական թթուներում։ Պղինձի (II) աղերի լուծույթները և նրանցից անջատվող բյուրեղահիդրատները՝ Cu(NO3)2• 6H2O, CuSO4•5H2O, CuCl2•2H2O և այլն գունավոր են (երկնագույնից կապույտ), անջուր Cu(NO3)2 և CuSO4 սպիտակ են։

Պxin4y (II) առաջացնում է բազմաթիվ կոմպլեքսային միացություններ, որոնցից ամոնիակատները [Cu(NH3)4]SO4,[Cu(NH3)2]SO4 և այլն ունեն արդյունաբերական նշանակություն։

Պղնձի միացությունները թունավոր են։ Այլ մետաղների հետ առաջացնում է համաձուլվածքներ և ներմետաղական միացություններ։

Ծծմբի գոլորշիներում այրվում է.

Հեշտությամբ վերականգնվում է.

Կիրառություն

ARS copper rich foods
Պղնձով հարուստ մթերքներ

Պղինձը լայն կիրառություն ունի։ Պղնձից պատրաստում են հաղորդալարեր, մալուխ, էլեկտրակոնտակտներ, սարքեր, ջերմափոխանակիչներ, կոփածո և ձուլածո արձաններ, զարդեր, գեղարվեստական և կենցաղային իրեր են։ Արտադրվող պղնձի 30-40% ֊ն օգտագործվում է պղնձի համաձուլվածքներ ստանալու համար։

Պղնձի միացություններն օգտագործվում են անօրգանական ներկեր, արհեստական մետաքս ստանալու, բույսերի հիվանդությունների, գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարելու համար, կաշվի և մորթու արդյունաբերության մեջ, ինչպես նաև որպես կատալիզատորներ։

Բժշկության մեջ օգտագործում են պղնձի սուլֆատը, նիտրատը որպես հականեխիչ, և տրախոման ու շաղկապենաբորբը բուժող միջոց։

Պղինձը լայնորեն օգտագործվում է էլեկտրատեխնիկայում, ջերմատեխնիկայում, մեքենաշինությունում։ Միացություններից առավել կարևորն է պղնձարջասպը՝ CuSO4 . 5H2O, որն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ, որպես վնասատուների դեմ պայքարի միջոց։

Արտադրություն

Պղնձի համաշխարհային արտադրությունը 2000 թվականին կազմել է մոտ 12 միլիոն տոննա, 2004 թվականին մոտ 14 միլիոն տոննա[7][8]։ 2000 թվականին համաշխարհային պաշարները կազմել են 954 միլիոն տոննա, որից 687 միլիոն տոննան կոտակված պաշարներն են։

2006 թվականին Ռուսաստանում պղնձի արտադրությունը կազմել է 881,2 հազար տոննա, սպառվել է մոոտ 591,4 հազար տոննան [9].

Ընկերություն հազար տոննա %
Նորիլսկի Նիկել 425 45 %
Ուրալէլեկտրապղինձ 351 37 %
Ռուսաստանի Պղնձե ընկերություն 166 18 %

2007 թվականին պղնձի համաշխարհային արտադրությունը կազմել է[10] 15,4 մլն տոննա, իսկ 2008 թվականին 15,7 մլն տոննա։

Առաջատար արտադրողներն են.

  1. Չիլի (5,560 մլն տ 2007 թվականին և 5,600 մլն տ 2008 թվականին),
  2. Ամերիկայի Միացյալ Նահանգներ (1,170/1,310),
  3. Պերու (1,190/1,220),
  4. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (0,946/1,000),
  5. Ավստրալիա (0,870/0,850),
  6. Ռուսաստան (0,740/0,750),
  7. Ինդոնեզիա (0,797/0,650),
  8. Կանադա (0,589/0,590),
  9. Զամբիա (0,520/0,560),
  10. Ղազախստան (0,407/0,460),
  11. Լեհաստան (0,452/0,430),
  12. Մեքսիկա (0,347/0,270)։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. —
  2. Редкол.:Кнунянц И. Л. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — М.: Советская энциклопедия, 1992. — Т. 3. — С. 7. — 639 с. — 50 000 экз. — ISBN 5-85270-039-8
  3. Henry and Renée Kahane, "Byzantium's Impact on the West: The Linguistic Evidence", Illinois Classical Studies 06 (2) 1981, p. 395.
  4. Originally M.P.E. Berthelot, "Sur le nom du bronze chez les alchimistes grecs", in Revue archéologique, 1888, pp. 294–8.
  5. Originally Karl Lokotsch, Etymologisches Wörterbuch der europäischen Wörter orientalischen Ursprungs. (Heidelberg: Carl Winter’s Universitätsbuchhandlung, 1927), p. 1657.
  6. Wolfgang Pfeifer, ed., Etymologisches Wörterbuch des Deutschen, s.v. "Bronze" (Munich: Deutscher Taschenbucher Vertrag, 2005).
  7. Производство меди
  8. В 2005 г. мировая добыча меди увеличится на 8 % до 15,7 млн т. — Новости металлургии
  9. «Стратегия развития металлургической промышленности Российской Федерации на период до 2020 года»։ Минпромэнерго РФ։ 2009-03-18։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-22-ին։ Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 29–ին
  10. MINERAL COMMODITY SUMMARIES 2009

Գրականություն

  • Данные на начало XX века ։ Медь // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Спиридонов А. А. В служеньи ремеслу и музам. — 2-е изд. — М.: Металлургия, 1989. — 176 с. — (Научно-популярная библиотека школьника). — 50 000 экз. — ISBN 5-229-00355-3
  • Фримантл М. Химия в действии. — М.: «Мир», 1991. — Т. 2.
  • Р. А. Лидин, В. А. Молочко, Л. Л. Андреева. Химические свойства неорганических веществ. — «Химия», 2000. — С. 286.

Արտաքին հղումներ

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «պղինձ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Անդեր

Անդեր, Անդյան լեռներ, Անդյան Կորդիլերներ (իսպ.՝ Andes; Cordillera de los Andes) («անտա» բառից, ինկերի լեզվով - պղինձ, պղնձե լեռներ), աշխարհի ամենաերկար (7000 կմ) լեռնաշղթան։ Ձգվում է Հարավային Ամերիկայի արևմտյան ափեզրով՝ հյուսիսից հարավ։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր լեռներից մեկը՝ Ակոնկագուան, 6 962 մ։ Անդերը համարվում է Հյուսիսային Ամերիկայում ձգվող Կորդիլերների հարավային շարունակությունը։ Անդերի միջին բարձրությունը մոտ 4000 մ է։

Անդերի երկարությամբ տարածվում են մի շարք պետություններ՝ Վենեսուելա, Կոլումբիա, Էկվադոր, Բոլիվիա, Պերու, Չիլի, Արգենտինա։

Արծաթ

Արծաթ (լատ.՝ Argentum)՝ քիմիական տարր է, որի նշանն է Ag, տարրերի պարբերական համակարգի 1-ին խմբի քիմիական տարր։ Ազնիվ մետաղ է, պատկանում է անցումային տարրերի շարքին, կարգաթիվը՝ 47, ատոմական զանգվածը՝107,868։ Արծաթը d տարր է, նրա ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը՝ 4s24p64d105s1։ К, L, М թաղանթները լրացված են։

Արծաթը գեղեցիկ, սպիտակ, փափուկ մետաղ է, խտությունը՝ 10, 50 գ/սմ³, հալման ջերմաստիճան 960, 5 °C, կարծրությունը՝ 25 կգուժ/մմ², ըստ Մոոսի՝ 2, 5։

Արղանա-Մադեն

Արղանա–Մադեն (թուրք.՝ Maden), քաղաք և շրջան Թուրքիայի Խարբերդի նահանգում, Արևմտյան Հայաստանի տարածաշրջանում։ Հին հայկական աղբյուրներում կոչվել է Արկնի, Արղնի, Արղանա, իսկ այժմ՝ Մադեն, Հին Արղանա։ Համարվել է բերդ, ավանաբերդ, գյուղաքաղաք, քաղաք։

Զիմբաբվե

Զիմբաբվեի Հանրապետությունը (անգլ.՝ Republic of Zimbabwe, մինչև 1980 թ. Հարավային Ռոդեզիա) գտնվում է Հարավային Աֆրիկայում։ Բրիտանական համագործակցության անդամ է։

Երկրի գրեթե ողջ տարածքը զբաղեցնում են 800–1500 մ բարձրության Մատաբելե և Մաշոնա սարավանդները։ Առավել բարձրադիր է երկրի արևելյան մասը (Ինյանգան լեռ՝ 2596 մ)։

Կապար

Կապար (լատ.՝ Plumbum), քիմիական տարր է, որի նշանն է Pb, պարբերական համակարգի 4-րդ խմբի քիմիական տարր։ Կարգահամարը 82 է, ատոմական զանգվածը՝ 207,2: Դյուրահալ, արծաթափայլ մետաղ է։ Գտնվում է պարբերական համակարգի 4-րդ խմբի գլխավոր ենթախմբում։ Պարունակում է պրոտոնների յուրահատուկ շարք։ Կարող է հանդես գալ պարզ նյութի ձևով (CAS-համարը։ 7439-92-1), զիջող, համեմատաբար ցածր հալման ջերմաստիճանով, արծաթագույն, սպիտակ մետաղ է։ Դեռևս հայտնի է հնագույն ժամանակներից։

Համաձուլվածքներ

Համաձուլվածքներ, մակրոսկոպիկ միատարր մետաղական նյութեր, որոնք կազմված են երկու և ավելի մետաղներից, որոնց բյուրեղացանցում հիմնական մետաղի ատոմները մեկընդմեջ փոխարինվում են մյուս մետաղի ատոմներով։

Համաձուլվածքների հատկությունները կախված են նրանց որակական ու քանակական կազմից։ Որպես կանոն՝ համաձուլվածքների հալման ջերմաստիճանն ավելի ցածր է, իսկ ամրությունն ու կարծրությունը՝ բարձր, քան նրանց բաղադրամասերինը. օրինակ՝ ոսկու և արծաթի համաձուլվածքն անհամեմատ ամուր է առանձին մետաղներից։

Տարրերի պարբերական համակարգում մետաղները որքան հեռու են միմյանցից, այնքան փոքր է նրանց փոխադարձ լուծելիությունը և համաձուլվածք առաջացնելու ունակությունը։

Հայաստանի հանքային արդյունաբերություն

Հանքային արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության գլխավոր հատվածն է և այն կազմում է երկրի արտահանման ծավալի կեսից ավելին:

Հայաստանը մոլիբդենի հիմնական խոշոր արտադրողներից մեկն է։ Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը մոլիբդենի խոշոր պաշարներ ունի, որոնք կենտրոնացած են Քաջարանի հանքավայրում։ Մոլիբդենից բացի Հայաստանը ունի պղնձի և ոսկու զգալի պաշարներ; կապարի, արծաթի և ցինկի փոքր հանքավայրեր; ինչպես նաև արդյունաբերական օգտակար հանածոների հանքավայրեր, այդ թվում՝ բազալտի, դիատոմիտի, գրանիտի, գիպսի, կրաքարի և պեռլիտի:

Չնայած 2008 թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամին, հանքարդյունաբերությունը և եկամուտները 2009 թ. աճեցին, էականորեն պայմանավորված լինելով համաշխարհային շուկայում պղնձի, ոսկու և այլ թանկարժեք մետաղների գնաճով։

Հուշարձան

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հուշարձան (այլ կիրառումներ)

Հուշարձան, (լայն առումով) երկրի, ժողովրդի մշակութային ժառանգության մաս կազմող ստեղծագործություն։ Ըստ տիպաբանական առանձնահատկությունների, հուշարձանները բաժանվում են չորս հիմնական խմբի. հնագիտական, պատմության, ճարտարապետության և մոնումենտալ արվեստային։ Հուշարձաններ են համարվում նաև պատմաճանաչողական և պատմագեղագիտական նշանակություն ունեցող գրչության նմուշները։ Նեղ առումով հուշարձանը մարդկանց հիշատակը և իրադարձությունները հավերժացնող արվեստի ստեղծագործություն է (անկախ տիպից, հուշարձանի անհրաժեշտ հատկանիշը շրջապատող տարածությունը գեղարվեստորեն կազմակերպելն է)։

Ձուկ (սննդամթերք)

Ձկնամիս, ձկան միս, մարդկանց և այլ կենդանատեսակների կողմից լայնորեն սպառվող սննդամթերք։ Մեծ տեղ է գրավում աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների սննդակարգում։ Սննդային արժեքով փոքր-ինչ զիջում է մսեղենին և առավել դյուրամարս է։

Ձկան միսը բաղկացած է 4 մասից՝ 2 մեջքից և 2 փորատակից, որոնք իրարից երկայնակի բաժանված են շարակցական ամուր հյուսվածքներով։

Ձկան միսն իրենից ներկայացնում է համատարած կոլոիդ համակարգ, որը բաղկացած է մկանային հյուսվածքներից՝ հաջորդաբար շերտավորված կապող հյուսվածքների հետ։ Մկաններն իրենց հերթին բաղկացած են առանձին միոֆիբրիլներից, շրջապատված կապող հյուսվածքի սպունգանման շերտով։

Միոֆոբրիլների սպիտակուցային թաղանթից (սարկոպլազմա) դուրս տարածությունը լցված է մածուցիկ սպիտակուցային լուծույթով։ Մկանային հյուսվածքն արտաքինից պատված է թաղանթով (սարկոլեմա)։ Ձկնամսի մեջ շարակցական հյուսվածքները համատարած կենդանիների մսի հետ ավելի քիչ տոկոս են կազմում, հետևապես ավելի նուրբ և դյուրամարս են։

Ձկան մսի սպիտակուցը իր մեջ պարունակվող ֆերմենտների ազդեցության տակ քայքայվում է ավելի պարզ նյութերի և ամուր փուլում փոխելով միջավայրի թթվայնությունը՝ քայքայման պրոցեսը դարձնում ոչ կարգավորվող։ Ձկնամսում պարունակվող ատոմային սպիտակուցները շուրջ յոթ անգամ ավելի քիչ են, քան ցամաքային կենդանիների մսում, ինչով էլ բացատրվում է դրա դյուրամարսությունն ու սննդային արժեքը։

Բացի սննդամթերք լինելուց, ձկան միսն իր մեջ պարունակում է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ նյութեր, մասնավորապես՝ յոդ, քրոմ, պղինձ, ֆոսֆոր, կալցիումական աղեր և այլն։

Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (ղազ.՝ Казахская Советская Социалистическая Республика՝ ), նաև՝ Ղազախական ԽՍՀ կամ Խորհրդային Ղազախական, ԽՍՀՄ 15 հանրապետություններից մեկը։ Գոյություն է ունեցել 1921 թվականի փետրվարի 25-ից 1991 թվականի դեկտեմբերի 26-ը։ Ղազախստանը տարածությամբ երրորդ, իսկ բնակչության թվով՝ չորրորդ հանրապետությունն է ԽՍՀՄ-ում։ Արևմուտքից-արևելք տարածքը ձգվում է 3 հազար կմ, իսկ հյուսիսից-հարավ ավելի քան 1.5 հազար կմ։ Հարուստ է Սովետական Ղազախստանի ընդերքը։ Նրա տարածքում կան գրեթե երկրագնդի բոլոր տեսակիօգտական հանածոներ։ Դրանցից շատերը՝ երկաթի հանքաքարերը, գունավոր և ազնիվ մետաղները (պղինձ, ցինկ, կապար, ոսկի, արծաթ), ինչպես նաև քարածուխը, նավթը, ֆոսֆորիտը հայտնաբերվել են սովետալկան տարիներին։ Ղազախստանի գրեթե ողջ տարածքը զբաղեցնում են հարթավայրերն ու բլուրները, միայն արևելքում և հարավ-արևելքում բարձրանում են Ալթայի, Ջունգարական Ալա Թաուի, Տյան Շանի լեռնաշղթաները։ Առատ անձրևների շնորհիվ այստեղ կան փարթամ անտառներ, խոտավետ տափաստաններ և մարգագետիններ։ Տյան Շանի բարձրաբերձ լանջերին գտնվում են արոտավայրերը։ Լեռնագագաթներին փայլփլում են սառցադաշտերը։ Ղազախստանի ամենահարավում, նախալեռնային հարթավայրերում, արգավանդ հողաշերտերն են։ Այստեղ մշակում են բրինձ, շաքարի ճակնդեղ, բամբակ, խաղող, սեխ, ձմերուկ։

Նիկել

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիկել (այլ կիրառումներ)

Նիկել (լատ.՝ Niccolum), քիմիական տարր է, որի նշանն է Ni, տարրերի պարբերական համակարգի 4-րդ պարբերության 8-րդ խմբի տարր, կարգահամարը՝ 28, ատոմական զանգվածը՝ 58,70։ d տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 3s23p63d84s2, К և Լ թաղանթները լրացված են։

Բնական նիկելը բաղկացած է 58Ni (67, 76 %), 60Ni (26,16%), 61Ni (1,25%), 62Ni (3,66% )ե 64Ni (1,16% ) կայուն իզոտոպներից։ Ատացվել են 56, 59, 63, 65 և 66 զանգվածի թվերով արհեստական ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից ավելի երկարակյաց են 59Ni (Т1/2= = 8•104 տարի) և 63Ni (T1/2=91,6 տարի)։

Պերու

Պերու (իսպ.՝ Perú, քեչուա և այմարա՝ Piruw), պետություն Հարավային Ամերիկայում։ Հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Էկվադորի, հյուսիսում՝ Կոլումբիայի, արևելքում՝ Բրազիլիայի, հարավ-արևելքում՝ Բոլիվիայի և Չիլիի հետ։ Արևմուտքում Պերուի ափերը ողողում են Խաղաղ օվկիանոսի ջրերը։

Սեբաստիայի վիլայեթ

Սեբաստիայի վիլայեթ, Սվազի կամ Ռումի Էյալեթ, հայկական աղբյուրներում՝ Սեբաստիայի կուսակալություն, Սեբաստիայի նահանգ, վարչատերիտորիալ միավոր օսմանյան Թուրքիայում։ Կոչվել է վարչական կենտրոնի՝ Սեբաստիա քաղաքի անունով։

Սխտոր

Սխտոր (Allium sativum), միամյա, վեգետատիվ ճանապարհով բազմացող բանջարային մշակաբույս, որի մշակովի տեսակները լայն տարածում ունեն սննդի, երշիկի ու պահածոների արդյունաբերության և ժողովրդական բժշկության մեջ։ Օգտագործվում է թարմ վիճակում ծանրամարս կերակուրների հետ որպես համեմունք, թթուների ու պահածոների մեջ՝ որպես յուրահատուկ համ ու բույր տվող համեմունք, և երշիկի արդյունաբերության մեջ՝ որպես հականեխիչ ազդեցություն ունեցող նյութ։

Սխտորի հյութի ֆիտոցիդներն ունեն առավել ուժեղ բակտերիասպան հատկություն, քան սոխինը։ Ժողովրդական բժշկության մեջ սխտորը վաղուց հայտնի է եղել որպես տարափոխիկ հիվանդությունների հարուցիչների ոչնչացնող և համաճարակային հիվանդություններից պաշտպանվելու միջոց։

Սխտորի քիմիական կազմը կախված է դրա տեսակից, մշակման վայրից ու ագրոտեխնիկայից։ Սխտորի քիմիական կազմի մեջ մընում են 64,66% ջուր, 35,34% չոր նյութ (ընդ որւոմ՝ ածխաջրեր-26,31%, սպիտակուցներ-6,67%, ճարպ-0,06%, թաղանթանյութ-0,77%) և 1,44% մոխիր։ Սխտորն հարուստ է նաև C վիտամինով։ Հանքային տարրերից սխտորը պարունակում է կալցիում, մագնեզիում, մոլիբդեն, պղինձ, կոբալտ, վանադիում, ֆոսֆոր, ծծումբ, քլոր և անագ։ Ունի բարձր կալորիականություն. մեկ կիլոգրամը տալիս է 1300 կալորիա էներգիա։

Օֆորտ

Օֆորտ (ֆր.՝ eau-forte — ազոտական թթու, բորակաթթու), մետաղի վրա փորագրության տեսակ, երբ տպաձևի խորացված, փորված տարրերը ստեղծվում են թթուներով մետաղը խածատելու միջոցով։ Հայտնի է XVI դ․ սկզբից։ Մետաղյա (ցինկ, պղինձ) թիթեղի («տախտակի») ողորկ մակերեսը պատում են թթվակայուն լաքով և, ըստ ապագա պատկերի գծերի, պողպատյա ասեղով քերծում լաքը։ Ասեղի ծայրը մերկացնում է մետաղի մակերեսը, որը իջեցնելով ազոտական թթվի (պղինձը՝ երկաթի (III) քլորիդի լուծույթի) մեջ՝ գծված մասերը ենթարկում են քայքայման։ Թթվի ներգործության հետևանքով առաջանում

են փոսորակներ, խոռոչներ, որոնց մեջ լցված ներկը տպագրության ժամանակ առաջացնում է պատկերը։ Հանելով առաջին փորձնական նմուշը՝ մշակում են պատկերը՝ որոշ գծեր խորացնելով, ավելացնելով, փոփոխելով անհրաժեշտ մանրամասներ։ Այն տեղերը, որոնք պատկերի լուսավոր մասերը պիտի լինեն՝ կրկին պատում են լաքով ու նորից ենթարկում խածատման և, մի քանի անգամից հետո, ստանում տոների ցանկալի աստիճանավորում։

Լայն առումով «օֆորտ» հասկացության մեջ են ներառնում խածատումով փորագրության նաև մյուս տեսակները՝ աքվատինտան, լավիսը, փափուկ լաքը և այլն, որոնք սովորաբար զուգակցվում են շտրիխային օֆորտին։ Այդ բոլոր տեսակները (հատկապես աքվատինտան) կարող են, ինչպես և շտրիխային օֆորտը, կիրառվել գունավոր տպագրության համար։

Օֆորտի տեխնիկան բացի քանակից (մինչև 150 բարձրորակ թերթ-տպածո) նկարչին իմպրովիզացիայի մեծ հնարավորություններ է ընձեռում։ Ցուրաքանչյուր վարպետ նկարչի ինքնաստեղծ հնարքները, աքվատինտայի, «չոր ասեղի» և այլ տեխնիկաների բազմազան զուգորդումները, բազմակի խածատումներն ու տպելու այլազան ձևերն օֆորտին հաղորդում են փորագրության մյուս բոլոր տեսակներից առանձնացող յուրահատկություններ։

 Մենդելեևի պարբերական աղյուսակ
H   He
Li Be   B C N O F Ne
Na Mg   Al Si P S Cl Ar
K Ca   Sc Ti V Cr Mn Fe Co Ni Cu Zn Ga Ge As Se Br Kr
Rb Sr   Y Zr Nb Mo Tc Ru Rh Pd Ag Cd In Sn Sb Te I Xe
Cs Ba La Ce Pr Nd Pm Sm Eu Gd Tb Dy Ho Er Tm Yb Lu Hf Ta W Re Os Ir Pt Au Hg Tl Pb Bi Po At Rn
Fr Ra Ac Th Pa U Np Pu Am Cm Bk Cf Es Fm Md No Lr Rf Db Sg Bh Hs Mt Ds Rg Cn Nh Fl Mc Lv Ts Og

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.