Պիրենեյան թերակղզի

Պիրենեյան թերակղզի[1] (իսպ.՝ Península Ibérica, կատ.՝ Península Ibèrica, ֆր.՝ Péninsule Ibérique, բասկ.՝ Iberiar Penintsula), կոչվում է նաև Իբերիա, տեղակայված է Եվրոպայի հարավ արևմտյան մասում և ընդգրկում է ներկայիս Իսպանիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Անդորրայի տարածքները և Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ գտնվող Ջիբրալթարը։ Այն Եվրոպայի երեք հիմնական թերակղզիներից մեկն է։ Հարավից ողողվում է Միջերկրական ծովի, արևմուտքից և հարավից՝ Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ արևելքի որոշ հատվածով սահմանակցում է Եվրոպայի մյուս տարածքներին։ Այն երկրորդ մեծ թերակղզին է Եվրոպայում, որի մակերեսն է 580,000 կմ քառակուսի։

Picto infobox map
Պիրենեյան թերակղզի
Iberian peninsula

Պիրենեյան թերակղզու արբանյակային լուսանկար
40°16′44″ հս․. լ. 4°05′15″ ամ. ե. / 40.2790° հս․. լ. 4.0876° ամ. ե.Կոորդինատներ: 40°16′44″ հս․. լ. 4°05′15″ ամ. ե. / 40.2790° հս․. լ. 4.0876° ամ. ե.
Տեղագրություն Եվրոպա
Ողողող ջրեր Բիսկայան ծոց
Ատլանտյան օվկիանոս
Միջերկրական ծով
Ջիբրալթարի նեղուց
Ընդհանուր մակերեսը 600 000 կմ²
Ամենաբարձր կետը 3479 մ
Երկիր Իսպանիա Իսպանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Պորտուգալիա Պորտուգալիա
Անդորա Անդորա
Ջիբրալթար Ջիբրալթար
##Պիրենեյան թերակղզի (Եվրոպա)
Red pog.svg

Աշխարհագրություն

Պիրենեյան թերակղզին մնացած Եվրոպայից բաժանվում է երիտասարդ Պիրենեյան լեռներով։ Հարավում թերակղզին գրեթե միանում է Աֆրիկային, որին նա նման է իր ափերի հարթ, քիչ կտրատված գծագրությամբ։ Աֆրիկայի հյուսիսում գտնվող Ատլասի լեռները կազմում են Պիրենեյան թերակղզու հարավում գտնվող երիտասարդ Անդալուզյան լեռների շարունակությունը։

Թերակղզու ամբողջ միջին մասը գրավում է Մեսետա սարահարթը, որը կազմված է հնագույն լեռնային ապարներից։

Պիրենեյան թերակղզին հարուստ է օգտակար հանածոներով։ Այստեղ կան գունավոր մետաղների հանքավայրեր, առանձնապես պղնձի հանքեր (հարավում), հազվագյուտ մետաղներ՝ վոլֆրամի և ուրանի հանքեր (արևմուտքում), սնդիկի հանքեր (հարավում), ինչպես նաև երկաթահանք և քարածուխ։

Այստեղ, որտեղ մեծ քանակությամբ տեղումներ են լինում, աճում են մշտադալար կաղնու (խցանակաղնու) անտառներ և մակվիսի (մերձափնյա մշտադալար մացառների) բարձր թփեր։ Թերակղզու ներքին մասերում տեղումներ քիչ են լինում, ձմեռը մեղմ է (+4° +5 °C), բայց երբեմն լինում են սառնամանիքներ և ձնաբուք։ Այստեղ գերակշռում են նոսր, ցածրահասակ թփուտները և չորություն սիրող խոտերը, որոնք տեղանքին տալիս են կիսաանապատային տեսք։ Հյուսիս-արևմուտքում՝ Բիսկայան ծոցի մոտերքում, կլիման ծովային է, բարեխառնից միջերկրածովայինի փոխվող։ Այստեղ տարածվում են լայնատերև (հաճարենու և կաղնու) անտառները և հյութալի խոտածածկ մարգագետինները։

Բնակչություն

Բնակչությունը բաղկացած է գլխավորապես իսպանացիներից և պորտուգալացիներից։ Բիսկայան ծոցի ափերին ապրում են բասկերը՝ թերակղզու հնագույն բնակիչների սերունդները։

Աղբյուրներ

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 53։ ISBN 99941-56-03-9
Անդալուզյան լեռներ

Անդալուզյան լեռներ, Բետյան լեռներ, լեռնային համակարգ Իսպանիայի հարավում։

Դուերո

Դուերո (իսպ.՝ Duero [ˈdweɾo]), Դորու(պորտ.՝ Douro) կամ Դուրիուս (լատ.՝ Durius) գետը սկիզբ է առնում Իսպանիայի տարածքում և թափվում է Ատլանտյան օվկիանոս։ Պիրենեյան թերակղզու ամենախաշար գետերից մեկն է, ընդհանուր երկարությունը կազմում է 897 կմ։ Իսպանիայի տարածքում Դուերոն հոսում է Սորիա, Բուրգոս, Վալյադոլիդ, Սամորա, Սալամանկա պրովինցիաներով։ Գետը սահմանը հատում է Միրանդա դու Դորու քաղաքի շրջանում ու այնուհետև հոսում է Պորտուգալիայի տարածքով Դորու անվան տակ։ Գետի կրկնակի անվանումը, որպես կանոն, արտացոլվում է աշխարհագրական քարտեզների վրա։ Վտակներից են՝ Պիսուերգա, Տորմես։

Դորուի ակունքի շրջանում է տեղադրված Պորտուգալիայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Պորտուն։

2001 թ. ՅՈՒՆԵՍԿՈ-ն Ալտու Դորու խաղաղագործական շրջանը Դորուի վերին հոսանքի շրջանում հայտարարեց որպես «Համաշխարհային ժառանգություն»։

Էբրո

Էբրո (իսպ.՝ Ebro, կատ.՝ Ebre, լատ.՝ Hiberus, հին հուն․՝ Έβρος) կամ Էբրե, Պիրենեյան թերակղզու ամենաջրառատ գետը։ Սկիզբ է առնում Կանտաբրյան լեռներից, հոսում Արագոնյան հարթավայրով, հատում Կատալոնյան լեռները, թափվում է Միջերկրական ծովը։

Ժողովուրդների մեծ գաղթ

Ժողովուրդների Մեծ գաղթ (լատ.՝ magna migrantium, հուն․՝ η μεγάλη μετανάστευση των λαών'), 4-րդ դարի կեսերից մինչև 7-րդ դարն ընկած ժամանակաշրջանը (ընդմիջումներով) կոչվում է Մեծ գաղթի կամ Ժողովուրդների Մեծ գաղթի շրջան անվանումով։ Հիմնարար նախադրյալ էր համարվում այն հանգամանքը, որ գաղթող բնակիչները թողնելով իրենց բնակավայրը ջերմաստիճանի պատճառով գաղթում էին այլ ավելի բարենպաստ տարածք։ Գաղթող ժողովուրդների թիրախը համարվում էր Հռոմեական Կայսրությունը։

Հռոմեական Կայսրության սահմանամերձ շրջաններում ապրող քոչվոր ժողովուրդների հիմնած իշխանությունների տնտեսությունը հիմնված էր էքստենսիվ եղանակի վրա։ Ուստի կարիքները հոգալու համար տվյալ ժողովուրդների մոտ պահանջներ էին ծնվում։

Այս երևույթը բացասական ազդեցություն ունեցավ ինչպես եվրասիական քոչվորների, այնպես էլ եվրոպական մյուս ժողովուրդների վրա։

IV-V դդ. տեղաշարժվեցին գերմանները և թյուրալեզու քոչվորները։ Մի փոքր ուշ նաև սլավոնները և ուգրոֆինները։

Իբերիա շրջան (Լուիզիանա)

Իբերիա շրջան (անգլ.՝ Iberia Parish), ԱՄՆ Լուիզիանա նահանգի 64 վարչական միավորներից մեկը։ Ընդհանուր տարածությունը 2.670 կմ² է, բնակչությունը՝ 73.240 մարդ (2010 թ. տվյալներով)։ Շրջկենտրոնն է Նյու Իբերիա բնակավայրը։ Կազմավորվել է 1868 թ.։

Իսպանիայի պատմություն

Իսպանիայի պատմություն, նախկին Իսպանիա պրովինցիայի տարածքում բնակվող ազգերի պատմություն։ Այն ներառում է Պիրենեյան թերակղզու ամբողջ տարածքը՝ ոչ միայն ժամանակակից Իսպանիան, այլև Պորտուգալիան, Անդորրան և Բրիտանական գաղութ Ջիբրալթարը։ Պատմությունն սկսվում է Նախապատմական Իբերիայից, շարունակվում Իսպանական կայսրության վերելքով և անկումով և ավարտվում ներկայիս Իսպանիայի պատմությամբ։

8-րդ դարում իսլամադավան արաբները նվաճել են թերակղզին, և տեղաբնիկ ժողովուրդը դարեր շարունակ պայքարել է նրանց դեմ՝ մինչև ամենավերջին գավառի՝ Անդալուսի ազատագրումը 1492 թվականին։ Իսպանիայի պատմության մեջ այդ փուլը կոչվում է Ռեկոնկիստա (711-1492), բառացի՝ ազատագրում։ Արագոնի թագավոր Ֆերդինանդի և Կաստիլիայի թագուհի Իզաբելլայի ամուսնությամբ թերակղզու մեծ մասը (բացի Պորտուգալիայից) միավորվեց մեկ պետության մեջ, որը կոչվեց Իսպանիա։ 1516 թվականին Մադրիդում հաստատվեց գերմանական Հաբսբուրգների արքայատոհմը։ 1500-1650-ական թվականները հայտնի են որպես Իսպանիայի ոսկե դարաշրջան, որի ընթացքում Հաբսբուրգյան Իսպանիան դարձավ Եվրոպայի հզորագույն տերությունը, նվաճեց նորանոր երկրներ Լատինական Ամերիկայում և Ֆիլիպիններում:

Այս ժամանակահատվածում Իսպանիան ներքաշվեց Եվրոպական բոլոր հիմնական պատերազմներին, այդ թվում՝ Իտալական պատերազմները, Ութսունամյա պատերազմը, Երեսնամյա պատերազմը և Ֆրանկո-իսպանական պատրեզմը: 17-րդ դարի վերջերին Իսպանիան սկսեց թուլանալ Հաբսբուրգների հարստության վերջին թագավորի մահից հետո, ժառանգության համար պատերազմը թուլացրեց Իսպանիային և Բուրբոնների ժամանակ Իսպանիան դարձավ երկրորդային ուժ։ Այսպես կոչված Բուրբոնների բարեփոխումներով փորձ եղավ վերականգնել Իսպանիայի վաղեմի ուժը փոքր հաջողություններով, սակայն դարի վերջի Ֆրանսիական հեղափոխությունը և Պիրենեյան պատերազմը վերացրին Իսպանիայի հզորությունը վերականգնելու ջանքերը։

Պատերազմներից հյուծված Իսպանիան 19-րդ դարի սկզբին դարձավ մի քանի քաղաքական կուսակցությունների կռվախնձոր, որոնք կարճ ժամանակով հասնում էին իշխանության, սակայն երկարատև կայունություն չէին կարողանում ապահովել։ Նախկին Իսպանիայի կայսրության գաղութները արագ անջատվեցին Լատինական Ամերիկայի անկախության պատերազմների արդյունքում և վերջնական կորցրին բոլոր գաղութները 1898 թվականի Իսպանա-ամերիկյան պատերազմում:

Լիբերալների և կոնսերվատիվների հավասարակշռությանը հասնելու համար 1874-1931 թվականներին հաստատվեց սահմանադրական միապետություն, որը սակայն չկայունացրեց իրավիճակը և բերեց քաղաքացիական պատերազմի: Այն ընթանում էր հանրապետական խմբակցության և ազգայնական խմբակցության միջև։

Պատերազմն ավարտվեց ազգայնական Ֆրանցիսկո Ֆրանկոյի հաղթանակով, ով ղեկավարեց երկիրը մինչև 1975 թվականը։ Հետպատերազմական ժամանակները համեմատաբար կայուն էին (բացառությամբ Բասկերի երկրում անկախության շարժման գործողությունների), և երկրի տնտեսությունը արձանագրեց առաջանցիկ աճի տեմպեր 1960-ական թվականների վերջին և 1970-ական թվականների սկզբին։

Միայն Ֆրանկոյի մահվանից հետո 1975 թվականին Իսպանիան վերադարձավ սահմանադրական միապետության Խուան Կառլոս I-ի գլխավորությամբ և երկրում անցում կատարեց դեպի ժողովրդավարություն։ Իսպանիան մտավ Եվրոպական տնտեսական համագործակցություն 1986 թվականին (որը դարձավ Եվրոպական միություն 1992 թվականին) և Եվրոգոտի 1999 թվականին։ 2007-08 թվականների ֆինանսական ճգնաժամի արդյունքում Իսպանիայում սկսվեց պարտքային ճգնաժամ, ինչի արդյունքում աճեց գործազրկությունը և թուլացավ տնտեսությունը։

Իսպանիան համարվում է միջին հզորությամբ պետություն, Մ20-ում հանդես է գալիս հյուրի կարգավիճակով։ Իսպանիան հանդիսանում է Մ6 անդամ։

Լյոբրեգատ

Լյոբրեգատ (իսպ.՝ Río Llobregat, կատ.՝ Llobregat), գետ Իսպանիայում։ Հոսում է Կատալոնիա ինքնավար համայնքով։ Գետի ակունքը տեղակայված է Պիրենեյան թերակղզու արևելքում՝ Սիեռա դել Կադիում։ Պատկանում է Միջերկրական ծովի ավազանին։ Երկարությունը կազմում է 175 կմ։ Գետի ավազանը 4,948 կմ2։

Լյոբրեգատը Իսպանիայի Կատալոնիա ինքնավար համայնքի երկրորդ ամենաերկար գետն է։ Գտնվում է Բարսելոնա քաղաքից 10 կմ դեպի հարավ՝ միջազգային օդանավակայանից ոչ հեռու։ Գետի վրա տեղակայված է Սատանի կամուրջը։

Խաչակրաց երկրորդ արշավանք

Խաչակրաց երկրորդ արշավանք, ռազմական հակամարտություն Մերձավոր Արևելքում խաչակրաց պետությունների և Զանգիների ամիրայության միջև՝ 1147-1149 թվականներին։ Պատերազմի կոչով հանդես էր եկել Հռոմի Եվգենեոս III (1145-1153) պապը։ Արշավանքի նպատակն էր մուսուլմաններից հետ գրավել Եդեսիան ու վերականգնել տեղի խաչակրաց կոմսությունը:

Խաչակիրների զորքերը ղեկավարել են Բալդուին III (Երուսաղեմ), Լուի VII (Ֆրանսիա), Ալֆոնսո VII (Կաստիլիա), Կոնրադ III (Գերմանիա), Ստեֆեն (Անգլիա) արքաները և իրենց հպատակ ազնվականները։ 1148 թվականին արշավանքին միացան դանիական, ֆլանդրիական, իտալական, չեխական ու լեհական ջոկատները։

Անցնելով Բյուզանդիայի տարածքով դեպի Փոքր Ասիա` ֆրանսիական ու գերմանական բանակները պարտություն կրեցին սելջուկներից: Համաձայն հիմնական արևմտյան քրիստոնեական աղբյուրի` Օդո Դեյլացու և Սիրիակ Կրիստիանսի, Բյուզանդիայի կայսր Մանուիլ I Կոմնենոսը գաղտնի խոչընդոտել է խաչակիրների առաջխաղացմանը հատկապես Անատոլիայում և հրամայել է սելջուկներին գրոհել նրանց վրա։ Լուիի և Կոնրադի մնացած բանակները մեկնում են Երուսաղեմ և նախապատրաստվում են 1148 թվականին չկազմակերպված գրոհին Դամասկոսի վրա։ Արևելքում խաչակիրները ջախջախիչ պարտություն կրեցին մուսուլմաններից։ 13.000-անոց միացյալ խաչակրաց բանակը, որը պետք է Անգլիայից նավերով ուղևորվեր Սրբազան երկիր, կանգնեցվեց՝ 7.000-անոց պորտուգալական բանակին Լիսաբոնը գրավելու և մուսուլմաններին վտարելու համար։

Խաչակրաց երկրորդ արշավանքը չկարողացավ իրականացնել եվրոպացի միապետների նպատակը՝ ազատագրել Եդեսիան անհավատներից։ Խաչակիր ասպետներն ու միապետները դրա փոխարեն միացան Երուսաղեմի թագավորի զորքերին՝ Դամասկոսի անհաջող գրոհի ժամանակ։

Կանտաբրյան լեռներ

Կանտաբրյան լեռներ (իսպ.՝ Cordillera Cantábrica, աստուրերեն՝ Cordelera Cantábrica), լեռներ Իսպանիայի հյուսիսում։ Ձգվում են Բիսկայան ծոցի հարավային ափով։ Երկարությունը մոտ 500 կմ է, բարձրությունը՝ մինչև 2648 մ։

Հնդկացորեն

Հնդկացորեն (լատ.՝ Fagopyrum)՝ հնդկացորենազգիների ընտանիքին պատկանող բույսերի ցեղ է։ Միամյա և բազմամյա խոտաբույսեր են, նման մատիտեղ ցեղին, բայց ծաղկապատը չի մեծանում։ Տեսակներից են հնդկացորեն մշակովի (F. esculentum) – ցողունը ցածր է կարմիր։ Ծաղկաբույլերը ծոցային են, ծաղիկները երկսեռ են, տարբերասռնակ, հոտավետ։ Առէջները 8-ն են, վարսանդն ունի 3 սռնակ։ Պտուղը թուխ է, սերմը՝ օսլային։ հնդկացորեն թաթարական (F. tataricum)։

Ծաղիկները բազմերանգ են, բուրումնավետ։ Ծաղկահյութի արտադրությունը բարձր է առավոտյան ժամերին՝ մինչև կեսօր, երաշտի ժամանակ գրեթե դադարում է։

Բույսը պտղաբերում է օգոստոսին, բերքի քանակը մեծապես կախված է մեղուների այցելությունների քանակից։ Եթե մոտակայքում չկան մեղվափեթակներ, ապա բերքատվությունը կնվազի մոտ երեք անգամ։ Չորս հազար քառակուսի մետր ցանքատարածքի լիարժեք փոշոտման համար բավարար է մեկ ուժեղ մեղվաընտանիք։ Սակայն, ցավոք, պետք է նշել, որ վերջին տարիներին Երկիր մոլորակի բազմաթիվ երկրներում գրանցվում է մեղուների զանգվածային «անհետացում»։ Պատճառները ակնհայտ են։ Այնուամենայնիվ, ՀՀ-ում ուժեղ մեղվաընտանիքների թիվը կարծես թե ավելացել է։

Մեսետա

Մեսետա (Meseta), Իբերյան Մեսետա, Կաստիլյան սարահարթ, սարահարթ, գրավում Պիրենեյան թերակղզի մեծ մասը։ Կենտրոնական Կորդիլիերներով (Ալմանսոր լեռ, 2592 մ-ի ամենաբարձր կետը) Մեսետան բաժանվամ է Հին Կաստիլիա և Նոր Կաստիլիա սարահարթերի։ Կան կապարի, պղնձի, սնդիկի, կոբալտի, երկաթի, ոսկու, անագի և վոլֆրամի հանքավայրեր։ Կլիման մերձ արևադարձային է, միջերկրածովյան։ Խոշորշոր գետերն են Դուերհն, Տախոն, Գվադիանան, Մինիոն։ Գերիշխում են գորշանտառաային և շագանակագույն հողերը։ Տարածված են մակվիսի, գարիգայի և տոմիլյարի բուսական համակցությունները, լեռներում՝ անտառները։

Նախապատմական Իբերիա

Պիրենեյան թերակղզու նախապատմությունը սկսվում է հումանոիդի գալուց 1.2 միլիոն տարի առաջ և վերջանում Պունիական պատերազմներով, երբ մտավ պատմագրության ժամանակաշրջան։

Ջիբրալթարի նեղուց

Ջիբրալթարի նեղուց (Արաբերեն- مضيق جبل طارق, իսպ.՝ Estrecho de Gibraltar) մի նեղ նեղուց, որը միացնում է Ատլանտյան օվկիանոսը Միջերկրական ծովին և բաժանում Եվրոպան Աֆրիկայից։ Անվանումը ի պատիվ արաբ հրաամանատար Թարիք իբն Զիյադի, ով ղեկավարն էր արաբական ներխուժումը Պիրենեյան թերակղզի :.

Տախո (գետ)

Տախո (իսպ.՝ Tajo [ˈtaxo]; պորտ.՝ Tejo; լատ.՝ Tagus; Հին հունարեն։ Τάγος Տագոս), գետ Իսպանիայում և Պորտուգալիայում, Պիրենեյան թերակղզու ամենաերկար գետը։

Երկարությունը 1010 կմ է, ավազանը՝ 81 հազար կմ2։ Սկիզբ է առնում Ունիվերսալես լեռներից, հոսում Մեսետա սարահարթով ու Պորտուգալական դաշտավայրով և առաջացնելով էստուար, թափվում Ատլանտյան օվկիանոս։

Սնումը անձրևային է, հորդանում է նոյեմբեր֊մարտին։ Ջրի միջին ծախսը Իսպանիայի և Պորտուգալիայի սահմանում 438 մ3/վրկ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Կա հէկ։

Նավարկելի է 185 կմ։ Տախոյի ափերին են Տոլեդո և Լիսաբոն քաղաքները։

Օմայյան խալիֆայություն

Օմայյան խալիֆայություն (արաբ․՝ الدولة الأموية‎‎՝ ադ-դաուլա ալ-ումաուիյյա՝ Օմայանների պետություն), միջնադարյան պետություն Մերձավոր Արևելքում 661-750 թվականներին։ Հանդիսանում է Արաբական խալիֆայության առաջին ժառանգական դինաստիան։ Հիմնադրել է Սիրիայի կառավարիչ Մուավիա իբն Աբի Սուֆյանը՝ 660 կամ 661 թվականին։ Երկիրը կառավարել է Օմայյանների տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 15 000 000 քառ. կմ՝ Աբդ ալ-Մալիք (685-705) և Վալիդ (705-715) խալիֆների օրոք։

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր ասորական ու արաբական մշակութային, քաղաքական ու տնտեսական կարևոր կենտրոն Դամասկոսը (661-744)։ Կապված կենտրոնական իշխանության թուլացման հետ՝ մայրաքաղաքի՝ արքունի նստավայրի տեղափոպումը վերջին տարիներին հաճախակի բնույթ էր կրում։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում տարածաշրջանի միակ տերությունը՝ Բյուզանդական կայսրությունը, Օմայան խալիֆայությունն ներառել է բազմաթիվ հարևան և հեռավոր երկրներ։ Պետության իշխանությունը տարածվում էր Կենտրոնական Ասիայից Ատլանտյան օվկիանոս՝ ներառելով Միջին Ասիան ու արևմտյան Հնդկաստանը, Իրանական բարձրավանդակն ու Միջագետքի դաշտավայրը, Հայկական լեռնաշխարհն ու Կովկասը, Արաբական թերակղզին ու Արևելյան Միջերկրականը, Հյուսիսային Աֆրիկան ու Պիրենեյան թերակղզին։

8-րդ դարի կեսերին խալիֆայությունը թուլանում է։ Մշտական պատերազմներն ավարտվում են 732 թվականին, երբ արաբները պարտություն են կրում Պուատիե քաղաքի մոտ՝ ֆրանկական թագավորի զորքերից։ Տնտեսության զարգացումը, որը հիմնված էր ռազմական առաջընթացի վրա, կանգ է առնում, ինչը հանգեցնում է ներխալիֆայական հակամարտությունների։ 750 թվականին տեղի է ունենում դինաստիական փոփոխություն. գահ են բարձրանում Աբբասյանները, ովքեր 762 մայրաքաղաքը տեղափոխում են նորակառույց Բաղդադ։ Օմայյանների վերջին ներկայացուցիչ Աբդ ալ-Ռահմանը, ով փրկվում է արքունական ընտանիքի կոտորածից, փախչում է խալիֆայության ամենահեռավոր տիրույթը՝ Պիրենեյան թերակղզի, որտեղ հիմնում է անկախ ամիրայություն՝ Կորդովա մայրաքաղաքով։

Օմայյան խալիֆայությունը իսլամական Արևելքի առաջին պետությունն էր, որ ստեղծվել է վերջին բարեպաշտ խալիֆի՝ Ալի իբն Աբի Տալիբի և Դամասկոսի կառավարիչ Մուավիայի պայքարի արդյունքում։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.