Պետություն

Պետություն, որևէ ժողովրդի և նրա յուրաքանչյուր ներկայացուցչի բնականոն և մինչև վերջ ինքնադրսևորման՝ քաղաքակրթությանը հայտնի առայժմ միակ ձևն է, ազգի կարգաբանական աստիճանը բնորոշող հիմնական քննությունը, մշակույթի բարձրակետը։

Քաղաքական ամբողջականության տեսանկյունից պետությունը քաղաքականապես կազմակերպված ցանկացած համայնքն է, որն ապրում է կառավարման միևնույն համակարգի ներքո[1]։ Պետությունները կարող են լինել սուվերեն (ինքնիշխան) և ոչ սուվերեն (ոչ ինքնիշխան)։ Օրինակ, դաշնային (ֆեդերալ) պետությունները դաշնային (ֆեդերալ) միությունների անդամ են, և միայն մասնակիորեն են սուվերեն, բայց, այնուամենայնիվ պետություններ են։ Որոշ պետություններ արտաքին սուվերենի կամ գերիշխանության (հեգեմոնիայի) սուբյեկտ են, որում հիմնական սուվերենությունը գտնվում է մեկ այլ պետության մեջ[2]։ Այն պետությունները, որոնք ինքնիշխան են, հայտնի են որպես սուվերեն պետություններ։ Ամերիկյան անգլերենի կրողները հաճախ պետություն և կառավարություն տերմինները օգտագործում են որպես հոմանիշներ, որտեղ երկու բառերն էլ ենթադրում են կազմակերպված քաղաքական խմբի առկայություն, որը որոշակի տարածքում իրականացնում է իշխանություն։ Շատ հասարակություններ պետությունների կողմից կառավարվել են հազարամյակներով, մինչդեռ որոշները եղել են պետականազուրկ հասարակություններ։ Ժամանակի ընթացքում կառավարման բազմաթիվ ձևեր են զարգացել՝ իրենց գոյության իրավունքը հիմնավորելով ամենատարբեր արդարացումներով( ինչպես օրինակ Թագավորների աստվածային իրավունքը, հասարակական պայմանագրի տեսությունը և այլն)։ 21-րդ դարում ժամանակակից ազգ֊պետությունը պետության գերիշխող ձևն է, որի սուբյեկտ է հանդիսանում ժողովուրդը։

Երկրների պետական կարգը կարող է սահմանվել մի քանի չափանիշերով.

«Պետական կարգ» և «կառավարություն» հասկացությունները նույնական չեն. հնարավոր է մեկ պետական կարգ (օր. հանրապետություն) ունեցող երկրում գործի առանձնահատուկ կառավարություն (տե՛ս այդ մասին կառավարական ձևեր)։ Իսկ միատար պետություն, դաշնություն (ֆեդերացիա) և միություն (կոնֆեդերացիա) հասկացություներրը վերաբերում են սահմանադրական կարգին։

Leviathan by Thomas Hobbes
Թոմաս Հոբս, Լևիաթանի տիտղոսաթերթ

Պետության սահմանման հիմնահարցեր

Պետության առավել ճշգրիտ սահմանման վերաբերյալ ակադեմիական կոնսենսուս (համաձայնություն) գոյություն չունի[3]։ «Պետություն» տերմինը վերաբերում է քաղաքական երևույթների որոշակի տիրույթի վերաբերյալ տարբեր, բայց փոխկապակցված և հաճախ համընկնող տեսությունների խմբին[4]։ Տերմինը սահմանելու փորձը կարելի է դիտել որպես գաղափարական կոնֆլիկտի մի մաս, որովհետև տարբեր սահմանումներ տանում են պետության գործառնման տարբեր տեսությունների, և, որպես արդյունք, հաստատում են տարբեր քաղաքական ռազմավարություններ[5]։ Համաձայն Ջեֆֆրիի և Փեինթերի․ «Եթե մենք սահմանում ենք պետության «էությունը» որոշակի վայրում կամ ժամանակաշրջանում, մենք պարտավոր ենք հասկանալ, որ ինչ֊որ այլ երևույթ, որը մեկ այլ ժամանակի և տարածության մեջ համարվել է պետություն, ունի տարբեր «էական» բնութագրիչներ»[6]։ Ամենատարածված սահմանումը Մաքս Վեբերինն է[7][8][9][10][11], որը պետությունը նկարագրում է որպես պարտադիր քաղաքական կազմակերպություն կենտրոնացված կառավարմամբ, որը որոշակի տարածքում հաստատում է լեգիտիմ ուժի օգտագործման մենաշնորհ[12][13]։ Պետական կառույցների հիմնական կատեգորիան ներառում է վարչական բյուրոկրատիան, իրավական համակարգերը և ռազմական կամ եկեղեցական կառույցները[14]։ Պետության մեկ այլ լայնորեն ընդունված սահմանում 1993 թ․ ընդունված Պետությունների իրավունքների և պարտականությունների Մոնտեվիդեոյի Կոնվենցիայում տրված սահմանումն է։ Այն սահմանում էր պետությունը որպես մի տարածք, որը ներառում է հետևյալը․ մշտական բնակչություն, սահմանված տարածք և կառավարություն, որն ընդունակ է արդյունավետ վերահսկողություն հաստատել համապատասխան տարածքի վրա և կարգավորել այլ պետությունների հետ միջազգային հարաբերությունները[15]։ Համաձայն Օքսֆորդի անգլերեն բառարանի, պետությունը․ ա․ կազմակերպված քաղաքական համայնք է՝ մեկ կառավարման ներքո, միասնություն, ազգ և բ․ այնպիսի համայնք, որը դաշնային հանրապետության մաս է կազմում, օր․՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները[1]։

Սահմանման խնդիրն այն է, որ «պետությունը» և «կառավարությունը» հաճախ օգտագործվում են որպես հոմանիշներ ընդհանուր զրույցներում և նույնիսկ որոշ ակաադեմիական քննարկումներում։ Համաձայն սահմանման այս սխեմայի՝ պետությունները միջազգային իրավունքի ոչ ֆիզիկական անդամներ են, կառավարությունները՝ մարդկանց կազմակերպություններ[16]։ Կառավարության և իր պետության միջև հարաբերությունները ներկայացուցչական և լիազոր մարմնիններից մեկն է[17]։

Պետության սահմանումը միջազգային իրավունքի մեջ

2013 թվի դրությամբ դեռ գոյություն չունի «Պետություն» հասկացության իրավաբանական միացյալ սահմանումը, որը ճանաչվի գիտության և աշխարհի բոլոր երկրների կողմից։ Համաշխարհային խոշորագույն կազմակերպությունը՝ ՄԱԿ-ը, չունի այս կամ այն կազմավորումը պետություն համարելու կամ չհամարելու համար համապատասխան լիազորություններ։ «Նոր պետության կամ նոր կառավարության ճանաչումը մի գործողություն է, որը կարող են իրականացնել կամ հրաժարվել իրականացնելուց միայն կառավարություններն ու պետությունները։ Որպես կանոն, այն նշանակում է դիվանագիտական հարաբերությունների ձևավորման պատրաստականությունը։ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը պետություն չէ և կառավարություն չէ, այդ պատճառով այն չունի ոչ մի լիազորություններ՝ ճանաչելու կամ չճանաչելու այս կամ այն պետությունը կամ կառավարությունը»[18]։

Պետության սահմանումը գիտության մեջ

Վալերի Լազարևի կողմից առաջարկվում է պետության հետևյալ սահմանումը. դա «հասարակության քաղաքական իշխանության հատուկ կազմակերպություն է, որն իր տրամադրության տակ ունի հարկադրանքի հատուկ գործիք և արտահայտում է իշխող դասակարգի կամ ամբողջ ժողովրդի կամքն ու հետաքրքրությունները»[19]։

Օժեգովի և Շվեդովայի՝ ռուսերենի բացատրական բառարանը տալիս է երկու նշանակություն. «1. հասարակության գլխավոր քաղաքական կազմակերպություն, որն իրականացնում է նրա կառավարումը, տնտեսական և սոցիալական կառուցվածքի պահպանությունը» և «2. երկիր, որը գտնվում է քաղաքական կազմակերպության կառավարման ներքո, որն իրականացնում է նրա տնտեսական և սոցիալական կառուցվածքի պահպանությունը»[20]։

Պետության ևս մի քանի սահմանում.

«Պետությունը կարգուկանոնի պահպանման մասնագիտացված և խտացված ուժ է։ Պետությունը հաստատություն կամ հաստատությունների շարք է, որի գլխավոր խնդիրը (մյուս բոլոր խնդիրներից անկախ) կարգուկանոնի պահպանությունն է։ Պետությունը գոյություն ունի այնտեղ, որտեղ կարգուկանոնի պահպանության մասնագիտացված օրգանները, ինչպես, օրինակ, ոստիկանությունն ու դատարանը, անջատվել են հասարակական կյանքի մյուս ոլորտներից։ Դրանք էլ հենց պետությունն են»[21]:

«Պետությունը հատուկ և բավականին կայուն քաղաքական միավոր է, որը ներկայացնում է բնակչությունից առանձնացած իշխանության և ադմինիստրացիայի կազմակերպությունը, հավակնում է սահմանված տարածքը և բնակչությանը (առանց վերջինիս համաձայնության) կառավարելու (գործողությունների կատարման պահանջի) գերագույն իրավունքին և ունի դրա համար անհրաժեշտ ուժ և միջոցներ»[22]։

«Պետությունը սոցիալական հարաբերությունները կարգավորող անկախ, կենտրոնացված սոցիալ-քաղաքական կազմակերպություն է։ Այն գոյություն ունի բարդ, շերտավորված հասարակության մեջ, որը զետեղված է որոշակի տարածքում և բաղկացած է երկու հիմնական շերտից՝ կառավարողներ և կառավարվողներ։ Այդ շերտերի միջև հարաբերությունները բնութագրվում են առաջինների քաղաքական գերիշխանությամբ և երկրորդների հարկային պարտավորվածությամբ։ Այդ հարաբերություններն օրինականացված են հասարակության գոնե մի մասի ընդունած գաղափարախոսությամբ, որի հիմքում ընկած է փոխադարձության սկզբունքը»[23]:

«Պետությունը իրավունքի մարմնավորումն է հասարակության մեջ»[24]։

«...պետությունը հասարակության սպիրիտուալ էությունն է, բյուրոկրատիայի մասնավոր սեփականությունը»[25]։

«Պետությունը գոյություն ունի ոչ նրա համար, որպեսզի երկրային կյանքը դրախտի վերածի, այլ՝ որպեսզի խանգարի նրա՝ վերջնականապես դժոխքի վերածվելուն», - Նիկոլայ Բերդյաև

«Յուրաքանչյուր պետության կայացածության աստիճանը պայմանավորված է այն ստեղծող ժողովրդի դավանած ազատության և արդարության իդեալների որակով»[26]։ - Շանթ Հարությունյան

Պետությունը հասարակության միասնական քաղաքական համակարգի կազմակերպություն է, որի իշխանությունը տարածվում է երկրի ամբողջ տարածքի ու նրա բնակչության վրա, դրա համար ունի կառավարման հատուկ ապարատ, ընդունում է բոլորի համար պարտադիր կարգադրագրեր և օժտված է ինքնիշխանությամբ։

Մասնագիտական գրականության մեջ առանձնացվում է պետության հետևյալ սահմանումը՝ պետությունը քաղաքական ամբողջություն է,որը ստեղծվում է էթնիկ ընդհանրությամբ,հաստատված է որոշակի տարածքի վրա,որտեղ գործում է քաղաքական էլիտայի կողմից սահմանված իրավական կանոնակարգը՝ իր մենաշնորհը դարձնելով ինստիտուցիոնալացված իշխանությունը և հարկադրանք կիրառելու օրինական իրավունքը։

Պետությունների տեսակներ

Պետությունները կարող են համարվել սուվերեն, եթե նրանք կախված չեն կամ չեն հանդիսանում որևէ այլ իշխանության կամ պետության սուբյեկտ։ Որոշ պետություններ արտաքին սուվերենի կամ գերիշխանության (հեգեմոնիայի) սուբյեկտ են, որում հիմնական սուվերենությունը գտնվում է մեկ այլ պետության մեջ[1][27]։ Շատ պետություններ դաշնային պետություններ են, որոնք մաս են կազմում դաշնային միության[28]։ Դաշնային պետությունը դաշնության մաս կազմող տարածքային և սահմանադրական համայնք է(օր․՝ Շվեյցարիա)։ Նման պետությունները տարբերվում են սուվերեն պետություններից նրանով, որ իրենց սուվերեն իշխանության մի մասը փոխանցել են դաշնային կառավարությանը[1]։ Ոմանք սովորաբար և հաճախ հեշտությամբ պետությունները դասակարգում են ըստ իրենց տեսանելի կառուցվածքի և կենտրոնացվածության։ Ազգ֊պետության կոնցեպցիան, որը տեսականորեն կամ գաղափարապես համարժեք է «ազգին», մեծ տարածում ձերք բերեց 20֊րդ դարում Եվրոպայում, բայց հազվադեպ էին հանդիպում այլ վայրերում կամ այլ ժամանակներում։ Այնուամենայնիվ, որոշ պետություններ ձգտում են ընդգծել իրենց բազմամշակութային կամ բազմազգ ազգային հատկանիշները (օրինակ, Հաբսբուրգյան Ավստրո֊Հունգարիա կամ Խորհրդային Միություն) և մատնանշել են միավորող հատկանիշներ, ինչպիսիք են ինքնավարությունը (ավտոկրատիա), միապետական լեգիտիմությունը կամ գաղափարախոսությունը։ Կայսերական (իմպերիալիստական) երկրները երբեմն խթանում են ռասսայական գերազանցության հասկացությունը[29]։ Հոգևոր պետությունները, որոնք կենտրոնացված են կրոնական խորանների շուրջը, հին աշխարհի շատ պետություններում են տեղ գտել[30]։ Համեմատաբար փոքր քաղաք֊պետությունները, որոնք մի ժամանակ համեմատաբար տարածված և քաղաքականության իրացման արդյունավետ ձև են եղել, նոր ժամանակներում դարձան առավել հազվադեպ և համեմատաբար քիչ տարածված[31], չնայած դրանցից որոշները ցայսօր գոյատևում են դաշնային հանրապետությունների կազմում, ինչպես օրինակ ժամանակակից գերմանական քաղաք֊պետությունները, կամ սահմանափակ սուվերենությամբ ինքնավար միավորները, ինչպես Հոնկ Կոնգը և Ջիբրալթարը։ Նոր քաղաք֊պետության ստեղծումը (սուվերեն կամ դաշնային) 21֊րդ դարի սկզբում դերևս շարունակվում է քննարկվել այնպիսի քաղաքներում, ինչպիսին Լոնդոնն է։

Պետություն և երկիր

Թեև երկիր և պետություն հասկացությունները հաճախ օգտագործվում են որպես հոմանիշներ, այնուամենայնիվ, դրանք էականանորեն տարբերվում են։

Պետություն հասկացությունը վերբերում է որոշակի տարածքում հիմնված կառավարման քաղաքական համակարգին, այն դեպքում, երբ երկիր հասկացությունը ավելի շատ վերաբերում է մշակութային, ընդհանուր աշխարհագրական և այլ գործոններին։ Երկիր տերմինը նաև ավելի քիչ պաշտոնական է։ Նման տարբերություն կա նաև անգլերենում՝ country (որը մոտ է երկիր հասկացությանը) և state (պետություն) բառերի միջև, չնայած որոշ դեպքերում կախված կոնտեքստից՝ նրանք կարող են միմյանց փոխարինել

Պետություն և Կառավարություն

Պետությունը կարող է տարբերվել կառավարությունից։ Կառավարությունը մարդկանց որոշակի խումբն է, վարչական բյուրոկրատիան, որը կառավարում է պետական ապարատը որոշակի ժամանակահատվածում[32][33][34]։ Այսինքն կառավարությունները այն միջոցն են, որոնց միջոցով իրականացվում է պետական իշխանությունը։ Պետությունները կառուցվում են տարբեր կառավարությունների շարունակական հաջորդականության վրա[34]։ Պետությունները ոչ նյութական և ոչ ֆիզիկական սոցիալական օբյեկտներ են, որտեղ կառավարությունները կոնկրետ հարկադրող ուժ ունեցող մարդկանց խմբերը[35][36][37]։ Յուրաքանչյուր հաջորդական կառավարություն կազմված է անհատների մասնագիտացված և արտոնյալ մարմնից, որը մենաշնորհ է սահմանում քաղաքական որոշումների կայացման գործընթացի վրա, և կարգավիճակով ու կազմակերպմամբ, որպես այդպիսին, առանձնացված են բնակչությունից։ Նրանց գործառույթն է կիրառել գոյություն ունեցող օրենքները, սահմանել նորերը, և կարգավորել կոնֆլիկտները։ Որոշ հասարակություններում այս խումբը ինքնահավերժացնող կամ ժառանգական դաս է։ Այլ հասարակություններում, ինչպես օրինակ դեմոկրատականում, քաղաքական դերերը մնում են, սակայն առկա է այդ պաշտոնները զբաղեցնող մարդկանց հաճախակի հերթափոխում[38]։

Պետություններ և Ազգ֊պետություններ

Պետությունները կարող են տարբերվել նաև «ազգի» կոնցեպտից, որտեղ «ազգ»֊ը վերաբերում է մարդկանց մշակութային֊քաղաքական հանրությանը։

Պետություն և քաղաքացիական հասարակություն

Դասական քաղաքական մտքի մեջ պետությունը բնութագրվում էր և՛ քաղաքական, և՛ քաղաքացիական հասարակության առկայությամբ՝ որպես քաղաքական համայնքի տեսակ, մինչդեռ ժամանակակից միտքը տարանջատեց ազգ-պետությունը` սահմանելով այն որպես քաղաքական հասարակություն, ի տարբերություն քաղաքացիականի, որը սահմանվում է որպես տնտեսական հասարակություն [39]: Այսպիսով, ժամանակակից միտքը պետությունը հակադրում է քաղաքացիական հասարակությանը [40][41]:

Մարդ և պետություն

Անտոնիո Գրամշին կարծում էր, որ քաղաքացիական հասարակությունը քաղաքական ակտիվության առաջնային պայմանն է, որովհետև դա հենց այն վայրն է, որտեղ «տեղի են ունենում ինքնության ձևավորման, գաղափարական պայքարի, ինտելեկտուալների գործունեության և հեգեմոնիայի կառուցման բոլոր ձևերը», և որ քաղաքացիական հասարակությունը այն թելն է, որը կապում է տնտեսական և քաղաքական ոլորտները: Քաղաքացիական հասարակության կոլեկտիվ գործողությունների արդյունքը հենց այն է, ինչը Գրամշին անվանում է «քաղաքական հասարակություն», որը Գրամշին տարբերակում է պետության հասկացությունից որպես քաղաքականություն: Նա փաստում էր, որ քաղաքականությունը «քաղաքական կառավարման (մենեջմենթի) միակողմանի գործընթաց չէ», այլ ավելի շուտ քաղաքացիական կազմակերպությունների գործողություններն են ձևավորում քաղաքական կուսակցությունների և պետական ինստիտուտների գործողությունները: Իրենց հերթին, պետական կառույցների գործողությունները ձևավորում են քաղաքացիական կազմակերպությունների գործողությունները[42]: Լուի Ալտյուսերը պնդում էր, որ այնպիսի քաղաքացիական կազմակերպությունները, ինչպիսիք են եկեղեցին, դպրոցը և ընտանիքը «գաղափարախոսական պետական ապարատի» մի մասն են, որը սոցիալական հարաբերությունները վերարտադրելիս լրացնում է «ճնշման պետական ապարատին» (ինչպիսիք են ոստիկանությունը և զինվորականները)[43][44]: Յուրգեն Հաբերմասը առաջ է քաշել հասարակական ոլորտի մի գաղափար, որը տարբերվում է և՛ տնտեսական, և՛ քաղաքական ոլորտներից[45]: Հաշվի առնելով այն դերը, որ շատ սոցիալական խմբեր խաղում են հանրային քաղաքականության զարգացման մեջ, և պետական բյուրոկրատիայի և այլ ինստիտուտների միջև սերտ կապերը, չափազանց դժվար է դարձել սահմանել պետության սահմանները: Մասնավորեցումը, ազգայնականացումը և այլ նոր կարգավորիչ մարմինների ստեղծումը նույնպես փոփոխում է պետության սահմանները՝ համեմատած հասարակության հետ: Հաճախ կեղծ-ինքնավար կազմակերպությունների բնույթը հստակ չէ, ինչն էլ քաղաքագետների միջև բուռն քննարկումների առիթ է հանդիսանում՝ արդյո՞ք դրանք պետության թե քաղաքացիական հասարակության մաս են կազմում: Որոշ քաղաքագետներ, այսպիսով, նախընտրում են խոսել ժամանակակից հասարակությունում քաղաքական կապերի և ապակենտրոնացված կառավարման մասին, քան թե պետական բյուրոկրատիայի և քաղաքականության նկատմամբ պետական ուղղակի վերահսկողության մասին[46]:

Պետության առաջացման տեսություններ

Պետության առաջացման հնագույն տեսություններից մեկը աստվածաբանականն է։ Այս տեսության հետևորդները գտնում Էին, որ պետությունը գոյություն ունի աստվածային կամքի ուժով, հետևաբար յուրաքանչյուր ոք պարտավոր է հաշտվել այդ կամքի հետ, ենթարկվել նրան ամեն ինչում։ Պետությանը և պետական իշխանությանը վերագրելով աստվածային ծագում, այդ տեսությունն իրեն հատուկ միջոցներով բարձրացնում էր նրանց հեղինակությունը, նպաստում հասարակության մեջ փոխըմբռնմանն ու բանական կարգերի հաստատմանը։
Պետության առաջացման նահապետական տեսությունը լայնորեն տարածված էր անտիկ աշխարհում և իր երկրորդ շնչառությունը ստացավ միջնադարում՝ հասնելով մինչև մեր օրերը։ Ըստ այս տեսության՝ մարդիկ՝ որպես հասարակական էակներ, ձգտում են միավորման, որի հետևանքով կազմավորվում է նահապետական ընտանիքը։ Այդ ընտանիքի անդամների քանակի աճը հանգեցնում է պետության առաջացմանը։ Հետևաբար պետական իշխանությունը հայրական, նահապետական իշխանության շարունակությունն ու զարգացումն է։ Հայ իրականության մեջ այս տեսության յուրօրինակ տարբերակը Հայկի և Բելի մասին առասպելն է։
Պետության առաջացման պայմանագրի բնական-իրավական տեսության սաղմերին մենք հանդիպում ենք անտիկ մտածողների մոտ։ Այդ գաղափարներն իրենց զարգացումն ստացան միջնադարի առաջավոր մտածողների աշխատություններում։ Այս տեսության կողմնակիցները գտնում են, որ պետությանը նախորդել է բնական կացությունը։ Հանուն խաղաղության և անվտանգության կնքվում է հասարակական պայմանագիր հասարակության յուրաքանչյուր անդամի և պետության միջև, որով մարդիկ իրենց իրավունքների մի մասը տալիս են պետական իշխանությանը և պարտավորվում ենթարկվել նրան, իսկ պետությունը պարտավորվում է պահպանել մարդուն պատկանող սեփականության, ազատության, անվտանգության անօտարելի իրավունքները։ Հետևաբար մարդիկ ցանկացած պահի կարող են լուծարել հասարակական պայմանագիրը, ընդ որում՝ նաև ապստամբության միջոցով, և կնքել նոր պայմանագիր։
Բռնության (նվաճումների) տեսությունը ծագել է 19-րդ դարի վերջին։ Հենվելով հայտնի պատմական փաստերի վրա, դրա կողմնակիցները գտնում են, որ պետության առաջացման պատճառը պատերազմներն ու նվաճումներն են։ Ըստ այդ տեսության դասակարգերը և պետությունը ծագել են միաժամանակ։ Նվաճման հետևանքով հաղթող ցեղն իրեն Է ենթարկել պարտվող ցեղին՝ յուրացնելով նրա հողերը և ստիպելով աշխատել իր համար, վճարել հարկեր։ Այդ նվաճման տրամաբանական հետևանքը, ըստ այս տեսության, հաղթող ցեղի կողմից հարկադրանքի ապարատի, այսինքն պետության ստեղծումն Է։
Պետության առաջացման մարքսիստական տեսությունը պետության ծագումը կապում Է ընտանիքի, մասնավոր սեփականության, դասակարգերի ու դասակարգային պայքարի ի հայտ գալու հետ, որոնց տրամաբանական և իրական հետևանքը պետության առաջացումն է՝ որպես մի գործիք սեփականատեր դասակարգի ձեռքին հակառակորդ դասակարգին շահագործելու և ճնշելու համար։
Համաձայն ազատական-իրավաբանական տեսության՝ իրավունքն ու պետությունը ծագում, գործում, զարգանում են և մինչև օրս գոյություն ունեն որպես սոցիալական կյանքում մարդկանց ազատության կեցության ճանաչման, արտահայտման և իրականացման, իր էության միասնական եղանակի, կարգի ու ձևի փոխկապակցված տարրեր։

Պետության կառավարման տարրեր

Այստեղ ներկայացված են այն պետական կարգերը, որոնք բնորոշ են նախընթաց և ներկա դարերին.

Պետական կառավարման ձևեր

Ուշագրավ պետական կարգեր ունեցող մի քանի երկրներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Thompson, Della, ed. (1995). "state". Concise Oxford English Dictionary (9th ed.). Oxford University Press. "3 (also State) a an organized political community under one government; a commonwealth; a nation. b such a community forming part of a federal republic, esp the United States of America"
  2. For example, the Vichy France (1940-1944) officially referred to itself as l'État français (the French state).
  3. Cudworth et al., 2007: p. 1
  4. Barrow, 1993: pp. 9-10
  5. Barrow, 1993: pp. 10-11
  6. Painter, Joe; Jeffrey, Alex (2009). Political Geography (2nd ed.). London: SAGE Publications Ltd. p. 21. ISBN 978-1-4129-0138-3.
  7. Dubreuil, Benoít (2010). Human Evolution and the Origins of Hierarchies: The State of Nature. Cambridge University Press. p. 189. ISBN 978-0-521-76948-8. Archived from the original on 4 May 2016.
  8. Gordon, Scott (2002). Controlling the State: Constitutionalism from Ancient Athens to Today. Harvard University Press. p. 4. ISBN 978-0-674-00977-6. Archived from the original on 3 May 2016
  9. Hay, Colin (2001). Routledge Encyclopedia of International Political Economy. New York, NY: Routledge. pp. 1469–1474. ISBN 0-415-14Hay, Colin (2001). Routledge Encyclopedia of International Political Economy. New York, NY: Routledge. pp. 1469–1474. ISBN 0-415-14532-5. Archived from the original on 3 May 2016.532-5. Archived from the original on 3 May 2016. Gordon, Scott (2002). Controlling the State: Constitutionalism from Ancient Athens to Today. Harvard University Press. p. 4. ISBN 978-0-674-00977-6. Archived from the original on 3 May 2016
  10. Donovan, John C. (1993). People, power, and politics: an introduction to political science. Rowman & Littlefield. p. 20. ISBN 978-0-8226-3025-8. Archived from the original on 8 May 2016.
  11. Shaw, Martin (2003). War and genocide: organized killing in modern society. Wiley-Blackwell. p. 59. ISBN 978-0-7456-1907-1. Archived from the original on 3 June 2016.
  12. Cudworth et al., 2007: p. 95
  13. Salmon, 2008: p. 54 Archived 15 May 2016 at the Wayback Machine.
  14. Earle, Timothy (1997). "State, State Systems". In Barfield, Thomas. The Dictionary of Anthropology. Wiley-Blackwell. p. 445. ISBN 978-1-57718-057-9. Archived from the original on 3 May 2016.
  15. "Montevideo Convention on the Rights and Duties of States". Archived from the original on 28 June 2011.
  16. Robinson, E. H. 2013. The Distinction Between State and Government Archived 2 November 2013 at the Wayback Machine.. The Geography Compass 7(8): pp. 556-566.
  17. Crawford, J. (2007) The Creation of States in International Law. Oxford University Press.
  18. Everything you always wanted to know about the United Nations
  19. Общая теория права и государства: Учебник. Под ред. Лазарева В. В. — М.,1994. — С.23
  20. Ожегов С. И., Шведова Н. Ю. Толковый словарь русского языка: 80 000 слов и фразеологических выражений / Российская академия наук. Институт русского языка им. В. В. Виноградова — 4-е изд., дополненное. — М.: Азбуковник, 1999. — 944 с. — ISBN 5-89285-003-X.
  21. Геллнер Э. Нации и национализм / Пер. с англ. — М.: Прогресс, 1991. — С.28
  22. Гринин Л. Е. 1997. Формации и цивилизации: социально-политические, этнические и духовные аспекты социологии истории // Философия и общество. — № 5. — С. 20
  23. Claessen H. J. M. 1996. State // Encyclopedia of Cultural Anthropology. Vol. IV. — New York. — P.1255
  24. Брокгауз-Ефрон. Философский словарь логики, психологии, этики, эстетики и истории философии под редакцией Э. Л. Радлова. С.-Петербург, 1911, стр. 64
  25. «К критике гегелевской философии права» Карл Маркс (т. 1, с. 270—273, Соч. изд. 2)
  26. Շանթ Հարությունյան. Իմ ազգային իդեալը, կամ հայկական կայսրությունից մինչև հայկական ոչնչություն
  27. "sovereign", The New Oxford American Dictionary (2nd ed.), Oxford: Oxford University Press, 2005, ISBN 0-19-517077-6, "adjective ... [ attrib.] (of a nation or state) fully independent and determining its own affairs: a sovereign, democratic republic."
  28. The Australian National Dictionary: Fourth Edition, pg 1395. (2004) Canberra. ISBN 0-19-551771-7.
  29. Compare mission civilisatrice, Japanese colonial empire.
  30. For example: Pastor, Jack (1997). "3: The Early Hellenistic Peiod". Land and Economy in Ancient Palestine. London: Routledge (published 2013). p. 32. ISBN 9781134722648. Archived from the original on 19 December 2016. Retrieved 14 February 2017. "The idea of Jerusalem as a temple state is an analogy to the temple states of Asia Minor and the Seleucid Empire, but it is an inappropriate analogy. [...] Rostovtzeff referred to Judea as a sort of temple state, notwithstanding his own definition that stipulates ownership of territory and state organization. [...] Hengel also claims that Judea was a temple state, ignoring his own evidence that the Ptolemies hardly would have tolerated such a situation."
  31. Vatican City, Monaco, Singapore.
  32. Bealey, Frank, ed. (1999). "government". The Blackwell dictionary of political science: a user's guide to its terms. Wiley-Blackwell. p. 147. ISBN 978-0-631-20695-8. Archived from the original on 16 May 2016.
  33. Sartwell, 2008: p. 25 Archived 23 June 2016 at the Wayback Machine.
  34. 34,0 34,1 Flint & Taylor, 2007: p. 137
  35. Robinson, E. H. 2013. The Distinction Between State and Government. Archived 2 November 2013 at the Wayback Machine. The Geography Compass 7(8): pp. 556-566.
  36. http://www.edwardheath.net/wp-content/uploads/2013/08/State_and_Government.pdf
  37. https://web.archive.org/web/20131102130436/http://www.edwardheath.net/wp-content/uploads/2013/08/State_and_Government.pdf
  38. Barclay, Harold (1990). People Without Government: An Anthropology of Anarchy. Left Bank Books. p. 31. ISBN 1-871082-16-1.
  39. "Tocqueville on Civilian Society. A Romantic Vision of the Dichotomic Structure of Social Reality". Archiv für Begriffsgeschichte. Felix Meiner Verlag. 50.
  40. "In search of civil society". In Kaviraj, Sudipta; Khilnani, Sunil. Civil society: history and possibilities. Cambridge University Press. pp. 291–293. ISBN 978-0-521-00290-5. Archived from the original on 1 May 2016.
  41. "Civil society". In Jones, R.J. Barry. Routledge Encyclopedia of International Political Economy: Entries P-Z. Taylor & Francis. pp. 158–160. ISBN 978-0-415-24352-0. Archived from the original on 23 June 2016.
  42. "Gramsci and international relations: a general perspective with examples from recent US policy towards the Third World". In Gill, Stephen. Gramsci, historical materialism and international relations. Cambridge University Press. p. 129. ISBN 978-0-521-43523-9. Archived from the original on 2 May 2016.
  43. "The Educative City and Critical Education". In Apple, Michael W.; et al. The Routledge international handbook of critical education. Taylor & Francis. p. 330. ISBN 978-0-415-95861-5. Archived from the original on 2 May 2016.
  44. p. 16 Archived 23 July 2016 at the Wayback Machine.
  45. Reading Freire and Habermas: critical pedagogy and transformative social change. Teacher's College Press. p. 77. ISBN 978-0-8077-4202-0. Archived from the original on 10 June 2016.
  46. Governance. Wiley-Blackwell. ISBN 978-0-7456-2979-7. Archived from the original on 11 June 2016. -

Գրականություն

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Պետություն հոդվածին
Աքեմենյան պետություն

Աքեմենյանների (հին պարսկերեն՝ Հախամանիշտիյա) կամ Արյաց Տերությունը (մ.թ.ա. 553 - 330) Հին Աշխարհի աշխարհակալ պետություններից էր։ Նրա տարածքը ընդգրկում էր երեք աշխարհամասերի՝ Ասիայի, մասամբ՝ Եվրոպայի և Աֆրիկայի մի շարք երկրներ։ Արևելքում նրա սահմանների մեջ էին մտնում արևմտյան Հնդկաստանը՝ Ինդոս գետի հովիտը և Միջին Ասիան՝ հասնելով Հիմալայան լեռներ, արևմուտքում՝ Փոքր Ասիան և Եգիպտոսը՝ սահմանակցելով Միջերկրական ծովին, հյուսիսում՝ Ղրիմը և Կովկասյան լեռները՝ ներառելով Սև ծովը, հարավում՝ Իրանական բարձրավանդակը և Միջագետքի դաշտավայրը՝ հասնելով Արաբական թերակղզուն և Հնդկական օվկիանոսին։ Տերությունը հիմնադրել էր պարսից զորավար Կյուրոս Մեծը մ.թ.ա. 553 թվականին, ով ապստամբել էր Մարաստանի թագավոր Աժդահակի դեմ և սպանել նրան։ Նրա մահից հետո գահին են բազմում իր ժառանգները՝ Աքեմենից և նրան ազգակից Արշամից ու Արի-Արամից ծագած գահատոհմը։

Թայվան

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թայվան (այլ կիրառումներ)Թայվան, պաշտոնական անվանումը՝ Չինաստանի Հանրապետություն (չինարեն՝ 中華民國, փինյին՝ Zhōnghuá Mínguó), հաճախ օգտագործվում է Թայվան անվանումը (չինարեն՝ 台灣), քանի որ գտնվում է համանուն կղզու վրա։ Մասամբ ճանաչված պետություն է Արևելյան Ասիայում։ ՄԱԿ-ի հիմնադիրներից մեկն է, Անվտանգության Խորհրդի մշտական անդամ մինչև 1971 թվականը։ Նախկինում եղել է Չինաստանի կազմում, բայց անջատվել Չինաստանից, երբ Չինաստանը դարձել է սոցիալիստական պետություն։

Իսպանիայի վարչական բաժանում

Իսպանիան ունիտար պետություն է։ Նրա հիմնական վարչատարածքային միավորն ինքնավար համայնքն է (իսպ.՝ comunidad autónoma): Ներկայումս ինքնավարն համայնքները 17-ն են, որոնք ստեղծվել են`1978 թվականին ընդունված սահմանադրության համաձայն: Ինքնավար համայնքներն ունեն իրենց սեփական սահմանադրությունները։ Ինքնավար համայնքները բաժանվում են 52 մարզերի (իսպ.՝ provincias)` ներառելով երկու այսպես կոչված ինքնավար քաղաքներ (իսպ.՝ ciudades autónomas) Աֆրիկայում՝ Սեուտա և Մելիլյա: Մարզերը բաժանվում են կոմարկների, որոնք էլ բաժանվում են մունիցիպիաների (մինչև առանձին բնակավայրերի և թաղամասների)։

Իսրայել

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսրայել (այլ կիրառումներ)Իսրայել (; եբր.՝ יִשְׂרָאֵל‎, արաբ․՝ إِسْرَائِيل‎‎), պաշտոնապես՝ Իսրայելի Պետություն, պետություն Մերձավոր Արևելքում, որը տեղակայված է Միջերկրական ծովի հարավարևելյան և Կարմիր ծովի հյուսիսային ափին։ Հյուսիսում ցամաքային սահման ունի Լիբանանի հետ, հյուսիս-արևելքում՝ Սիրիայի հետ, արևելքում՝ Հորդանանի հետ, Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի հատվածի հետ արևելքից և արևմուտքից և, համապատասխանաբար, հյուսիս-արևմուտքում սահմանակից է Եգիպտոսի հետ։ Երկիրը, չնայած իր փոքր տարածքի, ունի աշխարհագրական բազում առանձնահատկություններ։ Իսրայելի տնտեսական և տեխնոլոգիական կենտրոնը Թել Ավիվն է, մինչդեռ երկրի կառավարության նստավայրը և հռչակված մայրաքաղաքը Երուսաղեմն է, չնայած նրան, որ երկրի գերագույն իշխանությունը Երուսաղեմի նկատմամբ միջազգայնորեն չի ճանաչվում:

Իսրայելի և Հուդայի թագավորությունները սկզիբ են առել երկաթի դարի ժամանակաշրջանից։ Նեո-ասորական կայսրությունը մ.թ.ա. 720 թվականին պարտության է մատնել Իսրայելին։ Հուդան հետագայում նվաճել է բաբելոնյան, պարսկական և հելլենիստական կայսրությունները, որոնք շարունակեցին գոյություն ունենալ որպես հրեական ինքնավար մարզեր։

Լատվիա

Լատվիա (լատիշերեն՝ Latvija), պաշտոնապես Լատվիայի Հանրապետություն (Latvijas Republika), պետություն Հյուսիսային Եվրոպայում։ Մայրաքաղաքն է Ռիգան։ Լատվիան բալթյան երկրներից մեկն է՝ Էստոնիայի և Լիտվայի հետ, որոնք համատասխանաբար սահմանակցում են հյուսիսից և հարավից։ Արևելքից Լատվիան սահմանակցում է Ռուսաստանին և Բելառուսին։ Երկիրը բաժանված է 4 մասերի՝ Կուրզեմե, Վիդզեմե, Զեմգալե և Լատգալե։

Լատվիացիները խոսում են լատիշերեն, որն ունի մի փոքր նմանություններ լիտվերենի հետ։ Լատվիայի ներկայիս նախագահն է Ռայմոնդս Վեյոնիսը։

Կոլումբիա

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոլումբիա (այլ կիրառումներ)Կոլումբիա, պաշտոնապես՝ Կոլումբիայի Հանրապետություն (իսպ.՝ República de Colombia), պետություն Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում։ Սահմանակից է Վենեսուելային, Բրազիլիային, Պերուին, Էկվադորին և Պանամային։ Ողողվում է Խաղաղ օվկիանոսի և Կարիբյան ծովի ջրերով։

Հույներ

Հույներ, ազգ, որի մայրենի լեզուն համարվում է հունարենը, որը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Հույն ժողովուրդը հանդիսանում են էթնիկ խումբ որոնց ծագումը Հունաստան, Կիպրոս և հարևան շրջաններն են։ Այսօր գոյություն ունի 2 հունական պետություն՝ Հունաստան և Կիպրոսը։ Հույների թիվը աշխարհում կազմում է ավելի քան 18 մլն.։

Ուկրաինա

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուկրաինա (այլ կիրառումներ)

Ուկրաինա (ուկր.՝ Україна, Ուկրաինա, [ukrɑˈjinɑ]), պետություն Արևելյան Եվրոպայում։ Ուկրաինան հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով

:

Համաձայն տարածված և հիմնավոր տեսության՝ Կիևյան Ռուսիայի պետությունը հիմնադրվել է Վարանգյանների կողմից 9-րդ դարում որպես պատմականորեն հաստատագրված առաջին արևելյան սլավոնական պետությունը։ Այն ասպարեզ եկավ Միջին դարերում որպես հզոր պետություն, սակայն 12-րդ դարում փլուզվեց։ 14-րդ դարի կեսերին Ուկրաինական տարածքները երեք արտաքին ուժերի տիրապետության տակ էին՝ Ոսկե Հորդա, Լիտվական Մեծ Դքսություն և Լեհաստանի թագավորություն: Հյուսիսային Մեծ Պատերազմից հետո (1700-1721 թվականներ), Ուկրաինան բաժանվեց մի քանի ռեգիոնալ ուժերի միջև։ 19-րդ դարում Ուկրաինայի գերակշռող մասը ինտեգրվել էր Ռուսական կայսրության մեջ, մնացած հատվածը Ավստրո-Հունգարիայի վերահսկողության տակ էր։

Ռուսական հեղափոխությունից հետո մշտական պատերազմական իրադարձություններին հետևել է 1917-1919 թվականների Ուկրաինայի անկախության ճանաչման մի քանի միջազգային փորձ։

1922 թվականի դեկտեմբերի 30-ին Ուկրաինական անկախության պատերազմից կազմավորվում է Ուկրաինայի Խորհրդային Հանրապետությունը և դառնում Խորհրդային Միության հիմնադիր հանրապետություններից մեկը։ Ուկրաինայի Խորհրդային Հանրապետության տարածքն ընդարձակվել էր արևմուտքից անմիջապես II Համաշխարհային պատերազմից առաջ և հետո։ 1954 թվականին Ուկրաինան ընդարձակվեց դեպի հարավ Ղրիմի փոխանցումով։ 1945 թվականին Ուկրաինայի ԽՍՀ-ն դարձավ Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիր անդամներից մեկը:

Ուկրաինան կրկին անկախացավ 1991 թվականին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց։ Այդ փլուզումով սկսվեց անցումը շուկայական տնտեսության, որի ընթացքում Ուկրաինան շուրջ 8 տարի շարունակ հետընթաց ունեցավ: Այնուհետև հաջորդեց տնտեսական բարձրակարգ վերելքի ժամանակաշրջանը։ 2008-2009 թվականներին Ուկրաինան ընկղմվեց ճգնաժամի մեջ։ ՀՆԱ-ն 2008 թվականի գարնանից մինչև 2009 թվականի գարունը նվազեց 20 %-ով, այնուհետ կարգավորվեց: Երկիրը ինչպես նախկինում կարևոր դեր է խաղում հացահատիկի համաշխարհային շուկայում և 2011 թվականի տվյալներով՝ հացահատիկի արտահանման ծավալով աշխարհում երրորդն է:

Ուկրաինան ունիտար պետություն է, բաղկացած 24 մարզերից, մեկ ինքնավար հանրապետությունից (Ղրիմ) և հատուկ կարգավիճակ ունեցող երկու քաղաքներից. Կիև՝ մայրաքաղաք և ամենամեծ քաղաք և Սևաստոպոլը, որտեղ վարձակալության պայմանագրով տեղակայված է Ռուսաստանի Սևծովյան նավատորմը։ Ուկրաինան կիսանախագահական համակարգով պետություն է առանձին օրենսդրական, գործադիր և դատական ճյուղերով։ Խորհրդային միության փլուզումից ի վեր Ուկրաինան շարունակում է պահպանել իր դիրքերը որպես Եվրոպայում, Ռուսաստանից հետո, երկրորդ խոշոր սպառազինություն ունեցող պետություն։ Երկրում բնակվում են շուրջ 46 միլիոն մարդ, որի 77.8 %-ն ուկրաինացիներ են, ապրում են նաև ռուսներ (17 %), բելառուսներ և ռումինացիներ. Պաշտոնական լեզուն ուկրաիներենն է։ Ռուսերենը նույնպես շատ տարածված է։ Երկրում գերակայող կրոնը Արևելյան Ուղղափառ քրիստոնեությունն է, որը նշանակալից ազդեցություն է գործել Ուկրաինական ճարտարապետության, գրականության և երաժշտության վրա։

Ուկրաինայի վարչական բաժանում

Ուկրաինան (ուկր.՝ Україна) ունիտար պետություն է, որի առաջին աստիճանի վարչա-տարածքային միավորներն են Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը, 24 մարզ և հատուկ կարգավիճակ ունեցող 2 քաղաք (Կիևը և Սիմֆերոպոլը)։

Ինքնավար հանրապետությունը և մարզերը բաժանված են 490 շրջանների և հանրապետական (ինքնավար հանրապետության) ու մարզային (երկրորդ, բազայիկ աստիճանի վարչա-տարածքային միավորներ) 176 քաղաքների։ Վարչա-տարածքային միավորների Երրորդ, առաջնային աստիճանը կազմում են գյուղական և քաղաքային Խորհուրդները։ Ուկրաինայի խոշոր քաղաքները բաժանված են քաղաքային շրջանների։

Պարթևստան

Պարթևաստան կամ Պարթևստան (Պարթևական թագավորություն կամ Պարթևական տերություն, պարսկերեն՝ پارتھا, կարդ.՝ Փառթհա), Կասպից ծովի հարավային և հարավարևելյան շրջաններում մ.թ.ա. 250 թ. առաջացած պետություն, որի բնիկ ժողովուրդը՝ պարթևները (սակերի Պարն ցեղը՝ հին աղբյուրներում նաև պառնացիք կամ ապարհացիք, բնակվել են Կասպից ծովի հարավ-արևելյան տարածքներում, իրենց ազգակից դահերի և վրկանների հարևանությամբ) մ.թ.ա. 3-2-րդ դդ. ընթացքում կարողացան իրենց տիրապետությանը ենթարկել Հնդկաստանից մինչև Միջագետք ընկած ընդարձակ տարածքները։ Թուլանալով Հռոմեական տերության հետ վարվող անընդմեջ պատերազմների ընթացքում՝ դադարել է գոյություն ունենալուց մ.թ. 220-ական թթ.՝ ընկնելով իրենց հպատակ պարսիկների ապստամբության արդյունքում։ Պարթևաստանն իր գոյության ընթացքում կառավարվում էր Արշակունի հարստության կողմից, որի մի ճյուղավորումը մ.թ. I դարում հաստատվում է նաև Հայոց գահի վրա։

Սասանյան Պարսկաստան

Սասանյան Պարսկաստան (պարս․՝ ساسانیان), պարսկական պետություն ներկայիս Իրաքի և Իրանի տարածքում 224-651 թվականներին։ Հիմնադրել են Սասանյանները՝ Պարթևստանում տեղի ունեցած հեղաշրջման հետևանքով։ Կործանվել է արաբական արշավանքների հետևանքով։ Իրենք Սասանյաններն անվանում էին իրենց տերությունը Էրանշահր ( - Eranshahr) «իրանցիների (արիացիների) պետություն»։

Թագավորության հիմնադիրը Արտաշիր I Պապականն էր (226-239/241), որը 211/212 թվականին նվաճել է Պարսքը, ապա հարևան տարածքները։ 221 թվականին պատերազմ է սկսել պարթևաց արքա Արտավան V-ի դեմ՝ Պարսկաստանում գերիշխանության համար և 224 թվականի ապրիլին Որմզդական (Հորմիզդական) դաշտում տեղի ունեցած ճակատամարտում պարտության մատնել նրան, 226 թվականին հռչակվել է արքայից արքա։ Սասանյաններն իրենց համարել են Աքեմենյանների հաջորդները և նպատակ են ունեցել վերականգնել հին պարսկական աշխարհակալությունը, սկզբից ևեթ անհաշտ դիրք են բռնել Հայաստանի նկատմամբ։ Հայ Արշակունիներն իրենց հերթին նրանց համարել են դինաստիական հակառակորդներ։ Ըստ Ագաթանգեղոսի` Հայոց արքա Խոսրով Մեծը Արտավան V-ի պարտությունից հետո բազմիցս արշավել է Սասանյանների դեմ և շուրջ տասը տարի պայքարել պարթև Արշակունիների տիրապետությունը վերականգնելու համար։

Սլովակիա

Սլովակիա, պետություն Կենտրոնական Եվրոպայում։ Առավելապես լեռնային երկիր է, որի մեծ մասը գտնվում է Արևմտյան Կարպատներում։ Հյուսիսում Բարձր Տատրաներն են (առավելագույն բարձրությունը՝ 2655 մ, Գերլախովյան Շտիտ), հարավում՝ Ցածր Տատրաները, և այլ լեռնաշղթաներ։

Սլովենիա

Սլովենիա, պետություն Արևելյան Եվրոպայում։ Մայրաքաղաքն է Լյուբլյանան։ 1992 թվականին, երբ Հարավսլավիան տրոհեց ինքնիշխան պետություններին Սլովենիան առանձնացավ։ Սլովենիայի խոշոր քաղաքներից են Լյուբլյանան, Մարիբորը, Ցելյենը։ Բնակչության 83%-ը սլովենացիներ են, մնացածը սերբեր, խորվաթներ հունգարներ և այլ ազգի ներկայացուցիչներ։

Տաջիկստան

Տաջիկստան (Тоҷикистон), պետություն Կենտրոնական Ասիայում։ Սահմանակցում է Ուզբեկստանին, Ղրղզստանին, Չինաստանին և Աֆղանստանին։ Նախկին խորհրդային հանրապետություն, անկախացել է 1991 թ.։ ԱՊՀ անդամ պետություն է։

Քուվեյթ

Քուվեյթ (արաբ․՝ كويت‎‎), երկիր Հարավ-արևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու վրա։ Հյուսիսում և արևմուտքում սահմանակցում է Իրաքին, իսկ հարավում՝ Սաուդյան Արաբիային։ Մայրաքաղաքը Էլ Քուվեյթն է։

Նրան են պատկանում նաև Պարսից ծոցի մի քանի կղզիներ՝ Բուբիյան, Ֆայլական, Վարբան, Կուբբարը, Կարուն, Ումմ էլ Մարադիմը և այլն։ Արևելքից ափերը ողողում են Պարսից ծոցի ջրերը։

Ֆինլանդիա

Ֆինլանդիա (ֆին.՝ Suomi, շվեդ.՝ Finland, պաշտոնապես Ֆինլանդիայի Հանրապետություն, ֆին.՝ Suomen tasavalta, շվեդ.՝ Republiken Finland), պետություն Հյուսիսային Եվրոպայում։ Սկսած 1956 թվականից Հյուսիսային Խորհրդի, 1995 թվականից՝ Եվրոպական Միության և 1996 թվականից Շենգենյան համաձայնության անդամ է։

Արևելքում սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս-արևմուտքում՝ Շվեդիային, հյուսիսում՝ Նորվեգիային։ Ողողվում է Բալթիկ ծովի, Ֆիննական ու Բոտնիկ ծոցերի ջրերով։ Ֆինլանդիայի կազմի մեջ են մտնում նաև Ալանդյան կղզիները։ Տարածությունը 338 հզ. կմ² է (առանց ներքին ջրերի՝ 305,5 հզ. կմ²), բնակչությունը՝ 5,5 մլն. (2015), մայրաքաղաքը՝ Հելսինկի։ Վարչականորեն բաժանված է 12 լյանի (նահանգի)։

Անկախ պետություն է 1917 թվականից։

2010 թվականին Ֆինլանդիան Newsweek ամսագրի կողմից գրավել է առաջին տեղը «Աշխարհի լավագույն պետություններ» ցանկում (անգլերեն՝ The world's best countries), իսկ 2012 թվականին դարձավ «Ամենակայուն երկիրն աշխարհում» ամերիկյան «Fund for Peace» ֆոնդի գնահատմամբ։

Պետության տեսակներ

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.