Նազարեթ

Նազարեթ (եբր.՝ נָצְרַת‎, Նազրաթ; արաբ․՝ الناصرة‎‎, Ալ-Նասըրա; հուն․՝ Ναζαρέτ (Ναζαρὲθ ,Ναζαράθ, Ναζαρά); լատ.՝ Nazareth), քաղաք Գալիլիայում` Իսրայելի հյուսիսում: Քրիստոնեական քաղաք, իր նշանակությամբ երրորդը Երուսաղեմից և Բեթղեհեմից հետո: Ավետարանի համաձայն` այստեղ են անցել Հիսուսի մանկությունն ու երիտասարդությունը, դրա համար էլ Հիսուսը կոչվել է նազարեթցի կամ הנוצרי — «հանոզրի», այսինքն` Նազարեթ քաղաքի բնակիչ:

Քաղաք
Նազարեթ
Назарет
Զինանշան
Nazareth COA

Nazareth (10372408176)
Կոորդինատներ: 32°42′7.57″ հս․ լ. 35°17′52.26″ ավ. ե. / 32.7021028° հս․. լ. 35.2978500° ավ. ե.
ԵրկիրԻսրայել Իսրայել
Հիմնադրված էմ. թ. ա. 2200 թ.
Առաջին հիշատակում3. century
Մակերես14,123 կմ²
ԲԾՄ290 մետր
Բնակչություն83 400 մարդ (2019)
Ժամային գոտիUTC+2 և UTC+03:00
Պաշտոնական կայքnazareth.muni.il
##Նազարեթ (Իսրայել)
Red pog.png

Պատմություն

Չնայած որ Նազարեթը գոյություն ունի ավետարանական և ոչ ուրիշ աստվածաշնչյան տեքստերում, նրա մասին հիշատակումները առաջին դարերի ընթացքում բացակայում են: Իր «Աստվածաշնչյան պատմություն» գրքում հունգարացի փիլիսոփա Գուստավ Գեչեն գրում է.

Aquote1.png Հետաքրքիր է, որ բացի Կտակարանից և ուրիշ ուշ քրիստոնեական գրքերից, Նազարեթ քաղաքը ոչ մի տեղ չի հիշատակվում: Նոր Կտակարանի համաձայն` այն գտնվում է Գալիլիայում.այս մասին հիշատակվում է ուրիշ շատ աղբյուրներում: Հովսեփ Ֆլավիոսը, նկարագրելով հուդայական պատերազմը, հիշատակում է Գալիլիայի քաղաքները, բայց նրանց մեջ չկա Նազարեթը: Նազարեթի գոյության մասին չգիտեն ո՛չ Հին Կտակարանի հեղինակները, ո՛չ էլ Մովսեսի օրենքների գիտակները: Նրա մասին լռում են նաև հույն և լատին հեղինակները:Բացի ավետարանների վրա հիմնված քրիստոնեական գրքերից, Նազարեթի մասին խոսվում է հրեական հեղինակ Կալիրի Ելիասարայի (VII или VIII դար) երկու բանաստեղծության մեջ: սակայն միայն այդ երկու բանաստեղծությունը աղբյուր չեն կարող համարվել[1] Aquote2.png

Ջեյմս Սթրեյնջը (անգլ.՝ James Strange)` ամերիկյան հնագետը, երկրորդ տեսակետի կողմնակիցն է: Այդ կապակցությամբ նա նշում է. «Նազարեթը չի հիշատակվում հին հրեական աղբյուրներում առաջին երեք դարերում հավանաբար Գալիլիայում նրա բացակայության պատճառով[2]: Սկզբում Սթրեյջը գրում է, որ Նազարեթի բնակչության թիվը Քրիստոսի ժամանակ եղել է մոտ 1600-2000 մարդ, իսկ հաջորդ հրատարակություններում նշում է այնտեղ ամենաշատը 480 մարդ լինելու մասին[3]: Բացի հրեա բանաստեղծի հիշատակությունից, Նազարեթի մասին տեղեկություն կարելի է. գտնել «Եկեղեցական պատմության» մեջ (Եվսեբիոս Կեսարացի, 3-4-րդ դարեր), որի մասին մեջբերում է անում Սեկտոս Հուլիոս Աֆրիկան(մոտ 160-240 թվականներ). {{Քաղվածք|Առաջին երկու դարերում Նազարեթի մասին հիշատակության բացակայությունը ստիպում է մտածել, որ այն կամ գոյություն չի ունեցել, կամ այնքան փոքր է եղել, որ հիշատակության արժանի չի եղել, չնայած որ թալմուտական գրականության մեջ հաշվառված են բոլոր բնակավայրերը, որտեղ գործել են աղոթքի տներ[1]։

Aquote1.png Միայն քչերը են իրենց տեսակի մասին պահպանել հիշողություն կամ պահպանել են իրենց նախնիների անունները: Նրանք հպարտ էին, որ պահպանում էին նրա բարեշնորհության հիշատակը և նշում էին Փրկչի ընտանիքի հետ իրենց հարաբերությունների մասին[4]։ Aquote2.png


Այսպիսով, հեղինակը խոսում է Նազարեթի մասին[5] որպես Հուդայի բնակավայրի՝ օգտագործելով Կոխաբ անունը:

Հին ժամանակներ

Հնագիտական ​​պեղումները պարզել են, որ ներկայիս Նազարեթից մոտավորապես 3,2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կֆար Հահորեշ (Kfar HaHores) տաճարը՝ պաշտամունքային կենտրոնը, թվագրվում է մինչև նեոլիթյան ժամանակաշրջանի մոտավորապես 9000 թվականով[6]: 65 մարդու մարմնի մնացորդներ են հայտնաբերվել թաղված հսկայական հորիզոնական կառույցների տանիքների տակ: Հայտնաբերվել են նախշազարդ մարդկային գանգեր: Հնագետների կարծիքով դա եղել է սրբազան կենտրոն[7]։ 1620 թվականին կաթոլիկ եկեղեցին տարածք է ձեռք բերել Նազարեթի շրջանում։ Ֆրանսիացի քահանա Բելլարմինո Բագատտին՝ քրիստոնեական հնագիտության տնօրենը, նշված վայրում 1955-1965 թվականներին իրականացրել է լայնածավալ պեղումներ։ Բագատտին գտել է խեցեղեն՝ թվագրված Միջին բրոնզի դարով (Ք. ա. 2200-1500), նաև կերամիկա, սիլոս և մանրացված հանքաքարեր երկաթի դարին պատկանող (Ք. ա. 1500-586), որոնք ապացուցում են Նազարեթի շրջանում այդ ժամանակ բնակության մասին: Սակայն Նազարեթի մասին ասորական, բաբելոնական, պարսկական կամ վաղ հռոմեական ժամանակաշրջանի հնագիտական հետազոտությունները, 1955-1960 թվականի պեղումները ապացուցում են, որ բնակչությունը, ինչպես երևում է, հանկարծակի վերացել է մոտ Ք. ա. 720 թվականին, երբ ասորեստանցիները ոչնչացրել են այդ տարածաշրջանի շատ քաղաքներ[8]:

Հռոմեական կայսրության ժամանակաշրջան

Nazarene Fountain Reputed to be Mary & Jesus'
Պատմական լուսանկար

Համաձայն Ղուկասի Ավետարանի` Նազարեթը եղել է Մարիամի հայրենի գյուղը։ Համաձայն Մատթեոսի Ավետարանի` Հովսեփը և Մարիամը վերաբնակվել են Նազարեթում Բեթղեհեմից Եգիպտոս փախուստից հետո։ Աստվածաշնչի համաձայն` Հիսուսը մեծացել է Նազարեթում` մանկությունն անցկացնելով այնտեղ։ Սակայն ժամանակակից որոշ գիտնականներ Նազարեթը համարում են Հիսուսի ծննդավայր[9]։ Ամերիկյան հնագետները նշում են, որ հրեական աղբյուրներում Նազարեթը երրորդ դարից շուտ նշված չէ։ Քրիստոսի ժամանակ այնտեղի բնակչությունը կազմել է 1600-2000 մարդ։

2009 թվականին իսրայելական հնագետ Յարդեննա Ալեքսանդրը Նազարեթում հայտնաբերել է հնագիտական նյութեր, որոնք կարող են թվագրվել Հիսուսի ժամանակով, և դրանք ունեն առաջնային նշանակություն[10][11]:

Nazareth Church Crusaders1
Խաչակիրների ժամանակաշրջանի քանդակ Նազարեթում
Nazareth the holy land 1842
Նազարեթը 1842 թվականին

Բյուզանդական ժամանակաշրջան

6-րդ դարում տեղական քրիստոնյաների կողմից կրոնական զրույցները Սուրբ կույս Մարիամի մասին սկսեցին հետաքրքրություն առաջացնել ուխտագնացների շրջանում, որոնք հիմնել էին հունական ուղղափառ եկեղեցին աղբյուրի տեղում (այսօր հայտնի «Մարիամի ջրհոր» անունով): Կաթոլիկ գրող Ջերոմը, որ 5-րդ դարի գրող էր, նշում էր, որ Նազարեթը պարզապես գյուղ էր: Հրեական քաղաքի համար շահեկան էր քրիստոնեական ուխտագնացությունը, որն սկսվել էր չորրորդ դարում: Սակայն 614 թվականին սկսվում է հակաքրիստոնեական թշնամանքը, և պարսիկները ներխուժում են Պաղեստին: Նազարեթի հրեա ժողովուրդն օգնում է պարսիկներին կատարելու քրիստոնյաների սպանդը [12]: Բյուզանդիայի կամ Արևելյան Հռոմեական Կայսրության կայսր Հերակլիուսը 630 թվականին հեռացնում է պարսիկներին:

Խաչակիրներ

Sainn7992
Նազարեթի Մակամ ալ-Նաբի մզկիթը

1099 թվականին խաչակիր Տանկրիդը գրավում է Գալիլիան և Նազարեթում հիմնում իր մայրաքաղաքը (նա կառավարիչ էր Գալիալիա պրովինցիայում)։ Այն հիմնվեց 1099 թվականին որպես Երուսաղեմի թագավորությունից կախյալ իշխանություն[13]: Նազարեթը նույնպես եղել է լատին պատրիարքի նստավայրը, որը նույնպես հիմնվել է Տանկրիդի կողմից։ Սկիֆոպոլի հին եպիսկոպոսությունը գործել է Նազարեթի նախկին եպիսկոպոսության ներքո՝ որպես Երուսաղեմի թագավորության մեջ չորս արքեպիսկոպոսություններից մեկը։ Երբ քաղաքը անցնում է մուսուլմանների վերահսկողության տակ 1187 թվականին Խաթթինի ճակատամարտում Սալադինի հաղթանակից հետո, մնացած խաչակիրները և եվրոպական հոգևորականությունը հեռանում են քաղաքից [14]։ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆրեդրիկ II-ը բանակցություն է վարում ուխտավորների անվտանգությունը ապահովելու համար։ Լյուդովիկոս IX-ը՝ Ֆրանսիայի թագավորը, կնոջ հետ այցելում է Գրոտտո.[14]։

Մամլուքների իշխանություն

1263 թվականին մամլուքների սուլթան Բեյբարսը ավերում է քրիստոնեական շինությունները Նազարեթում և տարածքը հռոմեական հոգևորականության համար համարում անհասանելի՝ նպատակ ունենալով մնացած խաչակիրներին վռնդել Պաղեստինից [14]։ Չնայած արաբ քրիստոնյա ընտանիքները շարունակում էին ապրել Նազարեթում, Նազարեթը հասցվել էր աղքատ գյուղի կարգավիճակի։ Ուխտագնացները, որ այցելում են այնտեղ 1294 թվականին Գրոտտոյում կառուցում են փոքրիկ եկեղեցի] [14]։

Անվան ծագումը

Մի տեսության համաձայն` «Нацрат» անվանումը գալիս է եվրոպական ծագում ունեցող գոյական «нецер»-ից (եբր.՝ נֵצֶר‎), որը նշանակում է ճյուղ[15], սակայն Նեցերը, որպես եվրոպական ծագում ունեցող բառ, բոլորի կողմից որպես ճյուղ նշանակությամբ օգտագործվող բառ չի ընդունված: Այն հասկացվել է որպես կոչում, ինչպես գրված է Եսայի մարգարեությունում.«Եվ այնտեղ է արմատը Հեսսեի, որից դուրս է գալիս ճյուղը»(Ես. 11:1).[16][17][18]։

PikiWiki Israel 17818 Cities in Israel
Տեսարան այժմյան Նազարեթից

Բնակչություն

Կենտրոնական Վիճակագրական բյուրոյի տվյալների համաձայն` Իսրայելի բնակչությունը 2016 թվականին կազմել է մարդ[19]:

Նկարագրություն

ժամանակակից Նազարեթը գտնվում է Այր և Ավետումում, որի վրա կառուցված է Մերձավոր Արևելքի խոշոր կաթոլիկական տաճարը` Ավետման տաճարը (1969), գեղատեսիլ ուղղափառ եկեղեցին կոչվում է Ավետման (Գաբրիել հրեշտակի և Սուրբ աղբյուրի)։ Վայրը Կարկտի լեռն է, այն տեղը, որտեղից բնակիչները ցանկացել են տապալել Հիսուսին, և որից հետո նա ընդմիշտ թողել է քաղաքը (երբեմն լեռը սխալմամբ անվանում են թռիչքի լեռ)[20]:

Նազարեթի հարևանությամբ գտնվում է Սենֆորիսի ազգային այգին (հին հուդայական Ցիպորի քաղաքը, կույս Մարիամի հայրական տունը, ամրոցի մնացորդները և ուրիշ հնագիտական տեսարժան վայրեր)։ Քաղաքից արևմուտք Թաբոր լեռն է` Տիրոջ Պայծառակերպության վայրը, գյուղ Նաինը` Կֆար Կանան` որտեղ Քրիստոսը կատարել է իր առաջին հրաշքը` հարսանիքի ժամանակ ջուրը գինի դարձնելով:

Պատմական, այսինքն` Ներքին Նազարեթը, բնակեցված է Իսրայելի արաբներով, որի 31 % կազմում են քրիստոնյա արաբները և մոտ 69 %-ը` մուսուլմանները (31.12.2010-ի տվյալներով)[21]։ Նազարեթը ամենաքրիստոնեական քաղաքն է և միակ քաղաքը երկրում, որտեղ կիրակի օրը համարվում էր հանգստյան օր:

Պատկերասրահ

Nazaret Gabrielskirche BW 11

Հունական Ուղղափառ եկեղեցի Գաբրիել հրեշտակապետի և Սուրբ աղբյուրի

Nazaret Verkuendigungsbasilika BW 9

Ավետման կաթոլիկ եկեղեցի

Nazareth-01-The Basilica of the Annunciation

Ավետման կաթոլիկ բազիլիկ եկեղեցի

White mosque

Սպիտակ մզկիթ

Տես նաև

  1. Փախուստ Եգիպտոս
  2. Հաղթական Սալահ ալ-Դին
  3. Բեյբարս I
  4. Խաչակրաց վեցերորդ արշավանք
  5. Խաչակրաց իններորդ արշավանք

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Гече Г. Библейские истории. — М., 1988. — 367 с. — (Библиотека атеистической литературы). — Ч. II. Гл. «География жизни Иисуса».
  2. Статья «Nazareth» в кн.: Anchor Bible Dictionary. — New York: Doubleday, 1992.
  3. E. Meyers & J. Strange, Archaeology, the Rabbis, & Early Christianity Nashville: Abingdon, 1981; Article «Nazareth» in the Anchor Bible Dictionary. New York: Doubleday, 1992.
  4. Евсевий Кесарийский. Церковная история (1.7.14).
  5. (հուն․՝ Ναζάρων).
  6. Goring-Morris, A.N. "The quick and the dead: the social context of Aceramic Neolithic mortuary practices as seen from Kfar HaHoresh." In: I. Kuijt (ed.), Social Configurations of the Near Eastern Neolithic: Community Identity, Hierarchical Organization, and Ritual (1997).
  7. «Pre-Christian Rituals at Nazareth»։ Archaeology: A Publication of the Archaeological Institute of America։ November–December 2003
  8. «NAZARETH – The Holy Land»։ 2eyeswatching (en-US)։ 2012-02-10։ Վերցված է 2018-01-16
  9. John P. Meier, A Marginal Jew: Rethinking the Historical Jesus: The Roots of the Problem and the Person,Vol. 1, Doubleday 1991, p.216; Bart D. Ehrman, Jesus: Apocalyptic Prophet of the New Millennium, Oxford University Press, 1999, p.97; E. P. Sanders, The Historical Figure of Jesus, Penguin 1993, p.85.
  10. «For the Very First Time: A Residential Building from the Time of Jesus was Exposed in the Heart of Nazareth (12/21/09)»։ Israel Antiquities Authority
  11. Korb, Scott. Life in Year One. New York: Riverhead books, 2010. print, 109. ISBN 978-1-59448-899-3
  12. C. Kopp, "Beiträge zur Geschichte Nazareths." Journal of the Palestine Oriental Society, vol. 18 (1938), p. 215. Kopp is citing the Byzantine writer Eutychius (Eutychii Annales in Migne's Patrologia Graeca vol. 111 p. 1083)
  13. Murray, Alan, The Crusader Kingdom of Jerusalem: A Dynastic History 1099-1125 (Unit for Prosopographical Research, Linacre College, Oxford, 2000) p. 217.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Dumper, p. 273.
  15. «The etymology of Nazara is neser» («Nazareth», The Catholic Encyclopedia, 1911.)
    «NAZARETH, NAZARENE — Place name meaning, 'branch.'» (Holman’s Bible Dictionary, 1994.)
    «Generally supposed to be the Greek form of the Hebrew netser, a „shoot“ or „sprout.“ (Easton’s Bible Dictionary, (1897)).
  16. Miller, Fred P., Isaiah’s Use of the word „Branch“ or Nazarene»
  17. Квинт Септимий Флорент Тертуллиан О плоти Христа
  18. В переводе НМ Исаия 11:1 «Побег выйдет из пня Иессе́я, и отросток, отходящий от его корней, будет плодоносным.
  19. Официальные данные по населённым пунктам Израиля на 31.12.2015 (иврит). Центральное статистическое бюро Израиля. Проверено 1 декабря 2016.
  20. «Частные и индивидуальные экскурсии по Израилю Israbus Travel Елены Раутио»։ www.israbustravel.net։ Վերցված է 2016-04-29
  21. Данные ЦСБ Израиля(եբրայերեն)

Գրականություն

  • Юрий Полторак Назарет и окрестности. Кафр-Кана, гора Фавор, Наин, Циппори. — Издательство Евгения Озерова, 2013. — 272 с. — ISBN 9789659215607
Զեյթունի ապստամբություն (1895)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զեյթունի ապստամբությունԶեյթունի 1895-1896 թթ. ապստամբությունը հայերի պատասխանն էր Համիդյան կոտորածներին: Հայերի ինքնապաշտպանական ուժը կոտրելու համար իշխանությունները կարևորում էին նաև այս տարածաշրջանի հպատակեցումը։ Այդ հանգամանքը հասկանալով՝ հայ ազգային ուժերը, մասնավորապես հնչակյանները միջոցներ ձեռնարկեցին լեռնագավառն ամրացնելու ուղղությամբ։ 1895 թվականի ամռանը Զեյթուն տեղափոխվեցին հնչակյան Գարուն Աղասին (Կարապետ Թուր-Սարգսյան), մշեցի հայդուկ Մխո Շահենը (Մխիթար Սեֆերյան) և ուրիշներ։ Ապստամբության փաստական ղեկավար դարձավ Նազարեթ Չավուշը (Նորաշխարհյան)։

Թաբոր լեռ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թաբոր (այլ կիրառումներ)Թաբոր լեռ (եբր.՝ הר תבור‎, Տավոր, հուն․՝ Όρος Θαβώρ, արաբ․՝ ‎‎ Ջեբել-Տոր), զառիթափ լանջեր ունեցող, 588մ բարձրությամբ լեռ, որ միայնակ վեր է խոյանում Իզրեելի հարթավայրի արևելյան մասում, Նազարեթ քաղաքից ոչ հեռու։ Այն տարբերվում է Իսրայելի ժայռոտ լեռներից, կոնաձև է և ամբողջովին պատված խիտ բուսականությամբ։

Կալկաթա

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալկաթա (այլ կիրառումներ)Կալկաթա (բենգալերեն՝ কলকাতা, անգլ.՝ Kolkata), քաղաք Հնդկաստանում, Գանգեսի դելտայում՝ Հուգլի բազուկի ափին, Բենգալյան ծովածոցի ափից 140 կմ հեռու։ Արևմտյան Բենգալիա նահանգի վարչական կենտրոնն է։ Ծովային նավահանգիստ է։

Հայերը Վաշինգտոնում

Վաշինգտոնի հայ համայնքը ձևավորվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, երբ այստեղ են հաստատվել Արևմտյան Հայաստանից գաղթած հայեր։ Հիշատակվում է 1887 թվականին Իրանից Վաշինգտոն եկած Տիգրան Վարժապետյանի անունը, զբաղվել է արևելյան ապրանքների առք ու վաճառքով, 1890 թվականին հիմնել 《Վարժապետյան և ընկերություն》 վաճառատունը։ Վաշինգտոն եկած (1895 թվականին) հաջորդ հայը Պողոս Գասպարյանն է, որը հիմնել է Արևելյան գորգերի նորոգման ընկերություն։ Գաղութը ստվարացել է 1894-1896 թվականների համիդյան ջարդերից և Առաջին համաշխարհային պատերազմից հետո այստեղ ապաստանած հայ գաղթականների հաշվին։ 1885-1910 թվականներին Վաշինգտոնում բնակվող հայերից հայտնի էին ԱՄՆ-ի գաղտնի ծառայության թարգմանիչ Արամ-Քերամ Մինասյանը, դոկտորներ Նշան Հինդլյանը, Նազարեթ Քյուրքչյանը, Դոլմաջը, Միհրան Նագաշյանը, նավատորմի մեխանիկ Բաստեքյանը, գործարարներ Մովսես Հեքիմյանը, Ավագ-Հակոբ Փանոսյանը, Իչիլյանը։

Հայոց ցեղասպանության հուշակոթող (Կալկաթա, Հնդկաստան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշակոթող (այլ կիրառումներ)Հայոց ցեղասպանության հուշակոթող, հուշակոթող Հնդկաստանի Կալկաթա քաղաքում՝ հայկական Սուրբ Նազարեթ եկեղեցու բակում։

Հյուսիսային մարզ (Իսրայել)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հյուսիսային մարզ (այլ կիրառումներ)Հյուսիսային մարզ (եբր.՝ מחוז הצפון‎), Իսրայելի վեց վարչական մարզերից մեկը։

Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակություն

Հնդկաստանի և ծայրագույն արևելքի հայրապետական պատվիրակություն, հայաստանյան առաքելաց եկեղեցու, կազմավորվել է 1958 թվականին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով։ Պատվիրակության կենտրոններն են Կալկաթա և Սիդնեյ քաղաքները։

Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայ համայնքները XVI դարից եղել են Իրանահնդկաստանի թեմի կազմում, 1958 թվականին անջատվել են թեմից և անմիջականորեն ենթարկվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին։ 1958 թվականին Ասողիկ եպիսկոպոս Ղազարյանը նշանակվել է Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի (Չինաստան, Ինդոնեզիա, Սինգապուր, Բանգլադեշ, Բիրմա (1989 թվականից՝ Մյանմա), Ավստրալիա և Նոր Զելանդիա] հայրապետական պատվիրակ։ 1968 թվականին Ավստրալիան և Նոր Զելանդիան անջատվել են և հռչակվել առանձին թեմ։ 1980 թվականին Վազգեն Ա Պալճյանի կոնդակով Հնդկաստանի և ծայրագույն արևելքի հայրապետական պատվիրակություն հանձնվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց առաջնորդարանի (Սիդնեյ) իրավասությանը՝ մինչև նոր տնօրինություն։ Հնդկաստանի առաջին հայկական եկեղեցին կառուցվել է 1547 թվականին, Մադրասում, Սուրբ Թովմայի բլրի վրա, 1562 թվականին եկեղեցի է կառուցվել Ագրայում։ Ագրայի գերեզմանատանը պահպանվել են հայագիր տապանաքարեր, ցայսօր կանգուն է Սուրբ Մարտիրոսի մատուռը։ 1695–1697 թվականներին Չինսուրահում կառուցվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (կանգուն էր մինչև XIX դարի կեսը)։ Մադրասում 1712 թվականին կառուցվել է Սուրբ Աստվածածինը։ Եկեղեցու բակում է թաղված հայ առաջին պարբերականի՝ «Ազդարարի» խմբագիր, հրատարակիչ Հարություն քահանա Շմավոնյանը։ Բոմբեյում 1796 թվականին կառուցվել է Սուրբ Պետրոս Առաքյալ եկեղեցին։

Կալկաթայի հայկական հովվություն, կազմավորվել է XVII դարում։ Կենտրոնը՝ Սուրբ Նազարեթ եկեղեցի։ Կալկաթայում պահպանվել են հայերեն գրություններով տապանաքարեր (թվագրվում է 1630, 1646)։ 1724 թվականին կառուցվել է Սուրբ Նազարեթ եկեղեցին (1734 թվականին եկեղեցուն կից ավելացել է զանգակատուն), 1909 թվականին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, 1821–1823 թվականին՝ Սուրբ Երրորդություն մատուռը։ Հայ համայնքը ղեկավարել է եկեղեցական վարչությունը (ընտրվել է 4 տարին մեկ), որն առաջնորդվել է իր կանոնադրությամբ։ 1821 թվականին եկեղեցական վարչության հովանավորությամբ բացվել է Հայոց մարդասիրական ճեմարանը (գործում է ցայսօր)։ 1928 թվականին ճեմարանին կից բացվել է Արարատյան գրադարանը (ունի հայերեն ձեռագրեր, հայագիտական գրքեր, պարբերական մամուլի հարուստ հավաքածու)։ Կալկաթայի հոգևոր հովիվն է Ղևոնդ աբեղա Ղևոնդյանը (2000 թվականից)։

Ծայրագույն արևելքի (Չինաստան, Ինդոնեզիա, Սինգապուր, Բանգլադեշ, Մյանմա) հայ համայնքները կազմավորվել են XVII դարում։ Չինաստանի Խարբին քաղաքում 1920-ական թվականներին կառուցվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Շանհայում՝ մատուռ։ Ջակարտայում (Ինդոնեզիա) կառուցվել է Սուրբ Հովհաննես (1852) եկեղեցին, Սուրաբայայում՝ Սուրբ Գևորգը (1927)։ Հայ համայնք չլինելու պատճառով Չինաստանի և Ինդոնեզիայի եկեղեցիներն այլևս հայկական չեն։ Դաքայում (Բանգլադեշ) կառուցվել է Սուրբ Հարություն (1781), Յանգոնում (Մյանմա)՝ Ս. Հովհաննես (1862), Սինգապուրում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (1885, չգործող) եկեղեցիները։ Հարուստ անցյալ ունեցող այս գաղութներում այսօր հատուկենտ հայեր են բնակվում։ Մնացել են անցյալի փառքի խոսուն վկաներ եկեղեցիները և շիրմաքարերը։ Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետ. պատվիրակն է Ավստրալիայի և ՆորԶելանդիայի թեմի առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը (1981 թվականից)։

Նազարեթ Մնացականյան

Նազարեթ Անդրանիկի Մնացականյան (ծնվ. 10 սեպտեմբերի 1962 թ., ք. Թալին), ՀՀ պետական և իրավապահ մարմինների գործիչ։

Նազարեթ Նազարյան

Նազարեթ Հայկազի Նազարյան (հունվարի 7, 1957(1957-01-07), Հովիտ, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարագետ-մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (2003)։

Նազարեթ Տաղավարյան

Նագարեթ Նահապետի Տաղավարյան (իրական ազգանուն՝ Չատրճյան, դեկտեմբերի 25, 1862, Սեբաստիա - 1915, Մեծ եղեռնի զոհ), հայ հասարակական գործիչ, բնագետ, ման­կա­վարժ, բա­նա­սեր, խմբա­գիր, Օսմա­նյան խորհ­դար­նի ան­դամ, Ազ­գա­յին կենտ­րո­նա­կան վար­չու­թյան Քա­ղա­քա­կան ժո­ղո­վի ան­դամ, բժիշկ և գյուղատնտես։

Սարգիս Ազատյան

Սարգիս Փանոսի Ազատյան (Փանոսի որդի Սարգիս) (փետրվարի 15, 1884, Ալպուստան գավառակ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 14/31, 1916, Նազարեթ), հայ բժիշկ։

Սեն (Վերին Ալպերի Պրովանս)

Սեն (ֆր.՝ Seyne, օքս.՝ Sanha), համայնք Ֆրանսիայում, որը գտնվում է Պրովանս Ալպեր Լազուր ափ մարզի Վերին Ալպերի Պրովանսի գավառում։ Մտնում է Սեն կանտոնի կազմի մեջ։ Կոմունայի շրջանը՝ Դին լե Բեն:

Համայնքի INSEE կոդ՝ 04205։

Սուրբ Նազարեթ եկեղեցի

Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցի, հայ առաքելական եկեղեցու վանք Հնդկաստանի Կալկաթա քաղաքում։ Գտնվում է Հայկական փողոցում՝ Բարաբազարի հյուսիսարևմտյան անկյունում։ Համարվում է, որ այն ամենահին եկեղեցին է Կալկաթայում։ Սուբ Նազարեթի եկեղեցուց բացի Կալկաթայում կան ևս երկու հայկական վանքեր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։

Փախուստ Եգիպտոս

Փախուստ Եգիպտոս, Մատթեոսի Ավետարանում նկարագրվում է Հիսուս Քրիստոսի ընտանիքի փախուստը դեպի Եգիպտոս՝ Հերովդես թագավորի հրամանով իրականացվող երեխաների կոտորածից խուսափելու համար։ Աստվածաշնչյան պատմությունը այս մասին շատ համառոտ է, շատ անստույգ մանրամասներ Է պարունակվում «Մանկության Ավետարաններում»։ Փախուստ Եգիպտոսը հայտնի թեմա է վերարտադրողական արվեստում։

Ֆընտըճագի ինքնապաշտպանություն

Ֆընտըճագի ինքնապաշտպանություն, Լեռնային Կիլիկիայի Ֆընտըճագ, Տերեքյոյ և Քեշիֆլի գյուղերի հայ բնակիչների գոյամարտը՝ ընդդեմ թուրք ջարդարարների։

Դեռևս 1909 թվականի Ադանայի ջարդի օրերին Ֆընտըճագի և մերձակա Տերեքյոյ գյուղի հայերը հերոսական դիմադրությամբ փրկվել են կոտորածից։

1915 թվականի գարնանը թուրքական բռնապետության դեմ ապստամբած զեյթունցի մարտիկների մի խումբ ապաստանել է Ֆընտըճագում։ Հուլիսի կեսերին հայ բնակիչները ջախջախել են Ֆընտըճագ ուղարկած ոստիկանների ջոկատը և խլել նրա զենքերը։ Այնուհետև իրենց միացած Տերեքյոյ ու Քեշիֆլի գյուղերի հայ բնակիչների, ինչպես նաև զեյթունցի մարտիկների հետ (մոտ 3800 մարդ, 622 ընտանիք) ֆընտըճագցիները նախապատրաստվել են ինքնապաշտպանության։

Հայերի կռվող ուժի (500 մարդ, ղեկավարներ՝ Վարդեվառ Քեհյան, Մինաս Դոլանճյան, Հովսեփ Զեյթունցյան, Նազարեթ Կոջոյան, Արամ Չոլախյան և ուրիշներ) դեմ թուրքական կառավարությունը դուրս է բերել Կալիպ բեյի 8000-անոց կանոնավոր բանակը, որին աջակցել են շրջակայքի թուրքական բազմահազար բաշիբոզուկները։ Հունիսի 31-ին, հրետակոծելով հայերի դիրքերը, թուրքական բանակը հարավ-արևելքից (Թագալ Օլուխ դաշտի կողմից) հարձակվել է գյուղի վրա, սակայն կրել է զգալի կորուստներ և միայն հյուսիս-արևմուտքում գտնվող Չեշիտ Տոր լեռը գրավելուց հետո է շարունակել հարձակումը։

Օգոստոսի 1-ին թուրքական գերակշիռ ուժերը ներխուժել են գյուղ, որի անձնազոհ պաշտպանները մարտնչել են մինչև վերջին շունչը։ Հրետակոծումից բռնկած հրդեհը գրեթե ամբողջովին ոչնչացրել է գյուղը, որից հետո թուրքական բանակն ու բաշիբոզուկները գրավել են այն և սրատել բնակիչներին։ Կենդանի մնացածներն աքսորվել են Միջագետքի Անապատները։ Հայերից զոհվել են 2100 մարդ, իսկ թուրքական բանակից՝ մոտ 2000 զինվոր և մի քանի հազար բաշիբոզուկ։

Ֆընտըճագի ինքնապաշտպանություն 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հայ ժողովըրդի մղած գոյամարտի հերոսական էջերից է։

Ֆընտըճագցիները 1920 թ. ևս քաջարի դիմադրություն են ցույց տվել քեմալական հրոսակներին։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.