Մ.թ.ա. 11–րդ դար

Ակնառու անձինք

  • Փարավոններ՝ Ռամզես X, Ռամզես XI, Նեսուբանեբդեդ(Սմենդես), Ամենեմնիս, Պսուսենես I
  • Հրեաների երկիր՝ Ավիմելեխ, Սաուլ
  • Ասորեստանի արքաներ՝ Տուկուլտի-ապիլ-էշարա I, Աշառեդ-ապալ-Էկուռ, Աշուր-Բել-կալա, Էրիբա-Ադադ II, Շամշի-Ադադ IV, Աշուր-նացիր-ապալ I, Սալմանասար II, Աշուր-նինարի IV, Աշուր-րաբի II
  • Բաբելոնի արքաներ՝ Մարդուկ-նադին-ախե, Մարդուկ-շապիկ-զերի, Ադադ-ապլա-իդին, Մարդուկ-ախե-էրիբա, Նաբու-շումու-լիբուր, Սիմբարշիկխի, Էա-մուկին-զերի, Կակշու-նադին-ախե, Է-ուլմաշ-շակին-շումի, Նինուրտա-կուդուրի-ուցուր I
  • Շանի արքաներ՝ Դի Ի, Դի Սին
  • Չժոուի արքաներ՝ Վեն-վան, Ու-վան, Չեն-վան, Կան-վան

Հունաստան

Եգիպտոս

  • մոտ 1100 թ.-Ռամզես IX-ի օրոք Ֆիվերում եղել է պատերազմ Ամենհոթեպի դեմ
Վիքիպեդիա Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։
Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։
Pátera ibera de Perotito

Pátera ibera de Perotito, արծաթե պատերա, որը ստեղծվել է իբերիացիների կողմից մ. թ. ա. 11–րդ դար-մ. թ. ա. 1, հայտնաբերվել է Իսպանիայի Սանտիստեբան դել Պուերտո մունիցիպալիտետում գտնվող Պերոտիտո կոչվող վայրում։

Բասիլևս

Բասիլևս, միկենյան դարաշրջանի(մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակ) Հունաստանում ոչ մեծ բնակավայրի կամ տարածքային համայնքի կառավարիչը, իսկ հոմերոսյան դարաշրջանում` ցեղի, ցեղային միության գլխավորը։ Վերջինս օժտված էր ռազմական առաջնորդի, դատավորի, քրմապետի իրավունքներով։ Աթենքում թագավորական իշխանության վերացումից հետո(մ.թ.ա. 11-րդ դար) բասիլևս է կոչվել երկրորդ արքոնտը։ Սպարտայում բասիլևսը համարվել է թագավորական տիտղոս, իսկ հելլենիստական պետություններում` միապետի անվանում։ Հելլենիզմի դարաշրջանում բասիլևս են կոչվել նաև Կոմագեննեի, Ծոփքի, Փոքր Հայքի, Մեծ Հայքի հայկական պետությունների թագավորները։ Հին հունական հեղինակները բասիլևս են անվանել հռոմեական կայսրերին։ Միջին դարերում բասիլևս է եղել բյուզանդական կայսրերի պաշտոնական տիտղոսը։

Սավուղ

Սավուղ (մ.թ.ա. մոտ 1078-1010թթ.) Իսրայելի և Հրեաստանի (Հուդա) միասնական թագավորության առաջին թագավորը (մ.թ.ա. մոտ 1050-1010թթ.)։ Թագավոր է օծվել Սամուել մարգարեի կողմից։Ունեցել է գեղեցիկ արտաքին և բարձր հասակ։ Սավուղի հայրը Կիսն էր՝ Բենիամինի ցեղից։ Սավուղ թագավորը ստեղծեց հրեական մշտական բանակ, պատերազմներ մղեց Մովաբի, Ամովնի, Եդովմի, Սուբայի,Բեթորի թագավորների դեմ։ Մոտ մ.թ.ա. 1050թ.-ին Սավուղը պարտության մատնեց ամոնացիների արքա Նաասին, ինչպես նաև ջախջախեց ամաղեկացիներին։ Սավուղի որդիներն էին Հովնաթանը, Ամինադաբը, Հեսսուրը, Մեղքիսավեն, Հեբուսթեն,իսկ դուստրերը Մերոբը և Մեղքողը։ Սավուղ թագավորի մղած վերջին ճակատամարտը տեղի է ունենում Գեղբուա լեռան վրա՝ մ.թ.ա. մոտ 1010թ.-ին,որտեղ հրեական բանակը ծանր պարտություն է կրում փղշտացիներից։ Այդ ճակատամարտում զոհվում են Սավուղի որդիներ Հովնաթանը,Ամինադաբը և Մեղքիսավեն,իսկ արքան ինքնասպան է լինում։

Սիան

Սիան (չինարեն ավանդ. 西安 , պինին: Xī'ān, պալլ.: Սիան), քաղաք Չինաստանի հյուսիս-արևմուտքում՝ Գուանժոն հարթավայրում։ Սիանը ունի շատ հին պատմություն։ Այն հիմնադրվել է ավելի քան 3100 տարի առաջ և երկրի՝ 13 դինաստիաների կառավարման ժամանակ, եղել է Չինաստանի մայրաքաղաքը։

Տասնամյակների ցանկ

Սա տասնամյակների ցանկն է սկսած մ.թ.ա. 18-րդ դար մինչև 21-րդ դարի վերջը, ընդգրկելով տվյալ տասնամյակին և դարին համապատասխանող հոդվածները։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.