Ղազա

Ղազան, կամ Ազան (արաբ․՝ غزة‎‎, [ɣazza], եբր.՝ עזה‎, [ʕaza])՝ քաղաք է Պաղեստինյան ինքնավարության հատվածում։

Քաղաք
Ղազա
արաբ․՝ غزة‎‎
Դրոշ
Gaza-Turkey solidarity flag

Gaza City
Ղազային համայնապատկերը
Կոորդինատներ: 31°31′0″ հս․ լ. 34°27′0″ ավ. ե. / 31.51667° հս․. լ. 34.45000° ավ. ե.
ԵրկիրՊաղեստին Պաղեստին
ՊրովինցիաԳազա
ՔաղաքապետRafiq Tawfiq al-Makki
Հիմնադրված էմ.թ.ա. XV դար թ.
Մակերես45 կմ²
ԲԾՄ30 մետր
Բնակչություն449․221 մարդ (2009)
Ժամային գոտիUTC+2
Պաշտոնական կայքmogaza.org
##Ղազա (Պաղեստինյան ինքնավարություն)
Red pog.png

Պատմություն

Ղազան բնակեցված է առնվազն մ.թ.ա. 15-րդ դարից[1], և իր պատմության ընթացքում եղել է մի շարք ժողովուրդների ու կայսրությունների տիրապետության ներքո: Փյունիկացիները Ղազան դարձրեցին իրենց Պաղեստինյան հնգաքաղաքի՝ Պենտապոլիսի քաղաքներից մեկը, այն բանից հետո, երբ Հին Եգիպտոսի 350-ամյա տիրապետությունից հետո քաղաքն անցավ Փյունիկիային:

Հռոմեական կայսրության, իսկ ապա՝ բյուզանդացիների տիրապետության ներքո Ղազան հարաբերական խաղաղ ժամանակաշրջան է ապրել, և նրա ծովային նավահանգիստը բարգավաճել է:

Մ.թ. 635 թվականին Ղազան դարձավ Պաղեստինի առաջին քաղաքը, որը նվաճվեց արաբական՝ Ռաշիդյանների բանակի կողմից և արագորեն վերածվեց իսլամական կրոնի կենտրոնի:

Ավելի ուշ դարերում, երբ խաչակիրները նվաճեցին քաղաքը (XI դար), Ղազան ավերակ վիճակում էր:

Հաջորդ դարերում Ղազան ծանր ժամանակաշրջաններ ապրեց մոնղոլների նվաճողական արշավանքների, հեղեղումների և մորեխների հարձակման հետևանքով, արդյունքում XVI դարում արդեն վերածվելով մի գյուղի: Հենց այդ դարում էլ Պաղեստինը, նրա կազմում էլ՝ Ղազան, նվաճվեց Օսմանյան կայսրության կողմից: Օսմանյան տիրապետության առաջին կեսին Ղազան գտնվում էր Ռիդվան հարստության տիրապետության ներքո, որոնց օրոք Ղազան ապրեց մեծ առևտրական ու խաղաղ զարգացման ժամանակաշրջան: 1893 թվականին Ղազայում հաստատվեց իր սեփական քաղաքային կառավարումը:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ղազան նվաճեցին բրիտանական զորքերը: Արդյունքում Ղազան վերածվեց Պաղեստինի ենթամանդատային տարածքի Ղազայի ենթաշրջանի:

1948 թվականի Արաբա–իսրայելական պատերազմի արդյունքում նոր կազմավորված Ղազայի հատվածը անցավ Եգիպտոսի վարչարարության ներքո: Այդ ժամանակաշրջանում քաղաքում որոշ բարեփոխումներ նախաձեռնվեցին:

1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ Ղազան գրավվեց Իսրայելի կողմից, սակայն 1993 թվականին քաղաքը իսրայելական իշխանությունների կողմից փոխանցվեց Պաղեստինի Ազգային Իշխանությանը:

2006 թվականի ընտրություններից հետո պաղեստինյան քաղաքական ուժերի միջև ծագեց Ֆաթահ-Համաս զինված հակամարտությունը, որի ընթացքում՝ Համասը 2007 թ. գրավեց Ղազան: Եգիպտոսը և Իսրայելը հաջորդաբար շրջափակման են ենթարկել Ղազայի հատվածը[2]: 2010 թվականի հունիսին Իսրայելը թուլացրեց շրջափակումը, թույլ տալով լայն սպառման առարկաների մուտքը քաղաք: Իր հերթին՝ Եգիպտոսը 2011 թվականին հետիտոների համար բացեց Ռաֆահի սահմանահատվածը[2][3]:

Բնակչություն

Ղազա քաղաքի բնակչությունը ներկայումս ավելի քան 660 000 է[4]: Անցյալ դարի կեսին՝ 1950 թվականին քաղաքի բնակչությունը ավելի քան տասն անգամ քիչ էր՝ 63 000 բնակիչ[5]: Վերջին տարում քաղաքի բնակչությունը աճել է գրեթե 36 000-ով, ինչը կազմում է մոտ 5,8% տոկոսի փոփոխություն[6]: 2010 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 537 000[7]: Պաղեստինյան Ինքնավարության բնակչությամբ խոշորագույն քաղաքն է[8]: Ղազա քաղաքի, ինչպես նաև Պաղեստինի Ղազայի հատված 2-միլիոնանոց բնակչության մեծ մասը կազմում են մուսուլմանները, թեպետ կան նաև որոշ Պաղեստինյան քրիստոնյաներ, որոշ տվյալներով՝ մինչև 17 հազար մարդ: Ղազա քաղաքի բնակչությունը շատ երիտասարդ է՝ մոտավորապես 75%-ը լինելով 25 տարեկանից ցածր:

Կառավարում

Ղազա քաղաքը ներկայումս կառավարվում է 14-հոգանոց քաղաքային խորհրդի կողմից:

Տնտեսություն

Ղազա քաղաքում իրականացվող հիմնական տնտեսական գործունեությունը փոքրամասշտաբ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն են: Այնուամենայնիվ, շրջափակումն ու կրկնվող զինված բախումները տնտեսությունը դրել են խիստ ծանր ճնշման ներքո[9]:

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

  1. «Gaza (Gaza Strip)»։ International Dictionary of Historic Places 4։ Fitzroy Dearborn Publishers։ 1996։ էջեր 87–290
  2. 2,0 2,1 Gaza Benefiting From Israel Easing Economic Blockade
  3. Gaza Border Opening Brings Little Relief
  4. Gaza Population Data (Urban Area). UN World Urbanization Prospects [1]
  5. Տե՛ս Gaza Population Data (Urban Area). UN World Urbanization Prospects [2]
  6. Gaza Population Data (Urban Area). UN World Urbanization Prospects [3]
  7. Gaza Population Data (Urban Area). UN World Urbanization Prospects [4]
  8. Gaza Population Data (Urban Area). UN World Urbanization Prospects [5]
  9. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Oxfam անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  10. Ընկերակցությունը սառեցված է 2008 թվականի փետրվարի 10-ին Իսրայելի տարածքը Գազայի հատվածի տարածքից հրթիռային ռմբակոծումից հետո։
Անուշ Նագգաշյան

Անուշ Հրանդի Նագգաշյան (նոյեմբերի 22, 1961(1961-11-22), Ղազա, Պաղեստին), հայ բանաստեղծուհի, բանասիրական գիտությունների թեկնածու (1995)։

Դյունկերկ

Դյունկերկ (ֆր.՝ Dunkerque [dɛ̃ˈkɛʁk], հոլ.՝ Duinkerke(n) [ˈdœynkɛrkə(n)], արևմտ․ ֆլամանդ․՝ Duunkerke [ˈdyŋkarkə]), համայնք Ֆրանսիայում, Օ-դե-Ֆրանս երկրամասում, Նոր դեպարտամենտում, Դյունկերկ օկրուգում, Գրանդ-Սենտ, Դյունկերկ-1, Դյունկերկ-2 կանտոններում։

Բնակչություն (2014)՝ 89 160 մարդ։

Զաքարիա Միտիլենացի

Զաքարիա Միտիլենացի (հայտնի է նաև որպես Զաքարիա Հռետոր, շուրջ 465, Գազա - 536 թ. հետո), բյուզանդական եկեղեցական գործիչ, Միտիլեն քաղաքի եպիսկոպոս, պատմիչ և գրող։ Եղել է իր ժամանակի զարգացած և բեղմնավոր գրիչ ունեցող անձնավորություններից մեկը։ Նրա աշխատություններից մեզ հայտնի են «Բանախոսությունը», մանիքեական ուսմունքի դեմ գրված «Հակաճառությունը»։ Նրա ամենաարժեքավոր գործը պատմագիտական բնույթի «Ժամանակագրություն» երկն է, որտեղ հեղինակը շարադրում է 451-91 թթ. միջև ընկած պատմական անցքերը։ Զաքարիա Միտիլենացու բոլոր աշխատությունների հունարեն բնագրերը մեզ չեն հասել, երկերը պահպանվել են ասորերեն թարգմանությամբ։ Զաքարիա Հռետորի «Ժամանակագրությունից» որոշ հատվածներ ասորորենից թարգմանվել են հայերեն Հ.Գ. Մելքոնյանի կողմից։

Թրոմսյո

Թրոմսյո (նորվ.՝ Tromsø), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում: Կոմունայի վարչական կենտրոնը Թրոմսյո քաղաքն է: Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է: Զբաղեցնում է 2480.34 կմ² տարածք։

Համաս

Համաս (՝ حركة حماس; կամ ամբողջական անվանումով Հարաքաթ ալ-Մուկավամա ալ-Իսլամիյան (արաբերեն՝ حركة المقاومة الاسلامية), որը արաբերենից թարգմանաբար նշանակում է «Իսլամական դիմադրության շարժում», պաղեստինյան իսլամիստական կուսակցություն է, որը այժմ կառավարում է Գազայի տարածքը։

Համասը հիմնվել է 1987 թ. դեկտեմբերի 14-ին՝ Առաջին Ինթիֆադայի տարիներին, Պաղեստինի Գազա քաղաքում երկու խմբավորումների՝ «Մուսուլման եղբայրների» պաղեստինյան թևի և «Պաղեստինի Իսլամական Ջիհադի» հիմքի վրա (պաշտոնապես գրանցված՝ որպես մշակութային-լուսավորական և բարեգործական կազմակերպություններ) Աբդել Ազիզ առ-Ռանտիսսիյի և շեյխ Ահմեդ Յասինի կողմից, ով հռչակել էր, որ ցանկացած հրեայի կարելի է համարել ռազմական օկուպանտ և իրենց պարտականությունն և ստրատեգիական նպատակն է ազատագրել Պաղեստինը վերգրավելով Իսրայելը ամբողջությամբ և հաստատել պաղեստինյան իսլամական պետություն ծովից մինչև Հորդանան։ Ինչպես հայտարարել էր շեյխ Յասինը, հրեական գերիշխանության ազատագրումից հետո Պաղեստինը կդառնա արաբական և մուսուլմանական աշխարհի կենտրոնը։

Ինքնասպանների միջոցով ահաբեկչական ակտերից և ռմբակոծումներից բացի (հրեա զինվորների և քաղաքացիների վրա) Համասը նաև վարում է ընդարձակ հասարակական ծրագիրներ և դրանով մեծ ժողովրդավարություն է ստացել Պաղեստինում՝ կառուցելով հիվանդանոցներ, ուսումնական հաստատություններ, գրադարաններ և այլն։ Արևմտյան ափում և Գազայում։ Համասի քաղաքական թևը շահել է բազմաթիվ ընտրություններ Գազայում, Քալքիլյայում և Նաբլուսում։ 2006 թվականի հունվարին, Համասը շահել է Պաղեստինյան խորհրդարանական ընտրությունները, ստանալով 76 աթոռ 132-ի վրա, իսկ նախորդ իշխող կուսակցությունը Ֆաթահն՝ 43 աթոռ։ Համասի հաղթանակից իվեր, կոնֆլիկտ ծագել է Համասի և Ֆաթահի միջև։ 2007 թվականի հունիսին Գազայի մարտից հետո, ուր Համասը զենքի ուժով գրավել է Գազան, Ֆաթահն դուրս մղել է ընտրված Համասի պաշտոնյաներին Պաղեստինյան Ազգային Իշխանությունից՝ Արևմտյան ափում, փոխարինելով այլ անդամներով։ Այս գործողությունը դիտարկվել է պաղեստինցի և այլ մտավորականների կողմից իբրև հակաօրինական։ 2007 թ. հունիսի 18-ին, Պաղեստինյան նախագահ և Ֆաթահի անդամ Մահմուդ Աբաս օրենքից դուրս հայտարարել է Համասը հրամանագրով։

Համասը ճանաչվել է իբրև ահաբեկչական կազմակերպություն ԱՄՆ-ի, Կանադայի, ԵՄ-ի, Իսրայելի և Ճապոնիայի կողմից։

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն (ՄԱՕԱԳ) (անգլ.՝ United Nations Relief and Works Agency for Palestine Refugees in the Near East, UNRWA), ՄԱԿ-ի գործակալություններից մեկը, որը հիմնադրվել է Ընդհանուր վեհաժողովի կողմից 1949 թվականի դեկտեմբերի 8-ին Պաղեստինի փախստականներին օգնելու նպատակով:

Այդ նաև հանգստություն ապահովեց հրեաներին և արաբ Պաղեստինի գաղթականներին որոնք գտնվում են Իսրայելի մեջ 1948 թվականի պատերազմից սկսած, մինչև Իսրայելի կառավարությունը իր պատասխանատվությունը իրականացրեց հրեա գաղթականների հանդեպ 1952 թվականին:

Այսօր ՄԱՕԱԳ-ը նախատեսում է կրթություն, առողջապահություն, մարդասիրական օգնություն, սոցիալական ծառայություններ այն 5 միլիոն գրանցված պաղեստինյան փախստականներին, որոնք գրանցվել են 1948 թվականից մինչև 1967 թվականի պատերազմների ընթացքում և որոնց թվաքանակը ներառում է նաև բոլոր նրանց ժառանգներին: Օգնություն նախատեսվում է նաև պաղեստինյան փախստականներին, որոնք ապրում են Հորդանանում, Լիբանանում և Սիրիայում, ինչպես նաև Գազայի արևմտյան ափին։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.