Հուդիթ

Հուդիթ, Յուդիթ, ըստ աստվածաշնչյան ավանդության՝ հրեա հերոսուհի, Մանասե Բետիղուացու այրին։ Աշշուրա-բաբելական աշխարհակալ թագավոր Նաբուգոդոնոսոր I, մ. թ. ա. 6-րդ դարի սկզբին նվաճելով Հրեաստանը, պաշարել է նրա մայրաքաղաք Երուսաղեմը։ Հուդիթը թափանցել է թշնամու զորաճամբարը, իր գեղեցկությամբ հրապուրել Հողոփեռնես զորավարին, ապա, քնած ժամանակ գլխատելով նրան, վերադարձել է Երուսաղեմ։ Հողոփեռնեսի գլուխը վարսելով քաղաքի պարսպին, հրեական բանակը հարձակվել և հաղթել է դեպքից զարհուրած ու խուճապահար թշնամուն։ Հուդիթիի կերպարն արտացոլվել է Վերածննդի դարաշրջանի գեղանկարիչների կտավներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 635
CC-BY-SA-icon-80x15
Վիքիպեդիա Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։
Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։
Ադելաիդա Ռիստորի

Ադելաիդա Ռիստորի (իտալ.՝ Adelaide Ristori) (հունվարի 29, 1822(1822-01-29), Չիվիդալե դել Ֆրիուլի, Ուդինե, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա - հոկտեմբերի 9, 1906(1906-10-09), Թուրին, Իտալիա և Հռոմ, Իտալիա), իտալացի դերասանուհի։

Պրոֆեսիոնալ բեմական գործունեությունն սկսել է 1837 թվականին։ Խաղացել է գլխավորապես կատակերգական դերեր, լավագույններից են՝ Միրանդոլինա, Պամելա (Դոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին», «Պամելա»)։ Ռիստորի արվեստի ծաղկումն սկզբնավորվել է Մարիա Ստյուարտի (Շիլլերի «Մարիա Ստյուարտ») դերակատարումով։

Մարմնավորել է ուժեղ, խռովահույզ կանանց կերպարներ՝ Ֆրանչեսկա (Պելլիկոյի «Ֆրանչեսկա դա Ռիմինի»), Հուդիթ (Ջակոմետտիի «Հուդիթ»), Մեդեա (Լեգուվեի «Մեդեա»), լեդի Մակբեթ (Շեքսպիրի «Մակբեթ») են։ Ռիստորին Մեդեայի դերում (Լեգուվեի «Մեդեա»)։ Ռիստրոին իտալական բեմում հաստատել է կատարման հերոսական ոճի ավանդույթները, առաջինն է ձգտել իտալական թատրոնը հասցնելու համաշխարհային ճանաչման։ 1856-1885 թվականներիին հյուրախաղերով հանդես է եկել Ամերիկայի և Եվրոպայի (1860 թվականին և 1861 թվականին՝ Ռուսաստանում) երկրներում։ Հեղինակ է «Էտյուդներ և հիշողություններ» (1887) գրքի։

Աստվածաշունչ

Աստվածաշունչ (Աստվածաշունչ մատյան, Սուրբ Գիրք, Գիրք Գրոց, Աստծո Խոսք), քրիստոնյաների համար առանցքային և սուրբ համարվող մի շարք կրոնական տեքստեր պարունակող գիրք։

Գրոսմայստեր

Գրոսմայստեր (գերմ.՝ Großmeister «մեծ վարպետ»), շախմատիստներին շնորհվող բարձրագույն կոչում։

Ժուժա Պոլգար

Սյուզեն (Ժուժա) Պոլգար (անգլ.՝ Susan Polgar, հունգ.՝ Polgár Zsuzsa, ապրիլի 19, 1969, Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի, ապա ամերիկյան շախմատիստուհի, գրոսմայստեր (1991), աշխարհի ութերորդ չեմպիոնուհին (1996-1999)։ ՖԻԴԵ-ի վաստակավոր մարզիչ (2004)։

Կարավաջո

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարավաջո (այլ կիրառումներ)Միքելանջելո Մերիսի դա Կարավաջո (իտալ.՝ Michelangelo Merisi da Caravaggio, սեպտեմբերի 29, 1571, Միլան, Միլանի դքսություն - հուլիսի 18, 1610(1610-07-18), Պորտո Էրկոլե, Մոնտե Արջենտարիո, Գրոսետո, Տոսկանա, Իտալիա), վաղ Բարոկկո դարաշրջանի իտալացի գեղանկարիչ է, ով իր գործունեությունը ծավալել է Հռոմում, Նեապոլում, Սիցիլիայում և Մալթայում 1590 թվականից 1610֊ական թվականներին։

Կարավաջոն մասնագիտացել է, որպես նկարիչ Միլանում, ապա քսան տարեկանում տեղափոխվել Հռոմ, որտեղ հաստատվում է որպես տաղանդավոր նկարիչ, սակայն հետագայում տեղափոխվում է Նեապոլ։ 1607 թվականին տեղափոխվում է Մալթա,ապա Սիցիլիա, իսկ հետո կրկին վերադառնում Նեապոլ, որտեղ մասնակից է դառնում բռնի բախումների, որի արդյունքում նրա դեմքը դեֆորմացվում է և սկսվում են շրջանառվել լուրեր նրա մահվան մասին։

Ապա սկսեցին կասկածները նրա հոգեկան վիճակի մասին, ելնելով նրա անհավասարակշիռ պահվածքից։ Նա մահացել է 1610 թվականին անհայտ պայմաններում, սակայն կա վարկած, որ նա մահացել է բարձր ջերմությունից կամ նրան թունավորել են։

Հեղինե Ղորղանյան

Հեղինե Հովսեփի Ղորղանյան (Տերյան-Կորգանովա, օգոստոսի 9, 1864(1864-08-09), Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 25, 1937(1937-03-25), Նիս, Ծովափնյա Ալպեր, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիա), հայ երգչուհի (կոլորատուրային, ապա դրամատիկական սոպրանո), մանկավարժ։ Ղորղանյանների տոհմից, կոմպոզիտոր Գենարիոս Ղորղանյանի, երգիչներ Հովհաննես Ղորղանյանի և Կոնստանտին Ղորղանյանի, երգչուհիներ Նինա Ղորղանյանի և Մարիամ Ղորղանյանի քույրը։

Հին Կտակարան

Հին Կտակարան, քրիստոնյա Աստվածաշնչային կանոնի առաջին մասը։ Հայ Առաքելական Եկեղեցին ընդունում է Հին Կտակարանի 48 գրքերը (որոնցից 39 համարվում են կանոնական, մնացածը՝ պարականոն կամ ըստ ՀԱԵ-ի՝ երկրորդականոն)։ Քրիստոնեական եկեղեցիներում ընդունված է Հին Կտակարանի գրքերի հետևյալ բովանդակային բաժանումը՝ օրենսդրական (Մովսես մարգարեի Հնգամատյանը), պատմական, իմաստության և մարգարեական։

Մարիա Մոնֆերացի

Մարիա Մոնֆերացի (իտալ.՝ Maria di Montferrat, 1192 - 1212), Երուսաղեմի թագուհի 1205 թվականից։

Յուդիթ Պոլգար

Յուդիթ Պոլգար (հունգ՝ Polgár Judit. ծնվ.՝ հուլիսի 23, 1976 թ. Բուդապեշտ) հունգարացի շախմատիստուհի, գրոսմայստեր (1991), Գինեսի գրքի ռեկորդակիր։

Շախմատային օլիմպիադա 2002

Շախմատի 35-րդ օլիմպիադան անց է կացվել Բլեդում (Սլովենիա) 2006 թվականի հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 11-ը։ Մասնակցել են տղամարդկանց 136 թիմեր։

Օլիմպիադան անցկացվել է շվեյցարական մրցակարգով` 14 փուլով։

Չարլզ Հյուբերտ Հեյսթինգս Պերրի

Չարլզ Հյուբերտ Հեյսթինգս Պերրի (անգլ.՝ Sir Charles Hubert Hastings Parry; փետրվարի 27, 1848, Բորնմուտ, Անգլիա - հոկտեմբերի 7, 1918, Նայթս Քրոֆթ), անգլիացի կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտագետ։

Անգլիական ազգային երաժշտության մշակույթի վերածննդի շարժման նախաձեռնողն է։ 1883 - 1908-ին դասավանդել է Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջում (1891-ից՝ պրոֆեսոր, 1894-ից՝ տնօրեն), միաժամանակ (1900 - 08-ին) եղել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր։ Եղել է անգլիական երաժշտական բազմաթիվ ընկերությունների նախագահ։ Անտիկ և աստվածաշնչյան սյուժեներով իր օրատորիաներում, կանտատներում, խմբերգերում (տեսարաններ Պ․ Բ. Շելլիի «Ազատագրված Պրոմեթևս»-ից, «Հուդիթ», «Սավուղ արքա» և այլն) շարունակել է Գ․ Ֆ․ Հենևի ավանդույթները։ Գրել է նաև 5 սիմֆոնիա, նախերգանքներ, գործիքային և վոկալ անսամբլներ, եկեղեցական խմբերգեր, դրամատիկ թատրոնի երաժշտություն։ Հեղինակ է «Ուսումնասիրություններ մեծ կոմպոզիտորների մասին» (1886), «Երաժշտության արվեստը», «Երաժշտության արվեստի էվոլյուցիան» և այլ աշխատությունների։

Ջորջոնե

Ջորջո Բարաբարելլի դա Կաստելֆրանկո, հայտնի է որպես Ջորջոնե (իտալ.՝ Giorgio Barbarelli da Castelfranco, Giorgione) (ծնվել է մոտավորապես 1477 թվականին, մահացել է 1510 թվականին), իտալացի նկարիչ, Վերածննդի Վենետիկյան գեղանկարչության դպրոցի մեծագույն ներկայացուցիչ։

Վերածննդի շրջանի վենետիկյան արվեստը հանդիսանում է իտալական արվեստի անբաժան և կարևորագույն մասը։ Ջորջոնեն վենետիկյան փայլուն ծաղկում ապրած գեղանկարչության հիմնադիրն է, վենետիկյան դպրոցի առաջին ներկայացուցիչն, ով պատկանում է վերածննդի դարաշրջանին։

Վազարին գրում է, որ Ջորջոնեն իր ամբողջ կյանքի ընթացքում ունեցել է ազնվական և բարի համբավ, իսկ իր կեղծանունը, որը նշանակում է «Մեծ» ստացել է «հոգու մեծության» համար։ Նա հայտնի էր ոչ միայն որպես նկարիչ, այլ նաև որպես այդ ժամանակաշրջանի Վենետիկի հրաշալի երաժիշտներից մեկը։ Վազարիի խոսքերով նրա երգն ու նվագը համարվում էին աստվածային։

Սոֆյա Պոլգար

Սոֆյա Պոլգար (հունգ.՝ Polgár Zsófia, նոյեմբերի 2, 1974, Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր (1989 թ.), տղամարդկանց միջազգային վարպետ (1990 թ.)։

Քրիստիան Ֆրիդրիխ Հեբել

Հեբել Քրիստիան Ֆրիդրիխ, գերմանացի գրող։

Տասնիններորդ դարի գերմանական խոշորագույն ողբերգակներից։ 1840-ին հրատարակել է «Հուդիթ» ողբերգությունը, որից հետո կնոջ ողբերգական վիճակը դարձել է նրա ստեղծագործության հիմնական թեման։ Հեբելը իր պիեսների սյուժեները սովորաբար վերցրել է Աստվածաշնչից, դիցաբանությունից, գրականությունից, պատմությունից։ Ժամանակակից թեմայով գրված միակ դրաման «Մարիամ Մագթաղինացին» է (1844)։ Գրել է նաև «Հերովդեսը և Մարիամնան» (1850), «Դիգը և նրա մատանին» (1856), «Ագնես Բեռնաուեր» (1851) պիեսները։ Նրա վերջին ավարտուն դրամատիկական գործը «Նիբելունգներ» (1862) եռերգությունն է։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.