Հարավ

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարավ (այլ կիրառումներ)
Compass Rose English South

Հարավ, հարավի կետ, հորիզոնի չորս գլխավոր կետերից մեկը։ Նշանակումը՝ Տ (անգլ.՝ SouthԵրկնոլորտի վրա հարավի կետը մաթեմատիկական հորիզոնի և երկնային միջօրեականի հատման երկու կետերից աշխարհի Հարավային բևեռին ամենամոտ կետն է։

Նշանակությունը տարբեր մշակույթներում

Բազմաթիվ երկրներում հարավը խորհրդանշում է կրակ, արիություն, արեգակնային և լուսնային էներգիա։ Սակայն Եգիպտոսում և Հնդկաստանում՝ գիշեր, դժոխք, խորհրդանշում է կնոջը։

Հորիզոնի կողմեր
  Հյուսիս  
Արևմուտք Compass Rose Russian North Արևելք
  Հարավ  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
CC-BY-SA-icon-80x15
Վիքիպեդիա Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։
Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։
Ալթայի Հանրապետություն

Ալթայի հանրապետություն (հարավային ալթայերեն՝ Алтай Республика), հանրապետություն Ռուսաստանի կազմում, Ռուսաստանի ֆեդերացիայի միավոր։ Մայրաքաղաքն է Գորնո-Ալթայսկ քաղաքը։

Հյուսիս-արևմուտքում սահմանակից է Ալթայի երկրամասի, արևելքում՝ Տիվա հանրապետության և Խակասիայի, հյուսիս-արևելքում Կեմերովոյի մարզի, հարավ-արևմուտքում՝ Ղազախստանի, հարավում՝ Չինաստանի և Մոնղոլիայի հետ։

Անդրկարպատյան մարզ

Անդրկարպատյան մարզ (ուկր.՝ Закарпатська область, հունգ.՝ Kárpátontúli terület, ռում.՝ Regiunea Transcarpatia, գնչ. Regiunea Transcarpatia, գերմ.՝ Die Oblast Transkarpatien), մարզ Ուկրաինայի հարավ-արևմուտքում։ Հիմնվել է 1946 թ. հունվարի 22-ին։ Վարչական կենտրոնն է Ուժգորոդ քաղաքը։

Տեղաբաշխված է Ուկրաինական Կարպատների և Անդրկարպատյան ցածրավայրի արևմտյան մասում։ Հյուսիսում մարզը սահմանակից է Լվովի մարզին, արևելքում՝ Իվանո-Ֆրանկովսկի մարզին, հարավում՝ Ռումինիային, հարավ-արևմուտքում Հունգարիայի, արևմուտքում՝ Սլովակիայի, և հյուսիս-արևմուտքում՝ Լեհաստանի հետ։

Բուրյաթիա

Բուրյաթիա (ռուս.՝ Респу́блика Буря́тия, բուրյաթերեն՝ Буряад Орон), հանրապետություն Ռուսաստանի կազմում, Ռուսաստանի ֆեդերացիայի միավոր։ Մայրաքաղաքն է Ուլան-Ուդե քաղաքը։

Հյուսիս-արևմուտքում սահմանակից է Ալթայի երկրամասի, արևելքում՝ Տիվա հանրապետության և Խակասիայի, հյուսիս-արևելքում Կեմերովոյի մարզի, հարավ-արևմուտքում՝ Ղազախստանի, հարավում՝ Չինաստանի և Մոնղոլիայի հետ։

Հյուսիսից սահմանակից է Իրկուտսկի մարզի հետ, արևմուտքում Տիվա հանրապետության և Անդրբայկալյան երկրամասի, իսկ հարավում Մոնղոլիային հետ։

Բրյանսկի մարզ

Բրյանսկի մարզ (ռուս.՝ Брянская область), մարզ Ռուսաստանի կազմում, Ռուսաստանի Դաշնության միավոր։ Վարչական կենտրոնն է Բրյանսկ քաղաքը։

Սահմանակից է Ռուսաստանի հյուսիսում՝ Սմոլենսկի, արևելքում՝ Կալուգայի, հարավ-արևելքում՝ Օրյոլի, և հարավում՝ Կուրսկի մարզերի հետ, ինչպես նաև արևմուտքում Բելառուսի Մոգիլյովի և Գոմելի մարզերի հետ, և հարավ-արևմուտքում Ուկրաինայի Չեռնիգովի և Սումիի մարզերի հետ։

Դոնեցկի մարզ

Դոնեցկի մարզ (ուկր.՝ Доне́цька о́бласть, մարզ Ուկրաինայի հարավ արևելյան մասում։ Ստեղծվել է 1938 թվականի հունիսի 3-ին, երբ հին Դոնեցկի մարզի կազմից առանձնացվեցին Վորոշիլովգրադի (այժմ Լուգանսկի մարզ) և Ստալինյան (այժմյան Դոնեցկի) մարզերը։

Զապորոժիեի մարզ

Զապորոժիեի մարզ (ուկր.՝ Запорізька область), մարզ Ուկրաինայի հարավում։ Այն հիմնվել է 1939 թ. հունվարի 10-ին։ Տեղաբաշխված է երկրի հարավ արևելքում, հիմնականում զբաղեցնում է Դնեպր գետի ավազանի ստորին հոսանքի ձախ-ափյան տարածքը։ Վարչական կենտրոնն է Զապորոժիե քաղաքը։

Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Դնեպրոպետրովսկի մարզին. արևմուտքում՝ Խերսոնի մարզին, արևելքում՝ Դոնեցկի մարզին, իսկ հարավից լվացվում է Ազովի ծովով, ծովփնյա գիծը տարածվում է ավելին քան 300 կմ։ Մարզը տարածվում է հյուսիսից հարավ 208 կմ, և արևելքից արևմուտք 235 կմ։

Իվանո-Ֆրանկովսկ

Իվանո-Ֆրանկովսկ (ուկր.՝ Івано-Франківськ), պատմական քաղաք Ուկրաինայի հարավ-արևմուտքում։ Իվանո-Ֆրանկովսկի մարզի վարչական կենտրոնն է։

Լենինգրադի մարզ

Լենինգրադի մարզ (ռուսերեն՝ Ленингра́дская о́бласть)՝ Ռուսաստանի սուբյեկտներից մեկն է, մտնում է Հյուսիս-արևմտյան ֆեդերալ և Հյուսիս-արևմտյան տնտեսական օկրուգների մեջ։ Մարզը ստեղծվել է 1927 թվականի օգոստոսի 1-ին։ Վարչական կենտրոնը Սանկտ Պետերբուրգ քաղաքն է։

Տարածքը 85 300 կմ² է, որը Ռուսաստանի ամբողջ տարածքի 0,5 % է կազմում. Այդ ցուցանիշով մարզը զբաղեցնում է 39-րդ տեղը Ռուսաստանում։ Արևմուտքից արևելք մարզը ձգվում է 450 կիլոմետրով, իսկ ամենամեծ սահմանի երկարությունը հյուսիսից հարավ կազմում է 320 կմ։ Բնակչությունը 1 631 894 մարդ է (2009 թ.)

Խերսոնի մարզ

Խերսոնի մարզ (ուկր.՝ Херсо́нська о́бласть), մարզ Ուկրաինայի հարավային մասում։

Հարավ-արևմուտքից լվացվում է Սև ծովով, իսկ հարավ-արևելքից՝ Ազովի ծովով։ Սահմանակից է հյուսիսում՝ Դնեպրոպետրովսկի մարզի հետ, արևելքում՝ Զապորոժյեի մարզի, արևմուտքում՝ Նիկոլաևի մարզի, իսկ հարավում՝ Զրիմի Ինքնավար Հանրապետության հետ։ Վարչական կենտրոնն է Խերսոն քաղաքը։ Կազմվել է 1944 թվականի մարտի 30-ին։ Հարավից ողողվում Է Սև և Ազովի ծովերով։ Տարածությունը 28 500 կմ² է, բնակչությունը՝ 1 117 000. (2008)։

Կալմիկիա

Կալմիկիա հանրապետություն (ռուս.՝ Респу́блика Калмы́кия, կալ. Хальмг Таңһч), հանրապետություն Ռուսաստանի կազմում, Ռուսաստանի ֆեդերացիայի միավոր։ Մայրաքաղաքն է Էլիստա քաղաքը։

Սահմանակից է հարավում Դաղստանի, հարավ-արևմուտքում՝ Ստավրոպոլի երկրամասի, արևմուտքում՝ Ռոստովի մարզի, հյուսիս-արևմուտքում՝ Վոլգոգրադի մարզի, իսկ արևելքում Աստրախանի մարզի հետ։

Կիրովոգրադի մարզ

Կիրովոգրադի մարզ (ուկր.՝ Кіровогра́дська о́бласть), մարզ Ուկրաինայի կենտրոնական մասում։ Ստեղծվել է 1939 թվականի հունվարի 10-ին։

Տեղաբաշխված է Դնեպր և Հարավային Բուգ գետերի միջև, Մերձդնեպրյան բարձրավանդակի հարավային մասում։ Մարզի համարյա ամբողջ տարածքը տեղաբաշխված է Դնեպրի աջ ափին։ Սահմանակից է հյուսիսում՝ Չերկասիի մարզի, հյուսիս-արևելքում՝ Պոլտավայի մարզի, հարավում և հարավ-արևելքում՝ Դնեպրոպետրովսկի մարզի, հարավում՝ Նիկոլաևի և Օդեսայի մարզերի, իսկ արևմուտքում՝ Վիննիցայի մարզի հետ։

Հետաքրքրական է, որ Դոբրովելիչկովկա ավանում է գտնվում Ուկրաինայի երկրաչափական կենտրոնը։

Մոսկվայի մարզ

Մոսկվայի մարզը (Մերձմոսկովյան շրջան) (ռուսերեն՝ Моско́вская о́бласть, Подмоско́вье) Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներից մեկն է, մտնում է Կենտրոնական ֆեդերալ օկրուգի մեջ։ Պետական իշխանությունը գտնվում է Մոսկվայում և Կրասնոգորսկում։ Սահմանակցում է հյուսիս-արևմուտքում Տվերի մարզի հետ, հյուսիսում - Յարոսլավլի մարզի, հյուսիս-արևելքում և արևելքում - Վլադիմիրի մարզի, հարավ-արևելքում - Ռյազանի, հարավում - Տուլայի, հարավ-արևմուտքում - Կալուգայի, իսկ արևմուտքում Սմոլենսկի մարզի հետ։ Մոսկվայի մարզը ստեղծվել է 1929 թվականի հունվարի 14-ին։

Նիժնի Նովգորոդի մարզ

Նիժնի Նովգորոդի մարզ (ռուս.՝ Нижегородская область), մարզ Ռուսաստանի կազմում, Ռուսաստանի ֆեդերացիայի միավոր։ Մայրաքաղաքն է Նիժնի Նովգորոդ քաղաքը։

Սահմանակից է հյուսիս-արևմուտքում Կոստրոմայի, հյուսիս-արևելքում՝ Կիրովի մարզերի հետ, արևելքում՝ Մարի Էլ և Չուվաշիա հանրապետությունների հետ, հարավում Մորդովիա հանրապետության, հարավ-արևմուտքում Ռյազանի մարզի, իսկ արևմուտքում Վլադիմիրի և Իվանովոյի մարզերի հետ։

Չեռնովցիի մարզ

Չեռնովցիի մարզ (ուկր.՝ Черніве́цька о́бласть), մարզ Ուկրաինայի հարավ-արևմուտքում։ Հիմնվել է 1940 թվականի օգոստոսի 7-ին։ Վարչական կենտրոնն է Չեռնովցի քաղաքը։ Մարզի տարածքում է գտնվում Ուկրաինայի հարթավայրային մասի ամենաբարձր կետը Բերդա լեռը։

Սումիի մարզ

Սումիի մարզ'(ուկր.՝ Су́мська о́бласть), մարզ Ուկրաինայի հարավ-արևելքում։ Հիմնվել է 1939 թվականի հունվարի 10-ին։ Վարչական կենտրոնն է Սումի քաղաքը։

Սահմանակից է հյուսիսում Ռուսաստանին և Ուկրաինային, արևմուտքում՝ Չեռնիգովի, հարավ-արևելքում՝ Խարկովի և հարավում՝ Պոլտավայի մարզերին։

Սևաստոպոլ

Սևաստոպոլ (ռուս.՝ Севастополь), քաղաք Ղրիմի թերակղզու հարավ-արևմուտքում, Սև ծովի ափին, դե-յուրե՝ Ուկրաինայում, դե-ֆակտո՝ Ռուսաստանում։ Ի սկզբանե քաղաքի անվանումը եղել է Ախտիար, սակայն 1784 թվականին հույները վերանվանել են Սևաստոպոլ (հուն.՝ «Մեծ քաղաք»)։

Վոլինի մարզ

Վոլինի մարզ (ուկր.՝ Воли́нська о́бласть, լիտ.՝ Voluinės sritis, լեհ.՝ Obwód wołyński), մարզ Ուկրաինայի հյուսիս արևմտյան մասում, ուկրաինական Պոլեսյեի տարածքում։ Սահմանակից է արևմուտքում՝ Լեհաստանի հանրապետության, հյուսիսում` Բելառուսիայի հանրապետության, և Ուկրաինայի Ռովնոյի մարզին արևելքում, և Լվովի մարզին հարավում։

Մարզի մակերեսը կազմում է 20,143 հազ. կմ² (Ուկրաինայի ամբողջ տարածքի 3,34 %), հյուսիսից հարավ տարածվում է 187 կմ, իսկ արևմուտքից արևելք 163 կիլոմետր։

Օդեսայի մարզ

Օդեսայի մարզ (ուկր.՝ Оде́ська о́бласть), մարզ Ուկրաինայի հարավ-արևմուտքում։ Հիմնվել է 1932 թվականի փետրվարի 27-ին։ Վարչական կենտրոնն է Օդեսա քաղաքը։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.