Կրետե

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրետե (այլ կիրառումներ)
Picto infobox map
Կրետե
հուն․՝ Κρήτη
Ηράκλειο 4795

Հերակլիոնի համայնապատկերը
35°11′00″ հս․. լ. 24°48′46″ ավ. ե. / 35.1832763° հս․. լ. 24.8128264° ավ. ե.Կոորդինատներ: 35°11′00″ հս․. լ. 24°48′46″ ավ. ե. / 35.1832763° հս․. լ. 24.8128264° ավ. ե.
Տեղագրություն Միջերկրական ծով
Երկիր Հունաստան Հունաստան
Վարչատարածքային բաժանում Կրետեյի պերիֆերիա
Ջրատարածություն Միջերկրական ծով
Մակերես 8,335.88 կմ² կմ2
Ամենաբարձր կետը 2456 մ մ
Բնակչություն (2011) 623065 մարդ
Բնակչության խտությունը 75,495 մարդ/կմ² մարդ/կմ2
##Կրետե (Հունաստան)
Red pog.svg

Կրետե[1] (հուն․՝ Κρήτη Կրիտի), Հունաստանի ամենամեծ և ամենախիտ բնակեցված կղզին: Ըստ տարածքի՝ 88-րդն է աշխարհում և հինգերորդը Միջերկրական ծովում՝ Սիցիլիայից, Սարդինիայից, Կորսիկայից և Կիպրոսից հետո:

Կրետե կղզին հարակից մի շարք մանր և միջին չափի կղզիների հետ միասին կազմում է Կրետեի պերիֆերիան (հուն․՝ Περιφέρεια Κρήτης), որը հանդիսանում է Հունաստանի Հանրապետության 13 վարչատարածքային միավորներից մեկը: Կրետեի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Հերակլիոնն է՝ 623․065 մարդ բնակչությամբ (ըստ 2011 թվականի տվյալների):

Կրետեն կարևոր դեր ունի Հունաստանի տնտեսության և մշակույթի մեջ: Կրետեի Մինոսյան քաղաքակրթությունը, որ գոյատևել է մ.թ.ա. 2600 թվականից մինչև մ.թ.ա. 1400 թվականը, համարվում է Եվրոպայի ամենահին քաղաքակրթությունը, իսկ Կրետեի ծովապետությունը՝ հնագույն քաղաքակրթության օրրաներից մեկը[2] :

Անվանում

Կրետեի մասին առաջին հիշատակումներն եղել են մ.թ.ա. 18-րդ դարի սիրիական Մարի քաղաք-պետությանը նվիրված աշխատությունում[3], նեո-ասորեստանյան գրառումներում և Աստվածաշնչում: Կրետե կղզու անվանումը հիշատակված է նաև հինեգիպտական գրառումներում, որտեղ այն նշվում է կեդտիու անվանումով:

Կղզու ներկայիս անվանումը հիշատակված է միկենյան հունական տեքստերում[4]՝ «𐀐𐀩𐀳» գրությամբ (Կե-րե-տե, հետագա հունարենում՝ «Κρῆτες», որը «Κρής» բառի հոգնակին է[5]): Հին հունարեն լեզվով Կրետե կղզու մասին առաջին գրվածքը հանդիպում է «պատմության հոր»՝ հին հույն պատմիչ Հոմերոսի «Ոդիսականը» ստեղծագործության մեջ[6][7]: Դրա ստուգաբանությունն անհայտ է: Լատիներենով կղզին անվանվում է ժամանակակից Կրետե (լատ.՝ Creta) անվամբ:

Կրետեի բնօրինակ արաբերեն անվանումն է Իքրիթիշ (արաբ․՝ اقريطش‎‎): Կրետեի էմիրության հիմնադրումից հետո նրա մայրաքաղաքը կոչվել է Ռաբդ ալ-Հանդաք (արաբ․՝ ربض الخندق‎‎): Ներկայումս այդ քաղաքը կոչվում է Հերակլիոն:

Հետագայում կղզին կոչվել է նաև Քսանդաքս (հուն․՝ Χάνδαξ) կամ Քսանդակաս (հուն․՝ Χάνδακας): Օսմանյան կայսրության տիրապետության տարիներին հին թուրքերեն լեզվով քաղաքն անվանվել է գիրիտ (كريت):

Աշխարհագրական բնութագիր

Կղզու մակերեսը կազմում է 8261 կմ2 (Գավդոս եւ Դիա կղզիների հետ միասին` 8336 կմ2
Բնակչությունը կազմում է 623 հազար մարդ։ Կրետեն որպես Հունական մարզ բաժանված է 4 նոմերի կամ տարածաշրջանային միավորի։ Դրանք են Չանիան, Լասիթին, Ռեթիմնոն, Հերակլիոնը։

Կրետեն առասպելաբանության մեջ

Կրետեն ունի հարուստ դիցաբանություն, որը մեծապես կապված է հին հունական աստվածների և մասամբ նաև՝ մինոսյան քաղաքակրթության հետ։

  • Իդա լեռան Իդայոն քարանձավում է ծնվել Զևս աստվածը, ում մայրը՝ Հռեան փախել էր իր ամուսին Քրոնոսից։
  • Պաքսիմադիա կղզիները Արտեմիս ստվածուհու և Ապոլլոն աստծո ծննդավայրն են։ Փաիստոսում տարածված էր նրանց մոր՝ Լետոն աստվածուհու պաշտամունքը։
  • Աթենաս աստվածուհին լողացել է Վուլիսմենի լճում։
  • Զևս աստվածը Կրետեում շանթահարեց կղզին ահաբեկող հսկա մողեսին։ Մողեսը վայրկենապես քարացավ և դարձավ Դիա անունով կղզին։ Կղզին երևում է Կնոսոսից և ունի հսկայական մողեսի ձև։
  • Լեֆկաի կղզյակները սիրենների և մուսաների մրցույթի հետևանք են։ Մուսաներն այնքան էին վշտացել պարտության համար, որ պոկոտեցին իրենց մրցակիցների թևերի փետուրները։ Սիրենները սպիտակեցին և թափվեցին ծովի մեջ Ապտերայի («անփետուր») մոտ և Լեֆկաի ծովախորշում ձևավորեցին կղզիներ։
  • Հերակլեսն իր հրաշագործություններից մեկի ժամանակ Կրետեի ցուլին տարավ Պելոպոնես։
  • ևրոպայի ու Զևսի ամուսնությունից ծնվեցին երեք որդի՝ Մինոսյան քաղաքակրթության հիմնադիրներ Հռադամանթիսը և Մինոսը և Լիկիայում իր պետությունը հիմնած Սարպեդոնը։
  • Մահից հետո Մինոս թագավորը դարձավ Հադեսի մեռյալների դատավոր։
  • Կնոսոսի պալատի լաբիւրինթոսի հետ է կապված Թեսևսի և Մինոտավրոսի առասպելը, որում Թեսևսը տապալում է Մինոտավրոսին։
  • Մինոս արքայի մոտ գերի ընկած Իկարոսն ու Դեդալոսը նրանից ազատվելու համար պատրաստեցին թևեր, ամրացրին իրենց վրա և թռան երկինք։

Կրետեում ծնված նշանավոր մարդիկ

Աղբյուրներ

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9
  2. Հին Կրետե Օքսֆորդի գրադարանն օնլայն՝ դասականներ
  3. Stephanie Lynn Budin, The Ancient Greeks: An Introduction (New York: Oxford UP, 2004), 42.
  4. O. Dickinson, The Aegean Bronze Age (Cambridge, UK: Cambridge UP, 1994), 241-244.
  5. «The Linear B word ke-re-si-ji»։ Palaeolexicon. Word-study tool for ancient languages
  6. Book 14, line 199; Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon
  7. Edwin L. Brown, "Linear A on Trojan Spindlewhorls, Luvian-Based ϜΑΝΑΞ at Cnossus", in Qui miscuit utile dulci: Festschrift Essays for Paul Lachlan MacKendrick, eds., Gareth Schmeling, Jon D. Mikalson, 1998, p. 62.
Coat of arms of Greece.svgՀունաստանի վարչական բաժանում (պերիֆերիաներ)Flag of Greece.svg

ԱտտիկաԿենտրոնական Հունաստան • Կենտրոնական Մակեդոնիա • Կրետե • Արևելյան Մակեդոնիա և ԹրակիաԷպիրուսՀոնիական կղզիներՀյուսիսային Եգեյան կղզիներ • Պելոպոնես • Հարավային Եգեյան կղզիներԹեսալիաԱրևմտյան Հունաստան • Արևմտյան Մակեդոնիա

Աբրահամ Գ Կրետացի

Աբրահամ Գ Կրետացի (ծ. թ. անհայտ, ք. Կանդիա, Կրետե կղզի – ապրիլի 18, 1737), Ամենայն հայոց կաթողիկոս 1734 թվականից, պատմագիր։ Հաջորդել է Աբրահամ Բ Խոշաբեցուն։

Դոդեկանես

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոդեկանես (այլ կիրառումներ)Դոդեկանես (հուն․՝ Δωδεκάνησα, Dodekánisa, բառացի` տասերկու կղզիներ), Հունաստանում գտնվող 12 մեծ և 150 փոքր կղզիաումբ՝ Էգեյան ծովում, որոնցից բնակեցված են 26-ը։ Կղզիախումբը հիմնականում սահմանում է Կրետե ծովի արևելյան սահմանը։ Դրանք ունեն հարուստ պատմություն և բնակեցված կղզիներից շատերը՝ նույնիսկ ամենափոքրերը, կարող են հպարտանալ Բյուզանդական ճարտարապետության տասնյակ եկեղեցիներով և միջնադարյան ամրոցներով։

Եգեյան ծով

Եգեյան ծով կամ Էգեյան ծով, կիսափակ ծով Միջերկրական ծովի ավազանում, Բալկանյան, Փոքր Ասիա թերակղզիների ու Կրետե կղզու միջև։ Ողողում է Հունաստանի և Թուրքիայի ափերը։ Հյուսիսարևելքում Դարդանելի նեղուցով միանում է Մարմարա ծովին։ Մակերեսը 191 հազար կմ2 է, առավելագույն խորությունը 2561 մ (հարավում)։ Կան շատ կղզիներ՝ Հարավային և Հյուսիսային Սպորադներ, Կիկլադներ, Կրետե, Հոնիական և այլն։ Գլխավոր նավահանգիստներն են Պիրեան, Սալոնիկը և Իզմիրը։

Եգեյան մշակույթ

Եգեյան քաղաքակրթությունը (կամ Եգեյան մշակույթը) ընդհանրական տերմին է, որն օգտագործվում է Եգեյան ծովի կղզիների Բրոնզեդարի մշակույթների նկատմամբ։ Փաստացիորեն այս տերմինը վերաբերում է երեք տարածքների. Կրետեին, Կիկլադյան կղզիներին և մայրցամաքային Հունաստանին։ Վաղ Բրոնզեդարից Կրետեն ասոցիացվում էր Մինոսյան մշակույթի հետ, միևնույն ժամանակ Կիկլադյան կղզիներում և մայրցամաքային Հունաստանում գոյություն ունեին տարբեր մշակույթներ/քաղաքակրթություններ։ Մոտ մ.թ.ա. 1450 թվականից նախահունական Միկենեյան քաղաքակրթությունը տարածվում է Կրետե կղզում։

Կրետե-Միկենյան մշակույթ, Էգեյան մշակույթ, Կրետե կղզու, Էգեյան ծովի կղզիների, մայրցամաքային Հունաստանի, Փոքր Ասիայի (Անատոլիայի բրոնզի դարին (մ.թ.ա. III-II հազարամյակներ) պատկանող քաղաքակրթությունների ընդհանուր անվանումը։ Գլխավոր կենտրոնները հայտնաբերվել են Հենրիխ Շլիմանի՝ Միկենքում (1876), Արթուր էվանսի՝ Կրետե կղզում (1891) «Արքա-քուրմ», Կնոսոսի պալատի երանգավորված ռելիեֆը (մ.թ.ա. II հազարամյակի կես) կատարած պեղումներով։ Սկսած XIX դարից հետազոտվել է մի քանի հարյուր հուշարձան՝ գերեզմաններ, բնակավայրեր, խոշոր քաղաքներ (Լեմնոս կղզու վրա՝ 5 մ բարձրությամբ որմերով Պոլիոքնին, Միլոս կղզու վրա՝ Փիլակոփին, Տրոյայի թագավորական նստավայրերը, Կրետեի պալատները՝ Կնոսոսում, Մալիայում, Փեստոսում, Միկենքի ակրոպոլիսը և այլն)։ Կրետե-Միկենյան մշակույթը անհամաչափ է զարգացել. նրա կենտրոնների ծաղկումն ու անկումը կատարվել է տարբեր ժամանակաշրջաններում։ Մ.թ.ա. III հազարամյակում գոյացել են հասարակական շենքերի և տաճարների առկայությամբ, աշտարակներով ու բաստիոններով ամրացված քաղաքներ արևմտյան Անատոլիայում, պաշտպանական կառույցներով բնակավայրեր մայրցամաքային Հունաստանում։ Կրետեում ամրոցներ չեն հայտնաբերվել նույնիսկ մ.թ.ա. II հազարամյակից։ Կրետե-Միկենյան մշակույթում առանձնանում են ըստ տեղանքի հնագիտական մշակույթներ (քաղաքակրթություններ)՝ թեսալական, մակեդոնական, արևմտաանատոլական, հելլադական, կիկլադյան, մինոսյան, որոնք ընդունված է ստորաբաժանել երեք հիմնական ժամանակաշրջանի՝ վաղ, միջին և ուշ, սրանք իրենց հերթին՝ երեք ենթաժամանակաշրջանի՝ I, II, III (օրինակ, վաղ մինոսյան I, միջին թեսալական III և այլն)։ Նրա կազմավորումը եղել է երկարատև և բարդ։ Արևմտյան Անատոլիայի և միջին Հունաստանի մշակույթները առաջացել են՝ հիմք ունենալով տեղական նեոլիթը, Էգեյան ծովի արևելյան մասի կղզիներում գերակշռել է Տրոյայի մշակույթի ազդեցությունը։ Մ.թ.ա. մոտ 2300 թվականին Պելոպոնեսն ու հյուսիսարևմտյան Անատոլիան ենթարկվել են թշնամական հարձակման։ Եկվորների ազդեցության ներքո մ.թ.ա. II հազարամյակի սկզբներին փոիոխություն է կրել մայրցամաքային Հունաստանի, Տրոյայի և մի քանի կղզիների նյութական մշակույթը։ Հարձակումից զերծ Կրետեում շարունակել է զարգանալ Մինոսյան մշակույթը (մ.թ.ա. II հազարամյակում ծագել է մեհենագիրը, մ.թ.ա. 1600 թվականից՝ «Ա» գծային գիրը)։ Ելնելով նյութական մշակույթի (խեցեղեն, մետաղյա իրեր և այլն) որոշակի միաոճությունից՝ եզրակացվում է, որ Միջին բրոնզի դարը (մ.թ.ա. II հազարամյակի I կես) Կրետե-Միկենյան մշակույթի առավել համախմբման ժամանակաշրջանն է։ Մ.թ.ա. մոտ 1600 թվականին այլ ցեղերի (հավանաբար՝ աքայացիների, որոնց զինվորները կիրառել են մարտակառքեր) ներխուժումը մայրցամաքային Հունաստան հիմք հանդիսացավ հին կենտրոններ Միկենքի, Տիրինթոսի, Օրքոմենոսի շուրջը, այսպես կոչված, միկենյան ժամանակաշրջանի ոչ մեծ պետությունների առաջացման համար։ Մ.թ.ա. մոտ 1470 թվականին նրա որոշ կենտրոններ, հատկապես Կրետեն, տուժել են Սանտորին հրաբխի ժայթքումից։ Այնուհետև Կրետեում հայտնվել է աքայական (միկենյան) բնակչությունը, որն իր հետ բերել է նոր մշակույթ և «Բ» գծային գիրը։ Մ.թ.ա. XIII դարի վերջին այն խորը ներքին ճգնաժամ է ապրել, միաժամանակ դորիացիների և «ծովի ժողովուրդների» արշավները այն հասցրել են անկման։ Կրետե-միկենյան կամ Էգեյան արվեստի զարգացման ընթացքում առաջատար դերը Էգեյան աշխարհի մի մասից անցել է մյուսին, կազմավորվել են տեղային ոճեր։ Բնութագրական են Հին Եգիպտոսի, Ասորիքի, Փյունիկիայի հետ փոխադարձ կապերը։ Համեմատած Հին Արևելքի գեղարվեստական մշակույթների հետ, Էգեյան արվեստը բնույթով ավելի աշխարհիկ է։ Մ.թ.ա. III հազարամյակի հուշարձաններից աչքի են ընկնում կիկլադյան դամբարաններում պեղված պլաստիկան, «կիկլադյան կուռքերը», որոնք երկրաչափականացված, լակոնիկ, մոնումենտալ ձևերով մարմարյա արձանիկներ, գլուխներ կամ արձանների ֆրագմենտներ են, մերկ կանանց արձանիկներ։ Մ.թ.ա. մոտ XXIII դարից մշակութային առաջատար կենտրոն է դարձել Կրետեն, որը ծաղկում է ապրել մ.թ.ա. II հազարամյակի I կեսին՝ իր արվեստի ազդեցությունը տարածելով Կիկլադես կղզիներում և մայրցամաքային Հունաստանում։ Կրետական ճարտարապետների բարձրագույն նվաճումն են պալատները (բացվել են Կնոսոսում, Փեստոսում, Մալլիայում, Կատո Զաքրոյում), որոնցում լայնարձակ հարթությունների (բակերի), 2-3-հարկանի շենքերի, լուսիջույց հորերի, պանդուսների, աստիճանների համադրվածքը ստեղծում էր անընդհատ փոփոխվող տպավորություններով լեցուն գեղարվեստական կերպար։ Կրետեում ստեղծվել է դեպի վերը լայնացող սյան յուրօրինակ տիպ։ Կրետեի կերպարվեստում և դեկորատիվ-կիրառական արվեստում օրնամենտալ դեկորատիվ ոճը մ.թ.ա. XVII-XVI դարերին փոխարինել է մարդու, կենդանական և բուսական աշխարհի կերպարների ավելի որոշակի, անմիջական պատկերումով։ Մ.թ.ա. XV դարի վերջին աճել է պայմանականությունը, ոճավորումը։ Մ.թ.ա. XVII-XIII դարերը աքայական Հունաստանի արվեստի բարձր ծաղկման ժամանակաշրջանն են։ Քաղաք-ամրոցները (Միկենք, Տիրին) կառուցվում էին բլուրների վրա, այսպես կոչված, կիկլոպյան շարի (մոտ 12 տոննա կշռող քարաբեկորներից) հզոր պարիսպներով, երկմակարդակ հատակագծումով՝ ստորին քաղաքը (շրջակայքի բնակչության ապաստարանը) և ակրոպոլիսը (կառավարչի պալատով)։ Պալատներն ու տները, ինչպես Կրետեում, կառուցվում էին հում աղյուսից, փայտյա կապերով, քարե ցոկոլի վրա։ Կազմավորվում է մեգարոնը՝ սյունասրահով ուղղանկյուն շենքի տիպը, որը Հին Հունաստանի «անտավոր տաճարի» նախատիպարն էր։ Ուշագրավ են բոլորաձև հատակագծով, կեղծ թաղածածկ դրոմոսով (դամբարանի ներսը տանող նեղ, երկար միջանցք) կեղծ գմբեթավոր դամբարանները (Ատրևսի դամբարանը Միկենքում, մ.թ.ա. XIV-XIII դարեր)։ Աքայական Հունաստանի կերպարվեստն ու դեկորատիվ-կիրառական արվեստը, հատկապես մ.թ.ա. XVII-XVI դարերին, մեծապես ազդվել է Կրետեի արվեստից (Միկենքի «հորանման դամբարաններից» պեղված ոսկյա և արծաթյա իրերը)։ Տեղական ոճին բնութագրական է ձևերի ընդհանրացումն ու լակոնիկությունը («հորանման դամբարանների» հուշասյուների ռելիեֆները, հուղարկավորման դիմակները, որոշ անոթներ՝ «Նեստորի գավաթը»)։ Մ.թ.ա. XV-XIII դարերի արվեստը, ինչպես և կրետականը, մեծ ուշադրություն է դարձրել մարդուն ու բնությանը՝ ձգտելով կայուն սիմետրիկ ձևերի և ընդհանրացման։

Էլ Գրեկո

Էլ Գրեկո (հուն․՝ Δομήνικος Θεοτοκόπουλος, Domenikos Theotokopoulos, հանդիպում են տարբերակներ Դոմինիկո, Դոմենիկո և Թեոտոկոպուլի իսպ.՝ El Greco, բառացի «հույնը»; 1541 - 1614), իսպանացի նկարիչ՝ ազգությամբ հույն։

«Էլ Գրեկո»-ն նրա ծածկանունն էր, կապված ծագումով հույն լինելու հետ, նկարիչը սովորաբար իր նկարները ստորագրում էր իր ամբողջական անունով, հունարեն տառերով՝ Δομήνικος Θεοτοκόπουλος (Դոմենիկոս Թեոտոկոպուլոս), հաճախ ավելացնելով՝ Κρής (Կրետե)։

Էլ Գրեկոն ծնվել է Կրետեում, որը այն ժամանակ Վենետիկյան Հանրապետության մի մասն էր կազմում։ Կրետեն իր ժամանակի հետբյուզանդական արվեստի կենտրոնն էր, և Էլ Գրեկոն սովորեց ու այդ ավանդույթների շնորհիվ նախքան 26 տարեկանում Վենետիկ մեկնելը դարձավ իսկական վարպետ։ 1570 թվականին նա գնում է Հռոմ, որտեղ բացում է արվեստանոց և աշխատում մի շարք կտավների վրա։ Իտալիայում ապրելու տարիներին Էլ Գրեկոն հարստացնում է իր ոճը Իտալական Վերածննդի և Մաներիզմի տարրերով։ 1577 թվականին Էլ Գրեկոն տեղափոխվում է Իսպանիա, այնտեղ էլ մնում և ստեղծագործում է մինչև իր մահկանացուն կնքելը։ Տոլեդոյում նա ստեղծում է մի քանի խոշոր պատվերներ ու նկարում իր հայտնի կտավները։

Էլ Գրեկոյի դրամատիկ և էքսպրեսիոնիստական ոճը իր ժամանակակիցները ընդունում էին տարակուսանքով, սակայն 20-րդ դարում այն ստանում է իր արժանի գնահատականը։ Էլ Գրեկոն համարվում է կուբիզմի և էքսպրեսիոնիզմի հիմնադիրը, նրա անհատականությունն ու կտավները ներշնչման աղբյուր են հանդիսացել այնպիսի մեծ պոետների համար, ինչպիսիք են՝ Ռայներ Մարիա Ռիլկե ու Նիկոս Կազանձակիս։ Այժմյան արվեստագետների կողմից Էլ Գրեկոն բնորոշվում է որպես այնչափ յուրօրինակ նկարիչ, ով չի պատկանում կերպարվեստի և ոչ մի ավանդական դպրոցի։ Նա ճանաչված է իր չափից դուրս երկարացված պատկերներով և հաճախ անիրական կամ ուրվատեսիլային գունայնությամբ՝ միավորելով բյուզանդական և արևմտաեվրոպական նկարչական ավանդույթները։

Էլեֆթերիոս Վենիզելոս

Էլեֆթերիոս Կիրիակու Վենիզելոս (հուն.՝ Ἐλευθέριος Κυριάκου Βενιζέλος, օգոստոսի 23, 1864 – մարտի 18, 1936), հույն պետական և քաղաքական գործիչ, լրագրող, թարգմանիչ, իրավաբան և հեղափոխական 1910-15, 1917-20, 1924, 1926-32 և 1933-35 թվականներին ստանձնել է Հունաստանի վարչապետի պաշտոնը։ Վենիզելոսի ջանքերով Բալկանյան պատերազմների (1912-13) հետևանքով Հունաստանին են վերամիավորվել Կրետե կղզին, Թրակիայի և Մակեդոնիայի որոշ տարածքներ։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ձգտել է Հունաստանին վերադարձնել թուրքերի գավթած Փոքր Ասիայի հունական տարածքները։ 1935 թվականի մարտին Կրետեում հակամիապետական ապստամբության պարտությունից հետո փախել է արտասահման։

Թուրքական բռնապետության դեմ պայքարում Վենիզելոս հետևողականորեն ձգտել է հայ-հունական համագործակցության։ 1913 թվականին Հունաստանից զգալի քանակությամբ զենք է ուղարկել Զեյթուն՝ հայերին օգնելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության հռչակումից (1918) հետո հայ-հունական հարաբերությունները Վենիզելոսի նախաձեռնությամբ սերտացել են քաղաքական և հասարակական բնագավառներում։

Մեծ ջանքեր է գործադրել 1919 թվականին պատմական Պոնտոսի տարածքում հիմնվելիք հունական պետության և Հայաստանի Հանրապետության ֆեդերացիա ստեղծելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արևմտյան սահմանները միացյալ ուժերով պաշտպանելու համար։

Թանգարան

Թանգարան (հունարեն՝ μουσεῖον, բառացի «Մուսայի տուն»), գիտական, գիտալուսավորական կառույց է, որտեղ հավաքագրվում, պահպանվում, ուսումնասիրվում, մասսայականացվում են բնապատմական, նյութական և հոգևոր մշակութային հուշարձանները՝ բնության և մարդկային հասարակության զարգացման մասին գիտելիքների մասին սկզբնաղբյուրները։ Թանգարանների ֆոնդերում հիմնականում կենտրոնացվում են իրեղեն առարկաներ, գրավոր աղբյուրներ և արվեստի ստեղծագործություններ։ Ժամանակակից գիտական դասակարգմամբ թանգարանները տարբերվում են ըստ տիպերի և ուղղվածության։ Ըստ տիպերի լինում են գիտահետազոտական և ուսումնական, ըստ ուղղվածության՝ պատմության, բնագիտության, արվեստագիտության, գրականության, տեխնիկայի և այլն։ Առանձին խումբ են կազմում հուշային (մեմորիալ), ինչպես նաև կոմպլեքս թանգարանները։

Թեսևս

Թեսևս (հին հուն․՝ Θησεύς, լատ.՝ Theseus), ըստ հին հունական դիցաբանության Աթենքի արքա Էգևսի (կամ Պոսեյդոն աստծո) և Էթրեի որդին, Աթենքի 11-րդ արքան։ Ատտիկայի դիցաբանության կենտրոնական կերպարն է, ինչպես նաև ողջ հունական դիցարանի ամենահայտնի կերպարներից մեկը։ Հիշատակվել է «Իլիական»-ում (1-ին 265) և «Ոդիսական»-ում (11-րդ 323, 631)։

Խանիա

Խանիա (հուն․՝ Χανιά), վենետիկյան անվանումը՝ Կանեա (իտալ.՝ La Canea), քաղաք Հունաստանում՝ Կրետե կղզու հյուսիսում։ Տեղակայված է Ռեթիմնոյից մոտ 70 կմ արևմուտք և Հերակլիոնից 145 կմ արևմուտք։ Նավահանգիստը գտնվում է Կրետե ծովի ափին։ Խանիան Խանիա պերիֆերիկ միավորի և Կրետե պերիֆերիայի Խանիա համայնքի վարչական կենտրոնն է։ Մինչև 1971 թվականը Խանիան կղզու վարչական կենտրոնն էր։ 2011 թվականի մարդահամարի համաձայն՝ բնակչությունը 53 910 է։ Մեծությամբ կղզու երկրորդ քաղաքն է։ Տարածքը 12,564 կմ2 է։

Կրետեի ծովապետություն

Կրետեի ծովապետություն, նախահունական պետություն է Կրետե կղզու վրա։ Կրետեն բոլոր ժամանակներում եղել է Հունական կղզիների մեջ հատընտիրը՝ իր քաղաքակրթությամբ և մշակույթով։ Այն հունական կղզիներից ամենամեծն է։ Կրետեն ունի մեղմ կլիմա, բարձր լեռներ, փարթամ բուսականութուն և հարուստ կենդանական աշխարհ։ Ք.ա. III հազարամյակում Կրետեում սկսեց տոհմական կարգերի քայքայումը և աստիճանաբար առաջացան քաղաք պետություններ։ Կրետեի բնակիչները Ք.ա. II հազարամյակի սկզբին սկսեցին օգտագործել բրոնզե գործիքներ։ Նույն ժամանակաշրջանում քաղաք-պետությունները միավորվեցին մեկ պետության մեջ, և նրանց կենտրոնը դարձավ կղզու հյուսիսային ափին գտնվող Կնոսոս քաղաքը։ Այստեղ ծովամերձ բլրի վրա կառուցված երկու-երեք հարկանի թագավորական պալատի բազմաթիվ սենյակների պատերը զարդարված էին բույսերի և առասպելական կենդանիների պատկերներով։ Ենթադրվում է, որ Աֆրիկայից շատ մարդիկ գաղթել են Կրետե

Հայերը Հունաստանում

Հայերը Հունաստանում զանգվածային բնակություն են հաստատել V-VI դարերից։ Հայկական պետականության անկման և պարսկա-բյուզանդական պատերազմների պատճառով շատ հայեր ապաստանել են Հունաստանում։ Մեծ թվով հայեր 451 թ. Ավարայրի ճակատամարտից հետո տեղափոխվել են Հունաստան։ Բյուզանդական կայսրության (որի մասն էր կազմում Հունաստանը) կայսրերը պետության սահմաններն ապահովելու նպատակով VI-VII դդ. բազմաթիվ հայերի (շուրջ 30 հզ.) գաղթեցրել և բնակեցրել են Թրակիայում ու Մակեդոնիայում։ VIII-IX դդ. բռնի Թրակիա են գաղթեցվել նաև բազմահազար պավլիկյաններ, որոնք պավլիկյան ուսմունքի տարածողները եղան Հունաստանում և, ընդհանրապես, Բալկաններում։ Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանում (IV-XV դդ. 1-ին կես) պետության գերակշռող տարրից՝ հույներից հետո մեծ կշիռ ունեին հայերը։ Նրանք կարևոր դեր են խաղացել Բյուզանդիայի հասարակական, ռազմական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։ Բազմաթիվ հայեր եղել են VII դ․ ստեղծված բյուզանդական ռազմական շրջանների բանակաթեմերի զորավարներ։ Դրանցից մեկն էր, օրինակ, Բյուզանդիայի կայսր, զորավար Նիկեփորոս Փոկաս II-ը (963-969 թթ.), որի հեծելազորի 1/3-ը եղել են հայեր։ Նա, բարձր գնահատելով հայ զիվորների դերը Կրետեի գրավման գործում, բազմաթիվ հայ ընտանիքների թույլ տվեց Փոքր Ասիայից տեղափոխվել Կրետե՝ տեղի բարբարոս ժողովրդին քաղաքակրթելու նպատակով։

X-րդ դարի 70-ական թվականներին Կրետեում ապրել է ավելի քան 20.000 հայ։ Այստեղ մի շարք բնակավայրեր հիմնվել են հայերի կողմից։ Հայկական համայնքներ են եղել Ռեթիմնոնում, Սիթիայում, Արմենոխորում և այլուր։ Հունաստանի հայկական եկեղեցիների մեջ Կրետեի Իրակլիոն քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ամենահինն է (1646 թ.) և գործում է առ այսօր։ 1711-1734 թթ. Կրետեի հայերի հոգևոր առաջնորդն էր Աբրահամ Կրետացին։

Վաղ միջնադարում Բյուզանդիայի մշակութային կենտրոններում (Աթենք, Կոստանդնուպոլիս, Ալեքսանդրիա, Անտիոք, Տրապիզոն) կրթվել են հայ երիտասարդներ։ Հայ մտավորականներից շատերը նպաստել են Բյուզանդիայի հոգևոր կյանքի զարգացմանը։ 858-867 թթ.-ին և 877-886 թթ.-ին Կոստանդնուպոլսի պատրիարքությունը վարել է նշանավոր գիտնական, հայազգի Փոտը։ Բյուզանդական մշակույթի հայտնի գործիչներից էր կայսր Կոստանդին VII Ծիրանածինը։ Հայ-բյուզանդական մշակութային փոխազդեցություններն առկա են նաև ճարտարապետության մեջ ու արվեստում։

Կիլիկիայում հայկական պետականության ստեղծումից հետո, XI-XII դդ. բազմաթիվ հունահայեր գաղթել են Կիլիկիա, որի հետևանքով համայնքը նվազել է, կրկին բազմամարդ է դարձել XVII-XVIII դդ., թուրքական բռնատիրությունից խուսափած հայերի հաշվին։ Հունաստանի անկախության ձեռքբերումը (1829 թ.) նպաստել է հայերի մեծ հոսքին Հունաստան։ Համայնքը սկսել է ստվարանալ XIX դ. վերջից և շարունակվել Մեծ Եղեռնից ու հատկապես 1919-1922 թթ.-ին հույն-թուրքական պատերազմներից հետո։ Այս շրջանում հայերը հիմնականում կենտրոնացած էին Թրակիայի ու Մակեդոնիայի քաղաքներում, ինչպես նաև Աթենքում, Պիրեայում, Կրետե (1925 թ. այստեղ ապրել է 8000 հայ), Սամոս, Միտիլինի, Քիոս, Սիրա, Զակինթոս, Կորֆու և այլ հունական կղզիներում։ հայ գաղթավայրերի վարչական-մշակութային կյանքը կազմակերպում է առաջնորդարանն ու Ազգային կենտրոնական վարչությունը, որոնք ճանաչված էին հունական իշխանությունների կողմից։

Տարբեր տարիներ (1924-1929 թթ., 1932-1933 թթ., 1946-1947 թթ.-ին) Հունաստանից հայրենադարձվել են հազարավոր հայեր։ Ներկայումս Հունաստանում բնակվում է 35-40 հազար հայ (2010), որոնք կենտրոնացած են Աթենքի և Պիրեայի շրջաններում, Սալոնիկում, Թրակիայում, Կրետե կղզում, Հռոդոսում։ Զբաղվում են արհեստագործությամբ (ոսկերիչներ, կոշկակարներ, կահույքագործներ) և առևտրով։ Կան նաև հայտնի գործարանատերեր, մեծ ընկերությունների տնօրեններ։

Համայնքը ղեկավարում է Ազգային վարչությունը (որին ենթակա են տնտեսական և ուսումնական խորհուրդները)։ Գործում են 10 առաքելական (70-ամյա պատմություն ունի Աթենքի արվարձան Ֆիքսի Ս․Կարապետ եկեղեցին), 2 կաթոլիկ, 2 ավետարանական եկեղեցիներ, 4 ամենօրյա (Սոֆի և Լևոն Հակոբյան, Ա․ և Ժ․ Ճենազյան, Զավարյան) և կիրակնօրյա դպրոցներ, հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, ՀԲԸՄ, ՀՄԸՄ, Հայ կապույտ խաչ, Հայ գթության խաչ, Հովարդ Կարագյոզյան հաստատության Հունաստանի մասնաճյուղը, երիտասարդական և պատանեկան միություններ, Համազգային մշակութային, Հաճնի հայրենակցական, «Արաքս», «Արարատ» միությունները և Հայ դատի հանձնախումբը։ 1996 թ.-ին Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը։

1890 թ.-ին Աթենքում լույս է տեսել Հունաստանում առաջին հայերեն պարբերականը՝ «Ասպարեզ»-ը։ Առայսօր Հունաստանում հրատարակվել են 67 անուն պարբերականներ։ Ներկայումս լույս են տեսնում «Ազատ օր» (1945 թ.-ից), «Նոր աշխարհ» (1969 թ.-ից), «Ժողովրդային պայքար» (1982 թ.-ից), «Դրոշակ», «Բռունցք» (1991 թ.-ից), «Երիտասարդական կանչ» (1995 թ.-ից) պարբերականները։

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև հաստատվել են 1992 թ.-ին և մինչև այժմ եղբայրական հարաբերություններ ունեն։

Հոնիական ծով

Հոնիական ծով (հին հուն․՝ Ἰόνιον Πέλαγος, Իոնիոն, հուն․՝ Ιόνιο Πέλαγος [iˈonio ˈpelaɣos], իտալ.՝ mar Ionio [mar ˈjɔːnjo]), Միջերկրական ծովի կենտրոնական մասը՝ Բալկանյան ու Ապենինյան թերակղզիների և Կրետե ու Սիցիլիա կղզիների միջև։ Հյուսիսում Օտրանտոյի նեղուցով միացած է Ադրիատիկ ծովին, արևմուտքում Մեսինայի նեղուցով` Տիրենյան ծովին։ Մակերեսը` 169 հազար կմ ²քառակուսի։ Խորությունը՝ մինչև 5121 մետր։ Խոշոր ծոցերը՝ Պատրաիկոս, Կորնթոսի, Օտրանտոյի։ Արևելքում Հոնիական կղզիներն են։ Գլխավոր նավահանգիստները՝ Պատրաս, Կերկիրա (Հունաստան), Տարանտո, Կատանիա (Իտալիա)։

Հունաստանի վարչական բաժանում

Հունաստանի Հանրապետությունը բաժանված է 13 վարչական օկրուգների (շրջաններ կամ պերիֆերիաների հուն․՝ περιφέρειες), որոնք բաժանվում են 54 նոմոսների (կամ պրեֆեկտուրաների), իսկ որոնք իրենց հերթին բաժանվաում են 1038 համայնքի։ Լրացնելով այդ 13 օկրուգների ցանկը Հունաստանում կա նաև 14-րդ առաջին մակարդակի վարչական միավոր, որը Այոն Օրոս (հուն․՝ Άγιον Όρος - «Սուրբ Սար») ինքնավար երկրամասն է Աֆոն լեռան շրջանում։

Նոյեմբերի 3

Նոյեմբերի 3, տարվա 307-րդ (նահանջ տարիներին՝ 308-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 58 օր։

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքական

Վրաստանի ֆուտբոլի հավաքականը ներկայացնում է Վրաստանի ասոցիացիան ընկերական խաղերում և պաշտոնական հանդիպումներում։ 1990 թվականի մայիսի 27-ին անցկացրեց առաջին պաշտոնական հանդիպումը՝ 2-2 խաղալով Լիտվայի հետ։ 1997 թվականին ամենամեծ հաշվով հաղթանակն է տոնել։ 7-0 հաշվով հաղթելով Հայաստանին գրանցել է իր պատմության ֆավորիտային հաղթանակը։ 2005 թվականի սեպտեմբերի 7-ին 6-1 հաշվով պարտվել է Դանիային։ Բարիս Պաիչատզեի ստադիոնը Վրաստանի հավաքականի ազգային ստադիոնն է։ Հավաքականի ռմբարկուն է Շոտա Արվելադզեն, իսկ ամենից շատ հանդիպումները անցկացրել է Լեվան Կոբիաշվիլին։ GEO-ն Վրաստանի պաշտոնական կոդն է։ Վրաստանը համագործակցում է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հետ։ Ընդհանուր առմամբ Վրաստանը հանդիպումներ է անցկացրել 55 հավաքականների հետ։ Այդ հավաքականներից են Հայաստանը, Կամերունը, Ալբանիան, Բուլղարիան, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Անգլիան, Հունաստանը, Իրանը, Ջորդանը, Ղազախստանը, Ռուսաստանը, Կատարը, Իսպանիան, Լիբանանը, Արաբական Միացյալ Էմիրայությունը, Ուելսը և Շվեյցարիան։ Վերջին շրջանում նա հաղթել է Լիխտենշտաինին, Սաուդյան Արաբիային և Ջիբրալթարին, դե իսկ պարտվել է ԱՄԷ-ին, Իռլանդիային, Շոտլանդիային և Լեհաստանին։ Վրացական ակումբներից նշանավոր են Դինամո Թբիլիսին, Սպարտակ Տսուխինվալին և Սամտրեդիան։ Վրացիները վրացական ակումբներից բացի խաղում են նաև հունական, հոլանդական, ռուսական, կիպրոսական, բելգիական և ուկրաինական ակումբներում։ Օրինակ՝ դարպասապահ Գեորգի Լորիան և Գեորգի Մելեբաշվիլին հանդես են գալիս հունական Կրետե ՖԱ-ում, իսկ Լևան Մչիլդզեն իտալական Էմպոլիում։ Կան խաղացողներ նաև Մոսկվայի Սպարտակից, Վիտեսսեյից և Ռեյսինգ Գեյկից։

Վրացիները Հունաստանում

Վրացիները Հունաստանում, էթնիկական փոքրամասնություն, որը ապրում է Հունաստանում: Հունաստանում ապրող վրացիների թիվը կազմում է մոտ 150,000-300,000 մարդ: Հունաստանի վրացական բնակչությունը կենտրոնացած է հիմնականում մայրաքաղաք Աթենքում: Որոշ մարդիկ ապրում են նաև Սալոնիկում, ինչպես նաև Կրետե կղզում՝ Հերակլիոնում։

Հունաստանի վրացական համայնքը դավանում է քրիստոնեություն (վրաց ուղղափառ եկեղեցի) և հիմնականում խոսում վրացերենով: Այստեղ կա վրացական դպրոց և եկեղեցի։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.