Կաղամբ

Կաղամբ (լատ.՝ Brassica), կաղամբազգիների (խաչածաղկավորների) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։ (Cruciferae) ընտանիքի Brassica ցեղին պատկանող բանջարեղեն, որը մշակվում է կլիմայական բոլոր գոտիներում։ Հանդիսանում է հնագույն բանջարային մշակովի բույսերից և ունի հազարամյակների պատմություն։

Կաղամբ
Կաղամբ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Խաչածաղկավորներ
Ընտանիք Կաղամբազգիներ
Ցեղ Կաղամբ
Տեսակ Կաղամբ այգու
Ենթատեսակ Կաղամբ
Լատիներեն անվանում
Brassica oleracea var capitata L., 1753

Մշակույթ

Կաղամբն առավել հաճախ ասոցացվում է գլուխ կաղամբի հետ, որը ենթատեսակ է։ Գլուխ կաղամբը լինում է 2 ձևի՝ սպիտակագլուխ (forma albd) և կարմրագլուխ (forma rubra)։ Օգտագործվում է բազմազան կերակուրների մեջ (հատկապես՝ տոլմայի), ինչպես նաև թթու և աղը դրած վիճակներում։ Որոշ չափով մշակվում է նաև պահածոների արդյունաբերության մեջ։

Տարածում

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի ստորին լեռն, գոտուց մինչև վերին լեռնայինը։ Աճում է չոր լեռնալանջերին, աղբոտում հացաբույսերի և միամյա խոտաբույսերի ցանքերը։ ՀՀ-ում մշակության մեջ առավել տարածված են

  • կաղամբ գլուխը (B. capitata),
  • ծաղկակաղամբը (B. botrytis),
  • տերևակադամբը կամ կաղամբ կերին (B. subspontanea) և այլ տեսակներ։

Մշակում

Մշակվում են ՀՀ լեռն, և Նախալեռն, գոտիներում (միջահաս և ուշահաս), Արարատյան դաշտում (վաղահաս)։

Կենսաբանական նկարագիր

Արմատն առանցքային է, իլիկաձև։ Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 30-40 (120) սմ։ Տերևները հերթադիր Են, ներքևում՝ հավաքված վարդակում։ Տերևները և ցողունը մերկ են կամ թավոտ։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ վահանաձև, ծաղիկները՝ մանր։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը պատիճ է։ Սերմերը գնդաձև են, մուգ գորշավուն, դարչնագույն կամ դեղին։

Կիրառություն և նշանակություն

Հանրային սննդում կաղամբն ամենագործածական բանջարեղենն է։ Օգտագործվում է թարմ, թթու դրած և պահածոյած։ Պարունակում է 10-12% չոր նյութ, հարուստ է ածխաջրերով, սպիտակուցներով, հանքային աղերով և C վիտամինով, չնայած, որ վերջինիս քանակը կախված է առավելապես կաղամբի տեսակից, հասակից, ինչպես նաև մշակման պայմաններից։ Թթու դրած կաղամբի մեջ C վիտամինը գրեթե ամբողջությամբ պահպանվում է։ Կաղամբը համեմատաբար ավելի պակաս չափով պարունակում է նաև կարոտին, B1, B2 և PP վիտամիններ։

Տեսակները

Հայտնի է 100, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝

  • կաղամբ յուղաբեր (B. napus), հազվադեպ հանդիպում է Տավուշի (Իջևան) և Լոռու (Վանաձոր) մարզերում,
  • կանճրակ (B. campestris),
  • կաղամբուկ երկարացած (B. elongata) և այլն։

Կաղամբն ունի բազամազան ենթատեսակներ, որոնցից կարելի է առանձնացնել.

  • Գլուխ կաղամբ
  • Ծաղկակաղամբ
  • Սավոյան կաղամբ
  • Բրյուսելյան կաղամբ
  • Ցողունակաղամբ
  • Տերևակաղամբ
  • Պեկինյան կաղամբ
  • Չինական կաղամբ և այլն

Կաղամբաբուժություն

Բուժական նպատակներով օգտագործում են ինչպես թարմ, այնպես էլ թթու դրած կաղամբ։ Նրանց, ովքեր ավել քաշի խնդիր ունեն, բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել թարմ կամ թթու կաղամբի հյութ։ Կաղամբահյութի թրջոցները կարող են օգնել հոդային հիվանդությունների բուժման ժամանակ։ Հարկավոր է վերցնել բրդյա կտոր, թրջել կաղամբահյութի մեջ և դնել հիվանդ հոդին։ Քիչ ժամանակ անց հիվանդը կնկատի, թե ինչպես են ցավերը մեղմանում։ Որքինի ժամանակ կաղամբի տերևները եփում են կաթի մեջ, այնուհետև ավելացնում ցորենի թեփուկներ և ստացված զանգվածը թրջոցների տեսքով դնում մաշկի ախտահարված հատվածներին։ Թարմ կաղամբի տերևներից պատրաստված խյուսը արագորեն օգնում է թարախային վերքերի ապաքինման ժամանակ։

Հետաքրքիր է իմանալ

Անգլիացի նավարկող և ծովագնաց Ջեյմս Կուկը պնդում էր, որ իր շուրջերկրյա ճանապարհորդության հաջողության հիմնական պատճառներից մեկն այն էր, որ նավարկության սննդապաշարի հիմնական բաղադրիչներից էր թթու դրած կաղամբը։ Շնորհիվ այդ սննդամթերքի, նավարկության ողջ ընթացքում նավագնացներից և ոչ մեկը չհիվանդացավ։ Թթու կաղամբը և սխտորը անփոխարինելի դեր են ունեցել նաև բևեռագնացների համար՝ փրկելով վերջիններիս այնպիսի ծանր հիվանդությունից, ինչպիսին լնդախտն է։

Հիվանդությունները և վնասատուներ

Կաղամբի հիվանդություններից են կիլա, սև տոտիկ, արմատային փտում և այլն։ Կաղամբի ամենատարածված և վտանգավոր վնասատուներից են կաղամբի ճանճը, կաղամբի ճերմակաթիթեռը, բվիկները, ցեցերը, լվիճները, թրիպսները, խխունջները և այլն։

Գրականություն

  • Синская Е. Н. Род 649. Капуста — Brassica // Флора СССР / Ботанич. ин-т Акад. наук СССР; Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. VIII тома Н. А. Буш. — М.—Л.: Изд-во Академии наук СССР, 1939. — Т. VIII. — С. 459—466.
  • Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю.. — СПб: ООО «СЗКЭО», 2010. — С. 21—24. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4

Արտաքին հղումներ

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «կաղամբ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Բանջարեղեն

Բանջարեղեն են կոչվում այն խոտաբույսերը, որոնց հյութալի մասերը՝ տերևները, ցողունները, արմատները, սոխուկները, պտուղները, ընձյուղներն օգտագործվում է սննդում։ Տարբերում են բանջարեղենի հետևյալ հիմնական խմբերը.

Արմատապտղավորներ՝ գոնգեղ, գազար, ամսաբողկ, բողկ, ճակնդեղ, արմատային մաղադանոս, ստեպղին, շաղգամ, արմատային նեխուր և այլն։

Տերևաբանջարներ՝ սննդի մեջ օգտագործում են տերևները և հաստացած տերևակոթունները՝ կաղամբ, հազար, սպանախ, սամիթ, տերևային ու տերևակոթունային նեխուր, տերևային մաղադանոս, թրթնջուկ, խավրծիլ և այլն։

Պտղաբանջարներ՝ սննդի մեջ պիտանի են մատղաշ սերմնարանները և հասուն պտուղները՝ լոլիկ (պոմիդոր), սմբուկ (բադրիջան), տաքդեղ, ձմերուկ, սեխ, դդում, դդմիկ, ծաղկակաղամբ, ոլոռ, լոբի, բակլա, շաքարային եգիպտացորեն, բամիա, սեխադդում և այլն։Սոխուկավորներ՝ սննդի մեջ օգտագործում են սոխուկներն ու տերևները՝ սոխ (գլուխ, սեզատերև, պրաս և այլն), սխտոր:

Առանձին խումբ են կազմում կարտոֆիլը և համեմունքային բանջարեղենը՝ անիսոնը, գինձը, կոտեմը, ուրցը, դաղձը, թարխունը, խնկածաղիկը, գաղտրիկը և այլն։

Բորշչ

Բորշչ (ուկր.՝ борщ), արևելյան սլավոնների խոհանոցին պատկանող ավանդական ապուրի տեսակ։ Այն ռուսների, ուկրաինացիների, բելառուսների, լեհերի և այլ հարևան ազգերի առաջին ճաշատեսակն է։

Գեղաձոր

Անվան այլ կիրառումների համար տես՝ Գեղաձոր (այլ կիրառումներ)Գեղաձորը գյուղ է ՀՀ Արագածոտնի մարզում։ Մարզկենտրոնից գտնվում է 55 կմ հեռավորության վրա։

Զովաբեր

Զովաբեր, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Գյուղը տարածված է Փամբակի լեռնաշղթայի հարավարևմտյան բազուկների ստորոտում, Հրազդան գետի վերին հոսանքի աջ ու ձախ ափերին։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1750 մ բարձրության վրա։

Էրզրում

Անվան այլ կիրառումների համար տես՝ Էրզրում (այլ կիրառումներ) Անվան այլ կիրառումների համար տես՝ Կարին (այլ կիրառումներ)Էրզրում կամ Կարին (թուրք.՝ Erzurum), Թուրքիայի Հանրապետության Էրզրում նահանգի վարչական կենտրոնն է։

Թագավորներ և կաղամբ (մուլտֆիլմ)

«Թագավորներ և կաղամբ», 1996 թվականի ռուսական տիկնիկային մուլտֆիլմ՝ Օ. Հենրիի համանուն վիպակի մոտիվներով։ Ռեժիսոր Մարիա Մուաթը մեծահասակների համար մյուզիքլ-մուլտֆիլմը ստեղծել է «Անիմատոգրաֆ» ընկերությունում։

Լիզոցիմ

Լիզոցիմ, մուրամիդազա, հիդրոլազների խմբի ֆերմենտ, քայքայում է բակտերային բջջի պատը և առաջացնում լիզիս։ Համարվում է օրգանիզմի բնական դիմադրողականության գործոններից մեկը։

Լիզոցիմը բացահայտել է Ալեքսանդր Ֆլեմինգը (1922 թվականին) քթի խոռոչի լորձում։ Այնուհետև Լիզոցիմը հայտնաբերվել է մարդու օրգանիզմի շատ հյուսվածքներում ու հեղուկներում (արյան պլազմա, կաթ, թուք, կրճիկ, փայծաղ, արցունք, լեյկոցիտներ), բույսերում (կաղամբ, շաղգամ, կծվիչ), որոշ բակտերիաներում ու ֆագերում, աննշան քանակությամբ նաև ձվի սպիտակուցում։ Լիզոցիմի պատրաստուկներն օգտագործվում են աչքերի, լնդերի, քթըմպանի բուժման համար և մանկաբարձության մեջ։

Լնդախտ

Լնդախտ, ցինգա, սկորբուտ, հիվանդություն, որն առաջանում է օրգանիզմում ասկորբինաթթվի (վիտամին C-ի) անբավարարությունից։ Զարգանում է վիտամին C չպարունակող մթերքներով 3-6 ամիս սնվելուց հետո։ Առաջանում է ականջների, քթի, շրթունքների, մատների, եղունգների կապտություն, լնդերի ուռչում և արյունահոսություն, բերանի տհաճ հոտ։ Ատամները շարժվում են և թափվում։ Սրունքների, ազդրերի, նստատեղի մաշկի վրա, հետագայում ենթամաշկում և մկաններում, ինչպես նաև այլ օրգաններում առաջանում են կետավոր արյունազեղումներ։ Խանգարվում է ստամոքս-աղիքային համակարգի գործունեությունը, զարգանում է սակավարյունություն, խիստ ընկնում օրգանիզմի դիմադրողականությունը վարակիչ հիվանդությունների հանդեպ։ Բուժումը. ասկորբինաթթու կամ վիտամին C-ի պատրաստուկներ (մասուր և փշատերև)։ Կանխարգելումը, բանջարեղենի (հատկապես կարտոֆիլ և կաղամբ), հատապտուղների և մրգերի (ցիտրուսներ, սև հաղարջ, ելակ, մասուր) օգտագործում։

Կիմչի

Կիմչի (կորեերենի բարբառներով՝ կիմչի, կիմ-չի, չիմչխի, չիմչխա, չիմ-չա), կորեական խոհանոցի ուտեստ, որը իրենից ներկայացնում է կծու համեմունքներով համեմված թթու դրած (խմորված) բանջարեղեններ, առաջին հերթին չինական կաղամբ։

Ընդհանուր առմամբ այն համեմվում է կարմիր պղպեղով, սոխով (կամ սոխի հյութով), սխտորով և կոճապղպեղով կամ խաչածաղկավորների տերևներով։ Հիմնականում այն լինում է չինական կաղամբ, երբեմն բրնձի հատիկներով, միայն թե հաճախ նրանց փոխարեն օգտագործում են Կոլրաբիի, ամսաբողկի և լոբայի տերևներ, նաև վարունգ, բադրիջան կամ այլ բանջարեղեններ։

Կորեայում կիմչին համարվում է հիմնական ուտեստ։ Կորեացիները կարծում են, որ կիմչիի չափավոր օգտագործումը նպաստում է ճարպային կուտակումների վերացմանը, այսինքն այս ուտեստը համարում են դիետիկ։ Նաև համարում են, որ կծու կիմչին լավ միջոց է մրսածության դեմ. կիմչին (այնպես և այլ թթուները և ստացված աղաջուրը) համարվում է ազդող միջոց մախմուրի դեմ։

Ստումպ

Ստումպ (հոլ.՝ stoemp), բելգիական և հոլանդական խոհանոցի ուտեստ։ Այն պատրաստվում է կարտոֆիլի խյուսից և այլ արմատային բանջարեղեններից: Ստումպին կարելի է ավելացնել նաև կրեմ, բեկոն, տարբեր խոտաբույսեր և համեմունքներ:

Ստումպը համարվում է հայտնի ուտեստ և ունի մեծ պահանջարկ։

Ամենից շատ կարտոֆիլի խյուսի մեջ օգտագործվում է սոխ, գազար, սպանախ, կանաչ ոլոռ կամ կաղամբ, համեմված ուրցի և դափնու տերևներով։

Ցզյաոցզի

Ցզյաոցզի, այս ուտեստը պատկանում է չինական խոհանոցին, իրենից ներկայացնում է մսով և բանջարեղենով լցոնված խմոր։ Օգտագործվում է հիմնականում խոզիմ և կաղամբ։ Ըստ չինական այս հիերոգլիֆների, որոնցով գրվում է ուտեստի անունը տարբեր նշանակություններ ունի, օրինակ 餃 այս նշագիրը մեկ մշանակում է անկյուն, մեկ՝ եղջյուր, որը նշանակում է եռանկյունաձև ձևավորված կամ եղջյուրի տեսք ունեցող։ Ցզյաոցզի բառը մեկ այլ մեկնաբանությամբ նշանակում է ինչ-որ բանի փոփոխություն, մեկը մեկի փոխարինելիություն։

Շատ հաճախ Ցզյաոցզին մատուցվում է խնձորի քացախի սոուսով կամ կտրատած սխտորով և տարբեր այլ սուսներով։

Ֆյոզելեկ

Ֆյոզելեկ (հունգ.՝ főzelék), հունգարական խոհանոցի տիպիկ բուսական ուտեստ։ Իրենից ներկայացնում է խիտ ապուր և համարվում է հիմնական ուտեստ, ոչ թե զարդարանք։

Ֆյոզելեկի պատրաստման համար օգտագործվում են տարբեր բանջարեղեններ՝ քաղցր պղպեղ, կաղամբ, լոլիկ, սմբուկ։ Սկզբում բանջարեղենը կտրտել մանր, շոգեխաշել, ավելացնել ալյուր, թթվասեր կամ քերած կարտոֆիլ։ Ավանդական ֆյոզելեկը պատրաստում են սպանախից, կարտոֆիլից, ոսպից, կաղամբից և ծաղկակաղամբից։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.