Ծովալճակ

Ծովալճակը ավազով կամ բուստախութով ծովից բաժանված փոքր ջրամբար։ Բուստալճակային քաղաքի տիպիկ օրինակն է Վենետիկը։ Ի սկզբանե բուստալճակ էին կոչում միայն Վենետիկի բուստալճակին, սակայն հետագայում այդ եզրը սկսեցին օգտագործել նաև ամբողջ աշխարհի փոքր ծովածոցերի վերաբերյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 134
CC-BY-SA-icon-80x15
Առյուծի բաշը

«Առյուծի բաշը» (անգլ. The Adventure of the Lion's Mane), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի դետեկտիվ պատմվաքծքը։ Այն գրվել և առաջին անգամ հրատարակվել է 1926 թվականին։ Ընդգրկված է «Շերլոկ Հոլմսի արխիվը» ժողովածուում։ Պատմվածքի առանձնահատկությունը այն է, որ այն պատմվում է Շերլոկ Հոլմսի դեմքով, իսկ դոկտոր Վաթսոնը չի հայտնվում։

Դեյմա (գետ)

Դեյմա (գերմ.՝ Deime, լիտ.՝ Deimena), գետ Ռուսաստանում (Կալինինգրադի մարզ)։

Լագոս

Լագոս (անգլ.՝ Lagos, յորուբա՝ Èkó), նավահանգստային քաղաք Նիգերիայի հարավ-արևմուտքում, երկրի ամենամեծ քաղաքը։ Ունենալով 7 միլիոն բնակչություն, Լագոսը Կահիրե քաղաքից հետո Աֆրիկայի երկրորդ ամենամեծ քաղաքն է։ Լագոսը եղել է Նիգերիայի մայրաքաղաքը մինչև 1991 թ-ի դեկտեմբերի 12-ը, որից հետո մայրաքաղաք դարձավ Աբուջան։

Կալինովկա (գետ, թափվում է Կուրշի ծոց)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալինովկա (այլ կիրառումներ)Կալինովկա (ռուս.՝ Калиновка), գետ Ռուսաստանում, հոսում է Կալինինգրադի մարզում։ Գետաբերանը տեղակայված է Կուրշի ծոցի ափին։ Գետի երկարությունը 17 կմ է, ավազանի տարածքը 15,4 կմ2 է։ Այն հոսում է՝ Կրասնոպոլե, Պրիվոլնոե, Կիևսկոե, Իրկուտսկոե, Նովոսելսկոե բնակավայրերի մոտ։

Հաուկաչինա

Հուակաչինա (իսպ.՝ Huacachina), օազիս Պերուում։

Մեծ Մորյանկա

Մեծ Մորյանկա (ռուս.՝ Большая Морянка), գետ Ռուսաստանում, հոսում է Կալինինգրադի մարզում։ Գետաբերանը տեղակայված է Կուրիշի ծոցի ափին։ Գետի երկարությունը 18 կմ է, ավազանի տարածքը 65,1 կմ2 է։ Գետի ակունքը հոսում է Վասիլևսկոե, Պրավդինո, Նաումովկա, Իլիչևո, Վիշնևկա, Կոնստատինովկա բնակավայրերի մոտ։

Միլա Յովովիչ

Միլիցա Յովովիչ (ռուս.՝ Милла (Милица) Богдановна Йовович, անգլ.՝ Milla Jovovich, դեկտեմբերի 17, 1975(1975-12-17), Կիև, ԽՍՀՄ), առավել հայտնի որպես Միլա Յովովիչ (անգլ.՝ Milla Jovovich), ամերիկացի դերասանուհի ռուս-սերբական ծագումով, երաժիշտ, մոդել և մոդելյոր։ Հանդիսատեսին հայնտի է «Հինգերորդ տարրը», «Ժաննա դ'Արկ», «Հրացանակիրները» և «Չարի կացարան» ֆիլմերից։

Յովովիչը ծնվել է Կիևում, բայց երբ հինգ տարեկան էր, իր ծնողների հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ 1987 թվականին՝ 12 տարեկան հասակում, Միլան դառնում է մոդել Herb Ritts-ում, որտեղ նրան լուսանկարում էին իտալական ամսագրի համար։ Ռիչարդ Ավեդոնը նրան դեր է տվել Revlon-ի «Աշխարհի ամենաանմոռանալի կանայք» խորագիրը կրող գովազդում։ 1988 թվականին Յովովիչը ստացավ իր առաջին դերը «Գիշերային գնացք դեպի Կատմանդու» հեռուստատեսային ֆիլմում, իսկ մեկ տարի անց նկարահանվեց «Երկու լուսինների միաձուլումը» ֆիլմում։

Յովովիչի ուշադրության արժանի դերը 1991 թվականին «Վերադարձ դեպի Երկնագույն ծովալճակ» ֆիլմում էր, որտեղ նա 15 տարեկան էր։ Համարվում է, որ նրա նշանակալից դերը 1997 թվականին լույս տեսած «Հինգերորդ տարրը» ֆիլմում էր, որի սցենարիստն ու ռեժիսորը Լյուկ Բեսոնն էր։ Այդ թվականին էլ Միլան ամուսնացավ Բեսոնի հետ, սակայն նրանց միությունը երկար չտևեց։ 1999 թվականին Միլան Ժաննա դ'Արկի դերով հանդես եկավ «Ժաննա դ'Արկ» ֆիլմում։

2002 թվականին Յովովիչը նկարահանվեց «Չարի կացարան» գիտաֆանտաստիկ, սարսափ ժանրի ֆիլմում, որը ստեղծվել էր Resident Evil համակարգչային խաղի հիման վրա։ Ֆիլմը հավանության չարժանացավ քննադատների կողմից, բայց կոմերցիոն հաջողություն ունեցավ։ 2004 և 2012 թվականներին նա կրկին Էլիսի դերով հանդես եկավ ֆիլմաշարի շարունակություններում։

1994 թվականին Միլան թողարկել է The Divine Comedy ալբոմը։ Այնուհետև նա նոր երգերի փորձնական տարբերակներ է տեղադրել իր պաշտոնական կայքէջում և աշխատանք է ծավալել ֆիլմերի սաունդթրեքների ոլորտում։ 2003 թվականին Յովովիչը և Կարմեն Հավկը բացել են Յովովիչ-Հավկ զգեստների ֆիրմային խանութը։ Յովովիչն ունի իր սեփական կինոընկերությունը՝ «Creature Entertainment» անվանումով։

Շառլ Ազնավուրի ֆիլմագրություն

Ֆրանսահայ երգիչ, կինոդերասան, երգահան, բանաստեղծ և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրն իր ստեղծագործական կյանքի 70 տարիների ընթացքում նկարահանվել է ավելի քան 60 գեղարվեստական կինոնկարներում, գրել երաժշտություն ֆիլմերի համար: Նրա մասին նկարահանվել են վավերագրական ֆիլմեր... Ստորև ներկայացվում է նրա մասնակի ֆիլմագրությունը.

Ուզկայա (գետ, թափվում է Բալթիկ ծով)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուզկայա (այլ կիրառումներ)Ուզկայա (ռուս.՝ Узкая), գետ Ռուսաստանում, հոսում է Կալինինգրադի մարզում։ Գետաբերանը տեղակայված է Կուրիշի ծոցի ափին։ Գետի երկարությունը 12 կմ է, ավազանի տարածքը 23,3 կմ2 է։

Ռազլիվ (գետ, թափվում է Բալթիկ ծով)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռազլիվ (այլ կիրառումներ)Ռազլիվ (ռուս.՝ Разлив), գետ Ռուսաստանում, հոսում է Կալինինգրադի մարզում։ Գետաբերանը տեղակայված է Կուրշսկոմի ջրանցքի ձախ ափին 6 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը 11 կմ է, ավազանի տարածքը 64,8 կմ2 է։

Ռիբնայա (գետ, թափվում է Կուրշի ծոց)

Ռիբնայա (ռուս.՝ Рыбная), գետ Ռուսաստանում, հոսում է Կալինինգրադի մարզում և Կրասնոզնամենսկի շրջանում։ Գետաբերանը տեղակայված է Կուրշի ծոցի ափին։ Գետի երկարությունը 9 կմ է, ավազանի տարածքը 68 կմ2 է։

Ռոբինզոնադա

Ռոբինզոնադա, արկածային գրականության և կինոյի ենթաժանր, որը Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» (1719) վեպի օրինակով ներկայացնում է մեկ կամ մի քանի մարդու կյանքն անմարդաբնակ կղզում։

Տոնգա

Տոնգա (տոնգ.՝ Tonga, անգլ.՝ Tonga), պաշտոնապես Տոնգայի թագավորություն (տոնգ.՝ Puleʻanga Fakatuʻi ʻo Tonga, անգլ.՝ Kingdom of Tonga), խաղաղօվկիանոսյան պետություն Պոլինեզիայում։ Այն աշխարհի 190-րդ երկիրն է իր զբաղեցրած տարածքով։ Տոնգան կազմված է նույնանուն արշիպելագում գտնվող 172 կղզիներից։ Հյուսիսում սահմանակցում է Սամոայի, արևելքում՝ Նիուեի տարածքային ջրերին, իսկ արևմուտքում՝ Ֆիջիի ջրերին։ Ափի գծի երկարությունը 419 կմ է։ Ընդհանուր տարածքը 748 կմ2 է։ Երկրի բնակչությունը կազմում է 105 323 մարդ (2013)։ Մայրաքաղաքը Նուկուալոֆան է։

Տոնգայի կղզիները հայտնաբերել են հոլանդացի նավավարներ Վիլեն Սհաուտենն ու Յակոբ Լեմերը 1616 թվականին։ 1900 թվականին արշիպելագը դառնում է բրիտանական պահպանության տարածք, բայց պահպանել է ինքնավարության իրավունքը։ Կղզիներն անկախություն են ձեռք բերել 1970 թվականին։ Տոնգան անդամակցում է Միացյալ Ազգերի Կազմակերպությանը, Հարավխաղաղօվկիանոսյան կոմիսիային և Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումին։

Կազմված է Հաապայ, Վավաու, Տոնգատապու կղզեխմբերից և 169 առանձին կղզիներից։ Տոնգատապու կղզին 1643 թվականին հայտնաբերել է Աբել Թասմանը, իսկ 1773 թվականին այստեղ ափ է իջել Ջեյմս Կուկը և կղզիներն անվանել Բարեկամության կղզիներ։ Տոնգա կղզեխումբը կազմված է 2 զուգահեռ շղթաներից, որոնք տեղադրված են միջօրեականի ուղղությամբ ձգվող ստորջրյա լեռնաշղթայի վրա։ Այստեղ է գտնվում խորությամբ աշխարհում երկրորդ իջվածքը՝ Տոնգան (-10882 մ)։ Կղզիներն ունեն հրաբխային ծագում, լեռնային ռելիեֆ, առանձին սրածայր գագաթներ հասնում են մինչև 1000 մ բարձրության։ Կան գործող, այդ թվում՝ ստորջրյա (Ֆալկոն) հրաբուխներ։ Կլիման մերձհասարակածային և խոնավ արևադարձային է։ Գետեր կան միայն Էուա և Նիուատոպուտապու կղզիներում։ Կղզիները ծածկված են հասարակածային խիտ անտառներով։ Կենդանական աշխարհն աղքատ է։ Տոնգան եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը. անկախություն է ձեռք բերել 1970 թվականին։ Երկրի բնակչության 98 %-ը պոլինեզացիներ (տոնգացիներ) են, կան եվրոպոլինեզական խառնածիններ։ Երկրի տարածքի 20 %-ը (36 կղզի) անմարդաբնակ է։

Տրաստյանկա (գետ, թափվում է Բալթիկ ծով)

Տրաստյանկա (ռուս.՝ Тростянка), գետ Ռուսաստանում, հոսում է Կալինինգրադի մարզում։ Գետաբերանը տեղակայված է Կուրիշի ծոցի ափին։ Գետի երկարությունը 17 կմ է, ավազանի տարածքը 123 կմ2 է։

Փոքր Մորյանկա

Փոքր Մորյանկա (ռուս.՝ Малая Морянка), գետ Ռուսաստանում, հոսում է Կալինինգրադի մարզում և Գուրևսկի շրջանում։ Գետաբերանը տեղակայված է Կուրիշի ծոցի ափին։ Գետի երկարությունը 17 կմ է, ավազանի տարածքը 36,6 կմ2 է։

Օլխովկա (գետ, թափվում է Բալթիկ ծով)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օլխովկա (այլ կիրառումներ)Օլխովկա (ռուս.՝ Ольховка), գետ Ռուսաստանում, հոսում է Կալինինգրադի մարզում և Գուրևսկի շրջանում։ Գետաբերանը տեղակայված է Կուրիշի ծոցի ափին։ Գետի երկարությունը 12 կմ է, ավազանի տարածքը 43,7 կմ2 է։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.