Խորան

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Խորան (այլ կիրառումներ)
Saghmosavank, matenadaran1
Սաղմոսավանքի Ավագ խորանը
Stiftshuette Modell Timnapark
Հրեական խորան (վերականգնված տեսքը)

Խորան (հին հուն․՝ σκηνή, լատ.՝ tentorium, tabernaculum, scena, եբր.՝ מִשְׁכָּן‎, միշկան, «կացավայր», եբր.՝ אהל מועד‎, օել մոեդ, «ժողովքի, հանդիպման վրան»), հատուկ վրան (տաղավար)՝ պատրաստված կտավից կամ մորթուց։ Աստվածաշունչը խորան է անվանում այն վրանը, որն անապատում շինեց Մովսեսը՝ որպես հրեից պաշտամունքի ժամանակավոր տաճար։

Այս խորանը հաճախ կոչվում էր «խորան վկայության» կամ «խորան ժողովքի»։

Խորան է անվանվում նաև քրիստոնեական տաճարի այն մասը, ուր տեղադրվում է պատարագի Ավագ սեղանը (այստեղից էլ՝ Ավագ խորան)։ Որպես կանոն ընդգրկում է կառույցի արևելյան աբսիդը։ Խորանի կիսաշրջան հատակագծով, գմբեթարդով ծածկված ավանդական ձևը պայմանավորված էր վաղ քրիստոնեական եկեղեցուն հարմարեցված շենքի՝ բազիլիկի նմանաձև տարրի առկայությամբ։ Հայոց վաղքրիստոնեական եկեղեցիներում (որոնք հիմնականում ձևափոխված մեհենական շենքեր են եղել) խորանը, մինչև պարտադիր աբսիդաձև դառնալը, եղել է ուղղանկյուն հատակագծով։

Խորան են նաև կոչվում Ավագ Խորանից աջ ու ձախ կամ տաճարի արևմտյան անկյուններին (նաև գավթի արևելյան անկյուններին) տեղադրված այն սենյակները (հաճախ երկհարկ), որոնք ունեն խորանաձև (աբսիդաձև) խորշ և լրացուցիչ սեղան՝ պատարագի կամ եկեղեցական այլ արարողությունների համար։

Խորան է աշխարհիկ կառույցներում, մասնավորապես պալատներում, հատուկ ձևով շինված սենյակ-դահլիճ արքունի խորհրդի կամ այլ նպատակի համար։ Ըստ Հովսեփ Օրբելու, այս խորանները հավանաբար գմբեթածածկ են եղել։

Հայերենում վաղ ժամանակներից խորան բառը օգտագործվել է նաև փոխաբերական բազմաթիվ իմաստներով՝ խորան երկնից (երկնքի խորանաձև կամարը), յոթնաստեղյան խորան (յոթ մոլորակների գոտին), խորան՝ որպես եկեղեցի, տաճար, խորան՝ որպես տուն, սենյակ, խորան հոգվո (մարդու մարմինը)։

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 85
CC-BY-SA-icon-80x15
Ալաքյոփրի

Ալաքյոփրի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 135 կմ հյուսիս-արևելք՝ Եփրատի աջ ափին։

Ալիշամ

Ալիշամ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում։

Բնակչության մասին տեղեկություններ հայտնի չեն։

Ավագ խորան

Ավագ Խորան, ճարտարապետության մեջ, եկեղեցու արևելյան խորանը, որտեղ կատարվում է ժամասացությունը։ Հատակագծում կիսաշրջան Է, բազմանկյուն կամ ուղղանկյուն։ Վերևում ավարտվում է գմբեթարդով կամ թաղով։ Ավագ Խորանում է բեմը, որ բարձր է աղոթասրահի հատակից և, ներառելով դասի մասը, նրանից անջատված է ճաղերով, ուշ դարերում՝ սրբապատկերներով կազմված միջնորմով։ Ավագ Խորանում եկեղեցու ամենահարդարուն մասն է։

Դաստակ (գյուղ)

Անվան այլ կիրառումների համար տես՝ ԴաստակԴաստակ (ադրբ.՝ աժմ կոչվում է՝ Dəstə - Դաստա), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում։

Թանուտ

Թանուտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում:

Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։

Թարղրան

Թարղրան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում:

Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։

Թարքի

Թարքի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում:

Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։

Թեմիսքյոյ

Թեմիսքյոյ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում: Գտնվում էր Խարբերդ քաղաքից 44 կմ արևմուտք, Եփրատ գետի ձախ կողմում:

Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։

Խորան (Բալուի գավառ)

Խորան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալուի գավառակում: Գտնվում էր Փերի գետի ձախ կողմի Թափինսու վտակի ձախ ափին, Բալու քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք։

Տարածքն անտառազուրկ սարավանդ էր:

Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։

Խորան (Խարբերդի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տես՝ Խորան (այլ կիրառումներ)Խորան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում, Քեբանի գավառակում։ Գտնվում էր Եփրատի աջ վտակ Դարբողազ գետի ձախ վտակներից մեկի ձախ ափին` սարավանդի վրա։

Խորան (Խորասանի գավառ)

Խորան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում։

1877-1878 թվականներին ուներ 5 տուն թուրք և 3 տուն քուրդ բնակիչ։

Խորան (Հեքյարիի գավառ)

Խորան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հեքյարիի գավառում։ Գտնվում էր Խարդին գյուղախմբում:

Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։

Մարգի

Մարգի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հեքյարիի գավառում: Գտնվում էր գավառի հարավ-արևմտյան ծայրամասում, Խաբուր գետի վերին հոսանքի ձախ ափին:

Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։

Մլքե թագուհու Ավետարան

«Մլքե թագուհու Ավետարան», 9-րդ դարի հայկական ձեռագիր մատյան։

Պահպանվում է Վենետիկի Մխիթարյանների (Սբ․ Ղազար կղզի) մատենադարաննում (ձեռագրի № 1144/86)։ Ըստ առաջին կազմողի թողած հիշատակարանի, ստեղծվել է 862-ին։ Գրված է ընտիր մեսրոպյան բոլորանկյուն երկաթագրով՝ մագաղաթյա թերթերի վրա։ Ունի վեց խորան, մեկ տերունական նկար («Համբարձում») և չորս ավետարանիչների պատկերներ։ Վաղ շրջանի մանրանկարչությանը հատուկ կիսախորաններ և գլխազարդեր չունի։ «Մլքե թագուհու Ավետարան» կոչվում է Վասպուրականի Մլքե թագուհու (հավանաբար Գագիկ Արծրունի թագավորի երկրորդ կնոջ) անունով, որի մասին կա հիշատակություն։ Գագիկ Արծրունին «Մլքե թագուհու Ավետարան» նվիրաբերել է Վարագա Սբ․ Նշան եկեղեցուն։ Այն տարբեր ժամանակներում (սկսած 1208-ից) մի քանի անգամ փրկագնվել է նվաճողներից և վերադարձվել եկեղեցուն։

«Մլքե թագուհու Ավետարան» 1830-ին Վենետիկի Մխիթարյաններին է նվիրաբերել ախալցխացի Գրիգոր Ներսիսյանցը։ «Մլքե թագուհու Ավետարան» համարվում է վաղ միջնադարյան մանրանկարչության կարևոր աղբյուրներից։ Ժամանակագրական կարգով հաջորդում է «Էջմիածնի Ավետարանի» վերջում կցված VII դ․ մանրանկարներին։ Մանրանկարներն ունեն կոթողային բնույթ (մարմար և պորփյուր հիշեցնող զանգվածային սյուներ, ծիածանաձև կամարներ, աստիճանաձև խարիսխներ խորաններում, հորինվածքի կանոնավոր ներդաշնակ երկրաչափական կառուցվածք «Համբարձման» մեջ՝ խմբերի սիմետրիկ դասավորումով, նստած կամ կանգնած ավետարանիչների վսեմ կեցվածքներ՝ անտիկ նախաբեմի ֆոնի վրա)։ Խորանների կամարադաշտերում կոկորդիլոսների, հավալուսների, ձկների, նավակների և ձկնորսների պատկերներով Նեղոս գետի տեսարանները հիշեցնում են Հյուսիսային Աֆրիկայի անտիկ խճանկարները, արձագանքում ալեքսանդրիական մոտիվներին (հելլենիստական Հայաստանում հայտնի է Գառնիի բաղնիքի խճանկար ծովային տեսարանը)։ Երկու նստած և երկու կանգնած ավետարանիչները մատնանշում են նախապատկերամարտյան ակունքները (586-ի ասորական «Ռաբուլայի Ավետարանը»)։ «Մլքե թագուհու Ավետարան»-ի մանրանկարները բացառիկ տեղ են գրավում հայ մանրանկարչության և գրքարվեստի պատմության մեջ՝ իբրև հնագույն պատկերազարդ գրքի փայլուն նմուշ։

Մշո Սուրբ Կարապետի վանք

Գլակա վանք (Մշո Սուրբ Կարապետ, Իննակնյան վանք), վանքային համալիր Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում (այժմ՝ Թուրքիայի տարածքում է), գտնվում էր Աշտիշատից ոչ հեռու, եղել է հեթանոսական մեհենատեղի, վանքի է վերածվել քրիստոնեության ընդունման ժամանակ՝ 4-րդ դարում։

Փնջլիկ

Փնջլիկ (թուրք.՝ Sakabaşı), գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում:

Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.