Լեոն (Իսպանիա)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեոն (այլ կիրառումներ)
Քաղաք
Լեոն
León
Դրոշ Զինանշան
Bandera de León (ciudad) Escudo de León (ciudad)

Spain-Leon-Plaza Major2005
Կոորդինատներ: 42°36′0″ հս․ լ. 5°35′0″ ամ. ե. / 42.60000° հս․. լ. 5.58333° ավ. ե.
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՇրջանԿաստիլիա և Լեոն
Հիմնադրված էմ. թ. ա. 29 թ.
Մակերես39,2 կմ²
ԲԾՄ838 մ
Բնակչություն134 305 մարդ (2009)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ987
Փոստային ինդեքսներ24001-24010
Ավտոմոբիլային կոդLE
Պաշտոնական կայքaytoleon.es
##Լեոն (Իսպանիա) (Իսպանիա)
Red pog.png

Լեոն (իսպ.՝ León), քաղաք Իսպանիայում, համանուն պրովինցիայի վարչական կենտրոնը։ Բնակչության թվաքանակը՝ 137 հազար (այդ տեսակետից պրովւնցիայի ամենախոշոր բնակավայրն է. այստեղ ապրում է այդ պրովինցիայի ամբողջ բնակչության քառորդ մասից ավելին[1])։ Ընդգրկված է «Սուրբ Հակոբի ճանապարհները» ուխտագնացային-զբոսաշրջային երթուղում։

Հիմնադրման պատմությունը

Քաղաքը հիմնադրվել է հռոմեական 7 լեգեոնի զինվորների կողմից (սկզբնական անվանումը «Սեպտիմա լեգեոն»)։ Քաղաքը Իմպերիայի վերջին ժամանակաշրջանում եղել է այդ լեգեոնի շտաբը, ինչպես նաև ոսկու առևտրի կենտրոն, որը տեղակայված էր մոտակայքում։ 540 թվականին քաղաքը գրավվեց վեստգոթերի արքա Լեովիգիլդի կողմից, 717 թվականին՝ նորից, այս անգամ մավրերի կողմից։ Այնուամենայնիվ այն առաջին քաղաքներից մեկն էր և 742 թվականին դարձավ Աստուրիայի թագավորության մի մասը։ Հետագայում դարձավ համանուն թագավորության մայրաքաղաքը։

  • 988 թվականին Սամորան ավերվեց մուսուլմանների կողմից։ Կատաղի մարտերից հետո մուսուլմանները ներխուժեցին Լեոն։ Քրիստոնյաները՝ կոմս Գոնսալո Գոնսալեսի գլխավորությամբ, չնայած հերոսական պայքարին, սպանվեցին։

Տեսարժան վայրերը

Սան-Մարկոս հրապարակը, որը գտնվում է Բերենսգի գետի ափին՝ հայտնի իր մենաստաններով ու հյուրանոցներով։ Սանտո-Դոմինգո հրապարակը՝ իր Սան-Մարսելո տաճարով և Կասա դե լոս Բոտինես և Գուսմանես պալատներով։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. [1] According to the Spanish National Institute of Statistics, consulted on 2016
Ալոնսո Բերուգետե

Ալոնսո Բերուգետե, Ալոնսո Գոնսալես դե Բերուգետե (իսպ.՝ Alonso Berruguete, մոտ. 1486, Պարեդես դե Նավա, Palencia Province, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - սեպտեմբեր 1561, Տոլեդո, Իսպանիա), Վերածննդի դարաշրջանի իսպանացի քանդակագործ, բնանկարիչ մաներիստ և ճարտարապետ։

Ալվարո Արբելոա

Ալվարո Արբելոա Կոկա (իսպ.՝ Álvaro Arbeloa Coca, հունվարի 17, 1983(1983-01-17), Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Խաղացել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում և «Ռեալ Մադրիդ» ակումբում։

Ալֆոնսո III Մեծ

Ալֆոնսո III Մեծ (իսպ.՝ Alfonso III el Magno, 848, Օվիեդո, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա - դեկտեմբերի 20, 910(0910-12-20) կամ դեկտեմբերի 20, 912, Սամորա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), Աստուրիայի թագավորը 866—910 թվականներին, Օրդոնյո I-ի որդին։

Էլ Սիդ

Ռոդրիգո Դիաս դե Վիվար (1045, Վիվար դել Սիդ, Quintanilla Vivar, Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - հուլիսի 10, 1099, Վալենսիա, Իսպանիա), նաև հայտնի որպես Էլ Սիդ Կամպեադոր, կաստիլիացի միջնադարյան ազնվական, սպարապետ և դիվանագետ։ Կաստիլիա և Լեոն միացյալ թագավորության թագավոր Ալֆոնսո VI-ի կողմից աքսորվելուց հետո միացել է մավրերի բանակին։

Նա հռչակվել է իր սխրանքներով Ռեկոնկիստայի ժամանակ։ Հաղթել է ալ-մորավիներին Վալենսիայի համար մղված ճակատամարտում, որին տիրելով (1094 թվականի հուլիս) կառավարել է մինչև իր մահը՝ որպես անկախ տիրակալ։ Սիդ Կամպեադորն իդեալականացվել է «Երգ իմ Սիդի մասին» ժողովրդական էպոսում։ Նրա կերպարն իր արտացոլումն է գտել ոչ միայն Իսպանիայի գրական հուշարձաններում, այլև նրա սահմաններից դուրս (Ֆրանսիայում՝ Պիեռ Կոռնեյլի, Գերմանիայում՝ Յոհան Գոթֆրիդ Հերդերի ստեղծագործություններում)։

Սալաքայի ճակատամարտում քրիստոնյաների պարտությունից հետո, Ալֆոնսո VI-ը ետ է բերում Սիդին, և վերջինս դառնում է քրիստոնյա-մավրական բանակի հրամանատար։

Ռոդրիգո Դիասը կրթվել է Կաստիլիայի թագավորական արքունիքում և ստացել ալֆերեզի տիտղոս (բանակային բարձրագույն աստիճան)։

Թոմաս Տորկվեմադա

Թոմաս Տորկվեմադա (իսպ.՝ Tomás de Torquemada, հոկտեմբերի 14, 1420, Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն - սեպտեմբերի 16, 1498, Ավիլա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), ինկվիզիցիայի ղեկավար Իսպանիայում։ Իզաբել թագուհու խոստովանահայրն էր, 1483 թվականին նշանակվել է Կաստիլիայի և Արագոնի, 1486 թվականից՝ նաև Վալենսիայի և Կատալոնիայի մեծ ինկվիզիտոր։ Կազմել է ինկվիզիցիայի օրենսգիրք, դատի արարողակարգը, մշակել ինկվիզիցիայի մարմինների կազմակերպական կառուցվածքը։ Հայտնի էր բացառիկ դաժանությամբ, լայնորեն կիրառել է հրադատությունը (նրա օրոք մահապատժի է ենթարկվել ավելի քան 10 հզ․ մարդ)։ Մուսուլմաններին և հրեաներին հետապնդելու նախաձեռնողն էր (1492 թ. հրեաները վտարվել են Իսպանիայից)։

Խուան Մատա

Խուան Մանուել Մատա Գարսիա (իսպ.՝ Juan Manuel Mata García, ապրիլի 28, 1988(1988-04-28), Villafranca Montes de Oca, Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, ձախ կիսապաշտպան, Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մանչեսթեր Յունայթեդ-ի խաղացող։ Ֆուտբոլի համաշխարհային պատմության երկու խաղացողներից մեկը, ով նախ հաղթել է 2010 թ.-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, իսկ հետո՝ 2011 թ.-ի Եվրոպայի երիտասարդական ֆուտբոլի առաջնությունը։ 2011 թվականի օգոստոսի 22-ին Մատան տեղափոխվեց Չելսի։ 2012 թվականին Իսպանիայի հավաքականի հետ հաղթեց Եվրոպայի առաջնությունը՝ դառնալով գոլի հեղինակ։ 2014 թվականի հունվարի 25-ին տեղափոխվեց Մանչեսթեր Յունայթեդ 37,1 միլիոն ֆունտ ստեռլինգով։

Միգել դե Ունամունո

Միգել դե Ունամունո (իսպ.՝ Miguel de Unamuno y Jugo, սեպտեմբերի 29, 1864(1864-09-29), Բիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա - դեկտեմբերի 31, 1936(1936-12-31), Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), իսպանացի գրող, փիլիսոփա, հասարակական գործիչ։ Ազգությամբ՝ բասկ։ Կրթությամբ՝ բանասեր։

Շարտր

Շարտրը (ֆր.՝ Chartres) քաղաք է Ֆրանսիայի հյուսիսում։ Այն գտնվում է Փարիզից 96 կմ հեռավորության վրա՝ Էր գետի ափին։ Բնակչությունը 40361 է, քաղաքամերձ տարածքներով՝ 87 800 բնակիչ (1999)։ Քաղաքում զարգացած է մեքենաշինությունը, քիմիական և սննդի արտադրությունը։

Քաղաքը 9–րդ դարում, բազմիցս ենթարկվել է վիկինգների հարձակումներին։

1594 թվականին Շարտրում է թագադրվել Բուրբոնների դինաստիայի թագավոր Հենրիխ 4–րդը։

Սերխիո Ասենխո

Սերխիո Ասենխո (իսպ.՝Sergio Asenjo Andrés, հունիսի 28, 1989(1989-06-28), Պալենսիա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), իսպանացի դարպասապահ, որը հանդես է գալիս իսպանական Վիլյառեալում։

Տիրսո դե Մոլինա

Գաբրիել Տիրսո դե Մոլինա, (իսպ.՝ Tirso de Molina, իսկական անունը՝ Գաբրիել Տելես (իսպ.՝ Gabriel Téllez, մարտի 24, 1579, Մադրիդ, Իսպանիա - մոտ. փետրվարի 20, 1648(1648-02-20), Ալմասան, Soria Province, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), իսպանացի դրամատուրգ։ Սովորել է Ալկալա դե Էնարեսի համալսարանում։ Բարձր պաշտոններ է վարել մերսենարյան միաբանությունում, որի պատմագիրն է դարձել 1632 թվականներից։ Առաջին գիրքը՝ «Տոլեդյան վիլլաներ» (1621-1624), ժանրային առումով մոտ է հովվերգական վեպին։ 1627-1636 թվականներին Տիրսո դե Մոլինան հրատարակել է պիեսների 5 ժողովածու։ Երրորդ գրքի առաջաբանում նշել է, որ ինքը հեղինակ է 400 պիեսի (պահպանվել է շուրջ 90)։ Գրել է պատմական, աստվածաշնչային և սրբախոսական թեմաներով պիեսներ, կրոնափիլիսոփայական դրամաներ, ինչպես նաև կատակերգություններ։ Տիրսո դե Մոլինան զարգացրել է Լ․ Ֆ․ դե Վեգա Կարպիոյի Վերածննդի դրամայի սկզբունքները։ Միաժամանակ, նրա ստեղծագործության մեջ, որ արդեն բարոկկոյի դարաշրջանին էր պատկանում, արտահայտվել է մարդկային բնության հանդեպ հումանիստական հավատի կորուստը և հիասթափությունը սիրուց։ Տիրսո դե Մոլինաի պիեսներում մարմնավորվել է ամենայն ինչի անստույգ, թատերական և խաբուսիկ լինելու գաղափարը։ Նրա առավել նշանավոր դրաման է «Սևիլյան աղմկարարը կամ Քարե հյուրը» (1619-1920․հրտատակվել է 1630, որտեղ համաշխարհային գրականության մեջ առաջին անգամ մշակվել է Դոն ժուանի մասին ավանդազրույցը։

Ֆեռնանդո Ալբա

Ֆեռնանդո Ալվառես դե Տոլեդո ի Պիմենտել (իսպ.՝ Fernando Álvarez de Toledo y Pimentel, հոկտեմբերի 29, 1507, Piedrahíta, Province of Ávila, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - դեկտեմբերի 11 (21), 1582, Լիսաբոն, Պորտուգալիա), իսպանական զորավար և պետական գործիչ, դուքս։ Մոլեռանդ կաթոլիկ էր և միապետական, վայելում էր Ֆիլիպ 2-րդ թագավորի վստահությունը։ 1567 թվականին նշանակվեց փոխարքա ապստամբ Նիդերլանդներում, արյան մեջ խեղդեց հեղափոխական շարժումը։ Սակայն նրա դաժան քաղաքականությունն ու մտցրած հարկերը 1572 թվականին առաջ բերեցին նոր ապստամբություն, որը ջախջախելու փորձերը հաջողություն չունեցան, և 1573 թվականին Ալբան ետ կանչվեց Իսպանիա։ 1580 թվականին նրա հրամանատարությամբ իսպանական բանակը նվաճեց Պորտուգալիան։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.