Իբրահիմ փաշա

Իբրահիմ-փաշա - արաբ․՝ إبراهيم باشا بن محمد علي باشا بن إبراهيم آغا‎‎, թուրք.՝ Kavalalı İbrahim Paşa, 1789, Դրամա, Ռումելիանոյեմբերի 10 1848, Կահիրե, Եգիպտոս) — Կահիրեի նահանգապետ 1805—1806 թթ, Վերին Եգիպտոսի նահանգապետ 1812—1816 թթ., 1816-1841 թթ. Եգիպտոսի բանակի գլխավոր հրամանատարը[4], Ջիդդայի և Հիջազի նահանգապետ 1817—1840 թթ., Դամասկոսի նահանգապետ 1832—1840 թթ. և Մորեայի նահանգապետ 1825—1828 թթ., 1847 թվականից՝ Եգիպտոսի փաստական կառավարիչը[4], պաշտոնապես՝ Եգիպտոս փաշա (ժամանակագրորեն 2-րդ փաշան)՝ ապրիլի 15նոյեմբերի 10 1848 թ.: Եգիպտոսի 1-ին փաշայի՝ ծագումով ալբանացի ռազմական և պետական գործիչ Մուհամեդ Ալի կավալացու որդեգրյալ զավակը, գահակիցը և գահաժառանգը։

Իբրահիմ փաշա
IbrahimBaja
Զինվորական կոչումգեներալ
Ծնվել է՝մարտի 4, 1789
Մահացել է՝նոյեմբերի 10 (22), 1848[1][2] (59 տարեկանում)
Վախճանի վայրԿահիրե, Օսմանյան կայսրություն
Կահիրե
ՔաղաքացիությունOttoman flag.svg Օսմանյան կայսրություն[3][2]
ՏոհմԵգիպտոսի ալբանական գահատոհմ
ՀայրՄուհամմադ Ալի
Կրոնական հավատքներսուննի իսլամ
Portrait d'Ibrahim Pacha 2
Իբրահիմ փաշա, Մուհամեդ Ալիի որդին, Եգիպտոսի կառավարիչ. գահակալել է 2 Մարտի, 1848 – 10 Նոյեմբերի, 1848

Ծագում

Muhammad Ali Pascha
Իբրահիմ փաշային որդեգրած խորթ հայրը՝ Մուհամեդ Ալին (1769-1849)

Իբրահիմ-փաշան ծնվել է Օսմանյան կայսրության Ռումելիա նահանգում գտնվող հունական Դրամա քաղաքում՝ ուղղափառ քրիստոնյա հույն կնոջ և ոչ հստակ ծագման տղամարդու ընտանիքում, որի անունն էր Տուրմաձիս (հունական աղբյուրների տվյալներով՝ հարևան Կավալա քաղաքում), որը գտնվում էր օսմանյան Ռումելիա նահանգում, ներկայիս Արևմտյան Թրակիայում կամ Արևելյան Մակեդոնիայում, որն այժմ պատկանում է Հունաստանի հանրապետությանը։ Նորածին երեխայի անունը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ ապագա Իբրահիմ փաշայի ծնողները բաժանվել են, իսկ նրա մայրը կարողացել է ամուսնանալ ալբանացի զինվորական Մուհամեդ Ալի հետ, որն էլ որդեգրել է տղային՝ նրան տալով իր հոր՝ ալբանացի Իբրահիմ աղայի անունը և դաստիարակելով իսլամի ոգով։ Իր խորթ հոր՝ Մուհամեդ Ալիի՝ Մակեդոնիայի Կավալա քաղաքում ծնված լինելու հանգամանքն արտահայտվել է Իբրահիմ փաշայի հետագա պաշտոնական անվան մեջ. Օսմանյան կայսրությունում նա կոչվում էր Կավալացի Իբրահիմ փաշա (թուրք.՝ Kavalalı İbrahim Paşa)։ Ի դեպ նրան որդեգրած խորթ հայրն էլ՝ Մուհամեդ Ալին պաշտոնապես Օսմանյան կայսրությունում կոչվում էր Կավալացի Մեհմեթ փաշա (թուրք.՝ Kavalalı Mehmet Ali Paşa

Ծառայողական ուղին

Իբրահիմը վաղ տարիքից անուն ձեռք բերեց՝ հաջող գործողություններ վարելով վերին Եգիպտոսում, ընդդեմ խռովարարների, Նուբիայում գործող փախստական մամլյուքների և Արաբիայում գործող վահհաբականների։ Վերջին ռազմարշավի ժամանակ (տե՛ս «Օսմանա-սաուդյան պատերազմ») նա գնահատեց եվրոպական ռազմական կարգապահությունը և ֆրանսիացի սպա-հրահանգիչների օգնությամբ սկսեց վերափոխել եգիպտական բանակը։

1819 թ. ռազմարշավներ կազմակերպեց դեպի հարավ, որոնց նպատակն էր Սեննարայի և Դարֆուրի ցեղերի հնազանդեցումը և Սուդանի ենթարկումը Եգիպտոսին։

1824 թվականի օգոստոսին Իբրահիմ-փաշան նշանակվեց եգիպտական նավատորմի հրամանատար։ Նավատորմը պետք է մասնակցեր հունական ապստամբության ճնշմանը։ Սկզբում հաջողությունը Իբրահիմի կողմն էր, բայց Նավարինի ճակատամարտում թուրք-եգիպտական նավատորմի պարտությունը հարկադրեց նրան վերադառնալ Եգիպտոս, որտեղ նա շարունակեց զորքի և նավատորմի բարեփոխումը։

1831 թվականին Մուհամեդ Ալին որոշեց հարձակվել Սիրիայի վրա, որն Օսմանյան կայսրության նահանգներից մեկն էր։ Սկսվեց Առաջին թուրք-եգիպտական պատերազմը: Իբրահիմ-փաշան նշանակվեց զորքերի գլխավոր հրամանատար։ Չնայած խոլերայի պատճառով 5000 մարդու կորստին, երբ դեռ չէր դուրս եկել Եգիպտոսից, նա անակնկալ հայտնվելով Սիրիայի ափերին՝ հանկարծակիի բերելով գրավեց Ղազան, Յաֆֆան և Հայֆան, իսկ նույն տարվա նոյեմբերին պաշարեց Ակրան: Եգիպտական բանակի երկու գրոհները հետ մղվեցին։ Պաշտպանվողներին օգնության էր գալիս Հալեպի կառավարչի՝ Օսման-փաշայի զորքը։ Սակայն Իբրահիմ-փաշան անսպասելի հարձակվեց Օսման փաշայի վրա, փախուստի մատնեց նրան, իսկ ապա՝ իր բոլոր զորքերը հավաքելով Ակրայի մերձակայքում՝ 1832 թ. մայիսի 27-ին գրոհով վերցրեց այդ բերդաքաղաքը։ Այնուհետև՝ գրավելով Դամասկոսը, Իբրահիմ-փաշան ջախջախեց թուրքերին Հոմսի և Բեյլանի մոտ. Ամբողջ Սիրիան հնազանդեցվեց։ Եգիպտոսից համալրումներ ստանալով, Իբրահիմ-փաշան շարունակեց հարձակումը և 1832 թ. դեկտեմբերի կեսին Կոնիայի (Իկոնիա) մոտ հանդիպեց սերասկյար (սպարապետ) Ռեշիդ-Մեհմետ-փաշայի զորքին։ Չնայած թուրքական բանակի վիթխարի թվական գերազանցությանը (56 հազարն ընդդեմ 15 հազարի), Իբրահիմ-փաշան գլխովին ջախջախեց հակառակորդին և նույնիսկ գերի վրեցրեց սերասկյար Ռեշիդին՝ 9 հազար մարդու հետ միասին։ Փոքր Ասիան նվաճվեց Եգիպտոսի բանակի կողմից։ Ավելին՝ Իբրահիմ-փաշայի նավատորմը կտրելով թուրքական նավերի ուղին, մոտենում էր Բոսֆորին, իսկ ինքը՝ հաղթողը ցամաքից էր մոտենում Օսմանյան կայսրության մայրաքաղաքին՝ Կոստանդնուպոլիսին, որից նրան բաժանում էր ընդամենը 6 օրվա ճանապարհ...

Իբրահիմին գուցե, հաջողվեր գրավել սուլթանի մայրաքաղաքը, եթե չլիներ հոր՝ Եգիպտոսի փաշա Մուհամեդ Ալիի հրամանը։ Վերջինս կարգադրում էր կանգնել և սպասել համալրումներին։ Այնինչ այդ կարճատև դադարը ժամանակ տվեց Ռուսաստանի կայսր Նիկոլայ I Ռոմանովին՝ Օսմանյան կայսրությանն օգնության ուղարկելու նավատորմ և զորքերի մի կորպուս։ 1833 թվականին ռուսական զորքերը պլացդարմ ստեղծեցին Կոստանդնուպոլսից դեպի հյուսիս։ Մեծ տերությունների միջորդությամբ՝ սկսվեցին բանակցություններ և Քյութահյան պայմանագրով (1833 թ. մայիսի 4) Մուհամեդ Ալին դարձավ Սիրիայի և Ադանայի փոխարքան (կուսակալը)։

Ի դեպ, 1833 թ. հուլիսին ստորագրվեց Ունքյար-Իսքիլիսեի պայմանագիրը Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև, որը պարտավորեցրեց երկու պետություններին՝ պատերազմի դեպքում միմյանց օգնության գալ։

Իբրահիմ-փաշան, նշանակվելով Սիրիայի (որը ներառում էր նաև Լիբանանն ու Պաղեստինը) և Կիլիկիայի կառավարիչ, նոր մարզերում կարգ ու կանոն մտցրեց և աջակցեց նրանցում արդյունաբերության զարգացմանը։ Սակայն նրա կառավարումը հաճախ ուղեկցվում էր տեղի բնակիչների ճնշումներով։ Ուստի, որպես դրանց հետևանք, 1834 թվականին խռովություն բռնկվեց, որն Իբրահիմը ճշնեց մեծ դաժանությամբ։

Բարձր Դուռը, այսինքն՝ Կոստանդնուպոլսի Օսմանյան կաjսերական արքունիքն էլ իր հերթին չէր ցանկանում հաշտվել Առաջին թուրք-եգիպտական պատերազմում կրած պարտության հետևանք հանդիսացող հարկադրական զիջումների հետ։ Արդյունքում 1839 թ. հուլիսին Օսմանյան սուլթան Մահմուդ II-ը դարձյալ պատերազմ հայտարարեց Մուհամեդ Ալուն։ Սկսված Երկրորդ թուրք-եգիպտական պատերազմում սկզբում Իբրահիմ-փաշան հաջողությունների հասավ. հուլիսի 24-ին նա Նիսիբինի կամ Մծբինի ճակատամարտում ջախջախեց թուրքական բանակը, սակայն Մուհամեդ Ալու հրամանները դարձյալ նրան հարկադրեցին հրաժարվել հետագա հաջողություններից։ Ուստի Երկրորդ թուրք-եգիպտական պատերազմը՝ եվրոպական տերությունների, գլխավորապես՝ Անգլիայի (ծովակալ Նեպիր) միջամտության հետևանքով անհաջողությամբ ավարտվեց եգիպտացիների համար։ Ինքը Իբրահիմ փաշան հազիվ փրկվեց Կալեթ-Մեյդանի ճակատամարտից հետո և շուտով ստիպված էր լիովին դուրս բերել իր զորքերը Սիրիայից։ Ի դեպ, Դամասկոսից նահանջը նա կատարեց ռազմարվեստի մեծ իմացությամբ։ Հաշտության կնքումից հետո, 1841 թ., Իբրահիմ փաշան հեռացավ իր տիրույթները՝ Հելիոպոլիսի հարթավայրերում, որտեղ զբաղվում էր գյուղատնտեսությամբ։

1844 թվականին՝ հոր վատառողջության պատճառով, նա դարձավ նրա գահակիցը։ 1848 թվականին նա դարձավ Եգիպտոսի փաշան, սակայն շուտով վախճանվեց։ Ոմանք նրա հանկարծահաս մահվան մեջ տեսնում են անգլիացիների կամ օսմանցիների ձեռքը։ Գահը ժառանգեց նրա եղբոր որդին՝ Աբաս փաշան։

Ընտանիք և զավակներ

Իբրահիմ փաշան ուներ 7 կին, որոնցից ունեցավ 4 որդի և 3 դուստր։

  • Արքայազն Մուհամեդ Իբրահիմ Ֆահմի Բեյ (1814—1819)
  • Արքայազն Ահմեդ Ռիֆաաթ Փաշա (1825—1858)
  • Արքայազն Իսմայիլ-փաշա (1830—1895), Եգիպտոս փաշա, ապա (1867-ից)՝ խեդիվ (1863—1879)
  • Արքայազն Մուստաֆա Բահգատ Ալի Ֆազիլ Փաշա (1830—1875)
  • Արքայադուստր Ֆաթիմա Խանում (մինչ 1819 — մինչ 1823)
  • Արքայադուստր Ֆաթիմա Խանում (1823—1832)
  • Արքայադուստր Ամինա Խանում (1827—1829)

Պարգևներ

Աղբյուրներ

  • Зеленев Е. И. Египет. Средние века. Новое время. — СПб.: Изд-во Санкт-Петербургского университета, 1999.
  • Зеленев Е. И. Государственное управление, судебная система и армия в Египте и Сирии (XVI — начало XX в.). — СПб.: Изд-во Санкт-Петербургского университета, 2003.
  • Encyclopedia Britannica
  • Ибрагим-паша // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Հղումներ

Ծանոթագրություններ

  1. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Akyeampong E. K., Gates H. L. Dictionary on African Biography, افریقی سوانحی لغتNew York City: OUP, 2012. — ISBN 978-0-19-538207-5
  3. Եգիպտոս — 1517.
  4. 4,0 4,1 Советский энциклопедический словарь, Москва, 1988, стр. 472.
I բանակ (Օսմանյան կայսրություն)

I բանակը (թուրք.՝ Birinci Ordu, «Բիրինջի օրդու» կամ թուրք.՝ Hassa Ordusu, «Հասսա օրդուսու»), որը կոչվում էր նաև «Առաջին գվարդիական բանակ» կամ «Առաջին ընտրազորային բանակ»՝ Օսմանյան կայսրության զինված ուժերի ռազմական կազմավորում է՝ զորամիավորում, դաշտային բանակ Օսմանյան ցամաքային զորքերի կազմում։ Այն ունի բավական երկար պատմություն։ I բանակը կազմավորվել է դեռևս XIX դարի կեսերին՝ Օսմանյան կայսրության ռազմական բարեփոխումների ընթացքում։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ռազմագործողություններին։

Եգիպտոսի ալբանական գահատոհմի տոհմածառ

Եգիպտոսի ալբանական գահատոհիմի տոհմածառն իրենից ներկայացնում է ալբանական ծագմամբ զորավար Մուհամմադ Ալի փաշայի այն սերունդների տոհմածառը, որոնք իշխել են Եգիպտոսում առանց ընդհատման՝ 1805 թվականից մինչև 1952 թվականի Եգիպտական հեղափոխությունը: 11 անձ (բոլորն էլ՝ արական սեռի) իշխել են Եգիպտոսում՝ գահատոհմի 148-ամյա գոյության ընթացքում։ Հաշվի առնելով բազմակնությունը 19-րդ դարի մի շարք տիրակալների և նրանց, երբեմն, շատ բազամաքանակ սերունդների ներկայացումը մեկ գծագրի տեսքով բավական դժվարանում է։ Ստորև բերված տոհմածառը սպառիչ անվանել չի կարելի, սակայն հնարավորություն է տալիս պատկերացում կազմել գահատոհմի 11 տիրակալների և երկու ռեգենտների միջև հարաբերությունների մասին։

Թուրք–եգիպտական պատերազմ (1831—1833)

1831-1833 թվականների թուրք-եգիպտական պատերազմը կամ Առաջին թուրք-եգիպտական պատերազմը, պատերազմ Օսմանյան կայսրության և Օսմանյան Եգիպտոսի միջև։ Պատերազմում անուղղակի մասնակցություն ցուցաբերեց նաև Ռուսաստանյան կայսրությունը

Իսմայիլ-Փաշա

Իսմայիլ փաշա (արաբ․՝ إسماعيل باشا‎‎ Ismā‘īl Bāshā, թուրք.՝ İsmail Paşa, 1830-1895), Եգիպտոսի կառավարիչ 1863-1879 թվականներին։ 1867 թվականին թուրք սուլթանից ստացել է խդիվի տիտղոս։ Ընդլայնել է Եգիպտոսի ինքնավարությունը։

Բարեփոխումներ է կատարել, որոնք նպաստել են երկրի կապիտալիստական զարգացմանը։ 1876 թվականին Եգիպտոսի վրա եվրոպական երկրների հաստատած ֆինանսական վերահսկողությունից ազատվելու նպատակով Իսմայիլ-Փաշան փորձել է կապ հաստատել ազգային ազատագրական շարժման հետ, սակայն եվրոպացիների պահանջով թուրք սուլթանը նրան հեռացրել է իշխանությունից։

Լացի պատ

Արևմտյան պատ, Լացի պատ կամ Ա-Կոտել (եբր.՝ ‏הַכֹּתֶל הַמַעֲרָבִי‏‎‎‎, հա-Կոտել հա-Մաարավի, Աշկենազական արտասանությունը` Կոսել ‎), Երուսաղեմի հին քաղաքի պատի մաս (485 մ երկարությամբ), որը պահպանվել է մ.թ. 70 թվականին հռոմեացիների կողմից Երկրորդ Տաճարի կործանումից հետո։ Այն համարվում է հուդայականության խոշորագույն սրբավայր։ Բազում դարեր շարունակ համարվում է բազմաթիվ հրեաների հույսի ու հավատքի խորհրդանիշ, նրանց ուխտագնացությունների աղոթավայրը։ Ամենավաղ աղբյուրը, որը հրեաներին կապում է Լացի պատի հետ, թվագրվում է 4-րդ դարին։ 20-րդ դարում Սիոնիստական շարժման հետ մեկտեղ պատը դարձավ հրեական համայնքի և իսլամադավան արաբների կրոնական առաջնորդների միջև առաջացած վեճերի պատճառներից մեկը։

Հոյակապ Դար

«Հոյակապ Դար» (թուրք.՝ Muhteşem Yüzyıl - Մուհթեշեմ Յուզըլ), թուրքական հեռուստասերիալ՝ ստեղծված Մերալ Օկայի կողմից։ Հեռարձակումն սկսվել է 2011 թվականից։ Պատմում է Օսմանյան կայսրության ամենաերկար տիրող սուլթանի` Սուլեյման I-ի և Հյուրեմի (նաև հայտնի որպես Ռոքսելանա) մասին։ Վերջինս շարքային ստրուկ աղջնակ էր, ով հետագայում դառնում է Սուլեյմանի կինը: Հեռուստասերիալը լուրջ քննադատություն է առաջացել մի շարք դիտորդների կողմից, որոնք գտնում են, որ սուլթանի կերպարը սերիալում «անհարգալից» և «անպարկեշտ» վերաբերմունք է պատմական սուլթանի անձի նկատմամբ։

Հունաստանի անկախության պատերազմ

Հունաստանի անկախության պատերազմ, հայտնի է նաև, որպես Հունական հեղափոխություն (հուն․՝ Ελληνική Επανάσταση, օսմաներեն՝ يونان عصياني), հույն ժողովրդի ազգային-ազատագրական պատերազմն ընդդեմ օսմանյան տիրապետության։ Անկախության համար մղվող պայքարում Հունաստանը զգալի առաջընթաց գրանցեց այն ժամանակ, երբ ժամանակի մեծ տերությունները՝ Ռուսական կայսրությունը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիայի թագավորությունը, սկսեցին հանդես գալ վերջինիս աջակցությամբ։ Օսմանյան կայսրությունը օժանդակում էին վասալ տերությունները՝ Եգիպտոսը, Ալժիրը, Տրիպոլիտանիան և Թունիսը։

Հունաստանը Օսմանյան կայսրության տիրապետության տակ հայտնվել է Կոստանդնուպոլսի անկումից տասնամյակներ առաջ։ Այս ժամանակից ի վեր հույները ձեռնարկել են մի շարք ապստամբություններ, որոնք պսակվել են անհաջողությամբ։ 1814 թվականին Հունաստանի ազատագրության նպատակով ստեղծվում է «Ֆիլիկի Էթերիա» կոչվող գաղտնի կազմակերպությունը։ «Ֆիլիկի Էթերիա»-ն պլանավորում է միաժամանակ ապստամբություններ սկսել Պելոպոնեսում, Դանուբյան ավազանում և Կոստանդնուպոլսում։ Նախատեսված էր պայքարը սկսել մարտի 25-ին, քանի որ այդ օրը ուղղափառ քրիստոնյաների շրջանում նշվում է Սուրբ Ավետման տոնը։ Սակայն իրադարձություններն այլ ընթացք ստացան․ օսմանյան իշխանությունները բացահայտեցին ազատատենչ հույների ծրագրերը և կազմակերպության անդամները ստիպված եղան հանուն անկախության մղվող պայքարը սկսել ավելի վաղ։ Ապստամբությունների առաջին ալիքը սկսվեց 1821 թվականի մարտի 6-ին Դանուբյան ավազանում, սակայն նույն տարում ճնշվեց Մահմուդ II-ի ղեկավարած իշխանությունների կողմից։ Դրանից շատ չանցած ապստամբություն սկսվեց նաև հյուսիսում՝ Պելոպոնեսյան թերակղզում, իսկ նույն տարվա մարտի 17-ին Օսմանյան կայսրությանը պատերազմ հայտարարեցին Լակոնիայում բնակվող մանիոտները։ Այս իրադարձությամբ սկիզբ դրվեց Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող պետությունների հեղափոխական շարժման սկիզը։

Մարտի 25-ին հույների գործողությունները պաշտոնապես որակվեց հեղափոխություն, իսկ արդեն ամսվա վերջին Պելոպոնեսում սկսվեցին կատաղի մարտեր։ 1821 թվականի հոկտեմբերին Թեոդորոս Կոլոկոտրոնիսի գլխավորած բանակը պաշարում է Տրիպոլիսը։ Պելոպոնեսյան ապստամբությունն արագ տարածվում է նաև Կրետեում, Մակեդոնիայում, Կիպրոսում և Կենտրոնական Հունաստանում։ Միևնույն ժամանակ, հունական ռազմածովային նավատորմին հաջողվում է կասեցնել օսմանյան նավատորմի առաջխաղացումը Եգեյան ծովում՝ կանխելով նոր զինուժի մատակարարումը ռազմաճակատ։ Գիտակցելով վերասան վտանգը՝ Օսմանյան սուլթանը սկսեց բանակցել Եգիպտոսի կառավարիչ Մուհամմադ Ալիի հետ, ով խոստացավ Հունաստան ուղարկել իր որդուն՝ Իբրահիմ փաշային։ Իբրահիմը փետրվարին եգիպտական բանակի գլուխն անցած ժամանեց Պելոպոնես․ առաջին հաջողությունը ևս չուշացավ։ 1825 թվականի վերջին Պելոպոնեսյան թերակղզու մեծ մասն անցավ Եգիպտոսի հսկողության տակ, իսկ հույների վերջին հենակետը՝ Մեսոլոնգիոն քաղաքը, երկարատև դիմադրությունից հետո 1826 թվականի ապրիլին անձնատուր եղավ թուրքերին։ Թեև Իբրահիմը պարտություն կրեց Մանի թերակղզում, այնուամենայնիվ նրան հաջողվեց ճնշել Պելոպոնեսի ապստամբությունը և արշավել Աթենք։

Իրադրությունը անկանխատեսելիորեն փոխվեցին այն ժամանակ, երբ հակամարտությանը սկսեցին միջնորդել ժամանակի երեք խոշորագույն տերությունները՝ Ռուսական կայսրությունը, Մեծ Բրիտանիան և ռոյալիստական Ֆրանսիան։ Սկզբում դաշնակիցները միացյալ նավատորմը Նավարինոյում խափանեց օսմանա-եգիպտական ռազմածովային ուժերի գրոհը, որից հետո վերջիններիս ուժերը մարտնչելու նպատակով տեղափոխվեցին հյուսիսային Հունաստան։ Երկրի հյուսիսային հատվածները ազատագրելուց հետո բրիտանա-ռուսական միացյալ նավատորմը վերջնականապես ծովում ջախջախեց օսմանյան նավատորմին, իսկ շատ չանցած Ֆրանսիան դրդմամբ պատերազմը լքեց նաև Եգիպտոսի էյալեթը։ Զարգացնելով հաջողությունները՝ մինչև 1829 թվականը հույները ազատագրեցին իրենց երկրի տարածքի մեծ մասը, իսկ Կենտրոնական Հունաստանի նվաճումից հետո օսմանյան բանակի պարտությունն անխուսափելի դարձավ։ 1832 թվականի հունիսին կնքված Կոստանդնուպոլսի պայմանագրով Հունաստանը վերջնականապես դարձավ անկախ պետություն, իսկ Լոնդոնյան արձանագրության ստորագրումից հետո երկիրը հռչակվեց թագավորություն։

Այսպիսով՝ Հունաստանը դարձավ առաջին երկիրը, որը լիակատարն անկախություն ձեռք բերեց Օսմանյան կայսրությունից։ Հունական հեղափոխությունը վայելում էր միջազգային հանրության աջակցությունը․ այս շրջանում բազմիցս սկսեցին հիշատակվել հունական մշակույթի և քաղաքակրթության ազդեցության և վերջինիս դարավոր պատմության մասին։ Հույների հեղափոխական շարժման առաջներդներից էր նաև անգլիացի աշխարհահռչակ գրող Ջորջ Բայրոնը, ով հանդիսանում էր «Ֆիլիկի Էթերիա» կազմակերպության համահիմնադիրներից մեկը։ Բայրոնն իր ստեղծագործություններով բարձրացնում էր մարտնչող հույների հայրենասիրական ոգին, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունը սևեռում էր Հունաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։

Ներկայումս ամեն տարի մարտի 25-ին՝ անկախության պատերազմի սկսման օրը, Հունաստանում նշվում է, որպես ազգային տոն։

Մանյակիի ճակատամարտ

Մանյակիի ճակատամարտ, Հունաստանի ազատագրական պայքարի դրվագներից մեկը։ Տեղի է ունեցել 1825 թվականի հունիսի 1-ին, եգիպտական զորքերի և հույն ապստամբների միջև։

Մուհամմադ Ալի փաշա

Մուհամմադ Ալի փաշա (1769-1849) (արաբերեն՝ محمد علي باشا), օսմանյան բանակի զորահրամանատար, ով դառնում է վալի, ապա՝ հիմք դնում փաստացի ինքնիշխան մի գահատոհմի, ինքը լինելով գրեթե անկախ միապետ՝ փաշա, առաջին անգամ ոչ պաշտոնապես կրելով խեդիվ տիտղոսը, որը պաշտոնապես չէր ճանաչվում Օսմանյան կայսրության կողմից։ Նրա հիմնադրած Եգիպտոսի ալբանական կամ կավալացի գահատոհմի (Եգիպտոսի ալբանական գահատոհմ) փաշաներից երեքը 1867 թվականից պաշտոնապես կրել են խեդիվ, ևս երկու գահակալ՝ 1914 թվականից կրել են սուլթան տիտղոսը։ 1922-1953 թվականներին այդ տոհմի գահակալները կրել են Եգիպտոսի արքա (Եգիպտոսի թագավոր), երբեմն՝ Եգիպտոսի և Սուդանի թագավոր տիտղոսը։

Մուհամմադ Ալի փաշան ղեկավարել է Եգիպտոսն ավելի քան 40 տարի (1805-1848 թթ., գրեթե 43 տարի)։ Նրա հիմնած գահատոհմը (դինաստիան) եգիպտական գահին իշխում էր մոտ 150 տարի՝ 1805 թվականից մինչև 1952 թվականի հուլիսի 23-ի՝ փոխգնդապետ Գամալ Աբդել Նասերի գլխավորած ռազմական հեղաշրջումը։

Մուհամմադ Ալին՝ լինելով ալբանացի, այնուամենայնիվ Եգիպտոսի զարգացման համար կատարել է անուրանալի քայլեր, որով էլ դարձել է եգիպտական նոր պետականության կերտողներից մեկը։

Ռուս-թուրքական պայմանագիր (1724)

Ռուս-թուրքական պայմանագիր 1724, ստորագրվել է հունիսի 12 (հունիսի 23)-ին Կոստանդնուպոլսում։ Պայմանագրի համաձայն Ռուսաստանը պահպանում էր 1723 թվականի Պետերբուրգի պայմանագրով Իրանից անցած շրջանները Կասպից ծովի արևմուտքում։ Թուրքիային էին մնում Անդրկովկասը և հյուսիսիրանական հողերը, որոնք առաջ պատկանում էին Իրանին։ Պայմանավորվող կողմերի կառավարությունները պարտավորվում էին աջակցել Իրանական պետության անկախության պահպանմանը։ Պայմանագիրը օգնեց պահպանելու խաղաղություն այն կնքող կողմերի միջև, բայց միևնույն ժամանակ հնարավորություն ընձեռեց թուրքերին ներխուժելու Արևելյան Հայաստան՝ Արցախում և Սյունիքում հայ ժողովրդի ազատագրական պայքարը ճնշելու և այնտեղ իրենց տիրապետությունը հաստատելու նպատակով, որը, սակայն նրանց չհաջողվեց։

Օսմանա-սաուդյան պատերազմ

1811-1818 թվականների Օսմանա-սաուդյան պատերազմը (Օսմանա-սալաֆիական) կամ Եգիպտա-վահհաբական պատերազմը՝ ռազմական կոնֆլիկտ (զինաբախում) էր մի կողմից՝ Եգիպտոսի և մյուս կողմից՝ Սաուդիդների առաջին պետության միջև։ Ընդ որում՝ Եգիպտոսը պաշտոնապես կամ ձևականորեն գտնվում էր Օսմանյան կայսրության իշխանության ներքո։ Եգիպտոսի գլուխ էր կանգնած ծագումով ալբանացի Մուհամեդ Ալի փաշան։

Օսմանյան և Թուրքիայի կառավարությունների կողմից հայերի ունեցվածքի բռնազավթում

Օսմանյան և Թուրքիայի կառավարությունների կողմից հայերի ունեցվածքի բռնազավթում, հայ բնակչության նյութական սեփականության և անշարժ գույքի օտարումը թուրքական իշխանությունների կողմից՝ սուլթանական փուլում՝ 1894-1896 թվականների (Համիդյան ջարդեր), 1915-1922 թվականների (Հայոց ցեղասպանություն), և հանրապետական ժամանակաշրջանում՝ 1923 թվականից սկսած։ Թալանը նոր ալիք էր ստացել 1955 թվականին՝ Ստամբուլյան ջարդերի ժամանակ, և վերսկսվել 1974 թվականին։

Հայոց ցեղասպանության ընթացքում բռնազավթման մեծ մասը կատարվեց, երբ հայերը տեղահանվեցին դեպի Սիրիայի անապատներ և կառավարությունը նրանց թողած ունեցվածքը հայտարարեց որպես «հրաժարված»։ Հայկական լեռնաշխարհի արևմտյան հատվածում և Փոքր Ասիայի որոշ բնակավայրերում ապրող հայերի ողջ ունեցվածքը բռնազավթվեց և հետագայում բաժանվեց տեղաբնակ մուսուլման բնակչությանը։

1974 թվականին նորացված հարկադրանքներ կիրառվեցին 1936 թվականի հայկական համայնքի սեփականության հայտարարագրումից հետո ձեռք բերած ունեցվածքը առգրավելու համար։ Հայերին ու այլ ազգի օսմանահպատակ ու թուրքահպատակ ներկայացուցիչների ունեցվածքի բռնազավթումը էական գործոն էր Թուրքիայի Հանրապետության տնտեսական հիմքը ձևավորելում՝ տնտեսությանը կապիտալ ապահովելու տեսանկյունից։

Ֆաիզա Ռոֆ

Ֆաիզա Ֆուադ Ռաուֆ (արաբ․՝ الأميرة فايزة بنت فؤاد الأول‎‎) (նոյեմբերի 8, 1923(1923-11-08), Պալատ Աբդին, Կահիրե, Եգիպտոս - հունիսի 9, 1994(1994-06-09), Westwood, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ) Եգիպտացի արքայադուստր, Եգիպտոսի ալբանական գահատոհմի ներկայացուցիչ։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.