Թիգլաթպալասար III

h

Թիգլաթպալասար III
Tiglath-Pileser III Nimrud Louvre AO19853
Թիգլաթպալասար III-ին պատկերող բազալտե արձանիկ
Իշխանությունմոտ մ․թ․ա․ 745 — 727 թվականներ
Ծնվել է՝անհայտ
Մահացել է՝մ. թ. ա. 727
ՔաղաքացիությունԱսորեստան
Բաբելոն
ԵրեխաներՍալմանասար V և Սարգոն II

Թիգլաթպալասար III,(մ.թ.ա.795-790-727) Ասորեստանի թագավոր, որը ղեկավարել է մոտավորապես մ․թ․ա․ 745 — 727 թթ․–ին։ Իր թագավորության տարիներին Ասորեստանում իրականացրել է բարեփոխումներ, կազմակերպել է արշավանքներ դեպի հարևան երկրներ, այդ թվում նաև՝ Վանի թագավորություն[1]։

Ծանոթագրություններ

  1. Վանի թագավորությունը և Ասորեստանը
Ամրական քարանձավ

Ամրական քարանձավ (Ակոթի, Ակոփաքար, Ամրականց քարանձավ, Անձավ, Աքքիփրի, Ջըմփ Ջըմփ Մաղարա, Ջմցըմ Մաղարա, Ջմփզմփ Նաղարա, Թոփրախկայա, Թսփրախկալհ, Թոփրակկալա, Թոփրակկալե, Ռասսփփնա, Ռասախինիլի), ամրոց Արևմտյան Հայաստանում, Վան քաղաքում, նրա hարավ–արևելյան կողմում, Մհերի դուռ կոչվող քարաժայռի վրա։ Կառուցել է Ռուսա Ա թագավորը ( մ.թ.ա 735-713 թթ.) Տուշպայում ասորեստանի թագավոր Թիգլաթպալասար III-ի ավերածություններից հետո, այն կոչելով Ռուսախինա կամ Ռուսախինիլի։ Բերդի տարածքում պահպանվում են շինությունների ավերակներ։ Այստեղ պարբերաբար պեղումներ են կատարել Ն. Մառը, Հ. Օրբելին, միսիոներ Ռայնոլդը, ինչպես նաև Կլեյտոնը, Ռասսամը, Լեհման-Հաապտը, Վ. Բելքը և ուրիշներ։ Կառույցների մեծ մասը հում աղյուսից է։ Պեղումների ժամանակ բացվել են գունավոր քարերով, շախմատաձև շարված տաճարի պատերը, զոհարանը, հայտնաբերվել են պատկերազարդ, դեկորատիվ վահաններ, կահույքի քանդակազարդ մասեր, խճանկարի բեկորներ, գունավոր փայլեցրած խեցեղեն, ուրարտական սեպագրեր, փղոսկրյա արձանիկներ, ոսկյա և արծաթյա իրեր, զենքեր, կնքադրամներ, թագավորական քանդակազարդ կապարճներ, երկրագործական գործիքներ, թևավոր ցուլի բրոնզե արձանիկներ, մետաքսե գործվածքի մնացորդներ, գինու կավե խոշոր կարասներ, մարդկային կմախքի ոսկրներ և այլն։ Գտածո նյութերի մեծ մասը այժմ պահվում է Բրիտանական և Բեռլինի թանգարաններում, մասամբ նաև Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում։ Ամրական քարանձավ հավանարար ավերվել ու լքվել է ուրարտական պետության թուլացման և անկման ժամանակ տնակներում, մ.թ.ա. VI դ. սկզբներին։ Ամրական քարանձավ ըստ երևույթին վանեցիների շրջանում հայտնի ավանդական Պղնձե քաղաքն է։

Իրաք

Իրաք (, ( ) կամ ; արաբ․՝ العراق‎‎ ալ-Իրաք; քրդ.՝ عێراق Էրաք), պաշտոնական անվանումը՝ Իրաքի Հանրապետություն (արաբ․՝ جُمُهورية العِراق‎‎, քրդ.՝ کۆماری عێراق Քոմարի Էրաք), պետություն Արևմտյան Ասիայում։ Սահմանակից է հյուսիսից Թուրքիային, արևելքից՝ Իրանին, հարավարևելքից՝ Քուվեյթին, հարավից՝ Սաուդյան Արաբիային, հարավարևմուտքից՝ Հորդանանին և արևմուտքից՝ Սիրիային։ Մայրաքաղաքը, ինչպես նաև ամենախոշոր քաղաքը Բաղդադն է։ Իրաքում բնակվում են ամենատարբեր էթնիկ ծագում ունեցող ժողովուրդներ՝ արաբներ, քրդեր, ասորիներ, թուրքմեններ, շաբաքներ, եզդիներ, հայեր, մանդեյիներ, ադիգեներ, գնչուներ։ Պետության 37 միլիոն բնակիչների 95%-ը մուսուլման է, սակայն կան նաև քրիստոնյաներ, յարսաններ, եզդիներ, մանդեականներ։ Իրաքի պետական լեզուներն են արաբերենն ու քրդերենը։

Իրաքը Պարսից ծոցի հյուսիսային հատվածում ունի 58 կմ երկարությամբ ափ և ընդգրկում է Տիգրիս-Եփրատ գետերի համակարգը, Զագրոս լեռնաշղթայի հյուսիսարևմտյան մասը և Սիրիական անապատի արևելյան հատվածը։ Երկու խոշոր գետեր Եփրատն ու Տիգրիսը հոսում են Իրաքի միջով և Պարսից ծոցի մոտակայքում խառնվում Շատ ալ-Արաբին։ Այս գետերը Իրաքին ապահովում են զգալի քանակությամբ բարեբեր հողով։

Տիգրիս և Եփրատ գետերի միջև ընկած տարածքը, որը պատմականորեն հայտնի է Միջագետք անունով, հաճախ համարվում է քաղաքակրթությունների օրրան։ Հենց այստեղ է մարդկությունն առաջին անգամ սովորել գրել, կարդալ, օրենքներ ստեղծել և ապրել քաղաքներում՝ ստեղծելով կառավարություն, հատկապես Ուրուքում, որտեղից էլ ծագում է «Իրաք» բառը։ Այս տարածքը իրար հաջորդող քաղաքակրթությունների օրրան է եղել դեռևս մ․թ․ա․ 6-րդ հազարամյակից։ Իրաքի տարածքում են ստեղծվել Աքքադական, Շումերական, Ասորական և Բաբելոնյան կայսրությունները։ Այն նաև եղել է Մարաստանի, Աքեմենյան, Սելևկյան, Պարթևական, Սասանյան, Հռոմեական, Ռաշիդուն, Օմայյան, Աբբասյան, Այյուբյան, Մոնղոլական, Սեֆյան, Աֆշարների և Օսմանյան կայսրության մասը։

Պետությունը, որն այսօր հայտնի է Իրաք անունով, եղել է Օսմանյան կայսրության մի շրջան մինչև 20-րդ դարում կայսրության մասնատումը։ Այն կազմված է եղել երեք վիլայեթներից՝ Մոսուլ, Բաղդադ և Բասրա։ 1920 թվականի ապրիլին Ազգերի լիգայի լիազորությամբ տարածաշրջանն անցել է Միջագետքի Բրիտանական մանդատի տակ։ Բրիտանական աջակցություն ստացող միապետությունը միացել է այս վիլայեթներին, և 1921 թվականին ստեղծվել է մեկ թագավորություն Իրաքի Ֆայսալ I թագավորի գլխավորությամբ։ 1932 թվականին Հաշիմյանների Իրաքի թագավորությունը անկախություն է ձեռք բերել Մեծ Բրիտանիայից։ 1958 թվականին միապետությունը կործանվել է և ստեղծվել է Իրաքի Հանրապետությունը։ Իրաքում 1968-2003 թվականների ընթացքում իշխել է արաբական սոցիալիստական Բաաթ կուսակցությունը։ 2003 թվականին ԱՄՆ և նրա դաշնակիցների՝ Իրաք ներխուժումից հետո Սադամ Հուսեյնի Բաաթ կուսակցություն իշխանությունից հեռացվել է, և 2005 թվականին անցկացվել են բազմակուսակցական խորհրդարանական ընտրություններ։ ԱՄՆ ներկայությունն Իրաքում ավարտվել է 2011 թվականին, սակայն Իրաքի ապստամբությունը շարունակվել է և ավելի է ուժեղացել, երբ Սիրիական քաղաքացիական պատերազմի զինյալները ներթափանցել են պետություն։ Ապստամբությունից բացի ավելի կործանիչ ուժեր հայտնվեցին, որոնք իրենց կոչում էին Իրաքի և Լևանտի իսլամական պետություն, և գրավեցին երկրի հյուսիսային և արևմտյան հատվածները։ Այսօր այն հիմնականում պարտության է մատնվել։ Իրաքի Քուրդիստանի հետ կապված վեճերը, սակայն, շարունակվում են։ 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Իրաքի Քուրդիստանը հանրաքվե է անցկացրել ինքիշխանություն ձեռք բերելու համար։ 2017 թվականի դեկտեմբերի 9-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ հաղթանակ է տարել ԻԼԻՊ-ի նկատմամբ այն բանից հետո, երբ Իրաքում այս խումբը կորցրել է իր տիրույթները։

Իրաքը դաշնային խորհրդարանական հանրապետություն է, որը կազմված է 19 նահանգներից և մեկ ինքնավար շրջանից (Իրաքի Քուրդիստան)։ Պետության պաշտոնական կրոնը իսլամն է։ Մշակութային առումով Իրաքը բավականին հարուստ ժառանգություն ունի ինչպես մինչիսլամական շրջանից, այնպես էլ հետիսլամական շրջանից, և հատկապես հայտնի է իր բանաստեղծներով։ Իրաքի նկարիչներն ու ճարտարապետները արաբական աշխարհում լավագույններից են, նրանցից շատերը նույնիսկ համաշխարհային մասշտաբով են հայտնի։ Իրաքը ՄԱԿ-ի, Արաբական պետությունների լիգայի, Իսլամական կոնֆերանս կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի, Չմիացած երկրների շարժման համահիմնադիրներից է։

Սալմանասար V

Սալմանասար V, (մ.թ.ա. 770-765-մոտ 722) գահակալել է մ․թ․ա․ 726-722 թվականներին, Թիգլաթպալասար III–ի որդին և հաջորդը։ Հոր կենդանության օրոք Հյուսիսային Փյունիկիայի և Իսրայելի փոխարքան էր, որտեղ ճնշել է Եգիպտոսի դրդմամբ բռնկած ապստամբությունը։ Սալմանասար V-ը թագավորել է նաև Բաբելոնիայում՝ Ուլուլայ անունով։ Շարունակել է հոր ներքին քաղաքականությունը․ հենվել է բանակի վրա, սահմանափակել է ստրկատերերի, խոշոր հողատերերի, քրմության և առևտրականների իրավունքները, վերացրել է Ասորեստանի և Բաբելոնիայի հին ու սրբազան քաղաքների՝ Աշշուրի, Նիպպուրի, Սիպպարի և Բաբելոնի արտոնությունները և ապահարկությունը։ Դա առաջ է բերել ավագանու, քրմության և արքայական ընտանիքի դժգոհությունը։ 724 թվականին արշավել է դարձյալ ապստամբած Փյունիկիա և Իսրայել, ջախջախել է Իսրայելի բանակը, պաշարել Տյուրոսը և Սամարիան։ Սամարիայի եռամյա պաշարումը մեծ զոհեր է խլել Սալմանասար V-ից։ Օգտվելով ռազմական այդ անհաջողությունից՝ Սալմանասար V-ի հակառակորդները դավադրություն են կազմակերպել և գահընկեց արել նրան՝ գահ բարձրացնելով կրտսեր եղբորը՝ Սարգոն II-ին։

Սարգոն II

Սարգոն II (ասուր․ Շարրուքին՝ «օրինական արքա»), Ասորեստանի թագավոր մ․թ․ա․ 722-705 թթ.։ Գահ է բարձրացել ավագ եղբորը՝ Սալմանասար 5-րդին դավադրաբար գահընկեց անելուց հետո։

Իր դիրքն ամրապնդելու նպատակով մեծ արտոնություններ է շնորհել բարձրաստիճան վերնախավին, զինվորականներին, վերականգնել է Ասորեստանի, Բաբելոնիայի հին քաղաքների՝ Աշշուրի, Նիպպուրի, Սիպպարի և Բաբելոնի արտոնությունները, իր կողմն է գրավել քրմական և առևտրական դասին։ Ամրացրել է բանակը, ստեղծել վարձկան զորք։ Արտաքին ասպարեզում շարունակել է հոր՝ Թիգլատպալասար 3-րդի նվաճողական քաղաքականությունը։ 721 թ-ին գրավել է դեռևս Սալմանասար 5-րդի ժամանակ պաշարված Սամարիան՝ Իսրայելի մայրաքաղաքը, 720 թ-ին՝ Ռաֆիա քաղաքը (Գազայից հարավ) և պարտության մատնել նրան դաշնակցած եգիպտական զորքին, 719 թ-ին հաղթել է Կարքեմիշի թագավորին։

Սարգոն II մանրակրկիտ նախապատրաստվել է Ասորեստանի գլխավոր թշնամու՝ Ուրարտուի դեմ պատերազմին, կենտրոնական իշխանության դեմ է հրահրել Ուրարտուի տարբեր մարզերի կառավարիչներին։ Մ․թ․ա․ 714 թ. Սարգոն II մտել է Մանա, ապա Ուրմիա լճի հս-արլ․ կողմից ներխուժել Ուրարտուի կենտրոնական շրջաններ, գրավել և ավերել է մի շարք քաղաքներ։ Ասորեստան վերադառնալու ժամանակ մի ընտիր գնդով անսպասելի հարձակվել է Ուրարտուի կրոնական կենտրոն Մուսասիրի (Մուծածիր) վրա, գրավել և թալանել է այն, տարել հսկայական հարստություն՝ ոսկե, պղնձե, արծաթե բազմաթիվ իրեր, արձաններ, այդ թվում՝ ուրարտական դիցարանի գլխավոր աստված Խալդիի և նրա կին Բագմաշտուի (Վարուբանի) պղնձաձույլ արձանները։ Սարգոն II խոչընդոտել է Ուրարտուի և Փռյուգիայի դաշինքին՝ արևմուտքում և Էլամի ու Բաբելոնի դաշինքին՝ արևելքում։ Գրավել է Մարաստանի մի շարք շրջաններ։ Մ․թ․ա․ 712-707 թթ. ընթացքում Սարգոն IIկառուցել է տվել նոր մայրաքաղաք Դուր-Շարրուքինը (այժմյան Խորսաբադը), այն բնակեցրել տարբեր երկրներից գերեվարած բնակիչներով և արքունիքը Քալախից տեղափոխել այնտեղ։ Սպանվել է արշավանքի ժամանակ։

Սարդուրի Բ

Սարդուրի Բ (մ.թ.ա. 8-րդ դար - մ. թ. ա. 735), Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 764 թվականից։ Արգիշտի Ա թագավորի որդին էր, գահակիցը և հաջորդը։ Սարդուրի Բ-ի գործունեության մասին պատմող տասնյակ արձանագրություններ են հայտնաբերվել Հայաստանի զանազան վայրերում (Վան, Արածանու հովիտ, Արարատյան դաշտ, Սևանի ավազան և այլն)։

Սողոմոնի տաճար

Սողոմոնի տաճար (եբր.՝ בֵּית־הַמִּקְדָּשׁ‎: Beit HaMikdash), տաճար Պաղեստինում՝ կառուցված մ. թ. ա. 10-րդ դարում, որը, սակայն, չի պահպանվել։ Սողոմոնի հայտնի տաճարի և պալատի մասին գաղափար ենք կազմում Աստվածաշնչում բերված մանրամասն նկարագրությամբ։ Դրանց օգնությամբ կազմված է տաճարի վերակազմության նախագիծը, համաձայն որի տաճարը 31,5 × 10,5 մ չափերի մի շենք էր՝ գլխավոր մուտքով՝ նեղ պատի կողմից, և մի այլ մուտքով՝ կողքի ճակատի կողմից։ Բուն շենքը բաղկացած էր երկայնական առանցքի վրա հաջորդաբար դրված երեք մասերից, որոնք միասին շրջապատված էին սրահով։

Համաձայն Աստվածաշնչի՝ Սողոմոնի տաճարը հայտնի է նաև որպես Երուսաղեմի առաջին տաճար (եբր.՝ בֵּית־הַמִּקְדָּשׁ‎: Beit HaMikdash)։

Եբրայերեն Աստվածաշունչը նշում է, որ տաճարը կառուցվել է Իսրայելի և Հուդայի Միացյալ Թագավորության թագավոր Սողոմոնի թագավորության ժամանակ, իսկ Հուդայի թագավորության ժամանակ տաճարը նվիրվել է Եհովային։ Հրեա պատմաբան Ջոզեֆոսն ասում է, որ տաճարը այրվել է կառուցվելուց չորս հարյուր յոթանասուն տարի, վեց ամիս, տաս օր հետո, չնայած ռաբինյան աղբյուրները նշում են, որ Առաջին տաճարը գոյություն է ունեցել 410 տարի։

Տուշպա

Տուշպա (ուրարտ.՝ URUṭu-uš-pa), աքքադ.՝ Տուրուշպա), հին քաղաք, Վանի թագավորության ծաղկման ժամանակաշրջանի մայրաքաղաքը։ Տուշպան գտնվում էր Վանա լճի ափին, ժամանակակից Վան քաղաքի արևմտյան ծայրամասում։ Տուշպայի ճարտարապետության գլխավոր տարրն էր ուրարտական թագավորների գլխավոր նստավայր հանդիսացող Վանի ժայռը։ Ռուսա Բ թագավորի իշխանության ժամանակ թագավորության մայրաքաղաքը տեղափոխվել է Տուշպայից մոտակայքում գտնվող Ռուսախինիլի նորակառույց բերդ, իսկ Տուշպան ուրարտական քաղաք էր մնում մինչև մ.թ.ա. 6-րդ դարի սկիզբը, երբ այն հողին հավասարեցրին մեդիացիները։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.