Թավիսուփլեբա

Թավիսուփլեբա (վրաց.՝ თავისუფლება, «Ազատություն»), Վրաստանի պետական օրհներգը։ Օրհներգի բառերը վերցված են Զաքարիա Փալիաշվիլու (1871 - 1933 թթ.) երկու օպերաներից՝ «Դաիսի» և «Աբեսալոմ և Էթերի»։ Խոսքերի հեղինակը ժամանակակից վրաց բանաստեղծ Դավիթ Մաղրաձեն է, ով օգտագործել է մեջբերումներ վրաց դասական բանաստեղծներ Ակակի Ծերեթելու, Վաժա Փշավելայի, Գրիգոլ Օրբելիանիի և Գալակտիոն Տաբիձեի բանաստեղծություններից։

თავისუფლება
Օգնություն
თავისუფლება
Tavisupleba sheet music geo
նոտայական գրառում
Տեսակօրհներգ
Բառերի հեղինակԴավիթ Մագրաձե
ԵրգահանԶաքարիա Փալիաշվիլի
ԵրկիրՎրաստան Վրաստան
Հաստատվածմայիսի 20, 2004[1]

Օրհներգի տեքստը

Վրացերեն Վրացերեն հայատառ Թարգմանություն
„თავისუფლება” «Թավիսուփլեբա» «Ազատություն»
ჩემი ხატია სამშობლო, Չեմի խատիա սամշոբլո, Իմ Հայրենիքը իմ սրբությունն է,
სახატე მთელი ქვეყანა, Սախատէ մթելի քվեկղանա, Եվ սրբություն է ողջ երկիրը,
განათებული მთა-ბარი, Գանաթեբուլի մթա-բարի, Սար ու դաշտ լուսավորված,
წილნაყარია ღმერთთანა. Ծիլնակղարիա ղմեթթանա։ Աստծո կողմից տրված։
თავისუფლება დღეს ჩვენი Թավիսուփլեբա դղես չվենի Այսօրվա մեր ազատությունը
მომავალს უმღერს დიდებას, Մոմավալս ումղերս դիդեբաս, Մեր ապագան է երգում,
ცისკრის ვარსკვლავი ამოდის Ցիսկրիս վարսկվլավի ամոդիս Երկնքի աստղն է երևում
ამოდის და ორ ზღვას შუა ბრწყინდება, Ամոդիս դա օր զղվաս շուա բրծկղինդեբա, Դուրս գալով փայլուն երկու ծովի արանքում,
და დიდება თავისუფლებას, Դա դիդեբա թավիսուփլեբաս, Եվ փառք ազատությանը,
თავისუფლება დიდებას! Թավիսուփլեբա դիդեբաս! Ազատությանը՝ փառք։

Ծանոթագրություններ

  1. Parliament of Georgia. The Constitutional Law on the National Anthem of Georgia (No 72-2s; საქართველოს ორგანული კანონი "საქართველოს სახელმწიფო ჰიმნის შესახებ"). Retrieved Apr. 4, 2006 .

Արտաքին հղումներ

  Վրաստան

Գագրայի շրջան

Գագրայի շրջան (վրաց.՝ გაგრის მუნიციპალიტეტი՝ գագրաս մունիցիպալիտետի, աբխ.՝ Гагра араион՝ Գագրա առայոն), ըստ Վրաստանի վարչական բաժանման՝ գտնվում է Աբխազիայի հյուսիսարևմտյան մասում, որը դե ֆակտո անկախ երկիր է։ Կենտրոնը Գագրան է։ Խոշոր քաղաքներն են Գագրան, Պիցունդան, Գեչրիպշը և Ցանդրիպշը։ Շրջան ունի մեծ ռեկրեացիոն պոտենցիալ։ Գագրայի շրջանում գտնվում է Ռիցա լիճը։ Գագրային շրջանը Փսուո գետով սահմանակցում է Ռուսաստանի դաշնության Կրասնոդարի երկրամասի հետ։

Գուլրիփշի շրջան (Աբխազիա)

Գուլրիփշի շրջանը Աբխազիայի Հանրապետություն վարչական միավոր է։ Մայրաքաղաքը Գուլրիփշն է։ Խոշորագույն բնակավայրերը՝ Գուլրիփշը, Ցաբալը, Աժարան։

Ծաբլիանի

Ծաբլիանի կամ Բագրիփշ (Ցաբլիանի, նախկինում` Դերեկեի, աբխազ.` Багрыпщ, վրաց.՝ წაბლიანი), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում: Գտնվում է Գագրայից 50 կմ հեռավորության և ծովի մակարդակից 360 մ բարձրության վրա։

Պանտա

Պանտա կամ Բաբիշ-Իաշտա (աբխազերեն` Бабыш-Иашта, վրաց.՝ პანტა), գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում, Կոդոր գետի ափին: Գտնվում է Գուլրիփշից 40 կմ հեռավորության և ծովի մակարդակից 500 մետր բարձրության վրա։

Սուխումի շրջան (Աբխազիա)

Սուխումի շրջանը (աբխ.՝ Аҟәа араион) Աբխազիայի Հանրապետություն վարչական միավոր է։ Ինչպես Աբխազիայի, այդպես էլ շրջանի մայրաքաղաքը Սուխումն է։

Ցոդնիսկարի

Ցոդնիսկարի կամ Փխիստա ( աբխազ.` Пхыста, վրաց.՝ ცოდნისკარი), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում։ Գտնվում է Գագրայից 50 կմ հեռավորության և ծովի մակարդակից 550 մետր բարձրության վրա։

Օչամչիրայի շրջան (Աբխազիա)

Օչամչիրայի շրջանը (աբխ.՝ Очамчыра араион) Աբխազիայի Հանրապետություն վարչական միավոր է։ Մայրաքաղաքը Օչամչիրան է։ Խոշորագույն բնակավայրերը Օչամչիրան և Մոկուան են։

Երկրներ
Կախյալ տարածքներ
Չճանաչված կամ մասամբ ճանաչված
պետություններ

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.