Թագավորություններ Ա և Բ

Ա և Բ Թագավորություններ (եբր.՝ Sefer Sh'muel ספר שמואל‎), Աստվածաշունչ մատյանի Հին Կտակարանի կանոնի գրքեր։ Դասվում են «պատմական» գրքերի շարքին։ «Թագավորություններ»-ի չորս գրքերը հրեական կանոնում ընդգրկված են երկու գրքերի մեջ։ Առաջինը (սրա մեջ էին մտնում «Ա և Բ Թագավորություններ»-ի գրքերը) կոչվում էին «Շեֆեր Շեմուել», այսինքն՝ «Սամուելի գիրք»։ Հին ռաբունական ավանդության համաձայն «Ա և Բ Թագավորություններ» գրքերի հեղինակը Սամուել մարգարեն է։ «Ա և Բ Թագավորություններ» գրքում պատմվում է Սամուել մարգարեի և իր իսկ կողմից Իսրայելի թագավոր օծված Սավուղի և Դավթի մասին։

Ernst Josephson. - David och Saul
Դավիթն ու Սավուղը (նկար՝ Էռնեստ Ջոզեֆսոնի)

Արտաքին հղումներ

Վիքիպեդիա Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։
Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։
Ամանորն Իսրայելում

Ռոշ Հաշանա (‏եբր.՝ רֹאשׁ הַשָּׁנָה‎‏‎‎‎, բառացիորեն՝ «տարվա գլուխ»), հրեական Նոր տարի, որը տոնում են երկու օր անընդմեջ՝ աշնանային տիշրեյ ամսվա նորալուսնին, ըստ հրեական տոմարի (ընկնում է սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին)։ Այդ օրվանից սկսվում է նոր հրեական տարվա հաշվարկը։

Թանահում տարվա առաջին ամիսը համարվում է գարնանային ավիվ ամիսը, որը հետագայում անվանվում է նիսան, երբ հրեաները դուրս են գալիս Եգիպտոսից։ Յոթերորդ՝ տիշրեյ, ամսվա առաջին օրվա տոնը անվանվում է «սրբազան հավաքի» օր, երբ սահմանված է չաշխատել, փչել շոֆար և կատարել զոհաբերություններ։

Ռոշ Խա Շանան և Յոմ Կիպուրը դասվում են հրեական ամենակարևոր տոնակատարությունների շարքին։

Ֆլեյտա

Ֆլեյտա, փայտե փողային երաժշտական գործիք։ Ի տարբերություն լեզվակավոր փողային գործիքնորի ֆլեյտան աերոֆոն է։ Հնչողությունը ստեղծվում է ֆլեյտահարի առաջացրած ձայնային տատանումներից (վիբրացիա), երբ ձայնը օդի մղումով դուրս է գալիս անցքերից։ Համաձայն Հորնբոսթել-Զաքսի (անգլ.՝ Hornbostel–Sachs) դասակարգման ֆլեյտան դասվում է եզրային աերոֆոնների շարքին։

Ի հայտ գալով հին քարե դարում՝ ֆլեյտան համարվում է ամենահին երաժշտական գործիքը։ Մի շարք ֆլեյտաներ, որոնց հնությունը կազմում է մոտ 43,000-ից 35,000 տարի, հայտնաբերվել են ներկայիս Գերմանիայի հարավում գտնվող Swabian Jura շրջանում։ Սրանք ապացուցում են, որ մշակված երաժշտություն արդեն իսկ եղել է ԵՎրոպայում ժամանակակից մարդկության գոյության դեռ ամենավաղ ժամանակներից։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.