Էնդեմիկ

Էնդեմիկ, էնդեմ, բնաշխարհիկ (հուն․՝ endemos - տեղական), բույսերի ու կենդանիների տեղական տեսակներ կամ այլ կարգաբանական միավորներ, որոնք տարածված են աշխարհագրական համեմատաբար ոչ մեծ տարածքում՝ մայրցամաքում, կղզիներում, լեռներում և ոչ մի այլ վայրում չեն հանդիպում։ Էնդեմիկ բառը ծագել է նոր լատիներեն՝ endēmicus, հունարեն՝ ενδήμος, endēmos, «բնիկ» բառից։ Endēmos-ը կազմված է en՝ «մեջ» ևdēmos՝ «մարդիկ» բառերից[1]։

Էնդեմիկները որևէ բուսական կամ կենդանական աշխարհի յուրահատուկ բաղադրիչներն են։ Էնդեմիկներիի առաջացմանն ու զարգացմանը նպաստում են աշխարհագրական մեկուսացումը, կլիմայական պայմանները, կենսածին գործոնները (մակաբուծություն, մրցակցություն և այլն)։ Տեսակի (կամ ենթատեսակի) համար էնդեմիկությունը կարող է լինել խիստ սահմանափակ՝ մինչև մի քանի կմ² տարածքում։ Առավել հաճախ էնդեմիկները հանդիպում են կղզիներում, լեռնային շրջաններում և մեկուսացած ջրամբարներում։

Տարբերում են հնաբնաշխարհիկներ՝ մնացուկային անհետացող տեսակներ, և նորբնաշխարհիկներ՝ զարգացող նոր ձևեր և տեսակներ, որոնք առաջացել են վերջին շրջանում՝ մեկուսացած տարածքներում։

Հայաստանը հարուստ է էնդեմիկ բույսերով և էնդեմիկ կենդանիներով։

Latimeria
Լատիմերիա (Latimeria chalumnae) էնդեմիկ ձկնատեսակ, որը հանդիպում է միայն Մադագասկարի և Կոմորյան կղզիների ափամերձ շրջաններում

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. "Endemic". Reference.com. Retrieved 6 december 2014.

Գրականություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
CC-BY-SA-icon-80x15
Ագեվազ

Ագեվազ կամ կենգուրուն (լատ.՝ Macropodidae), պարկավոր կենդանի է։ Բնակվում է Ավստրալիայում, Նոր Գվինեայում և մոտակա կղզիներում։

Արփի լճի ազգային պարկ

Արփի լիճ ազգային պարկ, ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Շիրակի մարզում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերին։ Ազգային պարկն զբաղեցնում է մոտ 25 000 հա տարածք։

Ազգային պարկն ստեղծվել է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի ուրույն կենսաբազմազանության պահպանման համար։ Այստեղ է գտնվում հայկական որորի ամենամեծ գաղութը աշխարհում և գանգրափետուր հավալուսնի միակ բնակավայրը Հայաստանում։

Տարածքում կան մոտ 670 տեսակի բույսեր՝ (խոլորձ, թրաշուշան, հիրիկ, կակաչ, շուշան), որոնցից 25-ը ներառված են ՀՀ Կարմիր գրքում։ Դրանցից 22-ը էնդեմիկ տեսակներ են։ Պարկում կան կաթնասունների 30 տեսակ (եվրոպական ջրասամույր, խայտաքիս)։

Արփի լճի ջրահավաք ավազանի մշակովի լանդշաֆտները կազմված են հիմնականում հացահատիկի և վուշի դաշտերից։

Արփի լճի ջրամբար

Արփի լճի ջրամբար, Առփս, Արփա, Արփագյոլ, Արփալիճ, Արփի լիճ, նախկինում լիճ Հայաստանի Շիրակի մարզում, Ախուրյան գետի ակունքում, Աշոցքի սարահարթում, Ամասիա գյուղից մոտ 16,5 կմ հյուսիս-արևմուտք։ Բարձրության 2023 մետր:

Ունի տեկտոնահրաբխային ծագում։ 1946 թվականից 1951 թվականներին լիճը արհեստականորեն մեծացվել է՝ ջրային ռեսուրսների կուտակման նպատակով: Շահագործման է հանձնվել 1951-ին։ Այսպիսով Արփիջրամբարի մակերևույթը 4,5 (20,6) կմ²-ից հասել է մինչև 22 (22,5) կմ², միջին խորությունը՝ 4,2 մ (առավելագույնը՝ 8 մ, նախկինում ՝ 1,6 մ), ջրահավաք ավազանը 220 կմ² է: Ծավալը հասցվել է մինչև 100 միլիոն մ³ (նախկինում 5 միլիոն մ³): Ջրամբարի երկարությունը 7,3 կմ է, լայնութ 4,3 կմ։

Պատվաիի երկաթբետոնե է, բարձրությունը 10 (11,2) մ, երկարությունը՝ 80 մ։

Ջուրը բաց է թողնվում 2 հարթ մետաղական վահանների օգնությամբ։ Ոռոգում է Շիրակի դաշտի և Վերին Ախուրյանի գոգավորության հողատարածքները։ Ջրամբարից լրացուցիչ ջուր են ստանում Թալինի և Արմավիրի ջրանցքները։ Կա մակույկային երթևեկություն։ Ձմռանը սառցակալում է։ Հատակը տղմոտ է, հարուստ՝ ձկներով (ծածան, կողակ, Կովկասյան թեփուղ, արծաթափայլ կարաս)։ Կա ձկնաբուծական և ձկնորսական տնտեսություն։

Գալապագոսյան կղզիներ

Գալապագոսյան կղզիներ (պաշտոնական անվանում՝ Archipiélago de Colón, այլ իսպաներեն անվանումներ՝ Islas de Colón կամ Islas Galápagos), հրաբխային կղզիների արշիպելագ, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ Էկվադորից 972 կմ դեպի արևմուտք։ Մտնում է հենց Էկվադորի կազմի մեջ։

Բնակչությունը կազմում է մոտ 25 000 մարդ։ Կղզիներում խոսում են իսպաներեն։

Գալապագոսյան կղզեխումբը համեմատաբար նոր ձևավորված է, ուստի աչքի է ընկնում էնդեմիկ բուսականությամբ։ Հետազոտությունների է ենթարկվել հայտնի բնագետ և էվոլյուցիայի տեսության հիմնադիր Չարլզ Դարվինի կողմից։

Էնդեմիկ բույսեր

Էնդեմիկ բույսեր, բնաշխարհիկ բույսեր, աշխարհագրական որևէ ոչ մեծ տարածքում սահմանափակորեն տարածված բույսեր։ Բաժանվում են երկու խմբի՝ պալեո- և նեո- էնդեմիկներ։ ՀՀ տարածքում բուսաբան-կարգաբանների կողմից տարբեր ժամանակներում (առաջին անգամ) բացահայտվել և նկարագրվել է շուրջ 400 տեսակ, որոնցից 115-ը հանդիպում է միայն Հայաստանում (285-ը հայտնաբերվել է նաև հարևան երկրներում)։

Էնդեմիկ կենդանիներ

Բնաշխարհիկ կենդանիներ, էնդեմիկներ (եբր.՝ endemos‎ տեղական), աշխարհագրական ոչ մեծ տարածքում սահմանափակորեն տարածված կենդանիներ։ Դրանց ծագումը պայմանավորված է տեղանքի բնակլիմայական մեկուսացածությամբ՝ անանցանելի արգելքներով, պատնեշներով, բարձր լեռներով, ջրավազաններով և այլն։ Այդ առումով ինքնուրույն միավոր է Հայկական լեռնաշխարհը, որին բնորոշ բնաշխարհիկ կենդանիներ հանդիպում են նաև Հայաստանում։

Կեռնեխներ

Կեռնեխներ, Չքչքաններ կամ իսկական կեռնեխներ (լատ.՝ Turdus), ճնճղուկազգիների կարգի կեռնեխների ընտանիքի թռչունների ցեղ։

Հայաստանի կենդանական աշխարհ

Հայաստանի կենդանական աշխարհը ընդհանուր առմամբ ներկայացված է անողանաշարավոր կենդանիների ավելի քան 17000 և ողնաշարավոր կենդանիների 523 տեսակներով։

Ողնաշարավոր կենդանիները ներկայացված են ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների դասերով, որոնցից առավել հարուստը (349 տեսակ) թռչունների դասն է։

Հայաստանի տարածքը տեղադիրքով Միջերկրածովյան կենսաշխարհագրական տարածաշրջանի Իրանական, Փոքրասիական ու Պոնտոս-կովկասյան մարզերի խաչմերուկ է, որով և պայմանավորված է այդ մարզերի ազդեցությունը Հայաստանի կենդանական աշխարհի տեսակների վրա։

Իրանական մարզին բնորոշ ներկայացուցիչներից են. սողուններից՝ պարսկական կլորագլուխ մողեսը, ոսկեգույն տրախիլեպիսը, թռչուններից՝ շիկապոչ քարաթռչնակը, իրանական ճոճահավը, կաթնասուններից՝ Դալի ավազամուկը, մուֆլոնը և այլ տեսակներ։ Փոքրասիական մարզի ներկայացուցիչներից են. երկկենցաղներից՝ փոքրասիական տրիտոնն ու գորտը, սողուններից՝ փոքրասիական մողեսը, Շմիդտի սահնօձը և այլ տեսակներ։ Պոնտոս-կովկասյան մարզի ներկայացուցիչներից են Դարևսկու իժը, ժայռային մողեսների մեծ մասը, սպիտակախածի կեռնեխն ու կովասյան մայրեհավը:

Հայաստանի կենդանական աշխարհում գերիշխում են հիմնականում Առաջավորասիական և Միջերկրածովյան տեսակները։ Կան նաև մի շարք լայն տարածված Եվրասիբիրական ծագման տեսակներ։

Նոր Գվինեա

Նոր Գվինեա (ինդոն.՝ Pulau Irian, անգլ.՝ New Guinea), մակերեսով երկրորդ ամենամեծ կղզին աշխարհում՝ Գրենլանդիայից հետո։ Գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում, ընկած է Ավստրալիա մայրցամաքից 150 կմ դեպի հյուսիս՝ նրանից անջատվելով Տոռեսի նեղուցով։

Զբաղեցնում է 829 000 կմ² մակերես։ Բնակչությունը 2014 թ. տվյալներով կազմում է 11 306 940 մարդ։ Կղզու ամենաբարձր կետը 4884 մ բարձրություն ունեցող Պունչակ Ջայա լեռն է, որը համարվում է Ավստրալիա և Օվկիանիա մայրցամաքի ամենաբարձր լեռը։

Սևան (ազգային պարկ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)

Սևան ազգային պարկ, պահպանվող տարածք Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Երևան քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա։ Պարկի ընդհանուր տարածքը՝ Սևանա լճի հայելու հետ միասին կազմում է 147.343 հա, իսկ առանց լճի հայելու՝ 22,585 հա։ Պահպանական գոտու տարածքը կազմում է 342.920 հա։

Պարկը գտնվում է ՀՀ Բնապահպանության նախարարության իրավասության ներքո։ Ստեղծվել է 1978 թ. մարտի 14-ին, ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 125 որոշմամբ։

Սևանի իշխան

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իշխան

Սևանի իշխան (լատ.՝ Salmo ischchan), սաղմոնանմանների ընտանիքի ձուկ։ Էնդեմիկ տեսակ։ Տարածված է բացառապես Սևանա լճի ավազանում։ Մկանուտ, շարժուն ձկներ են, որոնք բազմացման շրջանում ծովերից անցնում են գետերը՝ ձվադրելու համար։

Փիփերթածաղկավորներ

Փիփերթածաղկավորներ (լատ.՝ Malvales), երկշաքիլավոր բույսերի կարգ։ Այս կարգի ներկայացուցիչների մեծամասնությունը կոսմոպոլիտներ են՝ արևադարձային գոտիներում և մերձարևադարձային կլիմայական գոտիներում, բարեխառն կլիմայական գոտիներում հանդիպում են ավելի քիչ։ Այս կարգի հետաքրքիր տարծվածություն կա Մադագասկար, որտեղ հանդիպում են էնդեմիկ 3 ընտանիքներ՝ Sphaerosepalaceae, Sarcolaenaceae և Diegodendraceae։

Փիփերթածաղկավորների մորֆոլոգիան առանձնապես տարբերվում է այլ բույսերինից և համընկնում է միայն մի քանի հատկանիշներով։ Կարգն ներառում է 11 ընտանիք։

Ֆաունա

Ֆաունա (լատ.՝ Fauna՝ անտառների և դաշտերի աստվածուհի, կենդանիների հոտերի հովանավոր), որոշակի տարածքում կամ ջրատարածությունում (կամ երկրագնդի վրա) ապրող կենդանիների տեսակների ամբողջությունը։

Այս կամ այն շրջանի ֆաունան ձևավորվում է կենդանիների տարբեր խմբերի՝ ֆաունիստական համալիրների պատմական զարգացման պրոցեսում։ Ֆաունիստական համալիրների ծագման բացահայտումը սովորաբար դժվար է, իսկ երբեմն՝ անհնարին։ Այդ պատճառով կենդանիների տվյալ տեսակների որոշակի համալիրին պատկանելու մասին ավելի հաճախ դատում են այդ կենդանիների բնակության շրջանների՝ արեալների նմանության հիման վրա (կենդանիների այդ խմբերը կոչվում են ֆաունիստական տարրեր)։

Ֆաունան կազմող տեսակներն ունեն բնակության որոշակի վայրեր։ Այսպես՝ անապատային գոտու ֆաունաում կան կավային, ավազային, քարքարոտ անապատների, աղուտների, լճերի, գետերի, գետահովիտների բնակիչներ և այլն։ Ֆաունայի ուսումնասիրման հիմնական եղանակներից է կենդանիների տեսակների հաշվառումը։ Ֆաունայի հետազոտման վերջնական արդյունքը երկրագնդի կամ նրա առանձին շրջանների ֆաունիստական կամ կենդանաաշխարհագրական շրջանացումն է, որը կատարվում է ֆաունայի վերլուծության հիման վրա։ Ֆաունան չպետք է շփոթել կենդանական աշխարհի հետ, որը բնորոշվում է ոչ միայն կենդանիների տեսակային կազմով, այլև անհատների թվով։

«Ֆաունա» տերմինն օգտագործվում է նաև կենդանիների կարգաբանական խմբերի (որևէ տարածքի թռչունների ֆաունա, բզեզների ֆաունա և այլն), որոշակի դարաշրջանի կենդանիների (ժամանակակից ֆաունա, միոցենային ֆաունա և այլն) կամ շերտերի որոշակի խմբերում բրածո կենդանիների մնացորդների (երկրաբանության մեջ) բնորոշման համար։ Ֆաունան ուսումնասիրող գիտությունը կոչվում է ֆաունիստիկա։ Ֆաունա են կոչվում նաև որոշակի տարածքների կենդանական աշխարհի կարգաբանական կազմի վերաբերյալ համահավաք ամփոփիչ աշխատությունները։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.