Զատիկ

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զատիկ (այլ կիրառումներ)
Զատիկ
Resurrection

ԵնթադասԱվագ շաբաթ
Շաբաթվա օրկիրակի
Victory over the Grave
Հիսուսի հարությունը
Easter monday countries
Երկրներ, որտեղ Զատիկի օրվան հաջորդող երկուշաբթին պաշտոնապես հանգստյան օր է

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն (եբր.՝ פסח ‎ նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում, հին հունարեն՝ πάσχα, լատիներեն՝ Pascha), քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում (ստույգ թվականը վիճելի է՝ 27-33 թթ. միջև ընկած ժամանակաշրջանում) Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ Զատիկ, «...քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց...» (Ա Կորնթ. 5.7–8)[1]։

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը։

Զատկի ավանդույթներ

Diversity-Discrimination-05
Զատկի ներկված ձվեր

Սուրբ Զատիկ Ավանդույթներ

Հայկական ավանդույթում, սույն հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։

Արևմտյան երկրների ավանդույթում, հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների միջև և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատկվա հավկթաորս»։

Զատիկը Հայերի մոտ տոնվել է ապրիլ ամսին՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։ Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով։ Հայ հեթանոսական նոր տարում և պարսկական Նովրուզ տոնին, որոնք սկսվում են գարնան գիշերահավասարին, ևս ներկվում են հավկիթներ։ Հայ հեթանոսական նոր տարում ևս ներկված հավկիթներն ուտում էին թարխունով, աղով և լավաշով:

Զատիկտոն
Զատկական սեղան

Ծանոթագրություններ

  1. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 346:
Ապոկրիֆ

Ապոկրիֆներ (հին հուն․՝ ἀπόκρῠφος՝ գաղտնի), Սուրբ Գրոցը հավասար հեղինակության հավակնող, սակայն Աստվածաշնչի կանոններից դուրս մնացած ուշ հուդայականության և վաղ քրիստոնեական դարաշրջանին պատկանող ստեղծագործություններ։

Ավագ շաբաթ

Ավագ Շաբաթ (հուն․՝ Μεγάλη Εβδομάδα — Megali Evdomada), Ծաղկազարդին հաջորդող Մեծ Պահքի վերջին շաբաթը, որն ավարտվում է Սուրբ Հարության տոնով (Զատիկ), որի ընթացքում հիշվում է Խորհրդավոր ընթրիքը, Հիսուս Քրիստոսի դատավարությունը, տանջանքներն, խաչելությունը և թաղումը։ Ավագ Շաբաթի բոլոր օրերի անվանը նախորդում է «Ավագ» բառը (Ավագ Երկուշաբթի, Ավագ Երեքշաբթի, և այլն)։

Բողոքականություն

Բողոքականություն (լատ.՝ protestans-ից, protestantis - հանրության առջև ապացուցող), քրիստոնեության ամենատարածված կրոնական ուսմունքներից մեկը, հետևորդների թվականակով՝ երկրորդը։ Բողոքականությունը սկիզբ առավ Ռեֆորմացիայի` հակակաթոլիկ շարժման հետևանքով Եվրոպայում, 16-րդ դարում։ Բողոքականությունն ունի երկու` պահպանողական և լիբերալ ճյուղեր։ Ներկայումս 2.1 միլիարդ քրիստոնյայից մոտ 800 միլիոնը բողոքական է, որից 170 միլիոնը ապրում է Հյուսիսային Ամերիկայում, 160 միլիոնը Աֆրիկայում, 120 միլիոնը Եվրոպայում, 70 միլիոնը Լատինական Ամերիկայում, 60 միլիոնը Ասիայում և 10 միլիոնը Օվկիանիայում։

Զատիկ (այլ կիրառումներ)

Զատիկ, կարող է վերաբերել՝

Զատիկ - նախապես հրեական, ապա քրիստոնյա եկեցեղիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Զատիկ (միջատ) - բզեզների ընտանիք։

Զատկի կղզի - հրաբխային ծագման կղզի Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում։ Պատկանում է Չիլիին։

Զատիկ - հայկական արական և իգական անուն

Զատիկ Խանզատյան

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խանզադյան (այլ կիրառումներ)Զատիկ Հակոբի Խանզատյան (ապրիլի 3, 1886(1886-04-03), Մանիսա, Թուրքիա - հունվարի 23, 1980(1980-01-23), Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսահայ քարտեզագետ, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների Ակադեմիայի (ՀԽՍՀ ԳԱ) արտասահմանյան անդամ (1967)։

Ավարտել է Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանը, ապա՝ Փարիզի նավագնացության բարձրագույն և Ֆրանսիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի դպրոցները, ստացել կոմանդորի կոչում։ 1911 թվականին հրավիրվել է Կոստանդնուպոլիս (Ստամբուլ)՝ Թուրքիայի ռազմածովային ուժերի վարչությունում աշխատելու, 1914 թվականին անցել է Բուլղարիա՝ Վառնայի ծովափի պաշտպանության ղեկավարի պաշտոնով։ 1919 թվականին մասնակցել Է Փարիզի հաշտության կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքներին։ 1920 թվականին հրատարակել է 25 քարտեզից կազմված «Պատմական Հայաստանի աշխարհագրական միասնության ատլաս»-ը։

Ազգերի լիգայում վարել է աշխարհագրագետ-քարտեզագետի պաշտոն։ 1920-1932 թվականներին կազմել և հրատարակել է Թուրքիայի տնտեսական աշխարհագրության, Ալժիրի պատմական աշխարհագրության, Պաղեստինի տնտեսական աշխարհագրության և այլ ատլասներ։ 1930-1955 թվականներին եղել Է Մուրատ-Ռափայելյան վարժարանի աշխարհիկ տնօրենը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է ֆրանսիական Դիմադրության շարժմանը։ Պատերազմից հետո ծավալել է հայրենասիրական գործունեություն, կազմել մի շարք ատլասներ, այդ թվում՝ Խորհրդային Հայաստանի 40-ամյակին նվիրված «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ը (1960)։ Խանզատյանը ֆրանսահայ մշակութային միության պատվավոր նախագահն էր, ֆրանս-սովետական բարեկամության ջատագով։

Զատիկ ընկերակցություն

«Զատիկ» ընկերակցություն, հիմնվել է 1998 թվականին, Հռոմում՝ Ի-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Բաղդասարյանի նախաձեռնությամբ։ Գործունեությունն ուղղված է հայ-իտալական կապերի զարգացմանը։ Համախմբում է իտալական, նույնիսկ միջազգային չափանիշով ճանաչում ունեցող հայտնի անուններ, որպիսիք են՝ Լուիջի Մալերբան, Կարմեն Ըիերան, Մարկո Տարադաշը, ԴեմեՏիո Վոլչիչը, Մասսիմո Տուրատտոոն, Մարիո Վերդոնեն և ուրիշներ։ Նախագահն է տիկին Գրացիելլա Ֆալկոնին։

Զատկաբզեզներ

Զատկաբզեզներ կամ զատիկներ (լատ.՝ Coccinellidae), բզեզների կարգի ընտանիք։ Հայաստանում տարածված է 73 տեսակ, որոնք մեծ մասամբ հանդիպում են այգիներում, բանջարանոցներում, պուրակներում։

Կաթոլիկություն

Կաթոլիկություն (հունարեն՝ καvθολικοvτητα – ընդհանրականություն), քրիստոնեության հիմնական ուղղություններից, հետևորդների թվով քրիստոնեության ամենախոշոր ճյուղը (ըստ 2007 թ. տվյալների՝ աշխարհում հաշվվում է մոտ 1,147 միլիարդ կաթոլիկադավան)։ Կաթոլիկությունը տարածված է և միլիոնավոր հետևորդներ ունի Եվրոպայում (հատկապես՝ Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ավստրիայում, Լեհաստանում), Լատինական և Կենտրոնական Ամերիկայում։ Հետևորդներ ունի նաև Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում, Ավստրալիայում։

Ուղղափառություն

Ուղղափառություն (հուն․՝ ὀρθοδοξία-ից - բառացիորեն «ուղիղ փառաբանություն», «ճիշտ փառաբանություն», «ճիշտ կարծիք», «ճիշտ ուղի», «ճիշտ ուսմունք»), Քրիստոնեության հիմնական ուղղություններից մեկը։ Առաջացել է Բյուզանդական կայսրությունում 1054 թ-ի քրիստոնեական եկեղեցիների խզման հետևանքով։ Ուղղափառությունը 300 միլիոն հետևորդներով՝ երրորդ ամենատարածված քրիստոնեական ուղղությունն է։ Ներկայումս ուղղափառությունը կազմում է մեծամասնություն Բելառուսում, Բուլղարիայում, Կիպրոսում, Վրաստանում, Հունաստանում, Մակեդոնիայում, Մոլդովայում, Մոնտենեգրոյում, Ռումինիայում, Ռուսաստանում, Սերբիայում և Ուկրաինայում։

Սիրիա

Սիրիա (արաբ․՝ سوريا‎‎‎՝ Սուրիա), պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն (արաբ․՝ الجمهورية العربية السورية‎‎ ալ-Ջումհուրիա ալ-Արաբիյյա աս-Սուրիա), պետություն «Առաջավոր Ասիայում»՝ Արաբական Արևելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է: Արևմուտքում սահմանակից է Լիբանանին (375 կմ) ու Միջերկրական ծովին (Սիրիայի առափնեայ գիծը` Միջերկրական ծովի հետ` 193 կմ է), հարավում՝ Իսրայելին (76 կմ) ու Հորդանանին (375 կմ), արևելքում՝ Իրաքին (605 կմ) և հյուսիսում՝ Թուրքիային (822 կմ)։ Այսպիսով, Սիրիայի ցամաքային սահմանագծի մեծ մասը կազմում է սիրիա-թուրքական սահմանը: Սիրիական ափից 125 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Կիպրոս կղզին։

Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է և Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։ Բաժանված է տասնչորս մարզի՝ «մուհաֆազա»-յի (արաբ․՝ محافظة‎‎), որոնք էլ իրենց հերթին կազմված են 65 գավառներից՝ «մենտակադոն»-ներից (արաբ․՝ منطقة‎‎), վերջիններս՝ 284 շրջաններից՝ «նահիեթուն» (արաբ․՝ ناحية‎‎)։ Մարզի՝ մուհաֆազ-ի կարգավիճակ ունի նաև մայրաքաղաք Դամասկոսը:

Սիրիայի քաղաքների թիվն անցնում է 200-ից, որոնցից առավել նշանավոր են Դամասկոսը, Հալեպը, Հոմսը, Համան և Դեր Զորը։ Ծովափնյա քաղաքներից Լաթակիան երկրի խոշորագույն տնտեսական, իսկ Տարտուսը՝ առողջարանային նավահանգիստներն են։

1963 թվականի ապրիլյան հեղափոխությունից սկսած՝ երկրում իշխում է Բաաս կամ Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցությունը (արաբ․՝ حزب البعث العربي الاشتراكي‎‎՝ հիզբ ալ-Բաաս ալ-արաբի ալ-իշթիրաքի)։ 2011 թվականին սկսել է սիրիական ճգնաժամը։ Վերջինս խլել է 160 000 մարդու կյանք, դրա պատճառով երկիրը լքել են 2 600 000 քաղաքացիներ։ 2013 թվականին ճգնաժամից թուլացած երկրի տարածքների մի մասը անցնում է ինքնահռչակ Իրաքի և Լևանտի իսլամական պետության վերահսկողության տակ։

Սուրբ Երկիր

Սուրբ Երկիր (եբր.՝ ‏ארץ הקודש‎, Éreẓ haQodeš; լատ.՝ Terra Sancta; հուն․՝ Άγιοι Τόποι, Agioi Topoi; արաբ․՝ ‏الأرض المقدسة‎‎, al-Arḍu l-Muqaddasa), տարածք ներկայիս Իսրայելի (մինչև 1948 թ. - Պաղեստին) տարածքում։ Համարվում է երեք կրոնների՝ հուդայականության, քրիստոնեության և իսլամի սրբատեղին։

Սոֆի Մարսո

Սոֆի Մարսո (ֆր.՝ Sophie Danièle Sylvie Marceau, նոյեմբերի 17, 1966, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի դերասանուհի։

Խաղացել է 35-ից ավելի ֆիլմերում, նաև 3 ֆիլմի ռեժիսոր է։ Առավել հայտնի ֆիլմերն են՝ «Ֆորտ Սագան», «Ուրախ Զատիկ», «Քաջ սիրտը», «Ամպերից այն կողմ», «Աննա Կարենինա», «Բելֆագոր. Լուվրի ուրվականը», «Ալեքսը և Էմման», «Ես մնում են» և այլն։

Սրբապատկեր

Սրբապատկեր (հունարեն հուն․՝ εἰκών-ից «պատկեր», «կերպար»), քրիստոնեությունում (ուղղափառություն և կաթոլիկություն) Հիսուս Քրիստոսի, Տիրամոր և եկեղեցու կողմից հաստատված սրբերի պաշտամունքային, հաստոցային պատկեր։ Կաթոլիկ եկեղեցում գերակշռում են քանդակները, ուղղափառ եկեղեցում՝ գեղանկարները փայտի վրա։ Չնայած ի տարբերություն կուռքերի քրիստոնեական սրբապատկերները հանդես են գալիս իբրև խորհրդանիշ, միջնադարում պատկերամարտները ժխտում էին պատկերների պաշտամունքը։

Վարդավառ

Վարդավառ կամ Վարդեվառ, որպես քրիստոնեական տաղավար տոն՝ Քրիստոսի այլակերպություն կամ Քրիստոսի պայծառակերպություն, հայ ժողովրդական նախաքրիստոնեական և քրիստոնեական տոն, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Գրիգոր Լուսավորիչը փոխել է Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնով։ Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։

Հայաստանի շատ բնակավայրերում, սակայն տեղական ավանդույթի համաձայն, Վարդավառը նշվում է այլ օրերի՝ հուլիսի կեսերից մինչև օգոստոսի սկիզբը: Որպես օրինակ՝ Տավուշում, Լոռիում այս տոնը նշվում է հուլիսի 20-ին հաջորդող կիրակի օրը։

Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ Քաղաքներում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին։

Ֆլորիդա

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆլորիդա (այլ կիրառումներ)Ֆլորիդա (անգլերեն՝ Florida), նահանգ ԱՄՆ-ի հարավարևելյան մասում։ Խոշոր քաղաքներն են՝ Մայամի, Տամպա, Օռլանդո և Ջեքսոնվիլ։

մակերես - 140 հազ.

բնակչություն - 17,244 հազ., (79.1 % - սպիտակամորթներ, 13,6 % - աֆրոամերիկացիներ, 10,2 % - կուբայական արտաքին ունեցողներ)

քաղաքի բնակչություն - 84,3 %

քաղաքներ - Թալահասի (մայրաքաղաք) - 137 հազար, Ջեքսոնվիլ - 794 հազար, Մայամի - 365 հազար, Տամպա - 285 հազար

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.