Երկրորդ օրենք

Երկրորդ օրենք (իվրիտ՝ דְּבָרִים‎, Դըվաղիմ (Դըվառիմ), «Խոսքեր». լատիներեն՝ Deuteronomium; հին հունարեն՝ Δευτερονόμιον), Հնգամատյանի, Հին Կտակարանի և ամբողջ Աստվածաշունչ մատյանի հինգերորդ գիրքը։ Եբրայական աղբյուրներում այս գիրքը կոչվում է նաև «Միշներ Տորա» (բառացիորեն կրկնվող օրենք), քանի որ իր բովանդակությամբ երկրորդում է Հին Կտակարանի նախորդ օրենքի գրքերի նորմերը։ Գիրքը գրված է առաջին դեմքից, դա Մովսեսի խոսքն է՝ ուղղված իսրաելցիցերին, որոնք պատրաստվում են Հորդանան գետի անցմանը և Քանաանի նվաճմանը։

Երկրորդ օրենքն իր մեջ բովանդակում է երեք տարր՝ պատմական, օրենսդրական և խրատական։ Նպատակ ունի արմատավորել հրեաների գիտակցության մեջ մի շարք և կրոնա-բարոյական սկզբունքներ, որոնք պետք է կազմեն Իսրայելի պետական և հասարակական կարգի հիմքը։ Պատմական տարրն այս գրքում օժանդակ դեր է խաղում, Մովսեսի բոլոր հղումները պատմությանը հետապնդում են բացառապես ուսուցողական նպատակ։

Արտաքին հղումներ

Վիքիպեդիա Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։
Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։
The 2nd Law

The 2nd Law, (հայ․՝ Երկրորդ օրենք՝ ի պատիվ թերմոդինամիկայի երկրորդ օրենքի)) - բրիտանական Muse ռոք-խմբի վեցերորդ ստուդիական ալբոմն է, պաշտոնապես թողարկվել է 2012 թ. հոկտեմբերի 1-ին։

Ալբոմը զբաղեցրել է Բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականը, և ամերիկյան հեղինակավոր «Billboard 200» չարթում մեկնարկել է երկրորդ հորիզոնականից։ Թողարկումից մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է սկավառակի 101,000 ավելի օրինակ։

Խմբի մենեջեր Էնթոնի Ադդիսը Billboard ամսագրին տրված հարցազրույցում նշել էր, որ Մյուզը Լոնդոնում սկսել է աշխատել նոր ալբոմի ձայնագրության վրա, և այն կթողարկվի մինչ 2012 թ. հոկտեմբերը։

Մեթյու Բելլամին Թվիթերի իր բլոգում ալբոմը կատակով բնութագրել է որպես «քրիստոնյա ալբոմ, գանգստա ռեպ ջազ ոդիսական մետալ ֆլամենկո»Հունիսի 6-ին հրապարակվեց ալբոմի պաշտոնական թրեյլերը։

2012 թ. հունիսի 7-ին, խմբի պաշտոնական կայքում հայտարարվեց համանուն եվրոպական շրջագայության մասին։

Հունիսի վերջին խումբը իր պաշտոնական կայքում ներկայացրեց «Survival» սինգլը, որը դարձել է Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի պաշտոնական երգը։

2012 թ. հուլիսի 4-ին խումբը հրապարակեց նոր ալբոմի երգացանկը, իսկ պաշտոնական երգացանկը հայտարարվեց հուլիսի 13-ին։։ Դրանից քիչ անց «New Musical Express» ամսագրին տրված հարցազրույցի ժամանակ խումբը հայտարարեց ալբոմից երկրորդ՝ Madness սինգլի թողարկման մասին։

Նաև հայտարարվեց նույնանուն համերգային շրջագայության մասին։2013 թ. կայանալիք Գրեմմի մրցանակաբաշխությունում ալբոմը առաջադրվել է «Լավագույն ռոք ալբոմ» նոմինացիայում, իսկ ալբոմից «Madness» երգը՝ «Լավագույն ռոք երգ» նոմինացիայում։

Ալբոմը ստացել է Ոսկե կարգավիճակ Կանադայում, Իտալիայում, Նոր Զելանդիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում և Մեծ Բրիտանիայում։

2013 թ. հունվարի 16-ին խմբի պաշտոնական կայքում տեղադրվեց «Supremacy» տեսահոլովակի լիրիկական տարբերակը։ Տեսահոլովակի պաշտոնական պրեմիերան կայացել է փետրվարի 7-ին ՅուԹյուբ կայքում։

Հայտարարվել է, որ ալբոմից թվով հինգերորդ սինգլը՝ «Panic Station», թողարկվելու է հունիսի 3-ին։ Երգի տեսահոլովակի պաշտոնական պրեմիերան կայացել է ապրիլի 22-ին ժամը 22։00-ին ՅուԹյուբ կայքում։

Աստվածաշունչ

Աստվածաշունչ (Աստվածաշունչ մատյան, Սուրբ Գիրք, Գիրք Գրոց, Աստծո Խոսք), քրիստոնյաների համար առանցքային և սուրբ համարվող մի շարք կրոնական տեքստեր պարունակող գիրք։

Դինամիկա (մեխանիկա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դինամիկա (այլ կիրառումներ)Դինամիկա (հունարեն՝ δύναηις — ուժ), մեխանիկայի բաժին, ուսումնասիրում է մեխանիկական համակարգի շարժման կախումը նրա վրա ազդող ուժերից։ Ցուրաքանչյուր մեխանիկական համակարգի շարժումը բնութագրվում է իներտությամբ և ազդող ուժերով։ Նյութական կետոի իներտությունը որոշվում է կետի «ա» զանգվածով, իսկ մարմնինը՝ M գումարային զանգվածով (համընթաց շարժման դեպքում) և մարմնի զբաղեցրած ծավալում զանգվածի բաշխմամբ ու պտտման առանցքի նկատմամբ մարմնի իներցիայի մոմենտով (պտտական շարժման դեպքում)։ Լույսի արագությանը մոտ արագությամբ շարժվող մարմինների շարժումներն ուսումնասիրում է հարաբերականության տեսությունը, տարրական մասնիկներինը՝ քվանտային մեխանիկան, իսկ լույսի արագությունից զգալիորեն փոքր արագությամբ շարժվող մարմինների շարժումները՝ դասական «դինամիկա»։ Վերջինիս հիմքում ընկած են Իսահակ Նյուտոնի երեք օրենքները, որոնցից ստացվում են դինամիկայի խնդիրների լուծման համար անհրաժեշտ բոլոր հավասարումներն ու թեորեմները։ Դինամիկայի խնդիրները երկու դասի են։ Առաջին դասի խնդիրներում պահանջվում է որոշել մարմնի վրա ազդող ուժերը, եթե հայտնի է մարմնի շարժման օրենքը։ Այդպիսի խնդրի դասական օրինակ է ւոի եզերական ձգողության օրենքը։ Տեխնիկայում նմանօրինակ խնդիր է շարժվող մարմինների կապերի հակազդումները որոշելը։ Երկրորդ դասի խնդիրներում (Դինամիկայի հիմնական խնդիրներ) պահանջվում է որոշել մարմնի շարժման օրենքը, եթե հայտնի են նրա վրա ազդող ուժերը և սկզբնական պայմաննևրը (մարմնի դիրքը և արագությունը շարժումն սկսելու պահին)։ Օրինակ՝ իմանալով արկի արագությունը փողից դուրս գալու պահին (սկզբնական արագություն) ն շարժման ընթացքում արկի վրա ազդող ծանրության ու օդի դիմադրության ուժերը, կարելի է որոշել արկի շարժման օրենքը, մասնավորապես, հետագիծը, թռիչքի հորիզոնական հեռավորությունը, մինչև նպատակակետը շարժվելու ժամանակամիջոցը ևն։

Մեխանիկական տարբեր համակարգերի, ինչպես նաև ոչհամընթաց շարժվող պինդ մարմինների շարժումները նկարագրող հավասարումները ստացվում են դինամիկայի հիմնական օրենքից (Նյուտոնի երկրորդ օրենք)։ Մասնավորապես, z անարժ առանցքի շուրջը պտտվող պինդ մարմնի համար ստացվում է Izε = Mz, որտեղ Iz-ը մարմնի իներցիայի մոմենտն է z առանցքի նկատմամբ, ε-ը՝ անկյունային արագացումը, Mz-ը՝ պտտող մոմենտը, որը հավասար է մարմնի վրա ազդող բոլոր ուժերի մոմենտների (z առանցքի նկատմամբ) գումարին։ Մեխանիկական համակարգերի շարժումներն ուսումնասիրվում են նաև դինամիկայի ընդհանուր թեորեմներով, որոնք ստացվում են Նյուտոնի երկրորդ և երրորդ օրենքներից։ Դրանցից են․ զանգվածների (կամ իներցիայի) կենտրոնի շարժման, շարժման քանակի մոմենտի, կինետիկ Էներգիայի փոփոխման թեորեմները։ Դինամիկայի խնդիրների լուծման համար Նյուտոնի երկրորդ օրենքի փոխարեն հաճախ օգտագործում են մեխանիկայի սկզբունքները, ինչպես նաև դրանցից ստացվող շարժման հավասարումները, մասնավորապես Լագրանժի հավասարումները։ Նյուտոնի երկրորդ օրենքը և դրանից ստացվող բոլոր հետևանքները ճիշտ են միայն հաշվարկման իներցիալ համակարգերում, իսկ հաշվարկման ոչ իներցիալ համակարգերում ճիշտ կլինեն միայն այն դեպքում, երբ հաշվի ևն առնվում նաև տեղափոխման և Կորիոլիսի՝ իներցիայի ուժերը։ Այդպիսի խնդիրներ են առաջանում, երբ հետազոտվում է Երկրի պտտման ազդեցությունը մարմինների (Երկրի մակերևույթի նկատմամբ) շարժումների վրա։ Դինամիկաում քննարկվում են նաև հատուկ խնդիրներ, գիրոսկոպի տեսություն, շարժման կայունության տեսություն, մեխանիկական տատանումների տեսություն, հարվածի տեսություն ևն։ դինամիկայի օրենքները կիրառվում են միայն հոծ միջավայրերի շարժումներն ուսումնասիրելիս, ընդ որում, կախված միջավայրի հատկություններից՝ տարբերում են․ նյութական կետի և նյութական կետերի համակարգի դինամիկա, պինդ մարմնի դինամիկա, փոփոխական զանգվածով մարմնի դինամիկա, դեֆորմացվող մարմնի դինամիկա, հեղուկի և գազի դինամիկա․։ Կոնկրետ մարմինների նկատմամբ դինամիկայի մեթոդների կիրառման շնորհիվ առաջացել են երկնային մեխանիկան, բալիստիկան, հրթիռի դինամիկան և այլն։

Թերմոդինամիկայի առաջին օրենք

Թերմոդինամիկայի առաջին օրենք, թերմոդինամիկայի երեք հիմնական օրենքներից մեկը, էներգիայի պահպանման օրենքը թերմոդինամիկական համակարգի համար։

Թերմոդինամիկայի առաջին օրենքը ձևակերպվել է 19-րդ դարի կեսին Յուլիուս Մեյերի, Ջեյմս Ջոուլի և Հերման Հելմհոլցի աշխատանքների արդյունքում։ Թերմոդինամիկայի առաջին օրենքի համաձայն՝ թերմոդինամիկական համակարգը կարող է աշխատանք կատարել միայն իր ներքին էներգիայի կամ էներգիայի որևէ արտաքին աղբյուրների հաշվին։ Թերմոդինամիկայի առաջին օրենքը հաճախ ձևակերպվում է որպես առաջին սեռի հավերժական շարժիչի գոյության անհնարինություն։ Առաջին սեռի հավերժական շարժիքը աշխատանք պիտի կատարեր՝ առանց որևէ աղբյուրից էներգիա սպառելու։

Թերմոդինամիկայի սկզբնական դրույթներ

Թերմոդինամիկայի սկզբնական դրույթներ, թերմոդինամիկայի հիմքում ընկած առաջին պոստուլատները։ Ինչպես թերմոդինամիկայի մյուս պոստուլատները, թերմոդինամիկայի սկզբնական պոստուլատները նույնպես փորձարարական փաստերի ընդհանրացում են։

Թերմոդինամիկայի առաջին սկզբնական դրույթը․ ֆիզիկական սկզբունք, ըստ որի՝ անկախ մեկուսացված համակարգի սկզբնական վիճակից, նրանում ի վերջո թերմոդինամիկական հավասարակշռություն է հաստատվում։Ընդ որում՝ թերմոդինամիկական հավասարակշռությունը տրանզիտիվ է, այսինքն՝ եթե A համակարգը թերմոդինամիկական հավասարակշռության մեջ է գտնվում B համակարգի հետ, իսկ վերջինս իր հերթին հավասարակշռության մեջ է C համակարգի հետ, ապա A-ն հավասարակշռության մեջ է C-ի հետ։

A, B և C կարելի է համարել ինչպես առանձին համակարգեր, այնպես էլ՝ մեկ հավասարակշիռ համակարգի մասեր։

Թերմոդինամիկայի երկրորդ սկզբնական դրույթը․ յուրաքանչյուր հավասարակշիռ համակարգ բնութագրվում է ջերմաստիճանով՝ այդ համակարգի ներքին վիճակը նկարագրող ֆիզիկական մեծությամբ։ Ջերմային հավասարակշռության մեջ գտնվող երկու համակարգեր նույն ջերմաստիճանն ունեն։Երկրորդ սկզբնական դրույթը կարելի է ձևակերպել այլ կերպ․ հավասարակշռության վիճակում համակարգի բոլոր ներքին թերմոդինամիկական պարամետրերը բնութագրվում են արտաքին պարամետրերով ու ջերմաստիճանով։

Թորա (գիրք)

Թորա (եբր.՝ תּוֹרָה‏‎‎‎‎ - թորա, բառացի.«ուսմունք, օրենք»), աշքենազական արտասանությամբ, Թոյրո (հարավարևելյան բարբառ՝Լեհաստան, Ուկրաինա ), Թեյրո (հյուսիսարևելյան բարբառ՝ Բելառուսիա, Լիտվա) և Թորրա (սեֆարդական բարբառ), լայն իմաստով հրեական ավանդական կրոնական օրենքների ամբողջություն։

Թվեր (գիրք)

Թվեր (եբր.՝ בְּמִדְבַּר‎‎ (Բե-Միդբար (անապատում)), լատ.՝ Numeri, հին հուն․՝ Ἀριθμοί), Հին Կտակարանի և Հնգամատյանի չորրորդ գիրքը։ Իր անվանումը ստացել է Իսրայելի ժողովրդի երկու մարդահամարներից։ Նկարագրվում է իսրայելացիների քառասնամյա դեգերումը անապատում մինչև Մովաբ երկիր (Մեռյալ ծովի արևելքում) հասնելը։

Գրքի բնույթը պատմողական է, բաղկացած է 36 գլուխներից։ Բովանդակային առումով գիրքը կարելի է բաժանել երեք մասերի։ Առաջին մասը (Ա-Թ գլուխներ) շարունակում և ամբողջական է դարձնում «Ելք» և «Ղևտական» գրքերում նկարագրված միջոցառումների կազմակերպումը՝ մարդահամարը, սրբարանի նվիրագործումը և ղևտացիների սրբագործումը։

Երկրորդ մասում (Ժ-ԻԵ գլուխներ) Իսրայելը հեռանում է Սինա լեռից, անցնում անապատով, հասնում Հորդանանա գետը՝ Մովաբ երկրի սահմաններ։

Երրորդ մասում (ԻԶ-ԼԶ գլուխներ) նկարագրվում է իսրայելցիների մեկ այլ մարդահամար, մադիանացիների վրա հարձակման պատմությունը, Իսրայելի՝ Եգիպտոսից մինչև Հորդանանի ափ կատարած ճանապարհորդության հանգրվանների համառոտագրությունը։

Իսահակ Նյուտոն

Իսահակ Նյուտոն (անգլ.՝ Isaac Newton, դեկտեմբերի 25 1642 (հունվարի 4 1643), Վուլստորպ Մանոր, Լինկոլնշիր, Անգլիայի թագավորություն - մարտի 20 (31), 1727, Քենսինգթոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» հիմնարար աշխատանքի հեղինակն է, որտեղ շարադրել է Տիեզերական ձգողականության օրենքը և մեխանիկայի երեք օրենքները, որոնք դասական մեխանիկայի հիմքն են։ Մշակել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվարկը, գույնի տեսությունը, դրել է ժամանակակից ֆիզիկական օպտիկայի հիմքերը, ստեղծել է շատ այլ մաթեմատիկական և ֆիզիկական տեսություններ։

Կանոնական գրքեր

Կանոնական գրքեր, Աստվածաշնչի՝ եկեղեցու կողմից ընդունված և վավերացված գրքերի ցանկ՝ ի տարբերություն մերժված, անհարազատ, անկանոն կամ պարականոն գրքերի։ Հին և Նոր կտակարանների Կանոնական գրքերի կազմում են Աստվածաշնչի Կանոնը։ Հինկտակարանային եբրայական կանոնի մեջ մտնող 22 գրքերի անվանացանկը բերված է Որոգինեսի Սաղմոսների մեկնության մեջ (218), Հին և Նոր կտակարանների կանոնական գրքերը բերված են նաև Աթանաս Ալեքսանդրացու 367-ի 39-րդ Զատկական նամակում, ուր առաջին անգամ Նոր կտակարանի 27 գրքերը ներկայացված են իբրև մի ամբողջություն։

Կյուրոս Բ Մեծ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կյուրոս (այլ կիրառումներ)Կյուրոս II Մեծ ( Հին պարսկերեն ՝ Kūruš, ակկադերեն՝ Kuraš, էլամերեն՝ Kuraš, արամ.՝ Kureš, հին հուն․՝ Κῦρος, լատ.՝ Cyrus, մոտ. մ. թ. ա. 600, Anshan և Persis, Աքեմենյան պետություն - մ. թ. ա. 530, Սիրդարյա, Հարավ-Ղազախստանյան մարզ), պարսից արքա (իշխանության տարիները՝ մ.թ.ա. 559 - 530 թվականներ) Աքեմենյանների հարստությունից, Պարսկական մեծ տերության (Աքեմենյան տերություն) հիմնադիր։ Կամբյուսես I-ի որդին է։ Մայրը, հավանաբար, Մարաստանի արքա Աստիագեսի (հայկական աղբյուրներում՝ Աժդահակ) դուստր Մանդանան էր։

Վարել է զավթողական քաղաքականություն՝ ջախջախելով և իր տերությանը միացնելով Մարաստանը, Բաբելոնական պետությունը, Լիդիան և Փոքր Ասիայի հունական քաղաքները և Էգեյան ծովի մի շարք կղզիներ, այդ թվում` Սամոսը։

Իր կյանքի վերջին տարիներում պատերազմներ է վարել Միջին Ասիայում և Հնդկաստանին հարող տարածքներում՝ նվաճելով բուն Պարթևաստանը, Դարգիանան, Արիան, Հորասմիան, Բակտրիան, Սոգդիանեն, Հայդարանը, Սակաստանը, Սատտագիդան, Արախոսիան և Մակը։

Մ.թ.ա. 530 թվականին զոհվում է Միջին Ասիայում մասքութների դեմ տարած արշավանքներից մեկի ընթացքում։ Ըստ Հերոդոտոսի տվյալների՝ մասքութների «թագուհի»-առաջնորդ Թոմիրիսը հրամայել է գտնել Կյուրոսի դին, կտրել է նրա գլուխը և թաթախել է այն արյունով լի մի պարկի մեջ՝ հեգնանքով առաջարկելով նրան այդ կերպ հագեցնել արյունի իր անհագ ծարավը։ Սակայն քանի որ հայտնի է, որ Կյուրոսի դին թաղվել է Պասարգադե քաղաքում (այնտեղ նրա աճյունը տեսել է դեռևս Ալեքսանդր Մակեդոնացին), այդ դրվագը ոչ հավաստի է համարվում։

Հին Կտակարան

Հին Կտակարան, քրիստոնյա Աստվածաշնչային կանոնի առաջին մասը։ Հայ Առաքելական Եկեղեցին ընդունում է Հին Կտակարանի 48 գրքերը (որոնցից 39 համարվում են կանոնական, մնացածը՝ պարականոն կամ ըստ ՀԱԵ-ի՝ երկրորդականոն)։ Քրիստոնեական եկեղեցիներում ընդունված է Հին Կտակարանի գրքերի հետևյալ բովանդակային բաժանումը՝ օրենսդրական (Մովսես մարգարեի Հնգամատյանը), պատմական, իմաստության և մարգարեական։

Մովսես մարգարե

Մովսես (նաև՝ Մովսես մարգարե (եբր.՝ משֶׁה‎, Մոշե, «ջրից վերցված (փրկված)»; (մ. թ. ա. XIII՞ դար), ըստ Հին Կտակարանի Հնգամատյանի գրքերի՝ հրեական մարգարե և օրենսդիր, հուդայականության հիմնադիր, հրեական ցեղերը մեկ ազգի համախմբած առաջնորդ։ Հանել է Իսրայելի ցեղերին Եգիպտոսից, որտեղ նրանք ստրկության մեջ էին։ Տեր Աստվածը Սինայ լեռան վրա Մովսեսին հաղորդել է իր օրենքները՝ հաստատելով Իր և Իսրայելի միջև ուխտ-դաշինք (այդ Ուխտի մի մասն է Տասնաբանյան)։ Քրիստոնեության մեջ նա համարվում է Հին Ուխտի մեծագույն մարգարե։ Հրեական և քրիստոնյա ավանդությունը նրան է վերագրում Աստվածաշնչի առաջին հինգ գրքերի՝ Հնգամատյանի կազմումը (այդ պատճառով դրանք նաև կոչվում են Մովսեսի գրքեր)։ Հին Կտակարանի Երկրորդ Օրենք գրքում Մովսեսը բնութագրվում է հետևյալ կերպ. «Իսրայէլում այլեւս Մովսէսի նման մարգարէ չելաւ։ Նա մի մարդ էր, որին Տէրը երես առ երես ճանաչեց։ Եգիպտացիների երկրում փարաւոնի, նրա պաշտօնեաների հանդէպ կատարուող Տիրոջ առաքած բոլոր նշաններն ու զարմանահրաշ գործերը, նրա ամբողջ երկրի հանդէպ եղած մեծամեծ նշանները Մովսէսը իսրայէլացիների առջեւ կատարում էր ամուր ձեռքով եւ հզօր բազուկով»[1]։

Ուժ


Ուժ, նյութական մարմինների մեխանիկական փոխազդեցության քանակական բնութագիր (վեկտորական մեծություն)։ Փոխազդեցությունը կարող է տեղի ունենալ կամ անմիջական հպման (միմյանց սեղմված մարմինների ճնշում, շփում), կամ էլ փոխազդող մարմինների ստեղծած դաշտերի (Գրավիտացիոն դաշտ, էլեկտրամագնիսական դաշտ) միշոցով։ Ուժի ազդման կետն է որոշում մարմնի արագության ուղղության փոփոխությունը, դեֆորմացիայի և մեխանիկական լարման ուղղությունը։ Ուժը նշանակում են F -տառով (լատ.՝ fortis (ուժեղ))։ Ամենակարևոր օրենքը, որտեղ խոսվում է ուժի մասին, Նյուտոնի 2 -րդ օրենքն է։

Ժամանակի տվյալ պահին մարմնի վրա ազդող ուժը, որպես վեկտոր բնութագրվում է մոդուլով, տարածության մեջ՝ ուղղությամբ և կիրառման կետով։ Այն ուղիղը, որով ուղղված է ուժը, կոչվում է ուժի ազդման գիծ։ Եթե մարմինը կարելի է դիտել որպես չդեֆորմացվող (բացարձակ պինդ), ապա կարելի է համարել, որ ուժը կիրառված է իր ազդման գծի ցանկացած կետում։

Ջերմադինամիկայի երկրորդ օրենք

Ջերմադինամիկայի երկրորդ օրենք, բնության մեջ ընթացող պրոցեսների անդարձելիության մասին դրույթը, որը ցույց է տալիս դրանց ընթանալու ուղղությունը և սահմանափակում է մակրոսպական համակարգերում էներգիայի հնարավոր փոխակերպումները, ջերմադինամիկայի 2-րդ օրենքի ամենաընդհանուր արտահայտություններից է։ Ինչպես և բնության ամեն մի հիմնարար օրենք, այն բազմաթիվ փորձարարական փաստերի ընդհանրացման արդյունք է։

Ինչպես գիտեք, շրջանային պրոցեսով աշխատող ջերմաշարժիչի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ նրա մեջ բանող մարմինը, ջեռուցչիչ ստանալով ջերմաքանակ և կատարելով աշխատանք, անպայման ստացած ջերմաքանակի մի մասը տալիս է սառնարանին։ Այսինքն՝ ջերմաշարժիչը չի կարող ստացած ամբողջ ջերմաքանակը վերածել աշխատանքի։ Այս պնդումը բնության կարևորագույն օրենք է և հայտնի է որպես ջերմադինամիկայի պրոցեսով աշխատող: Ջերմաշարժիչում հնարավոր չէ այնպիսի պրոցես, որի միակ արդյունքը ջեռուցչից ստացված ամբողջ ջերմաքանակի փոխակերպումն է մեխանիկական աշխատանքի։

2-րդ օրենքն անմիջականորեն կապված է բնության մեջ ընթացող պրոցեսների անդարձելիության հետ։ Իրոք, եթե սառնարանի ստացած ջերմաքանակն ինքնակամորեն փոխանցվեր ջեռուցչին (այսինքն՝ սառը մարմնից՝ տաքին)։ Մարմնի ստացած ամբողջ ջերմաքանակի հաշվին։ Սակայն, ինչպես տեսանք, ջերմաքանակն

ինքնակամ սառը մարմնից տաքին երբեք չի անցնում։ Ուրեմն՝ ստացված ամբողջ ջերմաքանակի հաշվին աշխատանք կատարելու

անհնարինությունը պայմանավորված է հենց ջերմային պրոցեսների անդարձելիության հատկությամբ։

Տասնաբանյա

Տասնաբանյա կամ Դեկալոգ (հին հուն․՝ δέκα λόγοι՝ տասնաբանյա), Մովսիսական օրենքներ, ըստ Աստվածաշունչ մատյանի՝ Մովսես մարգարեին Սինա լեռան վրա Աստծո կողմից տրված տասը պատվիրանները (Ելից գիրք 20, 2-17, Երկրորդ օրենք 5, 6-21)։

Մովսիսական օրենքներով նախատեսվում էր «ավետյաց երկիր» Հրեաստանում սուվերեն կրոնապետության հաստատումը՝ գերագույն գլխավոր քրմապետի գլխավորությամբ։ Նրան պարտավոր էին ենթարկվել, կտակարանի պատվիրանները պահպանել և կատարել հոգևոր ու աշխարհիկ ստորադաս իշխանավորներն ու ամբողջ ժողովուրդը։ Զանցանքների համար նախատեսվում էին մարմնական և հոգեոր-եկեղեցական (աշխարհազրկում, բանադրանք, ապաշխարանք) պատիժներ։ Քրեական արդարադատության հիմքում դրվում էր նյութական տալիոնը։ Մովսիսական օրենքները կարգավորում էին նաև քաղաքացիական և ընտանեկան (սեփականատիրական իրավունք, ժառանգություն, կտակ, ամուսնություն, ամուսինների իրավունքներ և պարտավորություններ), հողային իրավահարաբերությունները, մանրամասնորեն՝ կրոնական ծիսակատարություններն ու ժամասացությունները։ Մովսիսական օրենքները կազմել են հին և միջնադարյան բազմաթիվ երկրների աշխարհիկ և եկեղեցական օրենսդրությունների հիմքը։ Որոշակի փոփոխություններով ու լրացումներով (մեղմացում, հարմարեցում)։ Մովսիսական օրենքները որպես աղբյուր օգտագործվել են հայ օրենսդրական հուշարձաններում (եկեղեցական կանոններ, «Կանոնագիրք հայոց», «Կանոնական օրինադրություն», Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի դատաստանագրքեր)։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.