Երգ երգոց

Երգ երգոց, Աստվածաշունչ մատյանի Հին Կտակարանի կանոնի գիրք։ Կրոնական ավանդությունը վերագրում է գրքի հեղինակությունը Սողոմոն թագավորին։ Սողոմոնը գրել է այն պատանեկան հասակում։ Հարսի և փեսայի երկխոսությունների ձևի մեջ առնված այս բանաստեղծություններում այլաբանորեն նկարագրվում է Քրիստոս-եկեղեցի շնորհական միությունը և բարձրագույն մարգարեությունն է Մեսիայի մասին։

Արտաքին հղումներ

Վիքիպեդիա Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։
Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։
Youth

«Youth» (հայ․՝ Երիտասարդություն), երգ հարավաֆրիկացի-ավստրալացի երգիչ Թրոյ Սիվանի դեբյուտային «Blue Neighbourhood» (2015) ալբոմից: Երգը գրել են Թրոյ Սիվանը, Բրեմ Ինսքորը, Բրեթ Մաքլաֆլինը, Ալեքս Հոուփը և Էլի Էքսը, պրոդյուսերներն են SLUMS, Ալեքս Ջ․Լ․ Հյու և Ինսքոր: Երգը պաշտոնապես լույս է տեսել 2015 թվականի նոյեմբերի 13-ին, որպես ալբոմի երկրորդ սինգլ։

Աստվածաշունչ

Աստվածաշունչ (Աստվածաշունչ մատյան, Սուրբ Գիրք, Գիրք Գրոց, Աստծո Խոսք), քրիստոնյաների համար առանցքային և սուրբ համարվող մի շարք կրոնական տեքստեր պարունակող գիրք։

Արմեն Մանդակունյան

Արմեն Մանդակունյան (անգլ.՝ Armen Mandakunian, հունվարի 19, 1934, Երևան), հայ կոմպոզիտոր։

Խորեն Լևոնյան

Խորեն Արմենի Լևոնյան (սեպտեմբերի 16, 1983(1983-09-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան և հաղորդավար: Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2017): Խորեն Աբրահամյանի թոռը։

Հայ գրականության ոսկեդար

Հայ գրականության ոսկեդար, 405 թվականի հայ գրերի գյուտին հաջորդած ժամանակաշրջան է, որ ընդգրկել է գրեթե ողջ V դարը, այդ դարում ստեղծվեցին ժողովրդի կողմից կարևոր գրական հուշարձաններ։ Քրիստոնեության մուտք (301 թվական), քրիստոնեությունը տարածվեց Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների միջոցով։ Մինչ այս հայ հեղինակների գրած աշխատությունները կամ հունարեն կամ ասորերեն էին։ Ոսկեդարը կայացավ Սահակ-Մեսրոպյան առաջին աշակերտներից, ովքեր բացի թարգմանություններից գրեցին նաև իրենց սեփական աշխատությունները։ Քրիստոնեության լուսաբանը Գրիգոր Լուսավորիչն էր, իսկ սուրբ գիրքը Աստվածաշունչը, որը հնգամատյան էր՝

Հին կտակարան

Նոր կտակարան

Երգ երգոց

Գիրք առակաց

ՍաղմոսներՀայ առաջին պատմիչներն էին Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Եղիշեն. Ղազար Փարպեցին, Մովսես Խորենացին։

Հայ առաջին թարգմանիչներն էին Մեսրոպ Մաշտոցը. Սահակ Պարթևը, Եկեղյացին, Հովսեփ Պաղնացին, Վանանդեցին։

Հայ առաջին փիլիսոփաներն էին Եզնիկ Կողբացին, Դավիթ Անհաղթ(Դավիթ Արմենիոս)։

Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն

Հայաստանի հանրային հեռուստաընկերություն (Առաջին ալիք), հայկական հանրային հեռուստաընկերություն։

Հիմնադրվել է 1955 թվականի սեպտեմբերի 5-ին։

Հենրիկ Պոնթոպիդան

Հենրիկ Պոնթոպիդան (դան․՝ Henrik Pontoppidan, հուլիսի 24, 1857(1857-07-24), Ֆրեդերիսիա, Դանիա, Դանիա - օգոստոսի 21, 1943(1943-08-21), Կոպենհագեն, Դանիա), դանիացի գրող։ 1917 թ. գրականության Նոբելյան մրցանակակիր "Դանիայում ժամանակակից կյանքի ճշմարտացի նկարագրության համար"։ 1881 թ. «Արտասահմանում և տանը» («Udeog hjemme») շաբաթականում հրապարակել է իր առաջին ստեղծագործությունը՝ «Կյանքի վերջը» («Et Endeligt») պատմվածքը։

Հին Կտակարան

Հին Կտակարան, քրիստոնյա Աստվածաշնչային կանոնի առաջին մասը։ Հայ Առաքելական Եկեղեցին ընդունում է Հին Կտակարանի 48 գրքերը (որոնցից 39 համարվում են կանոնական, մնացածը՝ պարականոն կամ ըստ ՀԱԵ-ի՝ երկրորդականոն)։ Քրիստոնեական եկեղեցիներում ընդունված է Հին Կտակարանի գրքերի հետևյալ բովանդակային բաժանումը՝ օրենսդրական (Մովսես մարգարեի Հնգամատյանը), պատմական, իմաստության և մարգարեական։

Մյուռոնօրհնեք

«Մյուռոն» բառի ծագումնաբանությունը

«Մյուռոն»-ը հունարեն բառ է, որ նշանակում է «հոտավետ յուղ» կամ «բույսից հոսող հյութ»։ Այն ծագում է հնախոսական օծել արմատից։ Իբրև այդպիսին, շատ հին ժամանակներից ի վեր, զանազան անուշահոտ համեմունքների հետ միասին, կիրառվել է ձիթենու յուղը։ Այն լայնորեն գործածել են արևելյան ազգերը, գլխավորապես հին հրեաները տոնական օրերին (ՍԱՂՄ. ԻԲ 5, ԱՄՈՎՍ Զ 6)։ Քրիստոսի ժամանակ տակավին կենսունակ էր իբրև հարգանքի նշան հյուրի գլուխը կամ ոտքերը օծելու սովորույթը (ՄԱՐԿ. ԺԴ 3, ՀՈՎՀ. ԺԲ 3)։ Ըստ Մովսես նախամարգարեի ստացած աստվածային պատգամի (ԵԼՔ Լ 23-30), Աստծո սպասավորները ձիթենու յուղը կիրարկում էին ծանրագին խնկեղենի, այլևայլ համեմունքների և ծաղիկների միախառնումով։ Սրանց մեջ ամենից ազնիվն ու պատվականը նարդոսի յուղն էր (ԵՐԳ ԵՐԳՈՑ Ա 12, ՄԱՐԿ. ԺԴ 3)։

Բաղադրամասեր

Սրբալույս Մյուռոնի հիմնական բաղադրիչը ձիթենու անարատ ձեթն է, որին խառնվում է բալասան, ինչպես նաև քառասուն տեսակի տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը։ «Մաշտոց»-ի Մյուռոնօրհնության կանոնում ասվում է, թե «գլխաւոր նիւթ սրբոյ Մեռոնին համարի ձէթ ի ձիթենեաց և իւղ պալասանի»։

Բալասանը փշատենու նման մի մշտադալար ծառի կեղևից ծորող անուշահոտ հեղուկն է։ Բալասանը նախ փափկեցվում է կտավատի յուղով, որպեսզի միախառնվի ձիթենու յուղին, որովհետև եթե չփափկի, ապա կնստի Մյուռոնի կաթսայի հատակին և ընդհանուր բաղադրությանը չի հաղորդի իր զորությունը և Մյուռոնում բալասանի պակասություն կլինի։ Այնինչ կանոնում ասվում է. «Որքան շատ իցէ պալասանն, այնքան գովելի է»։ Ահա այս պատճառով էլ առանձին կաթսաների մեջ եռացնում են բալասանը կտավատի ձեթով և մյուսում՝ ձիթենու յուղը, ապա եռացրած բալասանը լցնում են ձիթենու եռացած յուղի մեջ, որպեսզի լավ եփվի և միավորվի վերջինիս հետ, և այսպես առանձին պահում մինչև Մյուռոնի օրհնության օրը։

Մյուռոնօրհնության օր

Առավել հին շրջանում այն տեղի էր ունենում Ավագ Հինգշաբթի։ Վերջին երկու-երեք դարերում այժմյան խմբագրությամբ կանոնակարգված «Մաշտոցները» հրահանգում են օրհնությունը կատարել Ավագ Հինգշաբթի, Հոգեգալստյան տոնին կամ էլ պատշաճավոր որևէ մեկ այլ օր։ Հաշվի առնելով, որ օրհնության ժամանակ տարբեր կողմերից մեծաթիվ ուխտավորներ են գալիս և նկատի ունենալով Արարատյան դաշտի եղանակային յուրահատկությունները և համանման մի շարք գործոններ՝ վերջին հարյուրամյակում Մյուռոնի օրհնությունը սովորաբար կատարվում է աշնանը։

Ավագ Խորանի վրա

Օրհնությունից քառասուն օր առաջ ձիթենու մաքուր յուղով լի կաթսան դրվում է Մայր Տաճարի բեմում և ծածկվում նրբահյուս շղարշով։ Հնում այն ծածկվում էր յոթ շարք շղարշով։ Քառասուն օր շարունակ, երեկոյան ժամերգությունից հետո, հոգևոր պաշտոն է կատարվում՝ շարականներով, աղոթքներով և սուրբգրային ընթերցվածներով։ Մյուռոնօրհնեքի գիշերը, հսկում է կատարվում, իսկ հաջորդ օրը լինում է օրհնության հանդիսավոր շնորհաբաշխությունը։

Մովսես Կարնեցի

Մովսես Կարնեցի, Արզրումցի (ծ. և մ. թթ անհայտ) , 17-րդ-18-րդ դարերի հայ տաղասաց, դպիր։

Որոգինես

Որոգինես (հուն․՝ Ωριγένης, լատ.՝ Origenes Adamantius; շուրջ 185, Ալեքսանդրիա - 254, Տյուրոս), հույն քրիստոնյա աստվածաբան, փիլիսոփա, գիտնական։

Ռուբեն Մամուլյան

Ռուբեն Զաքարի Մամուլյան (անգլ.՝ Rouben Mamoulian, հոկտեմբերի 8, 1897(1897-10-08), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 4, 1987(1987-12-04), Վուդլենդ Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ ռեժիսոր, համարվում է 20-րդ դարի աշխարհի խոշորագույն թատերական և կինոռեժիսորներից մեկը։ Նա է առաջին անգամ օգտագործել երկու խոսափողով ձայնագրումը և մոնտաժը մեկ ձայներիզի վրա։ Նա է առաջինը նկարահանել ստուդիայից դուրս, շարժվող տեսախցիկով` օգտագործելով միաժամանակ մի քանի տեսախցիկ։

Սերգեյ Իսրայելյան

Սերգեյ Խորենի Իսրայելյան (փետրվարի 11, 1937(1937-02-11), Ղազախ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 16, 2003(2003-10-16), Երևան, Հայաստան), թատրոնի և կինոյի հայ դերասան, օպերատոր, ռեժիսոր, ԱԺ նախկին պատգամավոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1987), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր։ Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով (1998)։

Սողոմոն Իմաստուն

Սողոմոն (բիբլիական եբրայերեն՝ שְׁלֹמֹה, Շլոմո; հուն․՝ Σαλωμών, Σολωμών, լատ.՝ Salomon, արաբ․՝ سليمان‎‎, մ. թ. ա. 1011, Երուսաղեմ - մ. թ. ա. 931, Երուսաղեմ), Հրեաստանի (Իսրայել-Հուդայի) թագավոր մ․թ․ա․ մոտ 950 թվականից։ Դավիթ թագավորի որդին, գահակիցը (մ․թ․ա․ 967 թվականից) և հաջորդը։ Հաղթել է թագապահանջ եղբորը՝ Ադոնիային, իրականացրել մի շարք վերափոխումներ։ Բազմաթիվ գավառների տրոհված թագավորությունը բաժանել է 12 նահանգի, որոնցից յուրաքանչյուրը տարին մեկ ամիս մթերք է մատակարարել արքունիքին։ Կենտրոնացրել է պետական կառավարման մարմինները, սահմանել կայուն հարկային կարգ, աշխատանքային և զինվորական պարտավորություններ, հզորացրել բանակը։ Դաշինք է կնքել Եգիպտոսի հետ՝ կնության առնելով փարավոնի դստերը, ամրապնդել հին հրեական պետության միջազգային դիրքը։ Շահավետ առևտրական պայմանագրեր է կնքել Փյունիկիայի Տյուրոս քաղաքի, Եգիպտոսի, Արաբիայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ։ Ծավալել է շինարարական վիթխարի աշխատանք, վերականգնել մի շարք հին քաղաքներ, հիմնել նորերը, Երուսաղեմում կառուցել Եհովայի հռչակավոր տաճարը (հայտնի է նաև Սողոմոնի տաճար անունով)։ Սողոմոնի անվանն են վերագրում նաև քարակերտ երեք ավազանները, որոնցից ջուր է մատակարարվել Բեթղեհեմի և Երուսաղեմի բնակիչներին։ Իսրայելացիների և քանանա-ամորեական ցեղերի նկատմամբ Սողոմոնի վարած խտրական քաղաքականությունը հանգեցրել է խոր դժգոհության, որի հետևանքով Սողոմոնի մահից հետո Իսրայելն ապստամբել է և անկախացել։ Աստվածաշնչում Սողոմոնը ներկայացվում է արտակարգ իմաստուն, արդար դատավոր, համարվում գրական, փիլիսոփայական, բարոյագիտական ու բնագիտական բազմաթիվ երկերի հեղինակ։ Սողոմոնին են վերագրվում Աստվածաշնչի կանոնական (Ժողովող, Առակք Սողոմոնի, Երգ Երգոց) և պարականոն (Իմաստություն Սողոմոնի, Սաղմոսք Սողոմոնի) գրքերը։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.