Ելք

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ելք (այլ կիրառումներ)
Ելք
Red sea passage
Ելից գրքում նկարագրված դրվագներից մեկը՝ Կարմիր ծովով անցման պատկերը Աստվածաշնչի հայկական միջնադարյան ձեռագրերից մեկում (նկարիչ՝ Թորոս Ռոսլին, 13 դար)
ՀեղինակՄովսես մարգարե
Բնօրինակ լեզուեբրայերեն
ՇարքՏորա
ՆախորդԾննդոց
ՀաջորդՂևտական
Rembrandt Harmensz. van Rijn 079
Մովսեսը և տասը պատվիրանները։ Ռեմբրանտ (1659)

Ելք (հին հունարեն՝ ἔξοδος (exodos), եբրայերեն՝ שמות‎ (Շեմոթ (անուններ)), Հին Կտակարանի երկրորդ գիրքը։ Գրքում շարադրվում է Աբրահամի ժառանգների Եգիպտոսում ապաստան գտնելուց և բազմամարդ ժողովուրդ դառնալուց հետո փարավոնի կողմից նրանց ստրկացման, Տիրոջ կողմից Մովսես մարգարեի միջոցով իր ժողովրդին ազատագրման, Սինա լեռան վրա ուխտի կնքման ու իր պատվիրանների ու օրենքների հայտնության, Աստծո համար վկայության խորանի կառուցման պատմությունը։

Ելք գրքում զետեղված են տասնաբանյա պատվիրանները (Ելք 20, 1-18)

  1. Ե՛ս եմ քո Տէր Աստուածը, որ քեզ հանեցի Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից։
  2. Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար։ Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրայ, և երկրի խորքի ջրերի մէջ եղած որևէ բանի նմանութեամբ քեզ կուռքեր չպիտի կերտես։
  3. Քո տէր Աստծու անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տէրը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում։
  4. Յիշի՛ր շաբաթ օրը, որպէսզի սուրբ պահես այն։ Վեց օր պիտի աշխատես և պիտի կատարես քո բոլոր գործերը։ Եօթներորդ օրը քո տէր Աստծու շաբաթ օրն է։
  5. Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, որպէսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրայ, որ Տէր Աստուած տալու է քեզ։
  6. Մի՛ սպանիր։
  7. Մի՛ շնացիր։
  8. Մի՛ գողացիր։
  9. Քո հարևանի դէմ սուտ վկայութիւն մի՛ տուր։
  10. Ո՛չ քո մերձաւորի տան, ո՛չ նրա ագարակի վրայ աչք մի՛ ունեցիր։ Ո՛չ քո մերձաւորի կնոջ վրայ, ո՛չ նրա ծառայի վրայ, ո՛չ նրա աղախնու վրայ, ո՛չ նրա եզան վրայ, ո՛չ նրա էշի վրայ, ո՛չ նրա անասունի վրայ, ո՛չ այն ամենի վրայ, ինչ քո մերձաւորինն է, աչք մի՛ ունեցիր։

Ըստ Աստվածաշնչի ՛Արարատ՛ թարգմանության

1 Եւ Աստուած այս բոլոր խօսքերը խօսեց ասելով.

2 Ես եմ Եհովան քո Աստուածը՝ որ քեզ Եգիպտոսի երկրիցը ծառայութեան տունիցը հանեցի։

3 Բացի ինձանից ուրիշ աստուածներ չունենաս։ 4 Քեզ համար կուռք չշինես, եւ ոչ վերը երկնքումը՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանութիւնը. 5 Նորանց երկրպագութիւն չանես, եւ նորանց չպաշտես. Որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ Աստուած եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ՝ մինչեւ նորանց երրորդ ու չորրորդ ազգը որ ատում են ինձ։ 6 Եւ կողորմեմ նորանց մինչեւ հազար ազգը, որ սիրում են ինձ եւ իմ պատուիրանքները պահում։

7 Քո Եհովայ Աստուծոյ անունը դարտակ տեղը չյիշես, որովհետեւ Եհովան՝ իր անունը դարտակ տեղը յիշողին * անպատիժ չի թողիլ։

8 Յիշիր հանգստութեան օրը նորան սուրբ պահելու համար։ 9 Վեց օր աշխատիր եւ քո բոլոր գործն արա. 10 Բայց եօթներորդ օրը՝ քո Եհովայ Աստուծոյ հանգստութեան օր է. Ոչ մի գործ չգործես, ոչ դու, ոչ քո որդին՝ ոչ քո աղջիկը, ոչ քո ծառան ու աղախինը՝ ոչ քո անասունը՝ ոչ էլ քո դռան օտարականը։

11 Որովհետեւ Եհովան վեց օրուայ մէջ արաւ երկինքն ու երկիրը՝ ծովն ու բոլոր նորանց մէջ եղածները, եւ եօթներորդ օրը հանգստացաւ. Նորա համար Եհովան օրհնեց հանգստութեան օրը եւ սրբեց նորան։

12 Պատուիր քո հօրը եւ քո մօրը, որ քո օրերը երկարանան այն երկրի վերայ՝ որ քո Եհովայ Աստուածը կտայ քեզ։

13 Սպանութիւն մի անիր։

14 Շնութիւն մի անիր։

15 Գողութիւն մի անիր։

16 Քո դրացու դէմ սուտ վկայութիւն մի անիր։

17 Մի ցանկանար քո դրացու տանը, քո դրացու կնոջը կամ նորա ծառային՝ կամ նորա աղախնին՝ կամ նորա եզին՝ կամ նորա էշին եւ քո դրացու ոչ մէկ բանին։

Արտաքին հղումներ

Ելք գիրքը աշխարհաբար թարգմանությամբ

Անդորրա

Անդորրա (կատ․՝ Principat d'Andorra), փոքր պետություն Եվրոպայի հարավ-արևմուտքում՝ Պիրենեյան լեռներում՝ Ֆրանսիայի և Իսպանիայի միջև։ Մայրաքաղաքը Անդորրա լա Վելյան է։

Տարածությունը՝ 465 կմ², բնակչությունը՝ 85,0 հազար։

Բոլիվիա

Բոլիվիան պետություն է Հարավային Ամերիկայի կենտրոնական մասում։

Մակերևույթը լեռնային է։ Տարածքը զբաղեցնում են Կենտրոնական Անդերի լեռնաճյուղերը (Արևմտյան Կորդիլիերա, Ռիալ Կորդիլիերա, Կենտրոնական Կորդիլիերա) և դրանց միջև գտնվող Պունա սարահարթը։ Հարթավայրերը գտնվում են հյուսիս-արևելքում և աստիճանաբար իջնում են դեպի Ամազոնի դաշտավայր։

Բուրկինա Ֆասո

Բուրկինա Ֆասո (ֆր.՝ Burkina-Faso), պետություն Արևմտյան Աֆրիկայում։ Սահմանակից է Մալիին, Նիգերին, Բենինին, Տոգոյին, Գանային և Կոտ դ'Իվուարին։ Տարածքը՝ 274 հազար կմ²։ Մայրաքաղաքը՝ Ուագադուգու։ Բուրկինա Ֆասոն տեղական լեզուներով նշանակում է «հպարտ մարդկանց հայրենիք»։

Բուրունդի

Բուրունդի - փոքրատարածք հանրապետություն կենտրոնական Աֆրիկայում։ Այն ունի ընդհանուր սահմաններ Ռուանդայի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Թանզանիայի հետ։

Տարածքի մեծ մասը բլրապատ սարահարթ է, որի արևմուտքում ձգվում է 2000–2600 մ բարձրությամբ լեռնաշղթա։

Եթովպիա

Եթովպիա(የኢትዮጵያ ፌዴራላዊ ዲሞክራሲያዊ ሪፐብሊክ) (Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն), երկիր է Արևելյան Աֆրիկայում, ծովային սահմաններ չունի Էրիթրեայի անջատումից հետո (մայիսի 24 1993 թվական)։

Աֆրիկայի ամենաշատ բնակչություն ունեցող երկրներից մեկն է։ Աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից մեկը։ Երբեք գաղութացված չի եղել, թեև ֆաշիստական Իտալիան 1936 - 1941 թթ օկուպացրել էր Եթովպիան։ Եթովպիան ՄԱԿ-ի առաջին անդամներից է և Աֆրիկյան միության հիմնադիր անդամը։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Եթովպիայում բավականին մեծ հայ գաղթօջախ է եղել։ Բնակչությունը՝ 88,0 միլիոն (2011 թ, հուլիս, 14-րդը աշխարհում։ Բնակչության տարեկան աճը՝ 3,2 տոկոս։ Կյանքի միջին տևողությունը՝ տղամարդկանց մոտ 53 տ, կանանց մոտ 58 տ։ ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը՝ 2,1 տոկոս (1 միլիոն վարակակիր 2007 թվականի տվյալ)։

Զիմբաբվե

Զիմբաբվեի Հանրապետությունը (անգլ.՝ Republic of Zimbabwe, մինչև 1980 թ. Հարավային Ռոդեզիա) գտնվում է Հարավային Աֆրիկայում։ Բրիտանական համագործակցության անդամ է։

Երկրի գրեթե ողջ տարածքը զբաղեցնում են 800–1500 մ բարձրության Մատաբելե և Մաշոնա սարավանդները։ Առավել բարձրադիր է երկրի արևելյան մասը (Ինյանգան լեռ՝ 2596 մ)։

Ղրղզստան

Ղրղզստան (ղրղզերեն՝ Кыргызстан; ռուսերեն՝ Киргизия, տրասլիտացված՝ Կիրգիզիա կամ Կիրղիզիա) (IPA արտասանությամբ՝ /ˈkəːgɪztan/), պաշտոնապես՝ Ղրղզական Հանրապետություն, երկիր Կենտրոնական Ասիայում։ Ղրղզստանը լեռնային և դեպի ծով ելք չունեցող երկիր է, այն սահմանակից է Ղազախստանին՝ հյուսիսում, Ուզբեկստանին՝ արևմուտքից, Տաջիկստանին՝ հարավ-արևմուտքից և Չինաստանին՝ հարավ-արևելքից։ «Ղրղըզ» էթնոհորոնիմը նշանակում է «քառասուն ցեղեր», որը վերաբերում է վիպերգական հերոս Մանասին, որը միավորել է քառասուն ցեղերը խիթանների դեմ։ Քառասուն ճառագայթները Ղրղզստանի դրոշի վրա խորհրդանշում է Մանասի քառասուն ցեղերը։

1991 թվականի անկախությունից ի վեր Ղրղզստանում տեղի է ունեցել երկու հեղափոխություն՝ մեկը 2005 թվականի Կակաչների հեղափոխությունը և 2010 թվականի հեղափոխությունը, որը իշխանությունից հեռացրել է 2005 թվականի հեղափոխության առաջնորդ Կուրմանբեկ Բակիևին։

Մոնղոլիա

Մոնղոլիա, պետություն Կենտրոնական Ասիայի հյուսիսարևելքում։ Մայրաքաղաքը Ուլան Բատորն է։ Հարևան երկրներ են Ռուսաստանը և Չինաստանը։ Տարածքը 1565.5 հզ. կմ²։ Բնակչությունը 2.8 մլն. մարդ։

Նեպալ

Նեպալ, պաշտոնապես՝ Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն (նեպալերեն नेपाल)։ Պետությունը գտնվում է Հիմալայներում, Հարավային Ասիայում։ Սահմանակից է Հնդկաստանին և Չինաստանին։

Ուգանդա

Ուգանդա (պաշտոնապես՝ Ուգանդայի Հանրապետություն), պետություն է Արևելյան Աֆրիկայում։ Բրիտանական համագործակցության անդամ է։

Երկրի տարածքն զբաղեցնում է Արևելաաֆրիկական սարահարթի հյուսիսարևմտյան մասը։ Գերակշռում են 1100–1500 մ բարձրության բլրավոր հարթավայրերը։ Կան բարձր լեռնազանգվածներ (Ռուվենզոր, 5109 մ), հրաբուխներ, հարավ-արևմուտքում Վիրունգա հանգած հրաբուխների խումբն է (Մուխավուրա հրաբուխ, 4127 մ), հարավ-արևելքում՝ Էլգոն հրաբուխը (4322 մ) և այլն։ Ընդերքը հարուստ է երկաթի, ցիրկոնիումի, ապատիտի, բազմամետաղների, ոսկու, թանկարժեք քարերի պաշարներով։

Ուզբեկստան

Ուզբեկստան, Ուզբեկստանի Հանրապետություն (ուզբեկերեն՝ O‘zbekiston, O'zbekiston Respublikasi), պետություն է Միջին Ասիայի կենտրոնական մասում։ Սահմանակցում է Ղազախստանին հյուսիսում և հյուսիս-արևելքում, Ղրղզստանին՝ հյուսիս-արևելքում, Թուրքմենստանին՝ արևմուտքում և Տաջիկստանին ու Աֆղանստանին՝ հարավում։ Մայրաքաղաքը Տաշքենդն է։ Մեծ քաղաքները՝ Տաշքենդ, Սամարղանդ, Անդիջան, Թերմեզ, Բուխարա, Նուկուս, Ֆերգանա։ Պետական լեզուն՝ ուզբեկերենն է։ Ուզբեկստանի ազգաբնակչության (մոտ 27.372.000) մեծ մասը ուզբեկներ են։ Կան նաև տաջիկներ, ղազախներ, ղրղզներ, թուրքմեններ, ռուսներ, ուկրաինացիներ, հայեր, վրացիներ, հույներ, ադրբեջանցիներ, թուրքեր։ Մուսուլմաններ՝ 88%, քրիստոնյաներ՝ 10%։

Չեխիա

Չեխիա (չեխերեն՝ Česko), պաշտոնական անվանումը Չեխական Հանրապետություն (չեխերեն՝ Česká republika), կարճեցված ՉՀ (չեխերեն՝ ČR), պետություն Արևելյան Եվրոպայում։ Հյուսիսում այն ընդհանուր սահման ունի Լեհաստանի, հարավում՝ Ավստրիայի, արևելքում՝ Սլովակիայի, իսկ արևմուտքում և հյուսիս-արևմուտքում՝ Գերմանիայի հետ։ Պրահան՝ Չեխիայի Հանրապետության մայրաքաղաքը, հանդիսանում է երկրի ամենամեծ քաղաքը և Եվրոպայի գլխավոր զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը։ Այն կառուցված է Վլտավա գետի վրա։ Պրահայի բնակչությունը 1 մլն-ից ավել է։

Պարագվայ

Անվան այլ կիրառումների համար տես՝ Պարագվայ (այլ կիրառումներ)Պարագվայ (իսպաներեն՝ Paraguay, գուարանի՝ Paraguái), պետություն Հարավային Ամերիկայում։ Հարավ-արևմուտքում սահմանկցում է Արգենտինայի հետ, հյուսիս-արևմուտքում՝ Բոլիվիայի, իսկ արևելքում և հյուսիս-արևելքում՝ Բրազիլիայի հետ։ Պարագվայը ցամաքով շրջապատված երկիր է։

Սլովակիա

Սլովակիա, պետություն Կենտրոնական Եվրոպայում։ Առավելապես լեռնային երկիր է, որի մեծ մասը գտնվում է Արևմտյան Կարպատներում։ Հյուսիսում Բարձր Տատրաներն են (առավելագույն բարձրությունը՝ 2655 մ, Գերլախովյան Շտիտ), հարավում՝ Ցածր Տատրաները, և այլ լեռնաշղթաներ։

Սվազիլենդ

Էսվաթինիի Թագավորությունը (անգլերեն՝ Kingdom of Eswatini, նախկինում՝ Սվազիլենդի Թագավորություն) փոքր երկիր է Հարավային Աֆրիկայում, որը սահմանկցում է ՀԱՀ-ի հետ արևմուտքում և Մոզամբիկի հետ արևելքում: Ազգերի Բրիտանական համագործակցության անդամ է։ Տարածությունը 17,4 հզ. կմ² է, բնակչությունը՝ 601 հզ (1981)։ Մայրաքաղաքը՝ Մբաբանե (29,9 հզ. բն., 1981)։ Վարչականորեն բաժանվում է 4 շրջանի։

Տաջիկստան

Տաջիկստան (Тоҷикистон), պետություն Կենտրոնական Ասիայում։ Սահմանակցում է Ուզբեկստանին, Ղրղզստանին, Չինաստանին և Աֆղանստանին։ Նախկին խորհրդային հանրապետություն, անկախացել է 1991 թ.։ ԱՊՀ անդամ պետություն է։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.