Եգեյան ծով

Եգեյան ծով[1] կամ Էգեյան ծով, կիսափակ ծով Միջերկրական ծովի ավազանում, Բալկանյան, Փոքր Ասիա թերակղզիների ու Կրետե կղզու միջև։ Ողողում է Հունաստանի և Թուրքիայի ափերը։ Հյուսիսարևելքում Դարդանելի նեղուցով միանում է Մարմարա ծովին։ Մակերեսը 191 հազար կմ2 է, առավելագույն խորությունը 2561 մ (հարավում)։ Կան շատ կղզիներ՝ Հարավային և Հյուսիսային Սպորադներ, Կիկլադներ, Կրետե, Հոնիական և այլն։ Գլխավոր նավահանգիստներն են Պիրեան, Սալոնիկը և Իզմիրը։

Picto infobox map
Եգեյան ծով
հուն․՝ Αιγαίον πέλαγος, թուրք.՝ Ege Denizi, բուլղար․՝ Бяло море
Aegean with legends

'
Կոորդինատներ 38°10′32″ հս․. լ. 25°38′41″ ավ. ե. / 38.1756° հս․. լ. 25.6448° ավ. ե.Կոորդինատներ: 38°10′32″ հս․. լ. 25°38′41″ ավ. ե. / 38.1756° հս․. լ. 25.6448° ավ. ե.
Երկիր Հունաստան Հունաստան
Թուրքիա Թուրքիա
Ջրատարածություն Միջերկրական ծով
Ընդհանուր մակերեսը 214,000 կմ²
##Եգեյան ծով (Հունաստան)
Red pog.svg

Անվանում

Ենթադրում են, որ անվանումն առաջացել է հին հունարեն այգես «ալիքներ» բառից, այսինքն՝ «ալեկոծվող ծով»։ Ըստ հին հունական մի առասպելի՝ անվանումն առաջացել է Աթենքի Եգեսա արքայի անունից։ Երբ Եգեոսի որդին՝ Թեսևսը, մեկնեց Կրետե կղզի Մինոտավրես հրեշին սպանելու և այդպիսով Աթենքը ազատելու Կրետեին ստորացուցիչ հարկ տալուց, Եգեոսն իր որդու հետ պայմանավորվեց, որ հաղթանակով վերադառնալու դեպքում նա նավի սև առագաստները կփոխարինի սպիտակներով։

Բայց հաղթանակից հետո Թեսևսը մոռացավ փոխել առագաստները։ Եգեոսը, տեսնելով սև առագաստներով վերադարձող նավը, կարծեց, թե որդին պարտվել է և իրեն առափնյա քարափից ծովը նետեց։ Այդ օրվանից ծովը կոչվեց Եգեյան[2]։

Պատկերասրահ

Aegean sea

Եգեյան ծովի տեսքը Օլիմպոսից

Sunset Sounion Cape 2009-08-1

Մայրամուտը Էգեյան ծովում

Ծանոթագրություններ

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 55։ ISBN 99941-56-03-9
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Եվբեա

Եվբեա (կամ Էվբեա, հին հուն․՝ Εΰβοια [eúboja], Էվիա, հուն․՝ Εύβοια [ˈevia]), կղզի Եգեյան ծովում, Բալկանյան թերակղզու արևելյան ափի մոտ, որին միացած է կամուրջով։ Պատկանում է Հունաստանին։ Տարածությունը 3908 կմ2 է։ Բարձրությունը մինչև 1743 մ է, բնակչությունը՝ 198 130 (2011)։ Գլխավոր քաղաքը Քաղկիսն է։

Թուրքական ռիվիերա

Թուրքական Ռիվիերա (թուրք.՝ Türk Rivierası), Թուրքիայի ծովափնյա հատվածի ոչ պաշտոնական անվանումը, որտեղ առավել զարգացած է հանգստի կազմակերպումը։ Որպես կանոն, ռիվիերան հարում է Միջերկրական և Էգեյան ծովերին և տարածաշրջանում են գտնվում Անթալիայի և Մուղլայի նահանգները: Տարածաշրջանը 2011 թվականին հյուրընկալել է ավելի քան 13,6 մլն օտարերկրյա զբոսաշրջիկ, որը կազմում էր ընդհանուր տուրիստական հոսքի 43%-ը։ Այցելությունների քանակով առաջին երեք երկրներն են` Գերմանիան, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան: Մեծաքանակ զբոսաշրջիկներ են այցելում տարածաշրջան նաև Ֆրանսիայից, Իտալիայից, Հայաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից, Հոլանդիայից, Իսպանիայից և այլ երկրներից։

Տարածաշրջանի հանգստավայրերի մի մասը սպասարկում է նաև տուրային համակարգով (Ալանիա, Կեմեր, Բելեք), մյուսները մասնագիտացած են անհատական հանգստի կազմակերպմամբ (Չիրալը, Կաշ, Կալկան, Դալյան), մնացածները կազմակերպում են երկուսն էլ (Բոդրում, Մարմարիս, Ֆեթհիյե, Օլյուդենիզ, Անթալիա, Սիդե)։

Տարածաշրջանը համարվում է թուրքական դայվինգի, պարագլայդինգի, ռաֆտինգի կենտրոնը։

Լողալու շրջանը միջերկրածովյան հատվածում սկսվում է մայիսի կեսերից և ձգվում մինչ հոկտեմբեր, իսկ էգեյան հատվածում հունիսից մինչ հոկտեմբերի սկիզբը։

Լեմնոս

Լեմնոս, կղզի Եգեյան ծովի հյուսիսային մասում, Հունաստանի տարածքում։ Տարածությունը 482 կմ2 է, բարձրությունը՝ մինչև 43 մ։

Լեսբոս

Լեսբոս (հուն․՝ Λέσβος, արդի հունարենով արտասանվում է Լեսվոս), կղզի Հունաստանի կազմում, Փոքր Ասիա թերակղզու ափի մոտ։ Գտնվում է Եգեյան ծովի հյուսիսարևելյան մասում։ Տարածքը՝ 1632 կմ²։

Այս կղզին Սապփոյի ծննդավայրն է։ Նա անտիկ հունական բանաստեղծուհի էր, ում շնորհիվ առաջացել է լեսբուհի տերմինը։

Կասոս

Կասոս (հուն․՝ Κάσος)՝ կղզի Եգեյան ծովի հարավ-արևելքում, պատկանում է Հունաստանին:

Կասոսի նույնանուն մունիցիպալիտետը ներառում է նաև մի շարք չբնակեցված կղզիներ, որոնցից խոշորներն են Արմաթիան և Մակրոնիսին: Կասոսի վրա տեղակայված են հինգ բնակավայրեր՝ Ագիա Մարինա (393 մարդ), Ֆրի (335 մարդ), Արվանիտիհորի (167 մարդ), Պոլի (335 մարդ) և Պանագիա (17 մարդ)։ Մունիցիպալիտետի վարչական կենտրոնը համարվում է Ֆրի բնակավայրը, այստեղ է գտնվում նաև կղզու գլխավոր նավահանգիստը, բնակայրի մոտակայքում կա օդանավակայան։

Կիկլադներ

Կիկլադներ (հուն․՝ κυκλάδες), արշիպելագ Եգեյան ծովի հարավում։ Պատկանում է Հունաստանին։

Մարիցա (գետ)

Մարիցա, գետ Բալկանյան թերակղզում։ Հոսանքի մեծ մասը անցնում է Բուլղարիայով, ստորին հոսանքում սահմանային գետ է Հունաստանի և Թուրքիայի միջև։ Երկարությունը 525 կմ է, ավազանը՝ 54 հազար կմ2։ Սկիզբ է առնում Ռիլա լեռներից, հոսում Թրակիայի դաշտավայրով, թափվում Եգեյան ծով։ Սնումը անձրևային է։ Ամռանը ծանծաղում է։ Օգտագործվում է ոռոգման համար։ Մարիցաի վրա կան ՀԷԿ-եր։ Նավարկելի է գետաբերանից մինչև Էդիրնե քաղաքը։ Մարիցաի ափին են Պազարջիկ, Պլովդիվ, Դիմիտրովգրադ (Բուլղարիա), Էդիրնե (Թուրքիա) քաղաքները։

Պինյոս

Պինյոս (հուն․՝ Πηνειός), գետ Հունաստանի Թեսալիա պերիֆերիայում (մարզում)։ Գետն անվանակոչվել է հունական Պենեյ աստծու անունով։ Ուշ միջնադարում գետը հայտնի էր նաև որպես Սալամբրիաս կամ Սալաբրիաս (Σαλα[μ]βριάς)։

Գետը հոսում է Պինդոս լեռներից և լցվում Եգեյան ծով, Տեմպեի հովտի հյուսիսարևելյան շրջանը, Ստոմիո գյուղի շուրջը։

Այն առաջացնում է մեծ գետահովիտ, որը հայտնի է իր գեղեցկությամբ և կենդանիների բազմազանությամբ։ Գետի ընդհանուր երկարությունը 216 կմ է։ Ակունքը գտնվում է Մալակասի գյուղի մոտ, Պինդոսի արևելյան լանջին, Մեցովոյի արևելքում։ Մետեորա մարզը և Լարիսա քաղաքը գտնվում են գետի ափին։

1960-ական թվականներին Աթենք-Սալոնիկ ավտոմայրուղին կառուցվել է Տեմպեի հովտի մեծ մասում։

Պենեյ գծանավը ստացել է իր անվանումը գետի անունից։

Սարոնիկոս

Սարոնիկոս, հայտնի է նաև, որպես Սարոնիկի կամ Աթենքի ծոց (հուն․՝ Σαρωνικός κόλπος), ծովածոց Հունաստանում։ Համարվում է Եգեյան ծովի խոշորագույն ծովածոցը։

Փոքր Ասիա

Փոքր Ասիա (հուն․՝ Μικρά Ασία), Անատոլիա (հուն․՝ ἀνατολή, թուրք.՝ Anadolu), թերակղզի Ասիայի արևմուտքում, ժամանակակից Թուրքիայի տարածքի մեծ մասը։ Երկարությունը արևմուտքից արևելք կազմում է ավելի քան 1000 կմ, լայնությունը՝ 400-ից 600 կմ։ Տարածքը կազմում է 506 հազար կմ2։

«Անատոլիա» բառը հունարենով նշանակում է արևածագ, արևելք։ Անատոլիա հաճախ կոչում են Թուրքիայի ասիական հատվածը (ի տարբերություն Ռումելիայի, որը Թուրքիայի եվրոպական մասն է)։

Եվրասիայի ներքին ծովեր
Միջերկրական ծով
Հյուսիսային Եվրոպայի ծովեր
Ամերիկայի ծովեր

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.