Եբրայերեն

Եբրայերեն (עִבְרִית, իվռիթ), Աֆրասիական լեզվաընտանիքի սեմական խմբի լեզու, Իսրայելի Պետության պետական լեզուն։ Եբրայերեն խոսում են աշխարհում 7 միլիոն մարդ։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման՝ եբրայերենը չի մտնում աշխարհի 100 տարածված լեզուների մեջ։ Եբրայերեն լեզվում գործածվում է եբրայական գիրը։ Դասավանդվում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում: Հայաստանում եբրայերենի առաջին դասագիրքը հեղինակել է ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Արման Հակոբյանը («Արդի եբրայերեն», 2003, երկրորդ հրատարակությունը՝ 2019):

Infoboxforlang.png
Եբրայերեն
Israel in Hebrew
ԵրկրներFlag of Israel.svg Իսրայել
Խոսողների քանակ5 353 950 մարդ (2014)[1], 3 950 000 մարդ (2016)[1] և 4 380 000 մարդ (2014)[1]
Վերահսկող կազմակերպությունԵբրայերենի ակադեմիա
Գրերի համակարգԵբրայական այբուբեն
IETFhe
ԳՕՍՏ 7.75–97ивр 198
ISO 639-1he
ISO 639-2heb
ISO 639-3heb

Idioma hebreo
     Շրջաններ, որտեղ եբրայերենը մեծամասնության լեզուն է։ (Իսրայել)      Շրջաններ, որտեղ եբրայերենը փոքրամասնության լեզուն է (Արևմտյան Ափ և Գոլանի բարձունքներ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ethnologue — 19 — Dallas, Texas: SIL International, 2016.
  2. https://iso639-3.sil.org/code/heb
  3. Atlas of the World's Languages in Danger

Գրականություն

  • Hoffman Joel M. (August 2004)։ In the Beginning: A Short History of the Hebrew Language։ New York: NYU Press։ ISBN 978-0-8147-3654-8
  • Izre'el Shlomo (2001)։ Benjamin Hary, ed.։ «The Corpus of Spoken Israeli Hebrew»։ (CoSIH): Working Papers I
  • Klein Reuven Chaim (2014)։ Lashon HaKodesh: History, Holiness, & Hebrew։ Mosaica Press։ ISBN 978-1937887360
  • Kuzar Ron (2001)։ Hebrew and Zionism: A Discourse Analytic Cultural Study։ Berlin & New York: Mouton de Gruyter։ ISBN 978-3-11-016993-5
  • Laufer Asher (1999)։ Hebrew Handbook of the International Phonetic Association։ Cambridge University Press։ ISBN 978-0-521-65236-0
  • Sáenz-Badillos Angel (1993)։ A History of the Hebrew Language։ Cambridge, England: Cambridge University Press։ ISBN 978-0-521-55634-7

Արտաքին հղումներ

Ադամ

Ադամ (եբր.՝ אָדָם‎‎, հուն․՝ Ἀδάμ, արաբ․՝ آدم‎‎‎‎), ըստ Հին Կտակարանի Աստծո կողմից ստեղծված առաջին մարդը։ «Ադամ» անունը ծագում է եբրայերեն «ադամա» («հող») բառից, ինչը երևում է Ծննդոց գրքի հետևյալ տողերից՝ «Տէր Աստուած մարդուն ստեղծեց երկրի հողից» (Ծննդոց, 2։7)։ Որոշ գիտնականներ կապում են Ադամ բառը աքքադերեն «ադամու» («արարել», «ստեղծել») բայի հետ։

Որպես իրական անուն պատմականորեն ավելի վաղ գործածվել է ասորական թագավորաց ցուցակում արձանագրված «Ադամու» տարբերակով։ Եբրայերեն լեզվում որպես միասնական բառի գործածվել է «Ադամը», որը նշանակում է «մարդ»: Զուգորդված որոշիչ հոդի կիրառմամբ այն դառնում է «սա մարդ է »:

Դրա արմատ ոչ թե սեմական «մարդն» է։ Ըստ երևույթին Ադամը կապ ունի իր եռատառ արմատի אָדָם (ԱԴՄ) հետ, որը նշանակում է «կարմիր», «վայելչակազմ», «առաքինի»: Որպես գոյական անուն, «adam»-ը նշանակում է «մարդ »,իսկ որպես կանոն, հավաքական համատեքստում « մարդկություն» : Գոյականում «Ադամի» առնական ձևը «adamah», բառն է, որը նշանակում է «հող» կամ «երկիր»: Այն կապված է։ «adom» (կարմիր),« admoni» (կարմիր), և «dam» (արյուն) բառերի հետ

Ծննդոց գրքում, Ադամը, մատուցվում է «մարդկություն» ընդհանրական իմաստով՝ ինչպես քանանացիների լեզվում։ «Մարդկության» օգտագործումը Ծննդոց գրքում, Ադամի արտացոլումն է, որպես բոլոր տղամարդկանց նախնու։

Կաբբալիստական աշխատությունները ցույց են տալիս, որ Ադամը վերցված է հրեական «Adame» բառից,« ես պետք է լինի նման »,որ նշանակում է լինել Ասծու նման՝ կամքի ազատության ասպարեզում։

Եբրայերեն Վիքիպեդիա

Եբրայերեն Վիքիպեդիա (եբր.՝ ויקיפדיה: האנציקלופדיה החופשית‎), Վիքիպեդիայի եբրայերեն բաժինը։

Եբրայերենի այբուբեն

Եբրայերենի այբուբեն կամ հրեական գիր, բաղկացած է արամեական ծագում ունեցող 22 տառերից, որոնք հայտնի են նաև «քառակուսի գիր» անունով։ Գործածվում է եբրայերենում, իդիշում և հրեական այլ լեզուներում։ Ինչպես և սեմական լեզուների մեծամասնության գիրը, եբրայական գրի ուղղությունն աջից ձախ է։ Արդյունքում եբրայերեն գրքերը սկսվում են այնտեղ, որտեղ այլ լեզուներով գրվածներն ավարտվում են։

Իդիշ

Իդիշ (ייִדיש.՝ yidish կամ אידיש idish, բառացիորեն «հրեական»), հրեերեն լեզվի բառբառ է, հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմաներենի ճյուղին է պատկանում: Պատմականորեն այս լեզվով խոսել են աշկենազի կոչվող հրեաները: Նրանք եվրոպական ծագումով գերմանախոս հրեաներն են:

Այն մշակվել է ներգաղթած հրեա համայնքի կողմից Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում X—XIV դարերում` միջին և վերին գերմանական բարբառների հենքի վրա հին եբրայերեն և արամեերեն լեզուների բառապաշարից բազմաթիվ փոխառություններով: Այն կրել է նաև սլավոնական լեզուների ազդեցությունը, երբ աշկենազի համայնքը գաղթել է արևելք։ Իդիշ լեզուն օգտագործում է հին եբրայերենի այբուբենը։

Իսրայել

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսրայել (այլ կիրառումներ)Իսրայել (; եբր.՝ יִשְׂרָאֵל‎, արաբ․՝ إِسْرَائِيل‎‎), պաշտոնապես՝ Իսրայելի Պետություն, պետություն Մերձավոր Արևելքում, որը տեղակայված է Միջերկրական ծովի հարավարևելյան և Կարմիր ծովի հյուսիսային ափին։ Հյուսիսում ցամաքային սահման ունի Լիբանանի հետ, հյուսիս-արևելքում՝ Սիրիայի հետ, արևելքում՝ Հորդանանի հետ, Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի հատվածի հետ արևելքից և արևմուտքից և, համապատասխանաբար, հյուսիս-արևմուտքում սահմանակից է Եգիպտոսի հետ։ Երկիրը, չնայած իր փոքր տարածքի, ունի աշխարհագրական բազում առանձնահատկություններ։ Իսրայելի տնտեսական և տեխնոլոգիական կենտրոնը Թել Ավիվն է, մինչդեռ երկրի կառավարության նստավայրը և հռչակված մայրաքաղաքը Երուսաղեմն է, չնայած նրան, որ երկրի գերագույն իշխանությունը Երուսաղեմի նկատմամբ միջազգայնորեն չի ճանաչվում:

Իսրայելի և Հուդայի թագավորությունները սկզիբ են առել երկաթի դարի ժամանակաշրջանից։ Նեո-ասորական կայսրությունը մ.թ.ա. 720 թվականին պարտության է մատնել Իսրայելին։ Հուդան հետագայում նվաճել է բաբելոնյան, պարսկական և հելլենիստական կայսրությունները, որոնք շարունակեցին գոյություն ունենալ որպես հրեական ինքնավար մարզեր։

Իսրայելի վարչական բաժանում

Իսրայելի պետությունը բաժանված է 6 վարչական մարզերի, որոնք կոչվում են «մեհոզոթ» (եբրայերեն՝ מחוזות)։ Այսօր Իսրայելում կան 6 մեհոզոթներ (մարզեր)՝

Կենտրոնական

Հայֆայի

Հյուսիսային

Երուսաղեմի

Հարավային

Թել ԱվիվիԻսրայելի մարզերը բաժանված են ենթամարզերի, որոնք կոչվում են «նաֆոթ» (եբրայերեն՝ נפות)։ Նաֆոթները բաժանված են 15 շրջանների։ Վիճակագրական նպատակների համար երկիրը բաժանված է 3 մետրոպոլիտների՝ Թել Ավիվ, Գուշ Դան, Հայֆա և Բեեր Շևա։ Սակայն ամենամեծ իսրայելական քաղաքը, և՛ բնակչության թվաքանակով, և՛ տարածքով՝ Երուսաղեմն է իր 732,100 բնակիչներով և 126 կմ² տարածքով։ Թել Ավիվը, Հայֆան և Ռիշոն լե Ցիոնը մեծությամբ զբաղեցնում են հաջորդ տեղերը՝ համապատասխանաբար 384,600, 267,000 և 222,300 բնակչությունով։

Ծննդոց

Ծննդոց (եբրայերեն՝ בְּרֵאשִׁית‎ (Բե-րեշիթ), լատ.՝ Genesis, Γένεσις), Աստվածաշնչի առաջին գիրքը, բովանդակում է աշխարհի և մարդու արարման, Ադամի և Եվայի անկման ու դրախտից արտաքսման, մահվան ու տառապանքի առաջացման, ջրհեղեղի, բաբելոնյան աշտարակաշինության, ազգերի կազմավորման և նրանց աշխարհով մեկ սփռվելու, Աստծո կողմից հրեա ժողովրդի առանձնացման, նրա նահապետների՝ Աբրահամի, Իսահակի, Հակոբի և Հովսեփի ընտրության պատումները՝ մարդկությունն օրհնելու և աշխարհի փրկությունը նախապատրաստելու համար։ Ըստ քրիստոնեական վարդապետության՝ Ծննդոց գրքով Աստված աստիճանաբար բացահայտում է իրեն, ինչն իր լրումը պիտի գտներ ի Քրիստոս։

Հուդայականություն

Հուդայականությունը (եբրայերեն יהודה - եհուդա բառից, որ հին հունարենում և լատիներենում դարձել է Judah հին հուն․՝ Ἰουδαϊσμός), հրեա ազգի կրոնական, ազգային և բարոյագիտական աշխարհայացքն է, որի հիմքն է Թորան։ Անվանումը գալիս է Հուդա թագավորի անունից, որի անունով էլ անվանվել են Հուդայական կայսրությունը, իսկ հետագայում՝ սկսած Երուսաղեմի երկրորդ տաճարի շրջանից հետո (Ք․ա․ 516-Ք․ա․70 թթ․) դա նաև հրեաների անվանումն է։ Հուդայականությունը երեք մոնոթեիստական կրոններից ամենահինն է։ Դասվում է Աբրահամյան կրոնների շարքին, որոնց թվում են բացի հուդայականությունից նաև քրիստոնեությունը և մուսուլմանությունը։

Հուդայականությունն ունի ավելի քան 3,000 տարվա պատմություն: Որպես կրոն՝ կազմավորվել է Միջին արևելքում, բրոնզե դարի ժամանակներում: Համարվում է միաստվածություն պաշտող ամենահին կրոններից մեկը: Եբրաեցիներն ու իսրայելցիները Թանախի հին գրքերում, ինչպես, օրինակ, «Եսթերի գրքում», արդեն անվանվում են հրեաներ կամ «Իսրայելի զավակներ»:

Հուդայականության տեքստերը, ավանդույթներն ու արժեքները մեծ ազդեցություն են գործել Աբրահամյան հետագա կրոնների՝ ներառյալ քրիստոնեության, իսլամի, Բահայի հավատքի վրա: Հուդայականության շատ տեսակետներ ուղղակիորեն կամ անուղղակի կերպով ազդել են նաև Արևմուտքի աշխարհիկ կյանքի, բարոյականության, քաղաքացիական օրենսդրության, իրավական համակարգի վրա: Եբրայականությունը նույնքան կարևոր գործոն է եղել արևմտյան քաղաքակրթության զարգացման գործում, որքան հելլենիզը, իսկ հուդայականությունը՝ որոշակիորեն հիմք հանդիսանալով քրիստոնեության համար, դեռ վաղ քրիստոնեության ժամանակներից ազդել է արևմտյան իդեալների ու բարոյականության ձևավորման վրաՀուդայականությունը տարանջատվում է զարգացման չորս շրջանների՝

Տաճարական, որը կապված է Երուսաղեմի Տաճարի գոյության հետ՝ Ք․ա․ 10-6 դդ․

Հելլենիստական, որն ընդգրկում է Ք․ա․ 6- Ք․հ․ 2-րդ դդ․

Թալմուդյան կամ Րաբինական, որը տարածում է ստացել 2-րդ դարից մինչև 18-րդ դար

Օրթոդոքս հրեաների շարժումը, որը սկիզբ է առել 1970-ական թթ․ ու գոյություն ունի առ այսօր և ամենատարածվածներից է ժամանակակից Իսրայելում։Ժամանակակից հուդայականությունում չկա ոչ մեկը կամ ոչինչ, ով ունի հավատքի իշխանության, քարոզի և նմանատիպ իրավունքներ։ Հուդայականները իրավունքի կամ հավատքի աղբյուր (Հալախա) են համարում Սուրբ գրքերը։

Սրբազան գրքերը երկուսն են՝ Թանախ (գրավոր Թորա), Թալմուդ (Բանավոր Թորա)։ Հալախան կազմակերպում է հուդայականների կյանքի գրեթե բոլոր մասերը, ներառյալ ընտանեկան, քրեական, քաղաքացիական և այլն։

Հուդայականները էթնիկ խումբ են, ովքեր կա՛մ ծնվել են հրեա, կա՛մ ընդունել են հուդայականություն։ Այժմ աշխարհում կան մոտ 14․5 միլիոն հուդայական, որը համապատասխանում է Երկրի բնակչության 0․2 %-ին։ Նրանց 42 %-ն ապրում է Իսրայելում, 42 %-ն էլ ԱՄՆ-ում և Կանադայում։ Մնացածները հիմնականում ապրում են Եվրոպայում։

Հրեաներ

Հրեաներ (եբրայերեն՝ יְהוּדִים եհուդիմ)՝ սեմական ծագումով ազգ է, որի արմատները գնում են Հին Իսրայելի և Հրեաստանի բնակչությանը։ Ապրում են շատ երկրներում և հատկապես 1948 թ․-ին պետություն հռչակված Իսրայելում։ Քանակը 12-ից 14 միլիոն է, որից 40%-ը բնակվում է Իսրայելում, իսկ 35%-ը ԱՄՆ-ում։ Հրեաների կրոնը ավանդաբար հուդայականությունն է։ Իսրայելի պետական լեզուն եբրայերենն է (իվղիթը) (սեմական լեզվաընտանիք), վերածնված XIX դարում։ Տարբեր երկրներում կան սպեցեֆիկ հրեական լեզուներ, որոնցից ամենախոշորը յիդիշն է (հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմանական խումբ)։ Ժամանակակից ինքնանունը եբր. יְהוּדִים, եհուդիմ; յիդիշ ייִדן, (յ) իդն; լադինո ג׳ודיוס, ջուդիոս։ Հին ինքնանունը եղել է բնեյ-Յիսրաէլ - Իսրայելի (Հակոբի) որդիներ։

Նորվեգերեն Վիքիպեդիա

Նորվեգերեն Վիքիպեդիա (նորվ.՝ Norsk Wikipedia), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի նորվեգերեն տարբերակն է։

Ինչպես և բոլոր Վիքիմեդիա-նախագծերը, Նորվեգերեն Վիքիպեդիայի բովանդակությունը գտնվում է ազատ արտոնագրի ներքո և յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել, խմբագրել ու տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկզբունքներով և նշվում են հեղինակները։

Ուրբաթ

Ուրբաթ, շաբաթվա հինգերորդ օրը (եկեղեցական տոմարով՝ վեցերորդը), ընկնում է հինգշաբթի և շաբաթ օրերի միջև։

Սեմական լեզուներ

Սեմական լեզուները միմյանց կապված լեզուների խումբ է, որով այժմ խոսում են ավելի քան 300 միլիոն մարդ հիմնականում Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում։ Սեմական լեզուները աֆրասիական կամ սեմաքամյան լեզվաընտանիքի ճյուղերից մեկն է։ Ամենատարածված լեզուն սեմական լեզուների մեջ արաբերենն է՝ 296 միլիոն լեզվակիր, ապա ամհարերենը (Եթովպիայում) 32 միլիոն, եբրայերենը՝ 8 միլիոն, և այլն։ Անվանումը ծագում է Աստվածաշնչյան հայտնի կերպարների՝ Նոյի որդի Սեմի անունից։

Գրավոր ձևը թվագրվում է շատ հին ժամանակով։ Աքքադերեն և էբլայերեն տեքստեր են հայտնաբերվել Միջագետքում և Սիրիայի տարածքում, որոնք թվագրվում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակով։ Սեմական լեզուների պատմա-համեմատական ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս պարզել տարբեր սեմական լեզուների հնչյունական և քերականական առանձնահատկությունները և ընդհանրությունները։ Ըստ մի շարք քերականական և բառապաշարային առանձնահատկությունների՝ սեմական լեզուները բաժանվում են հետևյալ խմբերի՝

Արևելյան, կամ հյուսիսարևելյան՝ աքքադերեն իր երկու բարբառներով՝ բաբելոներեն և ասորերեն,

Հյուսիս-արևմտյան – քանաաներեն (ուգարիտերեն, եբրայերեն, փյունիկերեն և այլն) և արամեերեն (արևմտաարամեական, արևելաարամեական խոսվածքներ, հին սիրիական լեզու) լեզուներ,

Հարավային կամ հարավարևմտյան խումբ – արաբերեն (և նրա բարբառները), հին հարավարաբական և նրան մոտ մի քանի լեզուներ Արաբական թերակղզու հարավում (մահրի, շիհրի, սոկոտրի), եթովպական լեզուները (գեեզ, ամհարերեն, տիգրե, տիգրինիա, հարարի, գուրագե, արգոբբա և այլն)։

א

Ալեֆ, եբրայական այբուբենի 1-ին տառն է։ Թվային արժեքը 1։

ה

Հեյ, եբրայական այբուբենի 5-րդ տառն է։ Թվային արժեքը՝ 5։ Հայերենում համապատասխանում է «Հ հ» տառին։

י

Յոդ, եբրայական այբուբենի 10-րդ տառն է։ Թվային արժեքը՝ 10։ Հայերենում համապատասխանում է «Յ յ» տառին։

מ ם

Մեմ, եբրայական այբուբենի 13-րդ տառն է։ Թվային արժեքը՝ 40։ Հայերենում համապատասխանում է «Մ մ» տառին։

ש

Շին, եբրայական այբուբենի 21-րդ տառն է։ Թվային արժեքը՝ 300։ Հայերենում համապատասխանում է «Շ շ» տառին։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.