Դավիթ Ռիկարդո

Դավիթ Ռիկարդո (անգլ.՝ David Ricardo, ապրիլի 18, 1772[1][2][3][4], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5][6] - սեպտեմբերի 11, 1823[5][1][7][3][8][4], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), Բրիտանացի քաղաքական տնտեսագետ էր։ Նա դասական ազդեցիկ տնտեսագետներից մեկն էր, ինչպիսիք են՝ Թոմաս Մալթուսը, Ադամ Սմիթը և Ջեյմս Միլը։

Նա իր մասնագիտական կյանքը սկսեց որպես բրոքեր և ֆինանսական շուկայի սպեկուլյանտ։ Նա կուտակել է զգալի անձնական հարստություն, հատկապես ֆինանսական շուկայում և այնուհետև թոշակի անցնելուց հետո տեղափոխվում է Միացյալ Թագավորություն, որտեղ էլ ապրել է մինչև կյանքի վերջ։ Պատգամավորական մանդատում նա անցկացրել է իր կյանքի չորս տարիները։ Հավանաբար, նրա թողած նշանակալից ժառանգությունը համեմատական առավելության մասին թեորեմն է, որն առաջարկում է, որ պետությունը պետք է ավելի շատ կենտրոնացնի իր ռեսուրսները այն տնտեսությունների վրա, որտեղ նա միջազգայնորեն մրցունակ է և առևտուր անի այլ երկրների հետ, որ ներկրի այն ապրանքները, որոնք չեն արտադրվում ներքին շուկայում։ Ըստ էության, Ռիկարդոն, նպաստել է ծայրահեղ արդյունաբերության զարգացմանը ազգերի կողմից։ Դրա նպատակն էր ավելի շահավետ տնտեսությունների ստեղծումը։ Ռիկարդոն դիտարկեց, որ ազգային տնտեսական քաղաքականության գոյությունը օգնում է որոշ տնտեսությունների զարգացմանը՝ վնասելով մյուսներին։ Ռիկարդոյի թեորեմը համեմատական առավելության մասին շատ անգամ վիճարկվել է, բայց մնացել է որպես փաստի հիմնաքար, որն էլ հիմք էր հանդիսանում տնտեսական զարգացմանը։ Համեմատական առավելության մասին այդ թեորեմը հանդիսացել է որպես միջազգային առևտրի զարգացման հիմնական պատճառ և ճանաչվել է բոլորի կողմից։

Դավիթ Ռիկարդո
David Ricardo
Portrait of David Ricardo by Thomas Phillips
ԳերեզմանՈւիլտշիր
Դավանանքանգլիկանություն
Մասնագիտությունտնտեսագետ, բորսային միջնորդ, փիլիսոփա և քաղաքական գործիչ
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
ԿուսակցությունՎիգեր

Աղբյուրներ

  • Միլեր, Ռոջեր, Լեռոյ, Տնտեսագիտությունն Այսօր, Տասնհինգերորդ Հրատարակություն։
  • Բոսթոն, ՄԱ։ Փիերսոն Կրթություն, էջ 559

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 David Ricardo — 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 М. С—в Рикардо, Давид // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1899. — Т. XXVIа. — С. 696–698.
  6. 6,0 6,1 6,2 Рикардо Давид // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. 7,0 7,1 7,2 SNAC — 2010.
  8. 8,0 8,1 8,2 Stephen L. Ricardo, David // Dictionary of National Biography / L. Stephen, S. LeeLondon: Smith, Elder & Co., 1885. — Vol. 48. — P. 93–96.
  9. LIBRIS — 2007.
  10. http://www.historyofparliamentonline.org/volume/1820-1832/member/ricardo-david-1772-1823
Դեյվիդ Ռիկարդո

Դեյվիդ Ռիկարդո (անգլ.՝ David Ricardo, 1722, ապրիլի 18, Լոնդոն- 1823, 11 սեպտեմբեր, Գատկոմ-Փարիզ), անգլիացի տնտեսագետ, քաղաքատնտեսության կլասիկ, Ադամ Սմիթի հետևորդ և միաժամանակ հակառակորդ, հայտնաբերել է օրինաչափություն ազատ մրցակցության և շահույթի նվազեցման արագության միջև, մշակել է վերջնական տեսություն հողային ռենտայի մասին։ Զարգացրել է Ադամ Սմիթի գաղափարը այն մասին, որ ապրանքի արժեքը որոշվում է այն արտադրելու համար անհրաժեշտ աշխատանքի չափով։ Նա նաև մշակել է բաշխման թեորեմը, որը բացատրում է թե ինչպես է այդ արժեքը բաշխվում հասարակաության տարբեր դասերի միջև։

Միջազգային առևտուր

Միջազգային առևտուր, երկրների միջազգային սահմանների և տարածքների միջև կապիտալի, ապրանքների և ծառայությունների փոխանակումը։ Այս տեսակի առևտուրը նպաստում է համաշխարհային տնտեսության ձևավորմանը, որտեղ գները, առաջարկն ու պահանջարկը կարող են ազդել և փոխվել տարբեր համաշխարհային իրադարձությունների արդյունքում։ Շատ երկրներում այսպիսի առևտուրը կարևոր դեր է խաղում և ապահովում է համախառն ներքին արդյունքի/ՀՆԱ-ի մեծ մասը։ Մինչդեռ միջազգային առևտուրը ավելի շատ ներկայացված է պատմության մեջ, բայց դրա տնտեսական, քաղաքական և սոցիալական նշանակությունը վերջին դարաշրջանում էլ ավելի է աճում։ Քաղաքական ասպեկտը, միջազգային առևտրի մեջ դիտարկելիս, հաշվի ենք առնում այն փաստը, որ միջազգային առևտուրը ենթադրում է առևտուր/փոխանակում տարբեր երկրների և ազգերի միջև, հետևաբար քաղաքական ոլորտում առավել խաղաղ երկրները ունեն միջազգային առևտրում մասնակցության առավել մեծ հնարավորություններ։ Բացի դրանից, երկու երկիր կփոխանակվեն տարբեր ապրանքներով կամ ծառայություններով, եթե ունեն բարեկամական կամ խաղաղ հարաբերություններ։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.