Գաղափարախոսություն

Գաղափարախոսություն (հուն․՝ ιδεολογία, ծագել է ιδεα - «նախատիպ», «գաղափար» և λογος - «բառ», «միտք», «ուսուցում» բառերից), գաղափարների և հայացքների համակարգ, արտացոլում է հասարակության տարբեր խավերի, խմբերի վերաբերմունքը իրականության հանդեպ, արտահայտում է նրանց արմատական շահերը, մտայնությունը և պահանջները[1]։

Հասկացության պատմություն

Կոնդիլյակ և դե Տրասի

«Գաղափարախոսություն» տերմինն սկսել է կիրառվել Ֆրանսիայում XVIII դարի վերջում Դեստուտ դե Տրանսիի կողմից, ով Էտիեն Բոննոդը Կոնդիլյակի հետ միասին փորձում էր ստեղծել մի գիտություն՝ գաղափարների ձևավորման ընդհանուր սկզբունքների ու մարդկային գիտակցության հիմքերի մասին։ Լինելով Ջոն Լոքի սենսուալիստական իմացաբանության հետևորդ՝ դը Տրասին գործածության մեջ դրեց տերմինը՝ գաղափարների մասին ուսմունքը բնորոշելու համար, որը իր կողմից ընկալվում էր, որպես զգայական փորձից ստացված գաղափարների ծագման ընդհանուր օրինաչափությունների մասին ուսմունք։ Այս ուսմունքը պետք է հանդես գար ինչպես գիտական, այնպես էլ հասարակական կյանքում՝ որպես կողմնորոշման հիմնական սկզբունք։ Այդ պատճառով դե Տրանսին գաղափարախոսության մեջ տեսնում էր բարոյականության հիմունքների, քաղաքականության, իրավունքի մասին գիտելիքների համակարգ։

Դեստուտ դե Տրանսին ու Կոնդիլյակը փորձում էին ազդել Նապոլեոնի վարած քաղաքականության վրա, ով համարում, որ նրանք փորձում են փոխարինել քաղաքական իրականությունը վերացական պնդումներով, ու բացասաբար վերաբերվեց առաջ բերված առաջարկներին։ Պատմական մեծ դեմքի թեթև ձեռքով «գաղափարախոսություն» բառը ձեռք բերեց նվաստացնող իմաստ, որը կարծրացել է ընդհուպ մինչև մեր օրերը։ Կապված նրա հետ, որ դե Տրասիի ու Կոնդիլյակի նախագիծը մերժվել է Նապոլեոնի կողմից, գաղափարախոսության հասկացությունը որոշ ժամանակով մոռացվեց։

Գաղափարախոսության տեսակները

Ժամանակակից հիմնական գաղափարախոսությունները ձևավորվել են տասնիններորդ դարում: Չնայած դրանց բազմազանությանն ու մեծ թվաքանակին, ընդունված է ամենաընդհանուր տեսքով առանձնացնել գաղափարախոսությունների հետևյալ տեսակները.

Հասարակական-քաղաքական

Դասակարգային

Ազգային-ազգայնական

Այլ

Քսաներորդ դարի վերջերից քաղաքագետների ու կուսակցությունների գործելակերպում նկատվել է հետևյալ միտումը. գործնական նպատակներից ելնելով՝ հրաժարվել կայուն գաղափարախոսությունից, այսինքն՝ զինանոցում ունենալ և օգտագործել հակագաղափարախոսականության, երբեմն՝ նաև ժողովրդահաճության (պոպուլիզմի) ռազմավարությունը:

Տես նաև

Գրականություն

  • Althusser, Louis (1971) 'Ideology and Ideological State Apparatuses' Lenin and Philosophy and Other Essays Monthly Review Press 1-58367-039-4
  • Belloni, Claudio, Per la critica dell’ideologia. Filosofia e storia in Marx, Mimesis, Milano-Udine 2013.
  • Duncker, Christian (Hg.) Ideologiekritik Aktuell – Ideologies Today. Bd. 1. London 2008,[1]. 978-1-84790-015-9
  • Christian Duncker: Kritische Reflexionen Des Ideologiebegriffes, 2006, 1-903343-88-7
  • Eagleton, Terry (1991) Ideology. An introduction, Verso, 0-86091-319-8
  • Ellul, Jacques. Propaganda: The Formation of Men's Attitudes. Trans. Konrad Kellen & Jean Lerner. New York: Knopf, 1965. New York: Random House/ Vintage 1973
  • Freeden, Michael. 1996. Ideologies and Political Theory: A Conceptual Approach. Oxford: Oxford University Press. 978-0-19-829414-6
  • Feuer, Lewis S. (2010) Ideology and Ideologists. Piscataway, New Jersey: Transaction Publishers.
  • Gries, Peter Hays. The Politics of American Foreign Policy: How Ideology Divides Liberals and Conservatives over Foreign Affairs (Stanford University Press, 2014)
  • Haas, Mark L. (2005) The Ideological Origins of Great Power Politics, 1789–1989. Cornell University Press, 0-8014-7407-8
  • Hawkes, David (2003) Ideology (2nd ed.), Routledge, 0-415-29012-0
  • James Paul, Steger Manfred (2010)։ Globalization and Culture, Vol. 4: Ideologies of Globalism։ London: Sage Publications
  • Lukács, Georg (1919–23) History and Class Consciousness [2]
  • Malesevic, Sinisa and Iain Mackenzie (ed). Ideology after Poststructuralism. London: Pluto Press.
  • Mannheim, Karl (1936) Ideology and Utopia Routledge
  • Marx, Karl ([1845–46] 1932) The German Ideology [3]* Minogue, Kenneth (1985) Alien Powers: The Pure Theory of Ideology, Palgrave Macmillan, 0-312-01860-6
  • Minar, David M. (1961) "Ideology and Political Behavior", Midwest Journal of Political Science. Midwest Political Science Association.
  • Mullins, Willard A. (1972) "On the Concept of Ideology in Political Science." The American Political Science Review. American Political Science Association.
  • Owen, John (2011) "The Clash of Ideas in World Politics: Transnational Networks, States, and Regime Change, 1510-2010", Princeton University Press, 0-691-14239-4
  • Н. Бобровников. Идеология // Большая советская энциклопедия: В 65 томах / гл. ред. Шмидт, Отто Юльевич. — 1-е изд. — М.: Большая Российская энциклопедия (издательство), 1933. — Т. 27 (Зерновые — Империализм). — С. 452—463. — 960 с. — 45 500 экз.
  • Идеология // Большая советская энциклопедия: в 51 томе / Введенский, Борис Алексеевич. — 2-е изд. — М.: Большая Российская энциклопедия (издательство), 1952. — Т. 17 (Земля — Индейцы). — С. 333—337. — 632 с.
  • Антонович, Иван Иванович Социодинамика идеологий. — Минск, 1995.
  • Жижек, Славой. Возвышенный Объект Идеологии. — М.: «Художественный журнал», 1999. — ISBN 5-901116-01-1
  • Келле В. Ж. Идеология // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  • Логинов Алексей Валерьевич. Идеология как проблема социальной онтологии : Дис. … канд. филос. наук : 09.00.11 : Екатеринбург, 2004 136 c. РГБ ОД, 61:04-9/557
  • Макаренко В. П. Главные идеологии современности. Ростов н/Д.: Феникс. — 2000.
  • Манхейм Карл Идеология и утопия // Избранное. Диагноз нашего времени. — М.: Юристъ, 1994. — 704 с. — С. 7—276.
  • О. О. Савельева Формирование новой российской идеологии // Свободная мысль (журнал). — 2000. — № 3.
  • Россия в поисках идеологий: трансформация ценностных регуляторов современных обществ / под ред. В. С. Мартьянова, Л. Г. Фишмана. – М. : Политическая энциклопедия, 2016.
  • Хабермас, Юрген|Habermas J. Technik und Wissenshaft als Ideologie. 11. Aufl.. — Fr./M., 1981.
  • Липсет, Сеймур Мартин Political man: the social bases of politics. 2nd ed.. — L., 1983.
  • Owen, John (2011) «The Clash of Ideas in World Politics: Transnational Networks, States, and Regime Change, 1510—2010», Princeton University Press, ISBN 0-691-14239-4
  • Mullins, Willard Arnold.։ «Thuth and Ideology: Reflections on Mannheim's Paradox» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-27
  • Идеологии и генезис ценностей современного общества: коллективная монография. СПб.: РХГА, 2016. – 352 с.

Ծանոթագրություններ

  1. Նիկոլայ Հարությունյան, Գուրգեն Գեղամյան, Նորագույն պատմություն, Երևան, ««Զանգակ 97» ՍՊԸ», 2001 — 156, էջեր 156 — 156 էջ. — 69000 հատ։

Արտաքին հղումներ

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Տես՝ գաղափարախոսություն Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
ԱՄՆ հանրապետական կուսակցություն

Հանրապետական կուսակցություն, (անգլ.՝ Republican Party), ԱՄՆ դեմոկրատական կուսակցության հետ մեկտեղ ԱՄՆ քաղաքական համակարգի երկու գլխավոր կուսակցություններից մեկն է։ Հիմնադիրը ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլն է։ Կուսակցության երկրորդ անվանումը «Մեծ հին կուսակցություն» է (անգլ.՝ Grand Old Party, GOP)։ Կուսակցության ոչ պաշտոնական խորհրդանիշը փիղն է, իսկ ոչ պաշտոնական գույնը՝ կարմիրը։ Կուսակցությունը հիմնադրվել է 1854 թ-ի մարտի 20-ին։ Վերջին հանրապետական նախագահը ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփն է։

Ազատ հայրենիք

Ազատ Հայրենիք, քաղաքական կուսակցություն Արցախում։ Ստեղծվել է 2005 թվականի հունվարի 29-ին։ Նախագահն է միաժամանակ կառավարության ղեկավար հանդիսացող Արայիկ Հարությունյան (քաղաքական գործիչ)ը։ 2005 թվականի հունիսի 19-ին ԱՀԿ-ն մասնակցել է Արցախի 4-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին։ Համամասնական ընտրակարգով ԱՀԿ-ն ստացել է շուրջ 37 տոկոս ձայն և մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հետ միասին 12 մանդատով ձևավորել է «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը։ 2010 թվականի մայիսի 23-ին ԱՀԿ-ն մասնակցել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին որտեղ համամասնական ընտրակարգով ստացել է 46.4 տոկոս ձայն և մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հետ 14 պատգամավորական մանդատով խորհրդարանում վերաձևավորել է «Հայրենիք» խմբակցությունը։

2015 թ.-ին մայիսի 3-ին կայացած վեցերորդ գումարման խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը կրկին բարելավել է նախորդ արդյունքը համամասնական ընտրակարգով ստանալով 47.7 տոկոս ձայն և մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հետ միասին 15 մանդատով վերաձևավորել է «Հայրենիք» խմբակցությունը։

Ազգայնականություն

Ազգայնականություն, նացիոնալիզմ, քաղաքական գաղափարախոսություն և ուղղություն, որի հիմնական դրույթը ազգի արժեքավորությունն է՝ որպես հասարակական միասնության բարձրագույն ձև, և պետության ձևավորման գործում վերջինիս առաջնայնությունը։ Որպես քաղաքական շարժում՝ ազգայնականությունը ձգտում է հաստատել ազգային որոշակի հանրույթի հետաքրքրությունները պետական իշխանության նկատմամբ։ Ունի բազմաթիվ դրսևորումներ ու տարատեսակներ։

«Ազգայնականություն» և «ազգայնամոլություն» եզրերը, հնարավորություն են տալիս սահմանազատել նրա չափավոր դրսևորումները ծայրահեղություններից։ Ազգայանականությունը՝ ճնշված ազգերի ազգայնականությունը, հիմնականում համամարդկային բովանդակություն ունի։ Այն ուղղված է արտաքին ոտնձգությունների դեմ, արտահայտում է համազգային շահեր և նպաստում ազգային ինքնագիտակցության զարգացմանը։ Ազգայնականության իմացաբանական հիմքն ազգային մի շարք դրական հատկանիշների՝ ազգային հպարտության ու արժանապատվության գիտակցումն է։

Ազգայնականության հիմնական թշնամիները միշտ եղել են բազմազգ կայսրությունների ու պետությունների տիրապետող, տիտղոսակիր ազգերն ու նրանց շահերը պաշտպանող տեսաբանները, որոնք տեսականորեն արդարացրել են դարերի ընթացքում նվաճված ու հպատակեցված փոքր ժողովուրդների կարգավիճակը և նրանց մղած ազատագրական պայքարը որակել որպես ազգայնամոլություն, անջատողականություն, դավաճանություն։

Իրականում ազգայնականությունը ոչ այլ ինչ է, քան աշխարհայացք, որի շրջանակներում գիտակցվում են ազգային արժեքները այլ արժեքների շարքում։ Այն ազգային գիտակցության բազմաթիվ ձևերից մեկն է, որը ծնվում է ազգային զարթոնքի ընթացքում։ Աշխարհը բաժանված է ազգերի, որոնցից յուրաքանչյուրը ունի իր ինքնությունը, անցած պատմությունն ու նպատակները։ Ազգն է բոլոր հասարակական ու քաղաքական ուժերի աղբյուրը։ Սեփական ազգի նկատմամբ հավատարմությունն է, որ պետք է գերակա լինի ազգի յուրաքանչյուր անդամի համար։ Մարդու խմբային ինքնության բոլոր դրսևորումների մեջ ազգայինը ամենահիմնականն ու տարողունակն է։

Ազգայնականությունը համարվում է արդի հզոր ուժերից մեկը, որի գաղափարական ազդեցությունը համեմատելի է լիբերալիզմի, ժողովրդավարության ընկալումներին։ Ազգայնականությանը նվիրված են հատկապես Արևմուտքում քաղաքագետների, մարդաբանների, քաղաքական ու սոցիալական հոգեբանների բազմաբնույթ աշխատանքներ։ Նրա վրա մարդկանց ուշադրությունը բևեռվեց՝ կապված հակագաղութային շարժման, արդյունաբերական հասարակություններում էթնիկ ինքնագիտակցության բարձրացման, ազգային շարժումների հետ, այդ թվում՝ հետխորհրդային տարածությունում։

Բռնապետություն

Բռնապետություն, պետության կառավարման տեսակ, որի դեպքում բացարձակ իշխանությունը պատկանում է միայն մեկ անձի (բռնապետի) կամ խմբի, իսկ քաղաքական համակարգը տոտալիտար-բռնատիրական է. բացակայում է խոսքի ազատությունը, չկա ժողովրդական ներկայացուցչություն և չկան քաղաքական կուսակցություններ։

Գործադիր իշխանություն

Գործադիր իշխանություն պետության հասարակական իշխանության ինքնուրույն և անկախ ձևերից մեկը, որն իրենից ներկայացնում է պետական գործերը ղեկավարող լիազորություննեի ամբողջություն։ Այսպիսով գործադիր իշխանությունը պետական մարմինների համակարգ է, որն իրականացնում է այդ լիազորությունները։

«Գործադիր իշխանություն» տերմինն առաջին անգամ գործածել է անգլիացի փիլիսոփա Ջոն Լոկը, ում դրույթները մշակել է ֆրանսիացի փիլիսոփա Շառլ Լուի Մոնտեսքիոն։ 18-19-րդ դարերում գործադիր իշխանությունն իրականացրել է միապետը և նրան ենթակա պետական պաշտոնյաների համակարգը։ Ներկայումս գործադիր իշխանությունը պատկանում է կառավարությանը։ Խորհրդարանական երկրներում (խորհրդարանական միապետություն, խորհրդարանական հանրապետություն) գործադիր իշխանությունը, ըստ Սահմանադրության պատկանում է պետության ղեկավարին (նախագահին, միապետին) և կառավարութանը, որը ղեկավարում է վարչապետը։ Նախագահական հանրապետություններում պետության և կառավարության ղեկավարն է հանդիսանում նախագահը, ով էլ իրավաբանորեն համարվում է գործադիր իշխանության միակ կրողը։

Հակասեմության թեմատիկայի հեղինակներ

Սա հակասեմությունը վերլուծաբանող հեղինակների այբբենական ցանկն է։ Տես նաև՝ Հոլոքոստի թեմատիկայի հեղինակներ, սիոնականություն, հակասիոնականություն, հակաիսրայելական գաղափարախոսություն և այլն։

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն (ՀՅԴ, ժամանակակից արևելահայերեն ուղղագրությամբ՝ Հայ Հեղափոխական Դաշնակցություն), հայ ազգային սոցիալիստական կուսակցություն: Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ստեփան Զորյանի կողմից: Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում և սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ Ներկայացված է Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Կիպրոսի, Լիբանանի, Իրանի, Սիրիայի խորհրդարաններում (Հայաստանում, Արցախում և Լիբանանում խմբակցության մակարդակով)։

Հայկական ազգայնականություն

Հայկական ազգայնականություն, ռազմաքաղաքական և պատմահոգևոր գաղափարախոսություն, որի առանցքն է հայության հարատևությունը, որ մեջ մտնում է նաև ազատ, անկախ և միացյալ Հայաստանի ստեղծումը։

Հան դինաստիա

Հան դինաստիա (մ.թ.ա. 206 – մ.թ. 220)՝ չինական կայսերական երկրորդ դինաստիան էր, որ հաջորդեց Ցին դինաստիային (մ.թ.ա. 221–մ.թ.ա. 207) և նախորդեց Երեք Թագավորություններին (220–280 թթ.)։ Հան դինաստիայի պատմությունը բաժանվում է երկու շրջանների. Արևմտյան Հան (Ավագ, մ.թ.ա. 206– մ.թ. 25-9) և Արևելյան կամ Ուշ Հան (Կրտսեր, 25–220)։ Դինաստիան հիմնադրվել է ապստամբների առաջնորդի՝ Լիու Բանի կողմից, ով վարել է հողային տիրույթներն իր ազգականներին և կողմնակիցներին շնորհելու քաղաքականություն, որը և նախապատրաստել է երկրի պառակտումը։ Առաջացած բաժնեկալվածներում տիրել են սեփական զորք, ֆինանսներ, վարչություն ունեցող անկախ արքայիկներ, որոնք դարձել են կայսերական իշխանությանը հակադրվող ուժ։ Կենտրոնական իշխանությունն ամրապնդվել է Ցզին Դիի (մ. թ. ա. 156-141 թվականներ) և հատկապես Ու Դիի օրոք (մ. թ. ա. 140-87 թվականներ)։ Ու Դիի ժամանակ պաշտոնական գաղափարախոսություն է դարձել կոնֆուցիականությունը։ Հան դինաստիայի զավթողական պատերազմների հետևանքով կայսրության սահմանները հարավում հասել են մինչև ժամանակակից Վիետնամի տարածքը, հյուսիսում՝ Գոբի անապատը, արևելքում՝ ծով։ Առևտրական և մշակութային կապեր են հաստատվել Միջին Ասիայի և Հնդկաստանի հետ։ Արևմտյան Հանը կործանվել է «Կարմրահոների» և «Կանաչ անտառների բնակիչների» ապստամբության հետևանքով։ Արևելյան Հանը թուլացել է 184-204 թվականների ժողովուրդների ապստամբության («Դեղին գլխակապերի» ապստամբություն) և վերջնականապես ոչնչացել ռազմաֆեոդալական խմբավորումների պայքարի հետևանքով։ Վերջին կայսր Լյու Սեն (Սյանդի, 189-220 թվականներ) դարձել է զորավար Ցաո Ցաոյի դրածոն, ապա գահընկեց արվել վերջինիս որդի Ցաո Պեից։ Չորս դար տևած Հան դինաստիայի կառավարման ժամանակաշրջանը համարվում է Չինաստանի «ոսկե դարը»։ Ներկայումս չինացիների մեծ մասն իրենց անվանում է «Հանյան մարդիկ» ։

Հանրապետություն

Կառավարման համակարգն իրենից ներկայացնում է տվյալ երկրում իշխանության ձևավորման և ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունների համակարգ։ Ըստ կառավարման համակարգի պետությունները լինում են՝

հանրապետություններ,

միապետություններ։

Շովինիզմ

Շովինիզմը (ֆր.՝ chauvinsme) գաղափարախոսություն է, որի էությունը կայանում է ազգային գերակայության քարոզումը խտրականության «իրավունքը» հիմնավորելու և այլ ժողովուրդներին ճնշելու նպատակով։ Ազգայնականության ծայրահեղ տեսակներից է, որի ժամանակ ազնիվ նպատակներին հասնում են անպետք միջոցներով։ Ի տարբերություն ազգայնականների, որոնք «բարձրացնում են» իրենց ազգը՝ այն «առաջինը» դարձնելու նպատակով (ամենալավը), շովինստները (նույն նպատակով՝ տեսնել իրենց ազգը առաջինը) թույլ են տալիս իրենց «գցել» (ստորացնել) ուրիշ ազգությունների ներկայացուցիչներին, այսինքն առաջինների շարժիչ ուժը «սերն է սեփականի նկատմամբ», երկրորդներինը՝ «ատելությունը ուրիշների նկատմամբ»։ Ահա թե ինչու ազգայնականության գաղափարաբանները միշտ հանդես են գալիս ազգերի հավասարության օգտին, այն դեպքում երբ շովինիստները հակառակն են անում՝ իրենց ազգին օժտելով հատուկ իրավունքներով։

Պանթյուրքիզմ

Պանթյուրքիզմ (Համաթյուրքականություն) (թուրք.՝ Türkçülük), մշակութային և դիվանագիտական հոսանք է, գաղափարախոսություն, որը տարածված է թյուրքական ազգերով բնակեցված պետութույուններում և որի հիմքն է գաղափարը իրենց էթնիկ, մշակութային և լեզվային ընդհանրության հիման վրա ստեղծել դիվանագիտական համախմբում։

Հետազոտական գրականության մեջ «պանթյուրքիզմ» տերմինը օգտագործվում է թուրքալեզու ժողովուրդների քաղաքական, մշակութային եւ էթնիկ միասնության գա

ղափարները նկարագրելու համար։ Թուրանիզմը Պանթյուրքիզմին սերտորեն կապված շարժում է, բայց ավելի լայն հասկացություն է, քանի որ Թուրքիզմը վերաբերում է միայն թյուրքական ժողովուրդներին։

Պանթյուրքիզմը կազմավորվել է XIX դարի երկրորդ կեսում։

Ռոստամ Բազի

Ռոստամ Բազի («Քաջաց խաղ»), հայկական ռազմապար։

Քաղաքականություն

Քաղաքականություն հասկացությունը բազմիմաստ է։ Այն ունի հետևյալ բացատրությունները․

Իր իմաստով քաղաքականություն հասկացությունը շատ լայն է: Օրինակ, այն կարող է բնութագրել հասարակության կամ հանրույթի հարաբերությունները իրենց կառավարող անհատի հետ։

«Պոլիտեայի» տեսանկյունից, հանրույթի, հասարակության, սոցիալական խմբի քաղաքականությունը իրենից ենթադրում է սահմանադրության մի տեսակ, որն ամրագրված է թե՛ կառուցվածքային, թե՛ գործառութային հիմքերով (տեսական, մեթոդական և գործնական)։ Քաղաքականությունը կարող է ազդեցություն գործել կոնկրետ հասարակության մեջ հավասարակշռություն ստեղծելու, գործողությունների, արտաքին և ներքին զարգացման վրա։ Ի վերջո, քաղաքականությունը կարելի է համարել հասարակական պայմանագրի հասնելու միջոց, որտեղ միավորվում են անձնականն ու հասարակականը։ Հենց սա է պատճառը, որ քաղաքագետները շատ հաճախ քաղաքականությունը ներառում են սոցիալական շատ ոլորտների մեջ (տնտեսություն, իրավունք, սոցիոլոգիա և այլն)։

Նեղ իմաստով, քաղաքական մշակույթի մեջ քաղաքականությունը կապվում է իշխանական պրակտիկայի հետ, լինի դա պայքար իշխանության համար, կնոջ և տղամարդու միջև ներկայացվածության համար, ինչպես նաև տարբեր քաղաքական կուսակցությունների միջև պայքար, հենց նույն իշխանության համար։

Քեմալականություն

Քեմալականություն (թուրք.՝ Atatürkçülük), Մուստաֆա Քեմալի կողմից առաջ քաշած թուրքական ազգայնականության գաղափարախոսություն։ Համարվում է Թուրքիայի Հանրապետության պաշտոնական գաղափարախոսությունը։ Սակայն քեմալականության ժամանակակից կողմնակիցները կարծում են, որ այդ գաղափարախոսությունը Երրորդ աշխարհի երկրների էֆեկտիվ զարգացման մոդել է։ Նման կարծիք ունի նաև ամերիկացի քաղաքագետ Սեմյուել Հանթինգթոնը, քեմալականության մեջ հատուկ ընդգծելով ծայրահեղական (հեղափոխական) արևմտակայնացման և նախկին մշակութային ավանդույթերի խզման պահերը։ Քեմալականության հիմքում 6 կետ է դրված («վեց նետ» — թուրք.՝ Altı Ok)։ Առաջին չորս նետերը ձևակերպած են եղել 1927 թվականին, իսկ 1931 թվականին էլ դրանց ավելացել են ևս երկուսը։ Վեց նետերի դոկտրինը վերջնականապես ամրագրվել է Թուրքիայի Սահմանադրության մեջ 1937 թվականին։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.