Գալիսիա

Գալիսիա (գալ.՝ Galiza, իսպ.՝ Galicia), ինքնավար համայնք Իսպանիայի հյուսիս-արևմուտքում։ Մայրաքաղաքը՝ Սանտյագո դե Կոմպոստելա, խոշորագույն քաղաքները՝ Վիգո, Լա Կորունյա, Լուգո:

Picto infobox map
Գալիսիա (ինքնավար համայնք)
Galicia (Spain) (Իսպաներեն)
Cabo Ortegal (Spain)
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՀիմնԳալիսիայի օրհներգ
ԿարգավիճակԻնքնավար համայնք
Մտնում էԻսպանիա
ՎարչկենտրոնՍանտյագո դե Կոմպոստելա
Խոշորագույն քաղաքՎիգո
ՆախագահԱլբերտո Նունյես Ֆեյու (ԳԺԿ)
ՀՆԱ€ 213.031,4 միլիոն
Պաշտոնական լեզուներգալիսերեն և իսպաներեն
Բնակչություն (2009)2 796 089
Տարածք29 574.4
Localización de Galicia
Հիմնադրված էապրիլի 28, 1981 թ.
ISO 3166-2 կոդES-GA
Կոորդինատներ: 42°45′ հս․ լ. 7°53′ ամ. ե. / 42.750° հս․. լ. 7.883° ավ. ե.
Xunta de Galicia

Աշխարհագրություն

Ընդգրկում է Ա Կորունյա, Լուգո, Ուրենսե և Պոնտեվեդրա պրովինցիաները: Հարավում սահմանակից է իսպանական Կաստիլիա և Լեոն, արևելքում՝ Աստուրիա պրովինցիային, արևմուտքում ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի, հյուսիսում՝ Բիսկայան ծոցի ջրերով: 2018 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը կազմել է 2,701,743[1]: Զբաղեցնում է 29574 կմ2 տարածք: Ծովափերի ընդհանուր երկարությունն անցնում է 1660 կիլոմետրից[2]: Անտլանտյան օվկիանոսի բարերար ազդեցության շնորհիվ այս երկրամասը մաս է հանդիսանում այսպես կոչված՝ Կանաչ Իսպանիայի, մի բան, որ տեղացիների հպարտությունն է: Գալիսիան հռչակվել է նաև նավակայանման համար անչափ հարմարավետ ծովածոցերի ու ծովախորշերի առատությամբ, հանքային բուժիչ ջերմուկների հարուստ պաշարներով:

Գալիսիացիների ավանդական կացարանը, հատկապես Տիերա դե լոս Անկարես շրջանում, մինչև 1970-ական թվականները, կլոր տան մի յուրահատուկ տեսակ էր՝ պալյասոն: Իր պալյասոներով հայտնի գալիսիական Պիորնեդո գյուղը վերածվել է պատմաազգագրական թանգարանային համալիրի[3]:

Մինչև 20-րդ դարի կեսերը Գալիսիայի տնտեսությունում վճռորոշ դեր էին խաղում ձկնորսությունն ու անասնապահությունը, մասամբ՝ նաև նավաշինությունն ու սննդի արդյունաբերությունը: 1950-ական թվականներից բեկում սկսվեց, զարկ տրվեց արդյունաբերության զարգացմանը: 2018 թվականին անվանական ներքին արտադրանքի ծավալը գումարային արտահայտությամբ հասավ 62,900 միլիոն եվրոյի[4], յուրաքանչյուր անձի հաշվով ստեղծված համախառն ներքին արդյունքը՝ 23,300 եվրոյի[4]:

Ի պատիվ այս երկրամասի՝ Գալիսիա է կոչվել Անտարկտիդայի Վինսոն լեռնազանգվածի գագաթներից մեկը[5]:

Պատմություն

Ներկայիս Գալիսիայի տարածքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս միջին քարե դարի ժամանակներից: Երկրամասի անվանումն առնչվում է կելտական գալեասի (Gallaeci) ցեղի հետ, որը մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակում ապրել է Դուերո գետից հյուսիս ընկած տարածաշրջանում: Կանտաբրյան պատերազմի ավարտին՝ մ. թ. ա. 19 թվականին այն ներառվել է Հռոմեական կայսրության կազմում, իսկ մեր թվարկության երրորդ դարում դարձել այդ կայսրության պրովինցիաներից մեկը: Մ. թ. 410 թվականից այստեղ իշխել է գերմանական սուեբի ցեղը, 585 թվականից՝ վեստգոթերը, 711 թվականից՝ արաբական ումայադյան արքայատոհմի նշանակած կառավարիչները[6]: 740 թվականին Գալիսիան ընդգրկվել է Աստուրիայի քրիստոնեական թագավորության կազմի մեջ: Միջին դարերում այստեղ ժամանակ առ ժամանակ իշխել են գալիսիացի արքաներ[7], սակայն երկրամասը հիմնականում ղեկավարվել է Լեոնի, իսկ ավելի ուշ՝ Կաստիլիայի թագավորների կողմից՝ բոլոր դեպքերում պահպանելով իր սովորույթներն ու մշակույթը: 16-րդ դարից Գալիսիայի թագավորության ձայնը լսելի է դարձրել պատգամավորների ու քաղաքների ներկայացուցիչների վեհաժողովը՝ կորտեսը կամ խունտան[8]: 1833 թվականին դրանք հարկադրված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը, և տարածաշրջանը վարչականորեն բաժանվել է չորս պրովինցիայի: 19-20-րդ դարերում աստիճանաբար աճել է ինքնավարության, գալիսիական մշակույթի ճանաչման հասնելու պահանջը, և այդ ուղղությամբ տարված պայքարն ի վերջո հանգեցրել է Գալիսիայի ինքնավարության կարգավիճակի հաստատնանը, բայց վրա հասած ֆրանկոյական հեղաշրջումն ու բռնապետությունը վերջ են դրել դրան: Տասնամյակներ անց տեղի ունեցած ժողովրդավարական բարեփոումների, 1981 թվականին անցկացված համաժողովրդական հանրաքվեի արդյունքում Գալիսիան կրկին բռնել է ինքնավարության վերականգնման ուղին:

Գրականություն

Ծանոթագրություններ

  1. «Instituto Nacional de Estadística»։ Instituto Nacional de Estadística։ Վերցված է 25 June 2018
  2. «Límites e posición xeográfica»։ Instituto Galego de Estatística։ Վերցված է 19 July 2012
  3. Фотографии и информация о «Доме Сесто» — частном семейном музее в Пьорнедо(անգլ.)
  4. 4,0 4,1 «Instituto Nacional de Estadística»։ Instituto Nacional de Estadística։ Վերցված է 25 June 2018
  5. «Galicia Peak»։ SCAR Composite Antarctic Gazetteer
  6. Encyclopaedia Britannica; Or A Dictionary of Arts, Sciences, and Miscellaneous Literature (անգլերեն)։ Archibald Constable։ 1823։ էջ 496
  7. Rodríguez Fernández Justiniano (1997)։ García I, Ordoño II, Fruela II, Alfonso IV։ Burgos: Editorial La Olmeda։ ISBN 84-920046-8-1
  8. de Artaza Manuel Ma. (1998)։ Rey, reino y representación : la Junta General del Reino de Galicia (1599–1834)։ Madrid: Consejo Superior de Investigaciones Científicas։ ISBN 84-453-2249-4

Պատկերասրահ

Dolmen axeitos

Անտա դոլմենը Աքսեիտոսում: Գալիսիայում հարյուրավոր մեգալիթներ են պահպանվել:

Cabo Fisterra desde o Monte Pindo

Ֆիստերա կամ Ֆինիստերե հրվանդան, որ նշանակում է Երկրի ծայր. մայրցամաքային Եվրոպայի ծայր արևմտյան կետերից մեկը

Breogan e Torre de Hércules

Հերկուլեսի աշտարակ. հին հռոմեական փարոս, որ գտնվում է Լա Կորունյայում և համարվում է Համաշխարհային ժառանգության հուշարձան

Muros de San Cibrao de Las

Երկաթե դարի դարպասներ՝ Գալիսիայում կաստրո կոչված մշակույթի ամենախոշոր նմուշներից մեկը

Gaiteiros em romaria galega

Գաիտերիոներ կամ՝ պարկապզուկ փչողներ. գաիտան՝ պարկապզուկը, Գալիսիային ամենից ավելի բնորոշ երաժշտական գործիքն է:

Queimada Galicia 4

Քեյմադա. ավանդական խմիչք, որ ստացվում է տեղական ագարդենտեն (grappa-ն) մասամբ այրելու միջոցով

2015 Hórreo de Lira. Carnota. Galiza 2

Օրերո կամ կաբասիերո և կամ կանաստրո՝ հացահատիկի ավանդական շտեմարան

Iglesia de San Jorge, La Coruña, España, 2015-09-25, DD 42

Կրուսեյրո՝ ճանապարհին տեղադրված խաչ և եկեղեցի Լա Կորունյայում

Ciervo cuernos

Միլենարյան ժայռապատկեր. Laxe dos carballos-ը՝ Campo Lameiro-ում. ժայռապատկերի այս դրվագում պատկերված է մի քանի տեղից նետերով խոցված եղնիկ

Ribadavia - Galiza-10

Հրապարակ՝ Ռիբադավիա քաղաքում

Castelo (Monforte de Lemos)

Սան Վիսենտե դո Պինու վանքն ու ամրոցը Մոնֆորտե դե Լեմոսում

Muralla.Lugo.Galicia

Լուգո քաղաքի հին հռոմեական պարիսպները, որ համարվում են Համաշխարհային ժառանգության հուշարձան

Dorna a vela

Ավանդական դորնա՝ ձկնորսական սովորական նավակ Ռիա դե Արոուսայում

Faro Silleiro

Կաբո Սիլեյրոյի ժայռոտ ափերը Բայոնայում (Պոնտեվեդրա)

Palloza Balboa

Պալյասո՝ Բալբոայում

Արտաքին հղումներ

Անդալուզիա

Անդալուզիա կամ Անդալուսիա (իսպ.՝ Andalucía [andaluˈθia], լատ.՝ Vandalitia), ինքնավար համայնք է Իսպանիայում, որը կազմված է հետևյալ 8 պրովինցիաներից՝ Ալմերիա, Կադիս, Կորդովա, Գրանադա, Ուելվա, Խաեն, Մալագա, Սևիլյա։ Անդալուզիայի մայրաքաղաքը Սևիլյան է։ Անդալուզիան գտնվում է Եվրոպայի հարավարևմտյան ծայրին: Հարավում նրա ափերը ողողում են Ջիբրալթարի նեղուցը և Ատլանտյան օվկիանոսը։ Իսպանիայի տարածքում Անդալուզիան սահմանակցում է հյուսիսում Էստրեմադուրային և Կաստիլիա-Լա Մանչային, իսկ արևելքում` Մուրսիային։

Աստուրիա

Աստուրիան, կամ Աստուրիայի իշխանությունը (իսպ.՝ Asturias, Principado de Asturias, աստուրերեն՝ Principáu d'Asturies), ինքնավար համայնք է պրովինցիա է Իսպանիայի հյուսիսում։ Գտնվում է Բիսկայան ծոցի ափին։ Սահմանակցում է Գալիսիայի հետ արևմուտքում, Կանտաբրիայի հետ արևելքում, և Կաստիլիա և Լեոնի հետ հարավում։ Իշխանություն է անվանվում այն պատճառով, որ Աստուրիայի արքայազնը հնարավոր է որ ժառանգի իսպանական գահի։ Վարչական կենտրոնը Օվիեդո քաղաքն է, իսկ խոշորագույնը Խիխոնը։ Աստուրիայում օգտագործվում է սեփականա՝ աստուրերեն լեզուն, սակայն դա պաշտոնական կարգավիճակ չունի։

Բայոնա (Իսպանիա)

Բայոնա (իսպ.՝ Bayona), քաղաք և մունիցիպալիտետ Իսպանիայում, մտնում է Պոնտևեդրա պրովինցիայի, ինչպես նաև Գալիսիա ինքնավար մարզի մեջ։ Մունիցիպալիտետ գտնվում է Վիգո շրջանում։ Տարածքը՝ 35,35 կմ²։ Բնակչությունը՝ 12154 մարդ (2010 թվականի տվյալներով)։ Պրովինցիայի վարչական կենտրոնից գտնվում է 88 կմ հեռավորության վրա։

Բետանսոս (քաղաք)

Բետանսոս (իսպ.՝ Betanzos), քաղաք և համայնք Իսպանիայում, մտնում է Լա-Կորունյայի մեջ, որն էլ իր հերթին մտնում է Գալիսիա ինքնավար համայնքի մեջ։ Համայնքը մտնում է Բետանոս շրջանի կազմի մեջ։ Տարածքը՝ 24,3 կմ2։ Բնակչությունը՝ 13673 (2010)։ Հեռավորությունը պրովինցիայի վարչական կենտրոնից՝ 23 կմ։

Գալիսերեն

Գալիսերենը (Galego) պատկանում է Իբերո-ռոմանական լեզուների ընտանիքի արևմտա-իբերական լեզվախմբին։ Գալիսերեն խոսում են աշխարհում 4 միլիոն մարդ։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման գալիսերենը չի մտնում 100 ամենատարածված լեզուների մեջ։

Էստրեմադուրա

Էստրեմադուրա (իսպ.՝ Extremadura, էստր.՝ Estremaura), ինքնավար համայնք Իսպանիայի Թագավորության հարավ-արևմուտքում։ Վարչական կենտրոնը Մերիդան է, խոշորագույն քաղաքը Բադախոսը։

Իսպանիայի վարչական բաժանում

Իսպանիան ունիտար պետություն է։ Նրա հիմնական վարչատարածքային միավորն ինքնավար համայնքն է (իսպ.՝ comunidad autónoma): Ներկայումս ինքնավարն համայնքները 17-ն են, որոնք ստեղծվել են`1978 թվականին ընդունված սահմանադրության համաձայն: Ինքնավար համայնքներն ունեն իրենց սեփական սահմանադրությունները։ Ինքնավար համայնքները բաժանվում են 52 մարզերի (իսպ.՝ provincias)` ներառելով երկու այսպես կոչված ինքնավար քաղաքներ (իսպ.՝ ciudades autónomas) Աֆրիկայում՝ Սեուտա և Մելիլյա: Մարզերը բաժանվում են կոմարկների, որոնք էլ բաժանվում են մունիցիպիաների (մինչև առանձին բնակավայրերի և թաղամասների)։

Լա Կորունյա

Լա Կորունյա կամ Ա Կորունյա (իսպ.՝ La Coruña, գալ.՝ A Coruña), նավահանգստային և առողջարանային խոշոր քաղաք Իսպանիայի հյուսիս-արևմուտքում, Գալիսիա ինքնավար համայնքի Լա Կորունյա նահանգի վարչական կենտրոն։

Լուգո

Անվան այլ կիրառումների համար տես՝ Լուգո (այլ կիրառումներ)Լուգո (գալ.՝ Lugo), առողջարանային խոշոր քաղաք Իսպանիայի հյուսիս-արևմուտքում, Գալիսիա ինքնավար համայնքի Լուգո նահանգի վարչական կենտրոն։

Կանարյան կղզիներ

Կանարյան կղզիներ կամ Կանարներ (իսպաներեն՝ Islas Canarias, բառացի՝ Շների կղզիներ, լատիներեն՝ canis – շուն), 13 հրաբխային ծագմամբ կղզիներից բաղկացած կղզեխումբ (արշիպելագ) Ատլանտյան օվկիանոսում, Աֆրիկայի հյուսիսարևմտյան ափից քիչ հեռու։ Կղզիները պատկանում են Իսպանիային, որի ինքնավարություններից մեկն են 16.08.2003 թ-ից)։

Կաստիլիա-Լա Մանչա

Կաստիլիա—Լա Մանչա, Կաստիլյա—Լա Մանչա (իսպ.՝ Castilla-La Mancha), ինքնավար համայնք Իսպանիայի կենտրոնական մասում։ Վարչական կենտրոնը Տոլեդո քաղաքն է։

Կաստիլիա և Լեոն

Կաստիլիա և Լեոն կամ Կաստիլիա-Լեոն (իսպ.՝ Castilla y León, ինքնավար համայնք (ինքնավար մարզ))՝ Իսպանիայի հյուսիս-արևմուտքում։ Մայրաքաղաքը՝ Վալյադոլիդն է։

Նավառա (ինքնավար համայնք)

Նավառա (իսպ.՝ Comunidad Foral de Navarra, բասկ.՝ Nafarroako Foru Erkidegoa), նախկինում, թագավորություն, այժմ ինքնավար համայնք և պրովինցիա Իսպանիայի հյուսիսային մասում, արևմտյան Պիրենեյների լանջին, Ֆրանսիայի սահմանի մոտ։

Չանտադա (քաղաք)

Չանտադա (գալ.՝ Chantada), քաղաք և համայնք Իսպանիայում, մտնում է Լուգոյի մեջ, որն էլ իր հերթին մտնում է Գալիսիա ինքնավար համայնքի մեջ։ Համայնքը մտնում է Չանտադա շրջանի կազմի մեջ։ Տարածքը՝ 176,7 կմ2։ Բնակչությունը՝ 8951 (2010 թվականին)։

Սանտյագո դե Կոմպոստելա

Սանտյագո դե Կոմպոստելա (իսպ.՝ Santiago de Compostela [sanˈtjaɣo ðe komposˈtela], գալ.՝ Santiago de Compostela [sãnˈtjaɰo ðe komposˈtɛla]), Իսպանիայի Գալիսիա ինքնավար համայնքի մայրաքաղաքը։ Համայնքն ընդգրկված է Սանտյագո շրջանի կազմում։

Քաղաքն առաջացել է Սանտյագոյի տաճարի՝ ուխտագնացության ամենամեծ կենտրոնի շուրջը։ 1985 թվականին քաղաքի հին մասը դարձավ ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Օրենսե

Օրենսե (իսպ.՝ Orense, գալ.՝ Ourense) մեծ արդյունաբերական քաղաք և մունիցիպալիտետ Իսպանիայում, մտնում է Օրենսե պրովիցիայի, ինչպես նաև Գալիսիա ինքնավար մարզի մեջ։ Մունիցիպալիտետ գտնվում է Օրենսե շրջանում։ Տարածքը՝ 85,2 կմ²։ Բնակչությունը՝ 107742 մարդ (2010 թվականի տվյալներով)։

Ֆեռոլ (քաղաք)

Ֆեռոլ (իսպ.՝ Ferrol), քաղաք և համայնք Իսպանիայում, գտնվում է Լա-Կորունյա նահանգում՝ Գալիսիա ինքնավար համայնքի կազմում։ Քաղաքը մտնում է Ֆեռոլ շրջանի կազմի մեջ։ Զբաղեցնում է 81,9 քառ. կմ մակերես։ Բնակչությունը՝ 73638 մարդ (2010 թվականին)։ Հեռավորությունը մարզի վարչական կենտրոնից 52 կմ է։

Ինքնավար համայնքներ
Ինքնավար քաղաքներ
Ինքնիշխան տարածքներ

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.