Բրոնզի դար

Բրոնզի դար, մարդկության պատմության ժամանակաշրջան, երբ որպես արտադրության հիմնական գործիքների և զենքերի ու զարդերի պատրաստման նյութ գլխավորապես օգտագործվել է բրոնզը, որը պայմանավորված էր պղնձի և անագի մշակման եղանակների կատարելագործմամբ։ Մարդկային հասարակության պատմության այդ փուլի սկզբում երկու մետաղների՝ պղնձի և անագի միաձուլումից ստեղծվում է նոր համաձուլվածքային մետաղ՝ բրոնզը։

Բրոնզի դարը հաջորդում է Քարի դարին և նախորդում Երկաթի դարին։ Բրոնզի դարը տևել է մ.թ.ա. XXXV / XXXIII-ից մինչև մ.թ.ա. XIII / XI դարերը, սակայն տարբեր քաղաքակրթություններում այն տարբեր է։

Իրականում Քարի դարի և Բրոնզի դարի միջև եղել է Պղնձիքարիդարը, այսպես կոչված՝ էնեոլիթի ժամանակաշրջանը, որը Հայկական լեռնաշխարհում և նրա հարևան Հարավային Կովկասում սկսվելէ մոտավորապես մ.թ.ա. V հազարամյակում և ավարտվել մ.թ.ա. IV հազարամյակում, տեղի տալով վաղ բրոնզի դարին[1]:

World 2000 BCE
      Որսորդներ       Անասնապահներ       Հողագործներ       Հողագործներ / վաղ քաղաքակրթություններ       Վաղ քաղաքակրթություններ       Անմարդաբնակ շրջաններ * Վարդագույն սահման - Բրոնզի դարը մ.թ.ա. 2000 թ.։

Պատմություն

Բրոնզի դարը մշակութային–պատմական ժամանակաշրջան էր, որը բնորոշվում էր բրոնզե իրերի՝ աշխատանքի գործիքների, զենքերի, զարդերի և այլ առարկաների արտադրությամբ։ Այս ժամանակաշրջանը թվագրվում է մ․ թ․ ա․ IV հազարամյակի վերջից մինչև մ․ թ․ ա․ I հազարամյակի սկիզբը։ Պատմական անհամաչափ զարգացման և տեղական առանձնահատկությունների հետևանքով երկրագնդի տարբեր վայրերում բրոնզի դարն սկսվել է տարբեր ժամանակաշրջաններում։ Արտահայտվում է զարգացման երեք փուլերով[2]՝

  • վաղ բրոնզի դար,[2][3]
  • միջին բրոնզի դար,[2][4]
  • ուշ կամ զարգացած բրոնզի դար[2][5]։

Այդ փուլերից յուրաքանչյուրը պայմանավորվում է տնտեսության գլխավոր ճյուղերի վերելքով և հասարակության նշանակալից առաջընթացով[2]:

Մ․ թ․ ա․ IV հազարամյակի մշակութային կենտրոններ են եղել Հարավային Իրանում, Միջագետքում, Եգիպտոսում ևն։ Հնդկաստանում Բ․ դ․ սկսվում է III հազարամյակի վերջից, Չինաստանում և Եվրոպայում՝ II հազարամյակից, Ամերիկայում ավելի ուշ՝ մ․ թ․ ա․ I հազարամյակից և տևել մինչև եվրոպացիների մուտքը Ամերիկա։ Աֆրիկայի որոշ բրոնզի դարի հուշարձաններ վերագրվում են մ․ թ․ I հազարամյակին, իսկ Գվինեական ծովափի երկրներում բրոնզի դարն իր ծաղկումն ապրեց XV–XVI դդ․։ Եվրոպայի մի շարք երկրներում բրոնզի դարը համընկնում է դասակարգային հասարակության առաջացմանը (մ․ թ․ ա․ Ill–II հազարամյակներ)։ Բրոնզի դարի բազմաթիվ հուշարձաններ կան Հայկական լեռնաշխարհի, նրա հարևևան հարավկովկասյան երկրների տարածքներում, Միջին Ասիայում, Ռուսաստանի եվրոպական մասում, Հարավային Աիբիրում, Անդրբայկալում և այլն: Բրոնզի դարի մշակույթն առավել զարգացած է եղել Հայքում, Հարավային Կովկասում և Միջին Ասիայում։ Հայքն ու Հարավային Կովկասը մշակութային սերտ կապեր են ունեցև Առաջավոր Ասիայի և Փոքր Ասիայի զարգացած երկրների հետ[2]:

Բրոնզի դարը Մերձավոր Արևելքում

Ancient ziggurat at Ali Air Base Iraq 2005
Զիկկուրատ Ուրում՝ բրոնզի դարի շումերական ճարտարապետության հուշարձան:

Մերձավոր Արևելքում բրոնզի դարի երեք փուլերը համապատասխանու են հետևյալ թվագրմանը (տարեթվերը շատ մոտավոր են).

  • ՎԲԴ — վաղ բրոնզի դար (մ.թ.ա 3500—2000 թթ.)
  • ՄԲԴ — միջին բրոնզի դար (մ.թ.ա. 2000—1600 թթ.)
  • ՈՒԲԴ — ուշ բրոնզի դար (մ.թ.ա. 1600—1200 թթ.)

Ընդ որում, յուրաքանչյուր գլխավոր փուլը կարող է տրոհվել առավել կարճ ենթափուլերի, ինչպես, օրինակ՝ ՎԲԴ I, ՎԲԴ II, ՄԲԴ IIա և այլն:

Բրոնզի դարը Մերձավոր Արևելքում սկսվել է Հայկական լեռնաշխարհից և նրա արևմտյան հարևան Փոքր Ասիայից (դրանց մեծ մասը, ներկայումս գտնվում են Թուրքիա պետության կազմում): Հայկական և Փոքրասիական բարձրավանդակների լեռները հարուստ են պղնձի և անագի հանքանյութերով: Պղինձն արդյունահանվում էր նաև Կիպրոսում, Հին Եգիպտոսում, Իսրայելում: Սակայն պղնձով առավել հարուստ էր Հայկական լեռնաշխարհը[6]: Արդյունահանվում էր նաև Իրանում[7] և Պարսից ծոցի շուրջն ընկած երկրամասերում: Պղինձը սովորաբար խառնվում էր մկնդեղի հետ, և այնուամենայնիվ, տարածաշրջանի աճող պահանջմունքը անագի նկատմամբ հանգեցրեց նրան, որ առևտրական երթուղիներ ստեղծվեցին դեպի Հայկական լեռնաշխարհ և Փոքր Ասիա: Նույն այդ երկրներից ծովային երթուղիներով հանքանյութերը տեղափոխվում էին նաև Եգիպտոս և Միջագետք:

ՎԲԴ-ն բնութագրվում էր ուրբանիզացիայով՝ քաղաքային բնակչության ավելացմամբ և քաղաք-պետությունների առաջացմամբ, ինչպես նաև գրի առաջացմամբ (օրինակ՝ Ուրուկում, մ.թ.ա. IV հազարամյակում): ՄԲԴ-ում տեղի ունեցավ ուժերի էական վերադասավորում տարածաշրջանում՝ (Հայկական լեռնաշխարհի շուրջ տեղաշարժեր իրականացրեցին ամորեացիները, խեթերը, հուրիները, հիքսոսները և, հավանական է՝ իսրայելացիները):

ՈՒԲԴ-ն բնութագրվում է տարածաշրջանի հզոր պետությունների և նրանց վասալների մրցակցությամբ (Հին Եգիպտոս, Ասորեստան, Բաբելոն, Հայասա, Հայասա-Ազզի, Նաիրիի դաշնություն, խեթեր, միտանիներ, հայեր): Լայնարձակ կապեր հաստատվեցին Էգեյան մշակույթի հետ (աքայացիներ), որտեղ պղինձը զգալի դեր էր խաղում: Բրոնզի դարը Մերձավոր Արևելքում ավարտվեց մի պատմական երևույթով, որը մասնագետներն անվանում են բրոնզիդարյան փլուզում: Այդ երևույթը արտահայտվեց թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ ներազդեց ամբողջ Արևելյան Միջերկրածովքի վրա:

Երկաթը Հայկական լեռնաշխարհում, իսկ ապա՝ նաև Փոքր Ասիայում և ամբողջ Մերձավոր Արևելքում հայտնվեց արդեն ՈՒԲԴ-ում: Երկաթի դարի ուժի մեջ մտնելն առավել բնութագրվում էր քաղաքական դրդապատճառներով, քան թե մետաղաձուլման բնագավառում նվաճումներով:

Բրոնզի դարը Հայքում

Metallurgical diffusion
Մետաղաձուլման տարածումը Հայկական լեռնաշխարհում, Փոքր Ասիայում և Եվրոպայում: Մուգ տարածքներն, այդ թվում Հայկական Լեռնաշխարհը, մետաղաձուլման առավել հնագույն օջախներն են:

Հայքը բրոնզի դարի քաղաքակրթության առաջավոր երկրներից է եղել: Հայաստանում բրոնզի դարն ընդգրկել է մ․ թ․ ա․ IV հազարամյակից մինչև մ․ թ․ ա․ I հազարամյակի սկիզբը։ Հնագույն ժամանակներից սկսած Հայկական լեռնաշխարհը հայտնի էր բնական հարստություններով։ Այն եղել է մետաղագործության հնագույն կենտրոն։ Մետաղագործությունը այդտեղ սկիզբ է առել մ․ թ․ ա․ VII–VI հազարամյակներում։ Նրա առաջընթացը հավաստում են մ․ թ․ ա․ VI–V հազարամյակների էնեոլիթյան, վաղ երկրագործական բնակատեղիներից (Արարատյան դաշտում՝ Շենգավիթ, Թեղուտ, Նախիջևանի գավառում՝ Քյուլթափա, Վանա լճի արևելյան ափին՝ Շամիրամ–Ալթի են) հայտնաբերված բազմաթիվ մետաղյա իրերը (հերուններ, ասեղներ, շեղբեր, կարթեր, նետասլաքներ են)։ Վաղ բրոնզի դարի Հայկական լեռնաշխարհում սկսվել է մ․ թ․ ա․ IV հազարամյակի վերջից և ամբողջովին ընդգրկել մ․ թ․ ա․ III հազարամյակը[2][8]:

Վաղ բրոնզի դարը Հայքում

Վաղ բրոնզի դարի հուշարձաններ են հայտնաբերվել Արարատյան դաշտում, Կոտայքի, Հրազդանի շրջաններում, Սևանի ավազանում, Տաշիր–Ձորագետում, Շիրակում, Վանանդում, Բագրևանդում (Ալաշկերտ), Չալդրանի հովտում, Կարնո, Վանի, Խարբերդի, Մալաթիայի շրջաններում, Բաբերդի, Մանազկերտի, Հարքի (Բուլանըխ), Տարոնի դաշտավայրերում։ Այսպիսով, վաղ բրոնզի դարի մշակույթը հարավում ընդգրկել է Վանա լճի շրջակայքը և հասել մինչև Ատրպատական, հյուսիս–արևմուտքում՝ էրզրումից մինչե Սեբաստիա (Սվազ) և Մալաթիա։ Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզի դարի ամրոց–բնակատեղիները հիմնադրվել են գերազանցապես գետերի ու գետակների ափերին և կառուցվել որոշակի պլանով։ Բնորոշ են կենտրոնական կլոր կացարանների և տնտեսական շինությունների համալիրները, որոնցից յուրաքանչյուրում բնակվել է մի գերդաստան։ Զգալի տեղաշարժեր են կատարվել տնտեսության տարբեր բնագավառներում։ Վերելք են ապրել երկրագործությունն ու անասնապահությունը, սկիզբ է դրվել այգեգործությանը, լայնորեն կիրառվել մկնդեղային բրոնզը, աճել մետաղյա իրերի քանակը, նրանց ձևերը դարձել են բազմազան, երևան են եկել ձուլման փակ կաղապարներ են։ Մ․ թ․ ա․ III հազարամյակի հնավայրերում հայտնաբերվել են աշխատանքի բրոնզե գործիքներ, զենքեր, պերճանքի առարկաներ։ Տեղական ծագում ունեն կոթառով սեպաձև կացինները (Կումայրի-Ալեքսանդրապոլ, Բրգաձոր, Մալաքլուի «կավե քաղաք»), նրանց ձուլման կաղապարները (Շենգավիթ, Գառնի, Նախիջևանի Քյուլ–թափա), կտցավոր կացինները (Կումայրի-Ալեքսանդրապոլ, Ալավերդի, Երևան) և նեղաշեղբ կախակոթառ կացինները (էջմիածին, Արծն)։ Վաղ բրոնզի դարի վերջին փուլում երևան են եկել խողովակակոթառ մարտական կացինները (Կումայրի-Ալեքսանդրապոլ, Սևան, Սուրմարի), փետրաձև նիզակների գեղարդները (Վանաձոր, Գավառ), տեգի ծայրերը (էլար, Զրահովիտ, Մրգավետ, Արծն), դաշույնների լայնաշեղբ (Կումայրի-Ալեքսանդրապոլ) և նեղաշեղբ (էլար, Արծն) տիպերը, պարուրաձև ապարանջանները, վերնազգեստին ամրացնելու քորոցները (Շենգավիթ, Նախիջևանի Քյուլ–թափա), ուլունքները են։ Վաղ բրոնզի դարի մետաղյա իրերի զուգահեռներն ապացուցում են փոխանակային սերտ կապերի գոյությունը Հին Արևելքի և Կովկասի հետ։ Հյուսիսային Կովկասի մ․թ․ ա․ III հազարամյակի 2-րդ կեսի և II հազարամյակի սկզբի մետաղյա մի շարք իրերի քիմիական հետազոտումներն ապացուցում են, որ նրանց համար հումքի աղբյուր են ծառայել Հայկական լեռնաշխարհի հանքավայրերը։ Վաղ բրոնզի դարում զարգացել են արհեստների նաև մի շարք այլ ճյուղեր (մանածագործություն, կաշեգործություն, փայտամշակում, քարակոփություն, բնակարանաշինություն են)։ Զարգացել է հատկապես տեղային հատկանիշներով ինքնատիպ խեցեգործությունը, որը, չնայած տարածման մեծ շառավղին, բնորոշվում է ձևերի հաճախակի կրկնությամբ, կատարման եղանակի նույնությամբ։ Նրա տեղական տարբերակներում նկատվում են զարդանախշերի ոճային և սյուժետային կապեր։ Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզի մշակույթն աչքի է ընկնում նաև արվեստի գողտրիկ նմուշներով ու հավատալիքները ներկայացնող նյութական բազմապիսի հուշարձաններով[2][9]:

Միջին բրոնզի դարը Հայքում

Միջին բրոնզի դարը Հայքում ընդգրկում է տարածման միևնույն սահմանները։ Հայկական լեռնաշխարհի և հարևան Հարավային Կովկասի միջին բրոնզի դարի մշակույթը թվագրվում է մ․ թ․ ա․ II հազարամյակի 1-ին կեսով։ Միջին բրոնզի դարում հասարակական կյանքում նոր տեղաշարժեր են եղել։ Իրենց պետականությունն են ստեղծել Հայկական լեռնաշխարհի հարևան խեթերը, խուրրիները, միտանիները։ Հայկական լեռնաշխարհի հյուսիս–արևմուտքում և հարավային շրջաններում սոցիալական ներհակությունները ավելի են խորացել։ Վաղ դինաստիական իշխանության ժամանակաշրջան է սկսվել նաև Հայասա–Ազզի երկրում։ Գույքային անհավասարության հետևանքով ստեղծվել է կայուն վերնախավ, քաղաքական, տնտեսական և մշակութային սերտ կապեր են հաստատվել Հին Արևելքի երկրների հետ։ Զգալիորեն աշխուժացել են երկրագործությունն ու անասնապահությունը։ Շնորհիվ ոռոգման աշխատանքների, մշակելի հողատարածությունների աճի և երկրագործական աշխատանքներում խոշոր եղջերավոր անասունների ավելի լայն օգտագործման, Հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում համեմատաբար բարձր մակարդակի է հասել հացահատիկային, բանջարաբոստանային և այգեգործական մշակաբույսերի՝ կուլտուրաների մշակումը։ Մ․ թ․ ա․ II հազարամյակում Հին Արևելքում պղնձի պաշարներով, հանքերի մշակմամբ և արտահանմամբ հատկապես աչքի է ընկել Հայքի հարավային մասում գտնվող Ջուլամերկը (պատմական Մուսասիր), անագի պաշարներով ամենահարուստը եղել են Սասունի լեռները, կապարի, պղնձի, երկաթի հանքերով՝ Ռշտունյաց լեռները։ Արղանայի հանքավայրերը, որտեղ հայտնաբերվել են հանքանյութի մշակման բազմաթիվ հետքեր և խարամի մնացորդներ, մ․ թ․ ա․ II հազարամյակի սկզբին խեթական պետության համար եղել են պղնձի միակ աղբյուրը։ Պղնձա–մկնդեղային բրոնզի կողքին դեռևս մ․ թ․ ա․ III հազարամյակի վերջում երևան են եկել պղնձա–անագային համաձուլվածքները։ Միջին բրոնզի դարում նիզակի, կարճասայր խողովակակոթառ գեղարդների (Լճաշեն, Կարմիր վանք) և կոթառով դաշույնաշեղբերի կողքին լայն տարածում են գտել մարտական սակրերի տարատեսակները, որոնք ընդհանուր աղերսներ ունեն Միջագետքի, Անատոլիայի, Պարսկական Թալիշի հուշարձաններից հայտնաբերվածների հետ։ Հայքում գտնված բրոնզե սուսերների (Լեռնավան, Ձորագյուղ) նմանները հանդիպում են Կրետե–Միկենյան մշակութային կենտրոններում։ Զարգացել են նաև ոսկերչությունն ու արծաթագործությունը։ Երևան են եկել դրվագված և հատիկավոր ու ցանցկեն զարդանախշերով պատված թանկարժեք իրեր։ Հատկապես ուշագրավ են Վանաձորի հարուստ դամբարանաբլուրում հայտնաբերված ոսկե առյուծազարդ և արծաթե թասերը, ոսկե և արծաթե երեսպատման թիթեղիկները, ոսկե ուլունքները, Օձունում հայտնաբերված ոսկե շրջանաձև մեդալիոնը, Խաչենագետի (Արցախ) դամբարանաբլուրում հայտնաբերված ոսկե զարդանկարված խողովակիկները։ Զարգացման նոր փուլ է ապրել նաև խեցեգործությունը։ Փոխանցվող բազմաթիվ զարդամոտիվների կողքին երևան են եկել նաև խեցեղենի նոր ձևեր և կատարման տարատեսակ եղանակներով հարուստ զարդանախշեր[2][10]:

Ուշ բրոնզի դարը Հայքում

Ուշ բրոնզի դարն սկսվել է մ․ թ․ ա․ XIV դ․ վերջից և հարատևել մինչև I հազարամյակի սկիզբը։ Հայքը թևակոխել է ռազմական դեմոկրատիայի վերջին փուլը։ Աննախընթաց վերելք են ապրել երկրագործությունը, անասնապահությունն ու արհեստները։ Ուշ բրոնզի դարում կատարելագործվել են իրերի պատրաստման եղանակները, բարձրացել է համաձուլվածքների որակը, արտադրվել է երկաթ, որը նպաստել է երկրագործական և արհեստագործական աշխատանքի արտադրողականության բարձրացմանը: Բարձր զարգացման է հասել զինագործությունը։ Մարտական սակրերը, ծանր թրերը, դաշույնները, լայնալիճ աղեղները, զրահները, վահանները, լանջապանակները և այլ զենքեր դարձել են արտահանման առարկաներ։ Լայն թափ է ստացել նաև կրոնապաշտամունքային և կենցաղային մետաղե իրերի արտադրությունը։ Գտնվև են բրոնզից, արծաթից ու ոսկուց մ․ թ․ ա․ II հազարամյակի երկրորդ կեսին պատրաստված արվեստի լավագույն նմուշներ։ Հատկապես մեծ արվեստով են պատրաստված Լճաշենի և Արթիկի դամբարանաբլուրներում հայտնաբերված բրոնզե մարտակառքերի մոդելները, ցանցկեն հենակների վրա կանգնած ջրային թռչունների, եղնիկների, ցուլի և քարայծերի քանդակախումբը, Լճաշենի, Տոլորսի, Վանաձորի դամբարաններում հայտնաբերված արժեքավոր քարերով զարդարված ոսկյա մանյակները, բազմաձև ոսկյա ուլունքները, կոճակները, երկկոնիկ կախիկները, արծաթյա պայտաձև զարդերն ու ապարանջանները։ Բրոնզի դարի արվեստի լավագույն նմուշների շարքը կարելի է դասել լայնաշեղբ դաշույնների ծակոտկեն պատյանները՝ զարդարված օձերի և այլ կենդանիների բարձրաքանդակ պատկերներով ու երկրաչափական նախշերով։ Ասուրական աղբյուրներում, սկսած մ․ թ․ ա․ XIII դարից, հավաստի տվյալներ են պահպանվել Հայկական լեռնաշխարհից մետաղի արտահանման մասին։ Հայկական լեռնաշխարհը, լինելով մետաղամշակման խոշոր կենտրոններից մեկը և սերտ մշակութային կապեր ունենալով Կովկասի ու Առաջավոր Ասիայի երկրների հետ՝ կարևոր դեր է խաղացել հին քաղաքակրթության տարածման գործում[2][5]: Ավելին, ըստ հնագիտական նյութերի և պատմագիտական-հնագիտական հետազոտությունների՝ Հայքն ընթացել է բրոնզիդարյան քաղաքակրթությունների ամենաառաջին շարքում[11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26]:

Գրականություն

  • «Հայ ժողովրդի պատմություն», հատոր I, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտ, Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Ավետիսյան Հ. Ա., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Երևան, 1971
  • Բայբուրդյան Ե․, Հայաստանի գունազարդ կերամիկայի պրոբլեմը, «Տեղեկագիր ՀԽՍՀ Պատմության և գրականության ինստիտուտի», 1937, գիրք 1։
  • Բայբուրդյան Ե․,, Աշխատանքի գործիքները հին Հայաստանում, նույն տեղում, 1938, գիրք 2։
  • Խանզադյան է․ Վ․, Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ․ թ․ ա․ III հազարամյակում, Ե․, 1967։
  • Խանզադյան է․ Վ․, Մկրտչյան Կ․ Հ․, Պարսամյան է․ Ս․, Մեծամոր, Ե․, 1973։
  • Байбурдян Е․, По поводу древней керамики из Шреш-Блура, «Советская археология», 1937, Nօ 3.
  • Куфтин Б․ А․, Урартский «колумбарий» у подошвы Арарата и Кур-араксский энелоит, «Вестник Гос․ музея Грузии», 1943, в․ 13.
  • Пиотровский Б․ Б․, Археология Закавказья, Л․, 1949.
  • Иессен А․, Кавказ и Древний Восток в IV и III тысячилетиях до нашей эры, «Краткие сообщения Института археологии АН СССР», 1963, в․ 93.
  • Хачатрян Т․ С․, Материальная культура древнего Артика, Е․, 1963.
  • Мартиросян А․ А․, Армения в эпоху бронзы и раннего железа, Е․, 1964.
  • Кушнарева К․, Чубинишвили Т․Н․, Древние культуры Южного Кавказа, Л․, 1970.
  • Lamb W․, The Culture of North-East Anatolia and its Neighbours, «Anatolian Studiens», 1954, [v․ 1․].
  • Burney C․, Eastern Anatolia in the Chalcolitic and Early Bronze Age, «Anatolian Studies», 1958, v․ 8.
  • Коsay N․, Turfan K․, Erzurum–Karaz Kazisi raporu, «Turk Tarich Kurumu Bel- leten», 1959, v․ 23.
  • Mellink M․ J․, Archaeology in Asia Minor, «American Journal of Archaeology», 1965, v․ 69, № 2․
  • Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 2, «Բրոնզի դար» հոդված, հեղինակ՝ Է. Վ. Խանզադյան:

Ծանոթագրություններ

  1. Տե՛ս «Հայ ժողովրդի պատմություն», հատոր I, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտ, Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Ավետիսյան Հ. Ա., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Երևան, 1971, էջ 110-125:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 2, էջ 575-576:
  3. Տե՛ս «Հայ ժողովրդի պատմություն», հատոր I, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտ, Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Ավետիսյան Հ. Ա., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Երևան, 1971, էջ 126-156:
  4. Տե՛ս «Հայ ժողովրդի պատմություն», հատոր I, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտ, Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Ավետիսյան Հ. Ա., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Երևան, 1971, էջ 157-174:
  5. 5,0 5,1 Տե՛ս «Հայ ժողովրդի պատմություն», հատոր I, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտ, Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Ավետիսյան Հ. Ա., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Երևան, 1971, էջ 205-246:
  6. Տե՛ս Лчашен հոդվածը Ռուսաստանյան Մեծ Հանրագիտարանի հատոր 18-ում// БРЭ. Т.18. М., 2011.
  7. Луристанские бронзы // БРЭ. Т.18. М.,2011.
  8. Տե՛ս «Հայ ժողովրդի պատմություն», հատոր I, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտ, Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Ավետիսյան Հ. Ա., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Երևան, 1971, էջ 126-234:
  9. Տե՛ս «Հայ ժողովրդի պատմություն», հատոր I, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտ, Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Ավետիսյան Հ. Ա., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Երևան, 1971, էջ 126-154:
  10. Տե՛ս «Հայ ժողովրդի պատմություն», հատոր I, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտ, Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Ավետիսյան Հ. Ա., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Երևան, 1971, էջ 146-202:
  11. Տե՛ս «Հայ ժողովրդի պատմություն», հատոր I, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտ, Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Ավետիսյան Հ. Ա., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Երևան, 1971, էջ 134-246:
  12. Բայբուրդյան Ե․, Հայաստանի գունազարդ կերամիկայի պրոբլեմը, «Տեղեկագիր ՀԽՍՀ Պատմության և գրականության ինստիտուտի», 1937, գիրք 1։
  13. Բայբուրդյան Ե․,, Աշխատանքի գործիքները հին Հայաստանում, նույն տեղում, 1938, գիրք 2։
  14. Խանզադյան է․ Վ․, Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ․ թ․ ա․ III հազարամյակում, Ե․, 1967։
  15. Խանզադյան է․ Վ․, Մկրտչյան Կ․ Հ․, Պարսամյան է․ Ս․, Մեծամոր, Ե․, 1973։
  16. Байбурдян Е․, По поводу древней керамики из Шреш-Блура, «Советская археология», 1937, Nօ 3.
  17. Куфтин Б․ А․, Урартский «колумбарий» у подошвы Арарата и Кур-араксский энелоит, «Вестник Гос․ музея Грузии», 1943, в․ 13.
  18. Пиотровский Б․ Б․, Археология Закавказья, Л․, 1949.
  19. Иессен А․, Кавказ и Древний Восток в IV и III тысячилетиях до нашей эры, «Краткие сообщения Института археологии АН СССР», 1963, в․ 93.
  20. Хачатрян Т․ С․, Материальная культура древнего Артика, Е․, 1963.
  21. Мартиросян А․ А․, Армения в эпоху бронзы и раннего железа, Е․, 1964.
  22. Кушнарева К․, Чубинишвили Т․Н․, Древние культуры Южного Кавказа, Л․, 1970.
  23. Lamb W․, The Culture of North-East Anatolia and its Neighbours, «Anatolian Studiens», 1954, [v․ 1․].
  24. Burney C․, Eastern Anatolia in the Chalcolitic and Early Bronze Age, «Anatolian Studies», 1958, v․ 8.
  25. Коsay N․, Turfan K․, Erzurum–Karaz Kazisi raporu, «Turk Tarich Kurumu Belleten», 1959, v․ 23.
  26. Mellink M․ J․, Archaeology in Asia Minor, «American Journal of Archaeology», 1965, v․ 69, № 2․
Բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում

Բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում տևել է 2000 տարի՝ մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներ։ Այն անմիջապես հաջորդել էր Պղնձի-քարի դարաշրջանին։ Բրոնզի դարում ստեղծվել են առաջին հայկական ցեղապետություններն ու ցեղային միությունները, որոնք հիմք են հանդիսացել պետությունների առաջացմանը։

Բրոնզի դարը ունեցել է երեք շրջան՝ վաղ, միջին և ուշ։

Գանձ Ալիսեդայից

Գանձ Ալիսեդայից (իսպ.՝ Tesoro de Aliseda), մ. թ. ա. 750-218 երկաթի դարին թվագրվող հին տարտեսյան ոսկե զարդեր՝ մանյակ, կախազարդ, ապարանջան, գոտի, որ հայտնաբերվել են Իսպանիայի Կասերես համայնքի Ալիսեդա շրջանում և հավանական է, որ ստեղծվել են արևելքում։

Լեռնաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Սյունիքի մարզ)

Այս հոդվածը ներկայացնում է Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ․ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Ցանկում ներառված է ընդամենը 15 հուշարձան (9 միավոր)։

Կամոնիկա հովտի ժայռապատկերներ

Կամոնիկա հովտի ժայռապատկերներ (իտալ.՝ Incisioni rupestri della Val Camonica), ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ (1979) Իտալիայի Կամոնիկա հովտում՝ Լոմբարդիայի հարավալպյան Բրեշիա և Բերգամո գավառներում։ Համարվում է նախապատմական ժայռապատկերների ամենախոշոր հավաքածուներից մեկն աշխարհում։ Հավաքածուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է 1979 թվականին և եղել է Իտալիայի առաջին համաշխարհային ժառանգության օբյեկտը։ Պաշտոնապես ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է ավելի քան 140,000 պատկերներ և խորհրդանիշեր, սակայն նոր հայտնագործություններն ավելացրել են գրացուցակների շարքերը մինչև 200,000-300,000։ Ժայռապատկերները տարածված են ամբողջ հովտում, առավել կենտրոնացած են Դարֆո Բոարիո Թերմե, Կապո դի Պոնտե, Նադրո, Չիմբերգո և Պասպարդո կոմունաներում։

Հայոց պատմության ժամանակագրություն

Սա Հայաստանի ժամանակագրության տախտակ է։ Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարդացեք Հայոց պատմությունը։

Հսկաների դամբարան

Հսկաների դամբարանի անվանումը տրվել է տեղաբնիկների և հնէաբանների կողմից։ Սարդինյան մեգալիթյան պատկերասրահային դամբարանը կառուցվել է Բրոնզե դարի ընթացքում՝ Նուրագիկ քաղաքակրթության շնորհիվ։ Դրանք կարող են գտնվել Սարդինիայում, 3 հազար՝ արդեն իսկ հայտնաբերվածների հետ միասին։

Քարե բուրգը հաստատված է մի քանի՝ բաժակի տեսք ունեցող մուտքերի նմուշների հետ, որոնք նման են Իռլանդիայի դատական բրգաձև գերեզմաններին։

Մայկոպյան մշակույթ

Մայկոպյան մշակույթ, մ. թ. ա. 3-րդ հազարամյակի մշակույթ Հյուսիսային Կովկասի նախալեռներում։ Անվանումն ստացել է Մայկոպյան դամբարանաբլուրից։ Ներկայացված է բազմաթիվ դամբարանաբլուրներով, երբեմն՝ ամրացված բնակատեղիներով։ Մայկոպյան մշակույթի ուշ շրջանում երևան են եկել քարե դամբարաններ, այդ թվում՝ դոլմեններ։ Աշխատանքային հիմնական գործիքներն ու զենքերը եղել են քարե գայլիկոնված կացինները, դանակի շեղբերը, մանգաղներն ու նետասլաքները, պղնձե կացինները, արորը, եղանները, դաշույնները, նիզակի ծայրերը։ Մայկոպյան մշակույթին հատուկ է կարմիր, փայլեցված, երբեմն՝ զարդարուն խեցեղենը։ Մի շարք զարդեր ցույց են տալիս մայկոպյան մշակույթի կապը Արևելքի երկրների հետ։ Մայկոպյան մշակույթի ցեղերն ապրել են նախնադարյան համայնական հասարակարգում։ Որոշ դամբարանների հարուստ գտածոները վկայում են գույքային անհավասարության մասին։

Մետալուրգիա

Մետալուրգիա, սկզբնական նեղ իմաստով՝ հանքաքարից մետաղների արտազատման արվեստ։ Արդի նշանակությամբ՝ գիտության ու տեխնիկայի բնագավառ և արդյունաբերության ճյուղ, որոնք ընդգրկում են հանքաքարից կամ այլ նյութերից մետաղների ստացման, ինչպես նաև դրանց քիմիական բաղադրության, կառուցվածքի և մետաղական համաձուլվածքների հատկությունների փոփոխման հետ կապված պրոցեսներ։ Մետալուրգիային են վերաբերում նաև երկրի ընդերքից ստացված մետաղների ու համաձուլվածքների նախնական մշակման ու դրանց ձևի և հատկությունների փոփոխման պրոցեսները (զտում, ձուլում, ճնշմամբ մշակում, ջերմամշակում և այլն)։

Նախնադարյան Նորվեգիա

Նախնադարյան Նորվեգիա, Նորվեգիայի պատմության ժամանակահատված, որն ընդգրկում է առաջին մարդկանց հայտնվելուց մինչև առաջին քաղաքակրթությունների ձևավորումը։ Այն համընկնում է երկաթի դարին՝ մ.թ.ա. 1-ին հազարամյակին, նախքան Հռոմեական կայսրության մեջ մասնակիորեն հայտնվելը։ Ըստ այդմ՝ նախնադարն ընդգրկել է մեկ հազարամյակ։

Որոշ ուսումնասիրողներ նախապատմական շրջանին ավելացնում են նաև նախնադարյան շրջանը՝ քարի ու բրոնզի դարերը։ Դրանով այն կարող է հասնել մինչև մ.թ.ա. 12-րդ հազարամյակ, երբ տեղի է ունեցել սառցե վերջին դարաշրջանը։

Նախնադարը Նորվեգիայում ավարտվել է ժողովուրդների գաղթով, որի արդյունքում գերմանախոս ցեղերը սկսել են հաստատվել Կենտրոնական Եվրոպայի տարածքներում, իսկ ավելի ուշ Սկանդինավյան թերակղզում գերիշխող դիրք են գրավել վիկինգները։

Շաղատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Սյունիքի մարզ)

Այս հոդվածը ներկայացնում է Սյունիքի մարզի Շաղատ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ․ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Ցանկում ներառված է ընդամենը 55 հուշարձան (16 միավոր)։

Շեյթան-Դաղ

Շեյթան Դաղ, բրոնզի և երկաթի դարերի դամբարանադաշտ համանուն լեռան հյուսիսային լանջին (ՀԽՍՀ Թումանյանի շրջանում, Այրում կայարանից արևմուտք)։ 1887-1888 թվականներին Շեյթան Դաղում պեղումներ է կատարել ֆրանսիական հնագետ Ժակ դը Մորգանը և պեղումների արդյունքներն ուղարկել Փարիզի Տրոկադերո Ազգագրական թանգարան։ Պեղվել է 138 դամբարան։ Դրանք 4 սալաքարից կազմված քառանկյուն արկղեր են՝ ծածկված մեկ կամ մի քանի խոշոր սալաքարերով, երբեմն՝ քարակամարով։ Որոշ նոր գերեզմաններ կառուցել են հների վրա դրանց ծածկը դարձնելով հատակ։ Հանգուցյալները հողով ծածկված չեն եղել։ Յուրաքանչյուր դամբարանում եղել է մեկական կմախք՝ զանազան առարկաների հետ։ Շեյթան Դաղից հայտնաբերվել են հիմնականում բրոնզե, նաև՝ երկաթե առարկաներ (ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի նիզակներ, դաշույններ, նետասլաքներ, ուլունքներ, գինդեր, ապարանջաններ, գնդասեղներ, գոտի և այլն), արծաթե մանյակ, կավե կճուճներ ու ստվարներ։

Սլովակիայի պատմություն

Սլովակիայի պատմություն, Սլովակիայի պատմություն, որը ներկայացնում է նրա կյանքն հին դարերից մինչև մեր օրեր։

Վաղբրոնզեդարյան Հայաստանի մետաղամշակություն

Վաղբրոնզեդարյան Հայաստանի մետաղամշակություն. արտադրական ուժերի զարգացումը, նյութական արտադրության համեմատաբար բարձր մակարդակը, երկրի բնական հարստությունները հիմք դարձան Հայաստանի տեղաբնակների և շրջակա երկրների միջև մշակութային ու տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար։ Չունենալով պղնձի հանքավայրեր, հին շումերներն օգտվում էին Ամանի, Փոքր Ասիայի, Հայկական լեռնաշխարհի պղնձից։ Տավրոսի, Ռշտունյաց, Տայոց, Սասնո, Կորճայքի սարերն ու Հայկական Միջագետքը (Արղանա) պղնձի, կապարի, արծաթի անսպառ շտեմարաններ էին։ Ակնհայտ է, որ Հայաստանի նշված շրջանների բնակչությունը հնուց ի վեր պետք է մասնագիտանար մետաղահանութան ու մետաղաձուլության մեջ։ Եփրատի հովիտն ու Հայկական Միջագետքը կապող օղակներ էին Հայաստանի և հարևան երկրների միջև։

Վրաստան

[[Կատեգորիա:Ծովածոցեր այբբենական կարգով|]]

Վրաստան (վրաց.՝ საქართველო, [sɑkʰɑrtʰvɛlɔ] Սա՛քարթվելո), պետություն Հարավային Կովկասում։

Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկաս լեռնային համակարգի արևմտյան ու կենտրոնական հատվածում։ Արևմուտքում ողողվում է Սև ծովի ջրերով։ Հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հարավ-արևմուտքում՝ Թուրքիայի Հանրապետությանը, հարավում՝ Հայաստանին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանական Հանրապետությանը։ Հյուսիսային ու հյուսիսարևմտյան հատվածներում Հարավային Օսիայի ու Աբխազիայի հանրապետություններն են, որոնք միջազգային հանրության կողմից (բացի Ռուսաստանից և մի քանի այլ պետություններից), համարում են օկուպացված և Վրաստանի կազմի մեջ մտնող։ Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչումը Վրաստանի տարածքային ամբողջականության առանցքային խնդիրն է։

Վրաստանի ժամանակակից տարածքը հիմնականում համընկնում է Պատմական Վրաստանի կենտրոնական հատվածին. Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքում են գտնվում պատմական որոշակի ժամանակահատվածում Վրաստանի կազմում ընդգրկված տարածքներ։ Վրաստանի պատմության ակունքները հասնում են մինչև բրոնզի դար։ Պատմական ուրույն ուղի են անցել կենտրոնական Վրաստանը՝ Վիրքը, և արևմտյան հատվածը՝ Կոլխիդան։ 11-րդ դարում Վրաստանը միավորվել է մեկ պետության՝ Վրաց թագավորության մեջ։ Բագրատիոնիների դրոշի ներքո համախմբվել են ոչ միայն պատմական վրացական հողերը, այլև հարևան ու հեռավոր բազմաթիվ երկրներ։

Ժամանակակից Վրաստանը դե յուրե զբաղեցնում է 69 700 կմ2 տարածք (119-րդն աշխարհում) և 2015 թվականի դրությամբ ունի 3 729 500 բնակիչ (131-րդն աշխարհում)։ Մայրաքաղաքը Թբիլիսին է, պետական լեզուն՝ վրացերենը, բնակչության մեծամասնությունը դավանում է ուղղափառ քրիստոնեություն։ Վրաց ուղղափառ եկեղեցին ժամանակակից Վրաստանի հիմնական կրոնական հաստատությունն է։ Ակտիվորեն գործում է Հայ առաքելական եկեղեցին, քրիստոնեական այլ ուղղություններ, ինչպես նաև իսլամի և հուդաիզմի կրող կառույցները:

Վրաստանը ունիտար կառուցվածքով, բազմակուսակցական համակարգով ժողովրդավարական ազգային պետություն է։ Վրաստանի Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի օգոստոսի 24-ին և փոփոխությունների է ենթարկվել 2004 և 2010 թվականներին։ Վրաստանը ՄԱԿ-ի, Եվրախորհրդի, ԱՀԿ-ի և բազմաթիվ այլ միջազգային կազմակերպությունների անդամ է։

Տարտեսոս

Տարտեսոս, անտիկ ավանդության համաձայն հնագույն քաղաք և պետություն Հարավային Իսպանիայում։ Տեղադրությունը որոշված չէ։ Հիմնադրման ժամանակն անհայտ է, հավանաբար մինչև մ․ թ․ ա․ 1100 թ.-ը եղել է Տարտեսոսի պետության (Անդալուզիայի և Մուրսիայի տարածքն զբաղեցնող ցեղերի դաշնություն) կենտրոն։ Սկզբնաղբյուրների համաձայն` ենթադրվում է, որ Տարտեսոսի պետությունում եղել է մասնավոր սեփականություն, ժառանգական թագավորական իշխանություն։ Տարտեսոսի տարածքում զարգացած էր մետաղահանությունը (առանձնապես՝ արծաթի), երկրագործությունը, անասնապահությունը, մանածագործությունը և այլն։ Տարտեսոսը եղել է առևտրի միջնորդ Եվրոպայի հյուսիսարևմտյան և միջերկրածովյան երկրների միջև։ Մ․ թ․ ա․ II հազարամյակի վերջին — I հազարամյակի 1-ին կեսին պայքարել է փյունիկեցիների դեմ։ Ծաղկում է ապրել մ․ թ․ ա․ 700—500 թթ.-ին։ Մ․ թ․ ա․ մոտ 500 թ.-ին նվաճել են կարթագենցիները։ Հավանաբար ավերվել է։

Քաղաքակրթություն

Քաղաքակրթություն, հասարակական զարգացման, նաև նյութական ու հոգևոր մշակույթի մակարդակ, աստիճան։ Քաղաքակրթություն հասկացությունը երևան է եկել 18-րդ դարում և սերտորեն կապված է մշակույթ հասկացության հետ։ Ֆրանսիացի փիլիսոփաները քաղաքակիրթ էին համարում բանականության և արդարության սկզբունքների վրա հիմնված հասարակությունը։ Ըստ Օ. Շպենգլերի՝ քաղաքակրթությունը ցանկացած մշակույթի որոշակի զարգացման փուլն է։ Հիմնական հատկանիշներն են արդյունաբերության ու տեխնիկայի զարգացումը, արվեստի ու գրականության աստիճանական անկումը, մարդկանց մեծ քանակության կուտակումները խոշոր քաղաքներում, ժողովուրդների վերաճումը անդեմ զանգվածների։ Քաղաքակրթությունը որոշ բարդ համակարգ է՝ քաղաքական զարգացման մակարդակով, մշակութային առանձնահատկությամբ, հաղորդակցության սիմվոլիկ համակարգերով: Այն այնպիսի համալիր հասարակություն է, որը բնութագրվում է քաղաքակրթությամբ, էլիտար մշակույթով, սոցիալական հաղորդակցության համակարգերով (գրային համակարգ) սոցիալական շերտավորմամբ և բնական միջավայրով:

Քաղաքակրթությունները սերտորեն կապված են այլ սոցիալական-քաղաքատնտեսական հատկանիշների հետ, ներառյալ կենտրոնացումը, մարդկանց կենցաղը, աշխատանքի մասնագիտացումը, առաջընթացը, շահագործման գաղափարախոսությունները, մոնումենտալ ճարտարապետությունը, հարկման համակարգը և հասարակության կախվածությունը գյուղատնտեսությունից։

Ֆրանկոյի անվան հնագիտական թանգարան

Ֆրանկոյի անվան հնագիտական թանգարան, հնագիտական թանգարան է, գտնվում է Լվովի համալսարանում։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.