Բռնապետություն

Բռնապետություն, պետության կառավարման տեսակ, որի դեպքում բացարձակ իշխանությունը պատկանում է միայն մեկ անձի (բռնապետի) կամ խմբի, իսկ քաղաքական համակարգը տոտալիտար-բռնատիրական է. բացակայում է խոսքի ազատությունը, չկա ժողովրդական ներկայացուցչություն և չկան քաղաքական կուսակցություններ։

Court of Loango

Պատմական օրինակներ

Տոտալիտար քաղաքական համակարգը գործում է հետևյալ սկզբունքի համաձայն. «Թույլատրված է այն, ինչ հրամայված է»։ Պատմության մեջ տոտալիտար քաղաքական համակարգի գործունեության դասական օրինակներ են Նացիստական Գերմանիան՝ Հիտլերի և Խորհրդային Միությունը՝ Ստալինի կառավարման տարիներին։

Արտաքին հղումներ

Վիքիպեդիա Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։
Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։
Աբբասյաններ

Աբբասյաններ (արաբ․՝ العبّاسيّون‎‎), արաբական խալիֆաների հարստություն։ Կոչվել է Մուհամմադ մարգարեի հորեղբայր Աբբասի անունով։ Աբբասյանների իշխանության տիրացան Աբու-Մուսլիմի ապստամբության շնորհիվ։ Հարստության հիմնադիրն էր Աբու-լ-Աբբաս Սաֆ-ֆահը (750-754)։

Աբբասյանների խալիֆայությունը (հայտնի է նաև Բաղդադի խալիֆայություն անվամբ) սկզբում տարածվում էր Ատլանտյան օվկիանոսից մինչև Հնդկաստան՝ ընդգրկելով Ասիայի արաբական երկրները, Իրանը (մինչև IX դարի սկիզբը), Առաջավոր Ասիայի մեծ մասը, Անդրկովկասը, Միջին Ասիայի հարավային մասը, Եգիպտոսը, Հյուսիսային Աֆրիկան (մինչև IX դարը)։

Ավտորիտարիզմ

Ավտորիտարիզմ (ծագել է լատ.՝ auctoritas - իշխանություն, ազդեցություն բառերից), քաղաքական համակարգ, որին բնորոշ է իշխանության կենտրոնացումը մեկ մարդու կամ իշխանության որևէ մարմնի (սովորաբար՝ գործադիր) ձեռքում։

Իշխանության կրողը մեկ կամ մի խումբ մարդիկ են, որոնց գործողությունները չեն հսկվում ու չեն ենթարկվում պետական այլ մարմինների։ Ընտրությունների համակարգը սահմանափակ է, մարդիկ օտարված են իշխանությունից։ Ավտորիտար ռեժիմները սովորաբար հենվում են ուժի վրա, կարող են զանգվածային ճնշումների չդիմել, բայց և տիրապետում են բավականաչափ ուժի, որպեսզի անհրաժեշտության դեպքում մարդկանց ստիպեն ենթարկվել։ Լրիվ արգելված կամ սահմանափակված է օրինական ընդդիմությունը, մրցակցությունը քաղաքական բնագավառում բացակայում է։

Դրա ձևերն են՝

բացարձակ միապետություն

բռնապետություն

ամբողջատիրության ձևերը

թեոկրատական - իշխանությունը պատկանում է հոգևոր դասին,

նեոտոտալիտար - թույլատրվում է քաղաքական ընդիմության գոյությունը, անցկացվում են ընտրություններ։Ավտորիտար են համարվում նաև ռազմական ռեժիմները, օրինակ՝ Լատինական Ամերիկայի երկրներում, անձնավորված ռեժիմներ՝ աֆրիկյան երկրներում և այլն։

Բռնապետության բնույթը և ստրկացման վերացումը (Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի)

Բռնապետության բնույթը և ստրկացման վերացումը 19-րդ դարի արաբ գրող և հրապարակախոս Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբիի ամենահայտնի ստեղծագործություններից է։ Տպագրվել է 1901 թվականին։

Ալ-Քաուաքիբիի գրական գործունեության մեջ հաջորդ կարևոր հրապարակախոսական աշխատանքը, որը կրկին մեծ նշանակություն ունեցավ արաբական հրապարակախոսության զարգացման մեջ նրա «Բռնապետության բնույթն» է։ Այս գրքի մեջ ալ-Քաուաքիբին զարգացնում, խորացնում և համակարգի է բերում այն մտքերը, որոնք արտահայտվել են իր կողմից «Ումմ ալ-կուրա»-ում։ Այս աշխատության մեջ նույնպես ինչպես նրա մյուս հրապարակախոսական աշխատությունների մեջ առկա է ռացիոնալ-կրոնական աշխարհայացքը, նա քննադատում է բռնապետությունը։ Նրա համոզմամբ բռնապետությունը աղավաղում է կրոնական ուսմունքի իսկական իմաստը։ Բռնապետությունը կործանում է ազգի նյութական հարստությունները՝ վերածելով մարդկանց ունեցվածքը թալանի ապրանքի ինչպես բռնապետի կողմից, այնպես էլ օրենքը խախտողների կողմից։ Բռնապետությունը վերացնում է ցանկացած հետաքրքրություն աշխատանքի նկատմամբ, որի բարիքներից մարդիկ չեն կարող օգտվել։

Հարկ է նշել, որ ալ-Քաուաքիբին խոսելով բռնապետության մասին նկատի չունի միայն բռնապետությունը, որը տիրում է կոնկրետ երկրի ներսում, նա բռնապետություն ասելով հասկանում է նաև գաղութատիրական ռեժիմը՝ այն նույնպես համարելով կործանարար ազգի համար։ Ալ-Քաուաքիբիի այս երկու հրապարակախոսական աշխատությունները՝ «Ումմ ալ-կուրան» և «Բռնապետության բնույթը» համեմատելիս երևում է, որ նրանցում միայն քննադատություն առկա չէ, այն պարունակում է նաև դրական մասեր։ Օրինակ՝ ալ-Քաուաքիբին նշում է, բռնապետության դեմ պայքարի ուղիները, շարադրում է իր սեփական պատկերացումները հասարակության և պետության մասին։ Իր հրապարակախոսական աշխատությունների մեջ ալ-Քաուաքիբին անդրադարձ է կատարում նաև Եգիպտոսում իրականացվելիք ռեֆորմներին, որոնք նրա կարծիքով անհրաժեշտ են։

Էպիրոսի բռնապետություն

Էպիրոսի բռնապետություն (հուն․՝ το Βασίλειο της Ηπείρου) կամ Էպիրոսի թագավորություն (հուն․՝ Δεσποτάτο της Ηπείρου), միջնադարյան հունական պետություն, Բյուզանդիայի երեք իրավահաջորդ պետություններից մեկը՝ Նիկիայի կայսրության և Տրապիզոնի կայսրության հետ միասին։ Ձևավորվել է 1204 թ-ին Հունաստանում` Էպիրոսի շրջանում։ Միապետները կրել են բռնապետ տիտղոսը։ Նվաճվել է թուրքերի կողմից 1479 թ-ին։ Բյուզանդական կայսրության վերջին իրավահաջորդ պետությունն էր։

Իսպանիայի անցումը ժողովրդավարության

Իսպանիայի անցումը ժողովրդավարության (իսպ.՝ Transición española a la democracia), Իսպանիայում առավել հայտնի է որպես Իսպանական անցում, Իսպանիայի նորագույն պատմության ժամանակաշրջան է, որը սկսվել է 1975 թվականի նոյեմբերին՝ դիկտատոր Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո և նշանավորվել է թագավորությունում ժողովրդավարական կարգերի հաստատումով։ Մինչ այդ Իսպանիայի քաղաքացիական պատերազմում ազգայնականների հաղթանակից հետո երկրում հաստատվել էր ռազմական բռնապետություն։ Այնուամենայնիվ, պատմաբանները անցման ամսաթվի վերաբերյալ ընդհանուր հայտարարի մինչ օրս չեն եկել, քանզի դա բավականին վիճարկելի հարց է։

Ոմանք ասում են, որ Իսպանիայի դեմոկրատացման գործընթացն ավարտվել է 1977 թվականին, իսկ մյուսները ավելի ուշ՝ 1978 թ.-ին։ Պատմաբանների մի այլ խումբ կարծում են, որ ժամանակաշրջանի ավարտն ազդարարել է 1981 թվականին տեղի ունեցած ազգայնականների հեղաշրջման ապարդյուն փորձը։ Ժողովրդավարությանն անցումն ուղեկցվել է գործադիր իշխանության անցնցում փոխանցմամբ և 1982 թվականի ընտրություններում սոցիալ-աշխատավորական կուսակցության հաղթանակով։

Կենտրոնական կասպիական բռնապետություն

Կենտրոնական կասպիական բռնապետություն, Ցենտրոկասպի (ռուս.՝ Диктатура Центрокаспия, ադրբ.՝ Sentrokaspi Diktaturası), կարճատև հակասովետական ադմինիստրացիա, ստեղծվել է 1917 թվականի կեսին, Բաքվում։ 1917 թ. նոյեմբերի 3 (16)-ին Կասպիական ռազմական նավատորմի նավաստիների համագումարը սատարեց Հոկտեմբերյան հեղափոխությանը և հանձնարարել Ցենտրոկասպիին աջակցել Բանվորների և զինվորների դեպուտատների Բաքվի խորհրդին, սակայն ցենտրոկասպիի ղեկավարությունը չկատարեց համագումարի հրահանգը։ Մուսավաթականների ապստամբությունը (1918 թ. մարտի 30-ապրիլի 1) ճնշելուց հետո (որն իրագործեցին բոլշևիկյան զորքերն ու նավաստիները), ընտրվեց բոլշևիկյան ցենտրոկասպի՝ 12 հոգուց։ Բաքվում խորհրդային օկուպացիայի ժամանակավոր անկումից (1918 թ. հուլիսի 31) հետո, ցենտրոկասպին փաստորեն դադարեց գոյություն ունենալ։

Կոստանդնուպոլսի անկում

Այլ պաշարումների համար տես Կոստանդնուպոլսի պաշարումներ էջըԿոստանդնուպոլսի անկում (հուն․՝ Άλωση της Κωνσταντινούπολης, Alōsē tēs Kōnstantinoupolēs), Կոստանդնուպոլսի` Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումը Օսմանյան կայսրության կողմից։ Չնայած Կոստանդնուպոլսի պաշտպանների փոքրաթվությանը, նրանք հերոսական դիմադրություն ցույց տվեցին և պաշարումը տևեց 53 օր։ Սակայն ուժերն անհավասար էին, որի հետևանքով էլ օսմանյան թուրքերը 1453 թ-ի մայիսի 29-ին մտան քաղաք, որով էլ ավարտվեց 1500-ամյա պատմություն ունեցող Հռոմեական կայսրության վերջին մնացորդի` Բյուզանդական կայսրության ավարտը։

Կոստանդնուպոլսի անկումը ահռելի հարված էր Քրիստոնեությանը, քանի որ անկումից հետո թուրքերը ազատ արշավում էին ողջ Արևելյան Եվրոպայով մեկ՝ ընդհուպ մինչև Վիեննա։ Նվաճումից հետո շատ գիտնականներ և արվեստագետներ փախան Իտալիա և որով էլ սկսվեց միջնադարյան Վերածնունդը։ Ըստ որոշ գիտնականների Կոստանդնուպոլսի անկմամբ ավարտվում է Միջնադարը։

Հարապպայի քաղաքակրթություն

Հարապպայի քաղաքակրթություն, Ինդոսի հովտում, մ.թ.ա. մոտ III հազարամյակ - մ.թ.ա. XVII - XVI դդ. բարձր զարգացած քաղաքակրթություն Հյուսիսարևմտյան Հնդկաստանում։ Այժմյան ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հարապպայի քաղաքակրթությունը տարածված է եղել ոչ միայն Ինդոսի հովտում, այլև ընդգրկել է արևմուտքից արևելք՝ Սուտկագան-Դորից (Պակիստան) մինչև Ալամգիրպուր (Հնդկաստանի Ուտտար-Պրադեշ նահանգ), հյուսիս-հարավ՝ Ռուպարից (Փենջաբ) մինչև Գուջարատ (Հնդկաստան) ընկած երկրամասերը։ Հարապպայի քաղաքակրթությունը գրավել է առավել մեծ տարածք, քան Նեղոսի հովտի և Միջագետքի քաղաքակրթությունները միասին։ Հարապպայի քաղաքակրթության հնավայրերից առավել արժեքավոր են Հարապպան, Մոհենջո-Դարոն, Չանհու-Դարոն՝ Պակիստանում, Լոտհալը, Կալիբանգանը և Ռուպարը՝ Հնդկաստանում։ Հարապպայի քաղաքակրթություն ստեղծող ժողովուրդը, որն զբաղվել է հողագործությամբ, անասնապահությամբ և արհեստագործությամբ, կերտել է արվեստի հոյակապ նմուշներ, ունեցել սեփական գիր, բնակվել է լավ հատակագծված քաղաքներում ու գյուղերում։

Հարապպայի քաղաքակրթության քաղաքներին առավել բնորոշ են ուղիղ, միմյանց հատող, հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք ձգվող փողոցները։ Տները կառուցվել են թրծած աղյուսներով, գյուղերում և փոքր բնակավայրերում օգտագործվել է նաև հում աղյուս։ Հարապպայի քաղաքակրթության խոշոր կենտրոններն ունեցել են միջնաբերդ, որը երբեմն (օրինակ՝ Հարապպայում) շրջափակվել է ներսից հում, դրսից՝ թրծած աղյուսե, հանգուցային կետերում՝ աշտարակներ ունեցող հաստ պատով։ Պարզված է, որ Հարապպայի քաղաքակրթության բնակիչները պատրաստել են բամբակե գործվածքներ, պղնձե և բրոնզե գործիքներ, տնտեսական և կենցաղային այլ առարկաներ, զենքեր, նախշազարդ բազմապիսի խեցեղեն։ Զարգացման բարձր մակարդակի վրա են եղել քանդակագործությունը և կնիքի փորագրությունը։ Կենցաղային առարկաների վրա հայտնաբերված արձանագրությունները, որոնք գրված են աջից ձախ, դեռևս վերծանված չեն։ Կրոնական պաշտամունքները եղել են բազմազան, հրո զոհասեղանի առջև կատարվող ծիսակատարությունից բացի, հավանաբար, պաշտվել է նաև Շիվա աստծո նախատիպը, երկրպագվել են ծառերը, կենդանիները։ Նկատի առնելով, որ Հարապպայի քաղաքակրթության հասարակությունը բազում ընդհանրություններ է ունեցել Շումերի հասարակության հետ, ենթադրվում է, որ Հարապպայի քաղաքակրթությունը եղել է վաղ դասակարգային հասարակություն՝ ստրկատիրական կացութաձևով։ Հարապպայի քաղաքակրթության քաղաքական կարգը, ըստ երևույթին, հին արևելյան տիպի բռնապետություն էր։

Հյուսիսային Կորեա

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն, ԿԺԴՀ (կոր.՝ 조선 민주주의 인민 공화국, 朝鮮民主主義人民共和國, հանգըլ՝ 조선민주주의인민공화국, հանջա՝ 鮮民主主義人民共和國), Հյուսիսային Կորեա, պետություն Արևելյան Ասիայում՝ Կորեական թերակղզու հյուսիսային մասում։ Սահմանակցում է Չինաստանի հետ հյուսիսում, Ռուսաստանի հետ հյուսիս-արևելքում, իսկ հարավում սահմանկցում է Կորեայի Հանրապետության (Հարավային Կորեա) հետ, որից բաժանված է ապառազմականացված գոտով։ Արևմուտքից երկրի հողերը ողողում է Դեղին, արևելքից՝ Ճապոնական ծովը։ Մայրաքաղաքն է Փհենյանը։

1910 թվականին Կայսերական Ճապոնիան Կորեական թերակղզին բռնակցում է իր կայսրությանը։ 1945 թվականին, Երկրորդ աշխարհամարտի ավարտից և Ճապոնիայի կապիտուլացիայի ստորագրումից հետո, երկիրը, 38-րդ հյուսիսային զուգահեռականի կտրվածքով բաժանվում է երկու ազդեցության գոտիների. հյուսիսային հատվածն անցնում է ԽՍՀՄ-ի, իսկ հարավը՝ ԱՄՆ-ի ազդեցության տակ։ 1948 թվականի վերամիավորման փորձերի ձախողումից հետո, հյուսիսում և հարավում ձևավորվում են երկու առանձին պետություններ՝ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը։ 1950 թվականին, Հյուսիսային Կորեայի նախահարձակմամբ բռնկվում է Կորեական պատերազմը։ 1953 թվականին կնքվում է զինադադար (առանց պաշտոնական հաշտության պայմանագրի)։ 1991 թվականին երկու պետություններն էլ դառնում են ՄԱԿ-ի անդամ։

ԿԺԴՀ-ը ներկայանում է որպես ինքնապավեն սոցիալիստական պետություն, որտեղ անցկացվում են ընտրություններ։ Այնուամենայնիվ, քննադատների շրջանում այն համարվում է ամբողջատիրական բռնապետություն։ Բազմաթիվ զանգվածային լրատվամիջոցներ Հյուսիսային Կորեային ներկայացնում են որպես ստալինիստական պետություն, երկրի անդրանիկ գերագույն առաջնորդ Կիմ Իլ Սոնգի (Կիմ Իր Սեն) և նրան հաջորդած ժառանգորդների հանդեպ երկրում ձևավորված անձի պաշտամունքի պատճառով։ Միջազգային կազմակերպությունների շրջանում բազմաթիվ առիթներով քննադատությունների է արժանացել նաև մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումները Հյուսիսային Կորեայում։ Իշխանությունը պատկանում է Կորեայի բանվորական կուսակցությանը, որը ղեկավարվում է գերագույն առաջնորդի կողմից, և բոլոր քաղծառայողները պարտավոր են դրա անդամը լինել։

Ժամանակի ընթացքում Հյուսիսային Կորեան հետզհետե զատվել է համաշխարհային կոմունիստական շարժումից և 1970-ականներից առաջնորդվում է այսպես կոչված «չուչխե» գաղափարախոսությամբ, որով հանդես է գալիս որպես ինքնաբավ, մարքսիստ-լենինիստական երկիր։ Արտադրության բոլոր միջոցները, պետական ձեռնարկություններով և կոլտնտեսություններով հանդերձ, պատկանում են պետությանը։ Սոցիալական ծառայությունները, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, բնակարանային ապահովությունը, պարենի արտադրությունը և այլն, ֆինանսավորվում կամ սուբսիդավորվում են պետության կողմից։ 1990-ականների ավարտին Հյուսիսային Կորեայում տիրող սովի հետևանքով հազարավոր քաղաքացիներ սովամահ են եղել։ Առ այսօր երկիրը խնդիրներ ունի սննդի արտադրության և սննդապահովման հետ։

Երկրում առաջնահերթ նշանակություն է տրվում բանակին։ 1,2 միլիոն ակտիվ անձնակազմով երկիրը զբաղեցնում է չորրորդ տեղն աշխարհում՝ զիջելով միայն Չինաստանին, ԱՄՆ-ին և Հնդկաստանին։ Հագեցած է նաև ատոմային ռումբով։

Մորեայի բռնապետություն

Մորեայի բռնապետություն (հուն․՝ Δεσποτάτο του Μυστρά), Բյուզանդական կայսրության մարզ։ Գոյություն է ունեցել 14-րդ դարի կեսերից մինչև 15-րդ դարի կեսերը։

Ավելի քանի 150 տարի բռնապետության սահմանները փոփոխվել են, և իր գոյատևման վերջին տարիներին այն պրակտիկ զբաղեցնում էր ամբողջ Պելոպոնես թերակղզին (այժմ՝ Մորեա)։ Սովորաբար պետությանը ղեկավարում էին բյուզանդական կայսրի ժառանգները, որոնց անվանում էին բռնակալներ (դեսպոտներ)։ Բռնապետության մայրաքաղաքն էր լավ զինված Միստրա հունական քաղաքը, որը տեղակայված էր պատմական Սպարտա քաղաքի հարևանությամբ և Բյուզանդական մշակույթի և իշխանության կենտրոն էր։

Յակոբինյան դիկտատուրա

Յակոբինյան բռնապետություն՝ հեղափոխական-դեմոկրատական իշխանություն, Ֆրանսիական մեծ հեղափոխության (18-րդ դար) բարձրակետը։

Ռազմական բռնապետություն

Ռազմական բռնապետություն, կառավարման ձև, որտեղ իշխանությունն ամբողջությամբ գտնվում է զինվորականների ձեռքում, որոնք, որպես կանոն, ձեռք են բերել այն՝ պետական հեղաշրջման արդյունքում։ Ռազմական բռնապետությունը նման է, սակայն համադիր չէ ստրատոկրատիային, որի պարագայում երկիրը ղեկավարվում է բացառապես զինվորականների կողմից։ Ինչպես ցանկացած բռնապետություն, ռազմական բռնապետությունը կարող է լինել և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական (մի շարք ռազմական բռնապետներ, ինչպես օրինակ Մանուել Նորյեգան Պանամայում, անվանապես ենթարկվում է քաղաքացիական կառավարությանը, չնայած վարչակարգի ուժային կառուցվածքին) և, կախված դրանից, դասակարգվում է որպես ստրատոկրատիա։ Գոյություն ունեն նաև կառավարման խառը ձևեր, որոնց վրա զինվորականները կարող են ունենալ մեծ ազդեցություն, սակայն միանձնյա չեն ղեկավարում պետությունը։

Ռումինիա

Ռումինիա (ռում.՝ România), երկիր Արևելյան Եվրոպայում։ Ռումինիան գտնվում է Եվրոպայի հարավարևմտյան մասում՝ այն դեմոկրատական կիսանախագահական պետություն է։ Մայրաքաղաքը՝ Բուխարեստ։ Պետության անվանումը առաջացել է լատիներեն romanus բառից։

Ֆրանցիսկո Ֆրանկո

Ֆրանցիսկո Ֆրանկո Բաամոնդե (Իսպաներեն արտասանություն՝ [fɾanˈθisko ˈfɾaŋko βa.aˈmonde], դեկտեմբերի 4, 1892(1892-12-04), Ֆեռոլ - նոյեմբերի 20, 1975(1975-11-20), Մադրիդ, Իսպանիա), իսպանացի գեներալ, Իսպանիայի ղեկավար 1939 թվականից մինչև իր մահը՝ 1975 թվականը։ Ֆրանկոն ծնվել է զինվորականի ընտանիքում և դարձել է ամենաերիտասարդ գեներալը Իսպանիայում և ամենաերիտասարդ գեներալներից մեկը Եվրոպայում 1920-ական թվականներին:

Որպես ուժեղ պահպանողական՝ նա հիասթափություն ապրեց, երբ 1931 թվականին միապետությունը Իսպանիայում փոխարինվեց հանրապետությամբ: 1936 թվականի ընտրություններում պահպանողականները պարտություն կրեցին Ժողովրդական ճակատից, վերջիններս եկան իշխանության։ Դուրս գալով հանրապետության դեմ՝ Ֆրանկոն և այլ գեներալներ կազմակերպեցին հեղաշրջման փորձ, ինչից սկսվեց Իսպանիայի քաղաքացիական պատերազմը: Մյուս գեներալների մահից հետո Ֆրանկոն դարձավ իր կուսակցության միակ առաջնորդը։

Ֆրանկոյի ազգայնական կուսակցությունը ռազմական օգնություն էր ստանում մի քանի ֆաշիստական խմբերից, որոնցից էին Նացիստական Գերմանիան և Իտալիայի թագավորությունը, մինչդեռ Հանրապետական կողմը աջակցություն էր ստանում իսպանական կոմունիստներից և անարխիստներից։ Նրան նաև օգնում էին Խորհրդային Միությունը, Մեքսիկան և Միջազգային բրիգադները: Մոտ կես միլիոն մարդկանց կյանքի գնով 1939 թվականին Ֆրանկոն հաղթեց պատերազմում։ Նա Իսպանիայում հիմնեց բռնապետություն: Ֆրանկոն հայտարարեց իրեն երկրի և կառավարության ղեկավար և իրեն շնորհեց Էլ Կաուդիլո (առաջնորդ) տիտղոսը. տերմինը հոմանիշ էր իտալական Դյուս և Ֆյուրեր գերմանական եզրույթներին։ Ֆրանկոյի ռեժիմի ժամանակ թույլատրվեց միայն մեկ կուսակցություն, որի գաղափարախոսությունը ֆաշիստական և միապետական գաղափարախոսությունների միախառնումն էր։

Ֆրանկոն կազմակերպեց մի շարք քաղաքական բռնություններ, ներառյալ համակենտրոնացման ճամբարներ՝ բռնի աշխատանքի և մահապատիժների ուղարկելով հիմնականում այն քաղաքական գործիչներին, ովքեր դեմ էին նրա գաղափարախոսությանը կամ համարվում էին նրա թշնամիները՝ սպանվածների թիվը հասցնելով 200.000-ից 400.000-ի: Ֆրանկոյի ժամանակ Իսպանիան պաշտոնապես չեզոք էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, բացառությաբ իսպանացի կամավորականների կողմից կազմավորված Կապույտ դիվիզիայի, որը կռվում էր արևելյան ճակատում ԽՍՀՄ դեմ։ 1950-ականներին Ֆրանկոն մեղմեց իր ռեժիմը՝ դիկտատուրայից անցնելով կիս-պլյուրիստական ավտորիտար ռեժիմի: Սառը պատերազմի տարիներին Ֆրանկոն համարվում էր ամենաակնառու հակակոմունիստը աշխարհում, և նրա ռեժիմը սատարում էր Միացյալ Նահանգները, բացի այդ Ֆրանկոյին դիմեցին ՄԱԿ-ի անդամ դառնալու համար և մտավ ՆԱՏՕ-ի պաշտպանության ներքո։ 1960-ականներին Իսպանիայի տնտեսությունը սկսեց կայուն աճ ցուցադրել, և սկսվեցին ժողովրդավարական բարեփոխումներ:

36 տարի կառավարումից հետո 1975 թվականին Ֆրանկոն մահացավ։ Մինչ այդ նա վերականգնեց միապետությունը և Խուան Կառլոս I-ը դարձավ նրա իրավահաջորդը։ Խուան Կառլոսը սկսեց Իսպանիայի ժողովրդականացումը։ 1978 թվականին Իսպանիան ընդունեց սահմանադրություն, որով բարեհաջող անցում կատարեց դեպի ժողովրդավարություն։

Պետության և պետական կառավարման ձևեր

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.