Արևմտյան Եվրոպա

Արևմտյան Եվրոպա, տարածաշրջան է, ընդգրկում է Եվրոպա աշխարհամասի արևմտյան հատվածը։ Այսօր այդ տերմինը հաճախ են օգտագործում Եվրամիության և/կամ ՆԱՏՕ-ի անդամների նշման համար։ Արևմտյան Եվրոպայի տարածքը 3.7 միլիոն կմ² է, բնակչությունը մոտավորապես 370 միլիոն մարդ։

Աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է: Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներ՝ Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան և Նիդեռլանդները լայն ճակատով ելք ունեն դեպի համաշխարհային օվկիանոս:

Արևմտյան Եվրոպան աչքի չի ընկնում օգտակար հանածոների բազմազանությամբ և պաշարներով : Համեմատաբար զգալի են քարածխի պաշարները: Առանձնապես նշանավոր է Ռուրի ածխային ավազանը: Համեմատաբար քիչ են նավթի պաշարները: Գազի զգալի պաշարներ կան Նիդեռլանդներում:

Արևմտյան Եվրոպայի երկրներն են՝

Western Europe map
Արևմտյանի Եվրոպան ըստ ՄԱԿԳՄԿ 2007 թվականին[1]

Ծանոթագրություններ

  1. «Official information sources on education: Western Europe»։ UNESCO (English)։ IBE.UNESCO.ORG։ հոկտեմբերի 29, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-29-ին։ Վերցված է 2009 թ․ ապրիլի 18 (անգլ.)
Վիքիպեդիա Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։
Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։
Disney Channel-ն աշխարհում

Disney Channel, կաբելային ալիքը հեռարձակվում է ոչ միայն ԱՄՆ-ում է, այլ՝ ամբողջ աշխարհում։

Եվրոպա

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եվրոպա (այլ կիրառումներ)

Եվրոպա, Երկրագնդի վեց աշխարհամասերից մեկը, որն ամբողջությամբ գտնվում է Հյուսիսային և մեծամասամբ Արևելյան կիսագնդերում։ Աշխարհամասը հյուսիսում սահմանակից է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսին, արևմուտքից՝ Ատլանտյան օվկիանոսին, իսկ հարավից՝ Միջերկրական ծովին։ Համարվում է Եվրասիա մայրցամաքի ծայրարևմտյան հատվածը։

Սկսած մոտ 1850 թվականից, Եվրոպայի և Ասիայի աշխարհագրական ջրբաժանը համարվում են Ուրալյան և Կովկասյան լեռները, Ուրալ գետը, Կասպից և Սև ծովերը, ինչպես նաև Սևծովյան նեղուցները։ Չնայած «մայրցամաք» տերմինը ասոցացվում է ֆիզիկական աշխարհագրության հետ, ցամաքային սահմանը որոշակի առումով կամայական է և մի քանի անգամ վերաձևավորվել է, սկսած առաջին ձևավորումից, որն իրականացվել է դեռ անտիկ դարաշրջանում։ Եվրասիայի բաժանումը երկու աշխարհամասերի արտացոլում է արևելք-արևմուտք մշակութային, լեզվական և էթնիկ տարբերությունները, որոնք տարբերվում են տարածաշրջաններով, այլ ոչ բաժանարար գծով։ Աշխարհագրական սահմանը հաշվի չի առնում նաև քաղաքական սահմանաբաժինը, քանի որ Թուրքիան, Ռուսաստանը և Ղազախստանը համարվում են միջմայրցամաքային երկրներ։ Սահմանաբաժան հանդիսացող Կովկասյան լեռներն անցնում են նաև Վրաստանի և Ադրբեջանի տարածքներով, ինչը ենթադրում է, որ այս պետությունների տարածքների մի մասը նույնպես գտնվում է Եվրոպա աշխարհամասում։

Եվրոպայի ընդհանուր տարածքը կազմում է 10,180,000 կիլոմետր քառակուսի (3,930,000 քառակուսի մղոն) կամ Երկիր մոլորակի մակերեսի 2 %-ը (ցամաքային տարածքի 6․8 %-ը)։ Քաղաքական տեսանկյունից Եվրոպան բաժանված է հիսուն ինքնավար պետությունների։ Տարածքով և բնակչությամբ ամենամեծ պետությունը Ռուսաստանի Դաշնությունն է։ Ռուսաստանի տարածքը կազմում է Եվրոպայի տարածքի 39 %-ը, իսկ բնակչությունը՝ մոտ 15 %-ը։ 2016 թվականի տվյալներով, Եվրոպայի բնակչության ընդհանուր թվաքանակը կազմում է 741 միլիոն մարդ կամ երկրագնդի բնակչության 11 %-ը։ Եվրոպական կլիմայի վրա մեծապես ազդում են Ատլանտյան տաք հոսանքները։ Ամառները շոգ են, իսկ ձմեռները՝ ցուրտ։ Ի տարբերություն Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի, որտեղ կլիման ավելի խիստ է, Եվրոպայում այն ավելի մեղմ է։ Ծովից հեռու գտնվող շրջաններում կլիմային սեզոնային տատանումներն առավել տեսանելի են, քան մերձափնյա հատվածներում։

Եվրոպան, հատկապես Անտիկ Հունաստանը, համարվում է Արևմտյան քաղաքակրթության բնօրրանը։ 476 թվականին Արևմտյան Հռոմեական կայսրության կործանումը և Ժողովուրդների մեծ գաղթը արձանագրեցին հին պատմության ավարտը և ազդարարեցին միջնադարի մեկնարկը։ Վերածննդի դարաշրջանի հումանիզմը, արվեստը և գիտությունը դարձան ժամանակակից դարաշրջանի մեկնարկի հիմքը։ Սկսած Աշխարհագրական մեծ հայտնագործություններով, որի մեկնարկը տվել էին Իսպանիան և Պորտուգալիան, Եվրոպան դոմինանտ դեր ստացավ համաշխարհային քաղաքականության ասպարեզում։ 16-20-րդ դարերում, եվրոպական գաղութատիրական իշխանությունը տարբեր ժամանակներում իր վերահսկողությունն էր իրականացնում Ամերիկա աշխարհամասում, Աֆրիկայում, Օվկիանիայում և Ասիայի մեծ մասում։

Լուսավորության դարաշրջանը, հաջորդած Ֆրանսիական հեղափոխությունը և Նապոլեոնյան պատերազմները 17-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբն ձևավորեցին Եվրոպայի մշակութային, քաղաքական և տնտեսական սահմանները։ Արդյունաբերական հեղափոխությունը, որն սկսվել էր 18-րդ դարի վերջին Մեծ Բրիտանիայում, Արևմտյան Եվրոպայում նպաստեց տնտեսական, մշակութային և սոցիալական արմատական փոփոխությունների, որոնք հետագայում տարածվեցին ողջ աշխարհում։ Համաշխարհային երկու պատերազմներն էլ տեղի են ունեցել Եվրոպայի տարածքի մեծ մասում, որի արդյունքում 20-րդ դարի կեսերին աշխարհում ավարտվեց Արևմտյան Եվրոպայի գերիշխանությունը և միջազգային հարաբերությունների համակարգը դարձավ երկբևեռ։ Պետությունների մեծ մասը միացան ԱՄՆ-ի շուրջ, իսկ մի մասն էլ միավորվեցին սոցիալիստական ճամբարի շրջանակներում։ Սառը պատերազմի ընթացքում, ընդհուպ մինչև Բեռլինի պատի փլուզում (1989 թվական), Եվրոպան Երկաթե վարագույրով բաժանված է եղել արևմուտքում ՆԱՏՕ-ի և արևելքում՝ Վարշավյան դաշինքի երկրների միջև։

1949 թվականին հիմնադրվել է Եվրոպայի Խորհուրդը։ Այն ստեղծվել է Ուինսթոն Չերչիլի հանրահայտ ճառից հետո, որի հիմնական էությունը կայանում էր մեկ ընդհանուր գաղափարի շուրջ Եվրոպայի միավորումը։ Եվրոպայի Խորհրդի անդամ են եվրոպական բոլոր երկրները, բացառությամբ Բելառուսի, Ղազախստանի և Վատիկանի։ Եվրոպական խորն ինտեգրացիայի աճող տեմպերի արդյունքում ձևավորվեց Եվրոպական Միությունը (ԵՄ), որն անկախ քաղաքական միավոր է և իր կառուցվածքով գտնվում է դաշնության (ֆեդերացիա) և համադաշնության (կոնֆեդերացիա) միջև։ Եվրոպական Միությունը ձևավորվել է Արևմտյան Եվրոպայում, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991 թվականից, ինտեգրացիոն ընդլայնումը շարժվել է դեպի արևելք։ Եվրոպական Միության անդամ պետությունների մեծ մասի դրամական միավորը եվրոն է, որն ամենաշատ կիրառվող դրամական միավորն է ողջ Եվրոպայի տարածքում։ ԵՄ Շենգեն գոտին վերացրել է անդամ պետությունների միջև առկա սահմանները և հսկում է էմիգրացիոն գործընթացները՝ անդամ պետությունների տարածքներում։ Եվրոպայի օրհներգը Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան է, իսկ օրը՝ մայիսի 5-ը (Եվրոպայի Խորհրդի օր) կամ մայիսի 9-ը (ԵՄ օր)։ Այդ օրը նշվում է, այսպես կոչված, Եվրոպայի օրը, որը խորհրդանշում է խաղաղությունը և միասնությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

Երկրորդ համաշխարհային պատերազմ (սեպտեմբերի 1, 1939 - սեպտեմբերի 2, 1945) : Պատերազմում ներքաշված էին աշխարհի երկրների մեծ մասը ներառյալ բոլոր մեծ տերությունները, որոնք ձևավորել էին երկու հակամարտող ռազմական դաշինքներ։ Ձևավորված ռազմական դաշինքներն էին Հակահիտլերյան խմբավորումը և Առանցքի երկրները: Այն ամենասփռված պատերազմն էր համաշխարհային պատմության մեջ, որին ուղղակի մասնակցում էր ավելի քան 100 միլիոն մարդ 30 երկրներից։ Այն ուղեկցվեց մեծ մարդկային կորուստներով, ներառյալ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում Հոլոքոստը (որի ժամանակ մոտ 11 միլիոն մարդ սպանվեց) և բնակավայրերի և արդյունաբերական կենտրոնների ռազմավարական ռմբակոծությունը), որոնց ժամանակ սպանվեց մոտ մեկ միլիոն մարդ՝ ներառյալ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումները, ընդհանուր հաշվարկներով պատերազմի զոհ գնացին 50-ից 85 միլիոն մարդ։ Այն դարձավ մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմը։

Ճապոնական կայսրությունը ձգտում էր առավելության հասնել Ասիայում և Խաղաղ օվկիանոսում և արդեն գտնվում էր պատերազմի մեջ Չինաստանի հանրապետության հետ 1937 թվականից, սակայն հիմնականում նշվում է, որ համաշխարհային պատերազմը սկսվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ Նացիստական Գերմանիան ներխուժեց Լեհաստան և նրան պատերազմ հայտարարեցին Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը։ 1939 թվականի վերջում և 1941 թվականի սկզբում մի քանի արշավանքի և պայմանագրերի շնորհիվ Գերմանիան նվաճեց կամ իր վերահսկողության տակ առավ մայրցամաքային Եվրոպայի մեծ մասը և ռազմական դաշինք կնքեց Իտալիայի և Ճապոնիայի հետ։ 1939 թվականի օգոստոսին կնքված Մոլոտավ-Ռիբենտրոպ պակտով Գերմանիան և ԽՍՀՄը մասնատեցին և անեքսավորեցին Եվրոպայում իրենց հարևանների տարածքները, այդ թվում Լեհաստանը, Ֆինլանդիան, Ռումինիան և Մերձբալթյան երկրները։ Պատերազմը շարունակվում էր հիմնականում Առանցքի ուժերի և Միացյալ թագավորության ու Բրիտանական համագործակցության երկրների միջև, պատերազմի թատերաբեմերն էին Հյուսիսային Աֆրիկան և Արևելյան Աֆրիկան։ 1941 թվականի հունիսի 22-ին Եվրոպայի Առանցքի ուժերը ներխուժեցին Խորհրդային միություն, բացելով մեծագույն ցամաքային ռազմաճակատը պատմության մեջ, որում ներառվեցին Առանցքի ուժերի հիմնական զորքերը։ 1941 թվականի դեկտեմբերին Ճապոնիան հարձակվեց Միացյալ Նահանգների և խաղաղ օվկիանոսի եվրոպական գաղութների վրա և արագորեն նվաճեց Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասը։

1942 թվականին Ճապոնիան պարտություն կրեց Միդվեյի ճակատամարտում, իսկ Գերմանիան պարտվեց Հյուսիսային Աֆրիկայում, որից հետո նաև Ստալինգրադում։ 1943 թվականին գերմանացիները մի շարք պարտություններ կրեցին Արևելյան ճակատում, իսկ Դաշնակիցները ներխուժեցին Իտալիա և Սիցիլիա, ինչի արդյունքում Առանցքի ուժերը կորցրեցին իրենց մարտավարական առավելությունը բոլոր ճակատներում։ 1944 թվականին Դաշնակիցները բացեցին Արևմտյան ճակատը,

մինչդեռ Խորհրդային Միությունը ազատագրեց բոլոր կորցված հողերը։ 1944-ից 1945 թվականներին Ճապոնիան կորցրեց խաղաղ օվկիանոսում գրեթե բոլոր մարտավարական կղզիները։

Պատերազմը Եվրոպայում մոտենում էր ավարտին և Դաշնակիցները արևմուտքից, իսկ Խորհրդային Միությունը արևելքից ներխուժեցին Գերմանիա և Բեռլինը նվաճելով խորհրդային զորքերի կողմից Գերմանիան հայտարարեց կապիտուլացիայի մասին 1945 թվականի մայիսի 9-ին։ Պատերազմը սակայն շարունակվում էր և Ճապոնիան չէր պատրաստվում անձնատուր լինել։ 1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին Միացյալ Նահանգները Ատոմային ռումբ նետեցին ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա։ Ճապոնիայի տարածք ներխուժումը չեղարկվեց, քանի նոր ատոմային վտանգի և Խորհրդային Միության ներխուժման պատճառով Ճապոնիան անձնատուր եղավ 1945 թվականի օգոստոսի 15-ին։ Այսպիսով պատերազմը ավարտվեց Դաշնակիցների կատարյալ հաղթանակով։

Էջմիածնի եկեղեցական ժողով (1677)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էջմիածնի եկեղեցական ժողով (այլ կիրառումներ)

Էջմիածնի եկեղեցական ժողով 1677 գաղտնի խորհրդաժողովներ Հայաստանը պարսկա-թուրքական տիրապետությունից ազատագրելու ուղիներ գտնելու նպատակով։ Իսլամադավան նվաճողների ազգային, կրոնական, տնտեսական ու հարկային ծանր քաղաքականությունը, պատերազմները, գերեվարություններն ու արտագաղթերը հայ ժողովրդին մղել են ազատագրական պայքարի։ Ազատագրական շարժման կազմակերպման գործն ստանձնել է Հայ եկեղեցին։ Հայոց կաթողիկոսներն ու հոգևորականները փութաջանորեն մասնակցել են շարժման գաղափարախոսության մշակմանը և անձամբ գլխավորել քաղաքական բանակցությունները Արևմուտքի երկրների հետ։

Հայաստանի ազատագրության խնդրի շուրջ Էջմիածնի բանակցությունները կաթոլիկ Արևմուտքի հետ վերսկսվել են 17-րդ դարի 2-րդ կեսին՝ Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ։ 1662 թվականին նա Հռոմ է ուղարկել Նախիջևանի թեմի առաջնորդ Առաքել վարդապետ Բոպիկ (Բոկոտն) Շոռոթեցուն, որը բանակցություններ է վարել պապական շրջանակների հետ։ Հատուկ աղերսագրով դիմել է նաև Ռուսաց Ալեքսեյ Միխայլովիչ թագավորին։ Հայկական գրատպության գործը խթանելու նպատակով Արևմտյան Եվրոպա է ուղարկել Ոսկան վարդապետ Երևանցուն, Մատթեոս վարդապետ Վանանդեցուն և այլոց։ Նրանք նաև հանձնարարականներ են ունեցել այդտեղ նպաստավոր կարծիք ստեղծելու Հայաստանի ազատագրության խնդրի շուրջ և հող նախապատրաստելու հայ-արևմտաեվրոպական քաղաքական ու կրոնական բանակցությունների համար։ Այդ ակնկալությամբ նամակագրական կապ է հաստատվել Ալեքսանդր VII պապի, Ավստրիայի Լեոպոլդ I կայսրի և այլոց հետ։ 1677 թվականի սկզբին կաթողիկոսը Ս. Էջմիածնում գումարել է գաղտնի ժողով, երկայացուցչությամբ՝ բարձրաստիճան հոգևորականության, Արևելյան Հայաստանի մելիքների և մեծատունների (թվով՝ 12) կամ, ինչպես նշված է Հովհան Վիլհելմին ուղղված գրության մեջ՝ «Մեծ Հայաստանի գլխավոր և ղեկավար իշխանների» (6 եկեղեցական և 6 աշխարհիկ գործիչներ)։ Վերջիններից հանվանե հայտնի են Սիսիանի մելիք Իսրայելը, Կոստան բեյը և Յավրուորդի Աղաջանը։ Ժողովը որոշել է օգնության հայցով դիմել Հռոմի պապին և, հնազանդություն հայտնելով, նրա միջնորդությամբ բանակցություններ վարել Արևմուտքի հզոր տերությունների հետ։ Քննարկվել է նաև Վրաստանի հետ համագործակցության հարցը։ Որոշվել է պատվիրակություն ուղարկել նախ Վրաստան, ապա՝ Եվրոպա։ Պատվիրակության կազմում ընդգրկվել է 6 հոգի, որոնցից հայտնի են կաթողիկոսը, Առաքել վարդապետ Շոռոթեցին, Սիսիանի մելիք Իսրայելը։ Վերջինս, օգտվելով առիթից, իր հետ է վերցրել որդուն՝ Իսրայել Օրուն՝ Եվրոպայում կրթության տալու նպատակով։ 1677 թվականի հունիսին պատվիրակությունը Թիֆլիսում բանակցություններ է վարել Քարթլիի թագավոր Գեորգի XI-ի հետ՝ պայմանավորվելով, որ հայերը դիմեն Արևմուտքին, իսկ Վրաստանը՝ Ռուսաստանին։ Հանգանակություն կազմակերպելու պատրվակով պատվիրակությունը անցել է Արևմտյան Հայաստան, եղել Տրապիզոնում, Կարինում, Երզնկայում, Սեբաստիայում, Թոքատում, Դիարբեքիրում և այլն, 1678 թվականի վերջին ժամանել Կ.Պոլիս։ Այստեղ հանդիպումներ է ունեցել արևմտահայ նշանավոր ազգ-կրոնական գործիչների, Կ.Պոլսի և Երուսաղեմի հայոց պատրիարքների, ինչպես նաև արևմտաեվրոպական մի շարք երկրների դիվանագիտական ներկայացուցիչների և պապական նվիրակ Ֆրանցիսկո Ջիլիի հետ։ Վատիկանի հետ բանակցություններ նախապատրաստելու համար կաթողիկոսը պատվիրակության անդամներից Առաքել վարդապետ Բոպիկին 1679 թվականին ուղարկել է Հռոմ, իսկ ինքը գրական գործիչ ու պատմագիր Երեմիա Քյոմուրճյանի խորհրդով թղթակցել Ռեչ Պոսպոլիտայի թագավոր Յան Սոբեսկու հետ՝ ակնկալելով նաև նրա օգնությունը։ Սակայն պատվիրակության գործունեությունն անսպասելիորեն ընդհատվել է Հակոբ Դ Ջուղայեցու կանխահաս վախճանի պատճառով (1680 թվականի օգոստոսի 1)։ Պատվիրակության անդամները ստիպված վերադարձել են Հայաստան (բացառությամբ՝ Իսրայել Օրու)։ Հայ-արևմտաեվրոպական բանակցություններն առժամանակ հետաձգվել են։

Պատմագրության մեջ արտահայտված այն տեսակետը, թե իբր է. ժ. մշակել են Հռոմի հանդեպ դավանական մերձեցման և զույգ եկեղեցիների միավորման սկզբունքներ, զուրկ է պատմական հիմքից։ Հռոմի հանդեպ դավանական մերձեցման անհրաժեշտության վերաբերյալ հայ կաթողիկոսների հայտարարությունները և հռոմեանպաստ արտահայտությունները արվել են ազգ-քաղաքական նկատառումներով և սոսկ կաթոլիկ Եվրոպայի համակրանքը շահելու նպատակ են հետապնդել։

Հայերը Հունգարիայում

Հայերի առաջին խմբերը Հունգարիայում հաստատվել են միջնադարում և հետագայում ձուլվել են։ Ներկայումս Հունգարիայում բնակվում է մոտ 15 հազար հայ սակայն հունգարացիների հայկական ծագումով մարդկանց թիվը հասնում է 30.000 ի, մեծ մասը՝ Բուդապեշտում։ Փոքրաթիվ հայկական համայնքներ կան Դեբրեցեն, Շոպրոն, Սեկեշֆեհերվար քաղաքներում։ Երկրորդ մեծ ներգաղթը տեղի ունեցավ 17-րդ դարում, որի հետևանքով Տրանսիլվանիայում (այսօր՝ Ռումինիայում) հիմնվել են հայ քաղաքներ։ Տրանսիլվանահայերը հետագայում սփռվեցին պատմական Հունգարիայով մեկ և 20-րդ դարի սկզբին արդեն բոլորը հունգարերեն էին խոսում։ 1920 թվականին Տրանսիլվանիան անջատվել է Հունգարիայից, ու տրանսիլվանահայերի մի մասը տեղափոխվեց այսօրվա Հունգարիայի տարածք։ Հայոց ցեղասպանությունից հետո Հունգարիայում նորից հայեր են հաստատվել, սակայն նրանց մեծ մասը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արտագաղթել է Արևմտյան Եվրոպա և Ամերիկա: Քսաներորդ դարի վերջերից մինչև հիմա շարունակվում է չորրորդ ներգաղթը, հիմնականում Հայաստանից, բայց նաև սփյուռքի այլ գաղթօջախներից։

Հունգարահայերը մեծ դեր են խաղացել Հունգարիայի պատմության մեջ։ Հայերի շնորհիվ 1686 թվականին Բուդա մայրաքաղաքն ազատագրվել է թուրքերից։ 1848-1849 թվականների հակաավստրիական ազատագրական պայքարին հայ սպաներ մեծ թվով մասնակցեցին, 13 Արադի նահատակներից երկուսը, Էռնո Քիշը և Վիլմոշ Լազարը հայ էին։ Տրանսիլվանիայի մտավորականների և առևտրականների զգալի մասը հայ էր, իսկ 20-րդ դարի Հունգարիայի մշակութային գործիչների մի մասն էլ ծագումով հայ է։

Տրանսիլվանիայի հայերի բարբառը Հրաչյա Աճառյանի նկարագրած Արդյալի բարբառն է։ Այդ բարբառի հիման վրա ստեղծվել է գրական լեզու արդեն 18-րդ դարում, որը գործածվում էր մինչև 20-րդ դարի սկիզբ, երբ տրանսիլվանահայերը հունգարախոս դարձան։ Այսօրվա Հունգարիայի հայերի ճնշող մեծամասնությունը Տրանսիլվանիայից է։ Տրանսիլվանիայի հայերը եկել են Ղրիմից, ինչպես նաև լեհահայերը, այդ պատճառով էլ նրանց բարբառները շատ նման են իրար։ Ե՛վ հունգարահայերը (տրանսիլվանահայերը), և՛ լեհահայերը պնդում են, որ Անիից են, ինչը կարող է նշանակել, որ ոչ թե Կիլիկիայից են, այլ բուն Հայաստանից։

Հայիմ Նախման Բյալիկ

Հայիմ Նախման Բյալիկ (հունվարի 6 (18), 1873 կամ հունվարի 9, 1873(1873-01-09), Hrada, Ուկրաինա և Իվնիցա, Zhytomyr uezd, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 4, 1934(1934-07-04), Վիեննա, Ավստրիայի դաշնային պետություն), հրեա բանաստեղծ։ Գրական ասպարեզ է իջել 1890-ական թվականներին։ Բյալիկի ստեղծագործության մի մասը կապված է սիոնիստական շարժման հետ։ Գրել է երկեր, որոնք բողոքի արտահայտություն են ընդդեմ ցարիզմի՝ հրեաների նկատմամբ կիրառված ջարդարարական քաղաքականության («Ասք ջարդի մասին», 1904, պոեմ)։ Իր ժողովրդի պատմական անցյալին են նվիրված «Տափաստանի մեռյալները» (1902) և «Հրե հրովարտակ» (1905) պոեմները։ Դրել է հոգեբանական խորությամբ աչքի ընկնող պատմվածքներ («Ցանկապատից այն կողմ», «Արեկուլակ» և այլն)։ Մասնակցել է «Հրեական լեգենդներ» (2-րդ հրատարակչություն, Բեռլին, 1922) քառահատոր աշխատության հրատարակմանը։ 1920 թվականին անցել է Արևմտյան Եվրոպա, 1924 թվականին՝ Պաղեստին։

Հայկական միջնադարյան գաղթավայրերը Եվրոպայում

Հայկական միջնադարյան գաղթավայրերը Եվրոպայում, հայկական գաղթավայրեր, որոնք առաջացել են 11-14-րդ դարերում, երբ կործանվել են Բագրատունիների (1045) և Կիլիկիայի հայոց թագավորությունները (1375)։ Եվրոպայի տարբեր երկրներում հաստատված հայկական գաղութները դարձել են ավելի բազմամարդ թուրք-պարսկական պատերազմների դարաշրջանում։ Հայկական ինքնությունը պահպանելու նպատակով աշխարհիկ և հոգևոր առաջնորդները, առևտրականները և մշակույթի գործիչները ձեռնամուխ են լինում եկեղեցիների կառուցմանը, դպրոցների, ապա՝ տպարանների ստեղծմանը, հայկական առանձին թաղամասերի ու գյուղերի շինարարությանը և այլն։

Սելջուկների, մոնղոլ-թաթարների տիրապետության շրջանում և հատկապես ուշ միջնադարում լայն ծավալ է ստանում բնակչության արտահոսքը։ Դրա հետևանքով մերձակա ու հեռավոր տարբեր երկրներում առաջանում են հայկական գաղութներ։ Գաղութ կամ գաղթօջախ ձևավորվում է այն պարագայում, երբ գաղթողներն օտար երկրում ապրում են համախմբված, ստեղծում են իրենց համայնքը։ Նրանք սովորաբար պահպանում են մայրենի լեզուն, հայրենի դավանանքը, ազգային ավանդույթներն ու դիմագիծը։

Հյուսիսային Եվրոպա

Հյուսիսային Եվրոպա, Եվրոպա աշխարհամասի հյուսիսային մասը։ Հյուսիսային Եվրոպան սովորաբար վերաբերում է յոթ երկրների՝ Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Լատվիա, Լիտվա, Նորվեգիա և Շվեդիա. Մինչդեռ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը, 2011 թվականին հրատարակած իր զեկույցում, Հյուսիսային Եվրոպայի կազմում ընդգրկում է հետևյալ տասը երկրները և կախյալ շրջանները:

Դանիա

Էստոնիա

Ֆինլանդիա

Իսլանդիա

Իռլանդիա

Լատվիա

Լիտվա

Նորվեգիա

Շվեդիա

Միացյալ Թագավորություն

Ղրիմի թաթարերեն

Ղրիմի թաթարերեն կամ ղրիմաթաթարերեն (Qırımtatar tili, Къырымтатар тили կամ ղրիմի լեզու - Qırım tili, Къырым тили), Ղրիմի թաթարների լեզու, մտնում է թյուրքական լեզուների մեջ, որը ենթադրվում է, որ ալթայան ընտանիքի լեզուների մասն է կազմում։ Գիրը հիմնված է լատինական այբուբենի և կիրիլիցայի վրա։ Ղրիմի Հանրապետության պետական լեզուներից մեկն է։

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը (անգլ.՝ United Nations Security Council, ֆր.՝ Conseil de sécurité de l'ONU, արաբ․՝ مجلس أمن الأمم المتحدة‎‎, չին.՝ 联合国安全理事会, իսպ.՝ Consejo de Seguridad de la ONU), ՄԱԿ-ում մշտապես գործող կառույց է, որի վրա, ըստ ՄԱԿ-ի կանոնակարգի 24-րդ հոդվածի, դրված է աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման պատասխանատվությունը։ ՄԱԿ-ի վեց կարևորագույն կառույցներից է։

Միջին քարի դար

Միջին քարի դար կամ մեզոլիթ (հին հուն․՝ μέσος - միջին և λίθος - քար), ժամանակաշրջան, որն ընկած է հին քարի դարի և նոր քարի դարի միջև։ Պատմականորեն այն միաժամանակ չի ընթացել Երկրագնդի տարբեր մասերում, և ձգվել է մ.թա. 10000-5000 թվականները։ Համապատասխանում է Ամերիկայի արքայիկ ժամանակաշրջանին։ Հայկական լեռնաշխարհում այն տևել է մ.թ.ա. 12-րդ հազարամյակից մինչև 7-րդի կեսերը։

Այս շրջանում մարդու կարևոր ձեռքբերումներն են՝

Ձևավորվում է հոդաբաշխ լեզուն

Կատարելագործվում են աշխատանքային գործիքները

Աստիճանաբար բարձրանում է կնոջ դերըՄեզոլիթը Եվրոպայում ունի 10-7 հզ․ (հս․ շրջաններում՝ մինչև 6-5 հզ․) տարվա, Մերձավոր Արևելքում՝ 12-9 հզ․ տարվա վաղեմություն։ Մեզոլիթյան մշակույթներին բնորոշ են քարե մանր գործիքներ (միկրոլիթներ)։ Մեզոլիթում գործածվել են նաև ոսկրից և եղջյուրից գործիքներ (նիզակի ծայրեր, եռաժանիներ, ձկնորսական կեռիկներ ևն)։ Կավե ամանները ի հայտ են եկել Մեզոլիթից Նեոլիթին անցման ժամանակաշրջանում։ Տնտեսության հիմքը կազմել են որսորդությունը, ձկնորսությունը և հավաքչությունը։ Մեզոլիթում Երկրագնդի մի շարք շրջաններում նախադրյալներ են ստեղծվել անասնապահության ու երկրագործության համար։ Մեզոլիթյան կայանների զգալի մասը բաղկացած են եղել մի քանի ժամանակավոր կացարաններից։ Որոշ բնակավայրերի մոտ եղել են տոհմական գերեզմանոցներ։ Մեզոլիթյան շրջանին են պատկանում ազիլյան, տարդենուազյան (Արևմտյան Եվրոպա), կապսական (Հարավային Աֆրիկա), խոաբինյան (Հարավ-արևելյան Ասիա) և այլ մշակույթներ։ Հայկական լեռնաշխարհի Մեզոլիթն ընդգրկում է մ․թ․ա․ 12000 - 8000/7000 թթ․։ Հայաստանի տարածքում միկրոլիթյան գործիքների (սրածայրեր, քերիչներ, նետասլաքներ և այլն) կուտակումներ են հայտնաբերվել Թալինի մոտ գտնվող Զաղա, Արեգունի բլուր և այլ քարայր-կայաններից։ Արագած լեռան, Գեղամավանի, Սյունյաց լեռների մի շարք ժայռապատկերներ ևս կարող են համարվել մեզոլիթյան մարդկանց ստեղծած արվեստի նմուշներ։

Չեչեններ

Չեչենները (ինքնանվանում՝ Նոխչիյ, Նախչու, Նախչիյ) վայնախյան ազգ է Հյուսիսային Կովկասում, Չեչենական հանրապետության հիմնական բնակչությունը։ Ընդհանուր քանակը ամբողջ աշխարհում 1.500.000 մարդ է։ Մարդաբանակ առումով եվրոպական ռասայի կովկասյան տեսակին են պատկանում։

Ստեփանոս Ե Սալմաստեցի

Ստեփանոս Ե Սալմաստեցի, Ամենայն Հայոց կաթողիկոս (1545-1567)։ Հաջորդել է Գրիգոր ԺԱ Բյուզանդացուն։ Ծն. թ. անհտ., Սալմաստ, մահացել է 1567 թ.-ին Վաղարշապատում։

Տարածաշրջաններ

Տարածաշրջաններ են կոչվում աշխարհագրական կամ աշխարհաքաղական տարբեր շրջաններ և երկրամասեր։

Փոքր բազիլիկ

Փոքր բազիլիկ (լատ.՝ Basilica minor, Basilicæ minores in plural), կոչվում են որոշ հռոմեական կաթոլիկ եկեղեցական շինություններ։ Կանոնի համաձայն, որևէ եկեղեցական կառույց չի կարող արժանանալ բազիլիկ կոչմանը, եթե այն ուխտավոր և պատմական նշանակության չէ ։ Այս կոչումը շնորհվում է Պապի կողմից։

Եկեղեցիների ճարտարապետության մասին գրողներն օգտագործում են «բազիլիկա» տերմինը, նկարագրելով որոշակի ոճը, որով կառուցվում է եկեղեցին։ Վաղ քրիստոնեական ժամանակներից եկեղեցիները կառուցել են հենց այս ոճով։

18-րդ դարում տերմինը ստանձնեց կրոնական իմաստ, չնայած նրան, որ այն ոչ մի կապ չունի ճարտարապետական ոճի հետ։ Բազիլիկները կրոնական իմաստով այն բաժանվում են խոշոր («մեծ») և փոքր բազիլիկների։ Այսօր Հռոմում միայն չորս եկեղեցի կա, որ դասվում են հիմնական բազիլիկների շարքին։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.