Արևմուտք

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արևմուտք (այլ կիրառումներ)

Արևմուտք, արևմուտքի կետ, հորիզոնի չորս գլխավոր կետերից մեկը, գտնվում է դեմքով դեպի հյուսիս կանգնած դիտորդի ձախ կողմում։ Նշանակումը՝ W (անգլ.՝ WestԳիշերահավասարի օրերին Արեգակը մայր է մտնում արևմուտքի կետում։ Երկնոլորտի վրա արևմուտքի կետը մաթեմատիկական հորիզոնի և երկնային հասարակածի հատման երկու կետերից մեկն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
CC-BY-SA-icon-80x15
Հորիզոնի կողմեր
  Հյուսիս  
Արևմուտք Compass Rose Russian North Արևելք
  Հարավ  
Վիքիպեդիա Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։
Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։
Ավզաղբյուր (Մուշից հյուսիս-արևմուտք)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավզաղբյուր (այլ կիրառումներ)Ավզաղբյուր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում: Գտնվում էր Մուշ քաղաքից 12-15 կմ հյուսիս-արևմուտք՝ Արածանիի ձախ կողմում։

Զապորոժիեի մարզ

Զապորոժիեի մարզ (ուկր.՝ Запорізька область), մարզ Ուկրաինայի հարավում։ Այն հիմնվել է 1939 թ. հունվարի 10-ին։ Տեղաբաշխված է երկրի հարավ արևելքում, հիմնականում զբաղեցնում է Դնեպր գետի ավազանի ստորին հոսանքի ձախ-ափյան տարածքը։ Վարչական կենտրոնն է Զապորոժիե քաղաքը։

Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Դնեպրոպետրովսկի մարզին. արևմուտքում՝ Խերսոնի մարզին, արևելքում՝ Դոնեցկի մարզին, իսկ հարավից լվացվում է Ազովի ծովով, ծովփնյա գիծը տարածվում է ավելին քան 300 կմ։ Մարզը տարածվում է հյուսիսից հարավ 208 կմ, և արևելքից արևմուտք 235 կմ։

Իգդիր

Իգդիր (հայ․՝ Ցոլակերտ, թուրք.՝ Iğdır), քաղաք ներկայիս Թուրքիայի արևելյան մասում գտնվող Իգդիր նահանգում, պատմական Արևելյան Հայաստանում։ Իգդիր նահանգի վարչական կենտրոնն ու խոշորագույն քաղաքն է։ Գտնվում է Մասիսից հյուսիս-արևմուտք, Արարատյան դաշտի հարավային մասում, Արաքսի աջ կողմում, Երևանից մոտ 40 կմ հարավ-արևմուտք։ Տեղանքը հարթավայրային է։ Գյուղաքաղաքը շրջապատված է այգիներով ու բարդու պուրակներով։ Կլիման շոգ է, չոր ու վատառողջ, շրջակայքում ճահիճները գրավում են բավական ընդարձակ տարածություն, որոնք ապականում են օդը։

Կիթ Պիկի ազգային աստղադիտարան

Կիթ Պիկի ազգային աստղադիտարան (անգլ.՝ Kitt Peak National Observatory), աստղադիտարան ԱՄՆ-ում, հիմնադրվել է 1958 թ. Սոնորա անապատում։ Գտնվում է Կիտ Պիկ լեռան (Kitt Peak, 2095 մ) վրա, Թուսոն քաղաքից (Արիզոնայի նահանգ) 72 կմ հարավ-արևմուտք։ Գործում է 1959 թվականից։ Պաշտոնական բացումը կատարվել է 1960 թ.։ Աստղադիտարանը պատկանում է Ազգային աստղագիտական օպտիկական աստղադիտարանին (NOAO)։

Կլետի աստղադիտարան

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԿլետԿլետի աստղադիտարան (չեխ․՝ Hvězdárna Kleť, աստղադիտարանի կոդերը` — «246» և «046»), աստղադիտարան է Չեխիայում, պատկանում է Հարավային Բոհեմիայի բնագիտության կենտրոնին Չեխիայի հանրապետությունում։

Աստղադիտարանը տեղակայված է Կլետ (Kleť) լեռնագագաթից հարավ՝ 1070 մ բարձրության վրա, Չեսկե-Բուդեևիցե (České Budějovice) քաղաքից հարավ արևմուտք, այս քաղաքում է տեղակայված աստղադիտարանի արխիվը։ Կլետի աստղադիտարանը հիմնվել է 1957 թվականին։ Պարզ գիշերների քանակը այստեղ զգալիորեն ավելի շատ է քան միջինում Չեխիայի Հանրապետության տարածքում։ Սա դարձել է հնարավոր շնորհիվ այն բանի, որ աստղադիտարանը տեղակայված է բավարար բարձրության վրա, որը ավելի բարձր է շերտավոր ամպերից։

1992 թվականից մինչև օրս աստղադիտարանի տնօրենն է Յանա Տիխան։

Հինսար (Խարբերդից հարավ-արևմուտք)

Հինսար (թուրք.՝ Örençay, քրդ.՝ Xinsor), գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում: Գտնվում էր Խարբերդ քաղաքից հարավ-արևմուտք:

Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։

Շոնի (Էնայի գավառ)

Շոնի (ֆր.՝ Chauny), համայնք Ֆրանսիայի հյուսիսում, տարածաշրջան՝ Օ-դե-Ֆրանս, գավառ՝ Էնա, շրջան՝ Լան, համանուն կանտոն։ Լանա քաղաքից գտնվում է 33 կմ արևմուտք և Սեն Կանտենից 29 կմ հարավ։ Համայնքի տարածքով զուգահեռաբար հոսում է Սեն-Կանտան ջրանցքը և Ուազա գետը։ Բնակչությունը (2014)՝ 11 897 մարդ։

Պաղին (Բալուի գավառ, Բալուից հյուսիս-արևմուտք)

Պաղին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բալուի գավառակում կամ Խարբերդի վիլայեթի Դերսիմի գավառում։ Գտնվում էր Բալու քաղաքից հյուսիս-արևմուտք` լենռահովտում։

Սամտրեդիա

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամտրեդիա (այլ կիրառումներ)Սամտրեդիա (վրաց.՝ სამტრედია), քաղաք Վրաստանի Իմերեթ երկրամասում։ Բնակչությունը ավելի քան 45 հազար մարդ է (1988)։ Գտնվում է Կոլխիդայի դաշտավայրում, Քութայիսից 25 կմ դեպի արևմուտք։ Կլիման մերձարևադարձային է, մեղմ, խոնավ։ Քաղաքի մոտ հանդիպում են իրար Ռիոնի և Ցխենիսծղալի գետերը։

Սամտրեդիան Հարավային Կովկասի կարևոր երկաթուղային հանգույցներից է (գծեր դեպի Թբիլիսի, Բաթում)։ Սամտրեդիայից 10 կմ հեռավորության վրա գտնվում է Կոպիտնարի միջազգային օդանավակայանը։

Հյուսիսից քաղաքին հարում է Կուլաշի ավանը։

Սեն Միշել (Էնայի գավառ)

Սեն Միշել (ֆր.՝ Saint-Michel), Ֆրանսիայի համայնք, որը գտնվում է Պիկարդիայի Վերվենի շրջանում։ Տեղակայված է Լան քաղաքից 57 կմ հյուսիս արևմուտք, Շառլվիլլ-Մեզյերից արևելք՝ 50 կմ, սահմանից 8 կմ, իսկ Բելգիայից՝ 19 կմ։

Բնակչություն (2012)՝ 3 542 մարդ։

Սեն Սիմոն (Էնայի գավառ)

Սեն Սիմոն (ֆր.՝ Saint-Simon), Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Պիկարդիա մարզի, Էնա գավառի, Սեն Կանտենի շրջանի, Ռիբմոն կանտոնում գտնվող համայնք։ Գտնվում է Սեն Կանտենից 15 կմ հարավ-արևմուտք, 42 կմ Լանից հյուսիս-արևմուտք, 1 կմ հեռավորության А26 «Անգլիա» մայրուղուց, Սոմա գետի աջ ափին։

2012 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 605 մարդ։

Վիլեր Կոտրե

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիլեր Կոտրե (այլ կիրառումներ)Վիլեր Կոտրե (ֆր.՝ Villers-Cotterêts), Ֆրանսիայի հյուսիսում գտնվող համայնք, որը մտնում է Պիկարդիա երկրամասի և Էնա գավառի կազմի մեջ։ Քաղաքի կանտոնը հանդիսանում է Վիլե Կոտրեն, քաղաքի շրջանն է հանդիսանում Սուասոնը։ Քաղաքը գտնվում է մայրաքաղաք Փարիզից 78 կմ դեպի հյուսիս-արևելք և Սուասոն քաղաքից 24 կմ դեպի հարավ-արևմուտք։ Քաղաքի միջով անցնում է N2 մայրուղին։

Քաղաքի բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 10 411 մարդ։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.