Արիոսականություն

Արիոսականություն (հին հուն․՝ Αρειανισμός), քրիստոնեական հերետիկոսական ուսմունք 4-րդ դարում, որի հիմնադիրը Ալեքսանդրիացի երեց Արիոսն էր․ այստեղից էլ՝ անվանումը։


Հիսուս Քրիստոսը Քրիստոնեության կարևորագույն դեմքերից է

 
Հիսուս Քրիստոսը
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը Քրիստոնեությունում
Հիմնադրումը
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ
Աստվածաշունչ
Հին կտակարան · Նոր Կտակարան ·
Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ
Աստվածաբանություն
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի ·
Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն
Պատմություն և Ավանդույթները
Ժամանակագրություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս ·
Գրիգոր Լուսավորիչ · Վաղ Քրիստոնեություն · Տրդատ Գ ·
Տիեզերական ժողով · Վարդանանք ·
Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն ·
Խաչակրաց արշավանքներ
Ուղղություններ և աղանդներ
Հայ Առաքելական Եկեղեցի ·
Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն ·
Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ ·
Պավլիկյաններ · Եհովայի վկաներ ·
Խաչակրաց արշավանքներ
Ընդհանուր թեմաներ
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս
P christianity.svg Պորտալ Քրիստոնեություն

Ուսմունք

Արիոսական ուսմունքի ակունքներն էին հուդայականությունը և միջին պլատոնականությունը, որոնցից Արիոսը վերցրել էր Աստծո կատարյալ միակության գաղափարը։ Արիոսական վեճերի կենտրոնական խնդիրը Որդի Աստծո՝ Հայր Աստծո նկատմամբ ունեցած հարաբերության հարցն էր։ Նախ՝ Անտիոքի աստվածաբանական դպրոցի նշանավոր ներկայացուցիչ Լուկիանոս Սամոստացին (Սամոսատցի), այնուհետև Արիոսը կասկածի տակ դրեցին Քրիստոսի աստվածության, Աստվածային էության և Հոր հետ համագոյության հարցը։ Ժխտելով Հոր և Որդու համագոյությունը՝ Արիոսը ելնում էր այն բանից, որ Աստված կատարյալ եզակիություն է, և այդ աստվածային եզակիությունը Հայր Աստված է։ Մնացած ամեն ինչ, որ գոյություն ունի, իր էությամբ խորթ է Աստծուն և ունի մեկ այլ ինքնուրույն էություն։ Միակ Աստվածը Հայրն է, ոչինչ հավասար չէ նրան։ Նա է միայն հավիտենական, անսկիզբ, անստեղծ, բացի նրանից, ամեն ինչ եղական է և վերջավոր։ Արիոսական ուսմունքի հիմնական էությունը հետևյալն էր․ «Էր երբեմն յորժամ ոչ էր Որդին» (Ժամանակ կար, երբ Որդին չկար)։ Այսինքն, Հոր և Որդու միջև գոյություն ունի ժամանակային վիհ, Որդին սկիզբ ունի, հետևաբար՝ միշտ գոյություն չի ունեցել և չէր կարող լինել Հայր Աստծո էությունից։ Նա Աստծո արարած է՝ ստեղծված ոչնչից։ Այսպիսով, ըստ Արիոսականության, Որդին Հոր էությունից միանգամայն բաժան, տարբեր և անկախ էություն է, հետևաբար՝ իսկական Աստված չէ, այլ միայն Բան (Լոգոս) ու իմաստություն, և Աստծո օգնությամբ, սեփական իմաստությամբ ու շնորհքով է Աստված դարձել։

Ըստ Արիոսի` անկախ էություն է նաև Սուրբ Հոգին, ուստի գոյություն ունեն երեք տարբեր և բաժան էություններ․ Սուրբ Հոգին նույնպես արարած է, ինչպես Որդին, և համապատիվ չէ Հորը։

Դատապարտում

Ընդհանրական եկեղեցին Արիոսականությունը մերժել է Նիկիայի Ա տիեզերական ժողովում (325), որտեղ ընդունված Հավատո հանգանակը բանաձևել է Հոր և Որդու համագոյությունը, էակից լինելը և Որդու Աստվածությունը, շեշտելով «էութենէ Հօր և էակից Հօր» խոսքերը՝ Որդու վերաբերյալ։ Սուրբ Երրորդության մասին Արիոսի վարդապետությունը ժխտվել և իր վերջնական ուղղափառ ձևակերպումն է ստացել երեք մեծ կապադովկիացիների՝ Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նյուսացու և Գրիգոր Նազիանզացու ուսմունքում։ Արիոսականության դեմ հիմնական պայքարը ծավալել է Ալեքսանդրիայի պատրիարք Աթանաս Ալեքսանդրացին։

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին 325 թվականի Վաղարշապատի Ա եկեղեցական ժողովում, Գրիգոր Ա Լուսավորչի հայրապետական հեղինակությամբ ընդունելով Նիկիայի Ա տիեզերական ժողովի դավանական որոշումները և Հավատո հանգանակը, բանադրել է Արիոսականությունը։

Գրականություն

  • Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանեայց եկեղեցին եւ բյուզանդեան ժողովոց պարագայք, Մոսկվա, 1892։
  • Երվանդ Տեր-Մինասյան, Ընդհանուր եկեղեցական պատմութիւն, հ․ 1, Էջմիածին, 1908։
  • Մեսրոպ Արամյան, Երեք տիեզերական ժողովների դավանությունը, Գանձասար, Ա, 1992, էջ 110–112։
  • Guido M. Berndt, Roland Steinacher (Hrsg.)։ Arianism. Roman Heresy and Barbarian Creed, Ashgate, Farnham 2014. ISBN 978-1-4094-4659-0
  • Hanns Christof Brennecke: Studien zur Geschichte der Homöer. Der Osten bis zum Ende der homöischen Reichskirche, (BHTh 73), Mohr Siebeck, Tübingen 1988. ISBN 978-3-16-145246-8
  • Jean-Marie Mayeur, Luce Pietri, Andre Vauchez: Die Geschichte des Christentums. Altertum, Herder, Freiburg i. B. 2005 (Sonderausgabe, Bd. 2 und 3). ISBN 978-3-451-29100-5.
  • Adolf Martin Ritter: Arianismus. In: Theologische Realenzyklopädie 3, De Gruyter, Berlin 1976–2004, S. 692–719. ISBN 3-11-002218-4 / ISBN 3-11-013898-0 / ISBN 3-11-016295-4; Studienausgabe: ISBN 3-11-013898-0 / ISBN 3-11-016295-4

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:
CC-BY-SA-icon-80x15
Ալարիկ I

Ալարիք I (Alaricus, Alarich) (մոտ 370–410), վեստ գոթերի թագավոր (395-ից)։ Արշավել է Թրակիա, գրավել Աթենքը, ավերել Կորնթոսը, Արգոսը, Սպարտան։ Հռոմի Արկադիոս կայսրը Ալարիք I-ի հետ հաշտություն կնքեց, նրան շնորհեց բանակի մագիստրոսի տիտղոս և նշանակեց Իլլիրիայի կուսակալ (396)։ 401-ին Ալարիք I-ը ապստամբեց և ներխուժեց Իտալիա, բայց պարտվեց։ 410-ի օգոստոսի 24-ին գրավեց Հռոմը, կողոպտեց ու ավերեց այն։ Դա «հավերժական քաղաքի» առաջին գրավումն էր, որը դարձավ բարբարոսներից Արևմտյան Հռոմեական կայսրության նվաճման սկիզբը և մեծ տպավորություն գործեց ժամանակակիցների վրա։ Ալարիք I-ը մահացել է Հարավային Իտալիայում՝ դեպի Սիցիլիա և Աֆրիկա արշավանքի պատրաստվելիս։

Արիոս

Արիոս (հին հուն․՝ Άρειος, 250-ականներ, Կիրենաիկա, Լիբիա - 336, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), արիոսականության հիմնադիր, մերժում էր Հիսուս Քրիստոսի կատարյալ աստվածությունը, ստորադասում նրան Հայր Աստծուն՝ համարելով նրան ոչ թե «ծնունդ» և «համագոյակից», այլ «արարած»։ Նրա կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Գրվածքները եկեղեցու կողմից արգելվել են և մեզ հասել են չնչին պատառիկների տեսքով՝ իր հակառակորդների գրվածքներում մեջբերումների միջոցով։

Գոթեր

Գոթեր (գոթ.՝ 𐌲𐌿𐍄𐌰𐌽𐍃, Gutans, լատ.՝ Gothi, Got(h)ones, հին հուն․՝ Γότθοι), գերմանական ցեղեր 2-9-րդ դարերում։ Մինչև 8-րդ դարը Եվրոպայում խաղացել են մեծ դեր։ Գոթերը հավանաբար ունեցել են սկանդինավյան ծագում և խոսել են արևելագերմանական լեզու գոթերենով (որի համար Ուլֆիլա եպիսկոպոսը IV դարում ստեղծեց այբուբեն)։ Առաջին դարերում գոթերը գաղթելով Շվեդիայից հասան Սև ծով և Դանուբ գետ՝ մոտենալով Հռոմեական կայսրության սահմաններին։ Հետագայում գոթերը կիսվեցին երկու ճյուղի՝ վեստգոթեր կամ արևմտյան գոթեր և օստգոթեր կամ արևելյան գոթեր։ Հետագայում դրանցից օստգոթերը Ապենինյան թերակղզում, իսկ վեստգոթերը՝ Պիենեյան թերակղզում ստեղծեցին իրենց թագավորությունները։ Գոթերը դավանում էին արիոսականություն: Գոթական ցեղերի արշավանքները Հռոմեական կայսրություն ունեցան մեծ դերակատարություն կայսրության կործանման պատմության մեջ։

Գրիգոր Նյուսացի

Գրիգոր Նյուսացի (հունարեն՝ Γρηγόριος Νύσσης, լատիներեն՝ Gregorius Nyssenus, շուրջ 335 - 394 թթ.), աստվածաբան, փիլիոսոփա, եկեղեցական գործիչ (եպիսկոպոս), Հայ և ընդհանրական եկեղեցու սուրբ, եկեղեցական հայր, Բարսեղ Կեսարացու և Գրիգոր Նազիանզացու հետ կազմում է «երեք մեծ կապադովկիացիների» եռյակը, Բարսեղ Կեսարացու կրտսեր եղբայրն է։

Կաթոլիկությունն Իսպանիայում

Իսպանական կաթոլիկ եկեղեցին հանդիսանում է համաշխարհային կաթոլիկ եկեղեցու մաս։ Իսպանիայի բնակչության 69 %-ից մինչև 94 %-ը կաթոլիկ եկեղեցու հետևորդներ են։ Այն սերտորեն կապված է Իսպանիայի պատմության և մշակույթի հետ։

Հիսուս

Անվան այլ կիրառումների համար տես՝ Հիսուս (այլ կիրառումներ)Հիսուս (հուն․՝ Ἰησοῦς, եբր.՝ ישוע‎), ինչպես նաև Հիսուս Նազովրեցի կամ Հիսուս Քրիստոս (մ. թ. ա. 7, մ. թ. ա. 2 կամ անհայտ, Բեթղեհեմ, Հրեաստան, Հռոմեական կայսրություն - 30 կամ 33, Գողգոթա, Հրեաստան, Երուսաղեմ, Հռոմեական կայսրություն), քրիստոնեության գլխավոր անձը, առաջին դարի քարոզիչ և կրոնական առաջնորդ։ Ըստ քրիստոնեական դավանանքի` Հիսուսը Աստծո Որդին է և Հին Կտակարանում խոստացված Օծյալը՝ «Քրիստոսը»։

Գրեթե բոլոր ժամանակակից ուսումնասիրողները գտնում են, որ Հիսուսը պատմական անձնավորություն է: Սակայն պատմական Հիսուսի որոնումները չեն հանգեցրել համաձայնության Ավետարանների պատմական արժանահավատության և Հիսուսի աստվածաշնչյան (ավետարանական) կերպարի՝ պատմական Հիսուսի հետ առնչությունների հարցում։ Հիսուսը Հովհաննես Մկրտչի կողմից մկրտված գալիլեացի հրեա էր, որը հետագայում սկսել է իր սեփական ծառայությունը՝ իր ուղերձը բանավոր քարոզելով, և հիշատակվել է որպես «րաբբի» (ուսուցիչ)։ Հիսուսը բանավիճել է այլ հրեաների հետ՝ ինչպես ճշմարիտ կերպով հետևել Աստծուն, իրականացրել է մարդկանց բժշկումներ, սովորեցրել է առակներով և իր շուրջը հավաքել հետևորդներ։ Նա ձերբակալվել է և հանձնվել հրեական ատյանին, ապա՝ հռոմեական իշխանություններին և Հրեաստանի (Հուդա) հռոմեական կառավարիչ Պիղատոս Պոնտացու հրամանով խաչվել։

Հիսուսի ծնունդը նշվում է դեկտեմբերի 25-ին (որոշ արևելյան եկեղեցիների կողմից` հունվարի սկզբներին, Հայ առաքելական եկեղեցու կողմից` հունվարի 6-ին` Հիսուսի մկրտության տոնի հետ միասին) և որպես տոն հայտնի է Սուրբ ծնունդ անվամբ։ Նրա խաչելությունը հարգվում է Ավագ Ուրբաթ օրը, իսկ հարությունը նշվում Զատկին։

Լայնորեն կիրառվող ՔՀ ժամանակաշրջանի օրացույցը լատիներենից anno Domini («Տիրոջ տարի»), և դրան համարժեք այլընտրանքը՝ մ․ թ , հիմնվում է Հիսուսի ծննդյան մոտավոր թվականի վրա։

Համաձայն քրիստոնեական վարդապետության՝ Հիսուսը ծնվել է Սուրբ Հոգուց` Մարիամ կույսից, գործել հրաշքներ, հիմնել Եկեղեցին, մահացել խաչի վրա մարդկության մեղքերի քավության համար, հարություն առել մեռյալներից և համբարձվել երկինք, որտեղից նա վերադառնալու է (տե՛ս նաև Նիկիո հավատի հանգանակ)։ Քրիստոնյաները հավատում են, որ Հիսուս Քրիստոսն իր մահվան միջոցով հնարավորություն է տվել իրեն հավատող մարդկանց հաշտվել Աստծո հետ ։ Քրիստոնյաների մեծամասնությունը երկրպագում են Հիսուսին որպես Աստծո Որդու և Երրորդության երեք անձերից երկրորդը։

Հիսուսը հիշատակվում է նաև ոչ քրիստոնեական կրոններում և նոր կրոնական շարժումներում։ Իսլամում Հիսուսը (անունը սովորաբար տառադարձվում է Իսա) համարվում է Աստծո կարևոր մարգարեներից մեկը և «Մեսիա»։ Մուսուլմանները հավատում են, որ նա մարգարե է, ով ծնվել է կույսից, բայց ո՛չ «Աստծո որդի»։ Ըստ Ղուրանի՝ Հիսուսը խաչվել, սպանվել է առերևույթ, իսկ իրականում ֆիզիկապես համբարձվել է երկինք` Աստծո մոտ։

Հուդայականությունը մերժում է, որ Հիսուսը հրեաների սպասված մեսիան է՝ գտնելով, որ նա չի կատարել մեսիական մարգարեությունները, երբեք չի եղել աստվածային և հարություն չի առել։

Վեստգոթական թագավորություն

Վեստգոթական թագավորություն (լատ.՝ Regnum Visigothorum՝ ռեգնում վիսիգոտորում), վաղմիջնադարյան պետություն Պիրենեյան թերակղզում և ժամանակակից Ֆրանսիայի հարավում 418-720 թվականներին։ Հիմնադրել է վեստգոթերի արքա Վալիան 418 թվականին։ Երկիրը կառավարել է Բալթիների տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 600 000 քառ. կմ՝ Ալարիկ II թագավորի օրոք (484-507)։

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Թուլուզը։ Ալարիկ II-ի մահից հետո՝ 507 թվականից սկսած, մայրաքաղաքը տեղափոխվում է Նարբոն, ապա՝ Պիրենեյան թերակղզու տարածք՝ Բարսելոն և Տոլեդո։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրել Արևմտյան Հռոմեական կայսրությունը, ներառել է ժամանակակից Իսպանիան և Պորտուգալիան։

8-րդ դարի սկզբին Վեստգոթական թագավորությունը թուլանում է։ Կենտրոնախույս ուժերը կարողանում են նվազեցնել թագավորի ազդեցությունը երկրում և բանակի վրա։ 7-րդ դարում Մերձավոր Արևելքի տարածքները ամբողջությամբ նվաճվել էին նորաստեղծ պետության՝ Արաբական խալիֆայության կողմից։ 711 թվականին արաբա-բերբերական զորքերը անցնում են Ջիբրալթարի նեղուցի աֆրիկյան ափը և սկսում Պիրենեյան թերակղզու նվաճումը։ Դրա արդյունքում արաբների նվաճած հողերը միավորվում են պետական նոր կազմավորման` Կորդովայի ամիրայության(929 թվականից` խաիֆայության) մեջ։ Վեստգոթական թագավորությանը միակ ժառանգորդն է մնում հյուսիսում հիմնված քրիստոնեադավան Աստուրիայի թագավորությունը (718-925), որը հետագայում կարողանում է զորեղանալ ու սկսել Ռեկոնկիստան՝ քրիստոնեական հողերի վերանվաճումը (ազատագրումը) արաբներից։

Վեստգոթական թագավորությունը Արևմուտքի հզորագույն թագավորությունն էր, որը հիմնադրվել էր կործանվող Հռոմեական կայսրության փլատակների վրա։ Այն իրենից արտահայտում էր բարբարոսական ցեղերի գլխավորած պետություն, որի բնակչությունը հռոմեա-լատինական ծագմամբ քրիստոնյաներ էին։

Վուլֆիլա

Վուլֆիլա, Ուլֆիլա (գոթերեն՝ 𐌿𐌻𐍆𐌹𐌻𐌰𐍃) (մոտ 311-մոտ 383 թվականներ), վեստգոթերի եկեղեցական գործիչ։ Սերում է Կապադովկիացի քրիստոնյա ընտանիքից, որ գերեվարվել է 267 թվականին, դանուբյան գոթերի արշավանքներից մեկի ժամանակ։ Մոտ 341 թվականին Կոստանդնուպոլսում եպիսկոպոս-արիոսականի (արիոսականություն՝ քրիստոնեության մեջ առանձին ուղղություն, որ հիմնադրել է հույն քահանա Արիոսը) կողմից Վուլֆիլան ստացել է «գոթերի եպիսկոպոսի» աստիճան։ Հետագայում քրիստոնեություն (արիոսականության ձևով) է քարոզել գերմանացի ցեղերի մեջ։ Վուլֆիլան համարվում է գոթական այբուբենի ստեղծող և Աստվածաշնչի մեծ մասի գոթերեն թարգմանության հեղինակ (որ որոշ հետազոտողներ դնում են կասկածի տակ), այդ թարգմանության պահպանված պատառիկները մեռած գոթերենի հնագույն հուշարձաններ են։

Օդոակր

Օդոակր (լատ.՝ Odoacer, Ottokar, ծնվել է մոտավորապես 433 թվականին, մահացել է 493 թվականի մարտի 15-ին Ռավեննայում), 470-476 թվականներին վարձկան բարբարոսների առաջնորդը հռոմեական բանակում, 476 թվականից սկսած մինչև 493 թվականի մարտի 15-ը՝ Իտալիայի արքա։ Կործանել է Արևմտյան Հռոմեական կայսրության վերջին կայսրին՝ Ռոմուլոս Աուգուստուլուսին, այս իրադարձությունը համարվում է Հռոմեական կայսրության անկումը։

Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն (ֆր.՝ République française, հայտնի նաև որպես Ֆրանսիա), ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Նրան հաճախ անվանում են l’Hexagone (վեցանկյուն) նրա տարածքի աշխարհագրական պատկերի պատճառով։ Այն Արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկիրն է և երկրորդ ամենամեծը աշխարհում իր բացառիկ տնտեսական գոտով 11,035,000 կմ2՝ զիջելով միայն Միացյալ Նահանգներին (11,351,000 կմ2 / 4,383,000 ք մղոն)։

Նախորդ 500 տարիներին Ֆրանսիան մշակութային, տնտեսական, ռազմական և քաղաքական ասպարեզներում գերիշխող դիրք է ունեցել ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ 17-րդ և 18-րդ դարերի ընթացքում Ֆրանսիայի գաղութները դարձան Հյուսիսային Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի հսկայական մասը. 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ֆրանսիան կառուցեց այդ ժամանակվա երկրորդ ամենամեծ գաղութատիրական տերությունը՝ ներառելով Հյուսիսային, Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի մեծ մասը, ինչպես նաև տիրացավ Կարիբյան և Խաղաղօվկիանոսյան շատ կղզիների։

Ֆրանսիայի հիմնական գաղափարները արտահայտված են մարդու իրավունքների և քաղաքացու հռչակագրով։ Ֆրանսիայի Հանրապետությունը բնորոշվում է որպես անբաժանելի, աշխարհիկ, ժողովրդավարական և սոցիալական երկիր իր սահմանադրությամբ։ Ֆրանսիան մեկն է աշխարհում առավել զարգացած երկրներից, իր անվանական ՀՆԱ-ի մակարդակով Ֆրանսիան իններորդն է աշխարհում և երկրորդը Եվրոպայում։ Ֆրանսիան իր կենսամակարդակով առաջինն է Եվրոպայում (և 4-րդը աշխարհում)։

Ֆրանսիայի ռազմական բյուջեն երրորդն է աշխարհում և երրորդ ամենամեծ ռազմական ուժերը ՆԱՏՕ-ում ու ԵՄ ամենամեծ բանակը։ Ֆրանսիան նաև ունի երրորդ ամենաշատ միջուկային զենքի պաշարները աշխարհում։

Ֆրանսիան Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիր անդամն է, նաև Ֆրանկոֆոնիայի, Մ8, Մ20, ՆԱՏՕ-ի, ՏՀԶԿ, ՀԱԿ և Լատինական միության անդամ։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.