Առևտուր

Առևտուր, արտադրանքի, ծառայությունների, արժեքների և փողի փոխանակման միջոց է։ Լայն իմաստով առևտուրը գործունեության տեսակ է, որը կապված է ապրանքների առք ու վաճառքի հետ։ Տարբերում են մեծածախ և մանրածախ առևտուր։

Commerce-alimentation-generale-paris
Մրգային վաճառասեղան շուկայում

Առևտուրը Հայաստանում

Ներքին շուկա

Հայաստանում առևտրի և ծառայությունների ոլորտի պետական կանոնակարգումը նպատակաուղղված է իրավապայմանագրային դաշտի կանոնակարգման ոլորտում առաջացած խնդիրների վերհանման, դրանց վերացման ուղղությամբ առաջարկությունների մշակմանը, գործարարների համար հավասար մրցակցային դաշտի ապահովմանը, պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսվարող սուբյեկտների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության ապահովմանը։ Առևտրի և բնակչությանը մատուցվող ծառայությունների ոլորտը հանդիսանում է առավել զարգացող ճյուղերից մեկը։ Հանրապետությունում գրանցված տնտեսվարող սուբյեկտների ընդհանուր քանակի 29% բաժին է ընկնում առևտրի և ծառայությունների ոլորտին։ Մանրածախ առևտրի բաժնեմասը ՀՆԱ-ում 2005 թվականին կազմել է 9,4 %։ 2003-2006 թվականների ժամանակահատվածում ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է մանրածախ առևտրի շրջանառության ծավալի աճ, միջինը՝ 12,3%, այդ թվում 2006 թվականի առևտրի շրջանառության ծավալները աճել են 13,6% /զարգացած երկրները միջին թվով տարեկան ապահովում են առևտրի և ծառայությունների 14% աճ։

  • Օրենսդրություն
  • Վիճակագրություն

Միջազգային առևտուր

Առևտուրը երկրի ներսում կոչվում է ներքին, այլ երկրների հետ կատարվողը՝ արտաքին։ Ապրանքների և ծառայությունների վաճառքը արտասահմանյան գնորդին կոչվում է արտահանում, իսկ այլ երկրներում գնվածները, որոնք ներկրվում են տվյալ երկիր՝ ներմուծում։ Արտահանվող և ներմուծվող ապրանքների առևտուրը՝ միջազգային առևտուրը, չափազանց կարևոր է բոլոր երկրների համար։ Միջազգային առևտրի միջոցով սպառողը հնարավորություն է ստանում բավարարելու պահանջարկի մեծ մասը և օգտագործելու աշխարհի այս կամ այն տարածաշրջանից արտահանվող ապրանքներ. օրինակ՝ Հայաստանի բնակիչները համտեսում են արևադարձային մրգեր (ադամաթուզ, արքայախնձոր, նարինջ, արմավ) և ճաշակում բրնձով փլավ։

Ազատ առևտուր և հովանավորչություն

Ապրանքների և ծառայությունների բարձրարդյունավետ արտադրությունում մասնագիտացած երկրների արտադրանքը տարածվում է ողջ աշխարհում։ Եվ որքան մեծ է ապրանքների ու ծառայությունների տեսականին, այնքան մեծ է դրանցից օգտվողների՝ սպառողների քանակը և բարձր՝ կենսամակարդակը։ Այդ է պատճառը, որ ոչ մի երկիր չի խոչընդոտում մյուս երկրներից ազատ առևտրի միջոցով ապրանքների ներմուծումը։ Սակայն քանի որ էժան ապրանքների ներմուծումը կարող է երկրի ներսում ճնշել նույնատիպ ապրանքի արտադրությունն ու այնտեղ զբաղված բանվորներին զրկել աշխատանքից, ձեռնարկվում են նաև դրանք կանխող հակաքայլեր։

Արտաքին առևտուր

Հայաստանի արտաքին առևտրի քաղաքականությունը վերջին տարիներին ուղղված է եղել Հայաստանի կառավարության կողմից որդեգրած արտաքին առևտրի ազատական քաղաքականության սկզբունքի պահպանմանը, Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահմանմանը, արտաքին առևտրում ներգրավված տնտեսվարող սուբյեկտների համար առավել բարենպաստ դաշտի ձևավորմանը, ինչպես նաև հայրենական ապրանքների արտահանման խթանմանը։ Հայաստանի արտաքին առևտուրը կարգավորվում է նորմատիվային և օրենսդրական ակտերով սահմանված ռեժիմներով, երկկողմ և բազմակողմ միջպետական և միջկառավարական համաձայնագրերով, ինչպես նաև ԱՀԿ-ի հանդեպ ստանձնած պարտականություններով։ 2003-2006 թվականների ժամանակահատվածում արտաքին ապրանքաշրջանառության ծավալի միջին տարեկան աճը կազմել է 21,2%, այդ թվում արտահանման ծավալների միջին աճը՝ 18,5%։ Ներկա փուլում Հայաստանի առևտրի ապրանքաշրջանառության զգալի աճը՝ հատկապես Ռուսաստանի, ԱՄՆ, Եվրամիության երկրների հետ, անհրաժեշտություն է առաջացնում ստեղծել օտարերկրյա պետություններում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ։ Արդեն իսկ կազմավորված են Ռուսաստանում և Եվրամիության երկրներում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ, որոնց առաջնահերթ խնդիրն՝ խթանել աջակցել արտաքին շուկաներում հայրենական ապրանքների արտահանման գործընթացը։

Առևտրի կետեր

Առևտրի կետերը հաստատություններ են, որտեղ կազմակերպվում է ապրանքների առևտուրը. մարդիկ ապրանքներ կամ ծառայություններ են գնում։ Ոչ մեծ կրպակներում և խանութներում վաճառում են ամենօրյա պահանջարկ ունեցող ապրանքներ։ Առևտրի կենտրոնում գործում են փոքր խանութներ, որոնք սովորաբար մասնագիտանում են ապրանքի որոշակի տեսակի (օրինակ՝ կոշիկի, հագուստի, ոսկերչական իրերի, էլեկտրական սարքերի, խաղալիքների և այլն) առևտրում։

Գրականություն

  • Beckwith Christopher I (2011) [2009]։ Empires of the Silk Road: A History of Central Eurasia from the Bronze Age to the Present։ Princeton: University Press։ ISBN 978-0-691-15034-5
  • Bernstein William (2008)։ A Splendid Exchange: How Trade Shaped the World։ New York: Grove Press։ ISBN 978-0-8021-4416-4
  • Davies Glyn (2002) [1995]։ Ideas: A History of Money from Ancient Times to the Present Day։ Cardiff: University of Wales Press։ ISBN 978-0-7083-1773-0
  • Nomani Farhad, Rahnema Ali (1994)։ Islamic Economic Systems։ New Jersey: Zed Books։ ISBN 1-85649-058-0
  • Paine Lincoln (2013)։ The Sea and Civilisation: a Maritime History of the World։ Atlantic (Covers sea-trading over the whole world from ancient times.)
  • Watson Peter (2005)։ Ideas: A History of Thought and Invention from Fire to Freud։ New York: HarperCollins Publishers։ ISBN 978-0-06-621064-3

Արտաքին հղումներ

Աճուրդ

Աճուրդ (անգլ.՝ auction), հրապարակային առևտուր (գործարք, սակարկություն), սա առևտրի այն ձևն է, երբ վաճառքը կատարվում է ոչ նախապես հայտարարված գնով, որը կոչվում է մեկնարկային գին։ Աճուրդային գները սահմանվում են գործարքների կատարման ժամանակ։ Աճուրդային առևտրի օբյեկտներ են արվեստի գործերը, հնարժեք ապրանքները, ծխախոտի և սիգարի յուրահատուկ տեսակները, ազնվացեղ կենդանիները և այլն։ Աճուրդի ժամանակ գնվող (վաճառվող) ապրանքի գինը սահմանվում է գործարքի ավարտման պահին, ինչը պայմանավորում է շահագրգիռ անձանց միջև տեղեկատվության փոխանակման առանձնահատկությունները։ Աճուրդը միշտ սկսվում է այնպիսի իրավիճակից, որին բնորոշ է տեղեկատվության անհամաչափ բաշխումը։ Աճուրդային իրավիճակները շարունակ փոփոխվում են։

Անթիլիաս

Անթիլիաս (արաբ․՝ أنطلياس‎‎), քաղաք՝ Լիբանանում։ Ըստ էության Բեյրութի արվարձանն է, մոտավորապես 5 կմ հեռավորության վրա է, դեպի հյուսիս, Միջերկրական ծովի ափին։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 10 մետր է։ Բնակիչները հիմնականում քրիստոնյաներ են՝ հայեր, մարոնիտներ, Հույն կաթողիկե և Հույն ուղղափառ եկեղեցիների հետևորդներ։

Անթիլիասում է տեղակայված Հայ Առաքելական եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից մեկը՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունը։

Արգենտինա

Արգենտինա (իսպ.՝ Argentina, պաշտոնական ամբողջական անունը՝ Արգենտինայի Հանրապետություն), պետություն Հարավային Ամերիկայում։ Տարածքով աշխարհում գրավում է ութերորդ տեղը։ Զբաղեցնում է Հարավային Ամերիկայի հարավային մասը, որը կոչվում է Պատագոնիա։ Սահմանակից է արևմուտքից Չիլիին, հյուսիսից՝ Բոլիվիային և Պարագվային, հյուսիս-արևելքից՝ Բրազիլիային և Ուրուգվային։ Արևելքում ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Արգենտինային են պատկանում Ֆոլկլենդյան կղզիները, ինչպես նաև Հրո Երկիր կղզու արևելյան հատվածը։ Արգենտինայի արևմտյան հատվածը լեռնային է, այստեղ է գտնվում ամբողջ արևմտյան կիսագնդի ամենաբարձր լեռը՝ Ակոնկագուան՝ 6960 մ, իսկ արևելքով հոսում են Պարանա, Ռիո-Նեգրո, Պարագվայ և այլ գետեր։ Բնակչությունը կազմում է 44 938 712 մարդ (2019)։

Արգենտինան ժամանակին եղել է Իսպանիայի գաղութ, սակայն հետագայում՝ 1810 թվականի մայիսի 25-ին, ազատվել է իսպանական լծից՝ շնորհիվ Խոսե Սան-Մարտիի և այլ պայքարողների։ Արգենտինան զարգացած կապիտալիստական պետություն է, Մեծ քսանյակի անդամ է, հարուստ է նավթով և այլ օգտակար հանածոներով։ Ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ (կատվառյուծ, լամա, նանդու ջայլամ)։ Արգենտինայի քաղաքներից ամենախոշորը մայրաքաղաք Բուենոս Այրեսն է Լա-Պլատայի ծովախորշի ափին։ Խոշոր քաղաքներ են նաև Կորդոբան, Լա Պլատան, Ռոսարիոն և այլն։ Արգենտինան ծնունդ է տվել մի շարք հայտնի սպորտսմենների (Դիեգո Մարադոնա, Լիոնել Անդրես Մեսսի, ինչպես նաև հայազգի թենիսիստ Դավիդ Նալբանդյանը նույնպես բնակվում է Արգենտինայում), տանգոյին և այլն։

Թունիս

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թունիս (այլ կիրառումներ)Թունիսի Հանրապետություն (արաբ․՝ الجمهورية التونسية‎‎), պետություն Հյուսիսային Աֆրիկայում։ Հյուսիսից և արևելքից ողողվում է Միջերկրական ծովով։ Սահմանակից է Ալժիրին և Լիբիային։ Տարածությունը 163, 6 հազար կմ2 է, բնակչությունը՝ 11, 037, 225 (2015)։ Մայրաքաղաքը՝ Թունիս: Վարչականորեն բաժանվում է 18 գովերնորատի (նահանգի)՝ Բեջա, Բիզերատա, Դաբես, Գաֆսա, Ջենդուբա (Սուկ Էլ-Արբա), Կայրուան, Կասերին, Մահդիա, Մեդենին, Մոնաստիր, Նաբուլ (Նաբել), Կամուդա, Սիլիանա, Սուս, Սֆաքս, Թունիս, Թունիս-Հարավային, Էլ-Կեֆ։

Իռլանդիա

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իռլանդիա (այլ կիրառումներ)Իռլանդիա (իռլ.՝ Éire), պետություն Եվրոպայի հյուսիս-արևմուտքում։ Զբաղեցնում է Իռլանդիա կղզու 5/6 մասը։ Մայրաքաղաք Դուբլինն է։

Լիբերիա

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լիբերիա (այլ կիրառումներ)Լիբերիա (անգլերեն՝ Liberia), երկիր Արևմտյան Աֆրիկայում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Սահմանակից է Գվինեային, Կոտ դ'Իվուարին և Սյեռա Լեոնեյին: Արևմուտքից և հարավից ողողվում է Ատլանտյան օվկիանոսով։ Տարածքը 111,4 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 4,195,666 մարդ (2015)։ Մայրաքաղաքը՝ Մոնրովիա: Վարչականորեն բաժանվում է 9 կոմսության և 5 տարածքի։

Լիբիա

Լիբիական Արաբական Հանրապետություն, պետություն Հյուսիսային Աֆրիկայի կենտրոնական մասում։ Սահմանակից է Թունիսին, Ալժիրին, Նիգերին, Չադին, Սուդանին և Եգիպտոսին: Հյուսիսում ողողվում է Միջերկրական ծովով: Տարածությունը 1759,5 հզ. կմ² է, բնակչությունը՝ 7,131,872 մլն (2015)։ Մայրաքաղաքը՝ Տրիպոլի: Վարչականորեն բաժանվում է 10 մուհաֆազայի։

Լյուքսեմբուրգ

Լյուքսեմբուրգ (ֆրանս. Luxembourg, գերմ. Luxemburg), Լյուքսեմբուրգի մեծ դքսություն (Grand-Duche de Luxembourg), պետություն Արևմտյան Եվրոպայում: Սահմանակից է Ֆրանսիային, Բելգիային և Գերմանիային: Տարածությունը 2,6 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 526,510 (2015)։ Մայրաքաղաքը՝ Լյուքսեմբուրգ: Վարչականորեն բաժանվում է 3 շրջանի։

Խիանք

Խիանք, ավան Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խուլփի գավառակում։

1914 թ.-ին ուներ 498 տուն՝ 3730 հայ և 771 տուն՝ 5397 քուրդ բնակչով։ Բնակիչների հիմնական զբաղմունքն առևտուր, արհեստներ, երկրագործություն, անասնապահություն և շերամապահությունն էր։

Խիանքն ուներ հայկական եկեղեցի և դպրոց։

Հնդկաստան

Հնդկաստան, պաշտոնապես՝ Հնդկաստանի Հանրապետություն, երկիր Հարավային Ասիայում։ Զբաղեցրած տարածքով աշխարհի յոթերորդ, իսկ բնակչությամբ՝ երկրորդ երկիրն է (ավելի քան 1.2 միլիարդ մարդ), ինչպես նաև ամենաբնակեցված ժողովրդավարական երկիրը։ Հարավում շրջապատված է Հնդկական օվկիանոսով, հարավ-արևմուտքում՝ Արաբական ծովով, իսկ հարավ-արևելքում՝ Բենգալյան ծոցով։ Արևմուտքում սահմանակցում է Պակիստանի հետ։ Հյուսիս-արևելքում սահմանակցում է Չինաստանի, Նեպալի և Բութանի հետ, իսկ արևելքում՝ Մյանմայի և Բանգլադեշի հետ։ Հնդկաստանի մոտակայքում՝ Հնդկական օվկիանոսի վրա են գտնվում Շրի Լանկան և Մալդիվները։ Հնդկաստանի Անդամանյան և Նիկոբարյան կղզիները սահմանակցում են Թաիլանդին և Ինդոնեզիային։ Մայրաքաղաքը՝ Նյու Դելի, այլ մետրոպոլիաներից են Մումբայը, Կալկաթա, Չեննայը, Բանդալորը, Հայդարաբադը և Ահմադաբադը։

Հարապպայի քաղաքակրթության, պատմական առևտրային ճանապարհների և հսկայական կայսրությունների հայրենիք, Հինդուստանը հայտնի է առևտրային և մշակութային հարստությամբ։ Չորս կրոններ (հինդուիզմ, բուդդայականություն, ջայնիզմ և սիկհիզմ) ծնվել են Հնդկաստանում, մինչդեռ զրադաշտականությունը հուդայականությունը, քրիստոնեությունունը և իսլամը Հնդկաստան են մտել մեր թվարկության առաջին հազարամյակում՝ մաս կազմելով շրջանի բազմազան մշակույթի ձևավորմանը։ 18-րդ դարի սկզբից աստիճանաբար բռնակցվելով և Բրիտանական Օստ-Հնդկական ընկերության կառավարման ներքով բերվելով, և 1857 թվականի Հնդկական ժողովրդական ապստամբությունից հետո Բրիտանական կայսրության ուղիղ ենթակայության տակ անցնելուց հետո անկախացել է 1947 թվականին՝ Մահաթմա Գանդիի կողմից ղեկավարվող անկախության համար պայքարով, որն արտահայտվում էր ոչ բռնի դիմադրությամբ։

2015 թվականին Հնդկաստանը անվանական համախառն ներքին արդյունքով (ՀՆԱ) աշխարհում յոթներորդ, իսկ գնողունակության համարժեքությամբ՝ երրորդ երկիրն էր։ 1991 թվականի տնտեսական հեղափոխությունից հետո Հնդկաստանը դարձավ աշխարհի ամենաարագ զարգացող խոշոր տնտեսություններից մեկը, և համարվում է գրեթե արդյունաբերական երկիր։ Սակայն, երկիրը բախվում է աղքատության, կոռուպցիայի, թերսնման և ոչ ադեկվատ հասարակական առողջապահության հետ։ Լինելով միջուկային զենք ունեցող երկիր և տարածաշրջանային տերություն՝ այն ունի մեծությամբ երրորդ և ռազմական բյուջեով վերցերորդ բանակը աշխարհում։ Հնդկաստանը դաշնային սահմանադրական հանրապետություն է, կառավարվում է խորհրդարանական համակարգով և բաղկացած է 29 նահանգից և 7 միութենական տարածքներից։ Պլյուրալիզտական երկիր է, ունի բազմալեզու և բազմազգ հասարակություն է, ինչպես նաև բազմազան վայրի բնության տուն է։

Մալայզիա

Մալայզիա, պետություն Հարավարևելյան Ասիայում։ Մայրաքաղաքը Կուալա Լումպուրն է։

Մալի

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալի (այլ կիրառումներ)Մալիի Հանրապետություն (Republique du Mali), պետություն Արևմտյան Աֆրիկայում: Տարածությունը 1204 հազար կմ2 է, բնակչությունը՝ 15,718,081 (2015)։ Մայրաքաղաքը՝ Բամակո: Վարչականորեն բաժանվում է 6 շրջանի։

Նիգեր

Նիգեր (Niger), Նիգերի Հանրապետություն (Republique du Niger), պետություն Արևմտյան Աֆրիկայում։ Մահմանակից է Ալժիրին, Լիբիային, Չադին, Նիգերիային, Բենինին և Մալիին։ Տարածությունը 1267 հզ․ կմ² է, բնակչությունը՝ 19,034,400 (2015)։ Վարչականորեն բաժանվում է օկրուգներից բաղկացած 7 դեպարտամենտի։ Մայրաքաղաքը՝ Նիամեյ։

Նիգերիա

Նիգերիայի Ֆեդերատիվ Հանրապետություն (Federal Republic of Nigeria), պետություն Արևմտյան Աֆրիկայում։ Մտնում է Համագործակցության մեջ։ Սահմանակից է Բենինին, Նիգերին, Չադին և Կամերունին։ Հարավում ողողվում է Գվինեական ծոցի ջրերով։ Տարածքը 923,768 կմ² է, բնակչությունը՝ 183,528,800 (2015) մարդ։ Մայրաքաղաքը՝ Աբուջա։ Վարչականորեն բաժանվում է 19 նահանգի։

Ուրուգվայ

Ուրուգվայ՝ երկիր Հարավային Ամերիկայում։ Սահմանակից է հյուսիսից Բրազիլիային, արևմուտքից՝ Արգենտինային, իսկ հարավում և արևելքում ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի և մասնավորապես Լա Պլատայի ծոցի ջրերը։

Վանաձոր

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանաձոր (այլ կիրառումներ)Վանաձոր, Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը և երկրի հյուսիսային մասում գտնվող Լոռու մարզի մարզկենտրոնը։ Վանաձորի նախկին անունը Կիրովական էր, իսկ քաղաքի հին անունը՝ Ղարաքիլիսա։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.